Տան և համայնքային այլընտրանքների (HCB-ի այլընտրանքներ, Home and Community Based Alternatives) հրաժարագիր

Publications
#5591.10

Տան և համայնքային այլընտրանքների (HCB-ի այլընտրանքներ, Home and Community Based Alternatives) հրաժարագիր

Խնդրում ենք նկատի ունենալ, որ HCBA-ի հրաժարագրի ծրագիրը վերջերս հասել է ազատ տեղերի առավելագույն թվին, ուստի ծառայությունների սպասման ցուցակ է բացվել։

Հրաժարում պատասխանատվությունից: Այս հրապարակումը միայն իրավական տեղեկատվություն է և ձեր անհատական իրավիճակի վերաբերյալ իրավաբանական խորհրդատվություն չէ: Այն արդի է տեղադրման օրվա դրությամբ: Մենք փորձում ենք պարբերաբար թարմացնել մեր նյութերը։ Այնուամենայնիվ, օրենքները պարբերաբար փոփոխվում են։ Եթե ցանկանում եք համոզվել, որ օրենքը չի փոխվել, դիմեք DRC կամ մեկ այլ իրավաբանական գրասենյակ:

Խնդրում ենք նկատի ունենալ, որ HCBA-ի հրաժարագրի ծրագիրը վերջերս հասել է ազատ տեղերի առավելագույն թվին, ուստի ծառայությունների սպասման ցուցակ է բացվել։

Կալիֆոռնիան ունի ծրագրեր, որոնք կոչվում են «տան և համայնքային ծառայությունների հրաժարագրեր»՝ օգնելով մարդկանց տանը ստանալ Medi-Cal-ի ծառայությունները։ Այս հրատարակությունն այն ծրագրի մասին է, որը կոչվում է Տան և համայնքային այլընտրանքների (HCBA, Home and Community Based Alternatives) հրաժարագիր։

1. Որո՞նք են Տան և համայնքային ծառայությունների (HCBS, Home and Community-Based Services) հրաժարագրերը։

Տան և համայնքային ծառայությունների հրաժարագրերն ապահովում են ինստիտուցիոնալ խնամքի այլընտրանք նրանց համար, ովքեր համապատասխանում են Medicaid-ի կողմից ֆինանսավորվող ծրագրի պահանջներին։ ԱՄՆ (42-րդ օրենսգրքի Սոցիալական ապահովության մասին օրենքի 1915(c) բաժնի § 1396n(c)) հոդվածը թույլ է տալիս, որ դաշնային կառավարությունը հրաժարվի դաշնային Medicaid-ի օրենքի որոշակի դրույթներից, որպեսզի թույլ տա, որ նահանգները տրամադրեն տան և համայնքային ծառայություններ՝ ծրագրին համապատասխանող անձանց ինստիտուցիոնալ խնամքի փոխարեն: Համաձայն 1915 (c) հրաժարագրի՝ նահանգները կարող են հրաժարվել Medicaid-ի երեք պահանջներից Medicaid-ի նահանգային պլանի ծառայությունների համար.

  • Համադրելիություն (ԱՄՆ 42-րդ օրենսգրքի § 1396a(a)(10)(B)) դրույթի
  • Ողջ նահանգում կիրառվող (ԱՄՆ 42-րդ օրենսգրքի § 1396a(a)(1) կետ) (Նահանգները կարող են սահմանափակել տվյալ նահանգի որոշակի ոլորտների հասանելիությունը)
  • Եկամուտ և ռեսուրսներ բժշկական տեսանկյունից կարիք ունեցողների համար (ԱՄՆ 42-րդ օրենսգրքի § 1396a(a)(10)(C)(i)(III)) դրույթ

Ինչ է սա գործնականում նշանակում․ նահանգները կարող են առաջարկել HCBS-ի հրաժարագիր սահմանափակ թվով մարդկանց համար, կարող են սահմանափակել, թե նահանգում որտեղ հասանելի կլինեն հրաժարագրի ծառայությունները, և կարող են սահմանված լինել մարդկանց որոշակի տեսակի համար (օրինակ՝ տարեցներ, հաշմանդամություն ունեցող մարդիկ, հոգեկան առողջություն կամ մտավոր կամ զարգացման հաշմանդամություն ունեցող անձինք (I/DD, Intellectual or Developmental Disabilities) և որոշակի հիվանդություններ կամ խնդիրներ ունեցող մարդիկ (օրինակ՝ AIDS (ՁԻԱՀ) կամ տեխնոլոգիաներից կախում ունեցող երեխաներ)։ Դա նաև նշանակում է, որ եկամտի պաշտպանությունները, օրինակ՝ ինստիտուցիոնալ պաշտպանությունը և ամուսնության պատճառով աղքատանալու պաշտպանությունը, տարածվում են Հրաժարագիր ստացողների վրա։ 1915(c) հրաժարագիրը, այսպիսով, թույլ է տալիս նահանգներին ապահովագրել ծառայությունները, որոնք դուրս են Medicaid-ի ավանդական նպաստների շրջանակից: Ոչ բոլոր նահանգներն են առաջարկում ծառայություններ 1915 (c) հրաժարագրերի միջոցով։

Կալիֆոռնիայում Առողջապահական ծառայությունների վարչությունը (DHCS, Department of Health Care Services, Կալիֆոռնիայի Medicaid ծրագիր) Կալիֆոռնիայի օրենսդրության կողմից պատվիրակվել էր, որպեսզի «ձգտի բոլոր անհրաժեշտ հրաժարագրերին…նպատակ ունենալով տրամադրել տնային և համայնքային խնամք»։ Սոցիալական ապահովության մասին օրենսգիրք §§ 14132(t), 14137։ Կալիֆոռնիան ներկայումս ունի Տան և համայնքային ծառայությունների (HCBS, Home and Community Based Services) վեց հրաժարագրեր, այդ թվում Տան և համայնքային այլընտրանքների (HCBA, Home and Community Based Alternatives) հրաժարագիրը։ Այս 1915(c)-ի հրաժարագրերը ֆինանսավորվում են և՛ նահանգային, և՛ դաշնային գումարներով։Կալիֆոռնիայի 1915(c)-ի վեց հրաժարագրերն են՝

Հրաժարագրի անվանումը Թիրախային բնակչությունը Սպասարկման տարածքը
AIDS-ի Medi-Cal-ի հրաժարագիր Ծրագիր Անհատներ, ովքեր ունեն HIV/AIDS (ՁԻԱՀ/ՄԻԱՎ) Ողջ նահանգում
Օժանդակ կացություն Հրաժարագիր (ALW, Assisted Living Waiver) Տարիքով անձինք, հաշմանդամություն ունեցողղներ, 21 տարեկան և ավելի մեծ անձինք 15 վարչաշրջաններ, Սպասման ցուցակ
Տան և համայնքային- այլընտրանքների (HCBA, Home and Community Based Alternatives) հրաժարագիր (նախկինում NF/AH հրաժարագիր) Տարիքով անձինք, հաշմանդամություն ունեցողներ, բոլոր տարիքի անձինք Ողջ նահանգում, Սպասման ցուցակ
Տան և համայնքային ծառայությունների հրաժարագիր զարգացման hաշմանդամություն ունեցողների (HCBS-DD, Home and Community Based Services Waiver for the Developmentally Disabled) համար Անհատներ, ովքեր ունեն մտավոր կամ զարգացման հաշմանդամություն ունեցողների համար, բոլոր տարիքի անձինք Ողջ նահանգում
Բազմանպատակ, տարեցների համար նախատեսված ծառայությունների ծրագիր (MSSP, Multipurpose Senior Services Program) Տարիքով անձինք, 65 տարեկան և ավելի մեծ անձինք 46 վարչաշրջաններ, Սպասման ցուցակ
Ինքնորոշում Ծրագիր Ունի զարգացման հաշմանդամություն և ծառայություններ է ստանում շրջանային կենտրոնից Ողջ նահանգում, 2500 ողջ նահանգում 2018-2021թթ.

2. Ի՞նչ է Տան և համայնքային այլընտրանքների (HCBA, Home and Community Based Alternatives) հրաժարագիրը։

HCBA-ի հրաժարագիրը խնամքի կառավարման ծառայություններ է տրամադրում բուժքույրական հաստատության ցանկացած տարիքի իրավասու անհատներին։ Խնամքի բաժանմունքի ինտեգրված համակարգերը (ISCD, Integrated Systems of Care Division) հանդիսանում են DHCS-ի ներքո գործող բաժին, որը պատասխանատու է HCBA-ի հրաժարագրի կառավարումը վերահսկելու հարցում։ Այս բաժինը նախկինում հայտնի էր որպես Տնային գործառնություններ, (IHO, In Home Operations) և IHO-ի անձնակազմը նախկինում ուղղակիորեն կառավարում էր HCBA-ի հրաժարագիրը (նախկինում կոչվում էր բուժքույրական հաստատության/բարդ խնամքի հարցերով զբաղվող հիվանդանոցի, NF/AH-ի (Nursing Facility/Acute Hospital) հրաժարագիր)։

2018 թվականին DHCS-ը հանձնեց Հրաժարագրի անմիջական կառավարման պատասխանատվությունն այսպես կոչված HCBA-ի հրաժարագրի գործակալություններին։ Նահանգում, տարբեր աշխարհագրական տարածքները սպասարկող ինը հրաժարգրի գործակալություններ են առկա։ Հրաժարագրի գործակալություններ չկան հետևյալ վարչաշրջաններում՝ Ալպին, Իմպերիալ, Ինյո, Մարին, Մենդոսինո, Մոնո, Նապա, և այդ վարչաշրջաններում DHCS-ը կառավարում է ստացողների հրաժարագրի ծառայությունները։ Հրաժարագրի համար դիմողներն իրենց դիմումներ են ուղարկում հրաժարագրի հարցերով գործակալությանը, որը սպասարկում է իրենց տարածքը։ Հրաժարագրի հարցերով գործակալություններն ընթացք են տալիս հրաժարագրի ծառայությունների դիմումներին, գնահատում են դիմորդներին, մշակում են բուժման պլան, և այդ բուժման պլանն ուղարկում են DHCS-ի հաստատմանը։ Երբ որ տվյալ անձը հաստատվում է HCBA-ի հրաժարագրի ծառայությունների համար, Հրաժարագրի հարցերով գործակալությունը տրամադրում է ամսական համապարփակ խնամքի կառավարում՝ ապահովելու, որ բուժման պլանի բոլոր ծառայությունները տրամադրվեն։

Հրաժարագրի հարցերով գործակալությունների ցանկը ներկայացված է ստորև և հասանելի է այստեղ՝ https://www.dhcs.ca.gov/services/ltc/Pages/Home-and-Community-Based-(HCB)-Alternatives-Waiver.aspx

Հրաժարագրի հարցերով գործակալություն Սպասարկման տարածքը
Access TLC Սանտա Բարբարա վարչաշրջան և Լոս Անջելես ու Օրինջ վարչաշրջաններ (սեղմեք այստեղ, սպասարկման տարածքը սահմանվում է ըստ փոստային կոդերի ցանկի)
Centers for Elders’ Independence Ալամեդա և Կոնտրա Կոստա վարչաշրջաններ
Home Health Care Management Բուտտե, Գլեն, Սակրամենտո, Սան Խոակին, Շաստա, Սոլանո, Սուտտեր, Տեհամա, Յոլո, Յուբա, Կոլուզա, Դել Նորտե, Էլ Դորադո, Հուբոլդտ, Լեյք, Լասսեն, Մոդոք, Նեվադա, Փլեյսեռ, Պլումաս, Սիեռռա, Սիսկիյու և Տրինիտի վարչաշրջաններ
Institute on Aging Սան Ֆրանցիսկո, Սան Մատեո, Սան Բեռնարդինո և Ռիվըրսայդ վարչաշրջաններ
Libertana Home Health Կեռն, Ֆրեզնո, Քինգս, Տուլառե, Մադեռա, Մարիպոզա, Մերսեդ, Ստանիսլաուս, Թուլումնե, Սան Լուիս Օբիսպո, Ամադոր, Կալավեռաս, Սանտա Կլառա, Սանտա Կրուզ, Սան Բենիտո, Մոնտերեյ և Լոս Անջելեսի հատվածներ, Լոս Անջելես ու Օրինջ վարչաշրջաններ (սեղմեք այստեղ, սպասարկման տարածքը սահմանվում է ըստ փոստային կոդերի ցանկի)
Partners in Care Լոս Անջելես վարչաշրջանի հատվածներ (սեղմեք այստեղ, սպասարկման տարածքը սահմանվում է ըստ փոստային կոդերի ցանկի)
San Ysidro Health Սան Դիեգո վարչաշրջան
Sonoma County Human Services Department Սոնոմա վարչաշրջան
Ventura County Agency on Aging Վենտուրա վարչաշրջան

Հրաժարագրի շրջանակում հասանելի ծառայությունները ներառում են.

  • Բուժհաստատության կարճատև հանգիստ, ընտանիքի/խնամողի վերապատրաստում
  • Բժշկական սարքավորումների շահագործման ծախսեր
  • Անձնական շտապ օգնության արձագանքման համակարգի (PERS, Personal Emergency Response System) տեղադրում և փորձարկում
  • Մասնավոր հերթափոխով բուժքույրական ծառայություններ, այդ թվում տան բուժսպասարկման և ընդհանուր ծառայություններ
  • Անցումային գործի կառավարում բժշկական տեսանկյունից փխրուն և տեխնոլոգիաներից կախում ունեցող ցանկացած տարիքի անձանց համար
  • Գործի կառավարում/համակարգում
  • Հաբիլիտացիա
  • Տան կարճատև հանգստի ծառայություններ
  • Հրաժարագրի անձնական խնամքի ծառայություններ (WPCS, Waiver Personal Care Services)
  • Համայնքային անցումային ծառայություններ
  • Շարունակական բուժքույրական և աջակցող ծառայություններ
  • Շրջակա միջավայրի առումով մատչելիության հարմարեցումներ

4. Ինչպե՞ս կարող եմ համապատասխանել HCBA-ի Հրաժարագրի պահանջներին։

HCBA-ի Հրաժարագրի պահանջներին համապատասխանելու համար, պետք է իրավասու լինեք ընդունվել կամ բնակվել Medi-Cal-ի կողմից ֆինանսավորվող բուժքույրական հաստատությունում, միջին սրության խնդիրներով զբաղվող հաստատությունում, Միջանկյալ խնամքի բուժհաստատությունում-զարգացման հարցերով հաշմանդամություններ/շարունակական բուժքույրական ծառայություններ (ICF-DD/CN, Intermediate Care Facility-Developmental Disabilities/Continuous Nursing) կամ սուր հարցերով զբաղվող հիվանդանոցում։ Այս նշանակումները կախված են «խնամքի մակարդակներից»։ Դուք պետք է Medi-Cal-ում լինեք կամ դիմեք Medi-Cal-ի համար, որպեսզի ստանաք HCBA-ի Հրաժարագրի ծառայություններ։

Հրաժարագրի ցանկում հայտնվելու և դիմելու համար պետք է կապվեք ձեր վարչաշրջանին (կամ փոստային կոդին) նշանակված Հրաժարագրի հարցերով գործակալությանը։ Եթե ապրում եք այնպիսի վարչաշրջանում, որը չունի Հրաժարագրի համար նշանակված գործակալություն, դիմելու համար պետք է ուղղակիորեն կապվեք DHCS-ի հետ՝ լրացնելով առցանց ձևաթուղթը՝ https://www.dhcs.ca.gov/services/ltc/Documents/2019HCBAApp.pdf

Եթե դիմումը ձեզ պետք է իսպաներենով, խնդրում ենք զանգահարել (916) 552-9105 հեռախոսահամարով։ Լրացված դիմումները պետք է ուղարկվեն հետևյալ հասցեին՝ Integrated Systems of Care Division, HCBS Programs Eligibility/Intake Unit, 311 South Spring Street, Ste 800, Los Angeles, CA 90013:

5. Արդյոք HCBA-ի Հրաժարագրի համար առկա՞ է սպասման ցուցակ։

Այո, 2023 թվականի հուլիսի դրությամբ առկա է HCBA-ի Հրաժարագրի սպասման ցուցակ։ Նահանգը պլանավորում է լրացուցիչ տեղեր խնդրել CMS-ից։ 2023 թվականին սպասարկման ենթակա մասնակիցների առավելագույն քանակը 8,974 է։ Գրանցման համար առաջնահերթության հերթականությունն այսպիսին է.

  1. Հրաժարագրին անցնող անհատներ, ովքեր օգտվում էին HCBS-ի նմանատիպ ծրագրերից
  2. 21 տարեկանից փոքր անձինք
  3. Բուժհաստատությունում առնվազն 60 օր բնակվող անձինք այն պահին, երբ HCBA-ի Հրաժարագրի դիմումն ուղարկվել է Հրաժարագրի հարցերով գործակալությանը կամ DHCS-ին այն տարածքների դեպքում, որտեղ առկա չէ Հրաժարագրի հարցերով գործակալություն
  4. Համայնքում բնակվող անձինք այն պահին, երբ HCBA-ի Հրաժարագրի դիմումն ուղարկվել էր։

DHCS-ը վերապահում է Հրաժարգրի հնարավորության 60%-ն առաջին երեք կատեգորիաների համար: Դիմումն ուղարկելուց հետո, եթե առկա է հրաժարագրի տեղ, Հրաժարագրի հարցերով գործակալությունը պետք է անձամբ հանդիպի դիմորդի հետ 60 օրվա ընթացքում։ Իրավասությունը սահմանելուց հետո 90 օրվա ընթացքում (այլ ոչ թե դիմումի ամսաթվից սկսած 90 օրվա ընթացքում) Հրաժարագրի հարցերով գործակալությունը պետք է սահմանի ծառայության մատակարարին և ուղարկի բուժման պլանը (POT, Plan of Treatment), որը նախատեսում է հրաժարագրի և նահանգային պլանի բոլոր ծառայությունները DHCS-ի համար։

Սպառողները կարող են միայն միաժամանակ օգտվել HCBS-ի ծրագրի մեկ Հրաժարագրից։ DHCS-ի կողմից կառավարվող HCBS-ի Հրաժարագրերի մասին լրացուցիչ տեղեկությունների համար անցեք

https://www.dhcs.ca.gov/services/ltc/Pages/Home-and-Community-Based-(HCB)-Alternatives-Waiver.aspx

Disability Rights California-ն տեղեկացել է դիմումների մշակման երկարատև ձգձգումների մասին հաշվետվությունների վերաբերյալ, և այժմ մենք հասցեագրում ենք այս ձգձգումները DHCS-ին։ Չնայած այժմ առկա է սպասման ցուցակ, միևնույն է պետք է դիմեք։

6. Որպես HCBA-ի Հրաժարագրի մասնակից՝ ինչպե՞ս կարող եմ վստահ լինել, որ կստանամ բոլոր անհրաժեշտ ծառայությունները։

Հրաժարագրի շրջանակում չպետք է լինի անհատական ծախսի սահմանաչափ և պետք է կարողանաք ստանալ բոլոր «բժշկական տեսանկյունից անհրաժեշտ» ծառայությունները, որը ձեր բժիշկը թույլատրում է՝ համաձայն բուժման պլանի։

Համոզվեք, որ բուժման պլանը ներառում է այն բոլոր ծառայությունները, որը ձեր բժիշկը համաձայնում է, որ անհրաժեշտություն են բժշկական տեսանկյունից, այդ թվում տնային բուժքույրական ծառայությունների և/կամ Հրաժարագրի անձնական խնամքի ծառայությունների քանակը, որոնք անհրաժեշտ են ամսական կտրվածքով։ Դուք միայն կկարողանաք ստանալ այն ծառայությունները, որոնք առկա են ձեր բուժման պլանում։ Եթե դուք հաստատված չեք պահանջվող ծառայությունների համար, համոզվեք, որ գրավոր ծանուցագիր եք ստանում, որպեսզի կարողանաք բողոքարկել և ստանալ Medi-Cal-ի արդար լսում։ Ահա թե որտեղ կարող եք գտնել լրացուցիչ տեղեկատվություն լսում հայցելու վերաբերյալ`

https://www.cdss.ca.gov/hearing-requests Աջակցության համար նաև կարող եք զանգահարել Disability Rights California-ին 1-800-776-5746 հեռախոսահամարով։

7. Որո՞նք են Հրաժարագրի անձնական խնամքի ծառայությունները (WPCS, Waiver Personal Care Services)։

«Հրաժարագրի անձնական խնամքի ծառայությունները» անձնական խնամքի ծառայություններ են, որոնք կարելի է համադրել Տնային աջակցող ծառայությունների հետ (IHSS, In-Home Supportive Services)։ WPCS ստանալու համար դուք պետք է լինեք HCBA-ի Հրաժարագրում։ Դուք նաև պետք է արդեն ստանաք IHSS։ Ձեր WPCS-ը կորոշվի, երբ սահմանվեն ձեր IHSS-ի ժամերը։ WPCS-ը նախատեսված չէ, որպեսսզի փոխարինի IHSS-ը, բայց այն նաև ավելի ճկուն է, քան IHSS-ը։ WPCS-ը ներառում է «Մեծահասակների ուղեկցման» բաղադրիչ։ Սրանք ծառայություններ են, որոնք ներառում են ոչ բժշկական խնամք, վերահսկում և սոցիալականացում, որը տրվում է հրաժարագրի մասնակցին։ Նպատակ ունենալով օգնել պահպանելու հրաժարագրի մասնակցի հոգեբանական բարօրությունը, մեծահասակները կարող են օգնել հրաժարագրի մասնակիցներին օգտվել տվյալ անձի հետաքրքրություններից բխող գործողություններից կամ օգտվել տեղական համայնքի գործողություններից՝ սոցիալականացման և հանգստի նպատակներով, և/կամ միջանձնային փոխազդեցությունների համար նպաստավոր միջավայրի աջակցման կամ ապահովման նպատակով։ Ժամանակի ընթացքում IHSS-ի կանոնները նույնպես կիրառելի են WPCS-ի համար։ Տե՛ս՝ https://www.disabilityrightsca.org/publications/new-rules-for-ihss-overtime-and-related-changes

8. Արդյոք կարո՞ղ եմ ստանալ 24-ժամյա խնամք HCBA-ի Հրաժարագրի շրջանակում։

Այո, կարող եք, եթե ձեր բժիշկը թույլատրի դա ձեր բուժման պլանում։ Եթե ձեզ պետք է 24-ժամյա ցերեկային խնամք, պետք է համոզվեք, որ ձեր բուժման պլանում այդ մասին նշվում է։ Ներկայիս հրաժարագիրը նշում է, որ կարող եք միայն օրական առավելագույնը 24-ժամյա անմիջական խնամքի ծառայություններ ունենալ։ Անմիջական խնամքի ծառայություններն այնպիսի ծառայություններ են, որոնք պահանջում են անմիջական բնույթի շփում մատակարարի և մասնակցի միջև։ Դուք կարող եք վերանայել ձեր Առողջապահական ծառայությունների ցանկը (MOHS, Menu of Health Services), որպեսզի տեսնեք, թե օրական քանի ժամ կարող եք օգտվել անմիջական խնամքի ծառայություններից։ HCBA-ի հրաժարագիրը պահանջում է, որ հրաժարագրի հարցերով գործակալությունները ստացողներին տրամադրեն իրենց բուժման պլանի պատճենը և MOHS-ը։ Պետք է համոզվեք, որ ձեր բուժման պլանը նշում է, որ ձեզ հարկավոր է 24-ժամյա ցերեկային խնամք։

9. Իսկ ի՞նչ անել, եթե ես ստանում եմ 24 ժամից էլ շատ խնամքի ծառայություններ—Ինչպե՞ս պետք է որոշեմ, թե ինչ ծառայություններից օգտվել։

Երբեմն 24 ժամից ավել խնամքի թույլտվություն ունեցողները (IHSS-ի կարճատև հանգստի, բուժքույրական ծառայության և WPCS-ի համակցություն) պետք է որոշեն, թե ինչպես ընդգրկվել 24 ժամվա մեջ և որ ժամերը կրճատման կարիք ունեն։ Հրաժարագրի ներկա տարբերակը նշում է, որ ստացողները չեն կարող ստանալ.

«Անմիջական խնամքի ծառայություններ կամ անմիջական խնամքի և պաշտպանական հսկողության ծառայությունների ցանկացած համակցություն, որը գերազանցում է օրական 24-ժամյա խնամքը… Անմիջական խնամքի ծառայությունները ներառում են նահանգային պլանի ծառայություններ, ինչպիսիք են՝ անձնական խնամքի ծառայությունները, մեծահասակների կամ մանկական ցերեկային բուժսպասարկումը, տնային աջակցության ծառայությունները (IHSS, In-Home Supportive Services), PDN-ը, ընդհանուր PDN-ը և/կամ անմիջական խնամք, որը թույլատրված է մասնակցի մասնավոր ապահովագրության կողմից: Անմիջական խնամքն այնպիսի խնամքի տեսակ է, որն աջակցում է հրաժարագրի մասնակցի խնամքի կարիքները»։

Նոր Հրաժարագիրն ավելի շատ ճկունություն է ապահովում անմիջական և ոչ անմիջական խնամքի միջև (տես ստորև 11-րդ հարցը) բայց այս պահին, եթե ստացողն ամսական ունի 24 ժամը գերազանցող ընդհանուր խնամքի ծառայության ժամեր, ապա նա պետք է աշխատի իր Հրաժարագրի հարցերով գործակալության հետ (և այլ գործակալությունների, որոնք ժամերի թույլտվություններ են տալիս), որպեսզի որոշի, թե որ ծառայություններից նրանք կցանկանան օգտվել։ Օրինակ՝ ընտանիքը, որտեղ ծնողն իրավունք ունի վճարվել IHSS-ի ծառայություններ մատուցելու համար, կարող է ցանկանալ կրճատել ոչ IHSS-ի ժամերը՝ իրենց եկամուտը պահպանելու համար:

10. Ո՞վ կարող է օգնել ինձ գրանցվել Հրաժարագրում, որպեսզի ես կարողանամ լքել բուժքույրական հաստատությունը։

Եթե բժշկական հաստատությունից դուրս գալու համար օգնության կարիք ունեք, ձեր աշխարհագրական տարածքում նշանակված Հրաժարագրի հարցերով գործակալությունը պատասխանատու է՝ օգնելու ձեզ դուրս գալու և տուն տեղափոխվելու հարցում։ Առաջին քայլը դիմում ներկայացնելն է HCBA-ի Հրաժարագրի համար։ Պետք է նաև դիմեք Կալիֆոռնիայի համայնքային անցումային ծառայություններին (CCT, California Community Transition)։ Հրաժարագրի հարցերով գործակալությունն աշխատում է Կալիֆոռնիայի համայնքային անցումային ծառայությունների (CCT, California Community Transitions) հետ՝ օգնելու մարդկանց լքել բուժքույրական հաստատությունները։

Աջակցությունը կարող է օգնել ձեզ բնակարան գտնել և վճարել այնպիսի բաների համար, ինչպիսիք են՝ գրավադրումներ և կոմունալ ծառայությունների կարգավորումը և օգնել ձեզ գտնել խնամողներ: CCT-ի ծառայությունների մանրամասների համար տես՝ https://www.disabilityrightsca.org/publications/the-california-community-transitions-cct-program-a-way-for-a-nursing-home-resident-to

11. 2023-2027թթ․Հրաժարագրում ի՞նչ փոփոխություններ կարող եմ տեսնել նախորդ հրաժարագրերի համեմատ։

HCBA-ի Հրաժարագրի հիմնական փոփոխությունները սահմանված են ստորև.

  • Հրաժարագրի թողունակության ընդհանուր ավելացում։
  • Թույլատրում է իրավականորեն պատասխանատու բարեկամներին (ամուսին/կին, անչափահաս երեխաների ծնողներ) WPCS ապահովել ընտանիքի անդամների համար։
  • Վերացվել է կարճատև հանգստի (տանը կամ հաստատությունում տրամադրվող) և վերականգնողական ծառայությունների տարիքային սահմանափակումը, որոնք հասանելի չեն երիտասարդներին՝ որպես Վաղ և պարբերական զննման, ախտորոշման և բուժման (EPSDT, Early and Periodic Screening, Diagnostic and Treatment) նպաստ՝ ծառայությունները հասանելի դարձնելու Տան և համայնքային այլընտրանքների հրաժարագրի (HCBA, Home and Community-Based Alternatives) համար գրանցված բոլոր մասնակիցների համար՝ ըստ բժշկական անհրաժեշտության։
  • Ներառվել են մանկական ցերեկային բուժսպասարկման (PDHC, Pediatric Day Health Care) կենտրոնները, որոնք լիցենազավորված են՝ գործելու Անցումային բուժսպասարկման կարիքների ընտրովի ծառայության բաժնում (TCU, Transitional Health Care Needs Optional Service Unit)՝ որպես մատակարարի տեսակ մասնավոր հերթափոխի բուժքույրերի համար (PDN, private duty nursing) այն իրավասու մասնակիցներին, որոնց 21 տարին լրացել է։
  • Ներառվել են մանկական ցերեկային բուժսպասարկման (PDHC, Pediatric Day Health Care) կենտրոնները՝ որպես մատակարարի տեսակ՝ նախատեսված բուժհաստատությունում տրամադրվող կարճատև հանգստի ծառայությունների համար։
  • Անցումային համակարգումը հանվել է Համապարփակ խնամքի կառավարումից յուրաքանչյուր անդամի համար ամսական (PMPM, per member per month) վճարում մոտեցումով։
  • Սահմանվել է աջակցության շրջանակի դերը Հրաժարագրի շրջանակում, և HCBA-ի Հրաժարագրի հարցերով գործակալության պահանջները, երբ մասնակիցը չունի աջակցության շրջանակ։
  • Ներառվել է հեռաբժշկությունը՝ որպես ֆիզիկական կամ մասնագիտական թերապևտի (PT կամ OT, Physical or Occupational Therapist) անձնական պահանջի այլընտրանք՝ գնահատելու տնային փոփոխությունների անհրաժեշտությունը և նպատակահարմարությունը, երբ մատակարարը հասանելի չէ տվյալ ծառայության տարածքում։
  • Ներառվել են լրացուցիչ պահանջներ HCBA-ի Հրաժարագրի հարցերով գործակալության համար՝ նպատակ ունենալով համագործակցել Կառավարվող խնամքի ծրագրերի (MCP-ներ, Managed Care Plans) շրջանակում խնամքի համակարգման նպատակով, այդ թվում կնքել է Փոխըմբռնման հուշագիր (MOU, Memoranda of Understanding)
  • Ավելացվել է Աջակցող տեխնոլոգիան՝ որպես Հրաժարագրի ծառայություն՝ պահպանելու մասնակցի առողջությունն ու անվտանգությունը, երբ բժշկական տեսանկյունից անհրաժեշտ օժանդակ տեխնոլոգիան հասանելի չէ նահանգի պլանի, ոչ էլ այլ վճարման միջոցով։
  • Ավելացվել է պարաբժշկական ծառայություն այն մասնակիցների համար, ովքեր առավելագույնի են հասցրել տնային աջակցության ծառայությունների (IHSS, In-Home Supportive Services) քանակը, որոնք հասանելի են նահանգային ծրագրի միջոցով։
  • Թույլատրվում է տարեկան վերագնահատումները կատարել գործնականում հանրային առողջության արտակարգ իրավիճակի ավարտից հետո՝ նախնական հաստատման միջոցով։
  • Ոչ անմիջական խնամքի սահմանումն ավելացվել է։
    • Անուղղակի խնամքի ծառայությունները չեն պահանջում խնամքի մատակարարի և մասնակցի միջև գործնական փոխազդեցություն:
    • Օրինակները ներառում են, սակայն չեն սահմանափակվում հետևյալով՝
    • Խնամքի համապարփակ կառավարում
    • Գործի կառավարում
    • Խորհրդատվություն խնամքի մատակարարների միջև
    • IHSS, որը չի ներառում անմիջական խնամք, օրինակ՝ ճաշի պատրաստում և մաքրում, գնումներ/առօրյա գործեր, լվացք, տնային խնամք, բակերի վտանգի նվազեցում, մանրամասն մաքրում և այլն:
    • Համայնքի անցումային ծառայություններ
    • Շրջակա միջավայրի տեսանկյունից մատչելիության հարմարեցումներ
    • Ընտանիքի/խնամողի վերապատրաստում • Բժշկական սարքավորումների շահագործման ծախսեր
    • Անձնական շտապ օգնության արձագանքման (PERS, Personal Emergency Response) համակարգի տեղադրում և փորձարկում
    • PERS-ի ամսական ծառայություն
    • Մասնագիտական ծառայություններ, որոնք չեն ներառում անմիջական, անձնական կամ խնամակալական խնամքի տրամադրումը։