Կալիֆոռնիայի մանկապատանեկան ծառայություններ (CCS)
Հրաժարում․ Սույն նյութերը հիմնված են տվյալ պահին գործող օրենքի վրա։Մենք փորձում ենք թարմացնել մեր նյութերը, այնուամենայնիվ, օրենքները պարբերաբար փոխվում են:Եթե ցանկանում եք համոզվել, որ օրենքը չի փոխվել, դիմեք մեզ կամ այլ իրավական աղբյուրի:
Medi-Cal EPSDT ծրագրով տրամադրվող լրացուցիչ ծառայություններ երեխաների և երիտասարդների համար
1. Ի՞նչ ծառայություններ կարող եմ ստանալ Medi-Cal-ից EPSDT ծրագրի շրջանակում:
EPSDT նշանակում է Վաղ և պարբերական ստուգում, ախտորոշում և բուժում (անգլ.՝ Early and Periodic Screening, Diagnosis, and Treatment): EPSDT-ն Medi-Cal-ի նպաստ է: Եթե ձեր տարիքը փոքր է 21-ից, և դուք ունեք ամբողջական Medi-Cal, դուք կստանաք EPSDT նպաստը:
Կալիֆորնիայի երեխայի ամբողջական կարիքներին ուղղված ծառայությունների ծրագիր
Կալիֆորնիայի օրենսդրությունը Առողջապահության վարչությանը (անգլ.՝ Department of Health Care Services, DHCS) թույլ է տալիս կազմել երեխայի ամբողջական կարիքներին ուղղված ծառայությունների ծրագիր: Այս ծրագիրը Կալիֆորնիայի երեխաներին մատուցվող ծառայությունների (անգլ.՝ California Children’s Services, CCS) ծրագրով վճարվող ծառայությունները ներառելու է Medi-Cal-ի կառավարվող բուժխնամքի ծրագրերում: Դա նշանակում է, որ բոլոր CCS և ոչ-CCS ծառայությունները կթույլատրվեն կամ կտրամադրվեն Medi-Cal-ի կառավարվող բուժխնամքի ծրագրի կողմից: Երեխայի ամբողջական կարիքներին ուղղված ծառայությունների ծրագիրն իրականացվել