Գործարար և պետական սուբյեկտներ
Հրաժարում․ Սույն նյութերը հիմնված են տվյալ պահին գործող օրենքի վրա։Մենք փորձում ենք թարմացնել մեր նյութերը, այնուամենայնիվ, օրենքները պարբերաբար փոխվում են:Եթե ցանկանում եք համոզվել, որ օրենքը չի փոխվել, դիմեք մեզ կամ այլ իրավական աղբյուրի:
Քաղաքացիական իրավախախտումների վերաբերյալ հայցեր.Հանրային իրավական միավորումների դեմ հայց ներկայացնելը՝ «Կալիֆորնիայի քաղաքացիական իրավախատումների հայցեր» օրենքի ներքո
Եթե կարծում եք, որ վնասվել եք և ցանկանում եք անձնական վնասվածքի վերաբերյալ դատական հայց ներկայացնել, հնարավոր է, որ կարիք լինի նախ քաղաքացիական իրավախախտումների վերաբերյալ հայց ներկայացնել:
Տեղեկագիր հաշմանդամություն ունեցող անձանց դեմ խտրականություն կիրառելու վերաբերյալ. Կառավարական գործակալություններ և այլ պետական մարմիններ
Դաշնային և նահանգային օրենքներ հաշմանդամություն ունեցող անձանց դեմ խտրականություն կիրառելու մասին
Հաշմանդամություն ունեցող ամերիկացիների մասին օրենքի Բաժին II-ն արգելում է հաշմանդամության հիմքով խտրականության կիրառումը նահանգային և տեղական կառավարական մարմինների (պետական մարմինների) կողմից: Հաշմանդամություն ունեցող անձանց աշխատունակության վերականգնման մասին օրենքի բաժին 504-ը սահմանում է նմանատիպ պաշտպանության միջոցներ դաշնային ֆինանսական միջոցներ ստացող պետական մարմինների կողմից կիրառվող խտրականության դեմ:
Տեղեկագիր հաշմանդամություն ունեցող անձանց դեմ խտրականություն կիրառելու վերաբերյալ. Մասնավոր և «հասարակական նշանակության այլ հաստատություններ»
Դաշնային և նահանգային օրենքներ հաշմանդամություն ունեցող անձանց դեմ խտրականություն կիրառելու մասին
Դաշնային և նահանգային օրենքներն արգելում են հաշմանդամության հիմքով խտրականության կիրառումը մասնավոր և «հասարակական այլ հաստատությունների» կողմից: Հաշմանդամություն ունեցող ամերիկացիների մասին դաշնային օրենքի (անգլ.՝ Americans with Disabilities Act, ADA) բաժին III-ն (ԱՄՆ օրենսդրություն, գլուխ 42, բաժիններ 12181 – 12189) արգելում է հասարակական նշանակության հաստատությունների կողմից հաշմանդամության հիմքով խտրականության կիրառումը: Հաշմանդամություն ունեցող անձանց աշխատունակության վերականգնման մասին օրենքի բաժին 504-ը արգելում է կիրառել խտրականություն հաշմանդամության հիմքով այն մասնավոր ընկերություններում, որոնք ստանում են դաշնային ֆինանսական միջոցներ: