Օգնական կենդանիները բնակատեղում․ ուղեկցող կենդանիներ և հոգեպես աջակցող կենդանիներ

Publications
#F115.10

Օգնական կենդանիները բնակատեղում․ ուղեկցող կենդանիներ և հոգեպես աջակցող կենդանիներ

This tells you about your right to have an assistance animal when your housing does not allow pets.  Assistance animal means an animal you need lives in your home. It can be a service animal or an emotional support animal. This pub tells you what to do if your landlord will not let you keep your assistance animal and tells you where to get help.

Հրաժարում պատասխանատվությունից: Այս հրապարակումը միայն իրավական տեղեկատվություն է և ձեր անհատական իրավիճակի վերաբերյալ իրավաբանական խորհրդատվություն չէ: Այն արդի է տեղադրման օրվա դրությամբ: Մենք փորձում ենք պարբերաբար թարմացնել մեր նյութերը։ Այնուամենայնիվ, օրենքները պարբերաբար փոփոխվում են։ Եթե ցանկանում եք համոզվել, որ օրենքը չի փոխվել, դիմեք DRC կամ մեկ այլ իրավաբանական գրասենյակ:

I. Ո՞րն է ուղեկցող կենդանու և հոգեպես աջակցող կենդանու տարբերությունը

Ուղեկցող կենդանին և հոգեպես աջակցող կենդանին երկու տարբեր կատեգորիաների կենդանիներ են, որոնք կարող են աջակցել հաշմանդամություն ունեցող մարդկանց։

Կարևոր է հասկանալ, թե օգնական կենդանիների երկու տեսակների միջև ինչ իրավական տարբերություն կա, քանի որ ձեր իրավիճակից կախված՝ գործող կանոնները կարող են տարբեր լինել։

Ուղեկցող կենդանին շուն է կամ փոքրիկ ձի, որն աշխատում, աջակցում կամ առաջադրանքներ է կատարում հաշմանդամություն ունեցող անձի համար։ Միայն շները կամ փոքրիկ ձիերը կարող են ուղեկցող կենդանիներ լինել։ Ուղեկցող կենդանիները պետք է վարժեցվեն ձեր հաշմանդամությանը հատուկ առաջադրանքներ կատարելու համար։ Ուղեկցող կենդանիները, որոնք վարժեցման փուլում են, չեն համարվում ուղեկցող կենդանիներ, սակայն վարժեցման նպատակով նրանց կարող եք Կալիֆոռնիայի հանրային վայրեր բերել։ Եթե վարժեցման փուլում գտնվող ուղեկցող կենդանին վնաս է հասցնում, ձեզ կարող են օրենքով պատասխանատվության ենթարկել և պահանջել վճարել վնասի դիմաց։

Հոգեպես աջակցող կենդանի կարող է լինել ցանկացած կենդանի, որն անձի հաշմանդամության մեկ կամ մի քանի ախտանիշները մեղմացնող հարմարավետություն կամ աջակցություն է ապահովում։ Հաշմանդամությունը մեղմացնող հարմարավետություն կամ աջակցություն ապահովելու համար հոգեպես աջակցող կենդանիները հատուկ վարժեցման կարիք չունեն։ Հոգեպես աջակցող կենդանիները չեն կարող հանրային վայրեր մուտք գործել այնպես, ինչպես ուղեկցող կենդանիները։  Եթե հոգեպես աջակցող կենդանի ունեք, օրենքով ձեզ չի թույլատրվում կենդանուն բերել բիզնես տարածքներ, և ընկերությունը կարող է օրենքով թույլ չտալ ձեզ մուտք գործել։ Հոգեպես աջակցող կենդանուն որպես վարժեցված ուղեկցող կենդանի սուտ ներկայացնելը համարվում է օրենքի խախտում, որի համար որպես պատիժ սահմանվում է մինչև վեց ամսվա ազատազրկում և (կամ) մինչև 1000 ԱՄՆ դոլարի տույժ (Քրեական օրենսգրքի բաժին 365.7(a))։

II. Արդյո՞ք բնակատեղ տրամադրողը կարող է պահանջել ինձնից հայտնել, որ օգնական կենդանի ունեմ և հաստատել, որ իմ կենդանին օգնական կենդանի է

Ա. Ուղեկցող կենդանիներ

  1. Եթե ունեք ուղեկցող կենդանի (շուն կամ փոքրիկ ձի), բնակատեղ տրամադրողն օրենքով ավելի շատ սահմանափակումներ կարող է խնդրել։ Եթե դիմում եք վարձակալության համար, ընդհանուր առմամբ կարիք չկա հայտնել, որ ուղեկցող կենդանի ունեք։ Սակայն կախված նրանից, թե վարձակալության դիմումում կենդանիների մասին ինչ հարցեր կան, պետք է ձեր առանձնահատուկ իրավիճակի համար իրավական խորհրդատվություն ստանաք։ Ըստ օրենքի, եթե հայտնում եք այդ մասին, կամ բնակատեղ տրամադրողն արդեն գիտի, որ կենդանի ունեք, նա կարող է միայն հարցնել․
    1. Արդյո՞ք կենդանին ձեր հաշմանդամության համար է պահանջվում։
    2. Կենդանին ինչպիսի՞ աշխատանքի կամ առաջադրանք կատարելու համար է վարժեցվել:
  2. Բնակատեղ տրամադրողը չի կարող պահանջել, որ վարժեցումը հաստատող փաստաթուղթ կամ հավաստագիր տրամադրեք, սակայն ուղեկցող կենդանին պետք է իր կենդանավարի հսկողության տակ լինի։ 
    Օրինակ՝ «հսկողության տակ» նշանակում է, որ հանրային վայրերում ուղեկցող կենդանուն պետք է պահեք վզափոկով, լծասարքով կամ կապելու այլ հարմարանքով և ազատ արձակեք կենդանուն միայն որոշակի պահերի, երբ նա պետք է առաջադրանք կատարի։ Սակայն առաջադրանքն ավարտելուց հետո այն պետք է կրկին կապվի։ Տերը պետք է ազդանշաններով արդյունավետորեն ցուցումներ տա ուղեկցող կենդանուն, իսկ ուղեկցող կենդանին պետք է ենթարկվող լինի։ Տերը պետք է հետևի, որ կենդանին անընդհատ չհաչա կամ առանց տիրոջ չթափառի։
  3. Բնակատեղ տրամադրողը կարող է ստորագրված փաստաթղթով, օրինակ՝ լիզինգի պայմանագրով ապահովել, որ ուղեկցող կենդանիով անձը ճշմարտությունն է ասում։  Հոգեպես աջակցող կենդանուն որպես վարժեցված ուղեկցող կենդանի սուտ ներկայացնելը համարվում է օրենքի խախտում, որի համար հավանական վտարումից բացի որպես պատիժ սահմանվում է մինչև վեց ամսվա ազատազրկում և (կամ) մինչև 1000 ԱՄՆ դոլարի տույժ (Քրեական օրենսգրքի բաժին 365.7(a))։

Բ․ Հոգեպես աջակցող կենդանի (ESA)

  1. Եթե հոգեպես աջակցող կենդանի ունեք, բնակատեղ տրամադրողը կարող է ձեր հաշմանդամությունը և հաշմանդության համար հոգեպես աջակցող կենդանու կարիքը հաստատող փաստաթղթեր պահանջել։ Բնակատեղ տրամադրողը կարող է նաև խնդրել, որ ներկայացնեք հոգեպես աջակցող կենդանու կարիքը հաստատող բժշկական տեղեկանք, տրված բժիշկ-մասնագետի կողմից, սակայն բնակատեղ տրամադրողը չի կարող ձեր ախտորոշման վերաբերյալ մանրամասն տեղեկություններ պահանջել։ Հոգեպես աջակցող կենդանուն տանը պահելու դիմումի նմուշը տե՛ս այս փաստաթղթի վերջում։

HUD-ի և CRD-ի մանրամասն տեղեկությունների համար անցեք հետևյալ հղումով՝ https://www.hud.gov/sites/dfiles/PA/documents/HUDAsstAnimalNC1-28-2020.pdf

https://calcivilrights.ca.gov/wp-content/uploads/sites/32/2022/12/Emotional-Support-Animals-and-Fair-Housing-Law-FAQ_ENG.pdf

III. Բնակատեղ տրամադրողը կարո՞ղ է գումար գանձել իմ օգնական կենդանու համար

Ոչ, բնակատեղ տրամադրողը չի կարող տնային կենդանու վարձավճար կամ դեպոզիտ գանձել, քանի որ օգնական կենդանիները (ինչպես ուղեկցող, այնպես էլ հոգեպես աջակցող) տնային կենդանիներ չեն համարվում։ Սակայն ձեզնից գուցե պահանջվի վճարել օգնական կենդանու հասցրած վնասի դիմաց։

IV. Բնակատեղ տրամադրողը կարո՞ղ է պահանջել, որ հետևեմ նահանգային/տեղական իշխանության օրենքներին, որոնք գործում են բոլոր կենդանիների համար

Այո, բնակատեղ տրամադրողը կարող է պահանջել, որ ձեր օգնական կենդանին լիցենզավորվի կամ պատվաստվի ձեր բնակավայրի բոլոր կենդանիների համար գործող նահանգային/տեղական իշխանության այն օրենքների համաձայն։

V. Բնակատեղ տրամադրողը կարո՞ղ է իմ օգնական կենդանու համար այլ սահմանափակումներ կիրառել

«Տնային կենդանիներ չեն թույլատրվում» կանոնը օգնական կենդանիների համար չի գործում։

Ընդհանուր առմամբ բնակատեղ տրամադրողը չի կարող քաշի և ցեղատեսակի սահմանափակումներ կիրառել ձեր օգնական կենդանիների համար։ Սակայն բնակատեղ տրամադրողները երբեմն կարող են մեկ այլ իրավական հիմք գտնել, որպեսզի ցեղատեսակից կախված՝ արգելեն շներին։ Օգտակար կլինի, եթե ձեր առանձին իրավիճակը քննարկեք իրավախորհրդատուի հետ։

VI. Ի՞նչ իրավունքներ ունեմ, եթե ապրում եմ կացարանում

Կացարանում ապրելու ընթացքում ձեզ պետք է թույլատրեն ուղեկցող կամ հոգեպես աջակցող կենդանիներ պահել։

Եթե հոգեպես աջակցող կենդանի ունեք, նրան ձեզ մոտ պահելու համար անհրաժեշտ է ողջամիտ հարմարություն խնդրել։ Սակայն հոգեպես աջակցող կենդանու մուտքը կացարանի հանրային տարածքներ գուցե չթույլատրվի։

Ուղեկցող կենդանուն կարող են թույլատրել մտնել սննդի ընդհանուր տարածքներ և այլ տարածքներ, որտեղ ձեզ թույլատրված է մտնել։

VII. Ի՞նչ է ողջամիտ հարմարությունը, և արդյո՞ք
պետք է ողջամիտ հարմարություն ունենամ իմ օգնական կենդանու համար

Ողջամիտ հարմարությունը բացառություն կամ փոփոխություն է բնակատեղ տրամադրողի կանոններում, քաղաքականություններում կամ գործելակերպերում։

Ուղեկցող կենդանիների դեպքում ձեզ ուղեկցող կենդանուն ձեզ հետ ձեր տանը պահելու համար ողջամիտ հարմարություն պահանջելու կարիք չկա, նույնիսկ եթե բնակատեղ տրամադրողն ունի «Տնային կենդանիներ չեն թույլատրվում» կանոնը կամ նման այլ կանոններ։

Հոգեպես աջակցող կենդանիների դեպքում կարող է ողջամիտ հարմարություն խնդրելու անհրաժեշտություն լինել, եթե բնակատեղ տրամադրողն այնպիսի կանոն, քաղաքականություն կամ գործելակերպ ունենա, որով արգելվի նման կենդանի ունենալը։

Թեև պարտադիր չէ, որ ողջամիտ հարմարության դիմումները գրավոր լինեն, սակայն դիմումը գրավոր ուղարկելը (և պատճենը ձեզ մոտ պահելը) կօգնի պաշտպանել ձեզ։ Հոգեպես աջակցող կենդանուն տանը պահելու դիմումի նմուշը տե՛ս այս փաստաթղթի վերջում։

Բնակատեղ տրամադրողը պետք է անմիջապես պատասխանի ձեր դիմումին։ Եթե բնակատեղ տրամադրողը ողջամիտ ժամկետում չպատասխանի, դա կարող է ողջամիտ հարմարության մերժում և հաշմանդամության հիմքով խտրականություն համարվել։  

HUD-ի մանրամասն տեղեկությունները տե՛ս այստեղ՝ https://www.hud.gov/sites/dfiles/PA/documents/HUDAsstAnimalNC1-28-2020.pdf

VIII. Բնակատեղ տրամադրողը կարո՞ղ է մերժել օգնական կենդանուն ձեր տանը որպես ուղեկցող կենդանի պահելու ձեր դիմումը

Որոշ սահմանափակ հանգամանքներում բնակատեղ տրամադրողը կարող է օրենքով մերժել օգնական կենդանի պահելու ձեր դիմումը, եթե կենդանին․

  1. ձեր հաշմանդամության կամ ձեր տնային տնտեսության անդամի հաշմանդամության հետևանքով անհրաժեշտ չէ,
  2. անմիջական վտանգ է ներկայացնում այլ մարդկանց կամ սեփականության համար,
  3. կենդանավարի խնամքի կամ հսկողության տակ չէ կամ ընտելացված չէ,
  4. չափազանց մեծ ծախսեր է պահանջում կամ վարչական տեսանկյունից ծանր բեռ է,
  5. հիմնովին փոխում է այն ծառայությունների բնույթը, որոնք մատուցում են բնակատեղ տրամադրողը կամ համատիրությունը։
    Օրինակ՝ Ձեր օգնական կենդանու կերակրման, զբոսանքի կամ նրա հետևից մաքրելու համար պատասխանատու եք դուք։ Եթե բնակատեղ տրամադրողին խնդրեք կերակրել, ման տալ օգնական կենդանուն կամ մաքրել նրա հետևից, դա կարող է համարվել բնակատեղ տրամադրողի կողմից մատուցվող ծառայության էական փոփոխություն («հիմնովին փոփոխում»):

IX. Կա՞ն ծրագրեր, որոնք ֆինանսապես կօգնեն ինձ խնամել օգնական կենդանուն

Միայն ուղեկցող շների համար և ոչ հոգեպես աջակցող կենդանիների համար։

Եթե ձեզ անհրաժեշտ է օգնություն ձեզ ուղեկցող շան ծախսերը հոգալու համար, Կալիֆոռնիայում գործում է ծրագիր, որն այդ ծախսերի սուբսիդավորման համար ամսական 50 ԱՄՆ դոլար է առաջարկում։ Այդ ծրագրի մասին մանրամասն տեղեկությունները տե՛ս այստեղ՝ https://www.cdss.ca.gov/assistance-dogs.

X. Ի՞նչ տարբերակներ ունեմ, եթե կարծում եմ, որ բնակատեղ տրամադրողն օգնական կենդանի ունենալու հարցում խտրական վերաբերմունք է ցուցաբերում իմ հանդեպ

  1. Բնակատեղ տրամադրողի դեմ բնակարանային հարցերում խտրականություն կիրառելու բողոք ներկայացրեք Կալիֆոռնիայի Քաղաքացիական իրավունքների պաշտպանության դեպարտամենտին։ Այս գործընթացի մասին մանրամասն տեղեկությունները տե՛ս այստեղ՝ https://calcivilrights.ca.gov/complaintprocess/
  2. Բնակատեղ տրամադրողի դեմ բնակարանային հարցերում խտրականություն կիրառելու բողոք ներկայացրեք ԱՄՆ Բնակարանաշինության և քաղաքաշինության դեպարտամենտի Առանց խտրականության բնակատեղի տրամադրման և հավասար հնարավորության ապահովման գրասենյակին։ Այս գործընթացի մասին մանրամասն տեղեկությունները տե՛ս այստեղ՝ https://www.hud.gov/program_offices/fair_housing_equal_opp/online-complaint
  3. Բնակատեղ տրամադրողի դեմ ներկայացրեք դատական հայց նահանգային կամ դաշնային դատարանին։

XI. Օրենքներ, որոնք գործում են բոլոր օգնական կենդանիների համար

Ստորև բերված են այս ռեսուրսի հիմքում ընկած որոշ օրենքներ, որոնք ավելի խորը և մանրամասն տեղեկություններ են տրամադրում։

  1. Հաշմանդամություն ունեցող ամերիկացիների մասին դաշնային օրենքի (ADA) Դրույթ II և Դրույթ III,  https://www.ada.gov/law-and-regs/ada/
  2. Առանց խտրականության բնակատեղի փոփոխությունների մասին դաշնային օրենք և Աշխատունակության վերականգնման մասին օրենքի Բաժին 504  https://www.hud.gov/program_offices/fair_housing_equal_opp/fair_housing_and_related_law
  3. Կալիֆոռնիայի Հաշմանդամություն ունեցող անձանց մասին օրենք և Կալիֆոռնիայի Աշխատանքի տեղավորման և բնակատեղով ապահովման հարցերում խտրականությունն արգելող օրենք, https://calcivilrights.ca.gov/legalrecords/?content=law#law

XII. Հոգեպես աջակցող կենդանու համար ողջամիտ հարմարություն խնդրելու նամակի նմուշ․

Հարգելի [տանտիրոջ և (կամ) սեփականության կառավարչի անունը]

Ես ապրում եմ [հասցե] հասցեում գտնվող Ձեր սեփականությունում/դիմում եմ [հասցե] հասցեում գտնվող Ձեր սեփականությունը վարձակալելու համար։ Ես գրում եմ Ձեզ իմ հաշմանդամության համար ողջամիտ հարմարություններ/ձևափոխություններ խնդրելու նպատակով․ Անհրաժեշտ է, որ ինձ հետ հոգեպես աջակցող կենդանի ապրի։                                                                                                                                                                                 

Այս խնդրանքը կապված է իմ հաշմանդամության հետ, քանի որ․

________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________

Իմ [բժիշկը/հոգեբույժը/հոգեբանը/թերապևտը/սոցիալական աշխատողը/մասնագիտական հիվանդությունների բժիշկը/այլ անձ] այս հարմարությունները/ձևափոխությունները համարել է անհրաժեշտ իմ հաշմանդամության պատճառով: Անհրաժեշտության դեպքում կարող եմ տրամադրել այդ տեղեկանքը։

Դաշնային և նահանգային օրենսդրությամբ պահանջվում է, որ բնակատեղ տրամադրողը հաշմանդամություն ունեցող վարձակալներին/բնակիչներին և վարձակալման դիմումատուներին ողջամիտ հարմարություն տրամադրի:

Խնդրում եմ այս դիմումին գրավոր պատասխանեք մինչև [ամսաթիվ]։ Խնդրում եմ հասկացեք, ողջամիտ հարմարության դիմումին չպատասխանելը, պատասխանի անհարկի ուշացումը կամ անօրինական ձևով ողջամիտ հարմարության դիմումը մերժելը նշանակում է խտրականություն հաշմանդամության հիմքով։ Տե՛ս 2 CCR §12177(e)։ Ինձ հետ կարող եք կապվել հետևյալ կոնտակտային տվյալներով՝ [ձեր էլ. փոստի հասցեն]։ Շնորհակալություն այս դիմումին ուշադրություն դարձնելու համար։

 

Հարգանքով,
[Ձեր անունը]
[Ձեր հասցեն]