Աջակցող տեխնոլոգիայի ձեռքբերումը՝ Վերականգնողական ծառայությունների բաժնի կողմից

Publications
#5584.10

Աջակցող տեխնոլոգիայի ձեռքբերումը՝ Վերականգնողական ծառայությունների բաժնի կողմից

Այս հրատարակությունը պետք է պատասխանի այն հարցերին, որոնք դուք կարող եք ունենալ՝ կապված օժանդակ տեխնոլոգիաների հետ, և թե ինչպես կարող է Վերականգնման վարչությունը օգնել տրամադրել այդ սարքերը և/կամ ծառայությունները:

Հրաժարում պատասխանատվությունից: Այս հրապարակումը միայն իրավական տեղեկատվություն է և ձեր անհատական իրավիճակի վերաբերյալ իրավաբանական խորհրդատվություն չէ: Այն արդի է տեղադրման օրվա դրությամբ: Մենք փորձում ենք պարբերաբար թարմացնել մեր նյութերը։ Այնուամենայնիվ, օրենքները պարբերաբար փոփոխվում են։ Եթե ցանկանում եք համոզվել, որ օրենքը չի փոխվել, դիմեք DRC կամ մեկ այլ իրավաբանական գրասենյակ:

1.  Վերականգնողական ծառայությունների բաժինը (DOR, Department of Rehabilitation) կարո՞ղ է ինձ աջակցող տեխնոլոգիաներ տրամադրել (assistive technology):

Այո:  Վերականգնողական ծառայությունների մասին օրենքը  (Rehabilitation Act) վերականգնողական տեխնոլոգիան սահմանում է որպես «տեխնոլոգիայի, ճարտարագիտության կամ գիտական սկզբունքների օգտագործում՝ բավարարելու կարիքները և վերացնելու այն խոչընդոտները, որոնց հանդիպում են հաշմանդամ մարդիկ այն ոլորտներում, որոնք ներառում են կրթությունը, վերականգնումը, աշխատանքը, փոխադրումը, անկախ ապրելակերպը և հանգիստը: 29 ԱՄՆ օրենսգիրք (U.S.C., United States Code) § 705(30):

Վերականգնողական  տեխնոլոգիան բաժանվում է երեք խմբի՝ Վերականգնողական ճարտարագիտություն, աջակցող տեխնոլոգիական սարքեր և աջակցող տեխնոլոգիական ծառայություններ:  Վերականգնողական տեխնոլոգիան նաև ներառում է փոխադրման հարմարություններ, հեռահաղորդակցություն, զգայական և այլ տեխնոլոգիական օժանդակ միջոցներ և սարքեր և չի ներառում փոխադրամիջոցի ձեռք բերումը և վերանորոգումը: 9 Կալիֆորնիայի կանոնակարգերի օրենսգիրք (CCR, California Code of Regulations)
§ 7024.7:

2.  Ո՞րն է աջակցող տեխնոլոգիական սարքը (assistive technology device):

«Աջակցող տեխնոլոգիական սարքը» ենթադրում է որևէ սարք կամ համակարգ , որն անհատներին թույլ է տալիս առաջադրանքներ կատարել, որոնք նրանք հակառակ դեպքում չէին կարողանա կատարել կամ հեշտացնում և ավելի ապահով է դարձնում հանձնարարությունների կատարումը: Սարքը կարելի է գնել խանութից՝ հարմարեցված Ձեր առանձնահատուկ կարիք(ներ)ին : 29 U.S.C.
§§ 3001 et seq., 9 CCR § 7002:

3.  Ի՞նչ է աջակցող տեխնոլոգիական ծառայությունը (assistive technology service):

«Աջակցող տեխնոլոգիական ծառայությունը» այնպիսի ծառայություն է, որն աջակցում է Ձեզ աջակցող տեխնոլոգիական սարքի ընտրության, ձեռք բերման կամ օգտագործման հարցում, այդ թվում՝

  • Ձեր կարիքների գնահատումը, ներառյալ գործառնական գնահատում Ձեր սովորական միջավայրում:
  • Աջակցող տեխնոլոգիական սարքերի գնում, վարձակալում կամ որևէ այլ կերպ ձեռք բերում:
  • Աջակցող տեխնոլոգիական սարքերի ընտրություն, նախագծում,  ձևափոխում,  հարմարեցում, կիրառում, պահպանում, վերականգնում կամ փոխարինում:
  • Աջակցող տեխնոլոգիական սարքերի հետ մեկտեղ բուժման, միջամտությունների կամ ծառայությունների  այլ տարբերակների համակարգում և օգտագործում , օրինակ այնպիսիք, որոնք առնչվում են Ձեր ներկայիս անհատականացված աշխատանքային ծրագրին (IPE, Individualized Plan for Employment):
  • Վերապատրաստում կամ տեխնիկական աջակցություն Ձեզ համար, կամ եթե հարմար է, Ձեր ընտանիքի անդամների, խնամակալների, փաստաբանների կամ լիազորված ներկայացուցիչների համար:
  • Վերապատրաստում կամ տեխնիկական աջակցություն մասնագետների (ներառյալ այն անհատները, ովքեր կրթություն և վերականգնողական ծառայություններ են տրամադրում), աշխատակիցների և այլ անձանց համար, ովքեր աշխատողներին ծառայություններ են տրամադրում կամ որևէ այլ կերպ զգալիորեն ներառված են Ձեր կյանքի հիմնական գործառույթներում այն չափով, որքանով վերապատրաստումը կամ տեխնիկական աջակցությունն անհրաժեշտ են Ձեզ համար՝ հասնելու Ձեր աշխատանքային նպատակին, ինչպես շարադրված և համաձայնեցված է Ձեր անհատականացված աշխատանքային ծրագրում (IPE): 
  • U.S.C. § 3002 (5), 9 CCR § 7002.5:

4.   DOR-ը կարո՞ղ է ինձ աջակցող տեխնոլոգիաներ տրամադրել, երբ դիմեմ DOR-ի ծառայություններ ստանալու համար:

Այո:  DOR-ը կարող է Ձեզ աջակցող տեխնոլոգիաներ տրամադրել, երբ որոշում է Ձեր իրավունակությունը  DOR ծառայություններ ստանալու համար:  Երբ առկա տեղեկատվությունը չի բացատրում Ձեր ներկայիս գործառնության մակարդակները կամ տեղեկատվությունը մատչելի չէ, DOR-ը կարող է գնահատումներ անցկացնել, ներառյալ աջակցող տեխնոլոգիական սարքերի և ծառայությունների  կարիքի և որևէ այլ օժանդակող ծառայությունների գնահատում , որոնք անհրաժեշտ են Ձեր իրավունակությունը որոշելու համար: 9 CCR 7062 (g)(1)(a)(B): 

 DOR-ի իրավունակության մասին հավելյալ տեղեկությունների համար տե՛ս՝ «Մասնագիտական վերականգնողական ծառայությունների իրավունակության ամփոփաթերթ, հրատ. #F066.01» (Eligibility for Vocational Rehabilitation Services Fact Sheet)՝ http://www.disabilityrightsca.org/pubs/F06601.pdf

Ծառայությունների համար իրավունակ համարվելու դեպքում DOR-ը կարող է Ձեր IPE-ում աջակցող տեխնոլոգիա ներառել, երբ այն անհրաժեշտ է Ձեր աշխատանքային նպատակին հասնելու համար:  9 CCR § 7131 (a)(2)(A): 

5.  Ի՞նչ է վերականգնողական ճարտարագիտությունը (rehabilitation engineering):

Վերականգնողական ճարտագիտություն նշանակում է ճարտարագիտության համակարգային  կիրառում՝ նախագծելու, զարգացնելու, հարմարեցնելու, ստուգելու, գնահատելու, կիրառելու և բաշխելու տեխնիկական լուծումները այն խնդիրների դեպքում, որոնց հետ առնչվում են հաշմանդամ մարդիկ գործառնական ոլորտներում, ինչպիսիք են շարժունակությունը, հաղորդակցությունը, լսողական, տեսողական, ճանաչողական և այլ գործառույթներին, որոնք առնչվում են աշխատանքին, անկախ ապրելակերպին, կրթությանը և համայնքում ներառմանը:  29 ԱՄՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ (U.S.C.) 723 (a)(14), 9 CCR § 7024.4:

Վերականգնողական ծառայությունները կարող են ներառել անձի աշխատանքային տարածքի գնահատում և առևտրային տեսանկյունից մատչելի բաղադրիչների հայտնաբերում՝ սարքավորումները՝ անձի հարմարավետությանը  ծառայեցնելու  տեսանկյունից մատչելի աշխատանքային միջավայր ստեղծելու՝ հարմարեցվող բարձրության գրասեղաններ և աթոռներ և հարմարեցված գրասենյակային սարքավորումներ, ինչպիսիք են համակարգիչներ, տպիչներ և ֆաքսի սարքեր:  Այս տեսակ հարմարեցումը սովորաբար իրականացվում է որակավորված վերականգնողական ճարտարագետի կողմից: 

6.  Վերականգնողական տեխնոլոգիայի ի՞նչ տեսակ կարող է ներառվել իմ IPE-ում:

Եթե Դուք վերականգնողական տեխնոլոգիայի կարիք ունեք՝ հասնելու Ձեր աշխատանքային նպատակ(ներ)ին, Ձեր  IPE-ն պետք է ներառի:

  • Վերականգնողական տեխնոլոգիական առանձնահատուկ ծառայություններ, որոնց կարիքը Դուք ունեք.
  • Տեխնոլոգիան տրամադրման ձևն ամենաներառված միջավայրում. և
  • Տեխնոլոգիայի և որևէ ծառայության տրամադրողը, որն առնչվում է դրա ձեռքբերմանը և օգտագործմանը: 29 U.S.C. 722(b)(3)(B)(i)(I):

Փորձնական աշխատանքային փորձ և աջակցող տեխնոլոգիա:  «Փորձնական աշխատանքային փորձը» (TWE, Trial Work Experience) նշանակում է Ձեր ունակությունների, կարողությունների և հզորության ուսումնասիրում՝ աշխատանքը իրական միջավայրում կատարելու, և  պետք է իրականացվի նախքան որոշելը, թե արդյոք Դուք օգուտ ստանում եք կամ չեք ստանում մասնագիտական վերականգնողական ծառայություններից: Որպես TWE-ի մի մաս, DOR-ը պետք է համապատասխան ծառայություններ ներառի, այդ թվում՝ աջակցող տեխնոլոգիա և ծառայություններ՝ TWE-ի ընթացքում Ձեր վերականգնողական կարիքներին համապատասխան ծառայություններ տրամադրելու համար:  9 CCR § 7029.1:  (DOR իրավունակության մասին հավելյալ տեղեկությունների համար տե՛ս՝  (Մասնագիտական վերականգնողական ծառայությունների իրավունակության ամփոփաթերթ, հրատ.՝ #F066.01» [Eligibility for Vocational Rehabilitation Services Fact Sheet] Pub #F066.01)

7.  Բացի կան տեխնոլոգիաներից, ուրիշ ի՞նչ ծառայություններ կարող է DOR-ը տրամադրել ինձ»:

DOR-ը նաև կարող է ֆիզիկական և հոգեբանական վերականգնման ծառայություններ տրամադրել: Այս ծառայությունները տրամադրվում են, երբ ողջամիտ ժամկետներում անհրաժեշտ է ուղղել կամ էականորեն փոխել ֆիզիկական կամ հոգեկան առողջական խնդիրը, որը կայուն է կամ դանդաղ զարգանում է: Դրանք բժշկական ծառայությունների լայն շրջանակ են  ներառում: Այս տեսակի սարքերը և ծառայությունները, որոնք մատչելի են այս դասակարգման ներքո, հետևյալներն են՝

  • Պրոթեզավորման, օրթեզավորման կամ այլ աջակցող սարքեր, որոնք էական են՝ աշխատանք ձեռք բերել կամ այն պահպանելու համար:
  • Ակնոցներ և տեսողական խնդիրներին առնչվող ծառայություններ.
  • Ֆիզիկական թերապիա.
  • Աշխատանքային թերապիա.
  • Անվասայլակներ և լսողական սարքեր.
  • Խոսքի կամ լսողության թերապիա. և
  • Հատուկ ծառայություններ՝ բուժելու այն անձանց, ովքեր վերջին փուլի երիկամային հիվանդություն ունեն, այդ թվում փոխպատվաստներ, դիալիզ, արհեստական երկիամներ և պարագաներ: 9 C.C.R. § 7020:

8.  Ես ստիպվա՞ծ եմ վճարել DOR ծառայությունների համար:

Երբեմն DOR-ը կարող է պահանջել Ձեզնից ներդրում ունենալ Ձեզ անհրաժեշտ մասնագիտական վերականգնողական  այն ծառայություններում, ներառյալ աջակցող տեխնոլոգիական սարքերը և ծառայությունները: DOR-ը հաշվի կառնի Ձեր եկամուտը և իրացման ենթակա ակտիվները, Ձեր տան անդամների քանակը և Ձեր բժշկական արտոնությունները՝ հաշվարկելու այն գումարի չափը, որը Դուք կարող եք ներդնել: 9 C.C.R. § 7190. 

Դուք չպետք է վճարեք, եթե Հաշմանդամության սոցիալական ապահովության ապահովագրություն (SSDI, Social Security Disability Insurance), Ապահովության լրացուցիչ եկամուտ (SSI, Supplemental Security Income)/Պետական լրացուցիչ վճարում (SSP, State Supplementary Payment)  և այլ պետական աջակցություն եք ստանում, ինչպես օրինակ՝ ընդհանուր օժանդակությունը կամ ընդհանուր աջակցությունն է կամ  (AFDC, Aid to Families with Dependent Children) (այժմ կոչվում է Ժամանակավոր աջակցություն կարիքավոր ընտանիքներին [TANF - Temporary Assistance for Needy Families])

Մասնագիտական վերականգնողական հետևյալ ծառայություններն անվճար են DOR-ի յուրաքանչյուր հաճախորդի համար՝

  • Վերականգնողական ներուժի գնահատում, այդ թվում ախտորոշիչ և դրան առնչվող ծառայություններ.
  • Խորհրդատվություն, ուղեցույց և ուղղորդման  ծառայություններ.
  • Աշխատանքի տեղավորում կամ աջակցություն աշխատանքի ձեռք բերման հարցում.
  • Վերապատրաստում, դասավանդում, գրքեր և վերապատրաստման այլ նյութեր.
  • Գործիքներ, որոնք անհրաժեշտ են աշխատանք կատարելու համար.
  • Անձնական ծառայություններ, ինչպես օրինակ սպասարկողի խնամք, խուլ և համրերի թարգմանիչ, նշում կատարող, վարորդ և ընթերցողներ.
  • Փոխադրամիջոցի ծախսեր. և
  • Աշխատանքային վերապատրաստման ծառայություններ:
  • CCR § 7191:

9.  Կլինե՞ն այնպիսի պահեր, երբ DOR-ն ինձնից կակնկալի վերականգնողական տեխնոլոգիաներ ստանալ մեկ այլ աղբյուրից:

DOR-ը չի վճարի որևէ ապրանքի կամ ծառայության համար, որը մատչելի կլինի մեկ այլ աղբյուրից (համեմատելի  ծառայություն): 29 U.S.C. § 721(a)(8):  Սակայն, Դուք կարիք չունեք օգտվելու համեմատելի նպաստներից, եթե այդ նպաստներն ստանալը կարող է միջամտել կամ հետաձգել առաջընթացը՝ հասնելու Ձեր աշխատանքային արդյունքներին, աշխատանքի անհապաղ տեղավորմանը կամ ծառայություններին, եթե Դուք ծայրահեղ բժշկական վտանգի տակ եք: 34 Դաշնային կանոնակարգերի օրենսգրքի (C.F.R., Code of Federal Regulations) 361.53(a), 9 CCR 7198:  Բացի այդ, հետևյալ ծառայությունները չեն պահանջում, որ Դուք դրանք ստանաք  մեկ այլ աղբյուրից.

  • Վերականգողական ներուժի գնահատում.
  • Խորհրդատվություն, ուղեցույց և ուղղորդման ծառայություններ.
  • Մասնագիտական և վերապատրաստման այլ ծառայություններ, այդ թվում անձնական և մասնագիտական հարմարեցումների վերապատրաստում, գրքեր, գործիքներ և վերապատրաստման այլ նյութեր, որոնք տրամադրվում են բարձրագույն ուսումնական հաստատությունից բացի մեկ այլ աղբյուրից:
  • Աշխատանքի տեղավորում.
  • Վերականգնողական ճարտարագիտության ծառայություններ. և
  • Աշխատանքային վերապատրաստման ծառայություններ:

9 CCR § 7196:

Համեմատելի նպաստների մասին հավելյալ տեղեկությունների համար տե՛ս վերականգնողական ծառայություններ և համեմատելի նպաստների ամփոփաթերթ, հրապ. #F065.01՝ http://www.disabilityrightsca.org/pubs/F06501.pdf

10.  Ի՞նչ կարող եմ անել, եթե DOR-ը մերժի վերականգնողական տեխնոլոգիաների իմ խնդրանքը: 

Դուք կարող եք վարչական վերանայում կամ միջնորդություն և/կամ արդար լսում խնդրել:  9 CCR §§ 7351(c), 7353.6 (b)-(c) և 7354:

 DOR բողոքների մասին հավելյալ տեղեկությունների համար տե՛ս՝ Կալիֆորնիայի վերականգնողական ծառայություններին վերաբերող բողոքների ընտրանքների ու գործընթացի ամփոփաթերթը, հրապ. #5530.01 (California Department of Rehabilitation Appeals Options and Process Fact Sheet, Pub #5530.01)՝ http://www.disabilityrightsca.org/pubs/553001.pdf