Աղբյուրներ երեխաների համար
Հրաժարում․ Սույն նյութերը հիմնված են տվյալ պահին գործող օրենքի վրա։Մենք փորձում ենք թարմացնել մեր նյութերը, այնուամենայնիվ, օրենքները պարբերաբար փոխվում են:Եթե ցանկանում եք համոզվել, որ օրենքը չի փոխվել, դիմեք մեզ կամ այլ իրավական աղբյուրի:
Հոգեկան առողջության մասնագիտացված ծառայություններ վարչաշրջանի հոգեկան առողջության ծրագրի միջոցով
Հոգեկան առողջության մասնագիտացված ծառայություններ վարչաշրջանի հոգեկան առողջության ծրագրի (MHP, Mental Health Plan) միջոցով
Հոգեկան առողջության որոշ ծառայություններ մատչելի են «վճարում ծառայության դիմաց» Medi-Cal մատակարարների կամ Medi-Cal-ի կողմից կառավարվող խնամքի ծրագրերի միջոցով, մինչդեռ այլ ծառայությունները մատչելի են միայն Վարչաշրջանի հոգեկան առողջության ծրագրերի միջոցով՝ հոգեկան առողջության մասնագիտացված ծառայության իրավունքի հրաժարման փաստաթղթի ներքո: Այս հրապարկումը կենտրոնանում է հոգեկան առողջության մասնագիտացված ծառայությունների վրա, որոնք մատչելի են Վարչաշրջանի հոգեկան առողջության ծրագրերի (MHPs, Mental Health Plans) միջոցով:
Հաշմանդամության պատճառով խտրականություն հանրային և մասնավոր դպրոցներում
Սահմանափակ կարողություններ ունեցող ուսանողներն ու դիմորդները պաշտպանված են հաշմանդամության վրա հիմնված խտրականությունից և ունեն դաշնային և նահանգային օրենսդրությամբ նախատեսված ողջամիտ հարմարություններից օգտվելու իրավունք։
Հաղորդակցման օժանդակ միջոցների ստացում ձեր երեխայի դպրոցի միջոցով
«Հաղորդակցման օժանդակ միջոցները» սարքեր կամ ծառայություններ են, որոնք կարող են օգնել հաշմանդամություն ունեցող անձին հաղորդակցվել:
Medi-Cal EPSDT ծրագրով տրամադրվող լրացուցիչ ծառայություններ երեխաների և երիտասարդների համար
1. Ի՞նչ ծառայություններ կարող եմ ստանալ Medi-Cal-ից EPSDT ծրագրի շրջանակում:
EPSDT նշանակում է Վաղ և պարբերական ստուգում, ախտորոշում և բուժում (անգլ.՝ Early and Periodic Screening, Diagnosis, and Treatment): EPSDT-ն Medi-Cal-ի նպաստ է: Եթե ձեր տարիքը փոքր է 21-ից, և դուք ունեք ամբողջական Medi-Cal, դուք կստանաք EPSDT նպաստը:
Կալիֆորնիայի երեխայի ամբողջական կարիքներին ուղղված ծառայությունների ծրագիր
Կալիֆորնիայի օրենսդրությունը Առողջապահության վարչությանը (անգլ.՝ Department of Health Care Services, DHCS) թույլ է տալիս կազմել երեխայի ամբողջական կարիքներին ուղղված ծառայությունների ծրագիր: Այս ծրագիրը Կալիֆորնիայի երեխաներին մատուցվող ծառայությունների (անգլ.՝ California Children’s Services, CCS) ծրագրով վճարվող ծառայությունները ներառելու է Medi-Cal-ի կառավարվող բուժխնամքի ծրագրերում: Դա նշանակում է, որ բոլոր CCS և ոչ-CCS ծառայությունները կթույլատրվեն կամ կտրամադրվեն Medi-Cal-ի կառավարվող բուժխնամքի ծրագրի կողմից: Երեխայի ամբողջական կարիքներին ուղղված ծառայությունների ծրագիրն իրականացվել
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԹԵՐԹԻԿ. Medicaid-ի/Medi-Cal-ի կրճատումները կվնասեն դպրոցներին և հատուկ կրթությանը
Ի՞նչպես կվնասեն Medi-Cal-ի/Medicaid-ի կրճատումները հատուկ կրթությանը:
Այսօր Կալիֆորնիայում դպրոցները ծախսում են 180 միլիոն ԱՄՆ դոլար Medi-Cal-ի/Medicaid-ի համար՝ աշակերտներին, հատկապես հաշմանդամություն ունեցող աշակերտներին մատուցվող ծառայությունների դիմաց վճարելու համար: Այդ գումարից ավելի քան 90 միլիոն ԱՄՆ դոլարն ստացվում է դաշնային կառավարությունից: Կոնգրեսում հնչած վերջին առաջարկություններով Medicaid-ի համար տրամադրվող այդ պետական գումարները կկրճատվեն կամ կփակվեն: