Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժում. հաշտության համաձայնություններ

Publications
#7177.10

Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժում. հաշտության համաձայնություններ

Այս հրապարակումը տեղեկաթերթ է, որում խոսվում է դատարանի վճռով Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժում նշանակելու փոխարեն վարչաշրջանի հետ հաշտության համաձայնության գալու ձեր իրավունքների մասին:

Հրաժարում պատասխանատվությունից: Այս հրապարակումը միայն իրավական տեղեկատվություն է և ձեր անհատական իրավիճակի վերաբերյալ իրավաբանական խորհրդատվություն չէ: Այն արդի է տեղադրման օրվա դրությամբ: Մենք փորձում ենք պարբերաբար թարմացնել մեր նյութերը։ Այնուամենայնիվ, օրենքները պարբերաբար փոփոխվում են։ Եթե ցանկանում եք համոզվել, որ օրենքը չի փոխվել, դիմեք DRC կամ մեկ այլ իրավաբանական գրասենյակ:

Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժումը (անգլ. Assisted Outpatient Treatment, AOT) դատարանի վճռով նշանակվող ամբուլատոր բուժում է՝ նախատեսված հոգեկան առողջության խնդիրներով պայմանավորված հաշմանդամություն ունեցող մարդկանց համար։

Այս հրապարակումը տեղեկաթերթ է, որում խոսվում է դատարանի վճռով Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժում նշանակելու փոխարեն վարչաշրջանի հետ հաշտության համաձայնության գալու ձեր իրավունքների մասին:

Դուք ունեք փաստաբանի ծառայություններից օգտվելու իրավունք, եթե վարչաշրջանը խնդրել է դատարանին՝ ձեզ Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժում նշանակել: Եթե ցանկանում եք փաստաբան ունենալ, սակայն բավարար գումար չունեք փաստաբանի ծառայությունների դիմաց վճարելու համար, կարող եք խնդրել դատավորին ձեզ հանրային պաշտպան հատկացնել:

Երբ վարչաշրջանը դատարանին խնդրում է ձեզ Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժում նշանակել (կոչվում է խնդրագիր), կարող եք փորձել բուժման կամավոր գործարք կնքել վարչաշրջանի հետ: Դա արվում է Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժում նշանակելու փոխարեն: Դա կոչվում է հաշտության համաձայնություն:1

  • Վարչաշրջանի կողմից ձեզ համար Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժում նշանակելու խնդրագիր ներկայացնելու կարգի մասին մանրամասն տեղեկությունների համար կարող եք կարդալ «Ինչպես է ձեզ Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժում նշանակվում» հրապարակումը:

Հաշտության համաձայնություն

Եթե վարչաշրջանը ձեզ համար Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժում է խնդրում, դուք և վարչաշրջանը գուցե ցանկանաք հաշտության համաձայնության գալ: Հաշտության համաձայնությամբ դուք սովորաբար համաձայնում եք որոշակի բուժման, իսկ վարչաշրջանը համաձայնում է հետ կանգնել Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժման խնդրագիր ներկայացնելուց:2

  • Եթե վարչաշրջանի հետ հաշտության համաձայնության չեք գալիս, դատավորը գուցե ձեզ Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժում նշանակի, եթե որոշի, որ դուք ըստ օրենքի համապատասխանում եք Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժման:3 Ըստ օրենքի Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժմանը ձեր համապատասխանության մասին մանրամասն տեղեկությունների համար կարող եք կարդալ «Ում կարող է Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժում նշանակվել» հրապարակումը:
  • Դուք չեք կարող վարչաշրջանի հետ հաշտության համաձայնության գալ, քանի դեռ վարչաշրջանը դատարանին չի ներկայացրել ձեզ Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժում նշանակելու խնդրագիր: Դուք չեք կարող հաշտության համաձայնության գալ նաև ձեր Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժման լսումների ավարտից հետո:4
  • Սակայն ձեզ Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժում նշանակելու խնդրագիր ներկայացնելու համար վարչաշրջանը պետք է ձեզ արդեն առաջարկած լինի գնալ կամավոր բուժման:5 Այսինքն, նույնիսկ նախքան վարչաշրջանի կողմից դատարանին խնդրագիր ներկայացնելը դուք ամեն դեպքում կկարողանաք կամավոր բուժում ստանալ, որը կապ չունի Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժում նշանակելու խնդրագրի հետ: Վարչաշրջանի կողմից դատարանին խնդրագիր ներկայացնելուց առաջ կամավոր ծառայություններ ստանալու մասին մանրամասն տեղեկությունների համար կարդացեք «Ում կարող է նշանակվել Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժումը» հրապարակումը:
  • Հաշտության համաձայնության գալու համար դուք կարող եք դադարել օգտվել (հրաժարվել) Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժման լսումներ անցկացնելու ձեր իրավունքից: Դա կարող եք անել միայն այն դեպքում, եթե հոգեկան առողջության վերականգնման լիցենզավորված մասնագետը, որը ձեզ հետազոտել է, պնդի, որ դուք կարող եք անվտանգ կերպով գոյատևել համայնքում:6
  • Անգամ եթե հաշտության համաձայնությունը ձեր և վարչաշրջանի միջև է, դատարանը, միևնույնն է, պետք է հավանություն տա հաշտությանը:7

Ինչ է անհրաժեշտ հաշտության համաձայնության համար

  • Հաշտության համաձայնությունը պետք է ներառի բուժման պլան:8 Բուժման պլանը պետք է կազմվի այն ծրագրի կողմից, որտեղ դուք բուժումն ստանալու եք: Բուժումը ձեզ համար նաև պետք է հնարավոր նավազագույն սահամանափակմամբ բուժումը լինի:9 «Նվազագույն սահմանափակմամբ» նշանակում է, որ դուք ավելի մեծ ազատություն ունեք:
  • Հաշտության համաձայնությունը չի կարող 180 օրից երկար ժամկետ ունենալ: 180 օրը լրանալուն պես հաշտության համաձայնությունը պետք է ավարտվի, և դուք այլևս Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժման մասը չեք կազմի:10 Այնուամենայնիվ, վարչաշրջանը կարող է կրկին սկսել խնդրագիր ներկայացնելու գործընթացը, և այդ դեպքում դուք կարող եք գնալ մեկ այլ հաշտության համաձայնության:11
  • Դուք և վարչաշրջանը պետք է ընդունեք հաշտության համաձայնությունը:12
  • Հաշտության համաձայնությունը պետք է կազմված լինի գրավոր:13

Ինչպես փոփոխել հաշտության համաձայնությունը

Դուք կամ վարչաշրջանը կարող եք ցանկացած պահի խնդրել դատարանին փոփոխել հաշտության համաձայնությամբ պայմանավորված բուժման պլանը:14

Եթե չեք կատարում հաշտության համաձայնությունը

Եթե չեք կատարում հաշտության համաձայնությունը, ձեզ սպասարկող բժիշկը կարող է հայտնել վարչաշրջանի իրավաբանին: Երբ վարչաշրջանն իմանում է, որ դուք չեք կատարում հաշտության համաձայնությունը, տեղի է ունենում նույնը, ինչ տեղի կունենար, եթե ձեզ Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժում նշանակեին:15 Մանրամասն տեղեկությունների համար, թե ինչ է տեղի ունենում, եթե չեք հետևում Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժմանը կամ չեք կատարում հաշտության համաձայնությունը, կարող եք կարդալ «Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժմանը չհետևելը» հրապարակումը:

  • Կանցկացվեն լսումներ՝ որոշելու, թե արդյոք դուք չեք կատարել հաշտության համաձայնությունը: Վարչաշրջանը կներկայացնի գրավոր տեղեկանք (զեկույցի նման) այն մասին, թե ինչպես չեք կատարել հաշտության համաձայնությունը: Այդ դեպքում դուք ծանրակշիռ ապացույցներով դատարանին պետք է ցույց տաք, որ դուք կատարել եք հաշտության համաձայնությունը:16 Ծանրակշիռ ապացույց նշանակում է, որ հավանականությունը 50%-ից ավելի է, որ դուք կատարել եք հաշտության համաձայնությունը:

Եթե վարչաշրջանի հետ հաշտության համաձայնության չեք գալիս, դուք կունենաք Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժման լսումներ, որով կորոշվի, թե արդյոք դուք ըստ օրենքի համապատասխանում եք Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժում նշանակելուն: Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժման լսումների վերաբերյալ մանրամասն տեղեկությունների համար կարող եք կարդալ «Ձեր իրավունքները, եթե վարչաշրջանը դիմում է Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժում նշանակելու և լսումներ անցկացնելու համար» հրապարակումը:

  • Ըստ օրենքի Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժմանը համապատասխանության մասին մանրամասն տեղեկությունների համար կարող եք կարդալ «Ում կարող է Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժում նշանակվել» հրապարակումը:

Լրացուցիչ տեղեկատվություն

Եթե լրացուցիչ տեղեկատվության կարիք կամ հարցեր ունեք, կարող եք.

  • Դիմել ձեր փաստաբանին: Դուք ունեք փաստաբանի ծառայություններից օգտվելու իրավունք, եթե վարչաշրջանը դիմել է (խնդրագիր է ներկայացրել) դատարանին ձեզ Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժում նշանակելու համար: Եթե ցանկանում եք դատապաշտպան ունենալ, սակայն բավարար գումար չունեք, դատավորին խնդրեք ձեզ հանրային պաշտպան հատկացնել: Դուք պետք է վճարեք հանրային պաշտպանին միայն այն դեպքում, եթե ունեք դրա գումարը:
  • Կապվել ձեր վարչաշրջանի՝ Բուժառուների իրավունքների պաշտպանի հետ: Ձեր բնակության վայրի Բուժառուների իրավունքների պաշտպանին գտնելու համար զանգահարեք (916) 504-5810 հեռախոսահամարով և խնդրեք հատկացնել ձեր բնակավայրի Բուժառուների իրավունքների պաշտպանի կոնտակտային տվյալները կամ անցեք այս հղումով՝ https://www.disabilityrightsca.org/post/patients-rights-advocacy-directory:
  • Զանգահարեք Կալիֆոռնիայի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության կազմակերպություն (անգլ. Disability Rights California ) 1-800-776-5746 հեռախոսահամարով:
  • 1. Welf. & Inst. Code § 5347: Օրենքից ստորև մեջբերված բոլոր հատվածները Սոցիալական ապահովության մասին օրենքից են (անգլ. Welfare and Institutions Code):
  • 2. § 5347(a):
  • 3. § 5346(d)(5)(b):
  • 4. § 5347(b)(1):
  • 5. § 5346(a)(5):
  • 6. § 5347(b)(1):
  • 7. § 5347(b)(1):
  • 8. § 5347(b)(1):
  • 9. § 5347(b)(1):
  • 10. § 5347(b)(1):
  • 11. § 5347:
  • 12. § 5347:
  • 13. § 5347(b)(2):
  • 14. § 5347(b)(3):
  • 15. § 5347(b)(4)-(5):
  • 16. § 5347(b)(6):