Շրջանային կենտրոնի կարճատև դադարի լսումների փաթեթ

Publications
#7136.10

Շրջանային կենտրոնի կարճատև դադարի լսումների փաթեթ

Կարճատև դադարը ծառայություն է, որը խնամք է ապահովում շրջանային կենտրոնի հաճախորդների համար, ովքեր ապրում են ընտանեկան տանը։ Ընտանիքի անդամներին այն տալիս է ձեզ խնամելու պարտականությունների կարճատև դադար կամ այլ գործեր անելու ժամանակ։ Կարճատև դադարը ֆինանսավորվում է շրջանային կենտրոնի կողմից։ Այն կարող է տրամադրվել տանը կամ հաստատված այլընտրանքային հաստատությունում։

Հրաժարում պատասխանատվությունից: Այս հրապարակումը միայն իրավական տեղեկատվություն է և ձեր անհատական իրավիճակի վերաբերյալ իրավաբանական խորհրդատվություն չէ: Այն արդի է տեղադրման օրվա դրությամբ: Մենք փորձում ենք պարբերաբար թարմացնել մեր նյութերը։ Այնուամենայնիվ, օրենքները պարբերաբար փոփոխվում են։ Եթե ցանկանում եք համոզվել, որ օրենքը չի փոխվել, դիմեք DRC կամ մեկ այլ իրավաբանական գրասենյակ:

Գլուխ 1 – Ներածություն

Կարճատև դադարը ծառայություն է, որը խնամք է ապահովում շրջանային կենտրոնի հաճախորդների համար, ովքեր ապրում են ընտանեկան տանը։ Ընտանիքի անդամներին այն տալիս է ձեզ խնամելու պարտականությունների կարճատև դադար կամ այլ գործեր անելու ժամանակ։ Կարճատև դադարը ֆինանսավորվում է շրջանային կենտրոնի կողմից։ Այն կարող է տրամադրվել տանը կամ հաստատված այլընտրանքային հաստատությունում։

Սկսած 2018 թվականի հունվարի 1-ից կարճատև դադար ստանալու չափի սահմանափակում չկա, այնպես որ կարող եք իրավասու լինել ավելի շատ ժամերի համար, քան այս պահին եք ստանում։ Մանրամասների համար տես շրջանային կենտրոնների ծրագրային ուղեցույցը, որը վերաբերում է կարճատև դադարի սահմանափակումների չեղարկմանը՝ համաձայն սոցիալական ապահովության և հաստատությունների մասին օրենսգրքի 4686.5 բաժնի, որն այստեղ առկա է անգլերեն և իսպաներեն լեզուներով՝ https://www.dds.ca.gov/wp-content/uploads/2019/02/SupportSvcs_RespiteEnglish_20190215.pdf : Կարճատև դադարի ձեր կարիքը քննարկվում է ձեր անհատական ծրագրի պլանի (IPP, Individual Program Plan) հանդիպմանը։

Ըստ մեր փորձի շրջանային կենտրոնի հաճախորդներին և նրանց ընտանիքներին հաճախ մերժում են նրանց անհրաժեշտ կարճատև դադարի չափը և տեսակը։ Օրինակ՝ կարճատև դադարի ծառայություններին գուցե կարիք լինի ներառել վարքային կամ բուժքույրական հարցերով կարճատև դադարը։ Այս փաթեթը կնկարագրի շրջանային կենտրոնների կարճատև դադարի ծառայությունների տրամադրման պարտականությունները, և թե ինչպես կարելի է բողոքարկել կարճատև դադարի մերժման, դադարեցման կամ նվազեցման հարցերը։

IPP-Ի ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

Ինչպես բոլոր շրջանային կենտրոնների ծառայությունները, կարճատև դադարը թույլատրվում է անհատական ծրագրի պլանի (IPP, Individual Program Plan) գործընթացի միջոցով։

Դուք պետք է պատրաստվեք, որպեսզի գրի առնեք կարճատև դադարի ձեր կարիքը IPP-ի հանդիպմանը։ Կարճատև դադարը ցույց տալու մի դժվարությունն այն է, որ յուրաքանչյուրի համար կաճրատև դադարի կարիքները և պատճառները տարբեր են։ Կարիքն առաջնայնորեն կձևավորվի ձեր հաշմանդամության բնույթով և ծանրությունով, վարքագծով կամ բժշկական կարիքներով։ Կամ դա կարող է առաջանալ ընտանիքի այլ անդամի կարիքներից ելնելով։ Օրինակ՝ արդյոք դա մեկ ծնողից կազմված ընտանիք է, ծնող(ներ)ի առողջությունը, ընտնաիքի մյուս երեխաների քանակը, ովքեր խնամքի, աշխատանքի և այլ պահանջներ ունեն։ Սովորաբար գործոնների համակցությունը կսահմանի անհրաժեշտ կարճատև դադարի չափը։

Շրջանային կենտրոնները հաճախ օգտագործում են «ծառայության գնում»-ը կամ POS-ի (Purchase of Service) ուղեցույցները, որպեսզի որոշեն կարճատև դադարի չափը, որը կարող եք ստանալ։ Ուղեցույցներն օգտագործվում են շրջանային կենտրոնի սպասարկման համակարգողների կողմից, որպեսզի տեսնեն, թե որքան կարճատև դադար են սովորաբար մարդիկ ստանում։ Ամեն դեպքում, ուղեցույցները չեն կարող օգտագործվել՝ ձեր ստացած կարճատև դադարի փաստացի չափը որոշելու համար։ Լանտեռմանի ակտն ասում է, որ ծառայությունները պետք է հարմարեցվեն յուրաքանչյուր անհատի կարիքներին։ POS-ի ուղեցույցները նույնպես պետք է բացառություններ ունենան ծառայության ընդհանուր ծավալի մասով։ IPP թիմը պետք է հաշվի առնի ձեր ընտանիքի հանգամանքները և կարիքները՝ նախքան նրանք կորոշեն, թե կարճատև դադարի որքան ժամ կարող եք ստանալ։ Կարող եք ձեր շրջանային կենտրոնից խնդրել իր ուղեցույցների պատճենը, այդ թվում բացառությունները, կամ դրանք կարող եք գտնել շրջանային կենտրոնի կայքէջում։ Բացառության համար կարող եք խնդրել ձեր շրջանային կենտրոնին։

Եթե կարճատև դադարի համար ձեր խնդրանքն անսովոր է, նախ քննարկեք այն ձեր շրջանային կենտրոնի սպասարկող համակարգողի հետ և խնդրեք նրան, որպեսզի հանդիպմանը հրավիրի անհրաժեշտ մարդկանց։ Օրենքը պահանջում է, որ «որոշում կայացնողը» այցելի IPP-ի հանդիպմանը․ շրջանային կենտրոնի ներկայացուցիչ, ով լիազորված է մերժել կամ հաստատել ձեր հարցումը։ Եթե չեք կարող համաձայնության գալ ժողովին, օրենքն ասում է, որ շրջանային կենտրոնը պետք է 15 օրվա ընթացքում 2-րդ հանդիպում պլանավորի, եթե դուք հայցեք այն կամ եթե համաձայնեցվում է պլանավորման թիմի կողմից։ Նորից, շրջանային կենտրոնը պետք է ներկայացուցիչ ունենա հանդիպմանը, ով լիազորված է համաձայնել ձեր հարցմանը։ Օգտակար է, երբ պլանավորում եք ձեր հանդիպումը՝ հայցելու, որ որոշում կայացնողը ներկա գտնվի հանդիպմանը։

Եթե IPP-ի թիմը համաձայնում է կարճատև դադարի ծառայությունների հարցում, դուք պետք է ստորագրեք IPP-ի փաստաթուղթը՝ նախքան կարճատև դադարի ծառայությունները կսկսեն։ Եթե համաձայնում եք որոշ հարցերի շուրջ, բայց ոչ մյուսների, գրեք IPP-ում, թե որ ծառայություններին եք համաձայն, իսկ որոնց՝ ոչ։ Հետո ստորագրեք IPP-ն, որպեսզի համաձայնեցված ծառայություններն ուժի մեջ մտնեն։

Պատրաստված եկեք հանդիպմանը, որպեսզի բացատրեք այն բոլոր պատճառները, որոնց համար ձեզ հարկավոր է ձեր հայցած կարճատև դադարը։ Կարճատև դադարը, շրջանային կենտրոնների մյուս բոլոր ծառայությունների հետ մեկտեղ, ձեր իրավունքն է։ Դա նշանակում է, որ շրջանային կենտրոնը չի կարող ձեզ մերժել ձեզ անհրաժեշտ կարճատև դադարի ծառայությունները, որովհետև գումար չկա կամ համարում է, որ մյուս ծառայություններն ավելի կարևոր են։ Դա չի նշանակում, որ դուք ստանում եք ձեր ցանկացած կարճատև դադարի ծառայությունները։ Ամեն դեպքում, դուք իրավունք ունեք ստանալու կարճատև դադարի ծառայություններ, որոնք կարող եք ապացուցել, որ ձեզ անհրաժեշտ են։ Փորձեք ապացուցել ձեր կարճատև դադարի կարիքը IPP-ի հանդիպմանը՝ հստակ բացատրելով ձեր կարիքը։ Կարող եք օգտագործել օրինակներ, թե ինչու է ձեզ հարկավոր կարճատև դադար և բերել նամակներ, փաստաթղթեր և այլ մարդկանց, ովքեր կարող են օգնել՝ հաստատելու ձեր կարճատև դադարի կարիքը։

Կարող եք խնդրել արդար լսում, եթե համաձայն չեք կարճատև դադարի մերժման, դադարեցման կամ նվազեցման հարցում, որն ըստ ձեզ պետք է ստանաք շրջանային կենտրոնից։ Արդար լսումը նույնը չէ ինչ դատարանում, բայց կարևոր է, որ դուք պատրաստված լինեք։ Արդար լսումները սովորաբար անցկացվում են որևէ սենյակում կամ շրջանային կենտրոնի մոտակայքում։ Դատավորին կոչում են «վարչական օրենքի հարցերով դատավոր» կամ ՛ALJ» (Administrative Law Judge)։

Գլուխ 2 – Արդար լսումների գործընթացը

Համարժեք ծանուցագիր

Եթե շրջանային կենտրոնը ցանկանում է մերժել, կրճատել կամ դադարեցնել կարճատև դադարի ծառայությունները, ապա շրջանային կենտրոնը պետք է IPP-ի հանդիպում պլանավորի։ Դուք իրավունք ունեք՝ ստանալու գործողությունների ձեռնարկման մասին ծանուցագիր (NOA, Notice of Action), եթե շրջանային կենտրոնը «մերժում» է ձեր պահանջը։ Եթե շրջանային կենտրոնը մերժում է ձեզ տրամադրել ձեզ հարկավոր ժամերի քանակը, դուք իրավունք ունեք ստանալու գրավոր NOA հանդիպումից հետո 5 օրվա ընթացքում։ NOA-ն բացատրում է, թե ինչու շրջանային կենտրոնը մերժում է ձեր ցանկացած կարճատև դադարի ծառայությունը, ինչպես խնդրել արդար լսում, լսումների քայլերը և վերջնաժամկետները։ Երբեմն շրջանային կենտրոնները չեն ասում ձեզ կամ ձեր ներկայացուցչին NOA-ի իրավունքի և բողոքարկման գործընթացի վերաբերյալ։ Ձեզ հարկավոր կլինի գրավոր NOA խնդրել, եթե շրջանային կենտրոնը ձեզ չի տրամադրել այն։

NOA-ի համապատասխանությունն ապահովելու նպատակով այն պետք է տեղեկացնի ձեզ, թե շրջանային կենտրոնն ինչ է պլանավորում անել և որ օրենքներն են դա թույլատրում։ Այս տեղեկատվությունը նաև օգնում է որոշել, թե ինչպես կարելի է բողոքարկել և պատրաստվել արդար լսմանը։ NOA-ն պետք է ասի հետևյալը․

  • Ինչ կանի շրջանային կենտրոնը,
  • Ինչ է անում շրջանային կենտրոնը,
  • Երբ է շրջանային կենտրոնը դա անում,
  • Օրենքը, կանոնը, կամ քաղաքականությունը, որը նրանց թույլ է տալիս դա անել,
  • Ինչպես և որտեղ ներկայացնել բողոքը,
  • Բողոքի ներկայացման վերջնաժամկետները,
  • Տեղեկատվություն այն մասին, թե ինչ է տեղի ունենում բողոքարկման գործընթացում,
  • Ինչպես վերանայել ձեր շրջանային կենտրոնի գրառումները և
  • Որտեղից ստանալ շահերի պաշտպանությանը վերաբերող օգնություն։

Երբ ստանաք NOA-ն, դուք պետք է որոշեք, թե արդյոք բողոք կներկայացնեք՝ փորձելու ստանալ ձեզ անհրաժեշտ կարճատև դադարի ծառայությունները։

Արդար լսմանը դիմելը

Դուք ընդամենը 60 օր ունեք արդար լսում խնդրելու համար՝ սկսած այն օրվանից, երբ ստանում եք որոշման կամ գործության մասին գրավոր NOA-ն, որի հետ համաձայն չեք։ Եթե այս պահին ստանում եք կարճատև դադար, բայց շրջանային կենտրոնը ցանկանում է կրճատել կամ դադարեցնել ձեր ժամերը, դուք պետք է բողոքարկումը ներկայացնեք ձեր NOA-ի ստացումից հետո 30 օրվա ընթացքում։ Այսկերպ ձեր կարճատև դադարի ժամերը կշարունակվեն բողոքարկման գործընթացի ժամանակ։

Եթե դուք բաց եք թողնում 60-օրյա ժամանակային սահմանաչափը, որովհետև չէիք ստացել համարժեք NOA, կամ ոչ մի NOA ընդհանրապես չէիք ստացել, պետք է անհապաղ արդար լսում հայցեք։ Եթե շրջանային կենտրոնը մերժում, կրճատում կամ դադարեցնում է ձեր կարճատև դադարը՝ առանց ձեզ ծանուցագիր տալու, միևնույն է կարող եք բողոքարկել․ բողոքարկելու համար ձեզ պետք չէ NOA։

Արդար լսում հայցելու համար լրացրեք արդար լսումների հարցման ձևաթուղթը, որը շրջանային կենտրոնն էր ուղարկել ձեր NOA-ի հետ և առկա է այստեղ՝

https://www.dds.ca.gov/general/appeals-complaints-comments/fair-hearings-complaint-process/ Եթե չեք կարող օգտվել առցանց ձևաթղթից, խնդրում ենք կապվել մեզ հետ։ Ուղարկեք ձեր արդար լսումների հարցումը DDS-ին և պահեք ձեր պատճենը։ DDS-ը ձեր հարցումը կփոխանցի շրջանային կենտրոնին և Վարչական լսումների հարցերով գրասենյակին (OAH, Office of Administrative Hearings), որը նահանգային գործակալություն է և վարում է շրջանային կենտրոնի լսումները։ OAH-ը չի ընդունում փաստաթղթերը ֆաքսով։ Կարող եք փաստաթղթերը փոստով ուղարկել OAH-ին կամ կապվել OAH-ի հետ մանրամասների համար, թե ինչպես կարելի է էլեկտրոնային եղանակով ուղարկել փաստաթղթերը։ OAH-ի կայքէջում ավելի շատ տեղեկատվություն կա այն մասին, թե ինչպես կարելի է էլեկտրոնային եղանակով փաստաթղթեր ուղարկել՝ https://www.dgs.ca.gov/OAH/Services/Page-Content/Office-of-Administrative-Hearings-Services-List-Folder/File-or-Upload-OAH-Case-Documents?search=file%20electronic.

Ձեր կարճատև դադարի ծառայությունների պահպանումը ձեր բողոքարկման ընթացքում («առկախ վճարված օգնություն»)

Եթե շրջանային կենտրոնը փորձում է փոխել ձեր արդեն ստացած կարճատև դադարի ծառայությունները, դուք իրավունք ունեք նույնությամբ պահելու ձեր կարճատև դադարի ծառայությունները, քանի դեռ բողոքարկում եք։ Դուք պետք է բողոքարկեք ձեր NOA-ի ստացումից հետո 30 օրվա ընթացքում, որպեսզի անփոփոխ պահեք ձեր կարճատև դադարի ծառայությունները։ Սա կոչվում է «առկախ վճարված օգնություն»։

Ոչ պաշտոնական հանդիպում

Երբ դուք ներկայացնում եք արդար լսումների հարցման ձևաթուղթը, կարող եք ոչ պաշտոնական հանդիպում և/կամ միջնորդություն խնդրել լսումից առաջ։ Ոչ պաշտոնական հանդիպումը հանդիպում է ձեր (և ձեր ներկայացուցչի, եթե ունեք) և շրջանային կենտրոնի վարիչի միջև։ Նպատակն է լուծել խնդիրը։ Սա ձեր հնարավորությունն է՝ հանդիպելու շրջանային կենտրոնի հետ և համոզելու նրանց տրամադրել ձեզ անհրաժեշտ կարճատև դադարի ծառայությունը։ Պարտադիր չէ ոչ պաշտոնական հանդիպում ունենալ։ Եթե ոչ պաշտոնական հանդիպում եք խնդրում, շրջանային կենտրոնը պետք է այն տրամդրի ձեր արդար լսումի պահանջը ստանալու ամսաթվից սկսած 10 օրվա ընթացքում, եթե համաձայն չեք մեկ այլ ամսաթվի։

Ոչ պաշտոնական հանդիպումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում շրջանային կենտրոնը պետք է ուղարկի գրավոր որոշում։ Գրավոր որոշումը պետք է թվարկի հանդիպմանը քննարկած հարցերը։ Որոշումը պետք է նշի շրջանային կենտրոնի որոշում յուրաքանչյուր հարցի վերաբերյալ, յուրաքանչյուր որոշմանն աջակցող փաստերը և օրենքները, կանոնակարգերն ու քաղաքականությունները, որոնց հիման վրա շրջանային կենտրոնը կայացրել է որոշումը։

Եթե դուք համաձայնում եք շրջանային կենտրոնի որոշման հետ ձեր ոչ պաշտոնական հանդիպումից հետո, կարող եք ետ վերցնել ձեր արդար լսումի պահանջը։ Արեք դա՝ լրացնելով «Վճռի մասին ծանուցում» ձևաթուղթը, որը տրամադրում է շրջանային կենտրոնը և առկա է այստեղ՝

https://www.dds.ca.gov/general/appeals-complaints-comments/fair-hearings-complaint-process/ Որոշումն ուժի մեջ կմտնի 10 օր անց, երբ շրջանային կենտրոնը ստանա «Վճռի մասին ծանուցում» ձևաթուղթը։ Եթե չեք կարող օգտվել առցանց ձևաթղթից, խնդրում ենք կապվել մեզ հետ։

Եթե համաձայն չեք շրջանային կենտրոնի որոշման հետ՝ ձեր ոչ պաշտոնական հանդիպումից հետո, կարող եք շարունակել պլանավորված միջնորդությունը կամ արդար լսումը։ Պարտադիր չէ, որ ընդունեք շրջանային կենտրոնի որոշումը։

Միջնորդություն

Նաև կարող եք միջնորդություն խնդրել։ Միջնորդությունը հանդիպում է, որտեղ Վարչական լսումների հարցերով գրասենյակի (OAH, Office of Administrative Hearings) անկախ, վերապատրաստված միջնորդը հանդիպում է ձեզ և շրջանային կենտրոնի ներկայացուցչի հետ։ Միջնորդը փորձում է ընդհանուր հիմք և նոր լուծումներ գտնել։ Երբեմն միջնորդը կարող է առանձնաբար հանդիպել յուրաքանչյուր կողմի հետ խնդիրը լուծելու համար։ Միջնորդը ոչ մի լիազորություն չունի համաձայնություն պարտադրելու համար։ Եթե գալիս եք համաձայնության, պետք է համաձայնագրի փաստաթուղթ ստորագրեք, և բողոքարկման գործընթացը կդադարեցվի։ Եթե չեք գալիս համաձայնության, գնում եք արդար լսումի։

Եթե միջնորդություն եք խնդրում, շրջանային կենտրոնը պետք է մասնակցի այդ միջնորդությանը։ Կարիք չկա, որ նախ ոչ պաշտոնական հանդիպում ունենաք, եթե չեք ցանկանում ոչ պաշտոնական հանդիպում։

Միջնորդությունը կարևոր քայլ է, և մենք խրախոսում ենք ընտանիքներին, որպեսզի լսումի գնալուց առաջ մասնակցեն միջնորդությանը։ Հաճախ դա լավ գաղափար է, քանի որ դա ձեզ և շրջանային կենտրոնին ևս մեկ հնարավորություն է տալիս համաձայնության գալու համար։ Ամեն դեպքում, դա ժամանակատար է։ Պատրաստ եղեք, որ փոխզիջումների գնաք և ստեղծարար մոտեցում ցուցաբերեք, թե ինչպես կարող եք լուծել տվյալ իրավիճակը։ Օրինակ, եթե որոշ ամիսներին ավելի շատ կարճատև դադարի կարիք ունեք, քան մյուս ամիսներին, շրջանային կենտրոնը կարող է 6 ամսով կողպել ձեր կարճատև դադարի ժամերը, որոնք կարող եք օգտագործել ըստ անհրաժեշտության։

Եթե միջնորդության ժամանակ համաձայնության չեք գալիս, փոխզիջման ցանկացած առաջարկ գաղտնի կմնա և չի կարող օգտագործվել ձեր և շրջանային կենտրոնի կողմից մեկ այլ կողմի դեմ արդար լսումի ժամանակ։

Նույնիսկ եթե միջնորդությունը չի ստացվում, դուք ավելի շատ տեղեկատվություն կստանաք շրջանային կենտրոնի գործի վերաբերյալ։ Այդ տեղեկատվությունը կարող է օգնել ձեզ պատրաստվել ձեր արդար լսումին։ Եթե կարծում եք, որ համաձայնության համար ոչ մի հույս չկա, կարող եք որոշել ՉՄԻՋՆՈՐԴԵԼ։ Սա կոչվում է «հրաժարում միջնորդությունից»։ Սակայն շատերը, ովքեր կարծում են, որ համաձայնության գալու ոչ մի հույս չկա, միջնորդության ընթացքում համաձայնություն են ձեռք բերում։ Եթե դուք կամ շրջանային կենտրոնը հրաժարվում են միջնորդությունից, համոզվեք, որ պատրաստ եք ձեր արդար լսումի համար։ Ձեր լսումը կարող է ավելի շուտ պլանավորվել, եթե նախ միջնորդության չեք գնում։

Միջնորդագրեր

Միջնորդագիրը դատավորին ուղղված հարցում է վարչական լսումների հարցերով գրասենյակում՝ որոշելու որևէ բան արադր լսումից առաջ։ Միջնորդագրերրի օրինակները ներառում են միջնորդագրեր վճարված առկախ օգնության համար, որովհետև շրջանային կենտրոնը ձախողել է ծառայությունների տրամադրման շարունակելիությունը, միջնորդագիր՝ հետաձգելու լսումի ամսաթիվը կամ միջնորդագրեր դատական ծանուցագրերի վերաբերյալ։ Կարող եք միջնորդագրեր ներկայացնել։ Շրջանային կենտրոնը կարող է նաև միջնորդագրեր ներկայացնել։

Որոշ շրջանային կենտրոններ միջնորդագրեր են ներկայացրել գործը կարճելու նպատակով։ Կարճելու միջնորդագիրը խնդրում է ALJ-ին չթույլատրել լսում, քանի որ դուք արդար լսումի իրավունք չունեք։ Այս տեսակի միջնորդագիրը հազվադեպ է լինում։ Այն նաև հակադարձում է օրենքին, որը երաշխավորում է արդար լսում ունենալու ձեր իրավունքը։ Բացառությունն այն է, երբ չկա որևէ փաստացի խնդիր, օրինակ, եթե օրենքն ասում է, որ ոչ մեկ այլևս իրավասու չէ կոնկրետ տեսակի ծառայության համար՝ անկախ նրանց կարիքներից։

Արդար լսում

Բողոքարկման գործընթացում վերջին քայլն արդար լսումն է։ Դա տեղի է ունենում ձեր արդար լսումի հարցումից հետո 50 օրվա ընթացքում, եթե դուք կամ շրջանային կենտրոնը շարունակելիություն չեք հայցում (ավելի շատ ժամանակ)։ Արդար լսումն անցկացվում է Վարչական լսումների հարցերով գրասենյակի (OAH, Office of Administrative Hearings) վարչական իրավունքի դատավորի կողմից (ALJ, Administrative Law Judge)։ Արդար լսումի ժամանակ շրջանային կենտրոնը նախ պետք է ներկայացնի իր գործը։ ALJ-ն գրավոր որոշում կկայացնի արդար լսումից հետո մոտ 10 օրվա ընթացքում:

Շարունակելիություն (հետաձգում)

Թե՛ դուք, թե՛ շրջանային կենտրոնը կարող եք խնդրել OAH-ին միջնորդության շարունակելիության կամ արդար լսումի ամսաթվի համար։ Պարտադիր չէ, որ հիմնավոր պատճառ ունենաք առաջին անգամ շարունակելիություն հայցելու համար։ Սակայն որևէ լրացուցիչ հարցման համար դուք պետք է OAH-ի համար «հիմանվոր պատճառ» ունենաք ձեր հարցումը տրամադրելու համար։ «Հիմնավոր պատճառը» նշանակում է հիմնավորված պատճառ։ «Հիմնավոր պատճառը» կարող է լինել այն, որ կարևոր վկան հասանելի չէ արդար լսումի ամսաթվին, հիվանդության, արտակարգ իրավիճակի կամ հարազատ մարդու մահվան պատճառով։

Արդար լսումի ամսաթիվը հետաձգելու համար դուք ներկայացնում եք «Միջնրոդագիր լսումի շարունակելիության և ժամանակի հրաժարման համար»։ Ահա միջնորդագրի ձևաթղթի հղումը՝

https://www.dgs.ca.gov/-/media/Divisions/OAH/Forms/GJ-Forms/OAH24.pdf?la=en&hash=BEB591E13540FF3FC99D4B5238528704384F7546 Եթե չեք կարող օգտվել առցանց ձևաթղթից, խնդրում ենք կապվել մեզ հետ։

Ձևաթուղթը հատված ունի, որտեղ պետք է բացատրեք այն պատճառը, որի համար պետք է շարունակեք արդար լսումը, եթե այն ձեր առաջին հարցումը չէ։ Կարող եք նաև կցել ցանկացած փաստաթուղթ, որն աջակցում է ձեր շարունակելիության հարցման կարիքը։

Ձևաթուղթը տեղեկացնում է ձեզ, որ անհրաժեշտ է զանգահարել շրջանային կենտրոնի ներկայացուցչին և խնդրել, թե արդյոք նա կհամաձայնի շարունակել արդար լսումը։ Ձևաթղթի հատկացրված հատվածում գրեք շրջանային կենտրոնի անձի անունը և հեռախոսահամարը, որի հետ խոսել եք։ Ձևաթղթի վրա նշեք, թե արդյոք անձը համաձայնել կամ չի համաձայնել շարունակելիությանը։

Դուք կամ ձեր ներկայացուցիչւ պետք է ստորագրեք նշված հատվածը՝ «Լանտերմանի ակտով սահմանված արդար լսումի և որոշման համար հատկացված ժամանակի հրաժարում»։ Շարունակելիություն ստանալու համար դուք պետք է համաձայնեք «հրաժարվել» լսումների վերջնաժամկետներից։ Սա նշանակում է, որ դուք համաձայնում եք, որ արդար լսումը տեղի կունենա ոչ ուշ քան շրջանային կենտրոնի կողմից ձեր արդար լսումի վերաբերյալ պահանջը ստանալուց հետո 50 օր անց։

Ուղարկեք լրացված շարունակելիության մասին ձևաթուղթը OAH-ին։ OAH-ը չի ընդունում փաստաթղթերը ֆաքսով։ Կարող եք փաստաթղթերը փոստով ուղարկել OAH-ին կամ կապվել OAH-ի հետ մանրամասների համար, թե ինչպես կարելի է էլեկտրոնային եղանակով ուղարկել փաստաթղթերը։

Եթե չունեք բավականաչափ ժամանակ շարունակելիության գրավոր միջնորդագիր ներկայացնելու համար, կարող եք փորձել զանգահարել OAH-ին և խնդրել շարունակելիությունը հեռախոսով։

Հրաժարվել առանց կանխակալ կարծիքի

Եթե ձեր լսումի ամսաթիվը շարունակելու/հետաձգելու վերաբերյալ ձեր հարցումը մերժվում է, կամ դուք պատրաստ չեք գնալու արդար լսումի, կարող եք խնդրել, որպեսզի հրաժարվեք արդար լսումից՝ «առանց կանխակալ կարծիքի»։ Սա նշանակում է, որ եթե դուք հրաժարվում եք արդար լսումից, հետագայում այն չի ազդի այս հարցը բողոքարկելու ձեր իրավունքի վրա։ Ավելի լավ է հրաժարվել առանց կանխակալ կարծիքի, քան առանց նախապատրաստվելու գնալ լսումների։ OAH-ը ձեզնից պահանջում է, որ լրացնեք Վճռի ծանուցման ձևաթուղթը։ Ահա ձևաթղթի հղումը՝ https://www.dds.ca.gov/wp-content/uploads/2019/05/DS1804.pdf Եթե չեք կարող առցանց օգտվել ձևաթղթից, խնդրում ենք կապվել մեզ հետ։ Նմուշ նամակի համար տես հավելված E-ն, որպեսզի առանց կանխակալ կարծիքի հրաժարվեք։

Համախմբում

Համախմբան ժամանակ ձեր կարճատև դադարի երկու կամ ավելի շատ գործեր միաժամանակ լսվում են նույն ALJ-ի կողմից։ Դուք կարող եք համախմբման պահանջ ներկայացնել։ OAH-ը կարող է նաև համախմբել ձեր կարճատև դադարի գործերը։ Եթե համաձայն չեք, կարող եք ասել՝ «ոչ»։ ALJ-ը կորոշի, թե արդյոք պետք է համախմբել ձեր կարճատև դադարի գործերը՝ ելնելով օրենքից և գործերի հանգամանքներից։

Բանավոր թարգմանիչներ

Եթե դուք կամ վկան բանավոր թարգմանչի կարիք ունեք, անմիջապես կապվեք OAH-ի հետ։ Կարող եք ձեր արդար լսումի պահանջի ձևաթղթում նշել, որ ձեզ բանավոր թարգմանիչ է հարկավոր։ OAH-ը ձեզ անվճար կտրամադրի վկայագրված բանավոր թարգմանիչ։

Լսումների գտնվելու վայրի մատչելիությունը

Արդար լսումներից շատերն անցկացվում են շրջանային կենտրոնում։ Լսումների գտնվելու վայրերը պետք է հարմարեցված լինեն հաշմանդամություններ ունեցող անձանց համար։ Նախապես տեղեկացեք OAH-ից՝ համոզվելու, որ ձեր գտնվելու վայրը դյուրամատչելի է։ Եթե հաշմանդամություն ունեցող անձին հարկավոր է խելամիտ հարմարեցում, որպեսզի նա այցելի արդար լսումին, այդ դեպքում կապվեք OAH-ի հետ, որպեսզի նրանք կատարեն անհրաժեշտ հարմարեցումները։

Մեկ այլ դատավոր հայցելը

Տեղեկացեք ձեր դատավորի մասին (ALJ, Administrative Law Judge)՝ նախքան արդար լսումը։ Գուցե կարողանաք մեկ այլ ALJ ստանալ, եթե ձեզ նշանակվածներից մեկը կողմնակալության կամ կանխակալ կարծիքի պատմություն է ունեցել։ Դուք սա անում եք՝ լրացնելով միջնորդագիրը, որով հրաժարվում եք (հեռացնում եք) ALJ-ին։ Այս հարցումը կատարելու նմուշ միջնորդագիրը ներառված է հավելված B-ում։

Ձեր գործին նշանակված ALJ-ի մասին տեղեկատվություն գտնելու համար այցելեք OAH-ի կայքէջ՝ https://www.dgs.ca.gov/OAH/Case-Types/General-Jurisdiction/GJ-Calendar (ընդհանուր իրավասության դատարանի օրացույց) և մուտքագրեք ձեր գործի համարը։ ALJ-ը կնշանակվի արդար լսումին նախորդող մոտ ամսաթվին։ Հետո այցելեք այստեղ՝ https://www.dgs.ca.gov/OAH/Case-Types/General-Jurisdiction/Resources/DDS-Decisions և մուտքագրեք ALJ-ի անունը։ Դուք կտեսնեք այն գործերի ցանկը, որի որոշումները կայացրել է ALJ-ը։ Կարդացեք որոշ գործեր, որպեսզի տեսնեք, թե արդյոք ցանկանում եք, որ այս ALJ-ը որոշի ձեր գործը։ Եթե ոչ, միջնորդագիր ներկայացրեք առ այն, որ հրաժարվում եք տվյալ ALJ-ից և ձեր կոնտակտային տվյալների հետ միասին ուղարկեք այն OAH-ին։ Եթե OAH-ից ոչ մի լուր չստանաք, զանգահարեք նախքան արդար լսումը, որպեսզի պարզեք, թե արդյոք ձեր պահանջը բավարարվել էր։ Սովորաբար այն բավարարվում է։

Գլուխ 3 – Արդար լսումին նախապատրաստվելը

Ձեր իրավական փաստարկի սահմանումը

Ձեր իրավական փաստարկն օրենքն ու այն փաստերն են, որոնց ապավինում եք՝ ցույց տալու, որ համապատասխանում եք ձեր հայցած կարճատև դադարի ծառայության ժամերի քանակին։ Նախապատրաստել ձեր իրավական փաստարկը․

  • Ուսումնասիրել օրենքը, որն աջակցում է ձեր դիրքորոշմանը։ Օրենքի որոշ հատված կարելի է գտնել հավելված D-ում։ Հայցվորի լսումի սեղմագրի նմուշ 36-րդ էջին՝ IV գլխագրի ներքո։ ԳՈՐԾՈՂ ՕՐԵՆՔ։
  • Որոնեք և կարդացեք արդար լսումների նախորդ որոշումները հետևյալ հղումով՝ https://www.dgs.ca.gov/OAH/Case-Types/General-Jurisdiction/Resources/DDS-Decisions Որոնեք «կարճատև դադար» (respite) հիմնաբառերով, որպեսզի ծանոթանաք միայն այդ հարցին վերաբերող գործերին։

Շրջանային կենտրոնը գուցե ասի, որ չեք կարող ստանալ կարճատև դադարի ծառայություններ, որովհետև ստանում եք բուժքույրական կամ ներտնային աջակցման ծառայությունների (IHSS, In-Home Supportive Services) ժամեր։ Ամեն դեպքում, դա անպայման չէ, որ այդպես կլինի։ Ծառայության այս ժամերը կարող են միայն կարճատև դադարի ժամեր դիտարկվել, եթե դրանք համապատասխանում են ձեր կարճատև դադարի բոլոր կարիքներին։ Ձեր ստացած կարճատև դադարը գուցե չնվազեցվի, որովհետև դուք ունեք բուժքույրական ծառայության կամ IHSS-ի ժամեր։ Բուժքույրական ծառայությունը և IHSS-ը տարբեր ծառայություններ են, և դրանք կատարում են բոլորովին տարբեր բաներ։

Ձեր փաստարկի նախապատրաստումը

Փաստարկն իրենից ներկայացնում է այն փաստերը, որոնք աջակցում են ձեր՝ կարճատև դադարի ծառայություններին պահանջին։ Փաստարկը կարող է ներառել փաստաթղթեր և վկաների կողմից ներկայացված վկայություն։ Օգտագործեք միայն այն փաստարկը, որը համապատասխանում է տվյալ դեպքում։ Փաստարկը համապատասխան է համարվում, եթե այն օգնում է ապացուցել, որ դուք իրավասու եք կարճատև դադարի համար, որը մերժվել, կրճատվել կամ դադարեցվել էր շրջանային կենտրոնի կողմից։

Գրավոր փաստարկների հավաքում (փաստաթղթեր)

Հավաքեք ցանկացած գրավոր փաստարկ, որն աջակցում է ձեր իրավական հիմնավորմանը։ Փաստարկի որոշ օրինակներ ներառում են՝

  • Կարճատև դադարի ծառայության նկարագրություն,
  • Ձեր IPP-ն, որը նկարագրում է կարճատև դադարի ծառայության նպատակները,
  • Հաշվետվություններ կամ գնահատումներ, որոնք աջակցում են կարճատև դադարի ծառայության կարիքը,
  • Առաջընթացի հաշվետվություններ կարճատև դադարի ծառայության մատակարից,
  • Կարճատև դադարի ծառայության մասին անձնակազմի կամ այլ անձանց ներկայացրած հայտարարագրեր,
  • Կարճատև դադարի ծառայության նախկին հարցումները, և
  • Ցանկացած այլ փաստաթուղթ, որն աջակցում է կարճատև դադարի ծառայության ձեր կարիքը։

Գրառումների համար կարող եք խնդրել դպրոցներից, առողջապահական մատակարարներից և պետական գործակալություններին, որոնք գուցե օգտակար տեղեկատվություն ունենան։ Մի՛ սպասեք գրառումներ հայցելու համար։ Այս փաստթղթերի հավաքումը հաճախ ավելի երկար է տևում, քան դուք կարծում եք։

Կարող եք խնդրել ձեզ ճանաչող մարդկանց, որպեսզի նրանք գրեն նամակներ կամ հայտարարագրեր։ ALJ-ը կարող է ավելի շատ նշանակություն տալ արդար լսումին ներկա գտնված անձի տեղեկատվությանը, քան նամակ կամ հայտարարագիր գրած անձի տրամադրածին։

Դուք իրավունք ունեք տեսնելու ցանկացած գրառում, որն առկա է ձեր շրջանային կենտրոնի ֆայլում, այդ թվում շրջանային կենտրոնի ունեցած գրառումները, որոնք ստացվել են դրսի գործակալություններից կամ անհատներից։ Շրջանային կենտրոնը կարող է գրառումներից օգտվելու թույլտվություն տրամադրել ձեր այդ հարցումը կատարելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում։ Շրջանային կենտրոնը պետք է նաև օգնի ձեզ հասկանալ ձեր գրառումները։ Եթե շրջանային կենտրոնի ֆայլը փաստաթղթեր է պարունակում, որոնք օգնում են հիմնավորել ձեր գործը, ներառեք դրանք ձեր փաստարկում։ Ենթադրություններ մի՛ արեք, որ ALJ-ը կունենա դրանք, քանի որ շրջանային կենտրոնն ունի դրանք։ ALJ-ը միայն տեսնում է այն փաստաթղթերը, որոնք դուք և շրջանային կենտրոնն եք որպես փաստարկ ներկայացնում։

Ուսումնասիրեք շրջանային կենտրոնի Ծառայության գնման (POS, Purchase of Service) քաղաքականությունները, ուղեցույցները և կարճատև դադարի տրամադրման բացառությունները։ Սրանք կարող են հրապարակվել ձեր շրջանային կենտրոնի կայքէջում, կամ կարող եք զանգահարել և պատճենը խնդրել շրջանային կենտրոնից։ Եթե ուղեցույցներն օգտակար են ձեր գործի համար, ներառեք դրանք ձեր փաստարկում։

Դատարան հրավիրեք որևէ գործակալության, որը կտրամադրի գրառումները ձեր արդար լսումի համար։ «Դատական ծանուցագիրը» (subpoena duces tecum) ստիպում է գործակալությանը բերելու իրենց ունեցած գրառումները և հավաստելու ALJ-ին, որ փաստաթղթերը կամ գրառումները չեն փոփոխվել։ Կարող եք խնդրել գործակալությանը սա անել կա՛մ գրավոր հայտարարագրի, կա՛մ բանավոր վկայության միջոցով։ Շրջանային կենտրոնի արդար լսումների դատական ծանուցագիրը կարող եք գտնել այստեղ՝ https://www.dgs.ca.gov/OAH/Case-Types/General-Jurisdiction/Forms/Page-Content/DDS-Forms Եթե չեք կարող օգտվել առցանց ձևաթղթից, խնդրում ենք կապվել մեզ հետ։

Վկաների նախապատրաստում

Վկայի ցուցմունքը նույնպես համարվում է փաստարկի տեսակ։ Հարկավոր է վկաներին դատարան կանչել, եթե նրանք չեն համաձայնում վկայություն տալ, և նրանց վկայությունն օգտակար է ձեր գործի համար։ Դատական ծանուցագիրն իրավական հրամանագիր է, որը նրանց պարտավորեցնում է ներկա գտնվել արդար լսումներին վկայություն տալու համար։ Դատարան կանչեք վկաներին և խնդրեք վկաներին ցուցմունք տալ անմիջապես արդար լսումի ամսաթիվը ստանալուն պես, որպեսզի տվյալ անձինք հասանելի լինեն։ Դատական ծանուցագրի ձևաթուղթը կարելի է գտնել այստեղ՝

https://www.dgs.ca.gov/OAH/Case-Types/General-Jurisdiction/Forms/Page-Content/DDS-Forms Եթե չեք կարող օգտվել առցանց ձևաթղթից, խնդրում ենք կապվել մեզ հետ։

Մտածեք, թե ինչ եք ցանկանում, որ ALJ-ն իմանա ձեր վկաների ցուցմունքից։ Նախապես գրեք հարցերը ձեր վկաների համար։ Վկաների հետ նորից ստուգեք հարցերը՝ համոզվելու, որ նրանք հասկանում են, թե ինչ եք նրանցից պահանջում։ Երբեմն անհրաժեշտ է վերաձևակերպել հարցը, որպեսզի վկան այն հասկանա։ Եթե տեսնում եք, որ ձեր պատասխանը ձեզ չի օգնում, ապա մի՛ տվեք այդ հարցը արդար լսումի ժամանակ։

Նաև պատրաստվեք ինքներդ ձեզ վկայություն տալու համար, քանի որ դուք լավագույն վկան եք ձեր կամ ձեր երեխայի համար։ Պատրաստված եղեք զրուցելու, թե ինչու կարճատև դադարի ծառայությունների կարիք ունեք։ Ասեք, թե ինչու մյուս ծառայությունները հարմար չեն կամ հասանելի չեն։ Տվեք օգտակար օրինակներ, թե ինչու է ձեզ պետք կարճատև դադարի ծառայությունը։

Սովորական վկաները

Սովորական վկաները (ոչ փորձագետները) կարող են ամրապնդել ձեր ներկայացրած գործը։ Սովորական վկաները կարող են ցուցմունք տալ ձեր մասին իրենց իմացած փաստերի վերաբերյալ, այնպես որ մտածեք, թե ով ձեզ ամենից լավ գիտի։ Ընտանիքի անդամները սովորաբար լավ ընտրություն են, ինչպես նաև ներկայիս կամ նախկին խնամքի մատակարարները, հարևանները և սպասարկող մատակարարները։ Ընտրեք սովորական վկաների, ովքեր կլինեն օբյեկտիվ և անկողմնակալ ALJ-ի դիմաց։ Սովորական վկաները կարող են ունենալ գործնական, խորքային տեղեկություններ և պատմություններ, որոնք միայն ձեզ լավ ճանաչող մարդիկ կարող են տրամադրել։

Վկաների ցուցակի փոխանակում և փաստարկներ

Արդար լսումից առնվազն երկու օր առաջ դուք և շրջանային կենտրոնը պետք է տեղեկատվություն փոխանակեք լսումի ժամանակ օգտագործվող տեղեկատվության վերաբերյալ։

Շրջանային կենտրոնը պետք է ձեզ և OAH-ին տրամադրի դիրքորոշման մասին հայտարարությունը լսումից 2 աշխատանքային օր առաջ։ Դիրքորոշման մասին հայտարարությունը պետք է ձեզ փաստեր ապահովի շրջանային կենտրոնի որոշման և որոշմանը նպաստող պատճառների վերաբերյալ, ներառի վկաների մասին տեղեկատվություն, որոնք նա պետք է օգտագործի լսումի ընթացքում և նաև այն բոլոր փաստաթղթերը, որոնք նա կօգտագործի լսումի ժամանակ։ Դիրքորոշման մասին հայտարարությունը պետք է նաև լինի ձեր և ձեր լիազորված ներկայացուցչի նախընտրելի լեզվով։

Դուք պետք է դիրքորոշման մասին հայտարարություն պատրաստեք, եթե այն չեք ցանկանում։ Սակայն լսումից 2 օր առաջ պետք է շրջանային կենտրոնին տաք վկաների ցանկ և թե ինչպես են նրանք ձեզ ճանաչում, ինչպես նաև ցանկացած մասնագիտական գնահատման պատճենը կամ հաշվետվություն, որը պլանավորում եք կիրառել ձեր գործն ապացուցելու համար։ Եթե ցանկանում եք այլ փաստաթղթեր օգտագործել ձեր գործն ապացուցելու համար, կարող եք ցանկացած ժամանակ դրանք տալ OAH-ին և շրջանային կենտրոնին՝ նախքան լսումի սկսվելը կամ լսումի մեկնարկի ժամանակ։

ALJ-ը կարող է չթողնել, որպեսզի դուք կամ շրջանային կենտրոնը ներկայացնի փաստաթղթեր և վկաներ, որոնց մասին մեկը մյուսին տեղեկություն չի տրամադրվել արդար լսումից 2 աշխատանքային օր առաջ։ Արդար լսումի օրը բերեք այս փաստաթղթերի երեք պատճենը՝ Մեկը ձեզ համար, Մեկն ALJ-ի համար, և մեկն այն վկաների համար, ովքեր ցուցմունք են տալու։

Գլուխ 4 – Արդար լսումից առաջ և հետո

Արդար լսումի համար բավականաչափ ժամանակ հատկացրեք։ Արդար լսումը կարող է երկար գործընթաց լինել, այնպես որ ձեզ հետ ջուր և ուտելիք բերեք։ Թուղթ ու գրիչ բերեք, որպեսզի արդար լսումի ժամանակ նշումներ անեք։

Բացման հայտարարություն

Գրեք բացման հայտարարություն։ Բացման հայտարարությունը պարտադիր չէ, սակայն այն օգնում է ALJ-ին բացատրել, թե ինչի մասին է լսումը։ Ձեր բացման հայտարարությունը պետք է նկարագրի ձեր հայցած կարճատև դադարի ծառայությունը և դրա պատճառը։ Այն պետք է ներառի օրենքը, որն աջակցում է ձեր պահանջը։ Նկարագրեք ինքներդ ձեզ կամ ձեր երեխային, որպեսզի ALJ-ը հասկանա, թե դուք և ձեր երեխան ինչի կարիք ունեք։ Ձեր բացման հայտարարությունը պետք է լինի ձեր գործի համառոտ ամփոփագիրը։ Շրջանային կենտրոնը նախ իր բացման հայտարարությունը կտրամադրի։ Իսկ հետո դուք կտաք ձերը։

Վկաների հարցաքննություն

Շրջանային կենտրոնի վկաներ

Շրջանային կենտրոնը նախ իր վկաներին կներկայացնի։ Շրջանային կենտրոնի վկային կարող եք տալ հարցեր, երբ շրջանային կենտրոնն ավարտի իր հարցեր տալը։ Սա կոչվում է «խաչաձև հարցաքննություն»։ Ձեր հարցերը պետք է օգնեն՝ ցույց տալու, որ վկան ինչ-որ բան չի հասկանում, մոռացել է փաստերը կամ ինչ-որ բան սխալ է։ Կարող եք նաև հարցեր տալ, որոնք ցույց են տալիս, որ վկան ինչ-որ մեկի հանդեպ կողմնապահություն ունի, փոխում է իր նախապես ասածը կամ գուցե ճիշտ չի ասում։ Կարող եք հարցեր տալ, որոնք ցույց կտան, որ շրջանային կենտրոնի վկան լավ չի ճանաչում ձեր երեխային կամ չգիտի ձեր ընտանեկան հանգամանքները։ Կարող եք նաև հարցեր տալ՝ ցույց տալու, որ շրջանային կենտրոնի վկան ոչ ճշգրիտ ենթադրություններ է արել կամ չի դրսևորում տվյալ դեպքին բնորոշ դատողություն, այլ հույսը դնում է կամայականության կանոնի կամ քաղաքականության վրա՝ ձեր կարճատև դադարի գործը որոշելու համար։

Առանձնակի ուշադրություն դարձրեք, մինչ շրջանային կենտրոնի վկաները ցուցմունք են տալիս։ Գուցե թուլություն նկատեք, որի մասին կարող եք տեղեկանալ ձեր խաչաձև հարցաքննության ժամանակ։ Այլապես, շարունակեք խաչաձև հարցաքննության հարցեր տալը, որոնք գրել էիք լսումից առաջ։ Լավ միտք է տալ որևէ հարց, եթե արդեն չգիտեք պատասխանը, միայն եթե չեք կարծում, որ հավանական պատասխանը մեծապես կօգնի ձեր փաստարկին։

Ձեր սեփական վկաները

Հաջորդը հարցեր կտաք ձեր սեփական վկաներին։ Սա կոչվում է «ուղիղ հարցաքննություն»։ Վկաները պետք է միայն խոսեն այն բաների մասին, որոնք նրանք արել են, կամ տեսել, կամ անձամբ լսել։

Տվեք կարճ, պարզ և հստակ հարցեր։

Բացի ձեր հիմնական փաստարկը ներկայացնելուց, ձեր վկաներին կարող եք հարցեր տալ, որպեսզի հերքեք շրջանային կենտրոնի վկաների ասածները։ Հակառակ դեպքում, շարունակեք տալ այն հարցերը, որոնք լսումից առաջ էիք նախապատրաստել։ Կարող եք տալ լրացուցիչ հարցեր, եթե ձեր վկայի պատասխանը հստակ չէ։

Շրջանային կենտրոնը հնարավորություն կունենա խաչաձև հարցաքննելու ձեր վկաներին։ ALJ-ը նույնպես կարող է հարցեր տալ վկաներին։ Երբ շրջանային կենտրոնը խաչաձև հարցաքննի ձեր վկային, դուք հնարավորություն կունենաք լրացուցիչ հարցեր տալ ձեր վկային։ Սա կոչվում է «վերաուղղորդող հարցաքննություն»։ Կարող եք ասել, որպեսզի ձեր վկան պարզաբանի կամ վերաձևակերպի որևէ բացասական բան, որն ի հայտ է եկել խաչաձև հարցաքննության ընթացքում։

Փակման հայտարարություն/լսումներ մասին սեղմագիր

Արդար լսումի ընթացքում գուցե հասկանաք, որ ALJ-ը չունի ողջ տեղեկատվությունը ճիշտ որոշում կայացնելու համար։ Եթե այդպես է, կարող եք ALJ-ին խնդրել «գրառումը բաց պահելու համար»։ ALJ-ը սրան կարող է «այո» կամ «ոչ» պաասխանել։ Եթե ALJ-ը համաձայնում է բաց պահել գրառումը, այն երկու կողմերին էլ թույլ կտա լրացուցիչ փաստաթղթեր և տեղեկություններ տալ ALJ-ին լսումից հետո։

ALJ-ը սովորաբար փակման հայտարարություն կպահանջի արդար լսումից հետո՝ փաստարկներն ամփոփելու նպատակով։ Ամփոփեք արդար լսումին ձեր ներկայացրածը և վերահաստատեք ձեր դիրքորոշումը, որ դուք կարճատև դադարի ծառայության իրավունք ունեք։ Երբեմն երկու կողմերն էլ համաձայնում են փակման գրավոր սեղմագիր կազմել բանավոր հայտարարության փոխարեն։ Այս տարբերակը ձեզ հնարավորություն է տալիս մտածելու ամբողջ ցուցմունքի վերաբերյալ՝ նախքան ձեր փաստարկն ամփոփելը։ Լսումի գրավոր սեղմագիրը պետք է ձեր ներկայացրած տեղեկությունները և փաստերը տրամադրի և նշի օրենքը, որն աջակցում է ձեր կարճատև դադարին վերաբերող գործին։ Եթե ALJ-ը բաց է պահել գրառումը լսումից հետո և լրացուցիչ փաստարկների թույլտվություն է տվել, կարող եք ներառել այն ձեր լսումի սեղմագրում։ Լսումի սեղմագրի նմուշը ներառված է հավելված D-ում։

Արդար լսումից հետո

Ձեր արդար լսումից հետո ALJ-ը 10 աշխատանքաին օր ունի որոշում կայացնելու համար։ Որոշումը պետք է կայացվի ձեր բողոքարկումը հայցելուց հետո ոչ ուշ քան 80 օր անց։ ALJ-ի որոշումը պետք է՝

  • Գրված լինի պարզ, առօրյա լեզվով,
  • Թարգմանված լինի ձեր նախընտրելի լեզվով,
  • Ներառի փաստերի ամփոփագիր,
  • Ներառի փաստարկի մասին հայտարարություն, որն ALJ-ն օգտագործել է որոշում կայացնելու համար,
  • Ամեն խնդրի կամ հարցի վերաբերյալ որոշում ներառեք թե՛ լսումի պահանջում, թե՛ լսումի ընթացքում ներկայացված։ և
  • Նշեք օրենքները, կանոնակարգերը և քաղաքականությունները, որոնք աջակցում են ALJ-ի որոշմանը։

Եթե համաձայն չեք արդար լսումի որոշման հետ, դուք ունեք երկու տարբերակ։

Նախ, կարող եք վերանայում պահանջել, եթե կարծում եք, որ որոշումն ունի փաստական կամ իրավական սխալներ։ Վերանայումը կարող եք պահանջել որոշումի կայացումից հետո 15 օրվա ընթացքում։ Լսումների հարցերով մեկ այլ աշխատակից կվերանայի ձեր պահանջը։ Վերանայման համար ձեր հարցումը բավարարելու կամ մերժելու մասին որոշումը կկայացվի 15 օրվա ընթացքում։

Երկրորդը, կարող եք բողոքարկել ձեր վարչաշրջանի գերագույն դատարանին։ Դուք պետք է բողոքարկեք արդար լսումի մասին որոշումն ստանալուց հետո 180 օրվա ընթացքում։ Սա բարդ գործընթաց է, և հավանաբար իրավաբանի կարիք ունենաք։ Այս գործընթացի մասին մանրամասների համար ուսումնասիրեք Լանտերմանի ակտի 10-րդ գլուխը՝ https://rula.disabilityrightsca.org/rula-book/chapter-10-appeals-and-complaints-disagreements-with-regional-centers-developmental-centers-or-service-providers/

Հավելված

Հավելված B․ Դատավորին փոխելու հարցման նմուշ

Հրատարակություն #7136.10 Հավելված B (pdf)

Հավելված C․ Հայցվորի վկայությունների նմուշ և փաստարկների ցանկ

Հրատարակություն #7136.10 Հավելված C (pdf)

Հավելված D․ Հայցվորի լսումների սեղմագրի նմուշ

Հրատարակություն #7136.10 Հավելված D (pdf)

Հավելված E․ Լսումից հրաժարվելու ձևաթղթի նմուշ (Վճռի ծանուցման ձևաթուղթ DS1804)

Վճռի ծանուցման ձևաթուղթ DS1804Սեղմեք այստեղ(Անգլերեն)