Medi-Cal ծրագրեր, որոնք կօգնեն ձեզ մնալ տանը կամ դուրս գալ տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի կենտրոնից

Publications
#5392.10

Medi-Cal ծրագրեր, որոնք կօգնեն ձեզ մնալ տանը կամ դուրս գալ տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի կենտրոնից

յս հրապարակումը տրամադրում է տեղեկատվություն Կալիֆոռնիայի այն ծրագրերի մասին, որոնք օգնում են հաշմանդամություն ունեցող անձանց, այդ թվում՝ երեխաներին և տարեցներին, որոնք ստանում են Medi-Cal տանը մնալու կամ երկարաժամկետ խնամքի հաստատություններից, օրինակ՝ հիվանդանոցներից, տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի կենտրոններից և այլ բուժհաստատություններից տուն վերադառնալու համար:

Այս հրապարակումը տրամադրում է տեղեկատվություն Կալիֆոռնիայի այն ծրագրերի մասին, որոնք օգնում են հաշմանդամություն ունեցող անձանց, այդ թվում՝ երեխաներին և տարեցներին, որոնք ստանում են Medi-Cal տանը մնալու կամ երկարաժամկետ խնամքի հաստատություններից, օրինակ՝ հիվանդանոցներից, տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի կենտրոններից և այլ բուժհաստատություններից տուն վերադառնալու համար: Եթե տանը մնալու կամ հաստատությունից դուրս գալու ծառայություններ ստանալու համար օգնության կարիք ունեք, կարող եք դիմել Կալիֆոռնիայի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով զբաղվող կազմակերպությանը (Disability Rights California) (800) 776-5746 անվճար հեռախոսահամարով կամ հեռատիպով՝ (800) 719-5798. Կարող եք այցելել նաև մեր կայք հետևյալ հղումով՝ www.disabilityrightsca.org:

A. Տանը օժանդակող ծառայություններ (IHSS)

Տանը օժանդակող ծառայությունների (IHSS) ծրագրի շրջանակում հաշմանդամություն ունեցող անձանց, այդ թվում երեխաներին, տրամադրվում են ծառայություններ, ինչը թույլ է տալիս նրանց երկարաժամկետ խնամքի հաստատությունում, օրինակ՝ տուն-ինտերնատում, տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի կենտրոնում կամ այլ տեսակի հաստատությունում ապրելու փոխարեն ապահով կերպով մնալ տանը: IHSS-ը տնային խնամքի ապահովման ամենամեծ նահանգային ծրագիրն է Կալիֆոռնիայում: IHSS ծառայությունները տրամադրվում են անձի տանը՝ IHSS խնամատուի կողմից: IHSS խնամատու կարող է լինել ընտանիքի անդամը կամ IHSS ծառայություններն ստացող անձի կողմից ընտրված մեկ այլ անձ:

IHSS ծառայությունները ներառում և չեն սահմանափակվում հետևյալով.

  • Տնային և հարակից ծառայություններ՝ տան մաքրում, ճաշի պատրաստում, լվացք, ամենօրյա գնումներ և աղբի թափում:
  • Անձնական խնամքի ծառայություններ՝ լողացում, կերակրում, օգնություն հագնվելիս, հարդարում և օգնություն զուգարանից օգտվելիս:
  • Հարբժշկական ծառայություններ՝ օգնություն ներարկումներ կատարելիս կամ այլ դեղամիջոցներ ընդունելիս, աղիների և միզապարկի խնամք, կերակրում սնուցման խողովակով, կոլոստոմիկ խնամք, սնուցում շնչափողային զոնդով, մաշկի և վերքերի խնամք:
  • Պաշտպանիչ հսկողություն՝ անձի վարքագծի դիտարկում և խոսքային ուղղորդում վնասվածքների ստանալն ու վնասումը կանխելու համար:
  • Ուղեկցում բժշկի այցելելիս:

Կալիֆոռնիայի մշտաբնակները համապատասխանում են IHSS ծրագրին, եթե.

  • ունեն կուրություն, հաշմանդամություն կամ 65 տարեկանից բարձր տարիքի են կամ
  • ունեն SSI կամ Medi-Cal ծրագրերի իրավունակություն,
  • ապրում են իրենց տանը,
  • իրենց տանն ապահով մնալու համար ունեն IHSS ծառայությունների կարիք:

IHSS ծառայություններին դիմելու համար անհատները կարող են կապվել իրենց տեղական վարչաշրջանի IHSS գրասենյակի հետ՝ https://www.cdss.ca.gov/inforesources/county-ihss-offices:  IHSS-ի մասին մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել IHSS շահառուների շահերի ինքնուրույն պաշտպանության ռեսուրսների էջը DRC-ի կայք https://www.disabilityrightsca.org/resources/in-home-supportive-services-ihss հղումով կամ Կալիֆոռնիայի Սոցիալական ապահովության դեպարտամենտի (California Department of Social Services, CDSS) կայք հետևյալ հղումով՝ https://www.cdss.ca.gov/in-home-supportive-services:

B. Տարեցների համապարփակ բուժօգնության խնամքի ծրագիր (PACE)

PACE ծրագրով բժշկական և սոցիալական ծառայություններ են տրամադրվում 55 տարեկան և ավելի բարձր տարիքի անձանց, որոնք իրավունակ են բնակվելու տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի կենտրոնում, սակայն օգնության առկայության դեպքում կարող են ապրել տանը:  Բժիշկ-թերապևտն աշխատում է խնամք ապահովող թիմի հետ՝ PACE ծրագրով հատկացվող և համայնքային այլ ծառայությունները համակարգելու համար, որոնք անհրաժեշտ են անձին տանը մնալու համար:  PACE-ն առողջության ապահովագրության ծրագիր է, որը փոխարինում է Medi-Cal, Medicare ծրագրերին կամ երկուսին միասին՝ կախված իրավունակության կարգավիճակից:  PACE ծրագիրը տրամադրվում է Կալիֆոռնիայի որոշ փոստային դասիչներին համապատասխանող շրջաններում: IHSS և PACE ծառայությունները միաժամանակ ստանալ հնարավոր չէ:  Սակայն PACE ծրագրով տրամադրվում են տնային խնամքի ծառայություններ, որոնք նման են IHSS ծառայություններին:

Իրավունակ լինելու համար անձը պետք է.

  • լինի 55 տարեկան կամ ավելի բարձր տարիքի,
  • համապատասխանի տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի կենտրոնի խնամքի չափանիշներին,
  • կարողանա աջակցության շնորհիվ ապահով կերպով ապրել համայնքում,
  • ապրի այնպիսի փոստային դասիչին համապատասխանող տարածքում, որտեղ մատուցվում են ծառայություններ տեղական PACE ծրագրով: Կալիֆոռնիայի PACE ծրագրերը և տարածքների փոստային դասիչները հասանելի են այստեղ՝ http://www.dhcs.ca.gov/individuals/Pages/PACEPlans.aspx:

PACE-ի համար վճարում են Medi-Cal և Medicare ծրագրերը:  Medi-Cal ունեցող մարդիկ ավտոմատ ստանում են PACE-ի իրավունակություն:  Միայն Medicare ունեցող մարդիկ կարող են վճարել ամսական ապահովագրավճարի այն մասը, որը Medi-Cal-ը սովորաբար կվճարեր անձին PACE ծառայություններ տրամադրելու համար:  Ամուսնացած զույգերի դեպքում, երբ ամուսիններից մեկին անհրաժեշտ են PACE ծառայություններ, իսկ մյուսին՝ ոչ, կարող են կիրառվել Medi-Cal-ի ամուսնական զույգի ունեզրկման կանոնները, որպեսզի ամուսիններից մեկը հնարավորություն ունենա Medi-Cal-ի իրավունակություն ձեռք բերել, և PACE-ի ծառայությունների կարիքն ունեցող ամուսինը կարողանա ստանալ PACE ծառայություններ:  Medi-Cal-ի ամուսնական զույգի ունեզրկման կանոններն օգնում են զուգահեռաբար PACE-ի/Medi-Cal-ի իրավունակություն չունեցող զույգին պահպանել եկամուտը և ակտիվները՝ միաժամանակ թույլ տալով մյուս ամուսնուն իրավունակություն ձեռք բերել Medi-Cal-ի համար:

PACE-ի ծառայություններն են.

  • կանխարգելիչ, առաջնային և մասնագիտացված բուժօգնություն,
  • շտապ բուժօգնության ծառայություններ
  • դեղերի նշանակում
  • ատամնաբուժական և ակնաբուժական ծառայություններ
  • ֆիզիոթերապիա և հանգստացնող թերապիա
  • տարեցների ցերեկային խնամք
  • սոցիալական աշխատողի ծառայություններ
  • անձնական խնամք տանը
  • բժշկական սարքավորումներ և պարագաներ
  • սննդակարգի խորհրդատվություն
  • ճաշեր
  • խնամատուի աջակցություն
  • փոխադրում PACE գործողություններին և բժշկի այցելություն:

PACE ծրագրի մասին մանրամասն տեղեկությունների համար կարող եք ուսումնասիրել DRC-ի PACE հրապարակումը https://www.disabilityrightsca.org/publications/programs-of-all-inclusive-care-for-the-elderly-pace-services-for-regional-center հղումով կամ այցելել Կալիֆոռնիայի Առողջապահական ծառայությունների դեպարտամենտի (DHCS) կայքի PACE էջը https://www.dhcs.ca.gov/services/ltc/Pages/programofall-inclusivecarefortheelderly.aspx հղումով կամ Կալիֆոռնիայի CalPACE ծրագրի կայքէջը https://calpace.org/ հղումով:

C. Տնային և համայնքահեն ծառայությունների (HCBS) այլընտրանքային ծրագրեր

Կալիֆոռնիայում իրականացվում է Տնային և համայնքահեն  ծառայությունների (HCBS) վեց այլընտրանքային ծրագիր: HCBS այլընտրանքային ծրագրերը Medi-Cal ծրագրեր են, որոնք թույլ են տալիս չկիրառել Medi-Cal-ի որոշ կանոններ, որպեսզի մարդիկ կարողանան ստանալ հիվանդանոցում կամ երկարաժամկետ խնամքի հաստատությունում ապրելու փոխարեն տանը կամ համայնքում ապրելու համար իրենց անհրաժեշտ ծառայությունները: Ստորև քննարկվող յուրաքանչյուր այլընտրանքային ծրագիր պարունակում է հղում, որով կարելի է լրացուցիչ տեղեկություններ ստանալ այլընտրանքային ծրագրի մասին: Անձը կարո՞ղ է որևէ ժամանակահատվածում անդամագրված լինել միայն մեկ այլընտրանքային ծրագրին

Կալիֆոռնիայի վեց այլընտրանքային ծրագրերն են.

  • Medi-Cal այլընտրանքային ծրագիրը (MCWP), որը նախկինում կոչվում էր Ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշի (ՁԻԱՀ) այլընտրանքային ծրագիր
  • Անհատական խնամքի այլընտրանքային ծրագիր (ALW)
  • Տնային և համայնքահեն այլընտրանքային ծառայությունների (HCBA) ծրագիր
  • Տարեցներին մատուցվող ծառայությունների բազմանպատակային ծրագիր (MSSP)
  • HCBS այլընտրանքային ծրագիր զարգացման խանգարումներով պայմանավորված հաշմանդամություն ունեցող անձանց (HCBS-DD) այլընտրանքային ծրագրի համար
  • Ինքնորոշման ծրագիր (SDP)

Այս այլընտրանքային ծրագրերը մանրամասն նկարագրված են ստորև:

Կալիֆոռնիա նահանգում Medicaid-ի այլընտրանքային ծրագրերի մասին մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ առցանց, հետևյալ հղումներով՝ https://www.dhcs.ca.gov/services/Pages/Medi-CalWaivers.aspx և https://www.medicaid.gov/medicaid/section-1115-demo/demonstration-and-waiver-list/index.html?f%5B0%5D=waiver_state_facet%3A726#content#content#content#content: 

i. Medi-Cal-ի այլընտրանքային ծրագիր (MCWP), նախկինում՝ ՁԻԱՀ-ի այլընտրանքային ծրագիր

MCWP այլընտրանքային ծրագիրը նախատեսված է մարդու իմունային անբավարարության վիրուսով (ՄԻԱՎ) կամ ՁԻԱՀ-ով ապրող Medi-Cal-ին իրավունակ չափահասների և երեխաների համար, որոնք համապատասխանում են տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի կենտրոն կամ հիվանդանոց ընդունվելու չափանիշներին, բայց այլընտրանքային ծրագրերի ծառայություններով կարող են տանը մնալ: ՁԻԱՀ-ի այլընտրանքային ծրագրում ընդգրկված անձինք գուցե չընդգրկվեն մեկ այլ HCBS այլընտրանքային ծրագրում կամ Medi-Cal-ի հոսպիսի ծրագրում: Սակայն նրանք կարող են միաժամանակ ընդգրկվել Medicare-ի հոսպիսի ծրագրում:

MCWP այլընտրանքային ծրագրի ծառայություններն են.

  • գործի վարում
  • տան աշխատողի ծառայություններ (տնային տնտեսության ընդհանուր գործեր)
  • որակավորված բուժքույրական ծառայություն (բուժքույրեր / լիցենզավորված բուժքույրեր)
  • տնային խնամք 
  • հոգեթերապիա
  • ճաշերի առաքում տուն
  • սննդակարգի խորհրդատվություն
  • մասնագիտացված բժշկական սարքավորումներ և պարագաներ
  • փոքր ֆիզիկական հարմարեցումներ տանը
  • փոխադրում ոչ բժշկական նպատակով

Ծառայություններին դիմելու համար MCWP այլընտրանքային ծրագրի տարածքային գործակալության հետ կարելի է կապ հաստատել հետևյալ հղումով՝ https://files.medi-cal.ca.gov/pubsdoco/publications/masters-mtp/part2/aid.pdf:

MCWP այլընտրանքային ծրագրի մասին առցանց մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք այցելել DHCS-ի կայք հետևյալ հղումով՝ https://www.dhcs.ca.gov/services/ltc/Pages/AIDS.aspx: Մանրամասն ընդհանուր տեղեկատվության համար կարող եք ուսումնասիրել MCWP-ի այլընտրանքային ծրագրի մասին DRC-ի տեղեկատվական թերթիկը https://www.disabilityrightsca.org/publications/how-the-aids-medi-cal-waiver-can-help-you-get-the-care-you-need-at-home-instead-of-in հղումով:  MCWP այլընտրանքային ծրագրի մասին մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել նաև Կալիֆոռնիայի Հանրային առողջության դեպարտամենտի (CDPH) կայքը՝ https://www.cdph.ca.gov/Programs/CID/DOA/Pages/OA_care_mcwp.aspx:

ii. Անհատական խնամքի այլընտրանքային ծրագիր (ALW)

Անհատական խնամքի այլընտրանքային ծրագիրը Medi-Cal-ի ծրագիր է, որով վճարվում է իրավունակ տարեցներին ու հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվող անհատական խնամողի, խնամքի համակարգման և այլ ծառայությունների համար, որոնք համապատասխանում են տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի կենտրոն ընդունվելու չափանիշներին, սակայն պատրաստ են ապրել անհատական խնամքի պայմաններում: Ծառայությունները տրամադրվում են այն մարդկանց, որոնք ապրում են Տարեցների խնամքի տուն-ինտերնատում (RCFE) կամ պետության կողմից սուբսիդավորվող տանը, որի դեպքում ծառայությունները տրամադրվում են Տնային պայմաններում առողջության ապահովման լիցենզավորված գործակալության կողմից: Անհատական խնամքի այլընտրանքային ծրագրով (ALW) նախատեսված հաստատությունում բնակվող անձինք պետք է վճարեն իրենց կացության և սննդի համար:

Անհատական խնամքի այլընտրանքային ծրագրով (ALW) նախատեսված հաստատություններ առկա են հետևյալ շրջաններում.

  • Ալամեդա
  • Կոնտրա Կոստա
  • Ֆրեզնո
  • Քերն
  • Լոս Անջելես
  • Օրինջ
  • Ռիվրսայդ
  • Սակրամենտո
  • Սան Բերնարդինո
  • Սան Դիեգո
  • Սան Ֆրանցիսկո
  • Սան Խոակին
  • Սան Մատեո
  • Սանտա Կլարա
  • Սոնոմա

Անհատական խնամքի այլընտրանքային ծրագրի ծառայություններին իրավունակ լինելու համար անձը պետք է.

  • լինի 21 տարեկան կամ ավելի բարձր տարիքի,
  • ունենա Medi-Cal-ի իրավունակություն՝ առանց ծախսային մասնաբաժնի,
  • ունենա բուժքույրական խնամքի կարիք,
  • պատրաստ լինի բնակվել օժանդակ խնամքի ծառայությունների հաստատությունում կամ պետության կողմից սուբսիդավորվող տուն-ինտերնատում՝ անհատական խնամքի ծառայություններ տրամադրող վարչաշրջաններից մեկում:

Անհատական խնամքի այլընտրանքային ծրագրի ծառայություններն են.

  • խնամքի համակարգում
  • տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի կենտրոնից տեղափոխման խնամքի համակարգում
  • խնամքի անհատականացված պլանի մշակում / թարմացում
  • անձնական խնամք և օգնություն առօրյա կենցաղային գործերում
  • լվացք
  • տան մաքրություն
  • պահպանում
  • ոչ մշտական մասնագիտացած բուժքույրական խնամք
  • ճաշեր և թեթև ուտեստներ
  • օգնություն դեղերն ինքնուրույն ընդունելիս
  • փոխադրման ապահովում / համակարգում
  • վերականգնողական գործողություններ
  • սոցիալական ծառայություններ

Անհատական խնամքի այլընտրանքային ծրագրին դիմելու համար անհատները կարող են կապ հաստատել իրենց տարածքի Խնամքի համակարգման գործակալության հետ՝ https://www.dhcs.ca.gov/services/ltc/Documents/Care-Coordination-Agencies.pdf:  Եթե անհատական խնամքի այլընտրանքային ծրագրի տեղերը սպառված լինեն, դիմողները կարող են խնդրել ավելացնել իրենց հերթացուցակում: Անհատական խնամքի այլընտրանքային ծրագրի մասին մանրամասն տեղեկատվության համար կարող եք այցելել՝ http://www.dhcs.ca.gov/services/ltc/Pages/AssistedLivingWaiver.aspx:

iii. Տնային և համայնքահեն այլընտրանքային ծառայությունների (HCBA) այլընտրանքային ծրագիր

HCBA այլընտրանքային ծրագրով տրամադրվում են տնային և համայնքահեն ծառայություններ, որպեսզի հաշմանդամություն ունեցող իրավունակ անձինք կարողանան ապրել տանը՝ ստանալով իրենց անհրաժեշտ ծառայությունները: HCBA այլընտրանքային ծրագրով նախատեսվող ծառայությունները հիվանդանոցում կամ մեկ այլ տեսակի խնամքի կենտրոնում տրամադրվելու փոխարեն տրամադրվում են տվյալ անձի՝ համայնքում գտնվող տանը: HCBA այլընտրանքային ծրագիրը նահանգային ծրագիր է: HCBA այլընտրանքային ծրագիրն իրականացվում է վարչաշրջանի կամ փոստային դասիչին համապատասխանող տարածքի HCBA այլընտրանքային ծրագրի իրականացման գործակալությունների կողմից՝ Կալիֆոռնիայի Առողջապահական ծառայությունների դեպարտամենտի (DHCS) հսկողությամբ: Այն վարչաշրջաններում, որտեղ այլընտրանքային ծրագրի իրականացման գործակալություններ չկան, ծրագրի շահառուների համար այլընտրանքային ծրագրի ծառայությունների տրամադրումը կառավարում է DHCS-ը: Բուժքրոջից և սոցիալական աշխատողից բաղկացած խնամքի կառավարման թիմը կազմում է «Խնամքի պլան», որում ներառվում են այն բոլոր ծառայությունները, որոնք անձն ստանալու է համայնքում: Այլընտրանքային ծրագրի մասնակցի բժիշկը նույնպես պետք է համաձայնի տրամադրվող ծառայություններին և ստորագրի «Խնամքի պլանը»:

HCBA այլընտրանքային ծրագրի ծառայություններին իրավունակ լինելու համար անհատները պետք է.

  • ստանան Medi-Cal կամ իրավունակ կլինեն Medi-Cal-ի համար, եթե ամուսնու կամ ծնողի եկամուտը և ռեսուրսները չհաշվվեն,
  • ունենան հիվանդանոցային կամ խնամքի կենտրոնի մակարդակի խնամքի կարիք (օր.՝ խնամքը ենթաինտենսիվ թերապիայի բուժհաստատություններում, մտավոր հաշմանդամություն ունեցող / անընդհատ բուժքույրական խնամքի կարիք ունեցող անձանց համար նախատեսված ամենօրյա բժշկական խնամքի հաստատություններում կամ շտապ օգնության հիվանդանոցում):

HCBA այլընտրանքային ծրագրի ծառայություններն են.

  • գործի վարում
  • տնային աշխատողի ծառայություններ
  • տնային բժշկական խնամքի ծառայություններ
  • կարճաժամկետ օգնության խնամք
  • ադապտացման ծառայություններ
  • վարքագծի միջամտության ծառայություններ՝ ներառյալ աջակցությունը ճգնաժամային վիճակներում
  • համայնքում բնակվելու կացարանային ծառայություններ
  • ցերեկային ծառայություններ
  • նախամասնագիտական ծառայություններ
  • աշխատանքի տեղավորմանն աջակցող ծառայություններ
  • ատամնաբուժական ծառայություններ
  • էրգոթերապիա
  • ֆիզիոթերապիա
  • տեսաչափություն / օպտիկայի մասնագետի ծառայություններ
  • նշանակված լինզաներ և շրջանակներ
  • հոգեբանական ծառայություններ
  • խոսքի, լսողության և լեզվական ծառայություններ
  • ֆինանսների կառավարման ծառայություններ (FMS)
  • առօրյա գործեր
  • հաղորդակցման օժանդակ սարքեր
  • վերապատրաստման համայնքահեն ծառայություններ
  • միջավայրի ադապտացումներ
  • ընտանիքի աջակցության ծառայություններ
  • ընտանիքի / շահառուի ուսուցում
  • տան հասանելիության ապահովման ծառայություններ
  • կացարան տեղափոխման անհատական ծառայություններ
  • կացարանի և վարձակալության տևականության ապահովման անհատական ծառայություններ
  • փոխադրում ոչ բժշկական նպատակով
  • խորհրդատվություն սննդակարգի վերաբերյալ
  • արտակարգ իրավիճակում անհատական արձագանքման համակարգեր (PERS)
  • մասնագիտացված բուժքույրական խնամք
  • մասնագիտացված բժշկական սարքավորումներ և պարագաներ
  • տեղափոխման / տեղավորման հետ կապված ծախսեր
  • ավտոմեքենայի ձևափոխություններ և հարմարեցումներ
  • նահանգի կողմից գործարկված ճգնաժամերի կառավարման համայնքային տներ, վարքագծի ընդլայնված աջակցման տներ և ճգնաժամերի կառավարման շարժական թիմեր
  • տեղափոխման ինտենսիվ ծառայություններ (ITS)

HCBA այլընտրանքային ծրագրին դիմելու համար անհատները կարող են կապվել HCBA այլընտրանքային ծրագրի իրականացման իրենց փոստային դասիչին համապատասխանող տարածքի գործակալության հետ հետևյալ հղումով՝ https://www.dhcs.ca.gov/services/ltc/Pages/Home-and-Community-Based-(HCB)-Alternatives-Waiver.aspx:

Այլընտրանքային ծրագրի գործակալություն Այլընտրանքային ծրագրի գործակալություն
Access TLC Սանտա Բարբարայի վարչաշրջան և Լոս Անջելես ու Օրինջ վարչաշրջանների հատվածներ 
(սեղմել այստեղ՝ փոստային դասիչով սահմանվող սպասարկվող տարածքները տեսնելու համար)
Center for Elders' Independence Ալամեդայի և Կոնտրա Կոստայի վարչաշրջաններ
Home Health Care Management Բյուտ, Գլեն, Սակրամենտո, Սան Խոակին, Շաստա, Սոլանո, Սատեր, Թեհամա, Յոլո, Յուբա, Կոլուզա, Դել Նորթ, Էլ Դորադո, Հումբոլդտ, Լեյք, Լասսեն, Մոդոկ, Նևադա, Փլեյսեր, Պլումաս, Սիեռա, Սիսկիյու և Տրինիթի վարչաշրջաններ
Institute on Aging Սան Ֆրանցիսկո, Սան Մատեո, Սան Բերնարդինո և Ռիվերսայդ վարչաշրջաններ
Libertana Home Health Քերն, Ֆրեզնո, Քինգս, Թուլար, Մադերա, Մարիպոսա, Մերսեդ, Ստանիսլաուս, Թուալեմ, Սան Լուիս Օբիսպո, Ամադոր, Կալավերաս, Սանտա Կլարա, Սանտա Կրուզ, Սան Բենիտո, Մոնտերեյ և Լոս Անջելես ու Օրինջ վարչաշրջանների հատվածներ
(սեղմել այստեղ՝ փոստային դասիչով սահմանվող սպասարկվող տարածքները տեսնելու համար)
Partners in Care Լոս Անջելես վարչաշրջանի հատվածներ
(սեղմել այստեղ՝ փոստային դասիչով սահմանվող սպասարկվող տարածքները տեսնելու համար)
San Ysidro Health Սան Դիեգո վարչաշրջան
Sonoma County Human Services Department Սան Դիեգո վարչաշրջան
Ventura County Agency on Aging Վենտուրա վարչաշրջան

Այլընտրանքային ծրագրի գործակալություն չունեցող վարչաշրջանում ապրող մարդիկ կարող են կապվել DHCS-ի հետ ուղղակիորեն դիմելու համար՝ լրացնելով հետևյալ ձևաթուղթը՝ https://www.dhcs.ca.gov/services/ltc/Documents/2019HCBAApp.pdf:  HCBA այլընտրանքային ծրագրի՝ իսպանախոսների համար նախատեսված դիմումների համար զանգահարեք (916) 552-9105 հեռախոսահամարով: Լրացված դիմումները պետք է ուղարկվեն հետևյալ հասցեով. Integrated Systems of Care Division, HCBS Programs Eligibility/Intake Unit, 311 South Spring Street, Ste 800, Los Angeles, CA 90013:

Եթե HCBA այլընտրանքային ծրագրի տեղերը սպառված լինեն, դիմողները կարող են խնդրել ավելացնել իրենց հերթացուցակում: Անդամագրման և հերթացուցակի մասին տեղեկությունները հասանելի են նաև առցանց, հետևյալ հղումով՝ https://www.dhcs.ca.gov/services/ltc/Pages/HCBA-Waiver-Current-Enrollment-Dashboard.aspx: HCBA այլընտրանքային ծրագրի մասին մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել՝ https://www.disabilityrightsca.org/publications/the-home-and-community-based-alternatives-hcb-alternatives-waiver

iv. Տարեցներին մատուցվող ծառայությունների բազմանպատակային ծրագիր (MSSP)

Տարեցներին մատուցվող ծառայությունների բազմանպատակային ծրագրով (MSSP) տրամադրվում են ինչպես սոցիալական օգնության, այնպես էլ առողջության խնամքի կառավարման ծառայություններ, որոնք օգնում են մարդկանց մնալ իրենց տներում և համայնքներում:

Թեև ծրագրի մասնակիցների մեծ մասն ստանում է նաև տանը օժանդակող ծառայություններ, MSSP ծրագիրն ապահովում է խնամքի ընթացիկ համակարգում, մասնակիցների կապն անհրաժեշտ այլ համայնքային ծառայությունների և ռեսուրսների հետ, համակարգում բուժհաստատությունների հետ և ձեռք է բերում անհրաժեշտ ծառայություններն ու պարագաները՝ բուժհաստատությունում տեղավորումը կանխելու կամ հետաձգելու նպատակով: Խնամքի կառավարման և այլ ծառայությունների ընդհանուր տարեկան համախառն արժեքը պետք է ցածր լինի մասնագիտացված խնամքի կենտրոնում ստացած խնամքի արժեքից:

Առողջապահական և սոցիալական ծառայությունների մասնագետներից կազմված թիմը MSSP ծրագրի յուրաքանչյուր մասնակցի համար կատարում է առողջության և հոգեբանասոցիալական վիճակի ամբողջական գնահատում՝ անհրաժեշտ ծառայությունները որոշելու համար: Այնուհետև թիմն աշխատում է MSSP մասնակցի, նրա բժշկի, ընտանիքի ու այլոց հետ՝ անհատականացված խնամքի ծրագիր մշակելու համար: Ծառայությունները ներառում են.

  • գործի վարում
  • տարեցների ցերեկային խնամք
  • տան թեթև վերանորոգում / պահպանում
  • լրացուցիչ առօրյա տնային գործեր, անձնական խնամք և պաշտպանիչ հսկողության ծառայություններ
  • կարճաժամկետ օգնության ծառայություններ
  • փոխադրման ծառայություններ
  • խորհրդատվություն և թերապևտիկ ծառայություններ
  • ճաշ պատրաստելու ծառայություններ
  • հաղորդակցման ծառայություններ

MSSP ծրագիրն առաջարկվում է.

  • Medi-Cal ստացող անձանց, որոնց նման ծառայությունների տրամադրման համար կպահանջվի բուժքույրական խնամքի կենտրոնի մակարդակի խնամք
  • 65 տարեկան և բարձր տարիքի անձանց
  • անձանց, որոնք ապրում են MSSP ծրագիրն առաջարկվող վարչաշրջանում:

Մանրամասն տեղեկություններ կարելի է գտնել այստեղ՝ https://aging.ca.gov/Programs_and_Services/Multipurpose_Senior_Services_Program/

v. Տնային և համայնքահեն ծառայությունների այլընտրանքային ծրագիր զարգացման խանգարումներով պայմանավորված հաշմանդամություն (HCBS–DD) ունեցող անձանց համար

 

HCBS-DD այլընտրանքային ծրագիրը վճարում է զարգացման խանգարումներով պայմանավորված հաշմանդամություն ունեցող այն անձանց տնային և համայնքահեն ծառայությունների դիմաց, որոնք ստանում են Կալիֆոռնիայի տարածքային կենտրոնների ծառայություններ: HCBS-DD այլընտրանքային ծրագրի համար հերթացուցակ չկա: HCBS-DD այլընտրանքային ծրագրի որոշ ծառայություններ հասանելի են միայն 21 տարեկան և բարձր տարիքի շահառուների համար: Սրա պատճառն այն է, որ Medi-Cal-ի վաղ և պարբերական հետազոտման, ախտորոշման և բուժման (EPSDT) համար կարող է պահանջվել, որ այդ ծառայությունների ծախսերը մինչև 21 տարեկան անձանց համար վճարվեն Medi-Cal-ի կողմից:  HCBS-DD այլընտրանքային ծրագրի ծառայությունները պետք է սահմանվեն և գրանցվեն տարածքային կենտրոնի շահառուի ծրագրային անհատական պլանում (IPP):

HCBS-DD այլընտրանքային ծրագրի ծառայություններին իրավունակ լինելու համար անհատները պետք է.

  • համապատասխանեն զարգացման խանգարումներով պայմանավորված հաշմանդամության Կալիֆոռնիայի սահմանմանը և լինեն տարածքային կենտրոնի շահառուներ,
  • ստանան Medi-Cal կամ իրավունակ լինեն Medi-Cal-ի համար, եթե ամուսնու կամ ծնողի եկամուտը և ռեսուրսները չեն հաշվվում,
  • ունենան այնպիսի խնամքի կարիք, որի արդյունքում շահառուն կհամապատասխանի Medi-Cal-ի կողմից ֆինանսավորվող միջանկյալ խնամքի կենտրոնի (ICF) ծառայություններն ստանալու համար:

HCBS-DD այլընտրանքային ծրագրի ծառայություններն են.

 

  • գործի վարում
  • տնային աշխատողի ծառայություններ
  • տնային բժշկական խնամքի ծառայություններ
  • կարճաժամկետ օգնության խնամք
  • ադապտացման ծառայություններ
  • վարքագծի միջամտության ծառայություններ՝ ներառյալ աջակցությունը ճգնաժամային վիճակներում
  • համայնքում բնակվելու կացարանային ծառայություններ
  • ցերեկային ծառայություններ
  • նախամասնագիտական ծառայություններ
  • աշխատանքի տեղավորմանն աջակցող ծառայություններ
  • ատամնաբուժական ծառայություններ
  • էրգոթերապիա
  • ֆիզիոթերապիա
  • տեսաչափություն / օպտիկայի մասնագետի ծառայություններ
  • նշանակված լինզաներ և շրջանակներ
  • հոգեբանական ծառայություններ
  • խոսքի, լսողության և լեզվական ծառայություններ
  • ֆինանսների կառավարման ծառայություններ (FMS)
  • առօրյա գործեր
  • հաղորդակցման օժանդակ սարքեր
  • վերապատրաստման համայնքահեն ծառայություններ
  • միջավայրի ադապտացումներ
  • ընտանիքի աջակցության ծառայություններ
  • ընտանիքի / շահառուի ուսուցում
  • տան հասանելիության ապահովման ծառայություններ
  • կացարան տեղափոխման անհատական ծառայություններ
  • կացարանի և վարձակալության տևականության ապահովման անհատական ծառայություններ
  • փոխադրում ոչ բժշկական նպատակով
  • խորհրդատվություն սննդակարգի վերաբերյալ
  • արտակարգ իրավիճակում անհատական արձագանքման համակարգեր (PERS)
  • մասնագիտացված բուժքույրական խնամք
  • մասնագիտացված բժշկական սարքավորումներ և պարագաներ
  • տեղափոխման / տեղավորման հետ կապված ծախսեր
  • ավտոմեքենայի ձևափոխություններ և հարմարեցումներ
  • նահանգի կողմից գործարկված ճգնաժամերի կառավարման համայնքային տներ, վարքագծի ընդլայնված աջակցման տներ և ճգնաժամերի կառավարման շարժական թիմեր
  • տեղափոխման ինտենսիվ ծառայություններ (ITS)

Տարածքային կենտրոնի շահառուները HCBS-DD այլընտրանքային ծրագրի ծառայությունների համար սովորաբար չեն դիմում, քանի որ տարածքային կենտրոնը սահմանում է HCBS-DD այլընտրանքային ծրագրի ծառայությունների համար իրավունակ անձանց:  HCBS-DD այլընտրանքային ծրագրի ծառայություններն ստանալու համար իրավունակ շահառուները պետք է ստորագրեն իրազեկված ընտրության ձևաթուղթ: Սակայն անհատները HCBS-DD այլընտրանքային ծրագրին կարող են դիմել նաև տարածքային կենտրոնին նամակ ուղարկելու միջոցով:

HCBS-DD HCBS-DD այլընտրանքային ծրագրի և տարածքային կենտրոնի ծառայությունների մասին մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել Կալիֆոռնիայի Զարգացման խանգարումներով պայմանավորված հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ապահովության ծառայությունների դեպարտամենտի (DSS) կայք՝ https://www.dds.ca.gov/rc/: Կարող եք այցելել նաև DRC-ի տարածքային կենտրոնի ինքնապաշտպանության ռեսուրսների կայքէջը https://www.disabilityrightsca.org/publications հղումով կամ ուսումնասիրել Լանթերմանի օրենքով սահմանվող իրավունքների մասին DRC-ի ձեռնարկի 11-րդ գլուխը. Medi-Cal-ի այլընտրանքային ծրագիր զարգացման խանգարումներով պայմանավորված հաշմանդամություն ունեցող անձանց համար, հղում՝ http://www.disabilityrightsca.org/pubs/PublicationsRULAEnglish.htm

vi. Ինքնորոշման ծրագիր (SDP)

Ինքնորոշման ծրագիրը տարածքային կենտրոնի շահառուներին տալիս է իրենց աջակցող ծառայություններն ինքնուրույն ուղղորդելու հնարավորություն: SDP ծրագիրը մարդկանց հատկացնում է այն բյուջե՝ իրենց անձնակենտրոն պլանը կամ ծրագրային անհատական պլանը (IPP) կատարելու համար անհրաժեշտ ծառայությունների և աջակցության ձեռքբերման համար:

SDP ծրագիրն առաջանորդվում է հետևյալ հինգ սկզբունքներով.

Ազատություն – մասնակիցներն ունեն սեփական կյանքը պլանավորելու և սեփական որոշումները կայացնելու իրավունք:

Լիազորություն – մասնակիցներն օգտագործում են իրենց բյուջեն իրենց ընտրած ծառայություններն ու աջակցությունը գնելու համար:

Աջակցություն – մասնակիցներն ընտրում են այն աջակցությունը և մադկանց, որոնք օգնելու են նրանց ապրել, աշխատել և խաղալ:

Պատասխանատվություն – մասնակիցները կայացնում են իրենց կյանքին վերաբերող որոշումներ և արժեքավոր դեր ունեն համայնքում:

Հաստատում – մասնակիցներն իրենց կյանքի որոշում կայացնողներն են:

SDP ծրագրի ծառայություններին իրավունակ լինելու համար անհատը պետք է.

  • ունենա զարգացման խանգարումներով պայմանավորված հաշմանդամություն՝ ներառյալ աուտիզմ (օր.՝ լինի տարածքային կենտրոնի շահառու),
  • համաձայնի հետևել SDP ծրագրի կանոններին
  • չբնակվի երկարաժամկետ խնամքի կենտրոնում (օր.՝ մասնագիտացված բուժքույրական խնամքի կենտրոն, միջանկյալ խնամքի կենտրոն կամ նահանգային զարգացման կենտրոն) կամ 90 օրվա ընթացքում տեղափոխվի համայնք:

SDP ծառայություններն են.

  • համայնքում բնակվելու աջակցություն
  • գործատուի աջակցություն
  • տան աշխատողի ծառայություն
  • խնամողի ծառայություններ տեղում
  • նախամասնագիտական աջակցություն
  • կարճաժամկետ օգնության ծառայություններ
  • ակուպունկտուրայի ծառայություններ
  • մանուալ թերապիայի ծառայություններ
  • ատամնաբուժական ծառայություններ
  • տնային բժշկական խնամք
  • լինզաներ և ակնոցներ
  • էրգոթերապիա
  • տեսաչափական թերապիա
  • ֆիզիոթերապիա
  • հոգեբանական ծառայություններ
  • խոսքի, լսողության և լեզվական ծառայություններ
  • ֆինանսների կառավարման ծառայություններ
  • անկախ ֆասիլիտատոր
  • վարքի միջամտության ծառայություններ
  • հաղորդակցման օժանդակում
  • համայնքում ներառման աջակցություն
  • միջամտություն և աջակցություն ճգնաժամային իրավիճակում
  • միջավայրի ադապտացումներ
  • ընտանիքի աջակցության ծառայություններ
  • ընտանիքի / շահառուի ուսուցում
  • տան հասանելիության ապահովման աջակցություն
  • անհատական ուսուցում և կրթություն
  • բուժիչ մերսում
  • փոխադրում ոչ բժշկական նպատակով
  • խորհրդատվություն սննդակարգի վերաբերյալ
  • մասնակցի ուղղորդմամբ ձեռք բերվող ապրանքներ ու ծառայություններ
  • արտակարգ իրավիճակում անհատական արձագանքման համակարգեր (PERS)
  • տեխնոլոգիական միջոցներ
  • ուսուցում և խորհրդատվական ծառայություններ անվճար խնամողների համար
  • տեղափոխման / տեղավորման հետ կապված ծախսեր՝ այլ ծառայություն
  • ավտոմեքենայի ձևափոխություններ և հարմարեցումներ

SDP ծրագրի ծառայություններին դիմելու համար տարածքային կենտրոնի շահառուները պետք է կապվեն իրենց տարածքային կենտրոնի ծառայությունները համակարգողի հետ և տեղեկացնեն նրան, որ ցանկանում են մասնակցել ծրագրին:  Հետաքրքրված մասնակիցը պետք է ներկա գտնվի կողմնորոշիչ հանդիպմանը՝ ծրագրին մանրամասն ծանոթանալու համար:  SDP ծրագրի մասին մանրամասն տեղեկությունների համար անհատները կարող են այցելել Զարգացման խանգարումներով անձանց սոցիալական ապահովության դեպարտամենտի ինքնորոշման ծրագրի կայքէջը https://www.dds.ca.gov/initiatives/sdp/ հղումով և ուսումնասիրեն «SDP - հաճախ տրվող հարցեր» հրապարակումը https://www.dds.ca.gov/initiatives/sdp/frequently-asked-questions/ հղումով:  Այլընտրանքային ծրագիրը կարող եք ուսումնասիրել նաև առցանց՝ https://www.dds.ca.gov/wp-content/uploads/2021/01/HCBS_Combined_Approval_and_Application.pdf հղումով

D. Կալիֆոռնիայի Համայնքային տեղափոխումների (CCT) ծրագիր

CCT ծրագիրն օգնում է մարդկանց բուժհաստատություններից տեղափոխվել համայնք: CCT ծրագրի համար դաշնային ֆինանսավորման հատկացումը երկարաձգվել է մինչև 2027 թվականի հունվարի 1-ը:

Եթե առնվազն մեկ օր անցկացրել եք բուժհաստատությունում, և ձեզ անհրաժեշտ է դուրս գալ բուժհաստատությունից, դուրսգրման պլանավորողը պետք է օգնի ձեզ դուրս գրվել և կարող է համակարգել ձեր դուրսգրումը CCT ծրագրի հետ:

CCT ծրագրի ծառայություններին իրավունակ լինելու համար անհատը պետք է.

  • ունենա Medi-Cal-ի իրավունակություն կամ կունենա Medi-Cal-ի իրավունակություն, եթե ամուսնու եկամուտը և ռեսուրսները չհաշվվեն,
  • առնվազն մեկ օր գտնվի որևէ բուժհաստատությունում:

CCT ծառայությունները ներառում են հետևյալ տեսակի օգուտները.

 

  • գտնել ապրելու տեղ 
  • վարձակալության դեպոզիտի կամ առաջին ամսվա վարձի գումար
  • տնային տնտեսության կարգավորման ծախսեր (օր.՝ կենցաղային իրեր և կահույք)
  • տան ձևափոխություններ
  • ավտոմեքենայի ադապտացումներ
  • օժանդակող սարքեր
  • օգնություն խնամողներ վարձելու համար
  • խնամք տան պայմաններում
  • խնամողի ուսուցում

CCT ծրագրի ծառայություններին դիմելու համար անհատները կարող են կապվել իրենց տարածքի CCT ծրագրի ղեկավար կազմակերպության հետ հետևյալ հղումով՝ https://www.dhcs.ca.gov/services/ltc/Documents/List-of-CCT-LOs-April2022.pdf: Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք նաև էլեկտրոնային նամակ ուղարկել DHCS-ին
California.CommunityTransitions@dhcs.ca.gov էլ. փոստի հասցեով կամ զանգահարել DHCS-ին 1-916-552-9105 կամ
(833)388-4551. CCT ծրագրի մասին մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել Կալիֆոռնիայի DHCS-ի կայքէջ հետևյալ հղումով՝ http://www.dhcs.ca.gov/services/ltc/Pages/CCT.aspx:  Կարող եք առցանց ուսումնասիրել նաև DRC-ի հրապարակումը՝ https://www.disabilityrightsca.org/publications/the-california-community-transitions-cct-program-a-way-for-a-nursing-home-resident-to:

E. Տարեցներին մատուցվող համայնքահեն ծառայություններ (CBAS)

CBAS ծրագիրը կարող է օգնել մարդկանց օրվա ընթացքում ստանալ արտատնային ծառայություններ: CBAS ծրագրով առաջարկվում են առողջապահական և սոցիալական ապահովության ցերեկային ծառայություններ Կալիֆոռնիայի տարբեր կենտրոններում: CBAS ծրագիրն առաջարկվում է հաշմանդամություն ունեցող տարեց և հաշմանդամություն ունեցող չափահասների համար, որոնք այլապես կհամապատասխանեին տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի կենտրոնի ծառայություններին կամ ունեն քրոնիկ հիվանդություններ, որոնք բավարարում են կենտրոն ընդունվելու պահանջները (օր.՝ թուլամտություն կամ հոգեբուժական ախտորոշում):

CBAS ծրագրի ծառայություններն են.

  • մասնագիտացված բուժքույրական ծառայություններ
  • ֆիզիոթերապիա, մասնագիտական հիվանդությունների և խոսքային խնդիրների բուժում
  • հոգեկան առողջության խնդիրներով պայմանավորված ծառայություններ
  • թերապևտիկ գործողություններ
  • սոցիալական ծառայություններ
  • անձնական խնամք
  • ճաշեր
  • սննդակարգի խորհրդատվություն
  • տեղափոխում մասնակցի բնակության վայրից դեպի CBAS կենտրոն և վերադարձ բնակության վայր

To apply for CBAS services, contact the Area Agencies on Aging (AAA) in your county. You can locate the AAA in your county by calling 1-800-510-2020. You can also obtain this information online at: https://www.aging.ca.gov/Find_Services_in_My_County/#tblServicesInMyCounty.For more information about CBAS you can visit the California Department of Aging website at: http://www.aging.ca.gov/ProgramsProviders/ADHC-CBAS/.

Հրաժարում պատասխանատվությունից: Այս հրապարակումը միայն իրավական տեղեկատվություն է և ձեր անհատական իրավիճակի վերաբերյալ իրավաբանական խորհրդատվություն չէ: Այն արդի է տեղադրման օրվա դրությամբ: Մենք փորձում ենք պարբերաբար թարմացնել մեր նյութերը։ Այնուամենայնիվ, օրենքները պարբերաբար փոփոխվում են։ Եթե ցանկանում եք համոզվել, որ օրենքը չի փոխվել, դիմեք DRC կամ մեկ այլ իրավաբանական գրասենյակ: