Տարեցների և կախում ունեցող չափահասների բռնության մասին զեկուցում. Ձեր ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է:

Publications
#7025.10

Տարեցների և կախում ունեցող չափահասների բռնության մասին զեկուցում. Ձեր ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է:

Դուք ճանաչո՞ւմ եք որևէ  տարեցի կամ կախում ունեցող չափահասի, ով կարող է բռնության կամ արհամարհանքի զոհ եղած լինել: Բռնությունը և արհամարհանքը ներառում են՝  խոսքով և գործողություններով հասցված վիրավորանք, սեռական հարձակում, ֆիզիկական կամ քիմիական սահմանափակման կամ դեղամիջոցի ոչ պատշաճ օգտագործում, մեկուսացում և ֆինանսական բռնություն:

Հրաժարում պատասխանատվությունից: Այս հրապարակումը միայն իրավական տեղեկատվություն է և ձեր անհատական իրավիճակի վերաբերյալ իրավաբանական խորհրդատվություն չէ: Այն արդի է տեղադրման օրվա դրությամբ: Մենք փորձում ենք պարբերաբար թարմացնել մեր նյութերը։ Այնուամենայնիվ, օրենքները պարբերաբար փոփոխվում են։ Եթե ցանկանում եք համոզվել, որ օրենքը չի փոխվել, դիմեք DRC կամ մեկ այլ իրավաբանական գրասենյակ:

Դուք ճանաչո՞ւմ եք որևէ  տարեցի կամ կախում ունեցող չափահասի, ով կարող է բռնության կամ արհամարհանքի զոհ եղած լինել: Բռնությունը և արհամարհանքը ներառում են՝  խոսքով և գործողություններով հասցված վիրավորանք, սեռական հարձակում, ֆիզիկական կամ քիմիական սահմանափակման կամ դեղամիջոցի ոչ պատշաճ օգտագործում, մեկուսացում և ֆինանսական բռնություն:

Եթե տարեցը կամ կախում ունեցող անձը ապրում է  համայնքում,, Դուք պետք է դիմեք՝

Եվ/կամ

  • Ձեր վարչաշրջանի չափահասների պաշտպանության ծառայությունների (APS, Adult Protective Services) գործակալությանը: Վարչաշրջանի APS գործակալությունները հետաքննում են տարեցների և կախում ունեցող չափահասների բռնության մասին զեկույցները, ովքեր ապրում են մասնավոր տներում և հյուրանոցներում կամ հիվանդանոցներում և առողջապահական կլինիկաներում, երբ բռնություն կիրառողը անձնակազմի անդամ չէ: Ձեր վարչաշրջանի APS գործակալության տեղը գտնելու համար սեղմեք այստեղ՝   APS-ների վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար:

Եթե տարեցը կամ կախում ունեցող չափահասը ապրում է  հաստատությունում,Դուք պետք է դիմեք՝

Եվ/կամ

  • Երկարաժամկետ խնամքի օմբուդսմենին (Long-Term Care Ombudsman): Օմբուդսմենն զբաղվում է բռնության այն զեկույցներով, որոնք տեղի են ունենում ծերանոցներում, տուն-ինտերնատներում, հոգեբուժական հաստատությունում, հատուկ կարիքներով անձանց խնամքի կենտրոններում կամ երկարաժամկետ խնամքի հաստատություններում: Տեղական օմբուդսմենի ծրագրի հեռախոսահամարները նշված են խնամքի հաստատությունների, իսկ տեղական ու նահանգային ծրագրերի հեռախոսահամարները մատչելի են  Տարեցների վարչության կայքէջում, որտեղ կարելի է  այցելել՝  սեղմելով այստեղ:

Եվ

  • Կալիֆորնիայի հանրային առողջության արտոնագրման և վկայագրման ծրագիր ((Department of Public Health (DPH)): DPH արտոնագրման և վկայագրման ծրագիրը վերահսկում է առողջապահական հաստատությունները, ինչպիսիք են՝ ծերանոցները, հիվանդանոցները և միջնորդավորված խնամքի հաստատությունները: DPH-ը հետաքննում է բռնության, արհամարհանքի և վատ որակի խնամքի մասին բողոքները: Գրասենյակի հեռախոսահամարը պետք է հրապարակվի ծերանոցներում, ինչպես նաև նշվի DHS-ի կայքէջի «Արտոնագրման և վկայագրման», «Ծերանոցային խնամքի բնակիչների իրավունքների թերթիկ» բաժիններում: Կայքը կարելի է գտնել այստեղ.

Եվ

Դուք լիազորված զեկուցո՞ղ եք:

Դուք կարող եք լիազորված զեկուցող լինել, եթե Դուք հոգում եք տարեցի կամ կախում ունեցող չափահասի ամբողջական կամ ժամանակավոր խնամքը: Այլ լիազորված զեկուցողները ներառում են՝

  • Խնամքի հսկողներ.
  • Մասնավոր գործառությամբ զվաղվող բժիշկներ.
  • Ֆինանսական հաստատություններ.
  • Վարչաշրջանի բարեկեցության վարչություններ.
  • Իրավապահ մարմինների աշխատակիցներ.
  • Հրշեջ ծառայությունների աշխատակիցներ.
  • Հումանիտար արժեքներ ունեցող հասարակական կազմակերպություններ և կենդանիների վերահսկման գործակալություններ.
  • Շրջակա միջավայրի և կառուցապատման նորմերի հարկադիր կիրառման գործակալությունների աշխատակիցներ.
  • Հոգևորականության անդամներ.
  • Որևէ այլ պաշտպանող, հանրային, աղանդավորական, հոգեկան առողջության, մասնավոր օգնության կամ շահերի պաշտպանության գրասենյակ կամ անձ, ով առողջապահական կամ սոցիալական  ծառայություններ է տրամադրում տարեցներին կամ կախում ունեցող չափահասներին.
  • Որևէ անձ, ով ամբողջական կամ ժամանակավոր պատասխանատվություն է ստանձնել որևէ տարեցի կամ կախում ունեցող չափահասի խնամքի համար, անկախ նրանից՝ նրանք վճարվում են, թե՝ ոչ:

Դուք պետք է զեկուցեք, եթե.

  • Զոհը զեկուցում է, որ բռնությունը տեղի է ունեցել կամ տեղեկություններ ունի բռնության մասին:
  • Դուք դիտարկում եք միաջադեպը:
  • Երբ վնասվածքը կամ առողջական խնդիրը հիմնավորված կերպով առիթ է տալիս կասկածելու, որ բռնությունը տեղի է ունեցել:

Ե՞րբ պետք է զեկուցեք:

Օրենքը պահանջում է, որ լիազորված զեկուցողները անհապաղ  կամ հնարավորինս շուտ բանավոր զեկուցեն, որին կհետևի գրավոր զեկույցը (SOC 341) երկու (2) աշխատանքային օրվա ընթացքում: SOC 341 ձևաթուղթ ձեռք բերելու համար սեղմեք այստեղ:

Ի՞նչ տեղի կունենա, եթե Դուք չզեկուցեք որպես լիազորված զեկուցող:

Չզեկուցելը հանցանք է, որի համար նախատեսված է պատիժ մինչև վեց ամիս ազատազրկման վարչաշրջանի բանտում և/կամ տուգանք՝ մինչև 1000 ԱՄՆ դոլար չափով:

Սակայն, եթե չզեկուցելը հանգեցնի մահվան կամ լուրջ մարմնական վնասվածքի, ապա տուգանքը կարող է մինչև 5000 ԱՄՆ դոլարի հասնել:

Իմ տեսուչը կամ որևէ այլ մեկը կարո՞ղ է իմ փոխարեն զեկուցել:

ՈՉ: Զեկուցելը Ձեր պարտականությունն է:  Դա նշանակում է, որ ԴՈՒՔ զեկույցն ուղղակիորեն ավարտող և այն համապատասխան հետաքննող գործակալություններին տրամադրող անձն եք: Դուք կարող եք ծանուցել Ձեր տեսուչին, բայց նա  չի կարող Ձեր անունից զեկույց ներկայացնել, քանի որ նա տեղի ունեցած բռնության կամ արհամարհանքի մասին ոչ մի ուղղակի տեղեկատվություն չունի: 

Օրենքներ և կանոնակարգեր

ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ.

«Տարեց».

Նշանակում է 65 կամ ավելի տարիք ունեցող որևէ անձ:

«Կախում ունեցող չափահաս».

18-ից 64 տարեկան որևէ անձ, ով ֆիզիկական կամ մտավոր սահմանափակումներ ունի, որոնք խոչընդոտում են նրա նորմալ գործողությունների կատարմանը կամ իր իրավունքների պաշտպանությանը, որը ներառում, բայց չի սահմանափակվում այն անձանցով, ովքեր ֆիզիկական կամ զարգացման հաշմանդամություն ունեն կամ ում ֆիզիկական կամ մտավոր ունակությունները տարիքի պատճառով նվազել են:

«Տարեցի կամ կախում ունեցող չափահասի բռնություն».

Նշանակում է հետևյալից որևէ մեկը.

  1. Ֆիզիկական բռնություն, արհամարհանք, ֆինանսական բռնություն, իրավունքից հրաժարում, մեկուսացում, առևանգում կամ այլ վերաբերմունք, որը հանգեցնում է ֆիզիկական վնասի կամ ցավի կամ մտավոր տառապանքի, [կամ]
  2. Խնամքի հսկիչի կողմից ապրանքների կամ ծառայությունների կորուստ, որոնք անհրաժեշտ են՝ ֆիզիկական վնասից կամ մտավոր տառապանքից խուսափելու համար:

«Տարեցի կամ կախում ունեցող չափահասի արհամարհանք».

Նշանակում է հետևյալից որևէ մեկը.

  1. Տարեցի կամ կախում ունեցող անձի խնամքը հոգացող անձի կողմից խնամքն անփութությամբ չկատարելը, որը նման պարտականություն ունեցող ողջամիտ անձը կկատարեր:
  2. Տարեցի կամ կախում ունեցող չափահասի իր ինքնախնամքն անփութությամբ չկատարելը, որը նման վիճակում եղող ողջամիտ անձը կկատարեր:

Օրինակ՝ անփութությունը նաև ներառում է, բայց չի սահմանափակվում հետևյալով՝

  1. Անձնական հիգիենայի հոգալուն չաջակցելը կամ սնունդ, հագուստ կամ ապաստարան չտրամադրելը:
  2. Բժշկական խնամք չտրամադրելը, որն անհրաժեշտ է ֆիզիկական և մտավոր առողջական կարիքների համար:
  3. Առողջության և ապահովության վտանգներից չպաշտպանելը:
  4. Թերսնուցումը կամ ջրազրկումը չկանխելը:
  5. Տարեցի կամ կախում ունեցող չափահասի կողմից կարիքները չբավարարելը, որոնք սահմանված են (1)-ից (4) պարբերություններում, ներառյալ իր համար՝ որպես ճանաչողական վատ գործառույթների, մտավոր սահմանափակումների, թմրանյութերի չարաշահման կամ խրոնիկական վատ առողջության  արդյունք: (Նաև հայտնի է որպես «ինքնարհամարհանք»):