Զբաղվածության օժանդակություն/Աշխատանք խթանող ծառայություններ՝ Title II –SSDI-ի ներքո

Զբաղվածության օժանդակություն/Աշխատանք խթանող ծառայություններ՝ Title II –SSDI-ի ներքո
Սա Սոցիալական ապահովության հաշմանդամության ապահովագրության (SSDI, Social Security Disability Insurance) սպասառուների կողմից ամենահաճախ տրվող հարցերից մեկն է: Սոցիալական ապահովության վարչությունը (SSA, Social Security Administration) աշխատանքի օժանդակություն/աշխատանքի խթանման ծրագրեր է տրամադրում, որոնք կարող են օժանդակել Ձեր զբաղվածության որոնման ընթացքում:
Ի՞նչ կկատարվի իմ SSDI նպաստների հետ, երբ ես աշխատեմ:
Սա Սոցիալական ապահովության հաշմանդամության ապահովագրության (SSDI, Social Security Disability Insurance) սպասառուների կողմից ամենահաճախ տրվող հարցերից մեկն է: Սոցիալական ապահովության վարչությունը (SSA, Social Security Administration) աշխատանքի օժանդակություն/աշխատանքի խթանման ծրագրեր է տրամադրում, որոնք կարող են օժանդակել Ձեր զբաղվածության որոնման ընթացքում:
Աշխատանքի այս օժանդակությունը/աշխատանքի խթանները կարող են օգնել Ձեզ՝ պահպանելու Ձեր SSDI նպաստները և Medicare ապահովագրությունը, երբ Դուք աշխատում եք: Հետևյալը աշխատանքի օժանդակությունների/աշխատանքի խթանման ծրագրերի քննարկումն է, որը մատչելի է SSDI-ի նպաստառուներին:
SSDI աշխատանքի օժանդակությունների/աշխատանքի խթանման ծրագրեր
Փորձնական աշխատանքի ժամանակաշրջան. Սոցիալական ապահովության մասին օրենքի (Օրենք) (Social Security Act, The Act) համաձայն՝ երբ Դուք SSDI եք ստանում և աշխատում եք, և առողջական վիճակի ապաքինումը խնդիր չէ, Դուք 9 ամսվա փորձնական աշխատանքի ժամանակաշրջանի (TWP, Trial Work Period) իրավունք ունեք: TWP-ն 9-ամսյա ժամանակաշրջան է, որը Ձեզ հնարավորություն է տալիս՝ ստուգել աշխատելու Ձեր ունակությունը: Պարտադիր չէ, որ այս 9 ամիսը հաջորդական լինի, բայց պետք է տեղի ունենա «սահող» 60 ամսվա ընթացքում: TWP-ի ընթացքում եկամուտը չի սահմանափակում Ձեր SSDI (20 Դաշնային կանոնակարգերի օրենսգիրք [CFR, Code of Federal Regulations] §404.1592):
Խիստ շահավետ գործունեություն. Խիստ շահավետ գործունեությունը (SGA, Substantial Gainful Activity) այն աշխատանքն է, որը Դուք կատարում եք՝ վճարման կամ շահույթի դիմաց, որը ներառում է մտավոր կամ ֆիզիկական զգալի աշխատանք
(20 CFR §404.1572): SGA-ն առնչվում է և՛ այն աշխատավարձերին, որոնք Դուք վաստակում եք Ձեր աշխատանքից և՛ ինքնազբաղվածության եկամուտներին: 2016թ. SGA-ը կազմում է ամսական 1 130,00 ԱՄՆ դոլար՝ կույր չեղող անձանց համար, իսկ կույր անձանց համար՝ ամսական 1 820,00 ԱՄՆ դոլար: Այս գումարի չափերը Ձեր համախառն ամսական եկամուտներն են: Այսինքն, այն եկամուտը, որը Դուք վաստակում եք յուրաքանչյուր հարկից կամ այլ պահումներից առաջ, որոնք գանձվում են Ձեր վճարագրից:
SSA -ը ինքնազբաղվածության համար SGA-ը երկու ձևով է սահմանում.
- Զուտ եկամուտներ ինքնազբաղվածությունից (NESE, Net Earnings from Self-Employment). NESE-ն տարեկան գումարի չափն է, որը Դուք վաստակում եք Ձեր բիզնեսից՝ ներքին եկամուտների ծառայության (IRS, Internal Revenue Service) թույլատրելի պահումներից հետո:
- Ամսական աշխատած ժամերի քանակը. Դուք SGA եք կատարել, երբ ամսական 80 կամ ավել ժամ եք տրամադրել Ձեր բիզնեսին:
SGA-ի քանակն ինքնազբաղվածության համար կազմում է 1 130,00 ԱՄՆ դոլար՝ կույր չեղող անձի համար, իսկ կույր անձի համար՝ ամսական 1 820,00 ԱՄՆ դոլար:
*Փորձնական աշխատանքի ամիս (TWM, Trial Work Month). Ձեր 9-ամսյա փորձնական աշխատանքի ժամանակաշրջանը (TWP) որոշելու համար SSA-ն դիտարկում է այն գումարը , որը Դուք վաստակում եք յուրաքանչյուր ամիս՝ որոշելու, թե արդյոք TWP ամիս եք օգտագործել: 2016թ. որևէ ամսին, երբ վաստակել եք 810,00 ԱՄՆ դոլար կամ ավելի, Դուք օգտագործել եք TWP -ի 9-ամսյա ժամկետի 1 ամիսը:
SGA-ի և TWP-ի գումարի չափը կարող է ամեն տարի փոխվել: Ազգային սպառողական գների ինդեքսի (CPI-W, Consumer Price Index) աճը սովորաբար հանգեցնում է SGA-ի և TWP-ի համապատասխան աճի հաջորդող տարվա ընթացքում:
Իրավունակության երկարաձգված ժամանակաշրջան. TWP-ի ավարտվելուց հետո Դուք մտնում եք իրավունակության 36-ամսյա երկարաձգված ժամանակաշրջան (EPE, extended period of eligibility): Սա հաջորդական 36 ամսվա ժամանակաշրջան է, որի ընթացքում եկամուտները համեմատվում են SGA-ի մակարդակի հետ՝ որոշելու, թե արդյոք Դուք շարունակում եք իրավունք ունենալ SSDI վճարումներ ստանալու համար:
EPE-ի ընթացքում յուրաքանչյուր ամիս Ձեր համախառն կամ զուտ եկամուտը SGA-ին հավասար կամ դրանից ցածր են. Դուք իրավունք ունեք դեռ ստանալ Ձեր SSDI կանխիկ վճարումները: Եթե Ձեր համախառն կամ զուտ եկամուտները գերազանցեն SGA-ը, Դուք իրավունակ չեք լինի SSDI կանխիկ վճարումներ ստանալու (20 CFR §404.1592a): Այս ժամանակահատվածը նաև կոչվում է «վերասահմանման» ժամանակաշրջան:
Կասեցման ժամանակաշրջան. TWP-ի ավարտվելուց հետո առաջին ամսին, երբ Ձեր եկամուտները զերազանցեն SGA-ը, Դուք մուտք կգործեք «կասեցման» ամիս, որի ընթացքում նպաստների վճարումը կարող է դադարեցվել (20 CFR §404.316 & §404.325): Դուք կստանաք Ձեր SSDI վճարումը կասեցման ամսին և հաջորդ երկու ամիսը՝ կասեցման ամսից անմիջապես հետո: Այս եռամսյա ժամանակահատվածը նաև հայտնի է որպես «արտոնության ժամանակաշրջան», որից հետո նպաստների վճարումը կարող է դադարեցվել:
Վնասվածքին առնչվող աշխատանքային ծախս. Վնասվածքին առնչվող աշխատանքային ծախսը (IRWE, Impairment Related to Work Expense) այնպիսի ծախս է, որն առաջանում է Ձեր հաշմանդամության պատճառով՝ այն ապրանքների կամ ծառայությունների համար, որոնք Ձեզ հնարավորություն են տալիս աշխատել: Այս ծախսերը պետք է վճարվեն Ձեր կողմից և որևէ այլ մեկը դրանք չի կարող փոխհատուցել (Աշխատանքի օժանդակություններին վերաբերող ձեռնարկ [Redbook on Employment Supports])
Դրամական հատկացումներ. Դրամական հատկացումը Ձեր գործատուի կողմից ապրանքների կամ ծառայությունների համար կատարվող ծախս է, որը Ձեզ հնարավորություն է տալիս աշխատել և կատարել Ձեր աշխատանքային պարտականությունները
(Աշխատանքի օժանդակություններին վերաբերող ձեռնարկ).
Հատուկ պայմաններ. Հատուկ պայմանն այն ծախսն է, որը վճարվում է երրորդ անձի կողմից՝ այն ապրանքների կամ ծառայությունների համար, որոնք հնարավորություն են տալիս Ձեզ աշխատել և/կամ կատարել Ձեր աշխատանքային պարտականությունները (Աշխատանքի օժանդակություններին վերաբերող ձեռնարկ [Making Employment Work for People with Disabilities]).
Անհատույց գործարարական ծախս. Պատասխանատվության չենթարկվող գործարարական ծախսն օժանդակություն է, որն անվճար տրվում է Ձեր բիզնեսի զարգացման համար: Ձեզ (բիզնեսի սեփականատիրոջը) տրված աջակցության ծախսը կրճատվում է՝ որոշելու, թե արդյոք Ձեր եկամուտները գերազանցում են SGA-ը (Ինքնազբաղվածության հնարավորություն հաշմանդամ անձնաց համար):
Չվճարված օգնություն. չվճարված օգնությունը անվճար աջակցություն է Ձեզ՝ բիզնեսի հաշմանդամ սեփականատիրոջը, ով SSDI է ստանում, որը ցանկացած այլ բիզնես կակնկալի գնել՝ որպես բիզնեսի/աշխատանքի ծախս: Ձեզ՝ բիզնեսի սեփականատիոջը տրված աջակցության աշխատանքին համարժեք ծախսը կրճատվում է զուտ եկամուտներից՝ որոշելու SGA-ն (Ինքնազբաղվածության հնարավորություն հաշմանդամ անձնաց համար):
Սոցիալական ապահովության կանոնակարգերի համաձայն՝ այդ ծախսերը (IRWE դրամական հատկացում, հատուկ պայմաններ, անհատույց բիզնես ծախս և չվճարված օգնություն) պետք է ի նկատի չառնվեն Ձեր ամսական հաշվելի եկամուտը (CI, countable income) հաշվարկելիս: Այնուհետև Ձեր հաշվելի եկամուտը պետք է համեմատվի SGAի հետ՝ որոշելու, թե արդյոք Դուք իրավունք ունեք շարունակել ստանալ SSDI կանխիկ վճարումները: Սա կոչվում է «SGA ստուգում»:
Medicare-ի շարունակական ապահովագրություն. «Աշխատանքի տոմսի և աշխատանքի խթանման բարելավման մասին» առ 1999թ. օրենքի (Ticket to Work and Work Incentive Improvement Act of 1999, The Ticket) համաձայն՝ Medicare ապահովագրությունը 39 ամսից երկարաձգվել է 93 ամսի:
Այս ժամանակահատվածի ընթացքում Դուք կշարունակեք պահպանել Ձեր Medicare Part A-ի (հոսպիտալացում), Medicare Part B-ի (այցելություն բժշկի) և Medicare Part D-ի (դեղատոմսով տրվող դեղեր) ապահովագրությունը: Medicare Part A-ն կշարունակի անվճար մնալ: Սակայն, Medicare Part B-ն և D-ն ընտրանքային են և ամսական ապահովավճար պետք է վճարվի՝ դրանք պահելու համար:
Medicaid գնման ծրագիր. «The Ticket» օրենսդրությունը նաև նահանգներին քաջալերում է «Medicaid գնման» (“Medicaid Buy-In”) ծրագրեր ստեղծել SSDI –ի այն նպաստառուների համար, ովքեր աշխատում են: Այս «գնման» ծրագիրը Ձեզ հնարավորություն է ընձեռում «MediCal» ապահովագրություն գնել՝ ամսական ապահովավճար գնելով: Նահանգային Medicaid «գնման» ծրագիրը, «250% Կալիֆորնիայի աշխատող հաշմանդամներ» (250% California Working Disabled [250% CWD]) ծրագիրն իրականացվել է 2001թ. ապրլին:
Շտապ վերականգնում. «Աշխատանքի տոմս» ծրագրի Շտապ վերականգնման (EXR, expedited reinstatement) կանխատեսումը Ձեզ համար դյուրացնում է Ձեր նպաստների վերականգնումը: Եթե Ձեր եկամուտները SGA-ից ցածր են EPE-ն ավարտելուց հետո, Դուք կարող եք վերականգնել Ձեր նպաստները՝ առանց ստիպված լինելու կրկին դիմել Ձեր SSDI նպաստների համար:
Շտապ վերականգնման պայմանները Ձեզ թույլ են տալիս SSA-ին ծանուցել, որ այլևս չեք աշխատում SGA մակարդակում և Ձեր նպաստները վերականգնելու կարիք ունեք: Ձեր նպաստների վճարումը կարող է վերականգնվել երեքից վեց շաբաթվա ընթացքում:
SSA աշխատանքի օժանդակության/աշխատանքի խթանման ծրագրերի մասին հավելյալ տեղեկությունների համար կարող եք այցելել Սոցիալական ապահովության կայքէջ՝ www.socialsecurity.gov կամ ձեռք բերել SSA հրատարակության պատճենը, Աշխատանքի օժանդակություններին վերաբերող ձեռնարկը: Դուք նաև կարող եք դիմել SSA-ի (Area Work Incentive Coordinator for SSA) աշխատանքի խթանման շրջանային համակարգողին, աշխատանքի խթանման Ձեր տարածքային ծրագրավորման և աջակցության ծրագրին (Work Incentive Planning and Assistance project): Դուք նաև կարող եք դիմել Սոցիալական Ապահովության նպաստառուների պաշտպանության և շահերի պաշտպանության (PABSS, Protection and Advocacy for Beneficiaries of Social Security) ծրագրին՝ 800-776-5746 հեռախոսահամարով կամ այցելել «Disability Rights California»-ի կայքէջը՝ www.disabilityrightsca.org հասցեով:
SSA-ը վերանայել է հետևյալ հրատարակությունը՝ միայն տեխնիակակն ճշգրտության նպատակով: Սակայն, սա պետք չէ համարել SSA-ի պաշտոնական փաստաթուղթ:
Click links below for a downloadable version.
Haga clic en enlaces a continuación para una versión completa descargable.
다운로드 가능한 전체 버전은 아래 링크를 클릭 하십시오.
点击下面的链接查看完整的可下载版本。
Nhấp vào liên kết dưới đây để có phiên bản tải về đầy đủ.
សូមចុចខាងក្រោមដើម្បីទទួលបានកំណែពេញលេញ។
Нажмите на ссылку ниже для полной загружаемой версии.
Mag-click sa ibaba para sa isang buong nada-download na bersyon.
Nyem Hauv qab rau ib daim ntawv uas muaj downloadable puv nkaus.
Սեղմեք ներքեւում, ամբողջական բեռնվող տարբերակի համար
انقر أدناه للحصول على نسخة كاملة قابلة للتنزيل
ダウンロード可能なバージョンについては、以下のリンクをクリックしてください。
نسخه کامل دانلود زیر کلیک کنید.