Տեղեկագիր հաշմանդամություն ունեցող անձանց դեմ խտրականություն կիրառելու վերաբերյալ. Դաշնային կառավարության աշխատակիցներ
Տեղեկագիր հաշմանդամություն ունեցող անձանց դեմ խտրականություն կիրառելու վերաբերյալ. Դաշնային կառավարության աշխատակիցներ
Օրենքը պահանջում է, որ դաշնային գործատուները կարգավորեն ձեր հաշմանդամությունը: Այս փաբը ձեզ տալիս է նամակի օրինակ՝ խնդրելու համար: Այն ունի օրինակելի նամակ ձեր բժշկի համար: Այն ասում է ձեզ, թե ինչ պետք է անեք, եթե ձեր դաշնային գործատուն ձեզ կացարան չտա ձեր հաշմանդամության համար, որպեսզի կարողանաք կատարել ձեր աշխատանքը:
Հրաժարում պատասխանատվությունից: Այս հրապարակումը միայն իրավական տեղեկատվություն է և ձեր անհատական իրավիճակի վերաբերյալ իրավաբանական խորհրդատվություն չէ: Այն արդի է տեղադրման օրվա դրությամբ: Մենք փորձում ենք պարբերաբար թարմացնել մեր նյութերը։ Այնուամենայնիվ, օրենքները պարբերաբար փոփոխվում են։ Եթե ցանկանում եք համոզվել, որ օրենքը չի փոխվել, դիմեք DRC կամ մեկ այլ իրավաբանական գրասենյակ:
Խտրականություն հաշմանդամություն ունեցող անձանց դեմ
1973թ. ընդունված Հաշմանդամություն ունեցող անձանց վերականգնման մասին օրենքի բաժին 504-ն արգելում է դաշնային կառավարությանը կիրառել աշխատանքային խտրականություն հաշմանդամության հիմքով: Խտրականություն է համարվում անհավասար վերաբերմունքը, հաշմանդամություն ունեցող աշխատակիցների նկատմամբ կիրառվող հակազդեցությունը և ճնշումը, ինչպես նաև գործատուի պայմանների, քաղաքականությունների կամ աշխատանքային պայմանների ողջամիտ ձևափոխությունների կատարումը («ողջամիտ հարմարությունների ստեղծումը»), որպեսզի ստեղծվեն աշխատակցի կամ դիմորդի հաշմանդամությանը համապատասխան հարմարություններ: Հարմարությունը կամ ձևափոխությունը համարվում են ողջամիտ առանձին իրավիճակից կամ աշխատանքի տեսակից կախված: Ողջամիտ հարմարություններն ու ձևափոխությունները չեն կարող չափից դուրս ծանրաբեռնել գործատուին (լինեն զգալի դժվարություն ներկայացնող կամ ծախսատար): Ստորև ներկայացված են ողջամիտ հարմարություն պահանջող նամակի նմուշը և բուժող մասնագետի կողմից ներկայացվող աջակցության նամակի նմուշը:
Ստորև ներկայացված են որոշ ռեսուրսներ հաշմանդամության խտրականության և աշխատանքում ողջամիտ հարմարությունների ստեղծման վերաբերյալ ավելին իմանալու համար.
- ԱՄՆ Հավասար հնարավորությունների ապահովման հանձաժողովի (անգլ.՝ U.S. Equal Opportunity Commission, EEOC) կայքէջ. http://www.eeoc.gov/laws/types/disability.cfm
- Աշխատանքային հարմարությունների ցանցի կայքէջ՝ աշխատավայրում ողջամիտ հարմարությունների ստեղծման մասին տեղեկատվության համար. http://askjan.org
- Աշխատավայրում անվճար իրավական խորհրդատվության տրամադրման կայքէջ՝ ռեսուրսների և իրավական ներկայացուցիչ ունենալու վերաբերյալ. https://legalaidatwork.org/
Ինքնապաշտպանություն
Եթե կարծում եք, որ ձեր նկատմամբ կիրառվել է խտրականություն, կարող եք ներկայացնել վարչական պահանջ (կամ «մեղադրանք») Հավասար աշխատանքային հնարավորությունների ապահովման հանձնաժողովի (EEOC) տեղական գրասենյակին: Նախքան դաշնային դատարանին հաշմանդամության հիմքով խտրականություն կիրառելու համար դատական հայց ներկայացնելը դուք պետք է ներկայացնեք վարչական բողոք և EEOC-ից ստանաք «հայց ներկայացնելու իրավունք»:
Որպես դաշնային աշխատակից դուք պետք է խտրականության դեպքից հետո 45 օրվա ընթացքում դիմեք ձեր աշխատած գործակալությունում Հավասար աշխատանքային հնարավորությունների (EEO) գծով աշխատող խորհրդատուին: Հավասար աշխատանքային հնարավորությունների գծով աշխատող խորհրդատուն ձեզ հնարավորություն կտա մասնակցել Հավասար աշխատանքային հնարավորությունների վերաբերյալ խորհրդատվությանը կամ Վեճերի լուծման այլընտրանքային ծրագրին: Եթե չեք կարողանում կարգավորել վեճը այս տարբերակներից որևէ մեկով, դուք ունեք 15 օր EEO-ի գրասենյակին պաշտոնական բողոք ներկայացնելու համար: Այս գործընթացի մասին առավել մանրամասն կարելի է գտնել այստեղ. https://www.eeoc.gov/federal/fed_employees/complaint_overview.cfm
Դատական հետաքննություն
Վերևում նշված օրենքների խախտումները կարող են քննվել նաև մասնավոր դատական հայցերի միջոցով: Խնդրում ենք տեղյակ լինել, որ գործում են վաղեմության ժամկետներ, որոնք սահմանափակում են դատական քննության համար հայցի ներկայացման ժամկետները, և դուք հավանական է կորցնեք հայց ներկայացնելու հնարավորությունը, եթե չդիմեք այդ վաղեմության ժամկետների ընթացքում: Եթե հետաքրքրված եք դատական հետաքննությամբ, դուք պետք է հնարավորինս շուտ խորհրդակցեք փաստաբանի հետ:
Ողջամիտ հարմարություն պահանջելու դիմումի նմուշ
[Ամսաթիվ]
Հարգելի [________],
Ես դիմում եմ Ձեզ իմ հաշմանդամության/հաշմանդամությունների համար ողջամիտ հարմարություն(ներ) ապահովելու խնդրանքով: Ես [գործակալության անվանում] [աշխատակիցն եմ/դիմում եմ պաշտոնի համար]: Իմ հաշմանդամության համար ինձ անհրաժեշտ են հետևյալ հարմարությունները. [հարմարությունների թվարկում]: Իմ [բժիշկը/հոգեբույժը/հոգեբանը/թերապևտը/սոցիալական աշխատողը/մասնագիտական հիվանդությունների բժիշկը/այլ անձ (նկարագրել)] այս հարմարությունները/ձևափոխությունները համարել է անհրաժեշտ իմ հաշմանդամության համար: Կից ներկայացնում եմ [բժշկի կամ մասնագետի անունը]-ի նամակը:
Դաշնային և նահանգային օրենքով պահանջվում է, որ գործատուները հաշմանդամություն ունեցող աշխատակիցների և դիմորդների համար ստեղծեն հարմարություններ: Խնդրում եմ պատասխանել այս դիմումին մինչև [ամսաթիվ]-ը: Հարցեր ունենալու դեպքում ինձ հետ կարող եք կապվել [նշեք ձեր հեռախոսահամարը և/կամ էլ. փոստի հասցեն]: Շնորհակալություն:
Հարգանքով,
[ձեր անունը]
[ձեր հասցեն]
Աջակցող նամակի նմուշ
[Ամսաթիվ]
Հարգելի [________],
Ես հանդիսանում եմ [անուն, ազգանուն]-ի [բժիշկը/հոգեբույժը/հոգեբանը/թերապևտը/սոցիալական աշխատողը/մասնագիտական հիվանդությունների բժիշկը] և ծանոթ եմ նրա առողջական վիճակին: [Նա] ունի այնպիսի հաշմանդամություն, որը պատճառում է որոշակի ֆունկցիոնալ սահմանափակումներ: Այդ սահմանափակումներն են՝ [թվարկել դիմումի մեջ նշված հարմարությունը պահանջող ֆունկցիոնալ սահմանափակումները]:
[Պահանջվող հարմարությունն] անհրաժեշտ է [անուն, ազգանուն]-ի համար, որպեսզի նա [գործատու]-ի մոտ [աշխատի/դիմի աշխատատեղի համար]: [Նկարագրել, թե հարմարությունն ինչպես է օգնելու կամ օժանդակելու տվյալ անձին]:
Շնորհակալություն [անուն, ազգանուն]-ի համար այս ողջամիտ հարմարությունն ապահովելու համար:
Հարգանքով`