Անցումային տարիքի Երիտասարդություն և Սոցիալական ապահովություն – 18 տարեկանի Վերաորոշում

Publications
#5598.10

Անցումային տարիքի Երիտասարդություն և Սոցիալական ապահովություն – 18 տարեկանի Վերաորոշում

Այս փաբը պատմում է ձեզ SSI կանոնների մասին, երբ լրանում եք 18 տարեկանը: Եթե դուք ունեցել եք SSI մինչև 18 տարեկանը, դուք պետք է նորից որոշեք SSI-ի ձեր իրավասությունը: SSI-ի կանոնները տարբեր են 18 տարեկանից բարձր մարդկանց համար: Այս փաբը նաև ասում է ձեզ, թե որտեղից կարող եք օգնություն ստանալ:

ՀԱՐՑ՝ Ես լսել եմ, որ շատ մարդիկ կորցնում են իրենց Սոցիալական ապահովության եկամուտը (ՍԱԵ (SSI)) և Medicaid-ը, երբ լրանում է նրանց 18 տարեկանը: Դա ճի՞շտ է:

Ուրեմն, ճիշտ է, որ որոշ մարդիկ պայմանունակ էին SSI-ի համար որպես երեխաներ և որպես չափահասներ այլևս նրանք պայմանունակ չեն SSI համար: Դրա պատճառն այն է, որ SSI ծրագիրն ունի անկարողության երկու տարբեր որոշումներ՝ մեկը երեխաների և մյուսը չափահասների համար (18 տարեկան և բարձր):

18 տարեկանը լրացող բոլոր SSI շահառուների պայմանունակությունը պետք է վերանայվի այնպես, ինչպես նրանք դիմելիս կլինեին չափահաս SSI-ի համար առաջին անգամ: Այս վերանայման գործընթացը կոչվում է «18 տարեկանում վերաորոշում» և այն իրականացվում է, քանի որ չափահասների անկարողության սահմանումն ավելի սահմանափակ է, քան երեխաների անկարողության սահմանումը: Դա նշանակում է, որ ընդհանուր առմամբ որպես չափահաս SSI համար պայմանունակ լինելն ավելի դժվար է, քան որպես երեխա: Այն եղանակի պատճառով, որով իրականացվում են տարեկանի վերաորոշումները, որևէ մարդ կարող է որոշվել որպես SSI նպաստների համար անպայմանունակ՝ որպես չափահաս, նույնիսկ եթե չի ունեցել առողջական վիճակի կամ գործառնություններ կատարելու առումով փոփոխություն սկսած որպես SSI նպաստների համար երեխա ժամանակ պայմանունակ համարվելու պահից:

Վերջին տվյալները, որոնք ունի Սոցիալական ապահովության ծառայությունը 18 տարեկան անձանց վերաորոշումների վերաբերյալ (2014 թվականի SSI ծրագրի տարեկան զեկույց) ցույց է տալիս, որ բոլոր SSI ստացողների կեսից մի փոքր ավելին (57 %), որոնք անցնում են գործընթացի միջով, սկզբից որոշվում են են որպես SSI համար ոչ պայմանունակ՝ ըստ չափահասների անկարողության որոշման: Այս երիտասարդների որոշ մասը վերջ ի վերջո հաստատում են ստանում բողոքարկման գործընթացի միջոցով, սակայն նրանց մեկ երրորդից ավելին անպայմանունակ են մնում SSI-ի համար՝ որպես չափահասներ: Սրա պատճառով ուսանողների համար կարևոր է պատրաստվել զբաղվածությանը՝ ստանալով աշխատանքային հմտություններ և կրթություն:

ՀԱՐՑ՝  Ինչպե՞ս է աշխատում SSI 18 տարեկանների վերաորոշման գործընթացը:

Որպես երեխա SSI բոլոր շահառուները անցնում են 18 տարեկանների վերաորոշման գործընթացով, երբ լրանում է նրանց 18 տարեկանը: Սովորաբար 18 տարեկանում վերաորոշումը տեղի է ունենում 18 տարեկանը լրանալուց հետո 12 ամսվա ընթացքում, սակայն դա օրենսդրական պահանջ չէ: Սոցիալական ապահովության ծառայությունը չի սկսում 18 տարեկանների վերաորոշումը ավելի վաղ, քան անձի 18 տարեկանը լրանալու ամիսը: Ահա այդ գործընթացի քայլերը՝

ՔԱՅԼ 1՝ Վերաորոշման վերաբերյալ գրավոր ծանուցումը

Տեղական Սոցիալական ծառայության տարածքային գրասենյակը սկսում է գործընթացը՝ ուղարկելով Ձեզ գրավոր ծանուցում այն մասին, որ Ձեր գործը կվերաորոշվի:

ՔԱՅԼ 2՝  Հարցազրույց Սոցիալական ապահովության ծառայության տարածքային գրասենյակում

Հաջորդ քայլը տեղական տարածքային գրասենյակ գնալն է՝ սկզբնական պայմանունակության հարցազրույցն անցնելու համար: Հարցազրույցի նպատակն է հավաքել տեղեկատվություն Ձեր անկարողության ծանրության վերաբերյալ և նրա վերաբերյալ, թե ինչպես է այն ազդում գործելու Ձեր ունակության վրա։ Հարցազրույցի ընթացքում Սոցիալական ապահովության ծառայության աշխատակիցը կլրացնի անկարողության սկզբնական հարցազրույցի համապաատսխան ձևերը՝ ներառյալ SSA-3367-F4 Ձևը (Անկարողության հաշվետվություն՝ տարածքային գրասենյակ), SSA-3368-BK Ձև (Անկարողության հաշվետվություն՝ Չափահաս), ևանկարողության և գործունեության վերաբերյալ համապատասխան հաշվետվությունները:  Սոցիալական ապահովության ծառայությունը նաև կխնդրի Ձեզ ստորագրելու որոշակի ձևեր, որոնք նրանց թույլ կտան կապ հաստատել Ձեր բժիշկների և ալ ծառայություններ մատուղոցների և (կամ) Ձեզ հետ աշխատող ուսուցիչների հետ:

ՔԱՅԼ 3՝  Ուսումնասիրություն Անկարողության որոշման ծառայության (DDS-ի) կողմից

Հարցազրույցին հավաքագրված ամբողջ տեղեկատվությունը ուղարկվում է նահանգի Անկարողության որոշման ծառայություններ կամ DDS:  Սա նահանգային ծառայություն է, որն ուսումնասիրում է բժշկական և ոչ բժշկական տեղեկատվություն՝ որոշելու համար արդյոք Դուք օրենքով անկարողություններ ունեք:  DDS-ը կիրառում է մանրամասն ընթացակարգ (որը հայտնի է որպես Հաջորդական գնահատման գործընթաց)՝ որոշելու համար արդյոք Ձեր անկարողությունը «ծանր աստիճանի» է՝ ինչպես սահմանված է Սոցիալական ապահովության ծառայությունում: DDS-ը նաև ուսումնասիրում է ապագա աշխատատեղում եկամուտ վաստակելու Ձեր կարողությունը՝ վերանայելով Ձեր ուսուցիչներից և անկարողության գծով այլ այն մասնագետներից հավաքագրված տեղեկատվությունը,որոնք հնարավոր է աշխատում են Ձեզ հետ:

ՔԱՅԼ 4՝ Որոշման արդյունքի մասին ծանուցումը

Վերաորոշումն իրականացնելուց հետո Ձեզ կուղարկվի գրավոր ծանուցում՝ Ձեզ ծանուցելու համար արդյոք որոշվել է, թե Դուք պայմանունակ եք SSI համար որպես մեծահասակ: Եթե Դուք պայմանունակ եք SSI համար որպես մեծահասակ, Դուք կշարունակեք ստանալ SSI կանխիկ վճարումներ և Medicaid առնաց որևէ ընդհատման:

Եթե որոշվել է, որ Դուք պայմանունակ ՉԵՔ SSI նպաստների համար որպես մեծահասակ, Դուք կստանաք գրավոր ծանուցում, որտեղ նշված կլինի, որ այլևս պայմանունակ չեք նպաստներ ստանալու համար: Ձեզ վճարումներ կտրամադրվեն ևս երկու ամիս այս ծանուցման ամսաթվից հետո և ապա Ձեր SSI նպաստները և Medicaid-ը կդադարեցվեն: Գերավճար կարող է տեղի ունենալ, եթե Դուք շարունակեք վճարումներ ստանալ երկու ամսվա երկարաձգման ժամանակահատվածից հետո: Լավ նորությունն այն է, որ եթե չափահասներին վերաբերող կանոնների համաձայն Դուք ոչ պայմանունակ եք ճանաչվել Ձեզանից չեն պահանջի հետ վճարել այն բոլոր SSI վճարումները, որոնք Դուք ստացել եք ձեր 18-րդ տարեդարձի ամսվանից հետո: Սոցիալական ապահովության ծառայությունը կպահանջի, որ Դուք հետ վճարեք այն վճարումները, որոնք ստացել եք որոշումից հետո և երկու ամիս երկարաձգման ժամանակահատվածի ավարտից հետո:

ՀԱՐՑ՝ Լսել եմ, որ աշխատելու պատճառով ես հնարավոր է ճանաչվեմ որպես չափահաս  SSI համար ոչ պայմանունակ՝ դա ճի՞շտ է:

Բազում երիտասարդներ և նրանց ընտանիքները թյուր ընկալում ունեն այն մասին, որ SSI շահառուները չպետք է որևէ մակարդակում աշխատեն: Փաստորեն, Էական շահութաբեր գործունեության (SGA) քայլը հաջորդական գնահատման գործընթացում չի վերաբերում անկարողությունների այս վերաորոշումներին:

Սովորաբար, եթե անձը վաստակում է ավելի քան առկա  SGA գումարը ($1,180 ամսական՝ 2018 թվականին կամ1,220 ամսական՝ 2019 թվականին), Սոցիալական ապահովության ծառայությունը որոշում կկայացնի, որ նրանք պայմանունակ չեն ցանկացած տեսակի նպաստների համար:  Լավ նորությունն այն է, որ այս կանոնը չի գործում 18 տարեկան հասակում վերաորոշումների ժամանակ: Սա նշանակում է, որ Դուք դեռևս կարող եք վաստակել ներկա SGA ուղեցույցով սահմանված գումարից ավելի գումար և դեռևս պայմանունակ ճանաչվել SSI համար՝ չափահասներին վերաբերող կանոնների համաձայն 18 տարեկան հասակում վերաորոշման ժամանակ, եթե համապատասխանում եք անկարողության ստանդարտին և մյուս այլ SSI պայմանունակության կանոններին:

Պատճառ չկա հիմնվել վարձատրվող աշխատանքի վրա նախքան 18 տարեկան հասակում որոշումը հաջողությամբ ավարտելը: Դուք կարող եք աշխատել վերաորոշումից առաջ, դրա ընթացում կամ դրանից հետո և դա ընդհանրապես չի ազդի որպես չափահաս SSI պայմանունակության վրա:

ՀԱՐՑ՝ Ես անհանգստանում եմ որպես չափահաս SSI համար պայմանունակ չհամարվելու առումով: Ինչ-որ բան կա՞, որ կարող եմ անել՝ 18 տարեկանում վերաորոշումից խուսափելու կամ դրան պատրաստվելուն:

Ցավոք սրտի, Դուք չեք կարող խուսափել 18 տարեկան հասակի վերաորոշումից: SSI բոլո րերեխա շահառուները անցնում են այս գործընթացով որևէ պահի՝ նրանց 18 տարեկանը լրանալուց հետո: Այնուամենայնիվ, որոշ բաներ կան, որ Դուք կամ Ձեր ընտանիքը կարող եք անել 18 տարեկան հասակում վերաորոշմանը և այն հնարավորությանը պատրաստվելիս, որ Դուք որպես չափահաս հնարավոր է չհամապատասխանեք  SSI-ին:

  • Առաջին հերթին, շատ կարևոր է, որ Դուք պատրաստվեք աշխատանքին՝ զարգացնելով աշխատանքային հմտությունները, և ստանալով աշխատանքային փորձ քանի դեռ Դուք սովորում եք: Երաշխիք չկա, որ Ձեր SSI նպաստները կշարունակվեն չափահաս տարիքում և Ձեզ հարկավոր է որևէ տեսակի եկամուտ ինքներդ Ձեզ ֆինանսավորելու համար: Ապագայում ֆինանսական կայունության ամենավստահելի ճանապարհը վճարովի աշխատանքն է:
  • Հավաստիացե՛ք, որ Դուք հավաքել եք Ձեր՝ անկարողության վերաբերյալ և բժշկական գրառումները և դրանք ներկայացրեք Սոցիալական ապահովության ծառայությանը, այնպես որ 18 տարեկան հասակում վերաորոշումը հարթ անցնի: Անմիջապես պատասխանե՛ք, երբ Սոցիալական ապահովության ծառայությունը տեղեկատվության հարցում է անում: Հիշե՛ք, որ Դուք իրավունք ունեք բողոքարկելու որևէ որոշում դրա հետ համաձայն չլինելու դեպքում: Եթե փողոքարկեք 18 տարեկան հասակի վերաորոշումը, ապա Ձեզ թույլատրվում է պահպանել Ձեր նպաստները, մինչդեռ բողոքը լսվում է, եթե բողոքի դիմումը ներկայացվում է ծանուցմանը հաջորդող 10 օրվա ընթացքում: Այնուամենայնիվ, Դուք պետք է հասկանաք, որ եթե բողոքի արդյունքում դրական որոշում չի կայացվում, սկզբնական որոշման օրվանից Ձեր կողմից ստացված նպաստները պետք է հետ վճարվեն Սոցիալական ապահովության ծառայությանը:
  • Վերջապես, հնարավոր է, որ Ձեր SSI վճարումները կարճ ժամանակ կշարունակվեն, նույնիսկ եթե Դուք ճանաչվել եք որպես SSI համար որպես չափահաս ոչ պայմանունակ՝ ըստ «Բաժին 301» կոչվող հատուկ դրույթի: Ըստ 301 Բաժնի շարունակական նպաստներին պայմանունակ ճանաչվելու համար Դուք պետք է ակտիվ մասնակցեք մասնագիտական վերապատրաստման համապատասխան ծրագրում կամ հատուկ կրթության ծառայություններ ստանաք Անհատականացված կրթական պլանի (ԱԿՊ) շրջանակներում նախքան կայացվում է անկարողության որոշումը:  Բացի դրանից, Սոցիալական ապահովության ծառայությունը պետք է որոշի արդյոք ավելի քիչ հավանական է, որ ապագայում Դուք կունենաք SSI նպաստների կարիք, եթե Դուք ստանաք կրթություն կամ անցնեք մասնագիտական վերապատրաստման ծրագիր: 22 տարեկանից փոքր երիտասարդների համար Սոցիալական ապահովության ծառայությունը ենթադրում է, որ  IEP շրջանակներում կրթական ծրագրին շարունակական մասնակցությունը հավանաբար կհանգեցնի անկարողության նպաստների շահառուների ցանկից մշտական հեռացմանը:

ՀԱՐՑ՝ Այս ամենը շատ բարդ է թվում: Որտեղի՞ց կարող եմ օգնություն ստանալ, հասնականլու համար արդյոք 18 տարեկան հասակում վերաորոշման գործըթացը կազդի ինձ վրա: 

Սոցիալական ապահովության ծառայությունը ֆինանսավորում է մի շատ կարևոր ծառայություն, որը կոչվում է «Աշխատանքային խթանող միջոցների պլանավորում և աջակցություն» (WIPA), որը հարմարեցված է անհատական կարիքներին՝ օգնելու Ձեզ հասկանալ անկարողության կարևոր նպաստների վերաբերյալ հարցերը, ինչպես օրինակ՝ 18 տարեկան հասակում վերաորոշումը: WIPA ծրագրերը կազմակերպություններ են Ձեր համայնքում, որոնք ստացել են Սոցիալական ապահովության ծառայության կողմից լիազորություն՝ Սոցիալական ապահովության ծառայության անկարողության ծրագրերի շահառուներին նպաստների վերաբերյալ անվճար խորհրդատվություններ տրամադրելու համար՝ օգնելու համար նրանց տեղեկացված ընտրություններ կատարել աշխատանքի վերաբերյալ:

WIPA ծառայությունները ստեղծվել են Սոցիալական ապահովության շահառուների շրջանում՝ հենց Ձեր նման մարդկանց զբաղվածությանը և ֆինանսական անկախությանն աջակցելու համար: Ավելին, այն շահառուները, որոնք առնվազն 14 տարեկանից 25 տարեկան են գերակայություն ունեն WIPA ծրագրերի համար: Այս ծառայության նպատակներն են՝

  • Ավելացնել Սոցիալական ապահովության այն շահառուների թիվը, որոնք նախընտրում են աշխատել վճարվելու դիմաց.
  • Աջակցություն տրամադրել անկարողության նպաստների շահառուներին հաջողությամբ պահպանելու զբաղվածությունը (կամ ինքնազբաղվածությունը) ժամանակի ընթացքում.
  • Տրամադրել աշխատանքային խթանող միջոցների վերաբերյալ խորհրդատվություն, որն օգնում է շահառուներին ժամանակի ընթացքում ավելացնել իրենց եկամուտները և բարելավել աշխատելու դիմաց ստացվող ֆինանսական մուտքերը, ինչպես նաև
  • Նվազեցնել կախվածությունը անկարողության նպաստներից և եկամտային աջակցության այլ ծրագրերից:

Ձեր տեղական WIPA ծրագիրը կարող է օգնել ձեզ հասկանալ, թե ինչպես ձեր աշատանքը կարող է ազդել Ձեր նպաստների եզակի լրակազմի վրա: Աշխատելը սկսելուն պես Ձեր WIPA ծրագիրը նաև կարող է Ձեզ տեղեկատվություն և աջակցություն տրամադրել՝ Ձեզ ֆինանսապես ավելի անկախ դարձնելու համար:

Քանի որ Դուք արդեն ստանում եք Սոցիալական ապահովության անկարողության որևէ տեսակի նպաստ և Դուք առնվազն 14 տարեկան եք, Դուք արդեն պայմանունակ կլինեք աջակցություն ստանալու համար: Որքան ավելի շուտ Դուք կարող եք խորհրդատվություն ստանալ զբաղվածության և նպաստների մասին, այնքան ավելի հավանական է, որ Դուք կխուսափեք խնդիրներից ապագայում: Պետք չէ ուշացնել՝ զանգահարե՛ք այսօր:

Բոլոր ծառայություններն անվճար են: Կապ հաստատե՛ք DRC WIPA –ի հետ 888-768-7085 հեռախոսահամարով:

Հրաժարում պատասխանատվությունից: Այս հրապարակումը միայն իրավական տեղեկատվություն է և ձեր անհատական իրավիճակի վերաբերյալ իրավաբանական խորհրդատվություն չէ: Այն արդի է տեղադրման օրվա դրությամբ: Մենք փորձում ենք պարբերաբար թարմացնել մեր նյութերը։ Այնուամենայնիվ, օրենքները պարբերաբար փոփոխվում են։ Եթե ցանկանում եք համոզվել, որ օրենքը չի փոխվել, դիմեք DRC կամ մեկ այլ իրավաբանական գրասենյակ: