Հատուկ կրթությանն առնչվող հասկացություններ, որոնք պետք է իմանալ

Հատուկ կրթությանն առնչվող հասկացություններ, որոնք պետք է իմանալ
Հատուկ կրթությանն առնչվող նյութեր ու փաստաթղթեր կարդալը կարող է բարդ լինել: Երբեմն կարող է թվալ, թե փորձում ես մի նոր լեզու հասկանալ: Ստորև ներկայացված է որոշ հապավումների ու հասկացությունների ցանկ: Հուսով ենք՝ այն կօգնի ձեզ ավելի լավ հասկանալ ձեր երեխայի մասին գրառումները:
Հատուկ կրթությանն առնչվող նյութեր ու փաստաթղթեր կարդալը կարող է բարդ լինել: Երբեմն կարող է թվալ, թե փորձում ես մի նոր լեզու հասկանալ: Ստորև ներկայացված է որոշ հապավումների ու հասկացությունների ցանկ: Հուսով ենք՝ այն կօգնի ձեզ ավելի լավ հասկանալ ձեր երեխայի մասին գրառումները:
Եթե ունեք այլ հարցեր, ձեզ լրացուցիչ տեղեկություն է հարկավոր, կարող եք ցանկացած ժամանակ այցելել մեր կայքը www.disabilityrightsca.org, հղումով կամ զանգահարել մեզ 1-800-776-5746 հեռախոսահամարով (TTY՝1-800-7195798) երկուշաբթիից ուրբաթ, ժամը 9:00A-ից 4:00PM-ը:
6 կարևոր հասկացություն, որ պետք է հիշել
504 պլան: Բաժին 504-ը օրենք է, որով պահանջվում է, որ դպրոցները հաշմանդամություն ունեցող աշակերտների համար ապահովեն կրթության հավասար մատչելիություն, ինչպես այն հասանելի է բոլոր աշակերտներին: 504 պլանը նկարագրում է այն ծառայությունները, հարմարություններն ու շենքային և բակային ձևափոխությունները, որոնք դպրոցները պետք է ապահովեն աշակերտի համար՝ կրթության այդ հավասար մատչելիությունը երաշխավորելու համար:
FAPE: Համապատասխան մակարդակի անվճար հանրային կրթություն(Free and Appropriate Public Education): Հաշմանդամություն ունեցող աշակերտները պետք է ստանան հանրային կրթություն, որը նրանց թույլ է տալիս առաջադիմություն ունենալ և անվճար է աշակերտների ու նրանց ընտանիքների համար:
IDEA: Հաշմանդամություն ունեցող անձանց կրթության ապահովման մասին օրենք (Individuals with Disabilities Education Act): Կրթության մասին դաշնային օրենք այն աշակերտների համար, որոնք համապատասխանում են հաշմանդամության տեսակները սահմանող 13 կատեգորիաներից մեկին և ունեն մասնագիտացված աջակցության կարիք՝ կրթությունից լիարժեքորեն օգուտ ստանալու համար Մասնագիտացված աջակցությունն ու ծառայությունները սահմանվում են աշակերտի IEP-ում:
IEP: Կրթության անհատականացված ծրագիր (Individualized Education Program): Պլան հատուկ կրթության իրավունակություն ունեցող աշակերտների համար: Պլանում նկարագրվում են աշակերտի ուսման ընթացիկ առաջադիմությունը, սահմանվում են զարգացման նպատակներն ու այն ծառայությունները, որոնք պետք է տրամադրվեն՝ աշակերտին աջակցելու համար:
Պլանը պետք է թարմացվի առնվազն տարեկան մեկ անգամ:
LRE: Ամենաքիչ սահմանափակումներով միջավայր (Least Restrictive Environment): Հաշմանդամություն ունեցող աշակերտը պետք է ուսում ստանա հաշմանդամություն չունեցող աշակերտների հետ միասին՝ տվյալ աշակերտի համար հնարավոր առավելագույն չափով:
ՀՈՒԱ (SWD): Հաշմանդամություն ունեցող աշակերտ (Student with Disabilities):
Կազմակերպություններ, որոնց մասին անհրաժեշտ է իմանալ
CSS: Ծառայություններ Կալիֆոռնիայի երեխաների համար (California Children’s Services): Աշակերտներին տրամադրում են որոշ բուժական թերապիաներ՝ սովորաբար դպրոցի դասերից հետո: CSS-ը հաճախ ունենում է կետեր դպրոցի կամպուսներում:
CDE: Կալիֆոռնիայի Կրթության դեպարտամենտ California Department of Education): Նահանգային գործակալություն, որն իրականացնում է հանրային կրթության վերահսկողություն: Կառավարում է ֆինանսավորման, թեստավորման հարցերը և տեղական կրթական գործակալություններին (օրինակ՝ դպրոցական կրթության շրջանային բաժինները) պարտավորեցնում է պատասխանատու լինել աշակերտների ուսման առաջադիմության համար: CDE-ն ստանում է նաև պահանջների չկատարման մասին բողոքները:
CTC: Ուսուցիչների ատեստավորման հանձնաժողով (Commission on Teacher Credentialing): Թույլ է տալիս, որ որևէ անձ ուսումնասիրի ուսուցչի որակավորման վերաբերյալ առցանց կամ առձեռն ներկայացված բողոքը: CTC-ն նաև տրամադրում է ուղղորդում հավաստագրված պաշտոնների համապատասխան մասնագիտական որակավորումների վերաբերյալ:
DDS: Կալիֆոռնիայի Զարգացման խանգարումներով անձանց սոցիալական ապահովության ծառայությունների դեպարտամենտ (California Department of Developmental Services): Վերահսկում է ծառայությունների համակարգումը և դրանց տրամադրումը զարգացման խանգարումներով կալիֆոռնիացիներին:
DOR: Հաշմանդամների աշխատունակության վերականգնման դեպարտամենտ (Department of Rehabilitation): Կարող է ներգրավվել, երբ աշակերտն արդեն անցումային տարիքում է (16 տարեկան և բարձր տարիքի): DOR-ն օգնում է հաշմանդամություն ունեցող կալիֆոռնիացիներին գտնել աշխատանք և պահպանել աշխատատեղը, ինչպես նաև առավելագույնի հասցնել նրանց հավասարությունը և անկախ կեսնակերպ վարելու նրանց ունակությունը:
DSS: Կալիֆոռնիայի Սոցիալական ապահովության դեպարտամենտ (California Department of Social Services): Նահանգային գործակալություն, որը վերահսկում է պետական աջակցության ծրագրերը, օրինակ՝ դրամական նպաստների, տարեցներին մատուցվող ծառայությունների և CalFresh ծրագրերը:
OAH: Վարչական գործերով լսումների դատարանի գրասենյակ (Office of Administrative Hearings): Նահանգային գործակալություն, որն ստանում է օրենքով սահմանված ընթացակարգերի խախտման վերաբերյալ բողոքներ:
OCR: Քաղաքացիական իրավունքների պաշտպանության գրասենյակ (Office for Civil Rights): Դաշնային մարմին, որը կարող է ստանալ քաղաքացիական իրավունքների խախտումների վերաբերյալ բողոքներ, այդ թվում` բողոքներ, որոնք հաստատում են հաշմանդամության հիմքով խտրականությունը:
OCRA: Շահառուների իրավունքների պաշտպանության գրասենյակ (Office of Client Rights’ Advocacy): DRC-ի ծրագիր, որն աշխատում է DDS-ի հետ՝ տարածաշրջանային կենտրոնի շահառուներին անվճար իրավական տեղեկատվություն, խորհրդատվություն տրամադրելու և նրանց ներկայացնելու համար:
PTI: Ծնողների ուսուցման և տեղեկատվական կենտրոններ (Parent Training and Information Centers): Տրամադրում է ուղիղ աջակցման ծառայություններ հաշմանդամություն ունեցող երեխաներին ու պատանիներին և նրանց ընտանիքներին: Ծառայությունները կարող են ներառել օգնություն ծնողներին կամ խնամակալներին իրենց երեխայի ուսմանն արդյունավետ կերպով մասնակցելու համար կամ աշխատանք հաշմանդամություն ունեցող անձանց ընտանիքների հետ՝ ծննդյան օրվանից մինչև 26 տարեկանը:
Տարածաշրջանային կենտրոններ. Վերահսկվում են DDS-ի կողմից: 21 համայնքահեն կազմակերպությունների ցանց, որոնք կատարում են գնահատումներ, որոշում են ծառայությունների համար իրավունակությունը և առաջարկում են գործի վարման ծառայություններ զարգացման խանգարումներով պայմանավորված հաշմանդամություն ունեցող անձանց:
SCDD: Զարգացման խանգարումներով պայմանավորված հաշմանդամությունների նահանգային խորհուրդ (State Council on Developmental Disabilities): Անկախ նահանգային գործակալություն, որն ապահովում է, որ զարգացման խանգարումներով պայմանավորված հաշմանդամություն ունեցող անձինք և նրանց ընտանիքներն ստանան իրենց անհրաժեշտ ծառայություններն ու աջակցությունը:
Թեստեր և գնահատումներ
BASC: Երեխաների վարքի գնահատման համակարգ (Behavior Assessment System for Children): Թեստ, որում ուսուցչին և ծնողներին տրվում են հարցեր աշակերտի վարքի մասին:
CAA: Պարբերական գնահատում Կալիֆոռնիայում (California Alternate Assessment)
CAS: Կոգնիտիվ ֆունկցիաների գնահատման համակարգ (Cognitive Assessment System): Թեստ, որը գնահատում է աշակերտի կոգնիտիվ գործընթացները:
CCSS: Դպրոցական ծրագրերի նահանգային ստանդարտներ (Common Core State Standards)
CELDT: Անգլերենի իմացության խորացման թեստ Կալիֆոռնիայում (California English Language Development Test): Անգլերենի իմացության մակարդակի ստուգման թեստ, որին այժմ փոխարինում է ELPAC-ը:
Տեսողության զարգացման գնահատում. Սա այն թեստի անվանումն է, որն իրականացվում է նախքան IEP թիմի հանդիպումը (?)՝ որոշելու, թե արդյոք տվյալ աշակերտին անհրաժեշտ է կամ կօգնի տեսողության բուժումը:
DRA: Կարդալու ունակության ախտորոշիչ գնահատում (Diagnostic Reading Assessment)
ELPAC: Անգլերեն սովորողների մասնագիտական գնահատումներ Կալիֆոռնիայի համար (English Learner Proficient Assessments for California) (փոխարինել է CELDT-ին): Կալիֆոռնիայում անցկացվող թեստ, որով որոշվում է աշակերտների անգլերենի իմացության մակարդակները:
FBA: Վարքի գործառութային գնահատում (Functional Behavior Assessment): Երբեմն կարող է անվանվել Գործառութային վերլուծության գնահատում (Functional Analysis Assessment, FAA): Թեստ, որն օգտագործվում է աշակերտի վարքի գործառույթը որոշելու համար:
NAR: Բուժքույրերի գնահատման զեկույց (Nurse Assessment Report)
SBAC: Խելացիորեն հավասարակշռված գնահատման կոնսորցիում (Smarter-Balanced Assessment Consortium): Կալիֆոռնիայում օգտագործվող ստանդարտացված գնահատումներ:
WIAT: Վեքսլերի առաջադիմության անհատական գնահատման թեստ (Wechsler Individual Achievement Test), երրորդ հրատարակություն: Թեստ, որով չափվում է աշակերտի ուսման առաջադիմությունը:
WJ-IV: Վուդքոկ Ջոնսոնի առաջադիմության գնահատման թեստեր Woodcock Johnson Tests of Achievement), չորրորդ հրատարակություն: Աշակերտի ուսման առաջադիմությունը չափելու մեկ այլ թեստ:
WISC-V: Մտավոր զարգացման գործակիցը (IQ) գնահատող թեստ, որով չափվում է աշակերտի կոգնիտիվ կարողությունը: Վեքսլերի մտավոր զարգացման սանդղակ երեխաների համար, չորրորդ հրատարակություն:
Օրենքներ և իրավական եզրեր
ADA: Հաշմանդամություն ունեցող ամերիկացիների մասին օրենք (Americans with Disabilities Act): Օրենք, որն ապահովում է հաշմանդամություն ունեցող աշակերտների պաշտպանությունը հանրային դպրոցներում, մանկական խնամքի կենտրոններում, վերականգնողական ծրագրերում և համայնքում աշխատանքով ապահովման դասընթացում կամ աշխատանքի տեղավորման ծրագրերում: Այն նաև սահմանում է հաշմանդամություն ունեցող իրավունակ աշակերտների համար կարևոր գործառույթների կատարմանը նպաստող ողջամիտ հարմարությունների ապահովման պահանջները:
ADR: Վեճի այլընտրանքային լուծում (Alternative Dispute Resolution): Վեճերը դպրոցական կրթության շրջանային բաժնի հետ լուծելու գործընթաց՝ առանց դատարան դիմելու, որը գուցե ներառի միջնորդություն:
ALJ: Վարչական գործերով դատավոր (Administrative Law Judge): Հետևում է Վարչական գործերով լսումների դատարանի գրասենյակի միջոցով անցկացվող լսումներին:
Պահանջների չկատարման բողոք. Կալիֆոռնիայի Կրթության դեպարտամենտի միջոցով բողոքի ներկայացման ոչ շատ պաշտոնական կարգ: Ծնողին թույլ է տալիս հայտարարել, որ դպրոցը չի հետևում հատուկ կրթության մասին օրենքի պահանջներին կամ չի կատարում IEP-ը: CDE-ն կարող է հետաքննել բողոքը և պահանջել ուղղիչ միջոցառումներ, եթե հաստատվի, որ շրջանը չի կատարել IEP-ը կամ հատուկ կրթության մասին օրենքի պահանջները:
CPRA: Կալիֆոռնիայի օրենքը հանրային արխիվային տեղեկությունների մասին (California Public Records Act): Հանրության անդամներին թույլ է տալիս տեղեկություններ պահանջել պետական գործակալություններից, այդ թվում՝ դպրոցական կրթության շրջանային բաժիններից: Այդպիսի տեղեկություններ են դպրոցական կրթության շրջանային բաժնի քաղաքականությունները, ուսուցմանն առնչվող փաստաթղթերը և տվյալները:
Օրենքով սահմանված ընթացակարգ. Պաշտպանության ընթացակարգային երաշխիք, որը խնամակալներին և տեղական կրթական գործակալություններին հնարավորություն է տալիս պաշտոնապես չհամաձայնվելու համապատասխան մակարդակի անվճար հանրային կրթության առաջարկի հետ և այդ անհամաձայնության լուծումը հանձնել վարչական գործերով դատավորին:
ESSA: Յուրաքանչյուր աշակերտի առաջընթացի մասին օրենք (Every Student Succeeds Act): Դաշնային օրենք, որը փոխարինել է NCLB (Ոչ մի հետ մնացող երեխա (No Child Left Behind)) օրենքին:
FERPA: Կրթական իրավունքների և գաղտնիության պահպանման մասին դաշնային օրենք (Federal Educational Rights & Privacy Act): Ծնողներին և աշակերտներին թույլ է տալիս որոշակի հսկողություն ունենալ տվյալների բացահայտման նկատմամբ և ծնողներին տալիս է տվյալներին մուտք ունենալու ու դրանք ուսումնասիրելու իրավունք: Նաև ապահովում է աշակերտի վերաբերյալ գրառումների բովանդակությունը փոփոխելու գործընթաց:
Միջնորդություն: Պաշտոնական հանդիպում վեճի երկու կողմերի միջև, որի ընթացքում փորձ է արվում լուծել խնդիրները նախքան օրենքով սահմանված ընթացակարգի խախտման վերաբերյալ լսումների դիմելը: Գործընթացում հաճախ ներգրավվում որևէ անկախ հաշտարար՝ սովորաբար լինում է վարչական գործերով դատավորը, որն օգնում է կողմերին հաշտության գալ:
Հաշտության համաձայնություն: Միջնորդության հանդիպման կամ հանդիպումների արդյունքում կողմերի հաշտության համաձայնագիրը:
NDA: Տեղեկությունների չբացահայտման համաձայնագիր (Non-Disclosure Agreement): Դպրոցական կրթության շրջանային բաժնի հետ հաշտության համաձայնությունների դեպքում խնամակալից կամ աշակերտից կարող է պահանջվել ստորագրել գաղտնիության համաձայնագիր, որով որոշակի տեղեկություններ չեն կարող տրամադրվել այլ անձանց կամ գործակալությունների:
Ընթացակարգային երաշխիքներ: Կանոններ և ընթացակարգեր, որոնք նախատեսված են հաշմանդամություն ունեցող աշակերտների և նրանց ծնողների իրավունքները պաշտպանելու համար, ինչպես նաև սահմանում են նրանց միջև վեճերը լուծելու ձև:
Բաժին 504: Վերաբերում է 1973թ. Աշխատունակության վերականգնման մասին օրենքի Բաժին 504-ին: Խտրականությունն արգելող դաշնային օրենք, որը պաշտպանում է բոլոր այն մարդկանց, որոնք ունեն մեկ կամ մի քանի կարևոր կենսական գործունեության վրա բացասաբար ազդող հաշմանդամություն և ապահովում է խտրականություն ստեղծող խոչընդոտները վերացնող հարմարություններ:
Հատուկ կրթությանն առնչվող հապավումներ և եզրեր
ԿՎՎ (ABA): Կիրառական վարքային վերլուծություն (Applied Behavior Analysis): ԿՎՎ-ն տվյալների վրա հիմնված որևէ վարքագծի հասնելու ուղղիչ միջամտություն է:
Հարմարություններ: Գրված է IEP-ի «Հատուկ գործոններ» էջերում: Հարմարությունները չեն փոխում կամ իջեցնում ակնկալիքները կամ ստանդարտները, փոխարենն ապահովում է լրացուցիչ աջակցություն, օրինակ՝ նախընտրելի նստատեղ, երկարացված ժամանակ և այլն, որոնք օգնում են հաշմանդամություն ունեցող աշակերտներին հավասար հասանելիություն ունենալ ուսուցմանը և նյութերին:
ADL: Առօրյա կենսագործունեություն (Activities of Daily Living): Հաճախ քննարկվում է գնահատումներում: ADL-ը ներառում է այնպիսի գործողություններ, ինչպիսիք են հագնվելը, զուգարանից օգտվելը և սնվելը:
Տարեկան IEP: IEP ունեցող աշակերտի համար տարեկան առնվազն մեկ անգամ պետք է անցկացվի IEP թիմի հանդիպում՝ գնահատելու աշակերտի համար սահմանված նպատակների ուղղությամբ տարված աշխատանքը, սահմանելու աշակերտին անհրաժեշտ ուսումնական ծանրաբեռնումը, վերանայելու տրամադրված հարմարությունները և առաջարկելու նոր հարակից ծառայություններ:
APE: Ադապտիվ ֆիզկուլտուրա (Adaptive Physical Education): Սովորաբար խմբին մատուցվող հարակից ծառայություն, որն առաջարկում է ֆիզկուլտուրայի փոփոխված ծրագիր հաշմանդամություն ունեցող աշակերտների համար:
Արտիկուլյացիա: Հնչյունների արտաբերումը խոսքում. հավանականորեն կդիտվի այն համատեքստում, թե որքան հստակ և հասկանալի է աշակերտի խոսքը:
ASL: Ամերիկյան ժեստերի լեզու (American Sign Language)
AT: Օժանդակ տեխնոլոգիա (Assistive Technology): Բարձր կամ պարզ տեխնոլոգիական սարքեր, որոնք օգտագործվում են դասերը հաշմանդամություն ունեցող աշակերտներին հասանելի դարնելու համար:
Լսողական: Գործ ունի ձայներ լսելու և մեկնաբանելու հետ:
AUT: «Աուտիզմի» հապավումը, որն օգտագործվում է հատուկ կրթության համար դաշնային իրավունակությունը ցույց տալու համար:
Համեմատական գնահատական: Ուսման ավելի կարճաժամկետ նպատակ, որը տալիս է տարեկան նպատակին հասնելու ուղին:
BIP: Վարքի միջամտության պլան (Behavior Intervention Plan): Կարող է նշվել նաև որպես Վարքի աջակցման պլան կամ Վարքային պլան: Գրավոր պաշտոնական պլան, որում նշվում են աշակերտի խնդրահարույց վարքը, դրա առաջացման պատճառները և աշակերտին օգնելու համար առկա ռազմավարությունները կամ աջակցությունը:
Խառը ուսուցում վաղ մանկական տարիքում: Հատուկ կրթության տրամադրման տարբերակ, որով առաջարկվում է ընդհանուր նախադպրոցական կրթության ուսուցիչ և հատուկ նախադպրոցական կրթության ուսուցիչ, որոնք դասավանդում են աշակետների ընդհանուր դասարանում:
BSR: Վարքին աջակցող ռեսուրսներ (Behavior Support Resources): Նախատեսում է դասարանի անձնակազմի անդամների ըստ անհրաժեշտության ուսուցումը և աջակցությունը:
CAPD: Կենտրոնական լսողական մշակման խանգարում (Central Auditory Processing Disorder): Աուդիո-տրամաբանական գնահատման տեսակ, որը սովորաբար արվում է 10 տարեկանից հետո:
CBI: Համայնքահեն ուսուցում (Community-Based Instruction): Սովորաբար կարևոր մոտեցում է, երբ աշակերտն անցումային շրջանում է: CBI-ը տալիս է գործնական ուսման հնարավորություններ այն աշակերտներին, որոնք ունեն ֆունկցիոնալ հմտությունների և կենսական անվտանգության ապահովման հմտությունների յուրացման ուսուցման կարիք:
CCTE: Պրոֆտեխնիկական քոլեջային կրթություն (College Career Technical Education): Շեշտը դրվում է «գործնական» հմտությունների ձեռքբերման վրա՝ օգնելով աշակերտներին պատրաստվել միջնակարգ կրթությունն ավարտելուց հետո աշխատանքի անցնելուն:
Համադասավանդում: Կարող է վերաբերել այն իրավիճակներին, երբ դասարանում աշակերտներին միասին դասավանդում են կրթության ոլորտի մասնագետը և հանրային կրթության ուսուցիչը:
Ընկալում: Ինչ նշանակություն ունեն բառերը, բառակապակցությունները, նախադասությունները և պարբերությունները աշակերտի համար: Արդյո՞ք աշակերտն ընկալում է այն, ինչ կարդում է:
Լրացնող կրթական ծառայություններ: Նկարագրում են այն ծառայությունները, որոնք չեն տրամադրվել IEP-ի համաձայն և այժմ պետք է տրամադրվեն գործն ավարտվելուց հետո. երբեմն տրամադրվում են որպես ուղղիչ գործողության մաս, կամ եթե աշակերտը շահում է օրենքով սահմանված ընթացակարգի խախտման բողոքի լսումներում:
Զետեղարան: Հաշմանդամություն ունեցող աշակերտի անձնական գործի գրառումներ, որոնք ներառում են IEP-ի համար իրավունակության նախնական որոշումը, բոլոր գնահատումները, բոլոր հետագա IEP-երը և այլն:
Ուղղիչ գործողություն: Հասկացություն, որը նկարագրում է ձեռնարկման ենթակա այն հրահանգները, որոնք տրվել են որևէ պետական մարմնի կամ տեղական կրթական գործակալության կողմից: Օրինակ՝ բողոքը բավարարելու համար, որում շրջանային բաժինը մեղադրվում է օրենքի պահանջներին չհամապատասխանելու մեջ, շրջանային բաժինը գուցե պարտավոր լինի ներկայացնել դասընթացի մասին տեղեկություններ և փաստաթղթեր՝ ապացուցելու, որ անձնակազմի անդամն անցել է ուսուցում:
COTA: Էրգոթերապիայի հավաստագրված ասիստենտ (Certified Occupational Therapy Assistant)
Անձնական գործ: Տե՛ս «Զետեղարանը»: Անձնական գործի գրառումները նաև ներառում են ընդհանուր կրթության և կրթական հաստատության ընդունման բոլոր տեղեկություններն աշակերտի վերաբերյալ:
D/HH: «Խուլ/թույլ լսողության» (Deaf/Hard-of-Hearing) հապավումը, որն օգտագործվում է հատուկ կրթության համար դաշնային իրավունակությունը ցույց տալու համար:
DB: «Խուլ [և] կույրի» (Deaf [and] Blind) հապավումը, որն օգտագործվում է հատուկ կրթության համար դաշնային իրավունակությունը ցույց տալու համար:
DD: «Զարգացման հապաղման» (Developmental Delay) եզրի հապավումը, որն օգտագործվում է հատուկ կրթության համար դաշնային իրավունակությունը ցույց տալու համար:
Վերարտադրում: Աշակերտի՝ հնչյունները/նշանները վերարտադրելու կարողությունը (որքան լավ կարող է աշակերտն արտաբերել բառերը):
Դիպլոմնիկ: Վերաբերում է այն աշակերտին, որն ավագ դպրոցը ժամանակին ավարտելու և դիպլոմ ստանալու ճանապարհին է: Բոլոր աշակերտները համարվում են դիպլոմնիկներ, ԵԹԵ IEP-ն այլ բան չի սահմանում: Աշակերտին որպես ոչ դիպլոմնիկ համարելու որոշումը չի կայացվում մինչև 7-րդ դասարանը:
Շեղման մոդել: Հնարավոր եղանակ՝ որոշելու, որ աշակերտն ունի ուսմանը խանգարող հաշմանդամություն: Տեղի է ունենում այն ժամանակ, երբ աշակերտի մտավոր գործունեության գնահատականները 1.5-ով ստանդարտ շեղում են համարվում այն գնահատականներից, որոնք ստացվել էին առաջադիմության թեստի ժամանակ:
Ոչ սահուն խոսք: Վերաբերում է կակազությանը:
Դիսգրաֆիա: Գրելու դժվարություն առաջացնող խանգարում:
Դիսլեքսիա: Կարդալու դժվարություն առաջացնող խանգարում:
Դիսֆագիա: Կլման ակտի դժվարություն առաջացնող խանգարում:
Դիսպրակսիա: Շարժումների կոորդինացիայի խանգարում:
ECSE: Հատուկ կրթություն վաղ մանկական հասակում (Early Childhood Special Education): Հաշմանդամություն ունեցող մանուկներին, փոքրիկներին և նախադպրոցական տարիքի երեխաներին աջակցող ծրագիր:
ED: «Հուզական խանգարման» (Emotional Disturbance) հապավումը, որն օգտագործվում է հատուկ կրթության համար դաշնային իրավունակությունը ցույց տալու համար:
Կրթության մասնագետ: Հատուկ կրթության ծառայություններ տրամադրելու համար որակավորված ուսուցիչ:
EL: Անգլերեն սովորող (English Learner):
ELA: Անգլերեն լեզու և խոսք (English Language Arts):
ELST: Անգլերեն սովորողին աջակցող ուսուցիչ (English Learner Support Teacher):
ERMHS: Կրթությանն առնչվող հոգեկան առողջության ծառայություններ (Educationally Related Mental Health Services): Հոգեկան առողջության հատուկ ծառայություններ, որոնք տրամադրվում են հատուկ կրթություն ստացող և սոցիալական ու հուզական կարիքներ ունեցող աշակերտներին, որոնք բացասաբար են անդրադառնում նրանց սովորելու կարողության վրա:
ESY: Երկարացված ուսումնական տարի (Extended School Year): Հատուկ ուսուցում կամ հարակից ծառայություններ, որոնք կազմում են երեխայի IEP-ի մասը և սովորաբար տրամադրվում են այն ժամանակ, երբ դպրոցներում դասերն ավարտված են: ESY-ին համապատասխանում են այն աշակերտները, որոնք ունեն IEP և այնպիսի հաշմանդամություն, որը հավանականորեն կշարունակվի ավելի երկար ժամանակահատվածի ընթացքում: Աշակերտները պետք է նաև ցույց տան, որ դպրոցական դասերը դադարելու ընթացքում ծառայությունները չստանալը կարող է բերել ձեռք բերած հմտությունների կորստի, որ կորցրած հմտությունները կրկին ձեռք բերելու համար նրանք սահմանափակ ունակություն ունեն, և որ այդ պատճառով անհնար կամ անհավանական է, որ հաշմանդամություն ունեցող աշակերտն առանց ESY ծառայությունների կարողանա ինքնուրույն բավարարել իր կարիքները:
Կատարողական ֆունկցիա: Որևէ նպատակի հասնելու ուղղությամբ աշակերտի՝ սեփական վարքն ընտրելու և կառավարելու կարողությունը: Կարճաժամկետ հիշողության հետ միասին պահանջում է համաժամանակյա և համալիր մտածողություն:
Էքսպրեսիվ խոսք: Մտքերի արտահայտումը: Դա կարող է ներառել ժեստերը, նշանները, արտահայտվելը և խոսքը:
Մանր մոտորիկա: Գործ ունի ձեռքերի և մատների ճշգրիտ շարժումների հետ: Օրինակ՝ մանր մոտորիկայի հմտություններն աշակերտներն օգտագործում են ձեռագիր գրելու և հագուստը կոճկելու համար:
Վարքի գործառույթ: Նկարագրում է, թե ինչու աշակերտը կարող է որոշակի վատ վարքագիծ դրսևորել: Ընդհանուր առմամբ համապատասխանում է 4 կատեգորիաներից մեկին (կամ մի քանիսին). հասանելիություն գերադասելի իրին/գործողությանը, պահանջից փախչելու կարիք, մեկ այլ անձի ուշադրության գրավում և աֆերենտացիա:
Նպատակ: Անհատականացված չափելի արդյունք հաշմանդամություն ունեցող աշակերտի որևէ կարիքային ոլորտ բավարարելու համար. սովորաբար գրվում է IEP-ում և նշանակում է, որ պետք է իրագործվի մեկ տարվա ընթացքում: Նպատակները պետք է լինեն ՍՄԱՐԹ՝ կոնկրետ, չափելի իրագործելի, ըստ էության և ժամկետային:
Մեծ մոտորիկա: Գործ ունի մեծ մկանների հետ (օր.՝ շարժումները և կոորդինացիան):
HSDP: Ավագ դպրոցի ատեստատի ծրագիր (High School Diploma Program)
IAES: Ժամանակավոր այլընտրանքային կրթական միջավայր (Interim Alternate Educational Setting): Ուսման երկար ժամանակով դադարի ընթացքում աշակերտը կարող է ուսումը և ծառաություններն ստանալ ժամանակավոր այլընտրանքային կրթական միջավայրում, որը տարբերվում է այն վայրից, որտեղ նրանք սովորաբար ստանում են ուսում և ծառայությունները:
ID: «Մտավոր հետամնացության» (Intellectual Disability) հապավումը, որն օգտագործվում է հատուկ կրթության համար դաշնային իրավունակությունը ցույց տալու համար:
IEE: Կրթական կարիքների անկախ գնահատում (Independent Educational Evaluation): IEE-ն գնահատում է, որն անցկացնում է դպրոցական կրթության շրջանային բաժնի համար չաշխատող անձը: Ծնողները և խնամակալները կարող են ստանալ շրջանային բաժնի կողմից վճարվող IEE, եթե համաձայն չեն շրջանային բաժնի հատուկ կրթության գնահատման բացահայտումների և առաջարկությունների հետ:
IEP-ի փոփոխություն: Երբ տարեկան IEP-ը փոփոխվում է՝ IEP-ի որևէ մաս թարմացնելու նպատակով: IEP-ի փոփոխության նպատակով IEP հանդիպման անցկացումը տեղական կրթական գործակալությանը չի ազատում տարեկան վերանայում կատարելու պատասխանատվությունից:
IFSP: Ընտանեկան ծառայությունների անհատական պլան (Individual Family Service Plan): Նկարագրում է վաղ միջամտության ծառայությունները, որոնք երեխան տարածաշրջանային կենտրոնի կողմից կարող է ստանալ մինչև 3 տարեկանը:
IPP: Անհատական ծրագրի պլան (Individual Program Plan): Նկարագրում է հաշմանդամություններ ունեցող անձանց համար սահմանված նպատակները և տարածաշրջանային կենտրոնի միջոցով նրանց տրամադրվող ծառայությունները, որոնք կրթությունից անկախ են:
ITP: Անհատականացված անցումային պլան (Individualized Transition Plan): Գրավոր պլան, որը նախատեսված է օգնելու աշակերտին՝ պատրաստվել դպրոցից հետդպրոցական կյանքին անցնելուն: Պետք է ներառի նպատակները, դրանց իրագործման ժամանակացույցը և պատասխանատու անձանց:
LEA: Տեղական կրթական գործակալություն (Local Education Agency): Կրթության հանրային խորհուրդ կամ այլ հանրային մարմին, որը ղեկավարում և ուղղորդում է որևէ քաղաքի կամ վարչաշրրջանի տարրական կամ միջնակարգ հանրակրթական դպրոցները:
Հազվադեպություն: Հազվադեպ պատահող հաշմանդամություններ: Օրինակները ներառում են խլությունը և կուրությունը, սակայն չեն սահմանափակվում դրանցով:
Ներգրավում: Անձնակազմի որոշ անդամներ դեռ օգտագործում են այս բառը «ներառում» իմաստով կամ ներկայացնելու հաշմանդամություն ունեցող աշակերտի անցկացրած ժամանակը ընդհանուր կրթական միջավայրում:
Դրսևորման սահմանում: Կարևոր ժողով, որն անցկացվում է, եթե հաշմանդամություն ունեցող աշակերտի մասնակցությունը դասերին մեկ ուսումնական տարվա ընթացքում դադարեցվել է 10 օրից ավելի, ԿԱՄ եթե աշակերտն առաջարկվել է հեռացման: Այդ ժողովի ընթացքում դպրոցը պետք է ուսումնասիրի, թե արդյոք տվյալ վարքագիծը պայմանավորված է եղել աշակերտի հաշմանդամությամբ:
MD: «Բազմակի հաշմանդամություններ» (Multiple Disabilities) եզրի հապավումը, որն օգտագործվում է հատուկ կրթության համար դաշնային իրավունակությունը ցույց տալու համար:
Փոփոխություններ: Երբ հաշմանդամություն ունեցող աշակերտին մատուցվող դասի թեման կամ նյութերը տարբերվում են նրա հասակակիցների ուսումնական ծրագրից:
MPC: Նախկինում կոչվում էին «բժշկական տեսանկյունից հարմար» դասասենյակներ: Սա առանձին հարմարություններով դասասենյակ է բժշկական խնդիրներ կամ ֆիզիկական սահմանափակումներ ունեցող աշակերտների համար:
MT: Երաժշտական թերապևտ (Music Therapist): Տրամադրում է երաժշտական թերապիան որպես հարակից ծառայություն:
NPA: Ոչ պետական գործակալություն (Non-Public Agency): Դպրոցական կրթության շրջանային բաժնին ոչ ենթակա կազմակերպություն, որը կրթական ծառայություն է մատուցում հաշմանդամություն ունեցող աշակերտին: Պետք է հավաստագրված լինի CDE-ի կողմից:
NPS: Ոչ պետական դպրոց (Non-Public School): Դպրոց, որի հետ դպրոցական կրթության շրջանային բաժինն ունի հաշմանդամություն ունեցող աշակերտի համար կրթական ծառայություններ և աջակցություն ապահովելու պայմանագիր: Պետք է հավաստագրված լինի CDE-ի կողմից:
OHI: «Այլ առողջական խնդիրներով աշակերտներ» (Other Health Impaired) եզրի հապավումը, որն օգտագործվում է հատուկ կրթության համար դաշնային իրավունակությունը ցույց տալու համար:
OI: «Օրթոպեդիկ պաթոլոգիա» (Orthopedic Impairment) եզրի հապավումը, որն օգտագործվում է հատուկ կրթության համար դաշնային իրավունակությունը ցույց տալու համար:
Հոտառություն: Գործ ունի հոտառության զգացման հետ:
OT: Էրգոթերապևտ կամ էրգոթերապիա (Occupational Therapist or Occupational Therapy)
Ռիթմ: Որևէ մեկի արագ խոսելու ռիթմը:
PBIS: Միջամտություն և աջակցություն դրական վարքի ձևավորմանը (Positive Behavior Intervention and Supports): Միջամտության ծրագիր, որում շեշտը դրվում է աշակերտի նախընտրելի վարքը խրախուսելու վրա:
PK կամ Pre-K: Նախադպրոցական
Պրագմատիկա: Խոսքի օգտագործումը որևէ գործառույթի համար, օրինակ՝ տեղեկություն խնդրելը կամ մեկին ողջունելը:
Նախամասնագիտական հմտություններ: Հմտություններ, որոնք անձին անհրաժեշտ են աշխատանքի ընդունվելուն պատրաստ լինելու համար: Կարող են լինել «անձնային հմտությունները», ինչպիսիք են հաղորդակցումը և պատշաճ վարքագիծը: Կարող է լինել նաև «աշխատանքային էթիկայի» զարգացումը, օրինակ՝ աննահանջությունը, հստակեցում խնդրելը և կառուցողական քննադատությունն ընդունելը:
Pro-ACT: Հարձակողական ճգնաժամի կառավարման պրոֆեսիոնալ վերապատրաստում (Professional Assault Crisis Training): Վերապատրաստման ծրագիր ուսուցիչների, տեխնիկական մասնագետների և հարակից ծառայություններ մատուցողների (և անձնակազմի այլ անդամների) համար, որպեսզի վերջիններս կարողանան միջամտել, երբ աշակերտները դրսևորեն մի վարքագիծ, որով կարող են վնասել սեփական անձին կամ ուրիշներին: Ուշադրությունը կենտրոնացվում է լարվածությունը թուլացնելու վրա, իսկ ֆիզիկաական միջամտությունը կիրառվում է որպես ծայրահեղ միջոց: Ընդհանուր վերապատրաստման ծրագիր զսպման և (կամ) մեկուսացման համար:
Առաջընթացի հաշվետվություն: Հաշմանդամություն ունեցող աշակերտն իրավունք ունի ստանալ IEP նպատակներին հասնելու առաջընթացի մասին հաշվետվություն առնվազն այն հաճախականությամբ, որով հասակակից աշակերտները կստանային առաջադիմության թերթիկ: Երբեմն դա անվանում են «մեկնաբանված նպատակներ»:
Հուշում: Օգտագործվում է աշակերտին տրամադրվող ուղղորդման մակարդակը մասնավորեցնելու համար. սովորաբար նշվում է IEP-ի նպատակներում ու առաջադրանքներում: Ներառում է ֆիզիկական, վերբալ, ժեստային և տեսողական հուշումները:
Ինքնակողմնորոշում: Այն, թե ինչպես է մեր ուղեղը մշակում շարժումները և դիրքը:
Առոգանություն: Խոսքի և հնչյունների ռիթմն ու արտասանությունը:
PT: Ֆիզիոթերապևտ կամ ֆիզիոթերապիա
PWN: Նախնական գրավոր ծանուցոմ (Prior Written Notice): Որոշակի իրավիճակներում դպրոցական կրթության շրջանային բաժինը պետք է նախնական գրավոր ծանուցում ուղարկի: Այդպիսի իրավիճակներ են, երբ դպրոցական կրթության շրջանային բաժինը հրաժարվում է ձեռնարկել ծնողի պահանջած գործողությունը, երբ ցանկանում է փոխել հաշմանդամություն ունեցող աշակերտի հաստատությունը կամ նրա նույնացումը որպես հաշմանդամություն ունեցող, կամ երբ պլանավորում է կատարել հաշմանդամություն ունեցող աշակերտի գնահատում:
Ռեցեպտիվ խոսք: Հնչյունները լսելու և դրանք իմաստալից մտքերի փոխարկելու ունակությունը: Ներառում է նաև ուրիշների ժեստերը և արտահայտությունները մեկնաբանելու ունակությունը:
Փոխհատուցում: Կորսված հմտությունը վերականգնելու համար անհրաժեշտ ժամանակի տևողությունը: Տե՛ս ռեգրեսիա:
Ռեաբիլիտոլոգիա: Հարակից ծառայություն, որը կարող է FAPE առաջարկի մաս լինել:
Ռեգրեսիա: Հաշմանդամություն ունեցող աշակերտի կողմից կարևոր հմտության կորուստ՝ կապված ուսումնական տարվա բնականոն ընդմիջման հետ:
Տե՛ս փոխհատուցում:
Հարակից ծառայություններ: Ծառայություններ, որոնք կարող են պահանջվել հաշմանդամություն ունեցող աշակերտին՝ նրան IEP նպատակներին հասնելու գործում օգնելու համար: Օրինակներ են լոգոպեդիան կամ էրգոթերապիան:
RSP: Մեթոդիստ (Resource Specialist)
RTI: Արձագանք միջամտությանը (Response-to-Intervention): Հանրակրթական ծրագիր, որի նպատակն է ապահովել բարձրորակ ուսուցում և հավաստիանալ, որ յուրաքանչյուր երեխա անցել է ուսումնական ծրագրին համապատասխան հասանելիություն ունենալու սքրինինգ:
SAI: Մասնագիտացված ակադեմիական ուսուցում (Specialized Academic Instruction)
SCERTS: Սոցիալական հաղորդակցում / Հույզերի կարգավորում / Տրանսակցիոն աջակցում (Social Communication/ Emotional Regulation/ Transactional Support): Ընդհանուր կրթական մոտեցում, նախատեսված աուտիզմի սպեկտրի խանգարումներ ունեցող երեխաների հիմնական դժվարությունները հաղթահարելու համար: Կենտրոնանում է սոցիալական հաղորդակցման, հուզական կարգավորման և տրանսակցիոն աջակցության վրա:
SCIA: Հատուկ հանգամանքների մանկավարժ-օգնական (Special Circumstances Instructional Assistant): Հասկացություն, որն օգտագործում են որոշ դպրոցական կրթության շրջանային բաժիններ՝ անհատական օժանդակումը նկարագրելու համար:
SEA: Հատուկ կրթության ասիստենտ (Special Education Assistant)
Ինքնորոշում: Ուշադրությունը կենտրոնացնում է հաշմանդամություն ունեցող աշակերտների վրա՝ զգալի ներդրում և ընտրություն ունենալով նրանց վերաբերյալ կայացված որոշումներում: Այս մոտեցումը հաշվի է առնում այնպիս բաներ, ինչպիսիք են անձի անհատական նախընտրությունները, հարաբերականորեն ուժեղ կողմերը, չսիրած բաները, նպատակները և աջակցության շրջանակները:
SELPA: Հատուկ կրթության տեղական ծրագրի տարածք (Special Education Local Plan Area)
SESA: Հատուկ կրթության տեղամասային ադմինիստրատոր (Special Education Site Administrator)
SET: Հատուկ կրթության տեխնիկական մասնագետ (Special Education Technician)
SLD: «Ուսուցումը դժվարացնող յուրահատուկ հաշմանդամություն» (Specific Learning Disability) եզրի հապավումը, որն օգտագործվում է հատուկ կրթության համար դաշնային իրավունակությունը ցույց տալու համար. երբեմն անվանում են «LD», այսինքն՝ ուսուցումը դժվարացնող հաշմանդամություն (learning disability):
SLI: «Խոսքի/լեզվի խանգարում» (Speech/Language Impairment) եզրի հապավումը, որն օգտագործվում է հատուկ կրթության համար դաշնային իրավունակությունը ցույց տալու համար:
SLP: Լոգոպեդ/խոսքի խանգարումների մասնագետ
SST: Աշակերտի առաջադիմության աշխատանքային խումբ (Student Study Team): Գործընթաց, որում մանկավարժները և ծնողները հանդիպում են՝ խոսելու այն մասին, թե ինչու է աշակերտի ընդհանուր կրթական ծրագրի առաջադիմությունը ցածր, և ինչ ռեսուրսներ կամ ռազմավարություններ կարելի է կիրառել: Սա երբեմն կարող է տեղի ունենալ նախքան հատուկ կրթության ուղեգրումը, սակայն պարտադիր չէ: Եթե կարծում եք, որ ձեր աշակերտը հաշմանդամություն ունի, պետք է պահանջեք հատուկ կրթության գնահատումներ:
TBI: «Ուղեղի տրավմատիկ վնասվածք» (Traumatic Brain Injury) եզրի հապավումը, որն օգտագործվում է հատուկ կրթության համար դաշնային իրավունակությունը ցույց տալու համար:
TK: Անցումային շրջանի նախադպրոցական հաստատություն (Transitional Kindergarten)
Անցումային շրջան: Վերաբերում է միջնակարգ կրթությունից չափահաս կյանքին անցնելու գործընթացին: Դպրոցական կրթության շրջանային բաժինը պետք է մշակի ITP՝ այս գործընթացում IEP ունեցող աշակերտներին օգնելու համար:
Այն պետք է սկսվի այն ժամանակ, երբ աշակերտը 14-ից 16 տարեկան է:
Եռամյա IEP: Կարող է նաև կոչվել եռամյա գնահատում կամ եռամյա վերանայում: Երեք տարին մեկ իրականացվող վերագնահատում՝ որոշելու, թե արդյոք աշակերտը կասկածվող հաշմանդամության բոլոր ոլորտներում դեռ իրավունակ է հատուկ կրթության ծառայությունների համար:
Վեստիբուլյար: Այն, թե ինչպես է մեր ուղեղն իրականացնում տարածության մեջ մեր հավասարակշռումն ու կողմնորոշումը:
VI: «Տեսողության խանգարում» (Visual Impairment) եզրի հապավումը, որն օգտագործվում է հատուկ կրթության համար դաշնային իրավունակությունը ցույց տալու համար:
Տեսողական: Գործ ունի տեսողության, ինչպես նաև տեսարանները մշակելու/մեկնաբանելու հետ:
Մասնագիտական հմտություններ: Որևէ աշխատանքին վերաբերող գործողություններ և հասկացույթներ: Հաճախ կապվում է անցումային շրջանի հետ:
VT: Տեսողության բարելավման թերապիա (Vision Therapy)
Հրաժարում պատասխանատվությունից: Այս հրապարակումը միայն իրավական տեղեկատվություն է և ձեր անհատական իրավիճակի վերաբերյալ իրավաբանական խորհրդատվություն չէ: Այն արդի է տեղադրման օրվա դրությամբ: Մենք փորձում ենք պարբերաբար թարմացնել մեր նյութերը։ Այնուամենայնիվ, օրենքները պարբերաբար փոփոխվում են։ Եթե ցանկանում եք համոզվել, որ օրենքը չի փոխվել, դիմեք DRC կամ մեկ այլ իրավաբանական գրասենյակ:
Click links below for a downloadable version.
Haga clic en enlaces a continuación para una versión completa descargable.
다운로드 가능한 전체 버전은 아래 링크를 클릭 하십시오.
点击下面的链接查看完整的可下载版本。
Nhấp vào liên kết dưới đây để có phiên bản tải về đầy đủ.
សូមចុចខាងក្រោមដើម្បីទទួលបានកំណែពេញលេញ។
Нажмите на ссылку ниже для полной загружаемой версии.
Mag-click sa ibaba para sa isang buong nada-download na bersyon.
Nyem Hauv qab rau ib daim ntawv uas muaj downloadable puv nkaus.
Սեղմեք ներքեւում, ամբողջական բեռնվող տարբերակի համար
انقر أدناه للحصول على نسخة كاملة قابلة للتنزيل
ダウンロード可能なバージョンについては、以下のリンクをクリックしてください。
نسخه کامل دانلود زیر کلیک کنید.