Անցումային տարիքի երիտասարդներ և սոցիալական ապահովություն. ուսանողի վաստակած եկամտի ազատում հարկումից

Անցումային տարիքի երիտասարդներ և սոցիալական ապահովություն. ուսանողի վաստակած եկամտի ազատում հարկումից
Այս հրապարակման մեջ դուք կիմանաք ուսանողի վաստակած եկամուտների բացառումը և ինչպես դա կարող է օգնել:
ՀԱՐՑ. Ի՞նչ է ուսանողի վաստակած եկամտի ազատումը հարկումից և ինչպե՞ս կօգնի դա ինձ:
Ուսանողի վաստակած եկամտի ազատումը հարկումից (անգլ.՝ Student Earned Income Exclusion, SEIE) վաստակած եկամտի նվազեցումն է այն ուսանողների համար, որոնք ստանում են SSI և վաստակում են եկամուտ ուսումնական հաստատություն հաճախելու ընթացքում: Ուսանողի վաստակած եկամտի հարկումից ազատման ծրագրի միջոցով Սոցիալական ապահովության վարչությունը թույլ է տալիս ուսանողներին ավելի շատ կուտակել իրենց SSI չեքից, շարունակել դասերը և դրանով իսկ մեծացնել իրենց զբաղվածության հավանականությունն ապագայում:
Եթե ստանում եք SSI նպաստ, մինչև 22 տարեկան եք և կանոնավոր հաճախում եք ուսումնական հաստատություն, Սոցիալական ապահովության վարչությունը 2017թ. ընթացքում ամբողջովին հաշվի չի առնի ամսական մինչև 1790 ԱՄՆ դոլարի ձեր վաստակած եկամուտը: Տարեկան առավելագույն չհարկվող գումարը կազմում է 7200 ԱՄՆ դոլար: Չհարկվող գումարը ճշգրտվում է յուրաքանչյուր օրացուցային տարվա համար:
Սոցիալական ապահովության վարչությունը ձեզ կհամարի «կանոնավոր կերպով դասերի հաճախող» , եթե մասնակցում եք մեկ կամ երկու առանձին դասընթացի և հաճախում եք դասերի՝ քոլեջում կամ համալսարանում շաբաթական առնվազն 8 ժամ կամ 7-12-րդ դասարաններում շաբաթական առնվազն 12 ժամ կամ աշխատանքի ընդունվելուն պատրաստող որևէ դասընթացի շաբաթական առնվազն 12 ժամ (շաբաթական 15 ժամ, եթե դասընթացը ներառում է արտադրական պրակտիկա) կամ
- և հաճախում եք դասերի՝ քոլեջում կամ համալսարանում շաբաթական
- առնվազն 8 ժամ կամ 7-12-րդ դասարաններում շաբաթական առնվազն 12
- ժամ կամ աշխատանքի ընդունվելուն պատրաստող որևէ դասընթացի շաբաթական առնվազն 12 ժամ (շաբաթական 15 ժամ, եթե դասընթացը ներառում է արտադրական պրակտիկա) կամ
- վերը նշվածից ավելի պակաս ժամանակով՝ ուսանողի վերահսկողությունից դուրս որևէ պատճառով, օրինակ՝ հիվանդության պատճառով:
Եթե հաշմանդամության պատճառով սովորում եք տնային պայմաններում, դուք կարող եք համարվել «կանոնավոր կերպով դասերի հաճախող», եթե հաճախում եք դպրոցի (7-12 դասարաններ), քոլեջի, համալսարանի կամ պետական մարմնի կողմից կազմակերպված դասընթացի կամ դասընթացների, կամ եթե ունեք տուն այցելող կամ տանը ձեզ հետ պարապող ուսուցիչ, ով ուղղություն է ցույց տալիս դասընթացի վերաբերյալ:
Եթե սովորում եք տնային պայմաններում ձեր ընտրությամբ (այլ ոչ հաշմանդամության կամ հիվանդության պատճառով), կարող եք համարվել «կանոնավոր կերպով դասերի հաճախող», եթե ուսումն ստանում եք տանը 7-12-րդ դասարաններում՝ շաբաթական առնվազն 12 ժամ: Ձեր տնային ուսուցումը պետք է համապատասխան լինի ձեր նահանգի տնային ուսուցման օրենքներին:
Եթե մասնակցում եք որևէ առցանց կրթական ծրագրի, կարող եք համարվել «կանոնավոր կերպով դասերի հաճախող» ուսանող, եթե հաճախում եք առցանց դպրոցի 7-12-րդ դասարանների, քոլեջի, համալսարանի կամ պետական մարմնի կողմից կազմակերպված դասընթացների, և առցանց դպրոցն արտոնագրված է այն նահանգի օրենսդրությամբ, որտեղ այն գտնվում է:
Ստորև ներկայացնում ենք, թե ինչպես է գործում Ուսանողի վաստակած եկամտի ազատման (SEIE) ծրագիրը.
- Եթե ստանում եք SSI և սկսում եք աշխատել, պետք է ձեր աշխատավարձի մասին հայտնեք Սոցիալական ապահովության վարչությանը: Դա անելու մի քանի եղանակ կա: Օգնության համար կապվե՛ք ձեր տարածքային WIPA ծրագրի հետ:
- Եթե համապատասխանում եք վերը նկարագրված չափանիշներին, Սոցիալական ապահովության վարչությունից ճշտեք ձեր իրավունակությունը Ուսանողի վաստակած եկամտի ազատման ծրագրի համար: Հնարավոր է՝ ձեզնից պահանջվի ներկայացնել որոշակի ապացույցներ, որ դուք ուսանող եք, օրինակ՝ ուսանողական քարտ, ուսման վարձի վճարման անդորրագիր կամ նամակ ձեր կրթական հաստատությունից: Ձեզ հետ անպայման ունեցեք ձեր հաճախած ուսումնական հաստատության անվանումն ու հասցեն:
- Եթե դուք համապատասխանում եք SEIE-ին, Սոցիալական ապահովության վարչությունն լիովին հաշվի չի առնի ձեր աշխատավարձի ամսական մինչև 1790 ԱՄՆ դոլարի չափով գումարը այնքան, մինչև մեկ օրացուցային տարում ձեր ամբողջական չհարկվող գումարը համապատասխանի 7200 ԱՄՆ դոլարին:
- Եթե դուք համապատասխանում եք վերը նկարագրված չափանիշներին, Սոցիալական ապահովության վարչությունից ճշտեք, թե արդյոք համապատասխան եք Ուսանողի վաստակած եկամտի հարկումից ազատման ծրագրին: Հնարավոր է՝ ձեզնից պահանջվի ներկայացնել որոշակի ապացույցներ, որ դուք ուսանող եք, օրինակ՝ ուսանողական քարտ, ուսման վարձի վճարման անդորրագիր կամ նամակ ձեր կրթական հաստատությունից: Ձեզ հետ անպայման ունեցեք ձեր հաճախած ուսումնական հաստատության անվանումն ու հասցեն:
- Եթե դուք համապատասխանում եք SEIE-ին, Սոցիալական ապահովության վարչությունն լիովին հաշվի չի առնի ձեր աշխատավարձի ամսական մինչև 1790 ԱՄՆ դոլարի չափով գումարը այնքան, մինչև մեկ օրացուցային տարում ձեր ամբողջական չհարկվող գումարը համապատասխանի 7200 ԱՄՆ դոլարին:
SSI ստացող շատ ուսանողների համար Ուսանողի վաստակած եկամտի հարկումից ազատման (SEIE) ծրագրից օգտվելը նշանակում է, որ աշխատանքի դիմաց նրանց ստացած ՈՉ ՄԻ վարձատրություն չի հաշվվում, և SSI չեքն բոլորովին չի նվազեցվում: Սա իսկական առավելություն է երիտասարդ SSI ստացողների համար, որոնք աշխատում են սովորելու ընթացքում:
Բոլոր ծառայություններն անվճար են Կապվե՛ք WIPA-ի հետ՝ 888-768-7085 հեռախոսահամարով
Հրաժարում պատասխանատվությունից: Այս հրապարակումը միայն իրավական տեղեկատվություն է և ձեր անհատական իրավիճակի վերաբերյալ իրավաբանական խորհրդատվություն չէ: Այն արդի է տեղադրման օրվա դրությամբ: Մենք փորձում ենք պարբերաբար թարմացնել մեր նյութերը։ Այնուամենայնիվ, օրենքները պարբերաբար փոփոխվում են։ Եթե ցանկանում եք համոզվել, որ օրենքը չի փոխվել, դիմեք DRC կամ մեկ այլ իրավաբանական գրասենյակ:
Click links below for a downloadable version.
Haga clic en enlaces a continuación para una versión completa descargable.
다운로드 가능한 전체 버전은 아래 링크를 클릭 하십시오.
点击下面的链接查看完整的可下载版本。
Nhấp vào liên kết dưới đây để có phiên bản tải về đầy đủ.
សូមចុចខាងក្រោមដើម្បីទទួលបានកំណែពេញលេញ។
Нажмите на ссылку ниже для полной загружаемой версии.
Mag-click sa ibaba para sa isang buong nada-download na bersyon.
Nyem Hauv qab rau ib daim ntawv uas muaj downloadable puv nkaus.
Սեղմեք ներքեւում, ամբողջական բեռնվող տարբերակի համար
انقر أدناه للحصول على نسخة كاملة قابلة للتنزيل
ダウンロード可能なバージョンについては、以下のリンクをクリックしてください。
نسخه کامل دانلود زیر کلیک کنید.