Medi-Cal-ի մասնագիտացված հոգեկան առողջության ծառայություններ, որոնք ֆինանսավորվում են վարչաշրջանի հոգեկան առողջության պլանների կողմից․ երեխաներ և 21 տարեկանից ցածր անձինք

Publications
8103.10

Medi-Cal-ի մասնագիտացված հոգեկան առողջության ծառայություններ, որոնք ֆինանսավորվում են վարչաշրջանի հոգեկան առողջության պլանների կողմից․ երեխաներ և 21 տարեկանից ցածր անձինք

Այս հրատարակությունը քննարկում է Medi-Cal հոգեկան առողջության ծառայությունները, որոնք հասանելի են ձեր վարչաշրջանում: Յուրաքանչյուր վարչաշրջան առաջարկում է հոգեկան առողջության ծառայություններ՝ որպես վարչաշրջանի «Հոգեկան առողջության ծրագրի» (MHP) մաս: Ձեր վարչաշրջանի Հոգեկան առողջության ծրագրի միջոցով առաջարկվող հոգեկան առողջության ծառայությունները երբեմն կոչվում են «Հոգեկան առողջության հատուկ ծառայություններ» (SMHS): Այս հրատարակությունը քննարկում է 21 տարեկանից ցածր երեխաների և երիտասարդների համար նախատեսված Հոգեկան առողջության մասնագիտացված ծառայությունները (SMHS):

Հրաժարում պատասխանատվությունից: Այս հրապարակումը միայն իրավական տեղեկատվություն է և ձեր անհատական իրավիճակի վերաբերյալ իրավաբանական խորհրդատվություն չէ: Այն արդի է տեղադրման օրվա դրությամբ: Մենք փորձում ենք պարբերաբար թարմացնել մեր նյութերը։ Այնուամենայնիվ, օրենքները պարբերաբար փոփոխվում են։ Եթե ցանկանում եք համոզվել, որ օրենքը չի փոխվել, դիմեք DRC կամ մեկ այլ իրավաբանական գրասենյակ:

Եթե դուք 21 տարեկան եք և ունեք Medi-Cal, ապա իրավունք ունեք ստանալ հոգեկան առողջության ծառայություններ, եթե բավարարում եք որոշակի պահանջների։ Հոգեկան առողջության այս ծառայությունները կարող են ներառել թերապիա, դեղորայքային աջակցություն, գործի վարում, ցերեկային ծրագրեր, տնային աջակցություն, ճգնաժամային աջակցություն, հիվանդանոցային այցեր և այլ ծառայություններ։

Medi-Cal-ի մասնագիտացված հոգեկան առողջության ծառայությունների մասին լրացուցիչ տեղեկությունների համար, որոնք տրվում են 21 տարեկան և ավելի բարձր տարիքի անձանց․ Medi-Cal-ի մասնագիտացված հոգեկան առողջության պլաններ, որոնք ֆինանսավորվում են վարչաշրջանի հոգեկան առողջության պլանների կողմից․ 21 տարեկան և ավելի բարձր տարիքի անձինք.

Եթե Medi-Cal-ի ծառայություններ եք ստանում Կառավարվող խնամքի պլանի միջոցով կամ վարչաշրջանի փոխարեն վճարվող ծառայության մատակարարի կողմից, միևնույն է իրավունք ունեք ստանալ հոգեկան առողջության ծառայություններ։ Ամեն դեպքում, Կառավարվող խնամքի պլանի ծառայությունները սովորաբար այնքան ինտենսիվ չեն, որքան վարչաշրջանի Հոգեկան առողջության մասնագիտացված ծառայությունները (SMHS, Specialty Mental Health Services)։

Հոգեկան առողջության ծառայությունների մասին տեղեկություններ, որոնք տրվում են Medi-Cal-ի Կառավարվող խնամքի պլանների միջոցով — Medi-Cal-ի Կառավարվող խնամքի պլաններ և հոգեկան առողջության ծառայություններ։

Որո՞նք են Medi-Cal-ի մասնագիտացված հոգեկան առողջության ծառայությունները (SMHS)։

Medi-Cal-ն ապահովագրում է Մասնագիտացված հոգեկան առողջության ծառայությունները (SMHS, Specialty Mental Health Services) ձեր վարչաշրջանի Հոգեկան առողջության պլանի (MHP, Mental Health Plan) միջոցով։1 Այս ծառայությունները ներառում են հոգեկան առողջության ծառայությունների լայն շրջանակ, որոնք կարող են տրամադրվել համայնքում, որտեղ դուք ապրում եք կամ հիվանդանոցում կամ այլ հաստատությունում։ Այս ծառայություններից շատերը նախատեսված են ձեզ հիվանդանոցից դուրս բերելու համար։ SMHS-ի որոշ օրինակներ են՝ Անհատական և խմբային թերապիա, դեղորայքային աջակցություն, գործի վարում, ցերեկային ծրագրեր, տնային աջակցություն, ճգնաժամային աջակցություն և այլ ծառայություններ։ SMHS-ի ամբողջական ցանկը ներառված է ստորև։

Վարչաշրջանի Հոգեկան առողջության պլանը (MHP) հանդիսանում է ձեր վարչաշրջանի հոգեկան առողջության կամ վարքային առողջության վարչության մի մաս։ Վարչաշրջանի աշխատակիցները կարող են ձեզ ուղղակիորեն տրամադրել Հոգեկան առողջության մասնագիտացված ծառայություններ (SMHS)։ Երբեմն, վարչաշրջանն ընտրում է պայմանագիր կնքել մեկ այլ կազմակերպության հետ՝ ծառայություններ տրամադրելու նպատակով։2

Ինչպե՞ս եմ խնդրելու Հոգեկան առողջության մասնագիտացված ծառայությունները։

Դուք պետք է SMHS-ը խնդրեք ձեր վարչաշրջանի Հոգեկան առողջության պլանից (MHP), որը սովորաբար ղեկավարում է ձեր վարչաշրջանի վարքային առողջության վարչությունը։ Դուք կարող եք զանգահարել MHP-ի հասանելի հեռախոսագծով և գնահատում խնդրել։ Այցելեք California-ի Առողջապահական խնամքի ծառայությունների (Department of Health Care Services) կայքէջ, որպեսզի ստանաք MHP-ի հասանելի հեռախոսագծերի անվճար հեռախոսահամարների ցանկը՝ ըստ վարչաշրջանի՝
https://www.dhcs.ca.gov/individuals/Pages/MHPContactList.aspx։

Մեկ այլ անձ կամ կազմակերպություն, այդ թվում առողջապահական բուժաշխատողը, ընտանիքի անդամը, խնամակալը կամ դպրոցը, նույնպես կարող են ուղղորդել ձեզ վարչաշրջանի MHP-ի մոտ SMHS-ի նպատակով։3 MHP-ն չի կարող մերժել ձեր նախնական գնահատումը՝ որոշելու, թե արդյոք բավարարում եք SMHS ստանալու պահանջներին։

Եթե հաստատվում եք SMHS-ի համար, դուք իրավունք ունեք օգնելու ստեղծել հաճախորդի պլան, որին համաձայն եք։4 Հաճախորդի պլանը ներառում է նպատակներ, բուժման նպատակներ և ձեր հոգեկան առողջության կարիքներին առնչվող առաջարկվող միջամտություններ։

Ո՞ր հոգեկան առողջության մասնագիտացված ծառայություններն է ապահովագրում Medi-Cal-ը։

Այս բաժինը տրամադրում է Medi-Cal-ի հոգեկան առողջության մասնագիտացված ծառայությունների (SMHS) ամբողջական ցանկը։ Եթե դուք հաստատվել եք SMHS-ի համար, կարող եք խնդրել կոնկրետ ծառայություններ, որոնք անհրաժեշտ են ձեզ՝ որպես ձեր բուժման պլանի մաս։5 Ամեն դեպքում, դուք ավտոմատ կերպով իրավունք չեք ունենա ստանալ այս բոլոր ծառայությունները։ Կախված ձեր իրավիճակից՝ ձեզ կարող են հաստատել այս ծառայություններից մեկը կամ մի քանիսը․

  • Հոգեկան առողջության վերականգնողական ծառայություններն օգնում են մարդկանց բարելավել, պահպանել կամ վերականգնել իրենց ամենօրյա հմտությունները կամ սոցիալական հմտությունները։6 Այս ծառայությունները կարող են ներառել․
    • Հոգեկան առողջության ծառայությունները անհատական կամ խմբակային թերապիաներ են, որոնք նախատեսված են կրճատելու անձի հոգեկան առողջության ախտանիշները և բարելավելու իրենց շարժունակությունը։7
    • Դեղորայքի աջակցության ծառայությունները ներառում են հոգեբուժական դեղորայք, որոնք անհրաժեշտ են անձի հոգեկան առողջության ախտանիշները կրճատելու համար։8
    • Ցերեկային վերականգնման և ցերեկային բուժման ինտենսիվ ծառայությունները համայնքում տրամադրվող թերապևտիկ ծրագրեր են, որոնք ծառայում են հիվանդանոցների և այլ սահմանափակող հաստատությունների այլընտրանքներ։ Այս ծրագրերը հասանելի են առնվազն 3 ժամով, բայց ոչ պակաս, քան օրական 24 ժամ։9
    • Ճգնաժամի միջամտությունը և ճգնաժամի կայունացումը ծառայություններ են, որոնք պահանջում են ավելի արագ արձագանքում, քան եթե անձը ժամադրություն խնդրեր։ Ծառայությունները կարող են ներառել գնահատումներ կամ թերապիա, և դրանք կարող են տրամադրվել համայնքում կամ հաստատություններում, օրինակ՝ հիվանդանոցներ կամ կլինիկաներ։10
    • Ճգնաժամի ստացիոնար բուժման ծառայությունները 24/7 գրաֆիկով տրվող ծառայություններ են, որոնք տրամադրվում են համայնքի հաստատություններում և ունեն 16 կամ ավելի քիչ մահճակալ։ Այս ծառայությունները նախատեսված են հոգեբուժական հոսպիտալացման ռիսկի տակ գտնվող մարդկանց համար կամ որպես հոգեբուժական հոսպիտալացման այլընտրանքներ։11 18-20 տարեկան մարդիկ կարող են իրավասու լինել չափահասների ստացիոնար բուժման ծառայությունների համար, որոնք նման են ճգնաժամային ստացիոնար բուժման ծառայություններին։12
    • Հոգեբուժական առողջության բուժհաստատության ծառայությունները թերապևտիկ և/կամ վերականգնողական ծառայություններ են, որոնք տրվում են ստացիոնար հաստատությունում (ընդհանուր կողպվող շենք) 16 կամ ավելի իչ մահճակալով։13
  • Հոգեբուժական ստացիոնար հիվանդանոցային ծառայությունները հոգեբուժական ծառայություններ են, որոնք տրվում են հիվանդանոցի ստացիոնար պայմաններում։14
  • Գործերի նպատակային վարումն օգնում է մարդկանց ստանալ անհրաժեշտ համայնքային ծառայությունները, օրինակ՝ բժշկական, կրթական կամ մասնագիտական (աշխատանք) ծառայություններ։15
  • Հոգեբույժի և հոգեբանի ծառայությունները հոգեկան առողջության ախտորոշման և բուժման ծառայություններ են, որոնք տրամադրում են լիցենզավորված հոգեբույժները և հոգեբանները։16
  • Հոգեբուժական բուժքույրական հաստատության ծառայություննները տրվում են որոշակի մասնագիտացված բուժքույրական հաստատություններում գտնվող անձանց։17
  • EPSDT-ի ծառայություններ երեխաներին և երիտասարդներին տրվող Medi-Cal-ի լրացուցիչ ծառայություններ են։ Այս ծառայությունները հասանելի չեն 21 տարեկան և ավելի բարձր տարիքի անձանց։ EPSDT-ն նշանակում է «Վաղ և կանոնավոր սկրինինգ, ախտորոշում և բուոժում» (Early and Periodic Screening, Diagnosis, and Treatment), իսկ ծառայությունները կարող են ներառել՝18
    • Ինտենսիվ խնամքի համակարգումը (ICC, Intensive Care Coordination) գործերի նպատակային վարման ինտենսիվ տեսակ է, որը հեշտացնում է երեխաների և երիտասարդների գործը՝ ստանալու գնահատումներ, խնամքի պլանավորում և ծառայությունների համակարգում։
    • Ինտենսիվ տանը տրամադրվող ծառայությունները (IHBS, Intensive Home-Based Services) այն ծառայություններն են, որոնք տրամադրվում են անձի տանը, որը լուծում է իր հոգեկան առողջության ախտանիշները և օգնում է նրան ձևավորել հմտություններ, որոնք կօգնեն նրանց հաջողակ լինել համայնքում։
    • Թերապևտիկ որդեգիր խնամքը (TFC, Therapeutic Foster Care) կարճաժամկետ ծառայություն է, որը տրամադրվում է TFC-ի ծնողի՝ բարդ հուզական և վարքային կարիքներով երեխային կամ երիտասարդին։ Այս ծառայությունները ներառում են հաճախորդի պլանի մշակման և վերականգնողական ծառայություններ և տրամադրվում է ընտանեկան միջավայրում՝ խմբային միջավայրի փոխարեն։
    • ԹԵրապևտրի վարքային ծառայությունները (TBS, Therapeutic Behavioral Services) կարճաժամկետ ծառայություններ են, որոնք կենտրոնացած են բարդ վարքային առողջական կարիքներ ունեցող երեխաների և երիտասարդների մեկ կամ մի քանի վարքագծի վրա։ Դա կարող է օգնել մարդկանց սովորել եղանակներ, որոնց միջոցով կարելի է կրճատել բարդ վարքագիծը կամ նոր հմտություններ մշակել, որոնք կնպաստեն, որ այդ անձ հաջողի։

Որո՞նք են Մասնագիտացված հոգեկան առողջության ծառայություններ ստանալու չափանիշները։

Դուք SMHS ստանալու իրավունք ունեք, եթե․ (1) դա անհրաժեշտ է բժշկական տեսանկյունից և (2) դուք բավարարում եք որոշակի պահանջների, որոնք առնչվում են վնասվածքին կամ հոգեկան առողջության հաշմանդամությանը, որը կոչվում է «օգտվելու չափանիշներ»։19

Ո՞րն է բժշկական տեսանկյունից անհրաժեշտ։

Medi-Cal ստացողները, ովքեր 21 տարեկանից փոքր են, SMHS-ը բժշկական տեսանկյունից անհրաժեշտ է, երբ կարիք կա «շտկել կամ բարելավել» հոգեկան առողջության վիճակը։20

SMHS-ը կարիք չունի բուժելու հոգեկան առողջության որևէ վիճակ։ Հոգեկան առողջության ծառայությունները բժշկական տեսանկյունից անհրաժեշտ են, եթե դրանք աջակցում, բարելավում կամ ավելի տանելի են դարձնում հոգեկան առողջության որևէ վիճակ։21

Որո՞նք են օգտվելու չափանիշները։

Medi-Cal ստացողները, ովքեր 21 տարեկանից փոքր են, կարող են օգտվել SMHS-ից, եթե նրանք համապատասխանում են ստորև (1) կամ (2), պահանջներին։22 Նկատի ունեցեք, որ հոգեկան առողջության կոնկրետ ախտորոշումը բժշկական տեսանկյունից անհրաժեշտ չէ SMHS-ին համապատասխանելու համար։23

(1) Դուք ունեք այնպիսի վիճակ, որը վնասվածքով պայմանավորված հոգեկան առողջության խանգարման համար ձեզ բարձր ռիսկի տակ է դնում։ Անձը կարող է ցույց տալ, որ վնասվածք է ստացել՝ (1) բարձր միավոր ստանալով վնասվածքների սկրինինգի գործիքում,24 (2) ներառված լինելով երեխայի բարեկեցության համակարգում, (3) ներառված լինելով անչափահասների արդարադատության համակարգում կամ (4) լինելով անօթևան։25

ԿԱՄ

(2) Դուք համապատասխանում եք ստորև (a) և (b) երկու պահանջներին․

a) Ձեզ մոտ առկա է հետևյալից առնվազն մեկը՝

  1. Նշանակալի խանգարում։
  2. Կյանքի կարևոր ոլորտում վատթարանալու խեմալիտ հավանականություն։
  3. Համապատասխան զարգացման առաջընթաց չկատարելու խեմալիտ հավանականություն։
  4. SMHS-ի կարիք, որը չի պահանջվում տրամադրել Medi-Cal-ի կողմից կառավարվող խնամքի պլանով։ Medi-Cal-ի կառավարովող խնամքի պլանն առողջապահական պլան է ցածր եկամուտ ունեցղների համար։

ԵՎ

b) Ձեր վիճակը, ինչպես նկարագրված է (2)(a), վերևում, առաջանում է հետևյալից մեկի պատճառով․

  1. Հոգեկան առողջության ախտորոշված խանգարումը՝ ըստ Հոգեկան խանգարումների ախտորոշիչ և վիճակագրական ձեռնարկի (DSM, Diagnostic and Statistical Manual of Mental Disorders) և Հիվանդությունների և հարակից առողջական խնդիրների միջազգային վիճակագրական դասակարգման (ICD, International Statistical Classification of Diseases and Related Health Problems)։
  2. Հոգեկան առողջության կասկածելի խանգարում, որը դեռ չի ախտորոշվել։
  3. Նշանակալի վնասվածք, որը հետագա հոգեկան առողջության վիճակի ռիսկի տակ է դնում՝ ըստ լիցենզավորված հոգեկան առողջության մասնագետի գնահատման։

Եթե համապատասխանում եք վերևի (1)-ի չափանիշներին, ապա բավարարում եք SMHS-ի պահանջները։ Դուք չպետք է ապացուցեք, որ նաև բավարարում եք վերևի (2)-ի չափանիշներին։

Ինչքա՞ն պետք է սպասեմ Հոգեկան առողջության մասնագիտացված ծառայությունների ժամադրության համար։

MHP-ները պետք է ձեզ SMHS տրամադրեն, երբ ունեք դրա կարիքը։26 Սա նշանակում է, որ դուք չեք կարող դրվել ծառայությունների մատուցման սպասման ցուցակում։ Սա կոչվում է «ժամանակին օգտվել»։ Այն նաև նշանակում է, որ ձեզ չեն կարող ասել զանգահարեք ավելի ուշ, որովհետև ժամադրությունների բոլոր տեղերը զբաղված են: Առնվազն պետք է գնահատվեք անհրաժեշտ ծառայությունների համար։

Տարբեր տեսակի ժամադրությունների համար Ժամանակին օգտվելու կանոնները թվարկված են այստեղ․

Հրատապ ժամադրություն27

Ժամադրություն խնդրելու 48 ժամվա ընթացքում, եթե չի պահանջվում MHP-ի նախնական թույլտվություն։ 96 ժամվա ընթացքում, եթե նախնական թույլտվություն է պահանջվում։

Ժամադրությունը հրատապ է, եթե, առանց անհապաղ օգնության, ձեր վիճակը մեծ հավանականություն ունի, որ կհանգեցնի հոգեբուժական շտապ օգնության անհրաժեշտության։28

Ոչ հրատապ, ոչ բժշկի՝ հոգեկան առողջության մատակարարի ժամադրություն29 Ժամադրություն խնդրելուց հետո 10 աշխատանքային օրվա
ընթացքում։
Ոչ հրատապ հոգեբուժական ժամադրություն30 Ժամադրություն խնդրելուց հետո 15 աշխատանքային օրվա
ընթացքում։

Երբեմն ժամադրության սպասելաժամանակը կարող է ավելի երկար լինել։ Օրինակ՝ սա կարող է տեղի ունենալ, երբ ձեր բժիշկը կարծում է, որ ավելի երկար սպասելը բացասաբար չի ազդի ձեր առողջության վրա։31 Ձեր սպասելաժամանակը կարող է նաև ավելի երկար լինել, եթե ստանում եք կանխարգելիչ խնամք կամ կանոնավոր հսկողական խնամք։32

Որքա՞ն հեռու պետք է գնամ Հոգեկան առողջության իմ մասնագիտացված ծառայություններն ստանալու համար։

MHP-ները պետք է համոզվեն, որ դուք կարողանում եք ստանալ ծառայությունները ձեր բնակավայրին մոտ հաստատությունում։ Սա կոչվում է «Ժամանակի և հեռավորության ստանդարտ»։ Ժամանակի և հեռավորության ստանդարտը տարբեր է՝ կախված ձեր բնակության վարչաշրջանից։ Ամբուլատոր SMHS-ի համար, օրինակ՝ հոգեկան առողջության ծառայություններ, գործերի նպատակային վարում, ճգնաժամային միջամտություն և հոգեբույժի ծառայություններ,33 Ժամանակի և հեռավորության ստանդարտները նշված են այստեղ՝34

  • Ձեր տնից ոչ հեռու, քան 15 մղոն և 30 րոպե, եթե ապրում եք այս վարչաշրջաններից որևէ մեկում՝ Alameda, Contra Costa, Los Angeles, Orange, Sacramento, San Diego, San Francisco, San Mateo և Santa Clara։
  • Ձեր տնից ոչ ավել, քան 30 մղոն և 60 րոպե, եթե ապրում եք այս վարչաշրջաններից որևէ մեկում՝ Marin, Placer, Riverside, San Joaquin, Santa Cruz, Solano, Sonoma, Stanislaus և Ventura։
  • Ձեր տնից ոչ հեռու, քան 45 մղոն և 75 րոպե, եթե ապրում եք այս վարչաշրջաններից որևէ մեկում՝ Amador, Butte, El Dorado, Fresno, Kern, Kings, Lake, Madera, Merced, Monterey, Napa, Nevada, San Bernardino, San Luis Obispo, Santa Barbara, Sutter, Tulare, Yolo և Yuba։
  • Ձեր տնից ոչ հեռու, քան 60 մղոն և 90 րոպե, եթե ապրում եք այս վարչաշրջաններից որևէ մեկում՝ Alpine, Calaveras, Colusa, Del Norte, Glenn, Humboldt, Imperial, Inyo, Lassen, Mariposa, Mendocino, Modoc, Mono, Plumas, San Benito, Shasta, Sierra, Siskiyou, Tehama, Trinity և Tuolumne։

MHP-ները նաև կարող են ընտրել, որպեսզի որոշակի ծառայություններ մատուցեն հեռաբժշկության միջոցով։ Հեռաբժշկությունը ներառում է ծառայություններ հեռախոսով կամ տեսանյութի միջոցով։35 Ամեն դեպքում, դուք իրավունք ունեք անձամբ ժամադրություն ստանալ, եթե դա ցանկանում եք, իսկ հեռաբժշկությունը կարող է միայն օգտագործվել, եթե դա բժշկական առումով անհրաժեշտ է։36

Ի՞նչ անել, եթե ես դժգոհ եմ Հոգեկան առողջության իմ մասնագիտացված ծառայություններից։ Ի՞նչ անել, եթե իմ MHP-ն մերժում, կրճատում կամ դադարեցնում է իմ ծառայությունները։

Եթե դժգոհ եք ձեր ծառայություններից կամ ձեր մատակարից, կարող եք դժգոհություններկայացնել։.

Եթե ձեր MHP-ն մերժի, կրճատի կամ դադարեցնի ծառայությունները, որը կարծում եք՝ պետք է ստանաք, կարող եք բողոք ներկայացնել։.

MHP-ի դժգոհություն կամ բողոք ներկայացնելու մասին լրացուցիչ տեղեկությունների համար օգտեք DRC-ի հրատարակությունից, Վարչաշրջանի հոգեկան առողջության պլանից և Արդար լսումներից.

Կարող եք նաև խնդրել ձեր մատակարարին կամ MHP-ին, որպեսզի տեղեկություններ տրամադրի, թե ինչպես կարելի է դժգոհություն կամ բողոք ներկայացնել։ Նրանք պետք է տրամադրեն ձեզ անհրաժեշտ տեղեկատվությամբ։