Զբաղվածություն
Հրաժարում․ Սույն նյութերը հիմնված են տվյալ պահին գործող օրենքի վրա։Մենք փորձում ենք թարմացնել մեր նյութերը, այնուամենայնիվ, օրենքները պարբերաբար փոխվում են:Եթե ցանկանում եք համոզվել, որ օրենքը չի փոխվել, դիմեք մեզ կամ այլ իրավական աղբյուրի:
COVID-19-ի համավարակի ժամանակ ողջամիտ հարմարությունների ապահովման խնդրանքի նմուշային նամակ
Հաշմանդամություն ունեցող ամերիկացիների մասին օրենքի համաձայն դուք ունեք աշխատավայրում ողջամիտ հարմարություններ ունենալու իրավունք: Դա վերաբերում է COVID-19-ի համավարակի ժամանակ անհրաժեշտ հարմարություններին, որոնք կօգնեն ձեզ պահպանել առողջությունը և աշխատունակությունը: Այս նմուշային նամակը կարող եք օգտագործել՝ դիմելու ձեր գործատուին ձեր աշխատանքի համար, կամ աշխատանքի ընդունման ժամանակ հեռանկարային աշխատավայրին՝ ձեզ անհրաժեշտ ողջամիտ հարմարություններով ապահովելու համար:
Կալիֆորնիայի ամերիկյան աշխատանքային կենտրոն (AJCC, America’s Job Center of California)
Ի՞նչ է Կալիֆորնիայի ամերիկյան աշխատանքային կենտրոնը:
Կալիֆորնիայի ամերիկյան աշխատանքային կենտրոնը (նախկին «One-Stop Career Center») ստեղծվել է «Աշխատուժի ներդրման օրենքի» (WIA, Workforce Investment Act) շրջանակներում: Կալիֆորնիայի ամերիկյան աշխատանքային կենտրոնը (AJCC, America’s Job Center of California) առաջարկում է աշխատուժի զարգացման համապարփակ ռեսուրսներ՝ ողջ նահանգի տարածքում տեղակայված և տեղական կազմակերպությունների միջոցով: Այս կենտրոնները կառավարվում են Աշխատուժի ներդրման խորհրդի (WIB, Work Investment Board) կողմից, որը բաղկացած է բիզնեսի, աշխատանքային կազմակերպությունների, կրթական հաստատությունների և համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչներից:
Անցումային ծառայություններ աշակերտների համար
Այս հրապարակումն այն մասին է, թե ինչպես են տարբեր մարմիններն օգնում հաշմանդամ պատանիներին, երբ նրանք մտնում են չափահաս կյանք: Այդ գործընթացը կոչվում է ԱՆՑՈՒՄ: Այդ մարմինները դպրոցական օկրուգներն են և Վերականգնողական դեպարտամենտը: Որոշ պատանիներ նաև տարածքային կենտրոնի նպաստառուներ են: Տարածքային կենտրոնները նույնպես պետք է օգնեն անցումային շրջանում:
Տեղեկագիր հաշմանդամություն ունեցող անձանց դեմ խտրականություն կիրառելու վերաբերյալ. Նահանգային և տեղական կառավարության աշխատակիցներ
Նահանգային և տեղական կառավարության աշխատակիցներ
Նահանգային և տեղական կառավարության աշխատակիցները հաշմանդամության հիմքով կիրառվող խտրականությունից պաշտպանվում են նահանգային և դաշնային օրենքներով: Հաշմանդամություն ունեցող ամերիկացիների մասին դաշնային օրենքի (անգլ.՝ Americans with Disabilities Act, ADA) գլուխ I-ն արգելում է աշխատանքային խտրականությունը հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ: Հաշմանդամություն ունեցող ամերիկացիների մասին օրենքի գլուխ II-ն արգելում է նահանգային և տեղական կառավարություններին կիրառել խտրականություն հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ: Հաշմանդամություն ունեցող անձանց վերականգնման մասին օրենքի բաժին 504-ը արգելում է նաև կիրառել խտրականություն այն պետական կառույցների դեմ, որոնք ստանում են դաշնային ֆինանսավորում:
Տեղեկագիր հաշմանդամություն ունեցող անձանց դեմ խտրականություն կիրառելու վերաբերյալ. Դաշնային կառավարության աշխատակիցներ
1973թ. ընդունված Հաշմանդամություն ունեցող անձանց վերականգնման մասին օրենքի բաժին 504-ն արգելում է դաշնային կառավարությանը կիրառել աշխատանքային խտրականություն հաշմանդամության հիմքով: Խտրականություն է համարվում անհավասար վերաբերմունքը, հաշմանդամություն ունեցող աշխատակիցների նկատմամբ կիրառվող հակազդեցությունը և ճնշումը, ինչպես նաև գործատուի պայմանների, քաղաքականությունների կամ աշխատանքային պայմանների ողջամիտ ձևափոխությունների կատարումը («ողջամիտ հարմարությունների ստեղծումը»), որպեսզի ստեղծվեն աշխատակցի կամ դիմորդի հաշմանդամությանը համապատասխան հարմարություններ:
Անցումային տարիքի Երիտասարդություն և Սոցիալական ապահովություն – 18 տարեկանի Վերաորոշում
ՀԱՐՑ՝ Ես լսել եմ, որ շատ մարդիկ կորցնում են իրենց Սոցիալական ապահովության եկամուտը (ՍԱԵ (SSI)) և Medicaid-ը, երբ լրանում է նրանց 18 տարեկանը: Դա ճի՞շտ է:
Ուրեմն, ճիշտ է, որ որոշ մարդիկ պայմանունակ էին SSI-ի համար որպես երեխաներ և որպես չափահասներ այլևս նրանք պայմանունակ չեն SSI համար: Դրա պատճառն այն է, որ SSI ծրագիրն ունի անկարողության երկու տարբեր որոշումներ՝ մեկը երեխաների և մյուսը չափահասների համար (18 տարեկան և բարձր):