Հաղորդակցման օժանդակ միջոցների ստացում Medi-Cal-ի միջոցով

Հաղորդակցման օժանդակ միջոցների ստացում Medi-Cal-ի միջոցով
Գիտեի՞ք, որ եթե ստանում եք Medi-Cal, և ձեր հաշմանդամության պատճառով դժվարանում եք հաղորդակցվել, Medi-Cal-ը միգուցե վճարի ձեզ անհրաժեշտ հաղորդակցման օժանդակ միջոցների համար:
Գիտեի՞ք, որ եթե ստանում եք Medi-Cal, և ձեր հաշմանդամության պատճառով դժվարանում եք հաղորդակցվել, Medi-Cal-ը միգուցե վճարի ձեզ անհրաժեշտ հաղորդակցման օժանդակ միջոցների համար:
1. Ի՞նչ է Medi-Cal-ը:
Medi-Cal-ը California-ի (Կալիֆորնիա) Medicaid ծրագիրն է: Medi-Cal-ը տրամադրում է առողջության ապահովագրական ծածկույթ ցածր եկամուտներ ունեցող բազմաթիվ մարդկանց: Եթե ստանում եք Supplemental Security Income (SSI) (հավելյալ սոցիալական եկամուտ), դուք ավտոմատ կերպով կստանաք Medi-Cal: Medi-Cal-ը չի նշանակում պարզապես դեղամիջոցի ստացում կամ բժշկի այցելություն: Medi-Cal-ը կարող է ներառել նաև ծառայություններ և սարքեր, որոնք անհրաժեշտ են ձեզ հաղորդակցման համար:
2. Որո՞նք են հաղորդակցման օժանդակ միջոցները:
«Հաղորդակցման օժանդակ միջոցները» սարքեր կամ ծառայություններ են, որոնք օգնում են հաշմանդամություն ունեցող անձին հաղորդակցվել: Հաղորդակցման օժանդակ միջոցները երբեմն կոչվում են Augmentative Communication Devices (ACD) (լրացուցիչ հաղորդակցման սարքեր), Augmentative and Alternative Communication (AAC) (լրացուցիչ և այլընտրանքային հաղորդակցման միջոցներ), Assistive Technology (AT) (օժանդակող տեխնոլոգիա) կամ Durable Medical Equipment (DME) (երկարատև օգտագործման բժշկական սարքեր):
3. Ես իրավունք ունե՞մ ստանալու հաղորդակցման օժանդակ միջոցներ Medi-Cal-ից:
Այո։ Medi-Cal-ը կվճարի հաղորդակցման օժանդակ միջոցների համար, եթե ձեր բժիշկը որոշի, որ ձեզ համար դա «բժշկական տեսանկյունից անհրաժեշտ» է: Ընդհանուր առմամբ, ծառայությունները, պարագաները և սարքերը համարվում են «բժշկական տեսանկյունից անհրաժեշտ», երբ դրանք «կյանքը պաշտպանելու, ծանր հիվանդությունը կամ ծանր հաշմանդամությունը կանխելու կամ սուր ցավը մեղմելու ողջամիտ և անհրաժեշտ միջոցներ են»: 21 տարեկանից փոքր երեխաների համար «բժշկական տեսանկյունից անհրաժեշտ» նշանակում է «անհրաժեշտ թերությունները, ինչպես նաև ֆիզիկական և հոգեկան հիվանդություններն ու խնդիրները շտկելու կամ թեթևացնելու համար»:
Շատ դեպքերում Medi-Cal-ը պետք է համաձայնի վճարել տվյալ սարքի կամ ծառայության համար նախքան այն ձեզ տրամադրելը: Դա կոչվում է «նախնական թույլտվություն»: Ի թիվս այլոց՝ նախնական թույլտվությունը կարող է լինել բժշկի կամ թերապևտի նամակը, որում կասվի, որ դուք ունեք տվյալ սարքի կամ ծառայության բժշկական անհրաժեշտություն: Բացի այդ, Medi-Cal-ը կվճարի ձեր կարիքներին համապատասխանող միայն ամենացածր արժեքով սարքի կամ ծառայության համար:
Այստեղ բերված է հաղորդակցման օժանդակ միջոցների մի քանի օրինակ, որոնք դուք հնարավոր է կարողանաք ստանալ Medi-Cal-ից.
- Dynavox և այլ Speech Generating Devices (SGDs) (խոսքախթանիչ սարքեր),
- PEC-եր (նկարների փոխանակմամբ հաղորդակցման համակարգ) և նկարներով հաղորդակցման համակարգերի այլ ձևեր,
- Տառատախտակներ կամ այբբենական տառատախտակներ,
- Պլանշետները, օրինակ՝ iPad-ը, եթե այն օգտագործվում է որպես հաղորդակցման օժանդակ սարք,
- Սարքից օգտվելու ձևերին ուսուցանող գնահատմանը կամ թերապիային առնչվող ծառայություններ:
Եթե ձեզ անհրաժեշտ հաղորդակցման օժանդակ միջոցի տեսակը հնարավոր չէ ստանալ անմիջապես Medi-Cal-ի միջոցով, կարող եք այնուամենայնիվ պահանջել այն ձեր բժշկից կամ այլ բուժհաստատությունից որպես «ողջամիտ հարմարանք»: Դրանք կարող են լինել սուրդո-թարգմանիչները, հաղորդակցում ապահովող գործընկերները կամ բրայլյան գրով գրված կամ մեծ տառերով տպած փաստաթղթերը:
Պետական ծրագրերով, օրինակ՝ Medi-Cal-ից տրամադրվող արդյունավետ հաղորդակցման իրավունքի վերաբերյալ մանրամասն տեղեկատվության համար տե՛ս U.S. Department of Justice-ի (ԱՄՆ Արդարադատության վարչություն) ADA -ի պահանջները. արդյունավետ հաղորդակցումը, հղում՝ https://www.ada.gov/effective-comm.htm:
4. Ինչպե՞ս եմ ստանալու ինձ անհրաժեշտ հաղորդակցման օժանդակ միջոցները:
Ձեր կարիքների մասին խոսեք ձեր բժշկի, մասնագիտական հիվանդությունների բժշկի կամ այլ բուժսպասարկողի հետ և խնդրեք նրանց ձեզ համար ներկայացնել թույլտվության դիմում Medi-Cal-ին:
5. Ի՞նչ կարող եմ անել, եթե Medi-Cal-ը որոշի, որ ես չեմ կարող ստանալ ինձ անհրաժեշտ հաղորդակցման օժանդակ միջոցները:
Դուք կարող եք բողոքարկել: Եթե դժգոհ եք Medi-Cal-ի որոշումից, կարող եք դիմել Medi-Cal-ի անկողմնակալ լսումներ անցկացնելու համար: Եթե դուք Medi-Cal-ի կառավարվող բուժօգնության ծրագրում եք, կարող եք բողոք ներկայացնել ապահովագրական պլանին և դիմել անկողմնակալ լսումներ անցկացնելու համար, եթե դժգոհ եք պլանի որոշումից: Եթե դուք կառավարվող բուժօգնության ծրագրում եք, հնարավոր է կարողանաք նաև California Department of Managed Health Care-ից (DMHC) (Կալիֆորնիայի Կառավարվող բուժօգնության վարչություն) պահանջել անցկացնել independent medical review (IMR) (անկախ բժշկական փորձագիտական քննություն): Եթե ցանկանում եք պահանջել IMR-ի անցկացում, սովորաբար սկզբում պետք է ներկայացնեք բողոքարկման հայտ կառավարվող բուժօգնության ապահովագրական պլանին: Մանրամասն տեղեկությունների համար անցեք հետևյալ հղումով՝ http://www.dhcs.ca.gov/services/medi-cal/Pages/Medi-CalFairHearing.aspx. Եթե ունեք հարցեր բողոքարկման ձեր իրավունքների մասին, կարող եք զանգահարել նաև Disability Rights California-ին (Կալիֆորնիայում Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության կազմակերպություն):
Disability Rights California-ն (Կալիֆորնիայի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության կազմակերպություն) այս տեղեկատվական թերթիկը պատրաստել է «Հաղորդակցման հաշմանդամությունների մատչելիության ցանց» ծրագրի շրջանակում: Ծրագիրը նախատեսված է հաղորդակցման օժանդակ միջոցների օգտագործումը պաշտպանող առաջնորդների ցանց ստեղծելու, նրանց ուսուցանելու և ակտիվ աշխատանք ծավալելու նպատակով: Այն ֆինանսավորվում է «Ability Central» կազմակերպության դրամաշնորհով, որը նախկինում անվանվում էր «Disability Communications Fund» (Հաշմանդամության հաղորդակցման հիմնադրամ): «Ability Central» կազմակերպությունն աջակցում է այն ծրագրերին և ընդունում է այն տեխնոլոգիաները, որոնք օգնում են հաշմանդամություն ունեցող կալիֆորնիացիների հաղորդակցման և մատչելիության կարիքների բավարարմանը: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար այցելեք՝ http://dcfund.us/
Հրաժարում պատասխանատվությունից: Այս հրապարակումը միայն իրավական տեղեկատվություն է և ձեր անհատական իրավիճակի վերաբերյալ իրավաբանական խորհրդատվություն չէ: Այն արդի է տեղադրման օրվա դրությամբ: Մենք փորձում ենք պարբերաբար թարմացնել մեր նյութերը։ Այնուամենայնիվ, օրենքները պարբերաբար փոփոխվում են։ Եթե ցանկանում եք համոզվել, որ օրենքը չի փոխվել, դիմեք DRC կամ մեկ այլ իրավաբանական գրասենյակ:
Click links below for a downloadable version.
Haga clic en enlaces a continuación para una versión completa descargable.
다운로드 가능한 전체 버전은 아래 링크를 클릭 하십시오.
点击下面的链接查看完整的可下载版本。
Nhấp vào liên kết dưới đây để có phiên bản tải về đầy đủ.
សូមចុចខាងក្រោមដើម្បីទទួលបានកំណែពេញលេញ។
Нажмите на ссылку ниже для полной загружаемой версии.
Mag-click sa ibaba para sa isang buong nada-download na bersyon.
Nyem Hauv qab rau ib daim ntawv uas muaj downloadable puv nkaus.
Սեղմեք ներքեւում, ամբողջական բեռնվող տարբերակի համար
انقر أدناه للحصول على نسخة كاملة قابلة للتنزيل
ダウンロード可能なバージョンについては、以下のリンクをクリックしてください。
نسخه کامل دانلود زیر کلیک کنید.