Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժում. հաշտության համաձայնություններ

Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժում. հաշտության համաձայնություններ
Այս հրապարակումը տեղեկաթերթ է, որում խոսվում է դատարանի վճռով Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժում նշանակելու փոխարեն վարչաշրջանի հետ հաշտության համաձայնության գալու ձեր իրավունքների մասին:
Հրաժարում պատասխանատվությունից: Այս հրապարակումը միայն իրավական տեղեկատվություն է և ձեր անհատական իրավիճակի վերաբերյալ իրավաբանական խորհրդատվություն չէ: Այն արդի է տեղադրման օրվա դրությամբ: Մենք փորձում ենք պարբերաբար թարմացնել մեր նյութերը։ Այնուամենայնիվ, օրենքները պարբերաբար փոփոխվում են։ Եթե ցանկանում եք համոզվել, որ օրենքը չի փոխվել, դիմեք DRC կամ մեկ այլ իրավաբանական գրասենյակ:
Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժումը (անգլ. Assisted Outpatient Treatment, AOT) դատարանի վճռով նշանակվող ամբուլատոր բուժում է՝ նախատեսված հոգեկան առողջության խնդիրներով պայմանավորված հաշմանդամություն ունեցող մարդկանց համար։
Այս հրապարակումը տեղեկաթերթ է, որում խոսվում է դատարանի վճռով Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժում նշանակելու փոխարեն վարչաշրջանի հետ հաշտության համաձայնության գալու ձեր իրավունքների մասին:
Դուք ունեք փաստաբանի ծառայություններից օգտվելու իրավունք, եթե վարչաշրջանը խնդրել է դատարանին՝ ձեզ Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժում նշանակել: Եթե ցանկանում եք փաստաբան ունենալ, սակայն բավարար գումար չունեք փաստաբանի ծառայությունների դիմաց վճարելու համար, կարող եք խնդրել դատավորին ձեզ հանրային պաշտպան հատկացնել:
Երբ վարչաշրջանը դատարանին խնդրում է ձեզ Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժում նշանակել (կոչվում է խնդրագիր), կարող եք փորձել բուժման կամավոր գործարք կնքել վարչաշրջանի հետ: Դա արվում է Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժում նշանակելու փոխարեն: Դա կոչվում է հաշտության համաձայնություն:1
- Վարչաշրջանի կողմից ձեզ համար Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժում նշանակելու խնդրագիր ներկայացնելու կարգի մասին մանրամասն տեղեկությունների համար կարող եք կարդալ «Ինչպես է ձեզ Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժում նշանակվում» հրապարակումը:
Հաշտության համաձայնություն
Եթե վարչաշրջանը ձեզ համար Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժում է խնդրում, դուք և վարչաշրջանը գուցե ցանկանաք հաշտության համաձայնության գալ: Հաշտության համաձայնությամբ դուք սովորաբար համաձայնում եք որոշակի բուժման, իսկ վարչաշրջանը համաձայնում է հետ կանգնել Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժման խնդրագիր ներկայացնելուց:2
- Եթե վարչաշրջանի հետ հաշտության համաձայնության չեք գալիս, դատավորը գուցե ձեզ Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժում նշանակի, եթե որոշի, որ դուք ըստ օրենքի համապատասխանում եք Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժման:3 Ըստ օրենքի Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժմանը ձեր համապատասխանության մասին մանրամասն տեղեկությունների համար կարող եք կարդալ «Ում կարող է Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժում նշանակվել» հրապարակումը:
- Դուք չեք կարող վարչաշրջանի հետ հաշտության համաձայնության գալ, քանի դեռ վարչաշրջանը դատարանին չի ներկայացրել ձեզ Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժում նշանակելու խնդրագիր: Դուք չեք կարող հաշտության համաձայնության գալ նաև ձեր Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժման լսումների ավարտից հետո:4
- Սակայն ձեզ Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժում նշանակելու խնդրագիր ներկայացնելու համար վարչաշրջանը պետք է ձեզ արդեն առաջարկած լինի գնալ կամավոր բուժման:5 Այսինքն, նույնիսկ նախքան վարչաշրջանի կողմից դատարանին խնդրագիր ներկայացնելը դուք ամեն դեպքում կկարողանաք կամավոր բուժում ստանալ, որը կապ չունի Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժում նշանակելու խնդրագրի հետ: Վարչաշրջանի կողմից դատարանին խնդրագիր ներկայացնելուց առաջ կամավոր ծառայություններ ստանալու մասին մանրամասն տեղեկությունների համար կարդացեք «Ում կարող է նշանակվել Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժումը» հրապարակումը:
- Հաշտության համաձայնության գալու համար դուք կարող եք դադարել օգտվել (հրաժարվել) Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժման լսումներ անցկացնելու ձեր իրավունքից: Դա կարող եք անել միայն այն դեպքում, եթե հոգեկան առողջության վերականգնման լիցենզավորված մասնագետը, որը ձեզ հետազոտել է, պնդի, որ դուք կարող եք անվտանգ կերպով գոյատևել համայնքում:6
- Անգամ եթե հաշտության համաձայնությունը ձեր և վարչաշրջանի միջև է, դատարանը, միևնույնն է, պետք է հավանություն տա հաշտությանը:7
Ինչ է անհրաժեշտ հաշտության համաձայնության համար
- Հաշտության համաձայնությունը պետք է ներառի բուժման պլան:8 Բուժման պլանը պետք է կազմվի այն ծրագրի կողմից, որտեղ դուք բուժումն ստանալու եք: Բուժումը ձեզ համար նաև պետք է հնարավոր նավազագույն սահամանափակմամբ բուժումը լինի:9 «Նվազագույն սահմանափակմամբ» նշանակում է, որ դուք ավելի մեծ ազատություն ունեք:
- Հաշտության համաձայնությունը չի կարող 180 օրից երկար ժամկետ ունենալ: 180 օրը լրանալուն պես հաշտության համաձայնությունը պետք է ավարտվի, և դուք այլևս Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժման մասը չեք կազմի:10 Այնուամենայնիվ, վարչաշրջանը կարող է կրկին սկսել խնդրագիր ներկայացնելու գործընթացը, և այդ դեպքում դուք կարող եք գնալ մեկ այլ հաշտության համաձայնության:11
- Դուք և վարչաշրջանը պետք է ընդունեք հաշտության համաձայնությունը:12
- Հաշտության համաձայնությունը պետք է կազմված լինի գրավոր:13
Ինչպես փոփոխել հաշտության համաձայնությունը
Դուք կամ վարչաշրջանը կարող եք ցանկացած պահի խնդրել դատարանին փոփոխել հաշտության համաձայնությամբ պայմանավորված բուժման պլանը:14
Եթե չեք կատարում հաշտության համաձայնությունը
Եթե չեք կատարում հաշտության համաձայնությունը, ձեզ սպասարկող բժիշկը կարող է հայտնել վարչաշրջանի իրավաբանին: Երբ վարչաշրջանն իմանում է, որ դուք չեք կատարում հաշտության համաձայնությունը, տեղի է ունենում նույնը, ինչ տեղի կունենար, եթե ձեզ Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժում նշանակեին:15 Մանրամասն տեղեկությունների համար, թե ինչ է տեղի ունենում, եթե չեք հետևում Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժմանը կամ չեք կատարում հաշտության համաձայնությունը, կարող եք կարդալ «Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժմանը չհետևելը» հրապարակումը:
- Կանցկացվեն լսումներ՝ որոշելու, թե արդյոք դուք չեք կատարել հաշտության համաձայնությունը: Վարչաշրջանը կներկայացնի գրավոր տեղեկանք (զեկույցի նման) այն մասին, թե ինչպես չեք կատարել հաշտության համաձայնությունը: Այդ դեպքում դուք ծանրակշիռ ապացույցներով դատարանին պետք է ցույց տաք, որ դուք կատարել եք հաշտության համաձայնությունը:16 Ծանրակշիռ ապացույց նշանակում է, որ հավանականությունը 50%-ից ավելի է, որ դուք կատարել եք հաշտության համաձայնությունը:
Եթե վարչաշրջանի հետ հաշտության համաձայնության չեք գալիս, դուք կունենաք Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժման լսումներ, որով կորոշվի, թե արդյոք դուք ըստ օրենքի համապատասխանում եք Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժում նշանակելուն: Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժման լսումների վերաբերյալ մանրամասն տեղեկությունների համար կարող եք կարդալ «Ձեր իրավունքները, եթե վարչաշրջանը դիմում է Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժում նշանակելու և լսումներ անցկացնելու համար» հրապարակումը:
- Ըստ օրենքի Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժմանը համապատասխանության մասին մանրամասն տեղեկությունների համար կարող եք կարդալ «Ում կարող է Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժում նշանակվել» հրապարակումը:
Լրացուցիչ տեղեկատվություն
Եթե լրացուցիչ տեղեկատվության կարիք կամ հարցեր ունեք, կարող եք.
- Դիմել ձեր փաստաբանին: Դուք ունեք փաստաբանի ծառայություններից օգտվելու իրավունք, եթե վարչաշրջանը դիմել է (խնդրագիր է ներկայացրել) դատարանին ձեզ Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժում նշանակելու համար: Եթե ցանկանում եք դատապաշտպան ունենալ, սակայն բավարար գումար չունեք, դատավորին խնդրեք ձեզ հանրային պաշտպան հատկացնել: Դուք պետք է վճարեք հանրային պաշտպանին միայն այն դեպքում, եթե ունեք դրա գումարը:
- Կապվել ձեր վարչաշրջանի՝ Բուժառուների իրավունքների պաշտպանի հետ: Ձեր բնակության վայրի Բուժառուների իրավունքների պաշտպանին գտնելու համար զանգահարեք (916) 504-5810 հեռախոսահամարով և խնդրեք հատկացնել ձեր բնակավայրի Բուժառուների իրավունքների պաշտպանի կոնտակտային տվյալները կամ անցեք այս հղումով՝ https://www.disabilityrightsca.org/post/patients-rights-advocacy-directory:
- Զանգահարեք Կալիֆոռնիայի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության կազմակերպություն (անգլ. Disability Rights California ) 1-800-776-5746 հեռախոսահամարով:
- 1. Welf. & Inst. Code § 5347: Օրենքից ստորև մեջբերված բոլոր հատվածները Սոցիալական ապահովության մասին օրենքից են (անգլ. Welfare and Institutions Code):
- 2. § 5347(a):
- 3. § 5346(d)(5)(b):
- 4. § 5347(b)(1):
- 5. § 5346(a)(5):
- 6. § 5347(b)(1):
- 7. § 5347(b)(1):
- 8. § 5347(b)(1):
- 9. § 5347(b)(1):
- 10. § 5347(b)(1):
- 11. § 5347:
- 12. § 5347:
- 13. § 5347(b)(2):
- 14. § 5347(b)(3):
- 15. § 5347(b)(4)-(5):
- 16. § 5347(b)(6):