Medi-Cal
Հրաժարում․ Սույն նյութերը հիմնված են տվյալ պահին գործող օրենքի վրա։Մենք փորձում ենք թարմացնել մեր նյութերը, այնուամենայնիվ, օրենքները պարբերաբար փոխվում են:Եթե ցանկանում եք համոզվել, որ օրենքը չի փոխվել, դիմեք մեզ կամ այլ իրավական աղբյուրի:
Ի՞նչ պետք է իմանան շահերի պաշտպանները տարեց, կույր և հաշմանդամություն ունեցող անձանց համար 2020թ. դեկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող FPL Medi-Cal-ի ընդլայնման մասին
This resource was produced by the Western Center on Law & Poverty.
Medi-Cal և Medicare ստացողների հիվանդանոցից դուրս գրվելու իրավունքները
Այս հրապարակման մեջ բացատրվում են Ձեր իրավունքները՝ որպես Medi-Cal կամ Medicare ստացող, երբ դուրս եք գրվում տուն կամ մեկ այլ հաստատություն գնալու համար:
Հաղորդակցման օժանդակ միջոցների ստացում Medi-Cal-ի միջոցով
Գիտեի՞ք, որ եթե ստանում եք Medi-Cal, և ձեր հաշմանդամության պատճառով դժվարանում եք հաղորդակցվել, Medi-Cal-ը միգուցե վճարի ձեզ անհրաժեշտ հաղորդակցման օժանդակ միջոցների համար:
Medi-Cal ծրագրեր՝ օգնելու Ձեզ մնալ Ձեր տանը կամ լքել ծերանոցը
Կալիֆորնիայում կան շատ տարբեր ծրագրեր, որոնք կարող են օգնել Medi-Cal ստացող հաշմանդամ անձանց և/կամ տարեցներին մնալ իրենց տանը կամ օգնել նրանց տուն վերադառնալ երկարաժամկետ խնամքի կենտրոնից (այդ թվում՝ հիվանդանոցներ, ծերանոցներ և այլ բժշկական հաստատություններ): Այս հրապարակման մեջ ընդհանուր կերպով նկարագրվում են այս ծրագրերը, բայց եթե Դուք ծառայություններն ստանալու համար աջակցության կարիք ունեք, կարող եք դիմել Disability Rights California-ի անվճար հեռախոսահամարով՝ (800) 776-5746 կամ TTY՝ (800) 719-5798: Նաև կարող եք այցելել մեր կայքէջը՝ www.disabil
Medi-Cal․ որտեղ հնարավոր է գտնել օրենքներ, կարգավորումներ և այլ անվճար տեղեկատվություն համացանցում
Medi-Cal-ը նահանգային և դաշնային ծրագիր է, որն ապահովում է առողջապահական ծախսերի ֆինանսավորումը բազում ցածր եկամուտ ունեցող մարդկանց համար: Կալիֆորնիայում Medi-Cal-ի նահանգային ղեկավար մարմինը Առողջապահական ծառայությունների բաժանմունքն է (Department of Health Care Services) [սեղմե՛ք այստեղ DHCS-ի կայքի համար]: Գոյություն ունեն նաև այլ նահանգային գործակալություններ, որոնք դերակատարություն ունեն Medi-Cal-ում, ներառյալ «Կառավարվող առողջապահության բաժանմունքը» (Department of Managed Health Care), «Հոգեկան առողջության բաժանմունքը» (Department of Mental Health), «Զարգացման ծառայությունների բաժա
Միանվագ վճարումներ և Medi-Cal-ի իրավունակություն
Սույն հրապարակումը նկարագրում է, թե ինչպես են միանվագ վճարումներն ազդում տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված որոշ Medi-Cal ծրագրերի իրավունակության վրա: Այն բացատրում է, թե ինչ է տեղի ունենում ձեր Medi-Cal-ի հետ, երբ դուք ստանում եք միանգամյա կամ միանվագ վճարում, և երբ և արդյոք չծախսված միանվագ վճարումը դիտարկվում է որպես ռեսուրս հաջորդ ամսվա համար:
Ի՞նչպես կարող է ՁԻԱՀ Medi-Cal այլընտրանքային ծրագիրն օգնել ձեզ՝ ստանալ ձեզ անհրաժեշտ խնամքը տանը
ՄԻԱՎ/ՁԻԱՀ Medi-Cal այլընտրանքային ծրագիրը («ՁԻԱՀ-ի այլընտրանքային ծրագիր») ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդ անձանց համար նախատեսում է հիվանդության հսկողություն և անմիջական խնամքը որպես շուրջօրյա խնամքի կենտրոնի կամ հիվանդանոցային բուժման այլընտրանք: Դուք կարող եք օգտվել այս ծառայությունից, որպեսզի մնաք տանը կամ վերադառնաք տուն որևէ բուժհաստատությունից կամ խնամքի կենտրոնից:
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ. Ի՞նչ է Medicaid-ը/Medi-Cal-ը:
Դաշնային Medicaid ծրագիրը տրամադրում է բուժօգնություն ցածր եկամուտ ունեցող անձանց, այդ թվում՝ տարեցներին, հաշմանդամություն ունեցող անձանց և երեխաներին: Medicaid-ը ֆինանսավորվում է նահանգային և դաշնային բյուջեներից համատեղ: Նահանգներն ունեն իրենց սեփական Medicaid ծրագրերը և պետք է հետևեն որոշակի դաշնային կանոնների, սակայն ունեն իրենց կողմից առաջարկվող ծառայությունների որոշակի ճկունություն:
Medi-Cal-ի կառավարվող բուժխնամք. բողոքների ներկայացման և բողոքարկման կարգ
Սկսած 2017թ. հուլիսի 1-ից՝ Կալիֆորնիան հետևում է նոր դաշնային կանոնակարգի պահանջներին, որոնք սահմանում են նպաստների մասին որևէ որոշում կամ վեճ բողոքարկելու, ինչպես նաև այլ խնդիրները բողոքի ձևով կառավարվող բուժխնամքի ծրագրի ուշադրությանը ներկայացնելու կարգը:
Medi-Cal-ի կառավարվող խնամք՝ «Խնամքի շարունակելիություն»
Եթե Դուք սովորական Medi-Cal[1] ունեք, և այժմ Ձեզ ասվում է, որ Դուք պետք է անդամագրվեք Medi-Cal կառավարվող խնամքի ծրագրում (MCP, Managed Care Plan),[2] Դուք կկարողանաք շարունակել այցելել Ձեր սովորական Medi-Cal-ի առողջապահական խնամքի մատակարարին: Սա այն է, ինչ նշանակում է «խնամքի շարունակելիություն»:
Medi-Cal կառավարվող խնամքի առողջապահական ծրագրեր. ի՞նչ են դրանք: Ի՞նչ պետք է իմանամ դրանց մասին:
Կառավարվող խնամքը մի համակարգ է, որի նպատակն է առողջապահական խնամքի ծառայություններ տրամադրել և վճարել դրանց համար: Կառավարվող խնամք նշանակում է, որ Դուք առողջապահական խնամքի մեծ մասն ստանում եք կառավարվող խնամքի ծրագրից: Կառավարվող խնամքի ծրագիրն առողջապահական խնամքի մատակարարների կազմակերպված ցանց է, որը կենտրոնանում է առաջնային և կանխարգելիչ խնամքի վրա: Հիվանդանոցները, բժիշկները և առողջապահական խնամքի այլ մատակարարները ցանցի անդամներն են: Կառավարվող խնամքի ծրագիրը կարող է պետական կամ մասնավոր լինել
Medi-Cal կառավարվող խնամքի ծրագրեր և հոգեկան առողջության ծառայություններ
MEDI-CAL ԿԱՌԱՎԱՐՎՈՂ ԽՆԱՄՔԻ ԾՐԱԳՐԵՐ ԵՎ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Medi-Cal կառավարվող խնամքի ժամի և հեռավորության ստանդարտներ մատակարարների համար
Երաշխավորելու, որ ծառայությունները ժամանակին մատչելի և առկա են ստացողների համար, Medi-Cal կառավարվող խնամքի ծրագրերը պետք է այնպիսի մատակարարների ցանց ստեղծեն, ովքեր տեղակայված են հիվանդի տանից որոշակի ժամանակի և հեռավորության վրա: Այս հրապարակման մեջ քննարկվում են որոշակի տեսակի մատակարարների ժամի և հեռավորության ստանդարտները:
Medi-Cal ստացողների համար տրանսպորտային ծառայություններ
Այս փաստի թերթիկը բացատրում է, թե ինչպես ստանալ տրանսպորտային տեղափոխում ձեր բժշկական նշանակումներին ձեր Medi-Cal- ի կողմից կառավարվող խնամքի պլանից (ԿԽՊ): Այս հրատարակության վերջում քննարկվում է, թե ինչպես ձեռք բերել տրանսպորտային ծառայություններ, եթե դուք ունեք Medi-Cal-ի ծառայությունների համար վճար (ԾՀՎ):