Խելամիտ հարմարեցման և ձևափոխման հարցումներ բնակարանային պայմաններում. Հաստատման նամակներ

Խելամիտ հարմարեցման և ձևափոխման հարցումներ բնակարանային պայմաններում. Հաստատման նամակներ
Հաստատման նամակները երբեմն անհրաժեշտ են բնակարանի մատակարարին հարցումներ կատարելիս։ Այս հրատարակությունը նկարագրում է, թե ինչ է իրենից ներկայացնում հաստատման նամակը և երբ է այն անհրաժեշտ։ Այն նաև տրամադրում է հարցման նմուշ և նամակի ձևանմուշ։
Հրաժարում պատասխանատվությունից: Այս հրապարակումը միայն իրավական տեղեկատվություն է և ձեր անհատական իրավիճակի վերաբերյալ իրավաբանական խորհրդատվություն չէ: Այն արդի է տեղադրման օրվա դրությամբ: Մենք փորձում ենք պարբերաբար թարմացնել մեր նյութերը։ Այնուամենայնիվ, օրենքները պարբերաբար փոփոխվում են։ Եթե ցանկանում եք համոզվել, որ օրենքը չի փոխվել, դիմեք DRC կամ մեկ այլ իրավաբանական գրասենյակ:
Հաստատման նամակները երբեմն անհրաժեշտ են բնակարանի մատակարարին հարցումներ կատարելիս։ Այս հրատարակությունը նկարագրում է, թե ինչ է իրենից ներկայացնում հաստատման նամակը և երբ է այն անհրաժեշտ։ Այն նաև տրամադրում է հարցման նմուշ և նամակի ձևանմուշ։
Որո՞նք են բնակարանային պայմանների խելամիտ հարմարեցումները։
Եթե իր բնակարանը անմատչելի է իր համար, հաշմանդամություն ունեցող անձինք կարող են իրենց բնակարան տրամադրող անձին խնդրել փոփոխություններ կատարել կանոններում, քաղաքականություններում, ընթացակարգերում կամ ծառայություններում, որպեսզի ապահովեն այդ հաշմանդամություն ունեցող անձի կարիքները։ Սրանք կոչվում են խելամիտ հարմարեցումներ։ Խնդրում ենք կարդալ այս հրատարակությունը «Բնակարանային խտրականություն՝ հիմնված անձի հաշմանդամության վրա․ Ձեր իրավունքները և տարբերակները» մանրամասներին ծանոթանալու համար։
Ի՞նչ է հաստատման նամակը։
Հաստատման նամակներն օգտագործվում են աջակցելու բնակչի խելամիտ հարմարեցման/ձևափոխման պահանջին։ Հաստատման նամակը հաստատում է, որ հաշմանդամություն ունեցող անձն իր կարգավիճակով պայմանավորված փոփոխության կարիք ունի և խնդրում է իր բնակարանի քաղաքականությունների, ընթացակարգերի, ծառայությունների կամ ֆիզիկական կառուցվածքների փոփոխություն։
Ովքե՞ր կարող են հաստատման նամակ տրամադրել։
Անձը, ով գիտի խելամիտ հարմարեցում կամ ձևափոխություն խնդրած տվյալ անձի կարիքները, կարող է տրամադրել հաստատման նամակ։
Համաձայն Կալիֆոռնիայի Արդար բնակարանային պայմանների և զբաղվածության մասին օրենքի կանոնակարգերի, 2 CCR § 12178(g) հաստատման նամակներ տրամադրելու անձանց ցանկ է սահմանված։
- Բուժաշխատող
- Առողջապահական խնամքի մատակարար, այդ թվում բժշկական գրասենյակ
- Հասակակիցների աջակցման խումբ
- Ոչ բժշկական ծառայություններ մատուցող գործակալություններ կամ մատակարարներ, ինչպիսիք են՝ տնային օժանդակ ծառայությունները կամ Աջակցվող ապրելակերպի ծառայությունների մատակարարները
- Որևէ այլ վստահելի 3-րդ կողմ, որը գիտի տվյալ անձի հաշմանդամության կամ հաշմանդամությամբ պայմանավորված հարմարեցման կամ ձևափոխման կարիքի մասին։ Սա կարող է լինել ընտանիքի անդամ, որը հանդիսանում է հաշմանդամություն ունեցող անձի խնամողը։
Ե՞րբ պետք է տրամադրեք հաստաման նամակը։
Երբ հաշմանդամություն ունեցող անձն իր բնակարանի մատակարարից խնդրում է խելամիտ հարմարեցում կամ խելամիտ ձևափոխություն, բնակարանային մատակարարը կարող է հաստատման նամակ խնդրել հաշմանդամություն ունեցող անձից, երբ հարմարեցման/ձևափոխության կարիքն ակնհայտ չէ։
Հաստատման նամակներն անհրաժեշտ չեն, եթե հարմարեցման կամ ձևափոխության կարիքն ակնհայտ է։ Ահա խելամիտ ձևափոխության ակնհայտ կարիքի օրինակ․ Վարձակալը, ով օգտագործում է անվասայլակ, թույլտվություն է խնդրում բնակարանային մատակարարից, որպեսզի թեքահարթակ տեղադրի իր դռնից օգտվելու համար, որ մի աստիճան վերև է։ Հաստատման նամակն անհրաժեշտ չէ՝ հասկանալու, որ այս վարձակալը թեքահարթակի կարիք ունի իր բնակարան մտնելու համար։
Ինչի՞ համար է օգտագործվում հաստատման նամակը։
Բնակարանային մատակարարն օգտագործում է հաստատման նամակ՝ հաստատելու, որ հաշմանդամություն ունեցող անձը (1) ունի հաշմանդամություն և (2) ունի խելամիտ հարմարեցման կամ ձևափոխության կարիք։
Երբ որևէ մեկն ունի հաշմանդամություն, որն ակնհայտ կամ տեսանելի չէ, հաստատման նամակն օգնում է բնակարանային մատակարարին հասկանալ, որ տվյալ անձն ունի հաշմանդամություն։ Ոչ ակնհայտ հաշմանդամության օրինակներն են․ եթե անձն ունի հոգեկան առողջության հաշմանդամություն, նեյրոդիվերգենտ է կամ ունի իմունոդեֆիցիտ։
Նույն հաշմանդամություն ունեցող անձինք կարող են ունենալ հաշմանդամությանն առնչվող տարբեր կարիքներ։ Սրա պատճառով հաստատման նամակն օգնում է բնակարանային մատակարարին հասկանալ, թե անհատի որ կարիքները պետք է բավարարել, և որ փոփոխությունները կբավարարեն անհատի կարիքները։
Արդյոք իմ բնակարանային մատակարարը պետք է լրացնի՞ որևէ կոնկրետ ձևաթուղթ կամ զուտ ուղարկի հաստատման նամակը։
Ոչ, օրենքը չի պահանջում, որ հատուկ ձևաթղթեր օգտագործվեն, կամ որ այդ հաստատման նամակները ստացվեն անմիջապես մատակարարից։ Բնակարանների որոշ մատակարարներ խնդրում են, որ վարձակալներն օգտագործեն իրենց կոնկրետ ձևաթղթերը, իսկ վարձակալն ընտրում է, թե արդյոք օգտագործել տվյալ ձևաթուղթը։ Բնակարանային մատակարարի ձևաթղթեր օգտագործելը կարող է հեշտացնել և արագացնել խեմալիտ հարմարեցման կամ ձևափոխության տրամադրումը, քանի որ ձևաթղթերը կարող են ցույց տալ, թե բնակարանային մատակարարն ինչ տեղեկատվության կարիք ունի։ Բնակարանների որոշ մատակարարներ նաև խնդրում են, որ վարձակալներն իրենց թույլտվությունը տան հաշմանդամությունը հաստատող անձի հետ ուղղակիորեն խոսելու համար։
Եթե բնակարանային մատակարարի ձևաթղթի վերաբերյալ ունեք մտահոգություններ, քանի որ այն չափից շատ հարցեր է պարունակում, կարող եք կապվել Disability Rights California-ի անվճար իրավաբանական խորհրդատվության հետ՝ Ձեր իրավունքների և տարբերակների մասին։
Ի՞նչ պետք է ասեմ առողջապահական խնամքի մատակարարի գրասենյակներին կամ հաստատման նամակի այլ աղբյուրներին, որպեսզի հաստատման նամակ խնդրեմ։
Պետք է տեղեկացնեք առողջապահական խնամքի մատակարարին հաշմանդամությանն առնչվող պատճառը, որի համար չեք կարող օգտվել Ձեր բնակարանից և որ կատարում եք/կատարել եք խելամիտ հարմարեցման կամ ձևափոխության հարցում Ձեր բնակարանային մատակարարից։
Պետք է ասեք նրան, թե ինչ հարմարեցումներ կամ ձևափոխություններ եք խնդրել և պահանջեք առողջապահական խնամքի մատակարարից, որպեսզի նա հաստատի, որ այդ փոփոխություններն անհրաժեշտ են Ձեր ախտանիշները կառավարելու համար։ Առողջապահական խնամքի մատակարարի գրասենյակը կարող է նաև տալ լրացուցիչ առաջարկներ այն փոփոխությունների համար, որոնք կբավարարեն Ձեր հաշմանդամությանն առնչվող կարիքները։
Կարող եք տալ ստորև ներկայացված հաստատման նամակի նմուշը կամ Ձեր խելամիտ հարմարեցման կամ ձևափոխության հարցման պատճենը Ձեր առողջապահական խնամքի մատակարարի գրասենյակին, որպեսզի նրանք դա ուսումնասիրեն։ Կարող եք նաև խնդրել Ձեր առողջապահական խնամքի գրասենյակին, որպեսզի հաստատման նամակն ուղարկի թե՛ Ձեզ, թե՛ Ձեր բնակարանային մատակարարին, որպեսզի այդ նամակի պատճենը Ձեզ մոտ էլ ունենանք։
Առողջապահական խնամքի մատակարարի գրասենյակին ուղղված հաստատման նամակի հարցման օրինակ․
Հարգելի [Առողջապահական խնամք տրամադրողի անունը],
Ես իմ տանտիրոջը խելամիտ հարմարեցման հարցում եմ կատարել՝ խնդրելով, որ երբ իմ տանտերն ինձ հետ գրավոր կապ հաստատի, նա դա պետք է անի միայն էլ․նամակների տեսքով, թղթային նամակների փոխարեն, և որ իր ուղարկած ողջ տեղեկատվությունը դնի նամակի տեքստի հատվածում, ոչ մատչելի կից ֆայլ ուղարկելու փոխարեն։ Կից կարող եք տեսնել խելամիտ հարմարեցման մասին իմ հարցումը։
Եղել են դեպքեր, երբ կարևոր ծանուցագրերը դռնիցս տարել են, երբ ի վիճակի չեմ եղել դուրս գալ տանից, և, ամեն դեպքում, չեմ կարող կարդալ այդ թղթային ծանուցագրերը։ Խնդրում եմ Ձեզ նամակ գրել իմ բնակարանային մատակարարին {հասցե}-ով՝ տեղեկացնելու նրան, որ ինձ հարկավոր է այս փոփոխությունը, որպեսզի կարողանամ մտնել իմ բնակարան նույն կերպ, ինչ հաշմանդամություն չունեցող անձինք են անում։
Որպես հիշեցում, իմ բնակարանային մատակարարն իրավունք չունի ծանոթանալ իմ բժշկական ախտորոշմանը կամ իմ հաշմանդամության վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն ստանալ, սակայն իմ բնակարանային մատակարարին թույլատրված է հաստատում ստանալ, որ իմ հաշմանդամությամբ պայմանավորված ես ունեմ խելամիտ հարմարեցման կարիք, որի համար կատարել եմ համապատասխան հարցում։
Անչափ շնորհակալ եմ, որ օգնեցիք ինձ հեռացնել հաշմանդամությանն առնչվող խոչընդոտները, և այժմ կարող եմ անխոչընդոտ մտնել իմ բնակարան։
Հարգանքով՝
Հիվանդի անուն
Հաստատման նամակի նմուշ
[Ամսաթիվ]
[Տանտեր, բնակարանային հարցերով կառույց կամ տան սեփականատերերի ասոցիացիա և այլն]-ին․
Ես [հիվանդ/պատվիրատուի անուն]-ի [բժիշկ/հոգեբան/հոգեբույժ/ թերապևտ/սոցիալական աշխատող/էրգոթերապևտ]-ն եմ և ծանոթ եմ նրա առողջական խնդրին: [Նա]-ն ունի հաշմանդամություն, որը որոշակի ֆունկցիոնալ սահմանափակումներ է առաջացնում։ Այս սահմանափակումները ներառում են [նշեք ֆունկցիոնալ սահմանափակումները, որոնք հայցված հարմարեցումներն են պահանջում]:
[Հայցված հարմարեցումները] անհրաժեշտ են [Հիվանդի, պատվիրատուի անուն]-ի համար՝ համայնքում ապրելու, օգտագործելու և վայելելու իր բնակարանը [նկարագրել, թե հարմարեցումն ինչպես է օգնելու կամ աջակցելու անհատին]:
Շնորհակալություն այս խելամիտ հարմարեցումը [Հիվանդի, պատվիրատուի անուն]-ին տրամադրելու համար:
Հարգանքով՝
[Անուն և պաշտոն]
Ի՞սկ եթե ես ունեմ լրացուցիչ հարցեր:
Disability Rights California-ն անվճար իրավաբանական խորհրդատվություն է տրամադրում հաշմանդամություն ունեցող կալիֆոռնիացիներին իրենց բնակարանային հարցերի վերաբերյալ։ Զանգահարեք 1-800-776-5746 ընդունելության ժամերին, https://www.disabilityrightsca.org/get-help