Medi-Cal կառավարվող խնամքի ծրագրեր և հոգեկան առողջության ծառայություններ

Medi-Cal կառավարվող խնամքի ծրագրեր և հոգեկան առողջության ծառայություններ
Հոգեկան առողջության որոշ ծառայություններ մատչելի են «վճարում ծառայության դիմաց» Medi-Cal մատակարարների կամ Medi-Cal-ի կառավարվող խնամքի ծրագրերի կողմից, մինչդեռ մյուսները տրամադրվում են միայն վարչաշրջանի Հոգեկան առողջության ծրագրերի կողմից՝ հոգեկան առողջության մասնագիտացված ծառայությունների միջոցով: Հոգեկան առողջության մասնագիտացված ծառայությունների օրինակները ներառում են ինտենսիվ օրական խնամք, երեխաների խնամք և վերականգնողական ծառայություններ և տարեցների բնակարանային բուժում: Հոգեկան առողջության մասնագիտացված ծառայությունների վերաբերյալ հավելյալ տեղեկությունների համար տե՛ս «Getting Medi-Cal Outpatient Specialty Mental Health Services» հրապարակումը 508401.
Հոգեկան առողջության որոշ ծառայություններ մատչելի են «վճարում ծառայության դիմաց» Medi-Cal1 մատակարարների կամ Medi-Cal-ի կառավարվող խնամքի ծրագրերի կողմից, մինչդեռ մյուսները տրամադրվում են միայն վարչաշրջանի Հոգեկան առողջության ծրագրերի կողմից՝ հոգեկան առողջության մասնագիտացված ծառայությունների միջոցով:2 Հոգեկան առողջության մասնագիտացված ծառայությունների օրինակները ներառում են ինտենսիվ օրական խնամք, երեխաների խնամք և վերականգնողական ծառայություններ և տարեցների բնակարանային բուժում:3 Հոգեկան առողջության մասնագիտացված ծառայությունների վերաբերյալ հավելյալ տեղեկությունների համար տե՛ս «Getting Medi-Cal Outpatient Specialty Mental Health Services» հրապարակումը 508401.4
Այս հրապարակումը կենտրոնանում է հոգեկան առողջության այն ծառայությունների վրա, որոնք հասանելի են Medi-Cal-ի կառավարվող խնամքի ծրագրերի միջոցով:
Ի՞նչ է կառավարվող խնամքի ծրագիրը:
Կառավարվող խնամքի ծրագիրը առողջապահական խնամքի մատակարարների ցանց է, որը ներառում է հիվանդանոց, բժիշկներ և այլն, որոնք իրենց անդամներին ծառայություններ են մատուցում: Դուք պետք է դիմեք ցանցի ներսում առկա առողջապահական խանմքի մատակարարներին և հաստատություններին, որպեսզի ծառայություններ ստանաք, եթե այն արտակարգ իրավիճակ չէ: Դուք առաջնային խնամքի բժիշկ (PCP, Primary Care Physician) կընտրեք, ով կհամակարգի Ձեր խնամքը և անհրաժեշտության դեպքում Ձեզ կուղղորդի մասնագետի մոտ: Սա տարբերվում է «վճարում ծառայության դիմաց» ընտրանքից, որտեղ Դուք կարող եք գնալ ցանկացած մատակարարի մոտ, ով Medi-Cal ընդունում է:
Կառավարվող խնամքի ծրագիրը կարող է մասնավոր կամ պետական լինել: Կառավարվող պետական խնամքը ներառում է Medi-Cal-ը և Medicare-ը: Այս հրապարակումը կկենտրոնանա Medi-Cal-ի կառավարվող խնամքի ծրագրերի վրա:
Medi-Cal-ի կառավարվող խնամքի ծրագրերի մասին հավելյալ տեղեկությունների համար տե՛ս «Medi-Cal-ի կառավարվող առողջապահական խնամքի ծրագրերը: Ի՞նչ են դրանք: Ի՞նչ պետք է իմանամ դրանց մասին»: Medi-Cal-ի կառավարվող առողջապահական խնամքի ծրագրերից ի՞նչ հոգեկան առողջությանն առնչվող ծառայություններ է պահանջվում տրամադրել:
Նախքան 2014թ. Medi-Cal-ի կառավարվող խնամքի ծրագրեր ստացողները հոգեկան առողջության ծառայություններ էին ստանում PCP-ի իրենց սահմանված կարգի շրջանակներում և ուղղորդվում էին Medi-Cal-ի «վճարում ծառայության դիմաց» մատակարարներին կամ վարչաշրջանի հոգեկան առողջության ծրագրերին՝ հոգեկան առողջության մասնագիտացված ծառայությունների համար: 2014թ. հունվարի 1-ից կառավարվող խնամքի ծրագրերը պատասխանատու դարձան հոգեկան առողջության ամբուլատոր ծառայություններ տրամադրելու հոգեկան առողջության խանգարումներից առաջացած թեթևից մինչև միջին հոգեկան, էմոցիոնալ կամ վարքագծային խնդիրներ ունեցող անձանց, ինչպես սահմանված է Հոգեկան խանգարումների ախտորոշիչ և վիճակագրական ձեռնարկում (DSM), նույնիսկ երբ այդ ծառայությունները PCP-ի կարգի շրջանակից դուրս են:
Կալիֆորնիայի առողջապահական խնամքի ծառայությունների վարչությունը (DHCS, Department of Health Care Services) Բոլոր ծրագրերին վերաբերող նամակ (APL, All Plan Letter) հրապարակեց 17-018: Այս APL-ը քննարկում է կառավարվող խնամքի ծրագրերում Medi-Cal ստացողներին հասանելի ծառայությունները, ինչպես նաև կառավարվող խնամքի ծրագրերի պատասխանատվությունը՝ հոգեկան առողջության ծառայությունները վարչաշրջանի հոգեկան առողջության ծրագրերի հետ համակարգելու համար:
Հոգեկան առողջության ամբուլատոր ծառայությունները, որոնք կառավարվող խնամքի ծրագրերը պետք է տրամադրեն, հետևյալն են՝
- Հոգեկան առողջության անհատական և խմբային գնահատում և բուժում (հոգեթերապիա)՝
- Ամբուլատոր ծառայություններ՝ վերահսկելու դեղերով բուժումը.
- Ամբուլատոր լաբորատորիա, դեղ (կան բացառված դեղեր), բժշկական պարագաներ և հավելումներ.
- Հոգեբուժական կոնսուլտացիա.
- Հոգեբուժական ստուգում՝ հոգեկան առողջությունը գնահատելու համար: 5
Առողջական խնդիրները, որոնք հարաբերություններին առնչվող խնդիրներ են համարվում, ինչպիսիք են զույգերի կամ ընտանեկան խորհրդատվությունը, չեն ապահովագրվում:
Բուժման տևողությունը, որը ես կարող եմ ստանալ կառավարվող խնամքի ծրագրից, ունի՞ ժամանակային սահմանափակում:
Ոչ, այնքան ժամանակ, մինչև որ այն բժշկական տեսանկյունից անհրաժեշտ համարվի:
Ո՞րն է բժշկական տեսանկյունից անհրաժեշտ լինելու չափանիշը:
Բժշկական տեսանկյունից անհրաժեշտության տարբեր չափանիշներ կան: Երեխաների և 21 տարեկանից ցածր երիտասարդ չափահասների համար կառավարվող խնամքի ծրագրերը պետք է ծառայություններ տրամադրեն, որոնք անհրաժեշտ են շտկելու կամ բարելավելու երեխայի հիվանդությունը կամ առողջական խնդիրը: 6
21 տարեկան և ավելի անձանց համար կառավարվող խնամքի ծրագրերը պետք է ընդգրկեն այն ծառայությունները, որոնք հիմնավորված և անհրաժեշտ են՝ կյանքի պաշտպանելու, կարևոր հիվանդությունը կամ հաշմանդամությունը կանխելու, կամ մեղմացնելու սաստիկ ցավերը՝ ախտորոշման և հիվանդության կամ վնասվածքի բուժման միջոցով: 7
Ո՞վ է տրամադրում ծառայությունները:
Հոգեբանը, հոգեբույժը, հիվանդանոցի արտոնագրված սոցիալական աշխատողները և ամուսնության ու ընտանեկան հոգեթերապևտները: Կլինիկայի արտոնագրված սոցիալական աշխատողները, հոգեբանական ասիստենտները և MFP պրակտիկանտները նույնպես կարող են ծառայություններ մատուցել, եթե աշխատում են բժշկի վերահսկողության ներքո: 8
Ուիշ ինչե՞ր կարող եմ ստանալ կառավարվող խնամքի իմ ծրագրից:
Դուք կարող եք ստանալ՝
- Հոգեկան առողջության նախնական ստուգում (սքրինինգ).
- Ուղեգիր և խնամքի համակարգում՝ հոգեկան առողջության ծրագրերի հետ միասին:
- Գործի կառավարում:
Ի՞նչ տեղի կունենա, եթե կառավարվող խնամքի իմ ծրագրում մերժեն, կրճատվեն կամ դադարեցվեն ծառայությունները:
2017թ. հուլիսի 1-ից սկսած դաշնային նոր կանոնակարգեր ուժի մեջ մտան, որոնք պարտադրում են, թե ինչպես պետք է Դուք բողոքարկեք կառավարվող խնամքի ծրագրում ընդունած որոշումը և/կամ ինչպես կառավարվող խնամքի ծրագրում ուշադրությունը հրավիրեք այլ խնդիրների վրա՝ գանգատարկման միջոցով:
DHCS-ը հրապարակեց APL 17-006-ը՝ այս նոր ընթացակարգերի վերաբերյալ:
Նաև տե՛ս՝ DRC-ի «Medi-Cal-ի կառավարվող խնամք՝ Բողոքներ և գանգատարկումներ» ընտրանքում
Այլ ռեսուրսներ.
«Առողջապահական օրենքի ազգային ծրագիր»
Հրաժարում պատասխանատվությունից: Այս հրապարակումը միայն իրավական տեղեկատվություն է և ձեր անհատական իրավիճակի վերաբերյալ իրավաբանական խորհրդատվություն չէ: Այն արդի է տեղադրման օրվա դրությամբ: Մենք փորձում ենք պարբերաբար թարմացնել մեր նյութերը։ Այնուամենայնիվ, օրենքները պարբերաբար փոփոխվում են։ Եթե ցանկանում եք համոզվել, որ օրենքը չի փոխվել, դիմեք DRC կամ մեկ այլ իրավաբանական գրասենյակ:
- 1. Եթե Դուք Medi-Cal-ի «վճարում ծառայության դիմաց» ծրագրում եք, Դուք կարող եք դիմել ցանկացած մատակարարի, ով Medi-Cal է ընդունում: Դա նաև նշանակում է, որ Դուք ներառված չեք Medi-Cal-ի կառավարվող խնամքի ծրագրում: « Վերադառնալ հիմնական փաստաթուղթ»
- 2. Բարեկեցության և հաստատությունների օրենսգիրք (Welfare & Institutions Code) § 14189 «Վերադառնալ հիմնական փաստաթուղթ»
- 3. 9 C.C.R. 1810.247 «Վերադառնալ հիմնական փաստաթուղթ»
- 4. Նաև տե՛ս՝ Հոգեկան առողջության ծրագրի պարզաբանում Պատասխանատվություն՝ Medi-Cal-ի հոգեկան առողջության մասնագիտական ծառայություններ տրամադրելու այն նպաստառուներին, ովքեր ներառված են Medi-Cal-ի կառավարվող խնամքի ծրագրերում «Վերադառնալ հիմնական փաստաթուղթ»
- 5. APL 17-018 p. 6, Բարեկեցության և հաստատությունների օրենսգիրք 14132.03 «Վերադառնալ հիմնական փաստաթուղթ»
- 6. 42 USC § 1396d(r)(5), 22 CCR §§ 51340 և51340.1 «Վերադառնալ հիմնական փաստաթուղթ»
- 7. APL 17-018 p. 7 «Վերադառնալ հիմնական փաստաթղթին»
- 8. Տե՛ս՝ Medi-Cal-ի մատակարարի ձեռնարկ պտտեցնելով իջեք դեպի հոգեբուժական ծառայությունները (psychol): Լավագույն ձև՝ zip ֆայլը բացելու համար: «Վերադառնալ հիմնական փաստաթղթին»
Click links below for a downloadable version.
Haga clic en enlaces a continuación para una versión completa descargable.
다운로드 가능한 전체 버전은 아래 링크를 클릭 하십시오.
点击下面的链接查看完整的可下载版本。
Nhấp vào liên kết dưới đây để có phiên bản tải về đầy đủ.
សូមចុចខាងក្រោមដើម្បីទទួលបានកំណែពេញលេញ។
Нажмите на ссылку ниже для полной загружаемой версии.
Mag-click sa ibaba para sa isang buong nada-download na bersyon.
Nyem Hauv qab rau ib daim ntawv uas muaj downloadable puv nkaus.
Սեղմեք ներքեւում, ամբողջական բեռնվող տարբերակի համար
انقر أدناه للحصول على نسخة كاملة قابلة للتنزيل
ダウンロード可能なバージョンについては、以下のリンクをクリックしてください。
نسخه کامل دانلود زیر کلیک کنید.