Disability Discrimination Fact Sheet: Employment

Publications
#F109.10

Disability Discrimination Fact Sheet: Employment

Հաշմանդամ ամերիկացիների մասին օրենքի 1-ին հոդվածն (ADA, Americans with Disabilities Act) արգելում է հաշմանդամության վրա հիմնված խտրականությունը, որը դրսևորվում է մասնավոր գործատուների կողմից: Խտրականությունը ներառում է անհավասար վերաբերմունք, վրեժ և հետապնդում աշխատակիցների և աշխատանքի համար դիմում ներկայացրած հաշմանդամ անձանց հանդեպ: Այն նաև ներառում է գործատուի գործելակերպերի, քաղաքականությունների և աշխատավայի պայմանների պատշաճ փոփոխություններ կատարելու թերացումը՝ աշախտակցի կամ դիմորդի հաշմանդամությանը հարմարացնելու նպատակով: Էջ երեքում տրամադրված է նամակի նմուշ՝ պատշաճ հարմարեցումներ խնդրելու համար, իսկ էջ չորսում՝ աջակցող նամակի նմուշ բուժող մասնագետի կողմից:

Հրաժարում պատասխանատվությունից: Այս հրապարակումը միայն իրավական տեղեկատվություն է և ձեր անհատական իրավիճակի վերաբերյալ իրավաբանական խորհրդատվություն չէ: Այն արդի է տեղադրման օրվա դրությամբ: Մենք փորձում ենք պարբերաբար թարմացնել մեր նյութերը։ Այնուամենայնիվ, օրենքները պարբերաբար փոփոխվում են։ Եթե ցանկանում եք համոզվել, որ օրենքը չի փոխվել, դիմեք DRC կամ մեկ այլ իրավաբանական գրասենյակ:

Հաշմանդամ ամերիկացիների մասին օրենքի 1-ին հոդվածն (ADA, Americans with Disabilities Act) արգելում է հաշմանդամության վրա հիմնված խտրականությունը, որը դրսևորվում է մասնավոր գործատուների կողմից: Խտրականությունը ներառում է անհավասար վերաբերմունք, վրեժ և հետապնդում աշխատակիցների և աշխատանքի համար դիմում ներկայացրած հաշմանդամ անձանց հանդեպ: Այն նաև ներառում է գործատուի գործելակերպերի, քաղաքականությունների և աշխատավայի պայմանների պատշաճ փոփոխություններ կատարելու թերացումը՝ աշախտակցի կամ դիմորդի հաշմանդամությանը հարմարացնելու նպատակով: Էջ երեքում տրամադրված է նամակի նմուշ՝ պատշաճ հարմարեցումներ խնդրելու համար, իսկ էջ չորսում՝ աջակցող նամակի նմուշ բուժող մասնագետի կողմից:

Կալիֆոռնիայի արդար աշխատանքի և կացարանի մասին օրենքը (FEHA, California Fair Employment and Housing Act) նման պաշտպանության միջոցներ է տրամադրում: ADA-ի որևէ խախտում նաև նահանգային օրենքի խախտում է համարվում: Սակայն, որոշ հանգամանքներում նահանգային օրենքը կարող է պաշտպանության ավելի բարձր մակարդակ տրամադրել, քան դաշնային օրենքն է ապահովում: Օրինակ՝ ADA-ն վերաբերում է այն գործատուներին, ովքեր 15 կամ ավելի աշխատակիցներ ունեն, իսկ FEHA-ն վերաբերում է այն գործատուներին, ովքեր հինգ կամ ավելի աշխատակիցներ ունեն։

  • Ստորև տրամադրված են մի քանի առցանց ռեսուրսներ՝ աշխատանքում հաշմանդամության խտրականության և պատշաճ հարմարեցումների մասին հավելյալ տեղեկություններ ստանալու համար.
  • ԱՄՆ-ի Հավասար հնարավորությունների հանձնաժողովի կայքէջ՝ http://www.eeoc.gov/laws/types/disability.cfm
  • Կալիֆոռնիայի արդար աշխատանքի և կացարանի մասին օրենքի կայքէջ՝ http://www.dfeh.ca.gov/Employment
  • Աշխատանքի հարմարեցումների ցանցի կայքէջը՝ զբաղվածության ընթացքում խելամիտ հարմարեցումների վերաբերյալ տեղեկատվության համար՝ http://askjan.org
  • Իրավաբանական աջակցություն աշխատանքում կայքէջը՝ ռեսուրսների և իրավաբանական ներկայացուցչության համար՝ https://legalaidatwork.org/

Շահերի ինքնապաշտպանություն

Եթե Դուք կարծում եք, որ խտրականության եք ենթարկվել, կարող եք վարչական բողոք ներկայացնել (կամ «տուգանք») հավասար աշխատանքային հնարավորությունների դաշնային հանձնախմբին (EEOC, Equal Employment Opportunity Commission) կամ Կալիֆոռնիայի արդար աշխատանքի և կացարանների վարչությանը (DFEH, Department of Fair Employment and Housing): Դուք պետք է վարչական գանգատ ներկայացնեք և EEOC-ից կամ DFEH-ից «նամակի դեմ դատական գործ հարուցելու իրավունք» ձեռք բերեք՝ նախքան կկարողանաք դաշնային կամ նահանգային դատարանում դատական վարույթ սկսել հաշմանդամության խտրականության մասին: Բողոքները կարելի է ներկայացնել EEOC-ին խտրականության դրսևորման ամսաթվից սկսած 300 օրվա ընթացքում, և DFEH-ին՝ խտրականության դրսևորման ամսաթվից սկսած երեք տարվա ընթացքում։

EEOC-ին կամ DFEH-ին մեղադրանք ներկայացնելու գործընթացները բացատրվում են EEOC-ի և DFEH-ի կայքէջերում՝ https://www.eeoc.gov/employees/charge.cfm ևhttps://www.dfeh.ca.gov/complaintprocess/

EEOC-ն և DFEH-ն կիսում են աշխատանքում խտրականության գանգատների քննության պատասխանատվությունը: Եթե DFEH-ն ընդունի հետաքննության Ձեր գանգատը, և Ձեր գանգատը բավարարի EEOC-ին փաստաթղթերը ներկայացնելու պահանջները, ապա DFEH-ն Ձեր գանգատը կփոխանցի EEOC-ին: Եթե Դուք դիմում ներկայացնեք EEOC-ին, այն ինքնաբերաբար գանգատի կրկնկօրինակը կփոխանցվի DFEH-ին:

Դատավարություն

Օրենքի խախտման վերոնշյալ քննարկված դեպքերը նաև կարող են քննվել մասնավոր դատական գործի հարուցման միջոցով: Խնդրում ենք իրազեկ լինել, որ սահմանափակումներին վերաբերող օրենսդրական ակտերը սահմանափակում են դատական գործ հարուցելու ժամանակահատվածը: Դատական հայց ներկայացնելու վերջնաժամկետը կարող է լինել 90 օրից էլ քիչ EEOC-ի վարչական բողոքի գործընթացի «նամակի դեմ դատական գործ հարուցելու իրավունք»-ի ամսաթվից սկսած։ Եթե որոշեք դատական հայցադիմում ներկայացնել, Դուք պետք է այս վերջնաժամկետները քննարկեք մասնավոր իրավապաշտպանի հետ։

Եթե Դուք 10000 ԱՄՆ դոլարից ավելի քիչ եք պահանջում վնասի դիմաց, մեկ այլ տարբերակ է Փոքր բողոքների դատարանում խտրականության մասին գործ հարուցելը։ Սահմանափակումներին վերաբերող օրենսդրական ակտերը, որոնք քննարկվեցին վերևում, կիրառելի են: Եթե Դուք դիմեք Փոքր բողոքների դատարան, ապա չեք կարողանա օգտվել փաստաբանի ծառայություններից: Այստեղ հղում է տրված Disability Rights California-ի այն հրապարակմանը, որտեղ բացատրվում է խտրականության դեպքերի համար փոքր բողոքների օգտագործումը՝ https://www.disabilityrightsca.org/publications/a-guide-to-small-claimscourt-how-to-sue-if-a-business-or-landlord-discriminates։ Դուք նաև կարող եք տեղեկություններ գտնել փոքր բողոքների դատարանների մասին Կալիֆոռնիայի դատարանների կայքէջում՝ http://www.courts.ca.gov/1062.htm:

Պատշաճ հարմարություններ խնդրելու նամակի նմուշ

[Ամսաթիվ]

Հարգելի [Գործատու],

Ես գրում եմ Ձեզ՝ պատշաճ հարմարեցում(ներ) խնդրելու իմ հաշմանդամության/հաշմանդամությունների համար: Ես [պետական կազմակերպությունում] [աշխատակից եմ/դիմում եմ պաշտոնի համար]: Իմ հաշմանդամության պատճառով ես հետևյալ հարմարեցումների կարիքն ունեմ՝ [նշել հարմարեցումները]: Իմ


[բժիշկը/հոգեբույժը/հոգեբանը/թերապևտը/ սոցիալական աշխատողը/աշխատանքային թերապևտը/այլ անձ (նկարագրել)] համարում է, որ այս հարմարեցումները/փոփոխություններն անհրաժեշտ են իմ հաշմանդամության պատճառով: Խնդրում եմ նայել կից նամակի ձևաթուղթը [բժշկի կամ մասնագետի անունը]-ից:

Դաշնային և նահանգային օրենքը պահանջում է, որ գործատուները հարմարեցումներ տրամադրեն այն աշխատակիցներին և դիմորդներին, ովքեր հաշմանդամություն ունեն: Խնդրում եմ այս խնդրանքին պատասխանել մինչև [ամսաթիվ]: Խնդրում եմ դիմել ինձ [Ձեր հեռախոսահամարը և/կամ էլ.փոստի հասցեն]-ի միջոցով, եթե Դուք որևէ հարց ունեք: Շնորհակալություն:

Հարգանքով՝

[Ձեր անունը]

[Ձեր հասցեն]

Աջակցող նամակի նմուշ բուժող մասնագետի կողմից

[Ամսաթիվ]

Հարգելի [պետական կազմակերպություն],


Ես [անուն]-ի [բժիշկը/հոգեբույժը/հոգեբանը/թերապևտը/սոցիալական աշխատողը/աշխատանքային թերապևտն] եմ և ծանոթ եմ նրա առողջական խնդրին: [Նա] հաշմանդամություն ունի, ինչը որոշակի ֆունկցիոնալ սահմանափակումներ է ստեղծում: Այս սահմանափակումները ներառում են [նշեք ֆունկցիոնալ սահմանափակումները, որոնք հայցված հարմարեցումներն են պահանջում]:

[Հայցված հարմարեցումն] անհրաժեշտ է [անուն]-ի համար [աշխատելու/դիմելու աշխատանքի] [գործատու]-ի մոտ: [Նկարագրեք, թե հարմարեցումն ինչպես կօգնի կամ կաջակցի անհատին]:

Շնորհակալություն այս պատշաճ հարմարեցումը [անուն]-ին տրամադրելու համար:

Հարգանքով՝

[Անուն և պաշտոն]