Medi-Cal կառավարվող խնամքի ժամի և հեռավորության ստանդարտներ մատակարարների համար

Publications
#5610.10

Medi-Cal կառավարվող խնամքի ժամի և հեռավորության ստանդարտներ մատակարարների համար

Medi-Cal-ի կառավարվող խնամքի ծրագրերը պետք է ունենան մատակարարներ հիվանդների տնից որոշակի ժամանակի և հեռավորության վրա կամ «ժամանակի և հեռավորության» չափորոշիչներում: Կառավարվող խնամքը առողջապահական խնամք տրամադրելու և վճարելու միջոց է: Դուք ստանում եք ձեր առողջական խնամքի մեծ մասը կառավարվող խնամքի պլանից: Կառավարվող խնամքի պլանը առողջապահական ծառայություններ մատուցողների կազմակերպված ցանց է, որը կենտրոնացած է առաջնային և կանխարգելիչ խնամքի վրա: Հիվանդանոցները, բժիշկները և այլ առողջապահական ծառայություններ մատուցողներ ցանցի անդամներ են: Այս հրապարակումը ձեզ պատմում է մատակարարների «ժամանակի և հեռավորության» չափորոշիչների մասին: Այն ասում է ձեզ, թե ինչ անել, եթե ձեր ծրագիրը չի հետևում իր «ժամանակի և հեռավորության» չափանիշներին:

Երաշխավորելու, որ ծառայությունները ժամանակին մատչելի և առկա են ստացողների համար,  Medi-Cal կառավարվող խնամքի ծրագրերը1 պետք է այնպիսի մատակարարների ցանց ստեղծեն, ովքեր տեղակայված են հիվանդի տանից որոշակի ժամանակի և հեռավորության վրա:2 Այս հրապարակման մեջ քննարկվում են որոշակի տեսակի մատակարարների ժամի և հեռավորության ստանդարտները:3

1.   Որո՞նք են բժշկական խնամքի ժամի և հեռավորության ստանդարտները:

Ստանդարտ բժշկական խնամքի համար 2018թ. հունվարի 1-ից սկսած կիրառվում են հետևյալ ստանդարտները՝ 4

  • Առաջնային խնամքի մատակարարները (մանկաբուժական և չափահասների) պետք է  տեղակայված լինեն Ձեր տանից  տասը (10) մղոն կամ երեսուն (30) րոպե հեռավորության վրա :
  • Հիվանդանոցները պետք է տղակայված լինեն Ձեր տանից տասնհինգ (15) մղոն կամ երեսուն (30) րոպե հեռավորության վրա:
  • Բժշկական ծառայությունները, որոնք ապահովագրված են  Medi-Cal կառավարվող խնամքի ծրագրերով, պետք է տեղակայված լինեն Ձեր տանից տասը (10) մղոն կամ երեսուն (30) րոպե  հեռավորության վրա: 5

Մանկաբարձության և գինեկոլոգիայի  առաջնային խնամքի մատակարարները պետք է տեղակայված լինեն Ձեր տանից տասը (10) մղոն կամ երեսուն (30) րոպե հեռավորության վրա:

2.   Որո՞նք են մասնագիտացված բժշկական խնամքի  ժամի և հեռավորության ստանդարտները:

2018թ.հուլիսի 1-ից սկսած Medi-Cal կառավարվող խնամքի ծրագրերը պետք է ստանդարտներով մասնագետների ցանց պահեն6 (մանկաբուժական և չափահասների)՝ կախված նրանից, թե որ վարչաշրջանում եք Դուք ապրում:7 Եթե Դուք ապրում եք՝

  • Ալամեդա (Alameda), Կոնտրա Կոստա (Contra Costa) Լոս Անջելես (Los Angeles), Օրինջ (Orange), Սակրամենտո (Sacramento), Սան Դիեգո (San Diego), Սան Ֆրանցիսկո (San Francisco), Սան Մատեո (San Mateo) կամ Սանտա Կլարա (Santa Clara) վարչաշրջաններում՝ Medi-Cal-ը մատակարարների ցանց կպահի, որոնք տեղակայված կլինեն Ձեր տանից մինչև տասնհինգ (15) մղոն կամ երեսուն (30) րոպե հեռավորության վրա:
  • Մարին (Marin), Փլեյսր (Placer), Ռիվրսայդ (Riverside), Սան Ջոակին (San Joaquin), Սանտա Կրուզ (Santa Cruz), Սոլանո (Solano), Սոնոմա (Sonoma), Ստանիսլաուս (Stanislaus) կամ Վենտուրա (Ventura) վարչաշրջաններ՝ Medi-Cal-ը մատակարարների ցանց կպահի, որոնք տեղակայված կլինեն Ձեր տանից մինչև երեսուն (30) մղոն կամ վաթսուն (60) րոպե հեռավորության վրա:
  • Ամադոր (Amador), Բուտտե (Butte), Էլ Դորադո (El Dorado), Ֆրեզնո (Fresno), Քերն (Kern), Քինգզ (Kings), Լեյք (Lake), Մադերա  (Madera), Մերսեդ (Merced), Մոնտերեյ (Monterey), Նապա (Napa), Նևադա (Nevada), Սան Բերնարդինո (San Bernardino), Սան Լուիս Օբիսպո (San Luis Obispo), Սանտա Բարբարա (Sana Barbara), Սաթթր (Sutter), Տուլեր (Tulare), Յոլո (Yolo) և Յուբա (Yuba) վարչաշրջաններ՝ Medi-Cal-ը մատակարարների ցանց կպահի, որոնք տեղակայված կլինեն Ձեր տանից մինչև քառասուն հինգ (45) մղոն կամ յոթանասուն հինգ (75) րոպե հեռավորության վրա: 
  • Էլփայն (Alpine), Կալավերաս (Calaveras), Կոլուզա (Colusa), Դել Նորտե (Del Norte), Գլենն (Glenn), Համբոլտ (Humboldt), Իմփերիալ (Imperial), Ինյո (Inyo), Լասսեն (Lassen), Մարիպոսա (Mariposa), Մենդոսինո (Mendocino), Մոդոք (Modoc), Մոնո (Mono), Փլումաս (Plumas), Սան ԲԵնիտո (San Benito), Շաստա (Shasta), Սիեռա (Sierra), Սիսկիյու (Siskiyou), Թեհամա (Tehama), Թրինիթի (Trinity) կամ Թուլումն (Tuolumne) վարչաշրջաններ՝ Medi-Cal-ը մատակարարների ցանց կպահի, որոնք տեղակայված կլինեն Ձեր տանից մինչև վաթսուն (60) մղոն կամ իննսուն  (90) րոպե հեռավորության վրա:

Կան այս ստանդարտներից բացառություններ: Երբ մասնագետից օգտվում են հիմնականում հիվանդաոցի կամ հիվանդանոցին առնչվող կլինիկայի միջոցով կամ երբ մասնագետը կարիք չունի հիվանդի հետ երես առ երես հանդիպման՝ ծառայությունը կատարելու համար (օրինակ՝ պաթոլոգիա կամ ռադիոլոգիա), կարիք չկա կիրառել ստանդարտացված ժամանակի և հեռավորության պահանջը:8

Բացի այդ, որոշ եզակի մասնագետներ դիտավորյալ բացառվել են ցանկից, քանի որ այս տեսակի ստանդարտները պատշաճ կերպով չէին կիրառվի: 9

3.   Որո՞նք են դեղատների ծառայությունների ժամի և հեռավորության ստանդարտները:

2018թ. հուլիսի 1-ից սկսած դեղատների ծառայությունների համար Medi-Cal կառավարվող խնամքի ծրագրերը պետք է պահեն մատակարարների ցանց, որոնք տեղակայված են Ձեր տանից մինչև տասը (10) մղոն կամ երեսուն (30) րոպե հեռավորության վրա:10

4.   Որո՞նք են հոգեկան առողջության ամբուլատոր ծառայությունների ժամի և հեռավորության ստանդարտները:

2018թ. հուլիսի 1-ից սկսած Medi-Cal կառավարվող խնամքի ծրագրերը պետք է հոգեկան առողջության ամբուլատոր ծառայությունների ցանց պահեն ստացողների համար:11 Եթե Դուք ապրում եք՝

  • Ալամեդա (Alameda), Կոնտրա Կոստա (Contra Costa) Լոս Անջելես (Los Angeles), Օրինջ (Orange), Սակրամենտո (Sacramento), Սան Դիեգո (San Diego), Սան Ֆրանցիսկո (San Francisco), Սան Մատեո (San Mateo) կամ Սանտա Կլարա (Santa Clara) վարչաշրջաններում՝ Medi-Cal-ը մատակարարների ցանց կպահի, որոնք տեղակայված կլինեն Ձեր տանից մինչև տասնհինգ (15) մղոն կամ երեսուն (30) րոպե հեռավորության վրա:
  • Մարին (Marin), Փլեյսր (Placer), Ռիվրսայդ (Riverside), Սան Ջոակին (San Joaquin), Սանտա Կրուզ (Santa Cruz), Սոլանո (Solano), Սոնոմա (Sonoma), Ստանիսլաուս (Stanislaus) կամ Վենտուրա (Ventura) վարչաշրջաններ՝ Medi-Cal-ը մատակարարների ցանց կպահի, որոնք տեղակայված կլինեն Ձեր տանից մինչև երեսուն (30) մղոն կամ վաթսուն (60) րոպե հեռավորության վրա:
  • Ամադոր (Amador), Բուտտե (Butte), Էլ Դորադո (El Dorado), Ֆրեզնո (Fresno), Քերն (Kern), Քինգզ (Kings), Լեյք (Lake), Մադերա  (Madera), Մերսեդ (Merced), Մոնտերեյ (Monterey), Նապա (Napa), Նևադա (Nevada), Սան Բերնարդինո (San Bernardino), Սան Լուիս Օբիսպո (San Luis Obispo), Սանտա Բարբարա (Sana Barbara), Սաթթր (Sutter), Տուլեր (Tulare), Յոլո (Yolo) և Յուբա (Yuba) վարչաշրջաններ՝ Medi-Cal-ը մատակարարների ցանց կպահի, որոնք տեղակայված կլինեն Ձեր տանից մինչև քառասուն հինգ (45) մղոն կամ յոթանասուն հինգ (75) րոպե հեռավորության վրա: 
  • Էլփայն (Alpine), Կալավերաս (Calaveras), Կոլուզա (Colusa), Դել Նորտե (Del Norte), Գլենն (Glenn), Համբոլտ (Humboldt), Իմփերիալ (Imperial), Ինյո (Inyo), Լասսեն (Lassen), Մարիպոսա (Mariposa), Մենդոսինո (Mendocino), Մոդոք (Modoc), Մոնո (Mono), Փլումաս (Plumas), Սան ԲԵնիտո (San Benito), Շաստա (Shasta), Սիեռա (Sierra), Սիսկիյու (Siskiyou), Թեհամա (Tehama), Թրինիթի (Trinity) կամ Թուլումն (Tuolumne) վարչաշրջաններ՝ Medi-Cal-ը մատակարարների ցանց կպահի, որոնք տեղակայված կլինեն Ձեր տանից մինչև վաթսուն (60) մղոն կամ իննսուն (90) րոպե հեռավորության վրա:

5.   Որո՞նք են թմրանյութերի և սինթետիկ թմրանյութերի չարաշահման (օփիոիդ) ամբուլատոր ծրագրերի բուժման ժամի և հեռավորության ստանդարտները:

2018թ. հուլիսի 1-ից սկսած թմրանյութերի չարաշահման խանգարումների (սինթետիկ թմրանյութերի բուժման ծրագրերից բացի) ամբուլատոր բուժման ստանդարտները նաև կախված են նրանից, թե որ վարչաշրջանում եք Դուք ապրում՝ 12

  • Ալամեդա (Alameda), Կոնտրա Կոստա (Contra Costa), Լոս Անջելես (Los Angeles), Օրինջ (Orange), Սակրամենտո (Sacramento), Սան Դիեգո (San Diego), Սան Ֆրանցիսկո (San Francisco), Սան Մատեո (San Mateo) և Սանտա Կլարա (Santa Clara) վարչաշրջաններում՝Medi-Cal-ը մատակարարների ցանց կպահի, որոնք տեղակայված կլինեն Ձեր տանից մինչև տասնհինգ (15) մղոն կամ երեսուն (30) րոպե հեռավորության վրա:
  • Մարին (Marin), Փլեյսր (Placer), Ռիվրսայդ (Riverside), Սան Ջոակին (San Joaquin), Սանտա Կրուզ (Santa Cruz), Սոլանո (Solano), Սոնոմա (Sonoma), Ստանիսլաուս (Stanislaus) կամ Վենտուրա (Ventura) վարչաշրջաններում՝Medi-Cal-ը մատակարարների ցանց կպահի, որոնք տեղակայված կլինեն Ձեր տանից մինչև երեսուն (30) մղոն կամ վաթսուն  (60) րոպե հեռավորության վրա:
  • Էլփայն (Alpine), Ամադոր (Amador), Բուտտե (Butte), Կալավերաս (Calaveras), Կոլուզա (Colusa), Դել Նորտե (Del Norte), Էլ Դորադո (El Dorado), Ֆրեզնո (Fresno), Գլենն (Glenn), Համբոլտ (Humboldt), Իմփերիալ (Imperial), Ինյո (Inyo), Քերն (Kern), Քինգզ (Kings), Լեյք (Lake), Լասսեն (Lassen), Մադերա (Madera), Մարիպոսա (Mariposa), Մենդոսինո (Mendocino), Մերսեդ (Merced), Մոդոք (Modoc), Մոնթերեյ (Monterey), Մոնո (Mono), Նապա (Napa), Նևադա (Nevada), Փլումաս (Plumas), Սան Բենիտո (San Benito), Սան Բերնարդինո (San Bernardino), Սան Լուիս Օբիսպո (San Luis Obispo), Սանտա Բարբարա (Santa Barbara), Շաստա (Shasta), Սիեռա (Sierra), Սիսկիյու (Siskiyou), Սաթթր (Sutter), Թեհամա (Tehama), Թրինիթի (Trinity), Թուլեր (Tulare), Թուլումն (Tuolumne), Յոլո (Yolo) և Յուբա (Yuba) վարչաշրջաններ՝ Medi-Cal-ը մատակարարների ցանց կպահի, որոնք տեղակայված կլինեն Ձեր տանից մինչև վաթսուն (60) մղոն կամ իննսուն  (90) րոպե հեռավորության վրա:

2018. հուլիսի 1-ից սկսած սինթետիկ թմրանյութերի բուժման ծրագրերի ստանդարտները նաև կախված են այն վարչաշրջաններից, որտեղ Դուք ապրում եք՝ :13

  • Ալամեդա (Alameda), Կոնտրա Կոստա (Contra Costa), Լոս Անջելես (Los Angeles), Օրինջ (Orange), Սակրամենտո (Sacramento), Սան Դիեգո (San Diego), Սան Ֆրանցիսկո (San Francisco), Սան Մատեո (San Mateo) և Սանտա Կլարա (Santa Clara) վարչաշրջաններում՝Medi-Cal-ը մատակարարների ցանց կպահի, որոնք տեղակայված կլինեն Ձեր տանից մինչև տասնհինգ (15) մղոն կամ երեսուն (30) րոպե հեռավորության վրա:
  • Մարին (Marin), Փլեյսր (Placer), Ռիվրսայդ (Riverside), Սան Ջոակին (San Joaquin), Սանտա Կրուզ (Santa Cruz), Սոլանո (Solano), Սոնոմա (Sonoma), Ստանիսլաուս (Stanislaus)  և  Վենտուրա (Ventura) վարչաշրջանները՝ Medi-Cal-ը մատակարարների ցանց կպահի, որոնք տեղակայված կլինեն Ձեր տանից մինչև երեսուն (30) մղոն կամ վաթսուն  (60) րոպե հեռավորության վրա:
  • Ամադոր (Amador), Բուտտե (Butte), Էլ Դորադո (El Dorado), Ֆրեզնո (Fresno), Քերն (Kern), Քինգզ (Kings), Լեյք (Lake), Մադերա (Madera), Մերսեդ (Merced), Մոնտերեյ (Monterey), Նապա (Napa), Նևադա (Nevada), Սան Բերնարդինո (San Bernardino), Սան Լուիս Օբիսպո (San Luis Obispo), Սանտա Բարբարա (Sana Barbara), Սաթթր (Sutter), Թուլեր (Tulare), Յոլո (Yolo) և Յուբա (Yuba) վարչաշրջանները՝Medi-Cal-ը մատակարարների ցանց կպահի, որոնք տեղակայված կլինեն Ձեր տանից մինչև քառասուն հինգ (45) մղոն կամ յոթանասուն հինգ (75) րոպե հեռավորության վրա:
  • Էլփայն (Alpine), Կալավերաս (Calaveras), Կոլուսա (Colusa), Դել Նորտե (Del Norte), Գլենն (Glenn), Համբոլտ (Humboldt), Իմփերիալ (Imperial), Ինյո (Inyo), Լասսեն (Lassen), Մարիպոսա (Mariposa), Մենդոսինո (Mendocino), Մոդոք (Modoc), Մոնո (Mono), Փլումաս (Plumas), Սան Բենիտո (San Benito), Շաստա (Shasta), Սիեռա (Sierra), Սիսկիյու (Siskiyou), Թեհամա (Tehama), Թրինիթի (Trinity) և Թուլումն (Tuolumne) վարչաշրջանները՝ Medi-Cal-ը մատակարարների ցանց կպահի, որոնք տեղակայված կլինեն Ձեր տանից մինչև վաթսուն (60) մղոն կամ իննսուն  (90) րոպե հեռավորության վրա:

Վարչաշրջանի թմրանյութերի  Medi-Cal կազմակերպված մատակարարման համակարգը այց կնշանակի երեք աշխատանքային օրվա ընթացքում՝ սինթետիկ թմրանյութերի բուժման ծրագրին: 14

6.   Որո՞նք են բուժքույրական կամ ինտենսիվ խնամքի հաստատությունների ծառայությունների ժամի և հեռավորության ստանդարտները: 

Փորձառու բուժքույրական կամ ինտենսիվ խնամքի հաստատությունների ստանդարտները նաև հիմնված են բնակության վայրի վրա՝

Ալամեդա (Alameda), Կոնտրա Կոստա (Contra Costa), Լոս Անջելես (Los Angeles), Օրինջ (Orange), Սակրամենտո (Sacramento), Սան Դիեգո (San Diego), Սան Ֆրանցիսկո (San Francisco), Սան Մատեո (San Mateo) և Սանտա Կլարա (Santa Clara) վարչաշրջանները՝    կառավարվող խնամքի ծրագիրը պետք է սույն ծառայությունը մատչելի դարձնի Ձեր խնդրանքից սկսած   հինգ (5) աշխատանքային օրվա ընթացքում:15

Մարին (Marin), Փլեյսր (Placer), Ռիվրսայդ (Riverside), Սան Ջոակին (San Joaquin), Սանտա Կրուզ (Santa Cruz), Սոլանո (Solano), Սոնոմա (Sonoma), Ստանիսլաուս (Stanislaus) և  Վենտուրա (Ventura) վարչաշրջաններ՝ կառավարվող խնամքի ծրագիրը պետք է սույն ծառայությունը մատչելի դարձնի Ձեր խնդրանքից սկսածյոթ (7) աշխատանքային օրվա ընթացքում :16

Ամադոր (Amador), Բատտե (Butte), Էլ Դորադո (El Dorado), Ֆրեզնո (Fresno), Քերն (Kern), Քինգզ (Kings), Լեյք (Lake), Մադերա (Madera), Մերսեդ (Merced), Մոնտերեյ (Monterey), Նապա (Napa), Նևադա (Nevada), Սան Բերնարդինո (San Bernardino), Սան Լուիս Օբիսպո (San Luis Obispo), Սանտա Բարբարա (Sana Barbara), Սաթթր (Sutter), Թուլեր (Tulare), Յոլո (Yolo) և Յուբա (Yuba) վարչաշրջաններ՝ կառավարվող խնամքի ծրագիրը պետք է սույն ծառայությունը մատչելի դարձնի Ձեր խնդրանքից սկսած տասնչորս (14) աշխատանքային օրվա ընթացքում: 17

Էլփայն (Alpine), Կալավերաս (Calaveras), Կոլուզա (Colusa), Դել Նորտե (Del Norte), Գլենն (Glenn), Համբոլտ (Humboldt), Իմփերիալ (Imperial), Ինյո (Inyo), Լասսեն (Lassen), Մարիպոսա (Mariposa), Մենդոսինո (Mendocino), Մոդոք (Modoc), Մոնո (Mono), Փլամաս (Plumas), Սան Բենիտո (San Benito), Շաստա (Shasta), Սիեռա (Sierra), Սիսկիյու (Siskiyou), Թեհամա (Tehama), Թրինիթի (Trinity) և Թուլումն (Tuolumne) վարչաշրջաններ՝ կառավարվող խնամքի ծրագիրը պետք է սույն ծառայությունը մատչելի դարձնի Ձեր խնդրանքից սկսած տասնչորս (14) աշխատանքային օրվա ընթացքում: 18

7.   Այս ստանդարտների բացառություններ կա՞ն:

Եթե Medi-Cal կառավարվող խնամքի ծրագիրը չկարողանա բավարարել ժամի և հեռավորության ստանդարտները, այն կարող է այլ ստանդարտներ խնդրել Առողջապահական խնամքի ծառայությունների վարչությունից ((Department of Health Care Services (DHCS)), որը միակ պետական գործակալությունն է, որը վերահսկում է  Medi-Cal ծրագիրը (այդ թվում Medi-Cal կառավարվող խնամքի ծրագրերը) Կալիֆորնիայում: Medi-Cal կառավարվող խնամքի ծրագիրը պետք է ցույց տա, որ այն սպառել է բոլոր պատշաճ ընտրանքները՝ մատակարաներ ստանալու համար: 19 Այն նաև պետք է ցույց տա, թե ինչու տարբեր ստանդարտներն անհրաժեշտ են: Եթե DHCS-ը հաստատի տարբեր ստանդարտները, ապա դրանք պետք է հրապարակվեն վարչության կայքէջում: 20

Բացի այդ, DHCS-ը ի նկատի կունենա ժամի և հեռավորության այլ ստանդարտներ, երբ մատակարարը կմեկնի Medi-Cal ստացողի և/կամ  համայնքում հիմնված միջավայր՝ ծառայություններ տրամադրելու համար:21

Եթե Դուք ծառայություններ եք ստանում Ձեր  Medi-Cal կառավարվող խնամքի ծրագրից՝ ցանցից դուրս գտնվող մատակարարի միջոցով, ապա ժամանակին օգտվելու նույն պահանջները կկիրառվեն ցանցային մատակարաների համար:22

8.   Կառավարվող խնամքի ծրագիրը կարո՞ղ է օգտագործել խնամքի էլեկտրոնային միջոցներով մատուցվող, այլ հեռահաղորդակցման տեխնոլոգիաներով կամ դեղատան փոստային պատվերի միջոցով տրվող առողջապահական ծառայությունները՝ խնամք տրամադրելու համար:

Այո, DHCS-ը կարող է թույլ տալ կլինիկորեն պատշաճ հեռահաղորդակցման տեխնոլոգիաներ՝ որպես ժամի և հեռավորության ստանդարտներին համապատասխանելու մեթոդ: 23

Ի՞նչ կարող եմ անել, եթե իմ Medi-Cal կառավարվող խնամքի ծրագիրը չի համապատասխանում այս ստանդարտներին:

Դուք կարող եք բողոք ներկայացնել Ձեր  Medi-Cal կառավարվող խնամքի ծրագրին,24 և/կամ Medi-Cal կառավարվող խնամքի Օմբուդսմենի գրասենյակին:25

Լրացուցիչ աղբյուր՝

Տե՛ս՝ CA Dept. of Health Care Services, Medicaid Managed Care Final Rule: Network Adequacy Standards (2017).

Հրաժարում պատասխանատվությունից: Այս հրապարակումը միայն իրավական տեղեկատվություն է և ձեր անհատական իրավիճակի վերաբերյալ իրավաբանական խորհրդատվություն չէ: Այն արդի է տեղադրման օրվա դրությամբ: Մենք փորձում ենք պարբերաբար թարմացնել մեր նյութերը։ Այնուամենայնիվ, օրենքները պարբերաբար փոփոխվում են։ Եթե ցանկանում եք համոզվել, որ օրենքը չի փոխվել, դիմեք DRC կամ մեկ այլ իրավաբանական գրասենյակ: