Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժում. ընդհանուր նկարագրություն

Publications
#7173.10

Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժում. ընդհանուր նկարագրություն

Դուք ունեք փաստաբանի ծառայություններից օգտվելու իրավունք, եթե վարչաշրջանը խնդրել է դատարանին՝ ձեզ Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժում նշանակել: Եթե ցանկանում եք դատապաշտպան ունենալ, սակայն բավարար գումար չունեք, դատավորին խնդրեք ձեզ հանրային պաշտպան հատկացնել:

Այս հրապարակումը տեղեկաթերթ է, որն ընդհանուր տեղեկություններ է տալիս այն մասին, թե ինչ է Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժումը (անգլ. Assisted Outpatient Treatment, AOT): Հրապարակման մեջ նաև խոսվում է այն մասին, թե ինչպես է ձեզ Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժում նշանակվելու, ինչ իրավունքներ ունեք այդ բուժման լսումների ժամանակ և բուժման ինչ իրավունքներ ունեք աջակցվող բուժումն ստանալիս: Վերջապես, հրապարակման մեջ խոսվում է այն մասին, թե ինչ է տեղի ունենում, եթե չեք հետևում Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժմանը, և ինչպես եք ավարտելու այդ բուժումը:

Դուք ունեք փաստաբանի ծառայություններից օգտվելու իրավունք, եթե վարչաշրջանը խնդրել է դատարանին՝ ձեզ Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժում նշանակել: Եթե ցանկանում եք դատապաշտպան ունենալ, սակայն բավարար գումար չունեք, դատավորին խնդրեք ձեզ հանրային պաշտպան հատկացնել:

Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժման սահմանումը

Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժումը դատարանի վճռով նշանակվող ամբուլատոր բուժում է՝ նախատեսված հոգեկան առողջության խնդիրներով պայմանավորված հաշմանդամություն ունեցող մարդկանց համար:1

Որոշ վարչաշրջաններ ունեն Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժում, մյուսները՝ ոչ

2021թ. հուլիսի 1-ին ուժի մեջ մտած նոր օրենքով Կալիֆոռնիայի վարչաշրջանները պետք է ունենան Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժում, եթե չեն հրաժարվում մասնակցությունից:2 Սկսած 2021 թվականի դեկտեմբերից՝ 31 վարչաշրջան ունի Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժում. Ալամեդա, Կոնտրա Կոստա, Էլ Դորադո, Ֆրեզնո, Հումբոլդտ, Քերն, Քինգս, Լոս Անջելես, Մարին, Մարիպոսա, Մենդոսինո, Նապա, Նևադա, Օրինջ, Փլեյսեր, Ռիվերսայդ, Սակրամենտո, Սան Դիեգո, Սան Ֆրանցիսկո, Սան Լուիս Օբիսպո, Սան Մատեո, Սանտա Բարբարա, Սանտա Կլարա, Շաստա, Սիսկիյու, Ստանիսլաուս, Տիհամա, Թուլար, Վենտուրա և Յոլո:

27 վարչաշրջան չունի Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժում. Ալամեդա, Ամադոր, Բյուտ, Կալավերաս, Կոլուզա, Կոնտրա Կոստա, Դել Նորթ, Գլեն, Իմպերիալ, Ինյո, Լեյք, Լասսեն, Մադերա, Մերսեդ, Մոդոկ, Մոնո, Մոնտերեյ, Պլումաս, Սան Բենիտո, Սան Բերնարդինո, Սան Խոակին, Սանտա Կրուզ, Սիեռա, Սոնոմա, Սատեր/Յուբա, Տրինիթի և Թուալեմ:

Ինչպես է նշանակվում Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժումը

  • Վարչաշրջանի հոգեկան առողջության պահպանման դեպարտամենտը դիմում է դատարանին՝ Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժում նշանակելու խնդրանքով: Դա կոչվում է խնդրագիր:3
  • Խնդրագիրը պետք է ներառի հոգեկան առողջության վերականգնման լիցենզավորված մասնագետի պաշտոնական հայտարարություն (կոչվում է՝ երդմամբ հաստատված գրավոր ցուցմունք): Երդմամբ հաստատված գրավոր ցուցմունքում պետք է նշվի, որ դուք համապատասխանում եք Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժում ստանալուն, պատճառները, թե ինչու եք համապատասխանում այդ բուժմանը, և ինչու է Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժումը խորհուրդ տրվում ձեզ համար:4
  • Դատարանն այնուհետև նշանակում է լսումների օր և ժամ՝ տեսնելու, թե արդյոք դուք համպատասխանում եք Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժմանը: Այս լսումներն անցկացվում են խնդրագիրը ներկայացնելուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում:5
  • Դուք ունեք լսումներին դատապաշտպան ունենալու իրավունք:6 Կարող եք խնդրել դատարանին՝ ձեզ դատապաշտպան հատկացնել: Դուք կվճարեք դատապաշտպանի ծառայությունների համար միայն այն դեպքում, եթե ի վիճակի լինեք:7
  • Եթե դատավորը լսումներից հետո որոշի, որ դուք ըստ օրենքի համապատասխանում եք Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժմանը, ձեզ, հնարավոր է, Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժում նշանակեն:8 Ըստ օրենքի Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժման համապատասխանության մասին մանրամասն տեղեկությունների համար կարող եք կարդալ «Ում կարող է Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժում նշանակվել» հրապարակումը:
  • Դատավորը կարող է ձեզ Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժում նշանակել առավելագույնը 6 ամսով:9
  • Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժում նշանակելու կարգի մասին մանրամասն տեղեկությունների համար կարող եք կարդալ «Ինչպես է ձեզ Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժում նշանակվում» հրապարակումը:

Ով է համապատասխանում Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժմանը

Ըստ օրենքի Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժմանը համապատասխանելու համար լսումների ժամանակ դատավորը պետք է գտնի, որ բոլոր պահանջներն ապացուցված են հստակ և համոզիչ ապացույցներով:10 «Հստակ և համոզիչ» ապացույց նշանակում է, որ դատավորը պետք է գտնի, որ շատ ավելի հավանական է, որ ճիշտ է, քան ճիշտ չէ այն, որ դուք բավարարում եք Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժում ստանալու պահանջները: Պահանջներն են.11

  1. Դուք առնվազն 18 տարեկան եք:
  2. Դուք ունեք հոգեկան առողջության հետ կապված լուրջ խնդիր:
  3. Կա կլինիկական եզրակացության հիման վրա կայացված որոշում, որ հետևյալ երկուսից ցանկացածը ճիշտ է.
    • Հավանական չէ, որ դուք համայնքում անվտանգ գոյատևեք առանց հսկողության (օրինակ՝ ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժումը), և ձեր հոգեկան առողջության վիճակը գնալով վատանում է, ԿԱՄ
    • Ձեզ անհրաժեշտ է Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժում՝ ձեր հոգեկան առողջության խնդրի կրկնվելը կամ վատթարացումը կանխելու համար, քանի որ դա խիստ ծանր հաշմանդամություն կպատճառի ձեզ (ի վիճակի չեք լինի հոգալ ձեր առօրյա կարիքները, օրինակ՝ սննդի, հագուստի և կացարանի հարցը) կամ ձեզ վտանգավոր կդարձնի ձեր կամ ուրիշների համար:
  4. Դուք նախկինում չեք հետևել հոգեկան առողջության խնդիրներով պայմանավորված հաշմանդամության բուժման ձեր պլանին: Սա ճիշտ է, եթե տեղի է ունեցել հետևյալից ցանկացածը.
    • Ձեր հոգեկան առողջության խնդիրներով պայմանավորված հաշմանդամությունը վերջին երեք տարվա ընթացքում (36 ամիս) երկու անգամ հիմնական պատճառ է հանդիսացել, որ դուք հոսպիտալացվեք կամ օգնություն ստանաք նահանգային կամ տեղական բանտի ուղղիչ բուժական հիմնարկում:12 Եթե դրան անմիջապես նախորդել է վարչաշրջանի դիմումը (խնդրագիրը) ձեզ Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժում նշանակելու վերաբերյալ, դա չի հաշվվում:
    • Ձեր հոգեկան առողջության խնդիրներով պայմանավորված հաշմանդամության պատճառով դուք ծանր բռնի արարք եք գործել ձեր և ուրիշների նկատմամբ: Ծանր և բռնի արարքը պետք է տեղի ունեցած լինի վերջին 48 ամսվա (4 տարվա) ընթացքում: Հաշվվում են նաև սպառնալիքները կամ մահափորձը: Եթե դրան անմիջապես նախորդել է վարչաշրջանի դիմումը (խնդրագիրը) ձեզ Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժում նշանակելու վերաբերյալ, դա չի հաշվվում:13
  5. Ձեզ հնարավորություն է տրվել կամավոր բուժում ստանալ, սակայն դուք չեք մասնակցել կամ չեք մասնակցում բուժմանը:
  6. Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժումը նվազագույն սահմանափակումներով բուժում է (ձեզ տալիս է առավելագույն ազատություն), որը միաժամանակ բարելավում և կայունացնում է ձեր հոգեկան առողջությունը:
  7. Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժումը ձեզ հավանականորեն օգուտ կտա:

Այն մասին, թե ում կարող է Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժում նշանակվել, մանրամասն կարող եք կարդալ «Ում կարող է Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժում նշանակվել» հրապարակումը:

Ձեր իրավունքները Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժման լսումների ժամանակ

Եթե ձեր վարչաշրջանը դիմում է դատարանին ձեզ Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժում նաշանակելու խնդրանքով, դուք ունեք հետևյալ իրավունքները.14

  • Լսումների մասին պատշաճ ծանուցում:
    • Լսումները պետք է տեղի ունենան վարչաշրջանի կողմից Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժման խնդրագիրը ներկայացնելուց հետո ոչ ուշ, քան հինգ աշխատանքային օրվա ընթացքում (բացի շաբաթ, կիրակի և տոն օրերից): Վարչաշրջանը խնդրագիրը ներկայացնելուց հետո ամենասեղմ ժամկետում պետք է տրամադրի ձեզ խնդրագրի կրկնօրինակը:15
  • Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժման համար ձեր համապատասխանությունը հաստատող և բուժումը ձեզ համար առաջարկող գնահատման կամ որոշման կրկնօրինակը:
  • Անվճար փաստաբան, եթե չեք կարող ինքներդ վճարել փաստաբանի ծախսերը:
  • Տեղեկացվելու ձեր այն իրավունքի մասին, որ եթե ձեզ Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժում են նշանակել, և դուք համաձայն չեք դրա հետ, ավելի ուշ կարող եք ձերբակալվելուց հետո գործի քննության համար դատարան բերվելու դիմում ներկայացնել:
  • Ներկայանալ լսումներին, եթե չեք որոշել չներկայանալ կամ չեք ներկայանում այն բանից հետո, երբ դատարանը մի քանի անգամ փորձել է համոզել ձեզ ներկայանալ:
  • Ներկայացնել ապացույցներ՝ ցույց տալու, թե ինչու չեք համապատասխանում Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժմանը:
  • Բերել մարդկանց (վկաների), որպեսզի նրանք լսումների ժամանակ խոսեն հոգուտ ձեզ՝ նշելով, թե ինչու ձեզ անհրաժեշտ չէ, կամ ինչու չեք համապատասխանում Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժում ստանալուն:
  • Հարցեր ուղղելու լսումների ժամանակ խոսող (վկայություններ տվող) մարդկանց, երբ նրանք կասեն, որ ձեզ անհրաժեշտ է Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժումը:
  • Իմանալ և հասկանալ, որ իրավունք ունեք ապացուցելու, որ դատավորը սխալ որոշում է կայացրել և բողոքարկեք որոշումը:
  • Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժման լսումներին պատրաստվելու վերաբերյալ մանրամասն տեղեկությունների համար կարող եք կարդալ «Ինչ իրավունքներ կան, երբ վարչաշրջանը խնդրում է Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժում նշանակել կամ բուժման նշանակման լսումներ անցկացնել»:

Բուժման ձեր իրավունքները Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժում ստանալիս

Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժում ստանալիս դուք ունեք բուժման իրավունքներ, որոնք հետևյալն են, սակայն չեն սահմանափակվում դրանցով.16

  • Շահառուի շահերից բխող և վերականգնողական ուղղվածությամբ բուժման ստացում, որը նշանակում է, որ ունեք ձեր բուժման մասին բարձրաձայնելու իրավունք:
  • Դեղամիջոցների համակարգում և ստացում, բուժման նյութերի օգտագործումից առաջացող խանգարումների վերացման ծառայություններ, սուբսիդավորվող կացարանով ապահովում/կացարանով ապահովման օժանդակում, աշխատունակության վերականգնում և վետերաններին տրամադրվող ծառայություններ:
  • Ձեր մշակույթի, մայրենի լեզվի, սեռի, տարիքի կամ ձեր ինքնությանը վերաբերող այլ հատուկ կարիքների վրա հիմնված ծառայությունների անհատականացված պլանների կազմում:
  • Ստիպված չլինեք ընդունել դեղամիջոցներ, որոնք չեք ցանկանում ընդունել (ոչ կամավոր ընդունվող դեղամիջոցներ):
  • Հոգեբուժական և հոգեբանական ծառայություններ:
  • Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժման մասին մանրամասն տեղեկությունների համար կարող եք կարդալ «Բուժման իրավունքներ Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժում ստանալիս» հրապարակումը:

Ինչ է տեղի ունենում, եթե չեք հետևում Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժման նշանակմանը

  • Եթե չհետևեք Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժման նշանակմանը, ձեզ գուցե ոչ ձեր կամքով 72 ժամով տեղավորեն հիվանդանոցում, բայց միայն այն դեպքում, եթե ճիշտ է հետևյալը.
    1. Բուժումը տրամադրող մասնագետները նախ փորձել են կապվել ձեզ հետ Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժմանը հետևելու համար, ԵՎ
    2. Լիցենզավորված մասնագետը կարծում է, որ դուք համապատասխանում եք ոչ ձեր կամքով հոսպիտալացմանը:17
  • Ձեզ կարող են ստիպել 72 ժամով մնալ հիվանդանոցում միայն այն դեպքում, եթե համապատասխանում եք ոչ ձեր կամքով հոսպիտալացման պայմաններին, քանի որ ձեր հոգեկան առողջության խնդիրներով պայմանավորված հաշմանդամության պատճառով ի վիճակի չեք հոգալու ձեր մասին կամ վտանգ եք ներկայացնում ձեզ և ուրիշներին: Ձեզ չեն կարող ստիպել 72 ժամով մնալ հիվանդանոցում զուտ այն պատճառով, որ չեք հետևել Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժմանը:
  • Եթե ձեզ ձեր կամքին հակառակ 72 ժամով պառկեցրել են հիվանդանոց, դուք ունեք նույն իրավունքները, ինչ Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժում չստացող բուժառուն:

Ինչպես է ավարտվում Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժումը

Դուք կարող եք կապվել ձեր փաստաբանի հետ՝ Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժումն ավարտելու հարցում օգնություն տանալու համար: Ինչպես նշվեց վերևում, դուք ունեք անվճար փաստաբան ունենալու իրավունք, եթե բավարար գումար չունեք փաստաբան վարձելու համար:

  • Լսումների անցկացման իրավունքը, եթե ձեր վարչաշրջանի տնօրենն ամեն դեպքում կարծում է, որ դուք Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժման կարիք ունեք
    • Ծրագրի տնօրենը յուրաքանչյուր 60 օրը մեկ պետք է պաշտոնական հայտարարություն (կոչվում է՝ երդմամբ հաստատված գրավոր ցուցմունք) տա՝ հայտնելով, որ ըստ օրենքի դուք դեռ համապատասխանում եք Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժմանը:18
    • Եթե կարծում եք, որ տնօրենը ճիշտ չէ, դուք ունեք լսումների անցկացման իրավունք, որպեսզի որոշվի՝ արդյոք դուք դեռ համապատասխանում եք Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժում ստանալուն: Տնօրենը պետք է ցույց տա (ապացուցի), որ ըստ օրենքի դուք դեռ համապատասխանում եք Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժում ստանալուն: Ըստ օրենքի Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժմանը ձեր համապատասխանության մասին մանրամասն տեղեկությունների համար կարող եք կարդալ «Ում կարող է Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժում նշանակվել» հրապարակումը:
  • Ձերբակալվելուց հետո գործի քննության համար դատարան բերվելու դիմումի ներկայացում
    • Եթե կարծում եք, որ Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժման ձեր նշանակումը սխալ է, իրավունք ունեք ներկայացնելու ձերբակալվելուց հետո գործի քննության համար դատարան բերվելու դիմումի խնդրագիր:19 Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժման ծրագրի տնօրենն այդ դեպքում պետք է ապացուցի դատավորին, որ դուք ըստ օրենքի դեռ համապատասխանում եք Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժմանը և ունեք այդ բուժման կարիքը: Օրենքի պահանջների մասին մանրամասն տեղեկությունների համար կարող եք կարդալ «Ում կարող է Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժում նշանակվել» հրապարակումը:
  • Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժման նշանակման ժամկետի լրանալը
    • Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժման ավարտի մեկ այլ միջոց է դատավորի կողմից ձեզ Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժում նշանակելուց հետո անցած օրերի քանակը:

Լրացուցիչ տեղեկատվություն

Եթե լրացուցիչ տեղեկատվության կարիք կամ հարցեր ունեք, կարող եք.

  • Դիմել ձեր փաստաբանին: Դուք ունեք փաստաբանի ծառայություններից օգտվելու իրավունք, եթե վարչաշրջանը դիմել է (խնդրագիր է ներկայացրել) դատարանին ձեզ Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժում նշանակելու համար: Եթե ցանկանում եք դատապաշտպան ունենալ, սակայն բավարար գումար չունեք, դատավորին խնդրեք ձեզ հանրային պաշտպան հատկացնել: Դուք պետք է վճարեք հանրային պաշտպանին միայն այն դեպքում, եթե ունեք դրա գումարը:
  • Կապվել ձեր վարչաշրջանի՝ Բուժառուների իրավունքների պաշտպանի հետ: Ձեր բնակության վայրի Բուժառուների իրավունքների պաշտպանին գտնելու համար զանգահարեք (916) 504-5810 հեռախոսահամարով և խնդրեք հատկացնել ձեր բնակավայրի Բուժառուների իրավունքների պաշտպանի կոնտակտային տվյալները կամ անցեք այս հղումով՝ https://www.disabilityrightsca.org/post/patients-rights-advocacy-directory:
  • Զանգահարեք Կալիֆոռնիայի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության կազմակերպություն (անգլ. Disability Rights California ) 1-800-776-5746 հեռախոսահամարով:

Հրաժարում պատասխանատվությունից: Այս հրապարակումը միայն իրավական տեղեկատվություն է և ձեր անհատական իրավիճակի վերաբերյալ իրավաբանական խորհրդատվություն չէ: Այն արդի է տեղադրման օրվա դրությամբ: Մենք փորձում ենք պարբերաբար թարմացնել մեր նյութերը։ Այնուամենայնիվ, օրենքները պարբերաբար փոփոխվում են։ Եթե ցանկանում եք համոզվել, որ օրենքը չի փոխվել, դիմեք DRC կամ մեկ այլ իրավաբանական գրասենյակ:

  • 1. WELF. & INST. CODE § 5345(b): Օրենքից ստորև մեջբերված բոլոր հատվածները Սոցիալական ապահովության մասին օրենքից են (անգլ. Welfare and Institutions Code):
  • 2. § 5349:
  • 3. § 5346(b)(1)-(2):
  • 4. § 5346(b)(5):
  • 5. § 5346(d)(1):
  • 6. § 5346(c):
  • 7. § 5346(c):
  • 8. § 5346(a), (d):
  • 9. § 5346(d)(5)(B):
  • 10. § 5346(a):
  • 11. § 5346(a)(1)-(7):
  • 12. § 5346(a)(4)(A):
  • 13. § 5346(a)(4)(B):
  • 14. § 5346(d)(4)(A)-(I):
  • 15. § 5346(d)(1):
  • 16. § 5348(a)(2)(A)-(F):
  • 17. § 5346(f):
  • 18. § 5346(h):
  • 19. § 5346(i):