Ձեր մայրենի լեզվի իրավունքները Վաղ մեկնարկի ծրագրի շրջանակներում

Publications
#F100.10

Ձեր մայրենի լեզվի իրավունքները Վաղ մեկնարկի ծրագրի շրջանակներում

Այս տեղեկատվական թերթիկը ձեզ տեղեկություններ է տալիս Վաղ մեկնարկի ծրագրի շրջանակներում տարածաշրջանային կենտրոնից ձեր մայրենի լեզվով տեղեկատվություն և ծառայություններ ստանալու ձեր իրավունքների մասին: Early Start-ը սպասարկում է նորածիններին և մինչև 3 տարեկան երեխաներին, ովքեր ունեն զարգացման ուշացումներ:

Հրաժարում պատասխանատվությունից: Այս հրապարակումը միայն իրավական տեղեկատվություն է և ձեր անհատական իրավիճակի վերաբերյալ իրավաբանական խորհրդատվություն չէ: Այն արդի է տեղադրման օրվա դրությամբ: Մենք փորձում ենք պարբերաբար թարմացնել մեր նյութերը։ Այնուամենայնիվ, օրենքները պարբերաբար փոփոխվում են։ Եթե ցանկանում եք համոզվել, որ օրենքը չի փոխվել, դիմեք DRC կամ մեկ այլ իրավաբանական գրասենյակ:

Այս ամփոփաթերթը ձեր մայրենի լեզվով տեղեկություններ է տալիս շրջանային կենտրոնից ձեր տեղեկատվություն և ծառայություններ ստանալու իրավունքների մասին Վաղ մեկնարկի ծրագրի շրջանակներում։ Վաղ մեկնարկը սպասարկում է նորածիններին և մինչև 3 տարեկան երեխաների, ովքեր զարգացման հապաղումներ ունեն։

Կալիֆոռնիայի օրենքը, որը հայտնի է որպես Սենատի նախագիծ (SB, Senate Bill) 555 (Correa), պարզաբանում է շրջանային կենտրոնի պարտականությունը Վաղ մեկնարկի ծրագրի շրջանակներում, որպեսզի ձեր մայրենի լեզվով տեղեկատվություն և ծառայություններ տրամադրի ձեզ։ Օրենքը կարող եք գտնել այստեղ՝ http://www.leginfo.ca.gov/pub/13-14/bill/sen/sb_0551-0600/sb_555_bill_20131009_chaptered.pdf

Որոշ մարդիկ, ովքեր շրջանային կենտրոններից ծառայություններ են ստանում, անգլերեն չեն խոսում կամ սահմանափակ չափով են խոսում և հասկանում անգլերեն լեզուն: Չկա պահանջ, որ դուք պետք է խոսեք, կարդաք կամ գրեք անգլերեն, որպեսզի ստանաք ձեզ անհրաժեշտ ծառայությունները, որոնց կարիքը դուք կամ ձեր երեխան ունեք շրջանային կենտրոնից: Այս օրենքներն օգնում են, որ անգլերեն չխոսող կամ սահմանափակ խոսող սպասառուները և նրանց ընտանիքները շրջանային կենտրոնների ծառայությունների և օժանդակությունների մասին հավասար տեղեկատվություն ունենան:

  1. Ո՞րն է համարվում «մայրենի լեզու»։

    Վաղ մեկնարկի ծրագրի շրջանակում «մայրենի լեզուն» սովորաբար այն լեզուն է, որով խոսում են երեխայի ծնողները։ 34 C.F.R. բաժին 303.25(a), Կալիֆոռնիայի Կառավարության օրենսգրքի բաժին 95020(g)(1)։ Օրինակ, եթե խոսում եք սահմանափակ անգլերենով, իսկ սովորաբար խոսում եք իսպաներեն, այդ դեպքում ձեր մայրենի լեզուն իսպաներենն է։

  2. Ի՞նչ տեղի կունենա, եթե ես խուլ եմ, լսողության դժվարություն ունեմ, կույր կամ տեսողության խանգարում ունեմ: Ի՞նչն է ինձ համար նշանակում մայրենի լեզու Վաղ մեկնարկի ծրագրի շրջանակներում։

    Եթե դուք խուլ եք կամ ծանր եք լսում, կույր եք կամ տեսողության խնդիր ունեք, «մայրենի լեզու» նշանակում է հաղորդակցության այն մեթոդը, որ սովորաբար դուք օգտագործում եք։ Սա կարող է ներառել, օրինակ՝ ժեստերի լեզուն, բրայլյան կամ շրթունքները կարդալու միջոցով հաղորդակցությունը։ 34 C.F.R. բաժին 303.25(b), Կալիֆոռնիայի Կառավարության օրենսգրքի բաժին 95020(g)(1)։

  3. Եթե իմ երեխան գնահատվում է և նախնական ընդունելություն է ստանում Վաղ մեկնարկի համար կամ դրա շրջանակներում տրամադրվող ծառայությունների համար, արդյոք իրավո՞ւնք ունեմ անցնել գանահատում իմ մայրենի լեզվով։

    Այո: Գնահատումները և նախնական ընդունելությունները պետք է անցկացվեն ձեր մայրենի լեզվով, բացառությամբ այն դեպքերի, երբ շրջանային կենտրոնը կարող է ցույց տալ, որ դա հնարավոր չէ։ 34 C.F.R. բաժին 303.321(a)(5), Կալիֆոռնիայի Կառավարության օրենսգրքի բաժին 95020(g)(1)։ Եթե ձեր մայրենի լեզուն վիետնամերեն է, շրջանային կենտրոնը պետք է գնահատումն ու նախնական ընդունելությունն անցկացնի վիետնամերեն լեզվով։ Այս գանահտումը, իրավասությունը որոշելու համար անցկացվվող հանդիպումը, առաջին Անհատական ընտանեկան ծառայության պլանի (IFSP, Individualized Family Service Plan) հանդիպումը պետք է անցկացվի ձեր մայրենի լեզվով՝ շրջանային կենտրոն ուղղորդվելուց հետո 45 օրվա ընթացքում։ 34 C.F.R բաժին 303.310, Կալիֆոռնիայի Կառավարության օրենսգրքի բաժին 95020(b)։

  4. Որո՞նք են ընտանեկան գնահատումները։ Արդյոք ընտանեկան գնահատումը պետք է անցկացվի գնահատվող ընտանիքի անդամի մայրենի լեզվով։

    Այո: Ցանկացած ընտանիքի անդամի գնահատումը, որպես ընտանեկան գնահատման մաս, պետք է անցկացվի այդ անդամի մայրենի լեզվով, եթե միայն շրջանային կենտրոնը չի ապացուցում, որ դա անելը հնարավոր չէ։ 34 C.F.R. բաժիններ 303.321(a)(6), 303.25, Կալիֆոռնիայի Կառավարության օրենսգրքի բաժին 95020(g)(1)։

  5. Ի՞նչ կասեք IFSP-ի հանդիպումների մասին։ Արդյոք դրանք պետք է լինե՞ն մայրենի լեզվով։

    Այո: Դուք իրավունք ունեք, որ IFSP-ի պլանավորման գործընթացը և IFSP-ի հանդիպումն անցկացվեն ձեր ընտանիքի մայրենի լեզվով, եթե միայն շրջանային կենտրոնը չի ապացուցում, որ դա անելը հնարավոր չէ։ 34 C.F.R. բաժին 303.342(d), Կալիֆոռնիայի Կառավարության օրենսգրքի բաժին 95020(g)(1)։ IFSP-ն պետք է վերանայվի վեց ամիսը մեկ կամ ավելի հաճախ, երբ դա անհրաժեշտ է։ 34 C.F.R. բաժին 303.342(b), 17 C.C.R. բաժին 52102(b)։

  6. Ես կարո՞ղ եմ IFSP-ի պատճենն ստանալ իմ մայրենի լեզվով:

    Շրջանային կենտրոնը պետք է ձեր մայրների լեզվով ամբողջությամբ բացատրի ձեզ, թե ինչն է ներառված IFSP-ում։ 34 C.F.R. բաժին 303.342(e)։

    Շրջանային կենտրոնը նաև պետք է ձեր մայրենի լեզվով տրամադրի IFSP-ի պատճենը, միայն եթե Զարգացման ծառայությունների վարչությունը (DDS, Department of Developmental Services) չի որոշում, որ դա անհարկի դժվարություն է։ Կալիֆոռնիայի կառավարության օրենսգրքի բաժին 95020(g)(1), 2 CCR 11162(c)։

  7. Որքա՞ն շուտ կարող եմ իմ IFSP-ի պատճենն ստանալ իմ մայրենի լեզվով:

    Խելամիտ ժամկետի ընթացքում, միայն եթե DDS-ը չի ասում, որ շրջանային կենտրոնի համար դա անհարրկի բեռ է։ Կալիֆոռնիայի կառավարության օրենսգրքի բաժին 95020(g)(1), 2 CCR 11162(c)։ Դուք կկարողանաք ստանալ IFSP-ի թարգմանված օրինակն ավելի շուտ, եթե հիշեցնում եք շրջանային կենտրոնին, որ որքան շուտ ստանաք թարգմանված IFSP-ն, այնքան ավելի շուտ կկարողանաք համաձայնել ծառայություններին, և ձեր երեխան կկարողանա ստանալ ծառայություններ։ Որքան ավելի շուտ ձեր երեխան ստանա խնդիր(ներ)ը հասցեագրող ծառայությունները, այնքան ավելի շատ ժամանակ կա դրական արդյունք ունենալու համար։

  8. Շրջանային կենտրոնը պարտավո՞ր է փաստաթղթով հաստատել, թե որն է IFSP-ի իմ մայրենի լեզուն:

    Այո: Շրջանային կենտրոնը պարտավոր է փաստաթղթով հաստատել, թե որն է IFSP-ի ձեր մայրենի լեզուն: Կալիֆոռնիայի կառավարության օրենսգրքի բաժին 95020(g)(2)։ Եթե սովորաբար խոսում եք կորեերեն, օրինակ՝ այդ դեպքում ձեր IFSP-ն պետք է նշի, որ ձեր մայրների լեզուն կորեերենն է։

  9. Ինչպե՞ս կարող եք խնդրել շրջանային կենտրոնին, որ անի ամեն ինչ իմ մայրենի լեզվով։

    Կարող եք օգտագործել նամակի այս նմուշը գրավոր խնդրելու համար։

    Ամսաթիվ՝ _______________
    Ում՝ ____________________________________(շրջանային կենտրոնի ծառայությունների համակարգողի անունը)

    Իմ մայրենի լեզվով տեղեկատվություն եմ խնդրում հետևյալի համար՝ __________________ (շրջանային կենտրոնի հաճախորդի անունը)

    Ես խնդրում եմ, որ IFSP-ն փոփոխվի, որպեսզի ներառի տեղեկություն, որ մեր մայրենի լեզուն _________________ն է։

    Ես խնդրում եմ, որ բոլոր գնահատումները և պլանավորումն ու իմ երեխայի IFSP-ի զարգացումն անցկացվի իմ մայրենի լեզվով։ Նաև խնդրում եմ տրամադրել իմ IFSP-ի թարգմանված օրինակն իմ մայրենի լեզվով՝ օրենքով պահանջվող ժամկետներում։

    Հարգանքով՝

    _________________________________________
    Անուն

  10. Ի՞նչ կարող եմ անել, եթե շրջանային կենտրոնը փաստաթղթով չի հաստատում իմ մայրենի լեզուն կամ նախնական ընդունելությունը, գնահատումը կամ պլանավորման գործընթացն իմ մայրենի լեզվով չի անցկացնում:

    Եթե Ձեր շրջանային կենտրոնի փաստաթղթով չի հաստատվում ձեր մայրենի լեզուն կամ նախնական ընդունելությունը, գնահատումը կամ պլանավորման գործընթացը ձեր մայրենի լեզվով չի անցկացվում, դուք կարող եք բողոք ներկայացնել: 17 CCR § 52170։ Վաղ մեկնարկի ծրագրի շրջանակում բողոք ներկայացնելու համար անցեք Վաղ մեկնարկի բողոքների գործընթացի էջ, որպեսզի ստանաք Վաղ մեկնարկի բողոքների հետաքննման հարցման ձևաթուղթ-DS 1827-ը։ Այն հասանելի է անգլերեն և իսպաներեն լեզուներով։ Փոստով ուղարկեք ձևաթուղթը կամ կարճ նամակն այս հասցեին՝

    Department of Developmental Services (DDS)
    Office of Human Rights and Advocacy Services
    Attention: Appeals, Complaints, and Projects
    1215 O Street, (MS 8-20)
    Sacramento, CA 95814