Առողջապահություն
Հրաժարում․ Սույն նյութերը հիմնված են տվյալ պահին գործող օրենքի վրա։Մենք փորձում ենք թարմացնել մեր նյութերը, այնուամենայնիվ, օրենքները պարբերաբար փոխվում են:Եթե ցանկանում եք համոզվել, որ օրենքը չի փոխվել, դիմեք մեզ կամ այլ իրավական աղբյուրի:
Կալիֆորնիայի երեխայի ամբողջական կարիքներին ուղղված ծառայությունների ծրագիր
Կալիֆորնիայի օրենսդրությունը Առողջապահության վարչությանը (անգլ.՝ Department of Health Care Services, DHCS) թույլ է տալիս կազմել երեխայի ամբողջական կարիքներին ուղղված ծառայությունների ծրագիր: Այս ծրագիրը Կալիֆորնիայի երեխաներին մատուցվող ծառայությունների (անգլ.՝ California Children’s Services, CCS) ծրագրով վճարվող ծառայությունները ներառելու է Medi-Cal-ի կառավարվող բուժխնամքի ծրագրերում: Դա նշանակում է, որ բոլոր CCS և ոչ-CCS ծառայությունները կթույլատրվեն կամ կտրամադրվեն Medi-Cal-ի կառավարվող բուժխնամքի ծրագրի կողմից: Երեխայի ամբողջական կարիքներին ուղղված ծառայությունների ծրագիրն իրականացվել
Medi-Cal EPSDT ծրագրով տրամադրվող լրացուցիչ ծառայություններ երեխաների և երիտասարդների համար
1. Ի՞նչ ծառայություններ կարող եմ ստանալ Medi-Cal-ից EPSDT ծրագրի շրջանակում:
EPSDT նշանակում է Վաղ և պարբերական ստուգում, ախտորոշում և բուժում (անգլ.՝ Early and Periodic Screening, Diagnosis, and Treatment): EPSDT-ն Medi-Cal-ի նպաստ է: Եթե ձեր տարիքը փոքր է 21-ից, և դուք ունեք ամբողջական Medi-Cal, դուք կստանաք EPSDT նպաստը:
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ. Medicaid-ի/Medi-Cal-ի կրճատումները կվնասեն դպրոցներին և հատուկ կրթությանը
Ի՞նչպես կվնասեն Medi-Cal-ի/Medicaid-ի կրճատումները հատուկ կրթությանը:
Այսօր Կալիֆորնիայում դպրոցները ծախսում են 180 միլիոն ԱՄՆ դոլար Medi-Cal-ի/Medicaid-ի համար՝ աշակերտներին, հատկապես հաշմանդամություն ունեցող աշակերտներին մատուցվող ծառայությունների դիմաց վճարելու համար: Այդ գումարից ավելի քան 90 միլիոն ԱՄՆ դոլարն ստացվում է դաշնային կառավարությունից: Կոնգրեսում հնչած վերջին առաջարկություններով Medicaid-ի համար տրամադրվող այդ պետական գումարները կկրճատվեն կամ կփակվեն:
Տեղեկատվություն շահառուների համար բուժսպասարկման մասնագետների, հաստատությունների և ծրագրերի վերաբերյալ բողոք ներկայացնելու կարգի մասին
Այս հրապարակումը կարող է օգտակար լինել ձեզ համար, եթե ձեզ անհրաժեշտ է տեղեկատվություն կամ ունեք բողոք բուժսպասարկման մասնագետների, ծրագրերի, հաստատությունների կամ ձեր ստացած ծառայությունների վերաբերյալ: Մենք առաջինը կազմել ենք այն պետական մարմինների ցանկը, որոնք պատասխանատու են բողոքների լուծման համար: Ցանկում ներառել ենք նաև շահերի և իրավունքների որոշ պաշտպան կազմակերպությունների, ինչպես նաև տեղեկատվության աղբյուրներ ձեր իրավունքների մասին, որոնք նույնպես կարող են օգտակար լինել:
Medi-Cal․ որտեղ հնարավոր է գտնել օրենքներ, կարգավորումներ և այլ անվճար տեղեկատվություն համացանցում
Medi-Cal-ը նահանգային և դաշնային ծրագիր է, որն ապահովում է առողջապահական ծախսերի ֆինանսավորումը բազում ցածր եկամուտ ունեցող մարդկանց համար: Կալիֆորնիայում Medi-Cal-ի նահանգային ղեկավար մարմինը Առողջապահական ծառայությունների բաժանմունքն է (Department of Health Care Services) [սեղմե՛ք այստեղ DHCS-ի կայքի համար]: Գոյություն ունեն նաև այլ նահանգային գործակալություններ, որոնք դերակատարություն ունեն Medi-Cal-ում, ներառյալ «Կառավարվող առողջապահության բաժանմունքը» (Department of Managed Health Care), «Հոգեկան առողջության բաժանմունքը» (Department of Mental Health), «Զարգացման ծառայությունների բաժանմունքը» (Department of Developmental Services) և այլն:
Միանվագ վճարումներ և Medi-Cal-ի իրավունակություն
Սույն հրապարակումը նկարագրում է, թե ինչպես են միանվագ վճարումներն ազդում տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված որոշ Medi-Cal ծրագրերի իրավունակության վրա: Այն բացատրում է, թե ինչ է տեղի ունենում ձեր Medi-Cal-ի հետ, երբ դուք ստանում եք միանգամյա կամ միանվագ վճարում, և երբ և արդյոք չծախսված միանվագ վճարումը դիտարկվում է որպես ռեսուրս հաջորդ ամսվա համար:
Բուժօգնության հասանելիությունը հաշմանդամություն ունեցող անձանց համար Հաշմանդամություն ունեցող ամերիկացիների մասին օրենքի և Քաղաքացիական իրավունքները սահմանող այլ օրենքների համաձայն
Այս բրոշյուրում խոսվում է հաշմանդամություն ունեցող անձանց բուժօգնությունից օգտվելու իրավունքների մասին: Բուժօգնությունից օգտվելը ներառում է հաստատությունների, ծառայությունների և տեղեկատվության տրամադրումը բժիշկների գրասենյակների, այլ բժշկական ծառայություններ առաջարկողների և ապահովագրական ծրագրերի կողմից: Շատ կալիֆորնիացիների համար բժշկական ծառայությունները մատուցվում են որևէ պետական հաստատության, օրինակ՝ վարչաշրջանի կողմից, կամ Կառավարվող բուժօգնության միջոցով՝ բուժսպասարկողների ցանց, որը կառավարվում է մեկ գլխավոր ընկերության կամ գործակալության կողմից: Կառավարվող բուժօգնության կազմակերպո
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ. Ի՞նչ է Medicaid-ը/Medi-Cal-ը:
Դաշնային Medicaid ծրագիրը տրամադրում է բուժօգնություն ցածր եկամուտ ունեցող անձանց, այդ թվում՝ տարեցներին, հաշմանդամություն ունեցող անձանց և երեխաներին: Medicaid-ը ֆինանսավորվում է նահանգային և դաշնային բյուջեներից համատեղ: Նահանգներն ունեն իրենց սեփական Medicaid ծրագրերը և պետք է հետևեն որոշակի դաշնային կանոնների, սակայն ունեն իրենց կողմից առաջարկվող ծառայությունների որոշակի ճկունություն:
Medi-Cal ստացողների համար տրանսպորտային ծառայություններ
Այս փաստի թերթիկը բացատրում է, թե ինչպես ստանալ տրանսպորտային տեղափոխում ձեր բժշկական նշանակումներին ձեր Medi-Cal- ի կողմից կառավարվող խնամքի պլանից (ԿԽՊ): Այս հրատարակության վերջում քննարկվում է, թե ինչպես ձեռք բերել տրանսպորտային ծառայություններ, եթե դուք ունեք Medi-Cal-ի ծառայությունների համար վճար (ԾՀՎ):
Տան և համայնքի վրա հինմված այլընտրանքների (ՏՀԱ) Մերժումը (նախկինում հայտնի է որպես բուժքույրական հաստատություն / սուր հիվանդանոցային դադար): Հիմունքները
Կալիֆորնիան ունի մի քանի ծրագրեր, որոնք կոչվում են «տնային և համայնքային ծառայություններից հրաժարում», որոնք օգնում են մարդկանց ստանալ Medi-Cal ծառայություններ տանը: Այս հրատարակությունը վերաբերում է Տնային և Համայնքի վրա հիմնված այլընտրանքների (ՏՀԱ) հրաժարվելու ծրագրին:
Ի՞նչպես կարող է ՁԻԱՀ Medi-Cal այլընտրանքային ծրագիրն օգնել ձեզ՝ ստանալ ձեզ անհրաժեշտ խնամքը տանը
ՄԻԱՎ/ՁԻԱՀ Medi-Cal այլընտրանքային ծրագիրը («ՁԻԱՀ-ի այլընտրանքային ծրագիր») ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդ անձանց համար նախատեսում է հիվանդության հսկողություն և անմիջական խնամքը որպես շուրջօրյա խնամքի կենտրոնի կամ հիվանդանոցային բուժման այլընտրանք: Դուք կարող եք օգտվել այս ծառայությունից, որպեսզի մնաք տանը կամ վերադառնաք տուն որևէ բուժհաստատությունից կամ խնամքի կենտրոնից:
Ինչպե՞ս կարող եմ օգտագործել Արժեքի իմ համավճարը՝ ստանալու ավելի շատ ծառայություններ, որոնց կարիքն ունեմ:
Գոյություն ունի մի քանի եղանակ, որոնց միջոցով տարեցները և հաշմանդամություն ունեցող անձինք կարող են պայմանունակ լինել Medi-Cal-ի համար: Այս հրատարակությունը կշեշտադրի անձանց, որոնք Medi-Cal են ստանում Բժշկական ծառայությունների կարիք ունեցող Տարեցների-Կույրերի-Հաշմանդամների (Aged-Blind-Disabled Medically Needy (ABD-MN)) ծրագրի շրջանակներում: Medi-Cal ABD-MN ծրագրի շրջանակներում այն անձինք, որոնց եկամուտը գերազանցում է որոշակի գումարը, կարող են ստանալ Medi-Cal՝ արժեքի համավճարով (SOC):
Medi-Cal-ի կառավարվող բուժխնամք. բողոքների ներկայացման և բողոքարկման կարգ
Սկսած 2017թ. հուլիսի 1-ից՝ Կալիֆորնիան հետևում է նոր դաշնային կանոնակարգի պահանջներին, որոնք սահմանում են նպաստների մասին որևէ որոշում կամ վեճ բողոքարկելու, ինչպես նաև այլ խնդիրները բողոքի ձևով կառավարվող բուժխնամքի ծրագրի ուշադրությանը ներկայացնելու կարգը:
Medi-Cal ծրագրեր՝ օգնելու Ձեզ մնալ Ձեր տանը կամ լքել ծերանոցը
Կալիֆորնիայում կան շատ տարբեր ծրագրեր, որոնք կարող են օգնել Medi-Cal ստացող հաշմանդամ անձանց և/կամ տարեցներին մնալ իրենց տանը կամ օգնել նրանց տուն վերադառնալ երկարաժամկետ խնամքի կենտրոնից (այդ թվում՝ հիվանդանոցներ, ծերանոցներ և այլ բժշկական հաստատություններ): Այս հրապարակման մեջ ընդհանուր կերպով նկարագրվում են այս ծրագրերը, բայց եթե Դուք ծառայություններն ստանալու համար աջակցության կարիք ունեք, կարող եք դիմել Disability Rights California-ի անվճար հեռախոսահամարով՝ (800) 776-5746 կամ TTY՝ (800) 719-5798: Նաև կարող եք այցելել մեր կայքէջը՝ www.disabilityrightsca.org.