Աշխատանքի ընդունման աջակցություն/Աշխատանքի ընդունման խթանիչ ծրագրեր գործատուների համար Լրացուցիչ սոցիալական նպաստի (SSI) ծրագրի շրջանակներում, բաժին XVI

Publications
#5523.10

Աշխատանքի ընդունման աջակցություն/Աշխատանքի ընդունման խթանիչ ծրագրեր գործատուների համար Լրացուցիչ սոցիալական նպաստի (SSI) ծրագրի շրջանակներում, բաժին XVI

Սա ամենահաճախ տրվող հարցերից մեկն է, որը տալիս են Լրացուցիչ սոցիալական նպաստի ծրագրից օգտվողները (Supplemental Security Income - SSI), ովքեր ցանկանում են աշխատել:

Ի՞նչ կպատահի իմ SSI նպաստների հետ, եթե ես անցնեմ աշխատանքի:

Սա ամենահաճախ տրվող հարցերից մեկն է, որը տալիս են Լրացուցիչ սոցիալական նպաստի ծրագրից օգտվողները (Supplemental Security Income - SSI), ովքեր ցանկանում են աշխատել:

Սոցիալական ապահովության վարչությունը (Social Security Administration - SSA) տրամադրում է աշխատանքի ընդունման աջակցություն, իրականացնում է աշխատանքի ընդունման խթանիչ ծրագրեր, որոնք կարող են օգնել Ձեզ աշխատանքի ընդունվելու հարցում:  Աշխատանքի ընդունման աջակցությունը/խթանիչ ծրագրերը թույլ են տալիս Ձեզ պահպանել աշխատանքի անցնելու ընթացքում SSI-ով Ձեզ վճարվող գումարները և MediCal ծածկույթը:  Ստորև քննարկվում է SSA-ի կողմից տրամադրվող աշխատանքի ընդունման աջակցությունը/աշխատանքային խթանիչ ծրագրերը, որոնք նախատեսված են SSI ծրագրից օգտվող այն մարդկանց համար, ովքեր աշխատում են:

SSI ծրագրով առաջարկվող աշխատանքի ընդունման աջակցություն/աշխատանքի ընդունման խթանիչ ծրագրեր

Հաշվարկային եկամուտ. Եթե Դուք ստանում եք վճարումներ SSI ծրագրով և աշխատում եք, SSA-ը պետք է սահմանի Ձեր հաշվարկային եկամուտը (countable income - CI):  Հաշվարկային եկամուտը աշխատանքի դիմաց ստացած Ձեր ամսական համախառն եկամուտների գումարն է, որը հաշվարկվում է Ձեր SSI վճարումների նկատմամբ:  Այլ կերպ ասած՝ Ձեր SSI չեքը կնվազեցվի հաշվարկային եկամտի գումարի չափով:

Ձեր հաշվարկային եկամտի հաշվարկը. Երբ SSA-ը որոշում է, թե Ձեր եկամուտները ինչ չափով են նվազեցնելու Ձեր SSI վճարումը, SSA-ը հաշվարկում է Ձեր աշխատանքի դիմաց ստացած հաշվարկային եկամուտը՝ թույլ տալով որոշակի մասհանումների ու ծախսերի նվազեցումներ Ձեր համախառն աշխատանքային եկամտից:  Այդ ծախսերը և մասհանումները ներառում են.

  • Մասհանում ընդհանուր եկամտից (General Income Exclusion - GIE) – 20 ԱՄՆ դոլարի չափով GIE-ը հանվում է ցանկացած տեսակի եկամտից՝ աշխատանքի վարձատրումից ստացած կամ անաշխատ եկամտից:
  • Մասհանում աշխատանքային եկամտից (Earned Income Exclusion - EIE) – 65 ԱՄՆ դոլարի չափով EIE-ը հանվում է միայն աշխատանքի վարձատրումից ստացած եկամտից:
  • Հիսուն տոկոս (50%) չհաշվարկվող գումար, այս ենթագումարի հիսուն տոկոսը հանվում է, քանի որ Ձեր աշխատած յուրաքանչյուր 2 ԱՄՆ դոլարի համար SSA-ը նվազեցնում է Ձեր SSI վճարումը 1 ԱՄՆ դոլարով:
  • Առողջական անբավարար վիճակով պայմանավորված աշխատանքային ծախսը (Impairment Related Work Expense - IRWE) Ձեր առողջական անբավարար վիճակի հետ կապված ծախսն է, որը վճարում եք Ձեր գրպանից Ձեր աշխատանքը հնարավոր դարձնող ապրանքների ու ծառայությունների դիմաց և որը չի փոխհատուցվում որևէ մեկի կողմից:
  • Մասհանում ուսանողի աշխատանքային եկամտից (Student Earned Income Exclusion - SEIE), սա մասհանում է այն ուսանողի աշխատանքային եկամտից, ով հաշմանդամ է և աշխատում է:  Ուսանողը պետք է լինի 22 տարեկան կամ ավելի փոքր և դասերը ստանա որևէ դպրոցում կամ տանը:
  • Կույր անձի աշխատանքային ծախսը (Blind Work Expense - BWE) այն ծախսն է, որը կատարում է SSI ծրագրից օգտվող կույր անձը իր աշխատանքի համար:  Միայն կույր անձը կարող է ունենալ BWE ծախսեր:
  • Ինքնաօժանդակման պլանը (Plan for Achieving Self Support - PASS) գործիք է, որը SSI ծրագրից օգտվողին թույլ է տալիս իր եկամտից/ռեսուրսներից մի մասն առանձին կուտակել՝ որևէ հատուկ աշխատանքային նպատակ իրականացնելու համար:
  • Ինքնաօժանդակման համար էական գույքն (Property Essential for Self Support - PESS) այն գույքն է, որն ունի ինքնազբաղված կամ անկախ աշխատողը և որի նշանակությունն էական է գործունեությունը հաջող իրականացնելու համար:  SSI վճարումների համար համապատասխանությունը որոշող CI-ի հաշվարկում այս գույքը/ռեսուրսը չի հաշվարկվի:

Ձեր SSI վճարման գումարի հաշվարկումը.  Որոշելու համար, թե որքան SSI գումար Դուք պետք է ստանաք, SSA-ը Ձեր SSI չեքից հանում է Ձեր հաշվարկային եկամուտը՝ նոր SSI վճարման գումար ստանալու համար, եթե կարող է լինել այդպիսին:  Կալիֆորնիայում Ձեր SSI չեքում համատեղված են դաշնային և նահանգային պետական վճարումները:  Ձեր SSI չեքը ներառում է.

  • Նպաստի դաշնային գումար (Federal Benefit Rate - FBR) – FBR-ը այն առավելագույն գումարն է, որը դաշնային կառավարությունը վճարում է SSI նպաստների համար (733.00 ԱՄՆ դոլար 2016թ.-ին):
  • Նահանգային լրավճարի ծրագիր (State Supplement Program) - SSP-ն այն առավելագույն գումարն է, որը Կալիֆորնիա նահանգը վճարում է SSI նպաստների համար (ներկայումս կազմում է156.40 ԱՄՆ դոլար ոչ կույրերի համար /211.40 ԱՄՆ դոլար կույրերի համար): 

Օրինակ.  Դուք աշխատում եք և ստանում եք ամսական 1,000.00 ԱՄՆ դոլար համախառն աշխատավարձ:  Դուք նաև ստանում եք 889.40 ԱՄՆ դոլար (հաշմանդամների համար) կամ 944.40 ԱՄՆ դոլար (կույրերի համար) SSI վճարում և ունեք SSI-ին կապված MediCal ծածկույթ: 

MediCal ծածակույթ. Կան MediCal-ի տարբեր դասակարգումներ, որոնց SSI ծրագրի ստացողը կարող է համապատասխանել՝ MediCal-ի ծառայություններն ստանալու համար:  Այդ ծրագրերն են.

  • SSI-ին կապված MediCal - SSA օրենքով ցանկացած ժամանակ, երբ ստանում եք $1.00 SSI վճարումներում, Դուք իրավունք ունեք օգտվել MediCal-ի ծածկույթից ամբողջական ծավալով:
  • Բաժին 1619b, MediCal – Սոցիալական ապահովության օրենքի (Օրենք) բաժին 1619b-ը թույլ է տալիս Ձեզ պահպանել MediCal ծածկույթը, եթե Ձեր SSI կանխիկ վճարումը կորցնելու միակ պատճառը եղել են Ձեր եկամուտները:  MediCal ծածկույթը կարող եք պահպանել մինչև պետական “շեմը”, որը 2015թ. կազմել է 37,805 ԱՄՆ դոլար:  Ձեր անհատական բժշկական ծախսերից ելնելով՝ Դուք կարող եք MediCal-ի նահանգային մարմնի հետ բանակցել նաև անհատական շեմ: 250% Կալիֆորնիայի հաշմանդամների աշխատանքային ծրագիր (250% California Working Disabled Program - 250% CWD ծրագիր)-  250% CWD ծրագիրը Կալիֆորնիայի Medicaid “Buy-in” ծրագիրն է, որը Ձեզ թույլ է տալիս գնել MediCal ծածկույթն ամբողջական ծավալով նահանգային MediCal համակարգով:
  • Տարեց, հաշմանդամ մարդկանց դաշնային նվազագույն զամբյուղին (Aged, Disabled Federal Poverty Level - A&DFPL) համապատասխան MediCal – A&DFPL ծրագիրը տրամադրում է ամբողջական ծավալով MediCal այն անհատներին, ովքեր բավարարում են եկամտային և գույքային պահանջները:  Կույր մարդիկ կարող են նույնպես համապատասխանել A&DFPL ծրագրին, եթե նրանք ունեն ֆիզիկական հաշմանդամություն:
  • Բժշկական կարիքների MediCal ծրագիր (Medically Needy MediCal program) - Բժշկական կարիքների ծրագիրը MediCal ծրագիր է, որով անհատը, կախված եկամտից, կարող է ստանալ ծախսերի համատեղ վճարում կամ "ծախսերի կիսում":

Արագացված վերականգնում. Ticket to Work ծրագրի արագացված վերականգնման (expedited reinstatement - EXR) դրույթը հեշտացնում է Ձեզ համար Ձեր նպաստների վերականգնումը:  Որոշակի հանգամանքներում SSI նպաստները կարող են վերականգնվել անգամ, եթե Դուք SSI նպաստ ստանալու համար համապատասխան չեք եղել շարունակաբար տասներկու (12) կամ ավելի ամիսների ընթացքում առանց նոր դիմում տալու:

Արագացված վերականգնման դրույթը Ձեզ թույլ է տալիս տեղեկացնել SSA-ին, որ Դուք այլևս չունեք եկամուտներ, որոնք Ձեզ դարձնում են անհամապատասխան SSI վճարումներ ստանալու համար:  Դուք կարող եք պահանջել, որ Ձեզ անհրաժեշտ է վերականգնել Ձեր նպաստները:  Ձեր նպաստները կարող են վերսկսվել մոտավորապես երեքից վեց շաբաթվա ընթացքում:

SSA աշխատանքի ընդունման աջակցության/աշխատանքի ընդունման խթանիչ ծրագրերի վերաբերյալ մանրամասն տեղեկատվության համար կարող եք այցելել Սոցիալական ապահովության կայքէջ www.socialsecurity.gov հասցեով կամ ստանալ SSA հրապարակման կրկնօրինակը՝ Redbook on Employment Supports:  Դուք կարող եք  նաև կապվել SSA-ի Աշխատանքի ընդունման խթանիչ ծրագրերի տարածքային կոորդինատորի, Աշխատանքի ընդունման խթանիչների պլանավորման և աջակցության ծրագրի Ձեր տարածքային մարմնի հետ:  Դուք կարող եք կապվել նաև PABSS ծրագրի  հետ 800-776-5746 հեռախոսահամարով կամ այցելել Կալիֆորնիայի հաշմանդամների իրավունքների հարցերով զբաղվող կազմակերպության կայքէջ www.disabilityrightsca.org հասցեով:

SSA-ը ստուգել է հետևյալ հրապարակման միայն տեխնիկական ճշտությունը, այնուամենայնիվ այս փաստաթուղթը չպետք է համարվի որպես SSA պաշտոնական փաստաթուղթ:

Հրաժարում պատասխանատվությունից: Այս հրապարակումը միայն իրավական տեղեկատվություն է և ձեր անհատական իրավիճակի վերաբերյալ իրավաբանական խորհրդատվություն չէ: Այն արդի է տեղադրման օրվա դրությամբ: Մենք փորձում ենք պարբերաբար թարմացնել մեր նյութերը։ Այնուամենայնիվ, օրենքները պարբերաբար փոփոխվում են։ Եթե ցանկանում եք համոզվել, որ օրենքը չի փոխվել, դիմեք DRC կամ մեկ այլ իրավաբանական գրասենյակ: