Ձեր գործատուի կողմից աջակցող տեխնոլոգիայի ձեռքբերումը

Ձեր գործատուի կողմից աջակցող տեխնոլոգիայի ձեռքբերումը
«Աջակցող տեխնոլոգիան» (“assistive technology”) այն տեխնոլոգիան է, որն օգտագործվում է աջակցող տեխնոլոգիայի սարքում կամ աջակցող տեխնոլոգիայի ծառայությունում՝ ավելացնելու, պահպանելու կամ բարելավելու հաշմանդամ անձանց ֆունկցիոնալ կարողությունները: 29 ԱՄՆ օրենսգիրք (U.S.C., United States Code) Հոդված 3002(3)(4)(5)
Ի՞նչ է աջակցող տեխնոլոգիան:
«Աջակցող տեխնոլոգիան» (“assistive technology”) այն տեխնոլոգիան է, որն օգտագործվում է աջակցող տեխնոլոգիայի սարքում կամ աջակցող տեխնոլոգիայի ծառայությունում՝ ավելացնելու, պահպանելու կամ բարելավելու հաշմանդամ անձանց ֆունկցիոնալ կարողությունները: 29 ԱՄՆ օրենսգիրք (U.S.C., United States Code) Հոդված 3002(3)(4)(5)
Ո՞ր օրենքներն են ինձ հնարավորություն ընձեռում՝ իմ գործատուից աջակցող տեխնոլոգիա խնդրելու համար:
Կան մի շարք օրենքներ, որոնց համաձայն գործատուներից պահանջվում է բավարարել և որպես պատշաճ հարմարություն աջակցող տեխնոլոգիա տրամադրել, ներառյալ Հաշմանդամ ամերիկացիների մասին օրենքը (ADA, Americans with Disabilities Act) Վերականգնման մասին օրենքի 504 հոդվածը (Rehabilitation Act) և Կալիֆորնիայի օրենքները (California Laws):
Հաշմանդամ ամերիկացիների մասին օրենքի և հաշմանդամ մարդկանց իրենց գործատեղ ինե րում պաշտպանող այլ օրենքների վերաբերյալ հավելյալ տեղեկությունների համար տե՛ս Disability Rights California-ի «Աշխատանքային իրավունքները՝ համաձայն հաշմանդամ ամերիկացիների մասին օրենքի» (Employment Rights under the Americans with Disabilities Act) հրապարակումը, որը մատչելի է՝ http://www.disabilityrightsca.org/pubs/PublicationsEmployment.htm:
Ես ADA-ի համաձայն հաշմանդամ եմ ճանաչվել: Ես աջակցող տեխնոլոգիայի կարիք ունեմ՝ իմ աշխատանքը կատարելու համար: Կարո՞ղ եմ գործատուիս խնդրել տրամադրել այն:
Այո: ADA-ի համաձայն ուղիներից մեկը, որով Ձեր գործատուն կարող է պատշաճ հարմարություններ տրամադրել՝ Ձեզ նոր սարքավորում տրամադրելը կամ գոյություն ունեցող գրասենյակային սարքավորման փոփոխությունը կամ աջակցող տեխնոլոգիայի տրամադրումն է ՝ Ձեր աշխատանքի կարևոր գործառույթները (հիմնական պարտականությունները) կատարելու համար: 29 կանոնակարգերի օրենսգիրք (C.F.R., Code of Federal Regulations) § 1630.2(o)(2)(ii): Մյուս կողմից, այն առաջադրանքների դեպքում, որոնք աշխատանքի համար կարևոր չեն (ոչ կարևոր գործառույթներ), Դուք չեք պահանջի, որ Ձեր գործատուն Ձեզ պատշաճ հարմարություններ տրամադրի: 29 C.F.R. 1630(n)(1): Ձեր խնդրանքը չպետք է անհարկի դժվարություններ ստեղծի գործատուի համար: 29 C.F.R. §§ 1630.2(p), 1630.15(d):
Ե՞րբ կարող եմ աջակցող սարք խնդրել:
Աջակցող տեխնոլոգիայի Ձեր իրավունքը մատչելի է աշխատանքի բոլոր փուլերում, ներառյալ ընդունման դիմումի և աշխատանքի ընթացքում: 29 C.F.R. § 1630.2(o)(1):
Ի՞նչ տեսակ աջակցող տեխնոլոգիա կարող եմ խնդրել:
ADA-ն չի սահմանափակում սարքավորման տեսակը, որը Դուք կարող եք խնդրել: Որևէ բան, որն օգնում է Ձեզ կատարել Ձեր աշխատանքը կարող է պատշաճ հարմարություն համարվել: Այն կարող է պարզ գործիք լինել, ինչպես օրինակ՝ մեկ ձեռքով աշխատող գրամեքենա այնպիսի անձնավորության համար, ով կարողանում է միայն մեկ ձեռքն օգտագործել կամ բարձր տեխնոլոգիաների սարք, ինչպես օրինակ՝ հաղորդակցման համար հատուկ արտադրված սարքավորումներ, որոնք խոսքի դժվարություններ ունեցող անձին հնարավորություն են տալիս հաղորդակցվել:
Սարքավորման տեսակների մասին Ձեզ գաղափար տալու համար Ձեր գործատուից կարող է ակնկալվել տրամադրել այն ADA-ի համաձայն. ահա այն օրինակների ցանկը, որոնք համաձայն Հավասար աշխատանքային հնարավորությունների խորհրդի (EEOC, Equal Employment Opportunities Commission) համարվում են պատշաճ հարմարություններ՝ ըստ «Տեխնիկական աջակցության ձեռնարկի պատշաճ հարմարության պարտավորության, III հոդվածի 3.10, 6 կետի (Technical Assistance Manual, The Reasonable Obligation, Section III, 3.10, 6): (https://askjan.org/links/ADAtam1.html):
- Խուլերի համար նախատեսված հեռահաղորդակցման սարքերը (TDDs, Telecommunication Devices for the Deaf) լսողության կամ խոսքի դժվարություն ունեցող անձանց հնարավորություն են ընձեռում հեռախոսի միջոցով հաղորդակցվել:
- Հեռախոսային ուժեղացուցիչ ներն օգտակար են լսողության դժվարություն անձանց համար:
- Սովորական համակարգիչ ների համար նախատեսված հատուկ ծրագրաշարերը և այլ սարքավորումները կարող են մեծացնել տպված նյութի չափը կամ տպված փաստաթղթերը խոսված բառերի վերածեն տեսողության և/կամ կարդալու դժվարություն ունեցող անձանց համար:
- Շոշափելի գծանշանն երը Բրայլյան այբուբենի սաքավորման մեջ կամ խոշոր տպագրությունն օգտակար են տեսողության դժվարություն ունեցող անձանց համար:
- Հեռախոսի ականջակալները և լույսի հարմարեցված փոխարկիչները կարող են օգտագործվել ուղեղային կաթված կամ ձեռքի այլ դժվարություններ ունեցող անձանց կողմից:
- Խոսող հաշվիչները կարող են օգտագործվել տեսողության կամ կարդալու դժվարություն ունեցող անձանց կողմից: Բարձրախոսով հեռախոսները կարող են արդյունավետ լինել այն անձանց համար, ովքեր անդամահատված են կամ շարժման այլ դժվարություններ ունեն: Հետևյալ ցանկում ցուցադրված են աջակցող սարքերի լրացուցիչ օրինակներ և դրանց արժեքները.
- Ցուցիչի լույսով ժամաչափ, որը հնարավորություն է ընձեռում լսելու դժվարություն ունեցող բժշկական ծառայության մասնագետ տեխնիկին լաբորատոր ստուգումներ կատարել՝ արժեքը 27,00 ԱՄՆ դոլար:
- Ձեռքերի սահմանափակ օգտագործմամբ գրասենյակային ծառայողին «պտտվող կանգնակով» (“lazy susan”) ֆայլի բռնակ էր տրամադրվել, որը նրան հնարավորություն էր տալիս հասնել իր աշխատանքի համար անհրաժեշտ բոլոր ֆայլերին՝ արժեքը 85,00 ԱՄՆ դոլար:
- Բացօդյա տարածքի պատասխանատուին, ով մեկ ձեռքը սահմանափակ է օգտագործում, փոցխի համար առանձնացված երկարաց վող ձեռք է տրվել: Սա նրան հնարավորություն էր տալիս վնասված ձեռքով ամուր բռնել երկարացման բռնակը և գործող ձեռքով վերահսկել փոցխը՝ արժեքը 20,00 ԱՄՆ դոլար:
- Հեռախոսային ուժեղացուցիչը, որը նախատեսված է լսողական սարքի հետ աշխատելու համար,գործարանի բանվորին հնարավորություն ընձեռեց մնալ իր աշխատանքին և խուսափել ավելի քիչ վճարվող աշխատանքի փոխադրվելուց՝ արժեքը 24,00 ԱՄՆ դոլար:
- Ընդունարանի կույր աշխատակցին լուսային զնա ձող տրամադրվեց, որը նրան թույլ էր տալիս որոշել, թե բաշխատախտակի որ գծերն էին զանգում, սպասում կամ օգտագործվում: Լույսի զննաձողը ձայնային ազդանշան է տալիս, երբ պահվում է լուսավորման աղբյուրին մոտ՝ արժեքը 50,00 - 100,00 ԱՄՆ դոլար:
- Միայն մեկ ձեռքն օգտագործող անձը, ով աշխատում էր սննդի ծառայության ոլորտում, կարողանում էր կատարել բոլոր աշխատանքերը, բացի պահածոյի տուփերը բացելը: Նրան տրամադրվեց մեկ ձեռքով աշխատող պահածոներ բացելու գործիք՝ արժեքը 35,00 ԱՄՆ դոլար:
- Դաունի համախտանիշով և սրտի բնածին խնդրով աշխատակցի համար հատակը սրբելու թեթև հարմարան ավելի փոքր ավելի հնարավորություն տվեց նրան իր աշխատանքը նվազագույն լարմամբ կատարել՝ արժեքը 40 ԱՄՆ դոլարից պակաս:
- Դաստակային խողովակի համախտանիշ ունեցող բեռնատարի վարորդը իր դժվարության պատճառով դաստակի շարժման սահմանափակում ուներ և որը նրան չափազանց անհարմարություն էր պատճառում ցուրտ եղանակին: Ձեռքի հատուկ, որն օգտագործվում է ջրասուզորդ համար նախատեսված ձեռնոցի հետ, նրան հնարավորություն ընձեռեց վարել նույնիսկ ծայրահեղ եղանակային պայմաններում՝ արժեքը 55,00 ԱՄՆ դոլար:
- Հեռախոսի ականջակալները ուղեղային կաթված ունեցող ապահովագարական ոլորտի աշխատակցին հնարավորություն էին տալիս գրել, երբ հաճախորդների հետ խոսում էր՝ վարձակալման արժեքը ամսական 6,00 ԱՄՆ դոլար:
- Պարզ ստվարաթուղթը, որը կոչվում էր «կաղապար» (“jig”), մտավոր դժվարություններով անձին, ով մանրածախ խանութում էր աշխատում, հնարավորություն էր տալիս պատշաճ կերպով ծալել ջինսե տաբատները՝ արժեքը 0 ԱՄՆ դոլար:
Ի՞նչ պետք է անեմ՝ ճիշտ աջակցող սարք ձեռք բերելու համար:
Գործընթացն սկսվում է Ձեր գործատուին տեղեկացնելով, որ Դուք հաշմանդամություն ունեք և աջակցող տեխնոլոգիայի կարիք ունեք՝ Ձեր աշխատանքը կատարելու համար: Այնուհետև, Դուք պետք է հանդիպում խնդրեք՝ Ձեր առանձնահատուկ կարիքները քննարկելու համար: Եթե Դուք կամ Ձեր գործատուն բավարար գիտելիքներ ունեք աջակցող տեխնոլոգիայի մասին, Դուք կարող եք համաձայնել այն ամենի շուրջ, ինչը բավարարում է Ձեր կարիքները: Դուք պետք է փաստաթղթերով հաստատեք Ձեր քննարկման բովանդակությունը և Ձեր համաձայնության պայմանները:
Ձեր գործատուից չի պահանջվում գնել ամենաթանկ կամ ամենավերջին տեխնոլոգիայի սարքավորումը: Իրականում, Ձեր գործատուն ստիպված չէ ինչ-որ բան գնել, եթե Ձեր կարիքները կարող են այլ ձևով բավարարվել: Ձեր գործատուն չի կարող պատճառաբանել ապրանքի արժեքը և ոչինչ չանել, եթե չկան այլընտրանքներ և եթե գործատուն չի կարող ցույց տալ, որ ծախսը անհարկի դժվարություն կլինի: Փոխարենը, երբ որևէ ընտրանք բացառվի, գործատուն պետք է ի նկատի ունենա մնացած պատշաճ այլընտրանքները: Եթե ոչ մի պատշաճ ընտրություն չկա, քանի որ, օրինակ բոլոր սարքերը շատ թանկ են, Ձեզ պետք է հնարավորություն տրվի՝ այն անձամբ տրամադրելու:
Իմ գործատուն կարո՞ղ է պահանջել իմ բժշկից նամակ բերել առ այն, թե ինչ տեսակ աջակցող տեխնոլոգիա կարիք ունեմ:
Ոչ: Շատ դեպքերում, բժիշկը համապատասխան գիտելիքներ չունի՝ աջակցող տեխնոլոգիա առաջակելու համար: Եթե Դուք բավարար տեղեկություններ չունեք կամ չեք կարողանում համաձայնության գալ միևնույն սարքի շուրջ, Ձեր գործատուն պետք է գնահատում խնդրի գնահատողից, ով կարող է արդյունավետ ընտրանք առաջարկել: Տե՛ս 29 C.F.R. § 1630.9-ի հավելվածը՝ «Համապատասխան պատշաճ հարմարությունների սահմանման գործընթացը» (Process of Determining the Appropriate Reasonable Accommodation):
Կան մասնագետներ, ովքեր գնահատում են աջակցող տեխնոլոգիայի կարիքները: Այս մասնագետներից ոմանք աշխատում են հիվանդանոցների վերականգնողական բաժանմունքներում: Այլ մասնագետներ հնարավոր է գտնել հաշմանդամության հարցերով զբաղվող կազմակերպություններում: Կան նաև դիմացկուն վաճառողներ, ովքեր աջակցող տեխնոլոգիայի գնահատում են անցկացնում: Վերականգնողական վարչության (DOR, Department of Rehabilitation) խորհրդատուն, որն անկախ ապրելակերպի կենտրոնի մասնագետ է կամ զբաղվում է գործի կառավարմամբ տարածքային կենտրոնում, պետք է կարողանա Ձեզ ուղղորդել այդպիսի մասնագետի մոտ: Գնահատման արդյունքում պետք է պարզվի, թե ինչ աջակցող տեխնոլոգիայի կարիք ունեք:
Իմ գործատուն ի՞նչ տեղեկություններ կարող է ստանալ իմ բժշկից:
Ձեր գործատուն իրավունք ունի տեղյակ լինել միայն ֆիզիկական և մտավոր սահմանափակումների մասին, որոնք Դուք ունեք Ձեր հաշմանդամության պատճառով: Բժշկի ծանուցման մեջ պետք է նկարագրվի հաշմանդամությունը և այն, թե ինչ տեղի կունենա, եթե այն ազդի Ձեր աշխատանքի հիմնական գործառույթները կատարելու վրա: Ձեր բժիշկը չպետք է այլ բժշկական կամ հոգեբանական տեղեկություններ տրամադրի, որոնք տեղին չեն: Եթե Դուք կարող եք այս տեղեկատվությունը տրամադրել մեկ այլ հավաստի փաստաթղթի միջոցով, կարիք չկա, որ Ձեր բժիշկը ներգրավվի:
Ի՞նչ կարող եմ անել, եթե իմ գործատուն մերժում է աջակցող տեխնոլոգիայի համար արված իմ խնդրանքը:
Դուք կարող եք գործակալության միջոցով բողոք ներկայացնել և հայցով դիմել դատարան: Շատ դեպքերում Դուք պետք է նախ բողոք ներկայացնեք՝ նախքան դատարան դիմելը: Հավելյալ տեղեկությունների համար տե՛ս մեր հրապարակումը՝ «Աշխատանքային իրավունքներ՝ հաշմանդամ ամերիկացիների մասին օրենքի համաձայն» (Employment Rights under the Americans with Disabilities Act),որը մատչելի է ՝http://www.disabilityrightsca.org/pubs/PublicationsEmployment.htm:
Ֆինանսավորման այլ աղբյուրներ կա՞ն, որոնք ինձ հնարավորություն կընձեռեն իմ սեփական աջակցող տեխնոլոգիան ձեռք բերելու համար:
Այո: Ինքնաաջակցման հասնելու (PASS, Plan to Achieve Self-Support) ծրագիրը Ձեզ հնարավորություն կընձեռի սոցիալական ապահովության (Social Security) նպաստներ ձեռք բերել՝ աջակցող տեխնոլոգիայի սարքի համար խնայելու նպատակով: Վերականգնման վարչությունը նույնպես կարող է աջակցող տեխնոլոգիայի համար ֆինանսավորում տրամադրել: Հավելյալ տեղեկությունների համար խնդրում ենք նայել այս նյութերին վերաբերող մեր հրապարակումները՝ http://www.disabilityrightsca.org/pubs/PublicationsAssistiveTechnology…; և http://www.disabilityrightsca.org/pubs/PublicationsClientAssistanceProg…
Հրաժարում պատասխանատվությունից: Այս հրապարակումը միայն իրավական տեղեկատվություն է և ձեր անհատական իրավիճակի վերաբերյալ իրավաբանական խորհրդատվություն չէ: Այն արդի է տեղադրման օրվա դրությամբ: Մենք փորձում ենք պարբերաբար թարմացնել մեր նյութերը։ Այնուամենայնիվ, օրենքները պարբերաբար փոփոխվում են։ Եթե ցանկանում եք համոզվել, որ օրենքը չի փոխվել, դիմեք DRC կամ մեկ այլ իրավաբանական գրասենյակ:
Click links below for a downloadable version.
Haga clic en enlaces a continuación para una versión completa descargable.
다운로드 가능한 전체 버전은 아래 링크를 클릭 하십시오.
点击下面的链接查看完整的可下载版本。
Nhấp vào liên kết dưới đây để có phiên bản tải về đầy đủ.
សូមចុចខាងក្រោមដើម្បីទទួលបានកំណែពេញលេញ។
Нажмите на ссылку ниже для полной загружаемой версии.
Mag-click sa ibaba para sa isang buong nada-download na bersyon.
Nyem Hauv qab rau ib daim ntawv uas muaj downloadable puv nkaus.
Սեղմեք ներքեւում, ամբողջական բեռնվող տարբերակի համար
انقر أدناه للحصول على نسخة كاملة قابلة للتنزيل
ダウンロード可能なバージョンについては、以下のリンクをクリックしてください。
نسخه کامل دانلود زیر کلیک کنید.