Իրավունակության որոշումը տարեց, կույր և հաշմանդամություն ունեցող անձանց դաշնային նվազագույն սպառողական զամբյուղի մակարդակի (ABD FPL) Medi-Cal ծրագրի շրջանակում
Իրավունակության որոշումը տարեց, կույր և հաշմանդամություն ունեցող անձանց դաշնային նվազագույն սպառողական զամբյուղի մակարդակի (ABD FPL) Medi-Cal ծրագրի շրջանակում
ABD FPL ծրագիրը առանց ծախսային մասնաբաժնի, ամբողջական ծավալով Medi-Cal ծրագիր է 65 տարեկանից բարձր կամ հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Այն ունի ավելի բարձր եկամտային սահմանաչափ, քան առանց MAGI (ճշգրտված և փոփոխված համախառն եկամուտ) հաշվարկի Medi-Cal ծրագրերը։
Important:
We know it can be helpful to print our resources, but we regularly update our resources. For that reason, please use the online version for the most up-to-date information.
This document was printed on:
Access the online version using this link:
Disclaimer:This publication is legal information only and is not legal advice about your individual situation. It is current as of the date posted. We try to update our materials regularly. However, laws are regularly changing. If you want to make sure the law has not changed, contact DRC or another legal office. Resources we link to from external sites will generally be in English.
ABD FPL ծրագիրը առանց ծախսային մասնաբաժնի, ամբողջական ծավալով Medi-Cal ծրագիր է 65 տարեկանից բարձր կամ հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Այն ունի ավելի բարձր եկամտային սահմանաչափ, քան առանց MAGI (ճշգրտված և փոփոխված համախառն եկամուտ) հաշվարկի Medi-Cal ծրագրերը։
Այս հրապարակումը և կից աշխատաթերթերը կարելի է օգտագործել ABD FPL ծրագրի շրջանակում միայնակ անձի, զույգի կամ ընտանիքի հետ բնակվող անձի իրավունակությունը որոշելու համար։
Աշխատաթերթերը ներկայացված են հետևյալ հերթականությամբ․
- Անհատ անձ,
Միայնակ չափահաս անձ, որը չի բնակվում հաշմանդամություն ունեցող անձանց և տարեցների տուն-ինտերնատում
- Զույգ,
Իրավունակ զույգեր, որոնք չեն բնակվում հաշմանդամություն ունեցող անձանց և տարեցների տուն-ինտերնատում
- Անձ, որն ունի ամուսին/կին և (կամ) երեխաներ,
ABD FPL ծրագրի եկամտային սահմանաչափերն են․ անհատ անձ՝ $1801, Զույգ՝ $2433։1Եկամուտ է համարվում որևէ ամսում ստացած ցանկացած բան, որը կարող է օգտագործվել սննդի և կացարանի ապահովման համար։ Եկամուտը հաջորդող ամսվա 1-ից դառնում է ակտիվ։ Medi-Cal-ի իրավունակությունը որոշելիս Medi-Cal-ը ակտիվները հաշվի չի առնում։2 Ակտիվներ են ձեր սեփականությունը հանդիսացող բաները, օրինակ՝ ձեր տունը, ավտոմեքենան, բանկում եղած գումարը կամ կենսաթոշակային հաշիվը։
Նշում. ABD FPL Medi-Cal ծրագրի պահանջներին համապատասխանող անձանց մեծ մասը կարող է նաև սննդամթերքի կտրոններ ստանալու իրավունակություն ունենալ։ Եթե ստանում եք սննդամթերքի կտրոններ (այժմ կոչվում են CalFresh), ստանում եք պլաստիկ քարտ, որը բանկոմատային կամ դեբիտորական քարտի նման կարող եք օգտագործել սննդամթերք գնելու համար։ Տարեցներին (60 տարեկան և բարձր) և հաշմանդամություն ունեցող անձանց CalFresh կտրոնները ստանալու հարցում օգնելու համար կիրառվում են հատուկ կանոններ և լրացուցիչ նվազեցումներ։
Կարող եք կապվել ձեր վարչաշրջանի սոցիալական ապահովության դեպարտամենտի կամ ձեր վարչաշրջանի Medi-Cal կամ IHSS ծրագրերի իրավունակության հարցերով զբաղվող աշխատակցի հետ և մանրամասն տեղեկություններ խնդրել։ Օգնություն ստանալու համար գուցե ցանկանաք կապվել նաև անվճար իրավաբանական օգնություն տրամադրող ձեր տեղական ծառայության հետ։ Կալիֆոռնիայում Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության կազմակերպությունը (անգլ․՝ Disability Rights California) CalFresh կտրոնների իրավունակության հարցում փորձագիտական իրազեկում չունի։
Ինչ է տեղի ունենում, եթե ձեր հաշվելի եկամուտը շատ բարձր է ABD FPL ծրագրով առանց ծախսային մասնաբաժնի Medi-Cal-ին համապատասխանելու համար
Ձեր «զուտ հաշվելի եկամուտը» այն եկամուտն է, որը մնում է թույլատրելի պահումները և նվազեցումները, օրինակ՝ չվաստակած և վաստակած եկամուտների նվազեցումները, կիրառելուց հետո։
Եթե ABD FPL ծրագրի պահանջներին համապատասխանելու համար ձեր զուտ հաշվելի եկամուտը բարձր է եկամտային սահմանաչափից, դուք գուցե կարողանաք․
- Համապատասխանել ABD FPL ծրագրի պահանջներին որպես միայնակ անձ՝ ձեռք բերելով առողջության հավելյալ լրացնող ապահովագրություն,
- Համապատասխանել ABD FPL ծրագրի պահանջներին որպես զույգ՝ ձեռք բերելով առողջության հավելյալ լրացնող ապահովագրություն,
- Դիմել Հաշմանդամություն ունեցող աշխատող անձանց 250%-ի ծրագրին (անգլ․՝ 250% Working Disabled Program)։
Բացի այդ, վարչաշրջանը պարտավոր է ուսումնասիրել ձեր իրավունակությունը բոլոր այն Medi-Cal ծրագրերի համար, որոնց պահանջներին դուք կարող եք համապատասխանել։ Դրանց թվում կարող են լինել․
- Pickle ծրագիրը,
- Հաշմանդամություն ունեցող չափահաս երեխայի (անգլ․՝ Disabled Adult Child, DAC) ծրագիրը
- Բուժօգնության կարիք ունեցող (անգլ․՝ Medically Needy, MN) տարեց, կույր և հաշմանդամություն ունեցող անձանց (անգլ․՝ Aged, Blind, and Disabled, ABD) ծրագիրը։
Կան նաև այլ գործիքներ, որոնց օգտագործումը կօգնի վարչաշրջանին սահմանել ձեր իրավունակությունը Medi-Cal ծրագրի համար։ Դրանցից են․
- Երկարաժամկետ խնամքով (անգլ․՝ Long Term Care, LTC) Medi-Cal համայնքում բնակվող ամուսնու/կնոջ հետ – Ամուսնու/կնոջ ֆինանսական անկարողության կանխման դրույթներ,
- Երկարաժամկետ խնամքով (անգլ․՝ Long Term Care, LTC) Medi-Cal ծնողների կամ ամուսնու/կնոջ հետ՝ այլընտրանքային ծրագրեր Տնային և համայնքահեն ծառայություններից (HCBS) հրաժարման դեպքում,
- Նպաստների ֆոնդի ծրագիր՝ հարկումից ազատված եկամուտ Նպաստների ֆոնդի ծրագրից օգտվող աշխատող մարդկանց համար։
Այս հրապարակման մնացած մասում առավել մանրամասն նկարագրվում են վերոնշյալ պարբերակները։
ա) Համապատասխանությունը ABD FPL ծրագրի պահանջներին որպես միայնակ անձ
ABD FPL ծրագրի պահանջներին համապատասխանելու համար կարող եք ձեռք բերել առողջության հավելյալ լրացնող ապահովագրություն, օրինակ՝ ատամնաբուժական ապահովագրություն, տեսողության ապահովագրություն և Medigap ապահովագրություն և վճարել ամսական ապահովագրավճար։ ABD FPL ծրագրի պահանջներին ձեր համապատասխանությունը գնահատելուց առաջ յուրաքանչյուր ամիս ձեր միջոցներով վճարվող ապահովագրավճարը նվազեցվում է ձեր հաշվելի եկամտից։
Հաշվարկ – Միայնակ անձ
Ստորև ներկայացված է մի օրինակ, որում ցույց է տրվում, թե ինչպես որոշել ձեր կողմից առողջության ապահովագրության ամսական վճարվող ապահովագրավճարների չափը, որի դեպքում ձեր հաշվելի եկամուտը կնվազի այնքան, որ համապատասխանեք ABD FPL ծրագրի պահանջներին։
Այս օրինակում Մայն ապրում է ինքնուրույն՝ մեկ անձից բաղկացած տնային տնտեսությունում։ Մայի միակ եկամուտը Սոցիալական ապահովության դեպարտամենտի կողմից տրամադրվող $2100 թոշակն է։
Քայլ 1
$2100 (Մայի չվաստակած համախառն եկամուտը) - $20 (նվազեցում չվաստակած եկամտից) - $185
(Medicare Մաս B-ի 2025 թ․ միջին ապահովագրավճար) = $1895 (հաշվելի եկամուտ)։
Քայլ 2
$1895 (հաշվելի եկամուտ) - $1801 (ADB FPL ծրագրով միայնակ անձի 2025 թ․ եկամտային սահմանաչափ) = $94 (զուտ հաշվելի եկամուտ/գումար, որի չափով Մայի եկամուտը գերազանցում է եկամտային սահմանաչափը)։
Այս օրինակում Մայը պետք է ծախսի առնվազն $94, որպեսզի իր հաշվելի եկամուտը նվազի այնքան, որ համապատասխանի ABD FPL ծրագրի պահանջներին։
ՑՈՒՑՈՒՄ․ ABD FPL ծրագրի պահանջներին համապատասխանելու համար ապահովագրություն գտնելու հարցով դիմեք առողջության ապահովագրության որևէ գործակալի կամ ձեր տեղական «Առողջության ապահովագրության հարցերով խորհրդատվության և շահերի պաշտպանության ծրագրերին» (անգլ.՝ Health Insurance Counseling & Advocacy Programs, HICAP), հղում՝ https://cahealthadvocates.org/hicap/։ Դուք պետք է հայտնեք HICAP-ին, թե ամեն ամիս որքան պետք է ծախսեք ապահովագրության վրա, որպեսզի համապատասխանեք ABD FPL ծրագրի պահանջներին։ HICAP-ը դա չի պարզելու ձեզ համար։
բ) Համապատասխանությունը ABD FPL ծրագրի պահանջներին որպես զույգ
ABD FPL ծրագրի պահանջներին որպես զույգ համապատասխանելու համար դուք կամ ձեր ամուսինը/կինը կարող եք ձեռք բերել առողջության լրացնող ապահովագրություն և վճարել ամսական ապահովագրավճար։ ABD FPL ծրագրի պահանջներին ձեր երկուսի համապատասխանությունը գնահատելուց առաջ յուրաքանչյուր ամիս ձեր կամ ձեր ամուսնու/կնոջ միջոցներով վճարվող գումարը նվազեցվում է ձեր համատեղ հաշվելի եկամտից։
Հաշվարկ – Զույգ
Ստորև ներկայացված է մի օրինակ, որում ցույց է տրվում, թե ինչպես որոշել ձեր կամ ձեր ամուսնու/կնոջ կողմից առողջության ապահովագրության ամսական վճարվող ապահովագրավճարների չափը, որի դեպքում ձեր հաշվելի եկամուտները կնվազեն այնքան, որ համապատասխանեք ABD FPL ծրագրի պահանջներին։
Էլիսը և Ալբերտոն ամուսնացած զույգ են։ Սոցիալական ապահովության դեպարտամենտի կողմից նրանք ստանում են $3000՝ նախքան Medicare-ի նվազեցումների վճարումը։ Նրանք չեն համապատասխանում ABD FPL ծրագրին, քանի որ նրանց համատեղ զուտ հաշվելի եկամուտը գերազանցում է ABD FPL ծրագրով զույգերի համար սահմանված $2433 եկամտային սահմանաչափը։ Նրանց եկամուտը $177 դոլարով ավել է։ Եթե նրանք ամսական վճարեն առնվազն $177 առողջության ապահովագրության, օրինակ՝ ատամնաբուժական, տեսողության և այլ խնդիրների ապահովագրությունների ապահովագրավճարներ, նրանց հաշվելի եկամուտը կնվազի այնքան, որ կհավասարվի ABD FPL ծրագրով զույգերի համար սահմանված $2433 եկամտային սահմանաչափին։
Քայլ 1
$3000 (զույգի չվաստակած համախառն եկամուտ) - $20 (նվազեցում չվաստակած եկամտից) - $370
(Medicare-ի ապահովագրավճարներ զույգի համար) = $2610։
Քայլ 2
$2610 (հաշվելի եկամուտ) - $2433 (ABD FPL ծրագրով զույգի 2025 թ․ եկամտային սահմանաչափ) = $177 (զուտ հաշվելի եկամուտ/գումար, որի չափով զույգի եկամուտը գերազանցում է եկամտային սահմանաչափը)։
Այս օրինակում զույգը պետք է ծախսի առնվազն $177, որպեսզի իր հաշվելի եկամուտը երկու անձի համար նվազի այնքան, որ նրանք համապատասխանեն ABD FPL ծրագրի պահանջներին։
գ) Հաշմանդամություն ունեցող աշխատող անձանց 250%-ի ծրագիր
Եթե ուզում եք ստուգել աշխատելու ձեր ունակությունը, գուցե ցանկանաք դիտարկել Հաշմանդամություն ունեցող աշխատող անձանց 250%-ի ծրագիրը։ Իրավունակ անձինք ստանում են առանց ծախսային մասնաբաժնի Medi-Cal.
Հաշմանդամություն ունեցող աշխատող անձանց 250%-ի ծրագրի դեպքում հաշմանդամության հիմքով եկամուտը չի հաշվվում որպես եկամուտ։ Հաշմանդամության հիմքով եկամտի օրինակներ են հաշմանդամության համար տրամադրվող սոցիալական ապահովության եկամուտը (անգլ․՝ Social Security Disability Income, SSDI), հաշմանդամության մասնավոր թոշակները և այլն։ Աշխատանքի սահմանումը լայն է, ուստի ձեր աշխատանքը կարող է լինել, օրինակ, տարաների հավաքումը և հանձնումը կամ ուսուցումը, իսկ աշխատանքի նվազագույն ժամաքանակ կամ նվազագույն վարձատրություն չկա։
Հիմնական իրավունակությունը
- Դուք պետք է աշխատեք (վարչաշրջանը կխնդրի ձեզ տրամադրել ապացույց, օրինակ՝ վարձատրության անդորրագրերը, նամակ գործատուից կամ տարաների հանձնման կետի անդորրագրերը)։
- Դուք պետք է համապատասխանեք հավելյալ սոցիալական եկամտի (անգլ․՝ Supplemental Security Income, SSI) նպատակով հաշմանդամության սահմանմանը,
- Ընտանիքի զուտ եկամուտը պետք է ցածր լինի դաշնային նվազագույն սպառողական զամբյուղի (FPL) 250%-ից,
- Ձեր վարձատրությունները և հաշմանդամության հիմքով տրվող եկամուտը նվազեցնելուց հետո դուք պետք է ստանալու SSI իրավունակություն ունենաք։ SSI ստանալու ձեր իրավունակությունը որոշելիս ոչ հաշմանդամության հիմքով ստացած եկամուտը, օրինակ՝ կենսաթոշակային կամ թոշակային հատկացումները, կհաշվվեն։
- Համապատասխանություն իրավունակության ոչ ֆինանսական բոլոր այլ պահանջներին։3
ՑՈՒՑՈՒՄ․ հաշմանդամություն ունեցող աշխատող անձանց 250%-ի ծրագրի մասին մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել Կալիֆոռնիայի Առողջապահական ծառայությունների դեպարտամենտի կայքը կամ դիմել ձեր վարչաշրջանի սոցիալական ապահովության հարցերով զբաղվող աշխատակցին։
դ) Pickle ծրագիրը
Դուք (կամ պահանջներին համապատասխանող ձեր ամուսինը/կինը) երբևէ միաժամանակ համապատասխանե՞լ եք SSI-ին և Սոցիալական ապահովության նպաստներին։4 Սոցիալական ապահովության նպաստները երեխաների խնամակալության համար ստացվող նպաստներ են։ Եթե այո, ապա դուք (և (կամ) պահանջներին համապատասխանող ձեր ամուսինը/կինը) Pickle ծրագրով գուցե համապատասխանեք Medi-Cal-ին՝ առանց ծախսային մասնաբաժնի։
Pickle ծրագրի իրավունակության մասին մանրամասն տեղեկությունների համար կարող եք ուսումնասիրել Առողջապահության մասին օրենքի ազգային ծրագրի (անգլ․՝ National Health Law Program) տեղեկաթերթը հետևյալ վերնագրով՝ Արագ և հեշտ մեթոդ՝ ստուգելու Medicaid-ի իրավունակությունը Pickle ծրագրի փոփոխության համաձայն․ 2025 թ․ թարմացում։
ե) Հաշմանդամություն ունեցող չափահաս երեխայի ծրագիր
Հաշմանդամություն ունեցող չափահաս երեխայի (անգլ․՝ Disabled Adult Child, DAC) Medi-Cal ծրագիրը սոցիալական ապահովության նպաստների DAC շահառուների համար է, որոնք սոցիալական ապահովության նպաստներում ապրուստի ծախսերի ավելացման կամ սոցիալական ապահովության նպաստների իրավունակություն ձեռք բերելու հետևանքով կորցրել են իրենց հավելյալ սոցիալական եկամուտը (SSI)։ Իրավունակ անձինք ստանում են առանց ծախսային մասնաբաժնի Medi-Cal։
Եթե կարծում եք, որ գուցե հաշմանդամություն ունեցող չափահաս երեխայի Medi-Cal ծրագրի նպաստների իրավունակություն ունեք, կարող եք վարչաշրջանի սոցիալական ապահովության հարցերով զբաղվող աշխատակցին խնդրել ընթացք տալ հաշմանդամություն ունեցող չափահաս երեխայի Medi-Cal ծրագրի նպաստների դիմումին։ DAC Medi-Cal ծրագրի մասին մանրամասն տեղեկությունների համար ուսումնասիրեք Կալիֆոռնիայում Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության կազմակերպություն հրապարակումը հետևյալ վերնագրով՝ Հաշմանդամություն ունեցող չափահաս երեխայի Medi-Cal ծրագրի նպաստները։
զ) Բուժօգնության կարիք ունեցող (MN) տարեց, կույր և հաշմանդամություն ունեցող անձանց (ABD) ծրագիրը
Բուժօգնության կարիք ունեցող (MN) տարեց, կույր և հաշմանդամություն ունեցող անձանց (ABD) ծրագիրը ծախսային մասնաբաժնով (անգլ․՝ Share of Cost, SOC) Medi-Cal ծրագիր է։ Ծախսային մասնաբաժինը հավասար է հաշվելի եկամտից հանած կենսապահովման կարիքների նվազագույն կիրառելի մակարդակը (MNL) ըստ ընտանիքի մեծության, այսինքն՝ $600 մեկ անձի համար, $750 չափահասի և երեխայի համար, $934 զույգի կամ երեք անձից բաղկացած ընտանիքի համար, և այլն։5
Հաշվարկ – Զույգ ըստ ABD MN ծրագրի
Այս օրինակում Էլիսը և Ալբերտոն ամուսնացած զույգ են։ Նրանց համատեղ համախառն եկամուտը նախքան Medicare-ի նվազեցումները կազմում է $3200։ Նրանց երկուսի համախառն եկամտից $20 չվաստակած եկամտի և $370 Medicare-ի ապահովագրավճարների նվազեցումից հետո նրանց զուտ հաշվելի եկամուտը հավասար է $2810։ Նրանք չեն համապատասխանում ABD FPL ծրագրի պահանջներին, քանի որ նրանց զուտ հաշվելի եկամուտը գերազանցում է ABD FPL ծրագրով 2025 թ․ զույգերի համար սահմանված $2433 եկամտային սահմանաչափը։ Սակայն նրանք գուցե իրավունակ լինեն Medi-Cal-ի $1876 ծախսային մասնաբաժնով ABD MN ծրագրին։
Ահա ինչպես որոշել, թե ABD MN ծրագրով որքան պետք է լինի Medi-Cal-ի ծախսային մասնաբաժինը զույգի համար։
Քայլ 1
$3200 (համախառան եկամուտ) - $20 (չվաստակած եկամտի նվազեցում) - $185 (Էլիսի Medicare Մաս B-ի ապահովագրավճար) - $185 (Ալբերտոյի Medicare Մաս B-ի ապահովագրավճար) = $2810 (զույգի հաշվելի եկամուտ)։
Քայլ 2
$2810 (զույգի հաշվելի եկամուտ ըստ քայլ 1-ի) - $934 (կենսապահովման կարիքների նվազագույն մակարդակ զույգի համար) = $1876 (զույգի ծախսային մասնաբաժին Medi-Cal-ի համար)։
ՑՈՒՑՈՒՄ․ յուրաքանչյուր ամիս Medi-Cal-ի ծախսային մասնաբաժնի պահանջը բավարարելու համար ABD MN ծրագրի դեպքում կարող եք նվազեցնել նաև ձեր միջոցներից վճարված առողջապահական այն ծախսերը, որոնք ձեր ապահովագրությունը չի փոխհատուցում։6 Եթե պարզվել է, որ իրավունակ եք ABD MN ծրագրի Medi-Cal-ին ծախսային մասնաբաժնով, գուցե ցանկանաք դիտարկել ավելի վաղ քննարկված Medi-Cal-ի այլ ծրագրերի շրջանակում Medi-Cal-ին դիմելու հնարավորությունը։
է) Երկարաժամկետ խնամքի ծառայություններ Medi-Cal-ի միջոցով՝ համայնքում բնակվող ամուսնու/կնոջ հետ – Ամուսնու/կնոջ ֆինանսական անկարողության կանխում
Երկարաժամկետ խնամքով (LTC) Medi-Cal-ը վճարում է բուժքույրական խնամքի հաստատությունում բնակվելու և տնային ու համայնքահեն ծառայությունների համար։ Եթե ձեզ անհրաժեշտ է երկարաժամկետ խնամքով (LTC) Medi-Cal, բայց առանց ծախսային մասնաբաժնի Medi-Cal-ի պահանջներին համապատասխանելու համար ձեր եկամուտը չափազանց բարձր է, իսկ ձեր ամուսինը/կինը երկարաժամկետ խնամքով (LTC) Medi-Cal-ի կարիք չունի, կարող եք օգտվել «ամուսնուն/կնոջը ֆինանսական անկարողությունից պաշտպանության միջոցներից», որպեսզի ձեր եկամուտը հատկացնեք ձեր ամուսնոն/կնոջը և առանց ծախսային մասնաբաժնի Medi-Cal-ի իրավունակություն ձեռք բերեք։ Եթե բուժքույրական խնամքի մասնագիտացված հաստատությունում եք, սպասման ցուցակում եք կամ ստանում եք տնային և համայնքահեն ծառայություններ, կարող եք օգտվել «ամուսնուն/կնոջը ֆինանսական անկարողությունից պաշտպանության միջոցներից», որոնք կօգնեն ձեզ համապատասխանել Medi-Cal-ի պահանջներին։ Medi-Cal-ի իրավունակությունը որոշելիս Medi-Cal-ն ակտիվները չի հաշվում։
Medi-Cal-ի «ամուսնուն/կնոջը ֆինանսական անկարողությունից պաշտպանության միջոցները» երկարաժամկետ խնամքով Medi-Cal-ի կարիք ունեցող Medi-Cal-ի շահառուներին թույլ են տալիս իրենց ամսական եկամտից սահմանափակ չափով որևէ գումար հատկացնել ամուսնուն/կնոջը, որը երկարաժամկետ խնամքով Medi-Cal-ի կարիք չունի։ Այս ամսական եկամտի սահմանաչափը կոչվում է «Կենսապահովման կարիքների նվազագույն ամսական հատկացում» (MMMNA)։ Ձեր եկամտի որոշ մասը կամ այն ամբողջությամբ կարող եք փոխանցել ձեր ամուսնուն/կնոջը, մինչև ձեր ամուսնու/կնոջ եկամուտը ձեր հատկացրած գումարի հետ միասին հավասարվի ամսական MMMNA-ի եկամտի սահմանաչափին։ Երբ որոշում եք, թե արդյոք ձեր ամուսնու/կնոջ եկամուտը ցածր է MMMNA եկամտի սահմանաչափից, կարող եք առողջության այլ ապահովագրավճարներից նվազեցնել նաև Medicare-ի համար վճարված գումարը։
Ամուսիններին/կանանց հատկացվող եկամտի սահմանաչափն ամեն տարի բարձրանում է՝ կախված ապրուստի ծախսերի ավելացումից։ 2025 թվականին համայնքում բնակվող ամուսնու/կնոջ կենսապահովման կարիքների հատկացման առավելագույն ամսական սահմանաչափը (ամսական եկամտի սահմանաչափ) $3948 է։7
Ձեր եկամուտը մասամբ կամ ամբողջությամբ՝ մինչև ամսական եկամտի վերոնշյալ թույլատրելի սահմանաչափը, ձեր ամուսնուն/կնոջը փոխանցելուց հետո եկամտի մնացած մասը կօգտագործվի՝ որոշելու Medi-Cal-ի համար ձեր իրավունակությունը։
ՑՈՒՑՈՒՄ․ եթե Medi-Cal-ի ծրագրերը հիմնվում են տարիքի կամ հաշմանդամության վրա, ապա հաշմանդամություն ունեցող ամուսնու/կնոջ Medi-Cal-ի իրավունակությունը որոշելիս IHSS եկամուտը չի կարող համարվել ամուսնունը/կնոջինը։8
Հաշվարկ – Ամուսնու/կնոջ ֆինանսական անկարողությունից պաշտպանության միջոցներից օգտվող զույգ
Այս օրինակում Էլիսը և Ալբերտոն ամուսնացած զույգ են։ Ալբերտոն ժամանակավորապես գտնվում է վերականգնողական կենտրոնում։ Նրան անհրաժեշտ է երկարաժամկետ խնամքով Medi-Cal, որպեսզի կարողանա գնալ տուն՝ ունենալով Տնային օժանդակող ծառայությունները և Տնային ու համայնքահեն ծառայությունները։ Էլիսն ունի գործատուի միջոցով ձևակերպված առողջության ապահովագրություն, որի համար ամսական վճարում է $100։ Էլիսը Medi-Cal-ի կարիք չունի։ Ալբերտոն նախատեսում է կնոջը վարձել որպես իր IHSS խնամատու։ Ալբերտոն ստանում է ամսական $3200 թոշակ։ Էլիսն ստանում է ամսական $700 թոշակ։ Նրանք այլ եկամուտ չունեն։
Եկամտի հաշվարկ
Ահա ինչպես որոշել, թե Ալբերտոն որքան եկամուտ կարող է տալ Էլիսին։ Ալբետոյի մնացած եկամուտը կօգտագործվի Medi-Cal-ի համար նրա իրավունակությունը որոշելու նպատակով։
Քայլ 1
Նշում. 2025 թվականին կենսապահովման կարիքների հատկացման առավելագույն ամսական սահմանաչափը (ամսական եկամտի սահմանաչափ) կազմում է $3948։ էլիսի եկամուտը $700 թոշակն է։ Սակայն Էլիսի $100 առողջության ապահովագրավճարը նրա ամսական եկամուտը նվազեցնում է մինչև ամսական $600։
$3948 (ամսական եկամտի առավելագույն սահմանաչափ Էլիսի համար) - $600 (Էլիսի եկամուտ) = $3348 (գումար, որն Ալբերտոն կարող է տալ Էլիսին)։ Ալբերտոն կարող է Էլիսին հատկացնել առավելագույնը $3348։
Քայլ 2
Էլիսը պահում է իր $700 թոշակը, իսկ Ալբերտոն ամեն ամիս Էլիսին տալիս է իր ամբողջ եկամուտը ($3200)։ Էլիսն այժմ ամեն ամիս ապրելու համար ունի $3900։
Քայլ 3
Ալբերտոն ունի $0 եկամուտ, քանի որ իր ամբողջ եկամուտը ($3200) հատկացրել է Էլիսին։ Ալբերտոն ABD FPL ծրագրով կարող է ստանալ առանց ծախսային մասնաբաժնի Medi-Cal, քանի որ նրա հաշվելի եկամուտը 1 անձից բաղկացած տնային տնտեսության համար ցածր է ABD FPL-ի ամսական եկամտի $1801 սահմանաչափից։ Էլիսը կարող է որոշել չվերցնել Medi-Cal-ը կամ Medi-Cal-ի իրավունակությունը հաստատել մեկ այլ Medi-Cal ծրագրով։
ը) Հասանելիություն Medi-Cal-ին Տնային և համայնքահեն ծառայություններից հրաժարման այլընտրանքային ծրագրերի միջոցով
Եթե անձը LTC Medi-Cal-ի ծառայությունների իրավունակություն չունի,
քանի որ նրա ամուսնու/կնոջ կամ ծնողի եկամուտը շատ բարձր է, ապա
LTC Medi-Cal-ի կարիք ունեցող տվյալ անձը գուցե կարողանա Medi-Cal-ի Տնային և համայնքահեն ծառայություններից հրաժարման այլընտրանքային ծրագրերից մեկի միջոցով համապատասխանել Medi-Cal-ին։ Հրաժարման այլընտրանքային ծրագրերի շահառուների համար կիրառվում են եկամտի պաշտպանության միջոցները, օրինակ՝ ինստիտուցիոնալ համապատասխանությունը և ամուսնու/կնոջ ֆինանսական անկարողությունից պաշտպանությունը, որոնք կարող են օգնել համապատասխանել Medi-Cal-ի պահանջներին։ Այստեղ կարող եք գտնել Կալիֆոռնիայի Medi-Cal-ից հրաժարման այլընտրանքային ծրագրերի ցանկը։
թ) Նպաստների ֆոնդի ծրագիր – Եկամտի ազատում հարկումից
Եթե ունեք վաստակած եկամուտ, պարզեք, թե արդյոք ձեր գործատուն ունի նպաստների ֆոնդի ծրագիր՝ չփոխհատուցվող բժշկական ծախսերը վճարելու համար։ Նպաստների ֆոնդի ծրագրում ներդրված գումարը սոցիալական ապահովության և Medi-Cal-ի կանոններով չի հաշվվում որպես եկամուտ, քանի որ այդ գումարներն ազատված են սոցիալական ապահովության գծով պահվող հարկերից (FICA)։
Medi-Cal-ի լրացուցիչ ռեսուրսներ
Medi-Cal-ի մասին մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել Medi-Cal-ի շահերի ինքնուրույն պաշտպանության ռեսուրսների կայքէջը։ Medi-Cal-ի ձեր իրավունակությունը որոշելիս օգնություն ստանալու համար կարող եք այցելել՝ https://healthconsumer.org/։
Ուր զանգահարել իրավական օգնության համար
- Զանգահարեք DRC-ի հայտերի ընդունման կենտրոն՝ հետևյալ հեռախոսահամարով՝ 1-800-776-5746։
- Զանգահարեք DRC-ի Շահառուների իրավունքների պաշտպանության գրասենյակ (անգլ.՝ Clients’ Rights Advocacy, OCRA) հետևյալ հեռախոսահամարներով՝
- Հյուսիսային Կալիֆոռնիա՝ 1-800-390-7032
- (հեռատիպ՝ 877-669-6023)
- Հարավային Կալիֆոռնիա՝ 1-866-833-6712
- (հեռատիպ՝ 877-669-6023)
Կարող եք լրացնել նաև Օգնություն ստանալու ձևը։
- 1. Առողջապահական ծառայությունների դեպարտամենտ (անգլ․՝ Department of Health Care Services, DHCS), Բոլոր վարչաշրջանների սոցիալական ապահովության հարցերով զբաղվող տնօրեններին ուղղված նամակ (անգլ․՝ All County Welfare Directors Letter, ACWDL) թիվ 25-01։ ABD FPL ծրագրի եկամտային սահմանաչափը հաշվարկվում է SSI վճարման առավելագույն դրույքաչափի կամ դաշնային նվազագույն սպառողական զամբյուղի 138%-ի հիման վրա։ Սոցիալական ապահովություն (գլուխ II) ստացող անձանց համար ապրուստի տարեկան ծախսը (COLA) պետք է անտեսվի (այսինքն՝ հունվարից մինչև մարտ), մինչև ապրիլին ուժի մեջ մտնեն դաշնային սպառողական նվազագույն զամբյուղի նոր սահմանաչափերը։ Այդ ժամանակ ABD FPL-ի շեմերը կբարձրացվեն, իսկ անձանց ընթացիկ եկամուտը կօգտագործվի իրավունակությունը որոշելու համար։ Բացի այդ, Medicare Մաս B-ի ապահովագրավճարի անտեսումը կիրառվում է այս ծրագրում ընդգրկված Medicare Մաս B-ի իրավունակություն ունեցող անձանց համար։ Մանրամասն տեղեկություններ կարելի է գտնել DHCS, ACWDL 20-18-ում։ 2 անձից ավելի տնային տնտեսությունների համար ABD FPL ծրագր եկամտային սահմանաչափերը կարող եք գտնել նաև Health Consumer Alliance-ի կայքում
- 2. DHCS, ACWDL 22-25
- 3. DHCS, Medi-Cal-ի իրավունակության բաժնի թիվ I 25-10 տեղեկատվական նամակ
- 4. Դա ներառում է SSI-ը, որն ստացել եք սպասման ժամանակաշրջանի 5-րդ ամսվա համար՝ նախքան SSDI նպաստներ ստանալ սկսելը կամ այն ամսվա համար, որը նախորդել է հաշմանդամություն ունեցող չափահաս երեխայի նպաստների համար առաջին անգամ համապատասխանություն ձեռք բերելուն, կամ երբ առաջին անգամ ձեռք եք բերել Սոցիալական ապահովության դեպարտամենտի կենսաթոշակային նպաստների համապատասխանություն։ Դա այն պատճառով է, որ մեկ ամսվա գլուխ II-ով նախատեսված սոցիալական ապահովության նպաստները ստանում եք հաջորդող ամսում։ Հետևաբար, եթե մարտին ստացել եք SSI նպաստներ և մարտ ամսում ունեցել եք նաև գլուխ II-ով սահմանված նպաստների իրավունակություն, որոնք մինչև ապրիլը չէիք ստանալու, դուք նույն ամսում իրավունակ եք եղել և ստացել եք թե՛ SSI, թե՛ գլուխ II-ով սահմանված սոցիալական ապահովության նպաստները։
- 5. DHCS, ACWDL 24-10
- 6. Medi-Cal-ի ձեր ծախսային մասնաբաժնի պահանջը բավարարելու համար ABD MN ծրագրի դեպքում նվազեցնում եք այն, ինչ վճարում եք կամ պարտավոր եք վճարել անհրաժեշտ բժշկական ծախսերի համար։ Նախընտրելի է սկսել նրանից, ինչը չի փոխհատուցվում Medi-Cal-ի կողմից, օրինակ՝ անմիզապահության պարագաներ, բուժում, ատամնաբուժություն կամ տեսողության բուժում կամ ապահովագրավճարներ։ Մանրամասն տեղեկությունների համար կարող եք ուսումնասիրել DRC-ի Բուժօգնության ապահովման մասին հրապարակումը՝ Ինչպես կարող եմ ինձ անհրաժեշտ այլ ծառայություններ ստանալու համար օգտագործել իմ ծախսային մասնաբաժինը։
- 7. DHCS, ACWDL 24-14
- 8. 20 C.F.R. §416.1161(a)(16)


