Ձեռնարկ հոգեկան առողջության բարդ խնամատարությունների մասին

Publications
#5110.10

Ձեռնարկ հոգեկան առողջության բարդ խնամատարությունների մասին

Այս փաբը պատմում է հոգեկան առողջության պահպանման մեկ տարվա մասին: Այն պատմում է ձեզ, թե ինչպես պետք է վիճարկել պահպանողական պաշտոնները դատարանում: Այն ունի հաճախակի տրվող հարցեր: Ունի դատական ​​փաստաթղթերի նմուշներ։

Հրաժարում պատասխանատվությունից: Այս հրապարակումը միայն իրավական տեղեկատվություն է և ձեր անհատական իրավիճակի վերաբերյալ իրավաբանական խորհրդատվություն չէ: Այն արդի է տեղադրման օրվա դրությամբ: Մենք փորձում ենք պարբերաբար թարմացնել մեր նյութերը։ Այնուամենայնիվ, օրենքները պարբերաբար փոփոխվում են։ Եթե ցանկանում եք համոզվել, որ օրենքը չի փոխվել, դիմեք DRC կամ մեկ այլ իրավաբանական գրասենյակ:

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԽՆԱՄԱՏԱՐՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ, ՈՐՈՆՔ ԿԱՐՈՂ ԵՔ ԱՌԱՋ ՔԱՇԵԼ

Այս ձեռնարկը կօգնի մշտական (մեկ տարի ձգվող) խնամատարության տակ գտնվող անձանց:  Այս ձեռնարկում ուսումնասիրվող տարբեր դատական վիճարկումները հետևյալն են.

խնամատարության մասին վերալսում,

խնամատարության մեջ գտնվելու անհրաժեշտության վիճարկում:

*Դուք պետք է փորձեք վիճարկել խնամատարությունը վերալսման միջոցով, նախքան ազատազրկման օրինականության ստուգման մասին գրություն ներկայացնելը:

(Տե՛ս կից փաստաթուղթ Ա-ն.)

Ազատազրկման օրինականութան ստուգումները

կարելի է վիճարկել՝

  1. խնամատարության տակ գտնվելու ժամանակ,
  2. խնամատարության ազատազրկման եզրակացության մասին պայմանները, այդ թվում հիվանդների իրավունքների ժխտումը:  (Տե՛ս կից փաստաթուղթ Բ-ն.)

Նշանակման վերանայման լսում

Ձեր նշանակումը վիճարկելու համար, եթե կարծում եք, որ Ձեզ կարող է սահմանվել ավելի քիչ սահմանափակող նշանակում:  (Տե՛ս կից փաստաթուղթ Գ-ն.)

Առանձնահատուկ իրավունքներ

Վիճարկել քվեարկելու կամ վարորդական թույլտվություն ունենալու իրավունքի կորուստը՝ որպես LPS խնամատարության պայման:

ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԲԱՐԴ ԽՆԱՄԱՏԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵՎ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ՄԱՍԻՆ

Ո՞րն է խնամատարության իրավական չափորոշիչը:

Իրավական չափորոշիչը «ծանր հաշմանդամություն» ունենալն է:  Ծանր հաշմանդամության երկու սահմանում կա:  Ծանր հաշմանդամությունը կարող է նշանակել, որ ի վիճակի չեք ապահովել Ձեզ սննդով, հագուստով և կացարանով հոգեկան խանգարման պատճառով:  Կալիֆոռնիայի բարեկեցության և հաստատությունների մասին օրենսգրքի § 5008(ը) (1(Ա) բաժին:

Ծանր հաշմանդամությունը կարող է նաև նշանակել, որ անձը հոգեկան անհավասարակշիռ իրավիճակում է եղել՝ համաձայն Կալիֆոռնիայի քրեական օրենսգրքի 1370-րդ բաժնի և բոլոր հետևյալ փաստերի առկայության դեպքում.

  1. Մեղադրական եզրակացությունը կամ անձի հանդեպ ուղղված առկախ տեղեկատվությունը պարտավորությունների ստանձման ժամանակ. քրեական հանցագործություն, որը ներառում է իր մեջ մահ, ծանր մարմնական վնասվածք կամ լուրջ սպառնալիք մեկ այլ անձի ֆիզիկական բարօրությանը:
  2. Մեղադրական եզրակացությունը կամ այդ մասին տեղեկատվությունը չի մերժվել:
  3. Որպես հոգեկան առողջության խանգարման արդյունք՝ անձն ի վիճակի չէ հասկանալ իր հանդեպ առաջ քաշված վարույթի էությունը և նպատակը և նպատակահարմար եղանակով աջակցել փաստաբանին իր պաշտպանության իրականացման հարցում:
  4. Անձը ֆիզիկական վնասի էական վտանգ է ներկայացնում այլ անձանց հոգեկան հիվանդության, խնդրի կամ խանգարման պատճառով: 

Կալիֆոռնիայի բարեկեցության և հաստատությունների մասին օրենսգրքի § 5008(ը)(1)(Բ) բաժին:  Այս բաժնում խնամատարությունը երբեմն անվանում են«Մըրֆի» խնամատարություն:

Ես մեկուսացված հաստատությունում եմ:  Ինձ մշտական խնամատարություն է նշանակվել երկու շաբաթ առաջ:  Ինչպե՞ս կարող եմ դադարեցնել խնամատարությունն իմ նկատմամբ:

Դուք կարող եք վերալսման միջնորդություն ներկայացնել(խնդրել) դատարան՝ պարզելու, թե արդյոք Դուք պետք է խնամատարության ներքո լինեք:  Եթե դիմեք, Դուք վերալսման իրավունք կունենաք առ այն, թե արդյոք Դուք առհասարակ պետք է խնամատարության ներքո լինեք:  Լսման համար առաջին միջնորդությունը ներկայացնելուց հետո վերալսման որևէ հետագա միջնորդություն չի կարող ներկայացվել վեց ամսվա ընթացքում:  Կալիֆոռնիայի բարեկեցության և հաստատությունների մասին օրենսգրքի § 5364 բաժին:

Վերալսմանը Դուք երդվյալ ատենակալների դատավարության իրավունք չունեք:  Բարբերն ընդդեմ Գերագույն դատարանի, 113 Կալիֆոռնիայի վճռաբեկ դատարանների որոշումների հավաքածուի 3-րդ 955, 960 (4-րդ Թաղամասերի վճռաբեկ դատարան 1980):  Վերալսման ժամանակ Դուք մեծ բեռ ունեք՝ ապացուցելու, որ «ծանր հաշմանդամություն ունեցող անձ չեք»:  Id. և 965:

Ձեր վերալսման ժամանակ, Դուք պետք է պատրաստ լինեք ասելու դատավորին պատճառները, թե ինչու «ծանր հաշմանդամություն ունեցող անձ չեք»:  Դատավորին ցույց տալու համար, որ Դուք «ծանր հաշմանդամություն ունեցող անձ չեք», մշակեք մանրակրկիտ պլան, թե ինչպես եք ապահովելու Ձեզ սննդով, հագուստով և կացարանով կամ թե ինչու եք Ձեզ իրավազոր համարում այդ գործողությունների համար:  Որքան շատ մանրամասներ տրամադրեք, այնքան ավելի լավ:  Հասցեագրեք՝ նշելով «ում», «ինչ», «որտեղ», «երբ» և «ինչպես»:  Տե՛ս գործողությունների պլանի ձևանմուշը, որը հաստատում է, որ ես «ծանր հաշմանդամություն» չունեմ:  (Տե՛ս կից փատաթուղթ Զ-ն):

Եթե կա որևէ մեկը, ով կարող է տրամադրել Ձեզ սնունդ, հագուստ կամ կացարան, խնդրեք, որ այդ անձը գրի այդ մասին խնամատարին, դատավորին և փաստաբանին իրենց պատրաստակամության մասին:  Սա կոչվում է «երրորդ կողմի աջակցություն» և կարող է օգտագործվել վիճարկելու խնամատարությունը:  Դուք պետք է պատրաստված լինեք պատմելու Ձեր դատավորին, թե ինչ տեսակի հոգեկան առողջության և/կամ բժշկական բուժում եք ստանալու և որտեղ եք դիմելու այն ստանալու համար:

Եթե Դուք ծրագրում եք ստանալ սոցիալական ապահովության կամ այլ նպաստներ, ապա պետք է բացատրեք դատավորին, որ գիտեք, թե ինչպես կարելի է գրանցվել և ստանալ այդ նպաստները:

Վերալսում պահանջելու ամենահեշտ տարբերակը փաստաբանի հետ կապ հաստատելն է, ով Ձեր շահերն էր ներկայացնում խնամատարության նշանակման ժամանակ:  Փաստաբանին տեղեկացրեք, որ Դուք ցանկանում եք դատարանին միջնորդագիր ներկայացնել վերալսման համար: (Տե՛ս կից փաստաթուղթ Ա-ն):

Ես մշտական խնամատարության տակ եմ գտնվում:  Ի՞նչը պետք է այլ կերպ անեմ, որպեսզի իմ նկատմամբ խնամատարությունը դադարեցվի:

Եթե Դուք մշտական խնամատարության տակ եք գտնվում, կարևոր է, որ ցույց տաք, որ Ձեզնից վտանգ չեք ներկայացնի, եթե դուրս գաք այդ խնամատարության շրջանակներից:  Եթե անցյալում խախտման որևէ միջադեպ է եղել, պատրաստ եղեք ցույց տալու՝ ինչքանով եք փոխվել:

Կարծիք տրամադրելու համար Ձեզ անհրաժեշտ կլինի նաև հոգեկան առողջության մասնագետ կամ փորձագետ:  Այս անձը կարող է ասել, արդյոք կարծում է, որ կարող եք անվտանգ ապրել համայնքում:  Նրանք կարող են նաև քննարկել, թե արդյոք ոչ իրավազոր եք:

Չեմ հիշում, թե ով էր ինձ ներկայացնում խնամատարության լսման ժամանակ:  Ինչպե՞ս կարող եմ իրավաբան ունենալու հնարավորություն ստանալ, որն ինձ կներկայացնի վերալսման ժամանակ:

Եթե Դուք չէիք վճարել փաստաբանի՝ ներկայացնելու Ձեր շահերը խնամատարության լսման ժամանակ, հավանաբար Ձեր շահերը ներկայացնում էր դատարանի կողմից նշանակված փաստաբանը:  Դատարանի կողմից նշանակված շատ փաստաբաններ Հանրային պաշտպանի գրասենյակից են:  Կարող եք գտնել հեռախոսահամարը տեղական հեռախոսագրքում «վարչաշրջանի իշխանության» բաժնի ներքո:  Կարող եք խնդրել Ձեր հիվանդների իրավունքների պաշտպանին, որպեսզի օգնի Ձեզ կապվել Ձեր հանրային պաշտպանի հետ:

Ինձ տրամադրել են իմ հանրային պաշտպանի հեռախոսահամարը, ում հետ դժվարանում եմ կապ հաստատել:  Ի՞նչ պետք է անեմ:

Երբ Դուք զանգահարում եք հանրային պաշտպանի գրասենյակ, ապա պետք է զանգին պատասխանողից հարցնել, թե երբ է Ձեր փաստաբանի հետ կապ հաստատելու ամենահարմար ժամը:  Շատ հանրային պաշտպաններ օրվա մեծ մասը լինում են դատարանում՝ իրենց գրասենյակում լինելու փոխարեն:  Կարող եք նաև խնդրել ձայնային հաղորդագրություն թողնել Ձեր փաստաբանի համար:  Երբ հաղորդագրություն եք թողնում, վստահ եղեք, որ տրամադրել եք Ձեր անունը, ծննդյան ամսաթիվը, Ձեզ զանգահարելու ամենահարմար ժամը և թե ինչու էիք զանգահարել:  Հավաստիացեք, որ գրի եք առել փաստաբանի համար արված Ձեր հաղորդագրությունը Ձեր անձնական գրառումների համար:  Գրեք Ձեր փաստաբանին, եթե շփման խնդիրներ եք ունենում և պահեք այդ նամակի(ների) պատճենները՝ որպես հեռախոսազանգի կամ հաղորդագրության ընթացքի հետևման միջոց:  Դուք կարող եք նաև խոսել Ձեր փաստաբանի ղեկավարի հետ:

Ես չհաջողեցի իմ խնամատարության վերալսումը:  Ե՞րբ կարող եմ այս հարցի վերաբերյալ մեկ այլ լսում ունենալ:

Վերալսման համար առաջին միջնորդությունը ներկայացնելուց հետո պետք է սպասեք վեց ամիս, նախքան մեկ այլ միջնորդություն ներկայացնելը:  Կալիֆոռնիայի բարեկեցության և հաստատությունների մասին օրենսգրքի § 5364 բաժին:  Կսրող եք նաև սպասել մինչև այս խնամատարությունն ավարտվի:  Մշտական խնամատարությունը լավ է միայն մեկ տարվա համար, նախքան Ձեր խնամատարը ստիպված կլինի դատարան գնալ:

Ես չհաջողեցի վերալսումը և դեռ կարծում եմ, որ ինձ խնամատարություն պետք չէ, որովհետև չեմ կարծում, որ «ծանր հաշմանդամություն ունեցող անձ» եմ: Ի՞նչ կարող եմ անել:

Կարող եք միջնորդություն ներկայացնել ազատազրկման օրինականության ստուգման նպատակով: Ազատազրկման օրինականության ստուգման նպատակով ներկայացված միջնորդությունը մի միջոց է, որով կարելի է խնդրել դատարանին, որոշելու՝ արդյոք Ձեր ազատազրկումն իրավաչափ է:  Ազատազրկման օրինականության ստուգման միջնորդագիրը պետք է ներկայացվի Ձեր նշանակումը կատարող վարչաշրջանի գերագույն դատարանին կամ այն վարչաշրջանին, որտեղ խնամատարության դեպքը քննվել և որոշում է կայացվել: Կարող եք ներկայացնել միջնորդագիրը տվյալ դեպքը քննող և որոշումը կայացնող դատարանին, քանի որ խնամատարություն նշանակող դատավորն այդ կերպ կարող է ավելի լավ հիշել Ձեր դեպքը: Այս նյութի հետնամասում Գերագույն դատարանների ցանկն է:  (Տես կից փաստաթուղթ Է-ն):

*Պետք է փորձեք վիճարկել խնամատարությունը վերալսման գործընթացի միջոցով, նախքան ազատազրկման օրինականության ստուգման միջնորդություն ներկայացնելը:

Ազատազրկման օրինականության ստուգման մասին իմ միջնորդությունն ուղարկել եմ շուրջ երկու շաբաթ առաջ ու դեռ չեմ ստացել որևէ նորություն:  Արդյո՞ք կա որևէ վերջնաժամկետ, որի շրջանակում դատարանը պետք է պատասխան ուղարկի:

Եթե Ձեր ազատազրկման օրինականության ստուգման միջնորդությունը Ձեր ծանր հաշմանդամություն ունենալու վերաբերյալ է, ապա միջնորդագիրը ներկայացնելուց կամ մյուս վարչաշրջանից այն ստանալուց հետո 30 օրվա ընթացքում դատարանն այդ միջնորդության առնչությամբ կարող է անել երեք գործողություն.

  1. «Բավարարել միջնորդությունը», որը նշանակում է, որ Դուք շահում եք Ձեր բողոքը,***
  2. Տրամադրել «կարգադրագիր պատճառը հիմնավորելու համար», որը նշանակում է, որ դատարանը ցանկանում է լսել մյուս կողմին՝ հասկանալու, թե ինչու հայցվող պահանջը չպետք է տրամադրվի: Մյուս կողմը (սովորաբար վարչաշրջանի փաստաբանը) պետք է «հետադարձ պատասխան ուղարկի»՝ հիմնավորելու «կարգադրագրի պատճառը»: Երբ իրավունք ունեք ներկայացնելու «տվյալ հետադարձ պատասխանի ժխտումը»: Որևէ ժխտում ներկայացնելուց հետո 30 օրվա ընթացքում (կամ ժխտում ներկայացնելու ժամկետի ավարտից հետո) դատարանը կամ կտրամադրի, կամ կմերժի ազատության տրամադրումը կամ կկարգադրի ապացույցների վրա հիմնված մեկ այլ լսում:
  3. Մերժել ազատության տրամադրման միջնորդությունը:

Եթե դատարանը վճռում է մերժել Ձեր միջնորդությունը, այն պետք է գրավոր պարզաբանի, թե ինչու է մերժում Ձեր միջնորդությունը:

Ես խնամատարության տակ եմ եղել շուրջ մեկ տարի:  Եվ չեմ կարծում, որ ևս մեկ տարի դրա կարիքն ունեմ:  Ի՞նչ պետք է անեմ:

Եթե դա դեռ չեք արել, կարող եք պահանջել վերալսում կամ ազատազրկման օրինականության ստուգման միջնորդագիր ներկայացնել:  Հիշեք, որ պետք է փորձեք վերալսում ներկայացնել, նախքան ազատազրկման օրինականության ստուգման միջնորդագիր ներկայացնելը:  Եթե արդեն մեկ տարի է, ինչ խնամատարության ներքո եք գտնվում, կարող եք սպասել և տեսնել, արդյոք Ձեր խնամատարը կփորձի թարմացնել Ձեր խնամատարությունը:  Խնամատարը պետք է Ձեզ տեղյակ պահի, արդյոք պլանավորում է թարմացնել Ձեր խնամատարությունը:  Խնամատարությունները միայն մեկ տարի ժամկետով են:  Ամեն տարի խնամատարը պետք է դիմի Ձեր խնամատարության թարմացման համար:  Սա կոչվում է «վերականգնման լսում»:  Եթե Ձեր խնամատարը խնամատարության վերականգնմում կպահանջի, ապա կարող եք առարկել (պայքարել) այն վերականգնելու դեմ:  Լավ գաղափար է պնդել, որ ցանկանում եք դատարան գնալ:  Ու կրկին պատրաստ եղեք պատմելու դատավորին, թե ինչպես եք ապահովելու Ձեզ սննդով,, հագուստով և  կացարանով:  Այն կարող եք նամակի տեսքով ուղարկել դատարանին:  Տե՛ս կից փաստաթուղթ Ե-ն:

Ես չեմ ցանկանում պայքարել ինքնին խնամատարության դեմ, սակայն կարիք չունեմ գտնվելու մեկուսացված հաստատությունում:  Կարծում եմ, որ պատրաստ եմ ապրել կամ տարեցների և հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի հաստատությունում կամ էլ մեկ այլ մեկուսացված վայրում:  Ի՞նչ կարող եմ անել:

Պատմեք Ձեր խնամատարին, որ կցանկանայիք խնամատարության նշանակման փոփոխություն և նշեք, թե ինչու: Պատմեք խնամատարին, թե որքան լավ եք դրսևորել Ձեզ տվյալ հաստատությունում: Եթե անձնակազմի կողմից դրական զեկույցներ կան, պատմեք այդ մասին խնամատարին:  Ձեր խնամատարը կարող է աշխատել Ձեր սոցիալական աշխատողի և բուժող թիմի հետ՝ ստեղծելու պլան, որով կարելի է Ձեզ համայնք վերադարձնել:

Ձեր խնամատարը կարող է Ձեզ տեղակայել ավելի քիչ սահմանափակող հաստատությունում՝ առանց դատարանի թույլտվության, եթե արդեն դրա ներքո չեք, քանի որ դատավարության համար իրավազոր չեք ճանաչվել:

Իմ խնամատարը հանրային խնամակալ է, որի ոչ անունը գիտեմ, ոչ էլ գիտեմ թե ինչպես կարելի է կապվել նրա հետ:

Փորձեք այն փնտրել հեռախոսագրքի «հանրային խնամակալ» բաժնում: Հաճախ այն նշված է պետական իշխանությունների կայքէջերում: Ձեր սոցիալական աշխատողից կարող եք խնդրել Ձեր հանրային խնամակալի անունը և հեռախոսահամարը:  Կարող եք դիմել նաև Ձեր փաստաբանին՝ օգնելու Ձեզ նշանակել հանրային խնամակալ: Զանգահարեք վարչաշրջանի հիվանդների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող փաստաբաններին՝ իմանալու անունը և հեռախոսահամարը:

Ես պատրաստ եմ տեղափոխվել մեկ այլ չմեկուսացված հաստատություն, սակայն իմ հանրային խնամակալը երբեք ինձ հետզանգ չի կատարում և նրա հետ չեմ կարողանում կապ հաստատել:  Արդյո՞ք կա որևէ այլ բան, որ կարող եմ անել:

Կարող եք միջնորդություն ներկայացնել (խնդրել) դատարան՝ պահանջելով «խնամատարության նշանակման վերանայման լսում»: Կալիֆոռնիայի բարեկեցության և հաստատությունների մասին օրենսգրքի § 5358.3 բաժին: Կրկին խնամատարության նշանակման վերանայման լսման լավագույն տարբերակը Ձեր փաստաբանին խնդրելն է դատարանից հարմար օր վերցնել Ձեր դեպքի համար:

Ես չկարողացա դատավորին համոզել՝ նշանակելու ինձ համար ավելի քիչ սահմանափակող հաստատություն:  Արդյո՞ք կարող եմ դատարանին կրկին միջնորդություն ներկայացնել:

Եթե դուք ձախողում եք ավելի քիչ սահմանափակող հաստատությունում նշանակվելու լսումը, ապա պետք է սպասեք ևս վեց ամիս մեկ այլ միջնորդություն ներկայացնելու համար (մեկ այլ լսում խնդրելու համար):  Կալիֆոռնիայի բարեկեցության և հաստատությունների մասին օրենսգրքի § 5358.3 բաժին: 

Կարող եք նաև ներկայացնել ազատազրկման օրինականության ստուգման միջնորդությունն  այնտեղից, որտեղ խնամատարությունը հաստատվել էր կամ այն վարչաշրջանում, որտեղ ազատազրկված եք (այն է՝ վարչաշրջանը, որտեղ գտնվում է տվյալ հաստատությունը): Կալիֆոռնիայի բարեկեցության և հաստատությունների մասին օրենսգրքի § 5358.7 բաժին: 

Ես մեկուսացված եմ մի հաստատությունում, որտեղ իմ իրավունքները ոտնահարվում են. Ինձ չի թույլատրվում հեռախոսազանգեր կատարել կամ այցելուներ ունենալ, և անձնակազմն ինձ թույլ չի տալիս զրույցներ ունենալ:  Ի՞նչ կարող եմ անել:

Դուք պետք է ծանուցեք Ձեր փաստաբանին և խնդրեք նրան այդ իրավիճակի առնչությամբ դատավորի ուշադրությունը հրավիրել: Դուք պետք է նաև կապ հաստատեք Ձեր վարչաշրջանի հիվանդների իրավունքների շահերի պաշտպանությամբ զբաղվող գրասենյակի հետ և տեղեկացնեք նրանց, որ ցանկանում եք բողոք ներկայացնել: Որոշ վնասակար դեպքերի առնչությամբ բողոքը կարող է ներկայացվել թույլտվության միջոցով: Հիվանդների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող գրասենյակն ունի թույլտվությունը տրամադրող կառույցի կոնտակտային տեղեկությունները: Ինչպես նաև թույլտվության տրամադրման անհրաժեշտ հեռախոսահամարների համար Կալիֆոռնիայի հիվանդների իրավունքների հարցերով զբաղվող գրասենյակի հեռախոսահամարն է՝ 916-575-1610: Կարող եք նաև ազատազրկման օրինականության ստուգման միջնորդություն ներկայացնել ցանկացած վարչաշրջանում:  (Տե՛ս կից փաստաթուղթ Բ-ն):

ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԻՆԱԿՆԵՐ ԵՎ ԻՆՉՊԵՍ ՊԱՏՐԱՍՏԵԼ ՈՒ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ՄԱՍԻՆ

Ազատազրկման օրինականության ստուգում

Օգտագործվում է այն անձանց համար, ովքեր հոգեկան առողջության մշտական խնամատարության ներքո են գտնվում,

ազատազրկման օրինականության ստուգման մասին միջնորդությունը մի եղանակ է, որը կարող եք ներկայացնել, եթե հոգեկան առողջության խնամատարության ներքո եք գտնվում և,

  1. կարծում եք, որ Ձեզ անօրինականորեն են պահում ազատազրկված, Կամ
  2. կարծում եք, որ Ձեր իրավունքները ոտնահարվում են տվյալ հաստատությունում:

Ե՞րբ կարելի է ազատազրկման օրինականության ստուգման մասին միջնորդություն ներկայացնել:

  1. Այն դեպքում, երբ կարծում եք, որ Ձեր իրավունքները ոտնահարվել են առանց հիմնավոր պատճառի,
  2. Այն դեպքում, երբ կարծում եք, որ Ձեզ ազատազրկման մեջ են պահել անօրինական կերպով և այլ վերալսումների ժամանակ, այն է՝ խնամատարության վերալսումները և դրանց նշանակումները սպառվել են:

Ինչպե՞ս կարող եք հիմնավորել, որ Ձեզ անօրինական կերպով են ազատազրկել:

  1. Դուք պետք է ցույց տաք, որ հոգեկան խանգարման արդյունքում ծանր հաշմանդամություն ունեցող անձ չեք:
  2. Ծանր հաշմանդամություն նշանակում է, որ Դուք ի վիճակի չեք ապահովել Ձեզ սննդով, հագուստով և կացարանով:
  3. Պետք է ցույց տաք մասնավորապես, թե ինչպես եք ապրելու այդ հաստատությունից դուրս:

Ինչպե՞ս կարող եք հիմնավորել, որ Ձեր իրավունքները ոտնահարվել են:

  1. Պետք է նշեք, թե մասնավորապես երբ են Ձեր իրավունքները ոտնահարվել:
  2. Նշեք յուրաքանչյուր ոտնահարման դեպքն առանձնաբար:

Արդյո՞ք կստանաք իրավական աջակցություն:

  1. Երբ դատարանը բավարարում է միջնորդությունը, Ձեզ կնշանակվի հանրային պաշտպան նախքան լսումը:

ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ՁԵՎԱԹՂԹԻ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ

Ընդհանուր ցուցումներ

  1. Կարդացեք ամբողջ ձևաթուղթը, ինչպես նաև այս ցուցումները, նախքան որևէ հարցի պատասխանելը:
  2. Լրացրեք ձևաթուղթը հնարավորինս հստակ ձեռագրով կամ Ձեր պատասխանները տպելով: Ձևաթուղթը լրացնելիս մի շտապեք:  Լավ գաղափար կարող է լինել նախ սկզբում դատարկ թղթի վրա  փորձելը:
  3. Եթե հարցերին պատասխանելու բավականաչ տեղ չունեք, ավարտեք Ձեր պատասխանը(ները) լրացուցիչ էջին(երին) և կցեք դրանք էջի հետնամասում: Միջնորդությունում գրեք, որ Ձեր պատասխանը «շարունակելի է լրացուցիչ էջի(երի)» վրա:
  4. Կցեք որևէ փաստաթղթի պատճեններ, որոնք կարող են աջակցել Ձեր հայցին կամ որոնք անհրաժեշտ են Ձեր հայցը հասկանալու համար:  Օրինակ, եթե Ձեզ ազատազրկել էին, կարող եք ներառել Ձեր ներկայացրած որևէ բողոքի պատճենները կամ Ձեր բժշկական քարտի պատճենները:
  5. Հավաստիացեք, որ Ձեր բոլոր նշած հայտարարությունները ճշմարիտ են, որքանով Ձեզ հայտնի են:

Ազատազրկման օրինականության ստուգման լրացման համար անհրաժեշտ ցուցումներ

Ձեզ օգնելու համար հետևյալ հղմամբ կարող եք գտնել դատարկ միջնորդության ձևաթուղթ՝

[Սեղմեք այստեղ կայքէջ անցնելու համար՝]

Միջնորդության նմուշը նույնպես կցված է:  (Տե՛ս կից փաստաթուղթ Բ-ն):

  1. Միջնորդության ձևաթղթի վերին հատվածի վանդակները
    • Այն վանդակում, որտեղ նշված է «ՓԱՍՏԱԲԱՆ ԿԱՄ ԱՌԱՆՑ ՓԱՍՏԱԲԱՆԻ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ»՝ լրացրեք Ձեր անունը հետևյալ բառերով«In Pro Per (Անձամբ)» դրանից հետո, հաստատության անվանումը, հասցեն և տարածաշրջանային կոդով հեռախոսահամարը , որով կարող եք զանգեր ընդունել:  Օրինակ՝ եթե Դուք Մետրոպոլիտան պետական հիվանդանոցի հիվանդ եք, ապա պետք է լրացնեք այս առաջին վանդակը հետևյալ կերպ՝
      (Ձեր անունը), In Pro Per
      c/o  Metropolitan State Hospital
      11401 S. Bloomfield Ave.
      Norwalk, CA  90650
    • Չմոռանաք ներառել Ձեր հեռախոսահամարը տարածաշրջանային կոդի նշմամբ  և ծննդյան ամսաթիվը, որտեղ նշված է:
  2. Այն վանդակը, որտեղ նշված է «ԿԱԼԻՖՈՌՆԻԱՅԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱՐԱՆ, ՎԱՐՉԱՇՐՋԱՆԻ ԱՆՈՒՆԸ». գրեք վարչաշրջանի անունը, որտեղ ներկայումս ազատազրկված եք:  Օրինակ՝ Նապա պետական հիվանդանոց Նապա վարչաշրջանում:
  3. Ստորև արտահայտության ներքևում «(ԱՆՈՒՆԻ)-Ի ԽՆԴՐՈՎ». գրեք Ձեր ամբողջական անունը և գրեք In Pro Per.
  4. Ձեր գործի համարը պահանջող վանդակը դատարկ թողեք:  Ձեր միջնորդությունը ներկայացնելուց հետո, դատարանը Ձեր գործին համար կնշանակի:

Համարակալված հարցեր/ հայտարարություններ

  1. Գրեք այն հիվանդանոցի անունը, որտեղ պահվում եք, եթե գիտեք, նաև Ձեր բուժող հոգեբույժի անունը:
  2. Գրեք Ձեր հիվանդանոց ընդունվելու ամսաթիվն այս բաժնի առաջին տողի «(ամսաթիվ)» արտահայտության կողքին:  Ապա, նշեք վանդակը, որը սահմանում է Ձեր իրավական կարգավիճակը:  
  3. Եթե վիճարկում եք Ձեր ազատազրկումը.
    1. նշեք «a» վանդակը և այն պատճառները, որոնց համար կարծում եք, որ Ձեր ազատազրկումն անօրինական է:  Անհրաժեշտության դեպքում լրացուցիչ էջեր օգտագործեք:
    2. Օրինակ՝ եթե Ձեզ պահում են «ծայրաստիճան հաշմանդամություն ունենալու» հիմնավորմամբ և կարծում եք, որ այժմ ի վիճակի եք ապահովելու Ձեզ սննդով,, հագուստով և կացարանով, ապա գրեք, որ այժմ կարող եք ապահովել նշված միջոցներով:  Ինչպես նաև տրամադրեք որևէ այլ տեղեկություն, որը կարծում եք, որ անհրաժեշտ կլինի հիմնավորելու Ձեր կարիքները, այդ թվում այլ անհատների կամ գործակալությունների աջակցությունը:  Տե՛ս կից փաստաթուղթ Զ-ն.
  4. Եթե վիճարկում եք Ձեր ազատազրկման ՊԱՅՄԱՆՆԵՐԸ կամ դրա նշանակման մակարդակը.
    1. նշեք «b» վանդակը և հստակ նկարագրեք այն իրավունքները, որոնք մերժվում են Ձեր ազատազրկման ընթացքում և այն ամսաթիվը(ները), երբ տեղի է(են) ունեցել խախտումը(ները):  Դուք կարող եք վիճարկել ցանկացած իրավունքի մերժումը, որի իրավունքը Դուք ունեք՝ նահանգային կամ դաշնային օրենքի համաձայն (այդ թվում սահմանադրությունը, դատական գործերը, օրենսդրական ակտերը և վարչական կանոնակարգերը) կամ այն հաստատության քաղաքականությունների ներքո, որտեղ Դուք պահվում եք:  Դրանք կարող են ներառել Ձեր իրերը պահելու և օգտագործելու իրավունքը, այցելուներ ունենալու իրավունքը, հեռախոսազանգեր կատարելու և նամակներ սստանալու իրավունքը, ոչ համապատասխանաբար կամ հավելյալ մեկուսացված չմնալու կամ սահմանափակումներ չունենալու իրավունքը, ոչ կամավոր կերպով դեղեր չընդունելու իրավունքը ոչ հրատապ դեպքերում և այլն: Կալիֆոռնիայի Բարեկեցության & Inst. Code § 5325.  Ինչպես վերը նշվեց, այն օգտակար կլինի Ձեզ համար՝ (սակայն անհրաժեշտ չէ) Ձեր միջնորդության մեջ նշելով օրենսդրական ակտի համարը, քաղաքականության համարը, գործի մեջբերումը և այլն՝ երաշխավորելով տվյալ իրավունքի(ների) իրականացումը:
    2. Սովորաբար կարող եք միայն առարկել, եթե իրավունքները տվյալ պահին մերժվում են կամ երբ փաստեր ունեք, որ Ձեր իրավունքները կմերժվեն կանխատեսելի ապագայում (ինչպես օրինակ եթե Ձեզ ասեն, որ տեղափոխելու են ավելի շատ սահմանափակումներ ունեցող բաժանմունք/հաստատություն):
    3. Եթե Ձեր իրավունքը մերժել են անցյալում և զգում եք, որ վտանգ կա, որ կարող են կրկին մերժել Ձեր այդ իրավունքը նմանատիպ պատճառներից ելնելով՝ կարող եք համարել այն որպես իրավունքի ոտնահարում:  Օրինակ՝ եթե Ձեզ մեկուսացրել են դեղորայքի օգտագործման մերժման պատճառով, և անձնակազմը դեռ պնդում է, որ այդ անելու իրավունքն ունի, ապա կարող եք համարել այն որպես Ձեր իրավունքների ոտնահարում, որովհետև Ձեր հանդեպ կարող են կրկին սահմանափակումներ իրականացվել ապագայում՝ նույն պատճառներից ելնելով:
  5. Նշեք վանդակները՝ a, b, c և d: Եթե ազատազրկման օրինականության ստուգման վարույթի շրջանակներում Ձեզ չեք կարող թույլ տալ փաստաբան ունենալ, «d» վանդակի կողքին կամ ներքևում պետք է գրեք « “including appointment of counsel to represent me in this action, as I cannot afford an attorney.” (ներառյալ փաստաբանի նշանակումը՝ ներկայացնելու իմ շահերի պաշտպանությունը սույն գործողության ժամանակ, քանի որ չեմ կարող ինձ թույլ տալ վճարել փաստաբանի համար)."

Ստուգում և ստորագրում

Համապատասխան վանդակում նշեք տվյալ օրվա ամսաթիվը:  Տպեք կամ գրեք Ձեր անունը տվյալ տողում՝ ստորին հատվածի ձախ անկյունում:  Ստորագրեք Ձեր անվան դիմաց տվյալ տողի ստորին հատվածի աջ անկյունում:

Միջնորդությունը լրացնելը

Ուղարկեք միջնորդագրի բնօրինակները և երկու (2) պատճենը և որևէ օժանդակ փաստաթուղթ (այդ թվում փաստաբանի նշանակման ցանկացած պահանջ) այն վարչաշրջանի Գերագույն դատարանին, որտեղ Դուք պահվում եք:  Օրինակ՝ եթե Ձեզ պահում են Նապա պետական հիվանդանոցում, ապա հասցեն է՝

Napa County Superior Court
825 Brown St.
P.O. Box 880
Napa, CA  94559-0880

Այս փաթեթում առկա է լրացուցիչ տեղեկատվություն

Կալիֆոռնիայի Գերագույն դատարանների ցանկը ներառված է այստեղ՝ օգնելու Ձեզ դիմել Ձեր միջնորդության համար անհրաժեշտ դատարանին:  (Տե՛ս կից փաստաթուղթ Է-ն.)

ԻՆՉՊԵՍ ՍՏԱՆԱԼ ՎԵՐԱԼՍՈՒՄ ՁԵՐ ԽՆԱՄԱՏԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Եթե ցանկանում եք դադարեցնել Ձեր խնամատարությունը, ապա վերալսում ունենալու իրավունք ունեք:  Կարող եք անմիջապես պահանջել վերալսում, սակայն եթե արդեն ունեցել եք այն, ապա պետք է սպասեք ևս վեց ամիս դրա հնարավորությունը կրկին ունենալու համար: Կալիֆոռնիայի բարեկեցության և հաստատությունների մասին օրենսգրքի § 5364 բաժին:

Վերալսում ստանալու լավագույն տարբերակը Ձեր փաստաբանին դիմելն է: Եթե Ձեզ նշանակել էին խնամատարություն հոգեկան առողջության առնչությամբ, ապա Ձեր շահերը ներկայացվել էր փաստաբանի կողմից:  Եթե փաստաբանի ծառայություններից օգտվելու համար վճարելու հնարավորություն չեք ունեցել, ապա հավանաբար Ձեր շահերը ներկայացվել են դատարանի նշանակած փաստաբանի կողմից:  Դատարանի կողմից նշանակված փաստաբաններից շատերը հանրային պաշտպաններ են:

Ձեր սոցիալական աշխատողը պետք է ունենա դատարանի կողմից նշանակված փաստաբանի անունը և հեռախոսահամարը:  Կարող եք նաև զանգահարել հիվանդների իրավունքների շահերի պաշտպանությամբ զբաղվող փաստաբանին՝ պարզելու, թե ինչպես կարելի է կապվել Ձեր փաստաբանի հետ:  Երբ զանգահարեք Ձեր փաստաբանին, տրամադրեք Ձեր ամբողջական անունը և ծննդյան ամսաթիվը:  Եթե Ձեր փաստաբանը գրասենյակում չէ, հարցրեք, թե արդյոք կարող եք հաղորդագրություն թողնել:  Համոզվեք, որ թողել եք Ձեր անունը, ծննդյան ամսաթիվը, Ձեր գտնվելու հաստատության անվանումը, Ձեր հասանելի հեռախոսահամարը, Ձեզ զանգահարելու ամենահարմար ժամը և հաղորդագրությունը, որ «Ձեր խնամատարության վերաբերյալ վերալսում եք պահանջում»:  Կարող եք նաև նամակ գրել Ձեր փաստաբանին՝ նշելով այս տեղեկատվությունը:

Եթե Ձեր փաստաբանը Ձեզ հետզանգ չի կատարում, ապա կարող եք դատարանին ներկայացնել Ձեր անձնական միջնորդությունը՝ պահանջելով խնամատարության վերաբերյալ վերալսում:  Դուք պետք է Ձեր փաստաբանին առնվազն երկու շաբաթ տրամադրեք, մինչ նա կփորձի կապ հաստատել Ձեզ հետ, նախքան Ձեր սեփական միջնորդությունը ներկայացնելը:

Խնամատարության վերալսման համար միջնորդությունը լրացնելու ցուցումներ

  1. Լրացրեք ամբողջ տեղեկատվությունը ձևաթղթում:  (Տե՛ս կից փաստաթուղթ Ա-ն):
  2. Եթե հնարավոր է, ապա դատարանին ուղարկեք երկու պատճեն, հետադարձ հասցեի նշումով ու կնքված ծրարով և նշում, որ հաստատված պատճեններից մեկը Ձեզ պետք է վերադարձնել: Հաստատված պատճենը դատարանի կողմից կնքված փաստաթուղթ է, որը ցույց է տալիս, որ փաստաթուղթը լրացվել է և  պետք է ներառի ամսաթիվը:
  3. Ուղարկեք միջնորդությունն այն վարչաշրջանին, որը նշանակել է Ձեր խնամատարությունը:  Կից ներկայացված է Գերագույն դատարանների հասցեների ցանկը:  Տե՛ս կից փաստաթուղթ Է-ն:

ԻՆՉՊԵՍ ԿԱՐԵԼԻ Է ԲՈՂՈՔԱՐԿԵԼ, ԵՐԲ LPS ԽՆԱՄԱՏԱՐՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԵՔ ԳՏՆՎՈՒՄ

Եթե երդվյալ ատենակալների դատարանում կամ սովորական դատարավարություն եք ունեցել (նաև հայտնի է որպես դատավարություն առանց երդվյալ ատենակալների) և դրա արդյունքում ճանաչվել եք ծանր հաշմանդամություն ունեցող անձ, և ուստի Ձեզ անհրաժեշտ է LPS խնամատարություն, ապա բողոքարկում ներկայացնելու իրավունք ունեք:

Դուք պետք է ներկայացնեք բողոքարկման ծանուցումը խնամատարության հաստատումից հետո վաթսուն (60) օրվա ընթացքում:  Կարող եք կապվել Ձեր փաստաբանի հետ և խնդրել, որ բողոքարկման ծանուցումը Ձեզ ներկայացվի:  Կարող եք նաև ներկայացնել բողոքարկման ծանուցումն այն վարչաշրջանի Գերագույն դատարանին, որը հաստատել էր խնամատարությունը:  (Տե՛ս կից փաստաթուղթ Դ-ն):

Եթե հնարավորություն չունեք փաստաբան վարձել, ապա իրավունք ունեք օգտվելու դատարանի կողմից անվճար նշանակված փաստաբանի ծառայություններից:  Եթե դրամական միջոցների հնարավորություն չունեք, ապա իրավունք ունեք հրաժարվել բողոքարկման ընթացքում պահանջվող բոլոր ծախսերից:

ԻՆՉՊԵՍ ՎԻՃԱՐԿԵԼ ՁԵՐ ԱՅԴ ՆՇԱՆԱԿՈՒՄԸ, ԵՐԲ ԴՈՒՔ ԵՎ ՁԵՐ ԽՆԱՄԱՏԱՐԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՉԵՔ ԳԱԼԻՍ

Նշանակման վերաբերյալ լսում

Երբ Դուք հոգեկան առողջությամբ պայմանավորված գտնվում եք խնամատարության ենթակայության տակ, Ձեր խնամատարը լիազորություն ունի որոշելու, թե որտեղ եք ապրելու:  Սա չի նշանակում, որ ամբողջությամբ Ձեր խնամատարի «գթասրտության» ներքո եք:  Եթե կարծում եք, որ կարող եք ապրել ավելի քիչ սահմանափակումներ ունեցող հաստատությունում, քան Ձեր խնամատարի նշանակած հաստատությունն է, ապա կարող եք կրկին վերադառնալ դատարան՝ վիճարկելու Ձեր նշանակման համապատասխանությունը:  Սա կոչվում է «նշանակման վերաբերյալ լսում» ունենալ:  Ամեն դեպքում, երբ դիմեք դատարան նշանակման վերաբերյալ լսման համար, ապա պետք է սպասեք ևս վեց ամիս, մինչև հաջորդ լսումն ունենալը: Կալիֆոռնիայի բարեկեցության և հաստատությունների մասին օրենսգրքի § 5358.3 բաժին:

Կարող եք պահանջել նշանակման վերաբերյալ լսում ազատազրկման օրինականության ստուգման միջնորդության միջոցով այն վարչաշրջանում, որտեղ խնամատարությունը հաստատվել էր կամ որում ներկայումս ապրում եք: Կալիֆոռնիայի բարեկեցության և հաստատությունների մասին օրենսգրքի § 5358.7 բաժին:

Նույնիսկ եթե ունեք նշանակման վերանայման վերաբերյալ լսում, կարող եք նաև դատավորից խնդրել խնամատարության վերաբերյալ վերալսում:  Նշանակման վերանայմանը վերաբերող լսմանը Դուք դատավորին պետք է խնդրեք միայն վերանայել Ձեր նշանակման համապատասխանությունը, այլ ոչ թե այն, թե արդյոք Դուք պետք է խնամատարության ներքո լինեք:  Խնամատարության վերալսման ժամանակ, Դուք խնդրում եք դատավորին քննել՝ արդյոք Ձեզ ընդհանրապես անհրաժեշտ է խնամատարություն ունենալը:

Նշանակման վերանայման վերաբերյալ լսումն ունենալու լավագույն եղանակը Ձեր փաստաբանի հետ կապ հաստատելն է:  Եթե Ձեզ նշանակել էին խնամատարություն հոգեկան առողջության առնչությամբ, ապա Ձեր շահերը ներկայացվել էր փաստաբանի կողմից:  Եթե Դուք դրամ չունեք փաստաբանին վճարելու համար, Դուք հավանաբար ներկայացված եք եղել դատարանի կողմից նշանակված փաստաբանի կողմից:  Դատարանների կողմից նշանակված փաստաբանների մեծ մասը հանրային դատապաշտպաններ են:

Ձեր սոցիալական աշխատողը պետք է ունենա դատարանի կողմից նշանակված փաստաբանի անունը և հեռախոսահամարը:  Կարող եք նաև զանգահարել հիվանդների իրավունքների շահերի պաշտպանությամբ զբաղվող փաստաբանին՝ պարզելու, թե ինչպես կարելի է կապվել Ձեր փաստաբանի հետ:  Երբ զանգահարեք Ձեր փաստաբանին, տրամադրեք Ձեր ամբողջական անունը և ծննդյան ամսաթիվը:  Եթե Ձեր փաստաբանը գրասենյակում չէ, հարցրեք, թե արդյոք կարող եք հաղորդագրություն թողնել:  Համոզվեք, որ թողել եք Ձեր անունը, ծննդյան ամսաթիվը, Ձեր գտնվելու հաստատության անվանումը, Ձեր հասանելի հեռախոսահամարը, Ձեզ զանգահարելու ամենահարմար ժամը և հաղորդագրությունը, որ «Ձեր նշանակման վերաբերյալ վերալսում եք պահանջում»: Կարող եք նաև նամակ գրել Ձեր փաստաբանին՝ նշելով այս տեղեկատվությունը:

Եթե Ձեր փաստաբանը Ձեզ հետզանգ չի կատարում, ապա կարող եք դատարան ներկայացնել Ձեր սեփական միջնորդությունը՝ պահանջելով նշանակման վերանայման վերաբերյալ լսում: Դուք պետք է Ձեր փաստաբանին առնվազն երկու շաբաթ ժամանակ տրամադրեք, որպեսզի նա փորձի Ձեզ հետ կապվել:

Նշանակման վերանայման համար միջնորդություն ներկայացնելու ցուցումներ

  1. Լրացրեք ամբողջ տեղեկատվությունը ձևաթղթում:  (Տե՛ս կից փաստաթուղթ Գ-ն.)
  2. Եթե հնարավոր է, ապա դատարանին ուղարկեք երկու պատճեն, հետադարձ հասցեի նշումով ու կնքված ծրարով և նշում, որ հաստատված պատճեններից մեկը Ձեզ պետք է վերադարձնել:
  3. Ուղարկեք միջնորդությունն այն վարչաշրջանին, որը նշանակել է Ձեր խնամատարությունը:  Կից ներկայացված է Գերագույն դատարանների հասցեների ցանկը:  (Տես կից փաստաթուղթ Է-ն):

ԻՆՉՊԵՍ ԳՐԵԼ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ

Հայտարարագիրը Ձեր հայտարարությունն է երդմնակալությամբ այն իրողությունների մասին, որոնք անձամբ գիտեք:  Օրինակ՝ Դուք չեք կարող հայտարարագրել այնպիսի բաներ, որոնք Ձեզ պատմել են ուրիշները: Կարող եք հայտարարագրել միայն այն բաները, որոնք գիտեք, լսել եք կամ անձամբ տեսել եք:

Հայտարարագիրը գրելիս փորձեք հնարավորինս շատ մասնավորեցնել Ձեր տեղեկությունները՝ լինելով հնարավորինս հստակ և հասկանալի:  Ձեր հայտարարագիրը պետք է պատասխանի այս հարցերին.  Ո՞վ  Ի՞նչ  Որտե՞ղ  Ե՞րբ  Ինչո՞ւ  Ինչպե՞ս

Եթե դատարան եք դիմում ազատազրկման օրինականության ստուգման միջնորդության համար, քանի որ գտնվում եք մեկուսացված հաստատությունում և կարծում եք, որ դրա կարիքը չունեք, Ձեր հայտարարագիրը պետք է դատավորին տրամադրի հետևյալ տեղեկությունը.

  • որտեղ եք Դուք,
  • ինչու այդտեղ լինելու կարիքը չունեք,
  • առանձնահատուկ ինչ պլաններ ունեք ազատազրկումից ազատվելու դեպքում:  

(Տե՛ս կից փաստաթուղթ Զ-ն):

Այլ կերպ ասած, Դուք պետք է բացատրեք դատավորին՝  ինչ եք հստակ անելու, երբ դուրս գաք մեկուսացված հաստատությունից.

  1. Ձեր հայտարարագրի սկզբում, պետք է օգտագործեք այս ներածական նախադասությունը.  «Ես՝ (Ձեր անունը)ս, հայտարարում եմ հետևյալը».
  2. Ապա թվարկեք բոլոր փաստերը և տեղեկությունները կարճ պարբերություններով:  Համարակալեք յուրաքանչյուր պարբերությունը:  Պարբերությունը երկու կամ երեք նախադասությունից երկար չպետք է լինի:
  3. Եվ վերջում, վերջին երկու նախադասությունները պետք է լինեն.  «Նշված տեղեկությունների սուտ վկայության պատասխանատվության ներքո հայտարարում եմ, որ վերը նշվածը ճշմարիտ և ճշգրիտ է»:
  4. Եվ ապա.  «Կազմվել է (նշեք Ձեր հայտարարագրի ստորագրման ամսաթիվը)-ին (գրեք Ձեր հայտարարագրի ստորագրության քաղաքը և նահանգը)-ում»:  Համոզվեք, որ էջի ներքևում գրել և ստորագրել եք Ձեր անունը

[Նմուշ]
Էզրա Փաունդի հայտարարագիր

Ես՝ Էզրա Փաունդս, հայտարարում եմ հետևյալը.

  1. Ես ապրում եմ Cherry Heights IMD-ում սկսած 2000 թվականի փետրվարի 1-ից:  Ես LPS խնամատարության ներքո եմ գտնվում:
  2. Ես չեմ շահել իմ խնամատարության վերալսումը 2000 թվականի մարտի 30-ին:
  3. Ես չպետք է գտնվեմ Cherry Heights IMD-ում, քանի որ այն ավելի շատ սահմանափակումներ ունի քան անհրաժեշտ է և ես ինձ սննդով, հագուստով և կացարանով ապահովելու լավ ծրագիր ունեմ:
  4. Իմ հաշմանդամության պատճառով ես իրավասու եմ սոցիալական ապահովության նպաստների համար:  Նախկինում ստացել եմ սոցիալական ապահովության նպաստներ և գիտեմ, թե ինչպես և որտեղ է պետք կրկին դիմել դրանք ստանալու համար:  Ես կներկայացնեմ իմ սոցիալական ապահովության նպաստների ստացման դիմումը Լոս Անջելեսի 3030 Բրոդվեյ պողոտայում գտնվող գրասենյակում:
  5. Գտել եմ սենյակ, որը կարող եմ վարձակալել:  2000 թ. հուլիսի 12-ին խոսել եմ Բիլ Ջոնսի հետ, որը Լոս Անջելեսի 2375 Մեփլվուդ նրբանցքում գտնվող գրասենյակի ղեկավարն է:  Բիլն ասաց, որ կարող է բնակարան վարձել ինձ համար:  Նա ասաց, որ բնակարանն ինձ համար հասանելի կլինի մեկ ամիս շարունակ:
  6. Ունեմ ընկերներ, ովքեր կարող են ինձ օգնել:  Նրանց անուններն են Ալեխանդրո և Քեթի Գալեանո:  Գալեանոներն ասել են, որ կարող եմ մնալ իրենց հետ, եթե դրա կարիքն ունենամ:  Նրանք պատրաստակամ են գալ դատարան և դա փաստել իմ անունից:
  7. Գիտեմ՝ ինչպես գնել սննդամթերք և ուտելիքներ պատրաստել ինձ համար:
  8. Ես ունեմ իմ անձնական հագուստը՝ երկու զույգ տաբատ, ներքնազգեստ և երեք վերնաշապիկ:  Գիտեմ՝ որտեղից կարելի է գնել օգտագործված հագուստ:

Նշված տեղեկությունների սուտ վկայության պատասխանատվության գիտակցությամբ հայտարարում եմ, որ վերը նշվածը ճշմարիտ և ճշգրիտ է:

Կազմվել է 2000 թվականի հուլիսի 20-ին Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում:

______________________________
                        Էզրա Փաունդ

ՈՐՔԱՆ ՀԱՃԱԽ ԿԱՐԵԼԻ Է ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ՄԱՍԻՆ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ  

Հաճախակի կարող եք միջնորդություն ներկայացնել. ինչևէ, յուրաքանչյուր դիմում պետք է ունենա բավարար պնդումներ, որոնք տարբեր են մերժված միջնորդության պնդումներից:

ԻՆՉՊԵՍ ՎԻՃԱՐԿԵԼ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԿՈՐՈՒՍՏԸ

Առանձնահատուկ իրավունքների կորստի վիճարկումը՝ որպես
հոգեկան առողջության խնամատարության պայման

Միայն նրա համար, որ խնամատարության տակ եք գտնվում, դատավորն ավտոմատ կերպով չի զրկի Ձեզ բոլոր իրավունքներից:  Դատավորը պետք է մասնավորապես սահմանափակի Ձեր քվեարկելու, վարորդական թույլտվություն ունենալու, պայմանագրեր կնքելու, հրազեն ունենալու, ընթացիկ բուժման դեղորայքի համաձայնության մերժման և ծանր հաշմանդամություն ունենալու առնչությամբ բուժման համաձայնության մերժման իրավունքը:  Կալիֆոռնիայի բարեկեցության և հաստատությունների մասին օրենսգրքի § 5357 բաժին:  Եթե ցանկանում եք, որ դատավորը վերանայի Ձեր իրավունքներից զրկելու փաստը, կարող եք միջնորդություն ներկայացնել (խնդրել) դատավորին՝ վերանայելու, արդյոք պետք է դեռ զրկված լինեք այդ իրավունքներից:

Առանձնահատուկ իրավունքների կորստի համար լսում ստանալու լավագույն տարբերակը Ձեր փաստաբանի հետ կապ հաստատելն է:  Եթե Ձեզ նշանակել էին խնամատարություն հոգեկան առողջության առնչությամբ, ապա Ձեր շահերը ներկայացվել էր փաստաբանի կողմից:  Եթե փաստաբանի ծառայություններից օգտվելու համար վճարելու հնարավորություն չեք ունեցել, ապա հավանաբար Ձեր շահերը ներկայացվել են դատարանի նշանակած փաստաբանի կողմից:  Դատարանի կողմից նշանակված փաստաբաններից շատերը հանրային պաշտպաններ են:

Ձեր սոցիալական աշխատողը պետք է ունենա դատարանի կողմից նշանակված փաստաբանի անունը և հեռախոսահամարը:  Կարող եք նաև զանգահարել հիվանդների իրավունքների շահերի պաշտպանությամբ զբաղվող փաստաբանին՝ պարզելու, թե ինչպես կարելի է կապվել Ձեր փաստաբանի հետ:  Երբ զանգահարեք Ձեր փաստաբանին, տրամադրեք Ձեր ամբողջական անունը և ծննդյան ամսաթիվը:  Եթե Ձեր փաստաբանը գրասենյակում չէ, հարցրեք, թե արդյոք կարող եք հաղորդագրություն թողնել:  Համոզվեք, որ թողել եք Ձեր անունը, ծննդյան ամսաթիվը, Ձեր գտնվելու հաստատության անվանումը, Ձեր հասանելի հեռախոսահամարը, Ձեզ զանգահարելու ամենահարմար ժամը և հաղորդագրությունը, որ «Ձեր իրավունքների զրկման վիճարկման վերաբերյալ վերալսում եք պահանջում»:  Կարող եք նաև նամակ գրել Ձեր փաստաբանին՝ նշելով այս տեղեկատվությունը:

Եթե Ձեր փաստաբանը մերժում է Ձեզ հետ կապ հաստատել, ապա կարող եք Ձեր սեփական միջնորդությունը ներկայացնել դատարանին՝ պահանջելով իրավունքների զրկման վիճարկման վերաբերյալ լսում:  Դուք պետք է Ձեր փաստաբանին առնվազն երկու շաբաթ ժամանակ տրամադրեք, որպեսզի նա փորձի Ձեզ հետ կապվել:

Միջնորդություն ներկայացնելու ցուցումներ՝ վիճարկելու խնամառուի մերժված իրավունքները

  1. Լրացրեք ամբողջ տեղեկատվությունը ձևաթղթում:  (Տե՛ս կից փաստաթուղթ Բ-ն):
  2. Եթե հնարավոր է, ապա դատարանին ուղարկեք երկու պատճեն, հետադարձ հասցեի նշումով ու կնքված ծրարով և նշում, որ հաստատված պատճեններից մեկը Ձեզ պետք է վերադարձնել: Ուղարկեք միջնորդությունն այն վարչաշրջանին, որը նշանակել է Ձեր խնամատարությունը:  Կից ներկայացված է Գերագույն դատարանների հասցեների ցանկը:  (Տես կից փաստաթուղթ Է-ն):