Արտակարգ իրավիճակների պատրաստվածություն
Էներգամատակարարող ընկերությունների հոսանքազրկումներ
Էլեկտրաէներգիան անհրաժեշտ է առօրյայում մեր օգտագործած սարքերը հոսանքով ապահովելու համար: Այդ սարքերը կարևոր են մարդու առողջության և անվտանգության համար: 2012 թվականին Կալիֆոռնիայի կոմունալ ծառայությունների հարցերով հանձնաժողովը սահմանեց, որ Կալիֆոռնիայի կոմունալ ծառայությունների մատուցման մասին օրենքի Բաժիններ 451-ի և 399.2(ա)-ի համաձայն էլեկտրամատակարարում իրականացնող ընկերություններին թույլատրվում է հանրային անվտանգության ապահովման նկատառումներով հոսանքազրկումներ կատարել.
COVID-19-ի համավարակի ժամանակ ողջամիտ հարմարությունների ապահովման խնդրանքի նմուշային նամակ
Հաշմանդամություն ունեցող ամերիկացիների մասին օրենքի համաձայն դուք ունեք աշխատավայրում ողջամիտ հարմարություններ ունենալու իրավունք: Դա վերաբերում է COVID-19-ի համավարակի ժամանակ անհրաժեշտ հարմարություններին, որոնք կօգնեն ձեզ պահպանել առողջությունը և աշխատունակությունը: Այս նմուշային նամակը կարող եք օգտագործել՝ դիմելու ձեր գործատուին ձեր աշխատանքի համար, կամ աշխատանքի ընդունման ժամանակ հեռանկարային աշխատավայրին՝ ձեզ անհրաժեշտ ողջամիտ հարմարություններով ապահովելու համար:
Իմացեք ձեր իրավունքները Կալիֆորնիայում. հիվանդանոցային բուժման տրամադրումը COVID-19-ի ժամանակ
COVID-19-ի ժամանակ հիվանդանոցները կարող են չունենալ բավարար մահճակալներ և պարագաներ՝ օգնելու բոլոր նրանց, ովքեր դրա կարիքն ունեն։ Հիվանդանոցները կարող են չունենալ բավականաչափ օդափոխիչներ բոլորի համար, ովքեր դրա կարիքն ունեն: Բժիշկները կարող են որոշումներ կայացնել այն մասին, թե ով է օգնություն ստանում:
Կորոնավիրուս (COVID-19)՝ հաշմանդամություն ունեցող պացիենտների այցը հիվանդանոց
Որոշ բժիշկներ և հիվանդանոցներ սահմանել են COVID-19-ի պատճառով այցելուներ չընդունելու կանոն: Կալիֆորնիայի նահանգային ղեկավարությունը հիվանդանոցներին և այլ առողջապահական հաստատություններին այս կանոնների մասին գրություն է ուղարկել:
Կորոնավիրուս (COVID-19) Մտավոր հետամնացություն և զարգացման խանգարումներ ունեցող մարդկանց իրավունքները, որոնք ապրում են առանձին կամ ընտանիքի հետ
Սա մտավոր և զարգացման հաշմանդամություն ունեցող մարդկանց համար է, ովքեր ապրում են ինքնուրույն կամ ընտանիքի հետ և ծառայություններ են ստանում «տարածաշրջանային կենտրոններից»:
Կորոնավիրուս (COVID-19) Հոգեկան առողջություն
Սա մտավոր առողջության հաշմանդամություն ունեցող մարդկանց համար է, ովքեր տուժել են COVID-19-ով:
Կորոնավիրուս (COVID-19) Կացարանային հարցեր
Շատ մարդիկ խոսում են COVID-19 համաճարակի ժամանակ վտարումների մասին։ Ոմանք զարմանում են, թե ինչ է ասել մարզպետը վտարումների մասին։ Մյուսները ցանկանում են իմանալ, թե արդյոք կարող են իրենց վտարել հենց հիմա: Այս տեղեկատվական թերթիկում մենք կխոսենք վտարման մասին:
COVID-19 (կորոնավիրուս)՝ ինչպես ձեռք բերել դեղամիջոցները, եթե ստանում եք Medi-Cal
Սա Medi-Cal-ով աշխատող մարդկանց համար է, ովքեր վստահ չեն, թե ինչպես կստանան իրենց դեղերը: