Կրթական և վերապատրաստման ծառայություններ Կալիֆոռնիայի Աշխատունակության վերականգնման դեպարտամենտի տեղեկատվական թերթիկի միջոցով

Publications
#5572.10

Կրթական և վերապատրաստման ծառայություններ Կալիֆոռնիայի Աշխատունակության վերականգնման դեպարտամենտի տեղեկատվական թերթիկի միջոցով

Վերականգնման բաժինը (DOR) կարող է օգնել ձեզ հաճախել քոլեջ կամ վերապատրաստման ծրագիր: Այս փաբը ձեզ պատմում է այն ծրագրերի մասին, որոնց համար DOR-ը կվճարի: Այն պատմում է ձեզ, թե ինչպես ստանալ օգնություն, եթե DOR-ից ծառայություններ ստանալու խնդիր ունեք:

Հրաժարում պատասխանատվությունից: Այս հրապարակումը միայն իրավական տեղեկատվություն է և ձեր անհատական իրավիճակի վերաբերյալ իրավաբանական խորհրդատվություն չէ: Այն արդի է տեղադրման օրվա դրությամբ: Մենք փորձում ենք պարբերաբար թարմացնել մեր նյութերը։ Այնուամենայնիվ, օրենքները պարբերաբար փոփոխվում են։ Եթե ցանկանում եք համոզվել, որ օրենքը չի փոխվել, դիմեք DRC կամ մեկ այլ իրավաբանական գրասենյակ:

1. Կարո՞ղ է Աշխատունակության վերականգնման դեպարտամենտն օգնել ինձ կրթության կամ քոլեջի ուսման հարցում:

Այո:  Ուսուցողական վերապատրաստումը կարող է տրամադրվել Կալիֆոռնիայի Աշխատունակության վերականգնման դեպարտամենտի (California Department of Rehabilitation, DOR) կողմից, եթե դա պահանջվում է որպես ձեր Անհատական զբաղվածության պլանի (Individual Plan of Employment, IPE) մաս:  Տե՛ս Կալիֆոռնիայի կանոնակարգիչ օրենքի (California Code of Regulations) Բաժիններ 7006.3-ը  և 7154-ը (9 CCR §§ 7006.3, 7154):

Դա կարող է նշանակել ուսումնական դասընթաց որևէ քառամյա համալսարանում, համայնքային քոլեջում, ընդլայնված կրթական կուրսեր, մասնագիտական ուսուցման կուրսեր և հավաստագրված ուսումնական ծրագրեր՝ 9 CCR § 7197(a)(1):

Ընդհանուր առմամբ, DOR-ը ֆինանսավորում է ամենաէժան տարբերակը՝ ձեր աշխատանքային նպատակն իրականացնելու համար:  Եթե DOR-ը կատարել է ֆինանսական գնահատում, և ձեր եկամուտը գերազանցում է որոշակի սահմանաչափեր, DOR-ը կարող է խնդրել ձեզ նաև ունենալ ֆինանսական մասնակցություն ձեր կրթական ծառայությունների ծախսերում: 9 CCR § 7190:  Ավելի մանրամասն այն մասին, թե ինչպես է DOR-ը որոշում ուսուցման ծառայությունների դիմաց վճարման չափը, տե՛ս 7-13 հարցերը:

2. Ինչպե՞ս է DOR-ը որոշում իմ աշխատանքային նպատակի համար ամենահամապատասխան կրթական մակարդակը:

DOR-ը տրամադրում է ուսուցման ծառայություններ միայն այն չափով, որքան անհրաժեշտ է հետևյալ նպատակներից մեկը կամ երկուսն իրականացնելու համար.

  1. օժանդակել մասնագիտական ուսուցման/աշխատանքային նպատակի իրականացմանը,
  2. զինել շահառուին այնպիսի հմտություններով ու կարողություններով, որոնք անհրաժեշտ են համապատասխան աշխատատեղի սկսնակ մակարդակի մրցունակ թեկնածու լինելու համար: 9 CCR § 7154(a)(1):

Օրինակ, եթե  մասնագիտական/աշխատանքային նպատակն է դառնալ ուսուցիչ, ապա անհրաժեշտ կրթական պատրաստումը կլինի բակալավրի աստիճանը և դասավանդողի հավաստագիրը, այլ ոչ մագիստրոսի կոչումը:  Եթե մասնագիտական/աշխատանքային նպատակն է դառնալ իրավաբան, ապա ուսուցումը կկազմի իրավաբանի բակալավրի աստիճանի կուրսին հաճախելը: Որոշ մասնագիտական նպատակներ, ինչպիսին է օրինակ բժշկի օգնականը, պահանջում են հավաստագիր: Այդ նպատակների համար DOR-ը հնարավոր է ֆինանսավորի հավաստագրման ծրագիրը, սակայն ոչ քոլեջի ուսումը:

Սկսնակ մակարդակի պահանջից կարելի է հրաժարվել գրավոր Աշխատունակության վերականգնման վերահսկչի միջոցով, եթե Վերահսկիչը, Խորհրդատուն և շահառուն որոշեն, որ այդպիսի գործողությունն անհրաժեշտ է շահառուին հարմար աշխատատեղ գտնելու իր նպատակն իրականացնելու համար»: 9 CCR §7154(a)(2)(b): 

Հետևյալ գործոնները կարող են հաշվի առնվել այդպիսի հրաժարումն ընդունելու համար՝

  • շահառուի հաշմանդամության բնույթն ու ծանրության աստիճանը, 
  • շահառուի տարիքը,
  • շահառուի նախկին աշխատանքային գործունեությունը կամ դրա բացակայությունը, և
  • շահառուի ֆինանսական կարիքները:

Ընդհանուր առմամբ ուսուցման ծառայությունները հիմնվում են շահառուի կարիքների, ինչպես նաև ուսուցման ժամանակին լինելու, առկայության և արժեքի վրա: 9 CCR § 7154 (c):

3. Կարո՞ղ եմ ես ընտրել այնպիսի աշխատանքային նպատակ, որն «սկսնակ մակարդակի» աշխատանք ՉԷ:

Այո: Վերևում քննարկված սկսնակ մակարդակի պահանջը նշանակում է, որ DOR-ը կֆինանսավորի ձեզ համար անհրաժեշտ ծառայությունները, որպեսզի դուք հասնեք ձեր աշխատանքային նպատակին ձեր ընտրած ոլորտի սկսնակ մակարդակում (այսինքն՝ դա կարող է լինել դասավանդողի աշխատանքի սկսնակ մակարդակ կամ բուժքրոջ աշխատանքի սկսնակ մակարդակ և այլն):  Դա չի նշանակում, որ դուք պետք է սահմանափակվեք «սկսնակ մակարդակի» աշխատանքների ընտրությամբ (այսինքն՝ աշխատանքներ, որոնք սովորաբար ավելի քիչ պատրաստվածություն են պահանջում, և դրանց դիմաց հաճախ վճարում են նավազագույն աշխատավարձ):

Դուք ունեք իրավունք ունենալու Զբաղվածության անհատականացված պլան (Individualized Plan for Employment, IPE), որը կազմված է այնպես, որ դուք կարողանաք հասնել ձեր ընտրած որևէ հատուկ մասնագիտական կամ աշխատանքային նպատակին որևէ ներառական միջավայրում և որը համահունչ է ձեր անհատական ուժեղ կողմերի, ռեսուրսների, առաջնահերթությունների, մտահոգությունների, ունակությունների, կարողությունների, հետաքրքրությունների և տեղեկացված ընտրության հետ: 9 CCR §§ 7128(d), 7011, 7018.4: DOR-ը կգնահատի ձեր պահանջը՝ համոզվելու, որ ձեր աշխատանքային նպատակը համահունչ է վերոնշյալ ոլորտների հետ: Ընտրված նպատակը գնահատելու համար DOR-ը կարող է խնդրել ձեզ մասնակցել ֆիզիկական կատարողական ունակությունների վրա հիմնված բազմակողմանի թեստի, կամ այն ձեր IPE-ում կարող է սահմանել մի շարք կարճաժամկետ առաջադրանքներ:

Ծառայությունների արժեքը կամ ծավալը չպետք է հաշվի առնվի IPE-ում աշխատանքային նպատակը սահմանելու ժամանակ: Օրինակ այն փաստը, որ որևէ աշխատանքային նպատակ կարող է պահանջել ավելի բարձր աստիճան, օրինակ մագիստրոսի կամ գիտության թեկնածուի աստիճան, իսկ մեկ այլ աշխատանքային նպատակ կարող է պահանջել միայն վերապատրաստում կամ օժանդակություն աշխատանքի տեղավորման հարցում, չպետք է ազդի աշխատանքային նպատակի իրականացման այն առաջադրանքի սահմանման վրա, որը համապատասխանում է DOR-ի որևէ առանձին շահառուին:

4. Ես ստացել եմ որևէ կրթական աստիճան և աշխատատեղ ձեռք բերելու ծառայություններ DOR-ից, սակայն չեմ կարողանում աշխատանք գտնել: Կարո՞ղ է DOR-ն օգնել ինձ ավելի բարձր կրթական աստիճան ստանալու հարցում:

Եթե դուք ներկայումս DOR-ի շահառու եք, կարող եք պահանջել ձեր IPE-ի փոփոխում և/կամ լրացուցիչ ծառայություններ, որոնք կօգնեն ձեզ գտնել աշխատանք: Աշխատանքը պետք է համահունչ լինի ձեր ուժեղ կողմերի, ռեսուրսների, առաջնահերթությունների, մտահոգությունների, ունակությունների և կարողությունների հետ: Ձեզնից կպահանջվի ցույց տալ, որ ձեզ անհրաժեշտ է լրացուցիչ կրթություն և կրթական աստիճան, որպեսզի սկսնակ մակարդակի հարմար աշխատատեղի համար լինեք մրցունակ թեկնածու, այսինքն՝ ձեր պահանջած կրթական մակարդակը համահունչ է այն բանի հետ, ինչը ձեզ անհրաժեշտ է ձեր աշխատանքային նպատակին հասնելու համար: 9 CCR § 7154(a)(2):

Օգտակար կլինի, եթե DOR-ին տրամադրեք այնպիսի փաստաթղթեր, որոնք ցույց են տալիս, որ ձեր ներկայիս կրթական աստիճանով դուք աշխատանք գտնելու հնարավորություն չունեք, և/կամ որ դուք ձեր բնագավառում սպառել եք փնտրտուքներն աշխատաշուկայում: Օրինակ` դուք կարող եք ներկայացնել ձեր դիմած մասնագիտությունների աշխատանքի նկարագրությունները, որոնք պահանջում են լրացուցիչ կրթություն: Դուք հնարավոր է ցանկանաք ունենալ նաև մի ցուցակ, որը կներառի հետևյալը. աշխատանքի հայտարարությունները, ամսաթվերը և գործատուներին ուղարկված դիմումների կրկնօրինակները, հարցազրույցների ամսաթվերը և աշխատանքային ակումբներում մասնակցությունը կամ աշխատանք գտնելու վերաբերյալ այլ գործողություններ:

5. Կարո՞ղ եմ հաճախել դասընթացների կես օրով:

Այո:  Եթե ձեզ անհրաժեշտ է որևէ ուսումնական ծրագրի փոփոխում կամ լրացուցիչ օգնություն մասնակցության համար ձեր հաշմանդամության պատճառով, դուք կարող եք խնդրել, որ դա կազմի ձեր IPE-ի մասը:  

6. Ի՞նչ ծառայություններ ու աջակցություններ կան ինձ համար, երբ ես դեռ սովորում եմ:

Ուսում ստանալու ժամանակ DOR-ը կարող է տրամադրել ձեզ աջակցություն և ծառայություններ, որոնք անհրաժեշտ են ձեզ ձեր աշխատանքային նպատակին հասնելու և ձեր ուսումն ավարտելու համար: Այդ աջակցությունների օրինակները ներառում են հետևյալը,  սակայն չեն սահմանափակվում հետևյալով.

  • մասնագիտական ուսուցման կարիքների գնահատում,
  • ֆիզիկական և հոգեկան վերականգնման ծառայություններ,
  • ուղեգրերի և այլ ծառայությունների տրամադրում, որոնք նախատեսված են օգնելու ձեզ ստանալ
  • ծառայություններ այլ գործակալություններից,
  • աջակցված զբաղվածության ծառայություններ,
  • անձնական աջակցության ծառայություններ,
  • խորհրդատվություն և ուղղորդում,
  • գրքեր և ուսմանը վերաբերող այլ պարագաներ,
  • տեղափոխում, օրինակ ավտոբուսի տոմս կամ դրամ գազի համար,
  • Օժանդակող տեխնոլոգիաներ (Assistive Technology, AT), օրինակ համակարգիչներ, ծրագրային ապահովումներ, տեքստային ընթերցիչներ, հաշվիչներ, խոշորացույցեր, AT-ից օգտվելու ուսուցում և այլն,
  • ծառայություններ աշխատատեղը ձեռք բերելուց հետո,
  • աշխատանքին առնչվող ծառայություններ,
  • ինտերնետի մուտք,
  • այլ ապրանքներ ու ծառայություններ, որոնք ձեզ համար սահմանվել են որպես անհրաժեշտություն՝ ձեր աշխատանքային նպատակին հասնելու համար, և
  • ընդհանուր ծախսեր, ինչպիսիք են դպրոցական համազգեստը, կարճաժամկետ կացարանը և մեկանգամյա երաշխիքային դեպոզիտ կոմունալ ծախսերի համար: 9 CCR §§ 7149, 7174(a-b), 7019:

Պետականորեն ֆինանսավորվող քոլեջ կամ համալսարան հաճախելու դեպքում ձեզնից կպահանջվի այդ հաստատությունից ստանալ ծառայությունները, այդ թվում` ընթերցող սարքեր, թարգմանիչներ և նշում կատարող սարքեր, որոնք նահանգային օրենքով համարվում են համեմատելի ծառայություն և օգուտ: tit. 9 CCR § 7174(c)(1): DOR-ը նաև պատասխանատվություն չի կրում շահառուի առօրյա ծախսերի շարունակական կամ երկարաժամկետ փոխատուցման համար, ինչպես դա արվում է սոցիալական ապահովության կամ սոցիալական աջակցության այլ ծրագրերով: 9 CCR §§ 7019(c), 7174(b)

7. Եթե ես ստանում են Սոցիալական ապահովության նպաստ (SSI) կամ Հաշմանդամի սոցիալական ապահովության նպաստ (SSDI), արդյո՞ք ես պետք է վճարեմ ուսուցման ծառայությունների համար: 

Ոչ: Եթե դուք ստանում եք հետևյալ նպաստներից որևէ մեկը, դուք ազատվում եք ֆինանսական մասնակցության պահանջից և պարտավոր չեք համատեղ ստանձնել DOR-ի որևէ ծառայության, այդ թվում` ուսուցման ծախսերը՝

  • SSI
  • SSDI/SPA
  • պետական նպաստ՝ ներառյալ ընդհանուր նպաստը (General Relief, GR), ընդհանուր աջակցությունը կամ խնամակալության տակ գտնվող երեխաների օգնությունը:

9 CCR § 7191(a):

8. Արդյո՞ք ես պետք է օգտագործեմ իմ ֆինանսական օգնության գումարները և կրթաթոշակները կրթական ուսուցման ծախսերի ուղղությամբ:

Այո: DOR-ը չի թույլատրի ստանալ ուսուցում կամ կրթական ծառայություններ որևէ բարձրագույն կրթության հաստատությունից, եթե դուք չգործադրեք առավելագույն ջանքեր այլ աղբյուրներից ֆինանսական աջակցություն ստանալու ուղղությամբ՝ նմանատիպ ծառայությունների դիմաց ամբողջությամբ կամ մասնակի վճարելու համար: Առավելագույն ջանքեր նշանակում է, որ DOR-ից կրթական ծառայություններ ստացող շահառուն պետք է դիմի դրամաշնորհ և ֆինանսական օգնություն ստանալու համար և այդ միջոցներն օգտագործի իր կրթության հետ կապված ծախսերի համար: Այս կանոնն ունի մի քանի բացառություններ, որոնք ներառում են արժանիքների վրա հիմնված դրամաշնորհներն ու կրթաթոշակները, տնտեսական անկախություն ձեռք բերելու ծրագրերը ( Plans for Achieving Self-Support, PASS) և DOR-ին հատկացված «Տոմսը դեպի աշխատատեղ»: 9 CCR § 7006(b):

DOR-ը որոշում է իր ֆինանսավորման մակարդակը՝ ձեր ստացած կրթական դրամաշնորհների և/կամ պարգևների ընդհանուր գումարից հանելով ձեր ուսման վարձի, գրքերի ու գրենական պիտույքների, ապրելու և ճանապարհի ծախսը՝ համաձայն ֆինանսական օգնության գրասենյակի տեղեկացման: Մնացորդը այն գումարն է, որը թույլատրվում և վճարվում է DOR-ի կողմից: 9 CCR §7197(c):

9. Ե՞րբ և ինչպե՞ս է DOR-ը վճարում իմ ուսման ծախսերը:

DOR-ը ձեր ուսման համար կվճարի միայն այն դեպքում, եթե դա գրված է ձեր IPE-ում:  Ուսման վարձի ու վճարների համար ձեր քոլեջը կամ համալսարանը պետք է DOR-ից ընդունեն «վճարելու թույլատրում/խոստում»: Թույլտվությունը սովորաբար ընդունվում է այն ուսումնական կենտրոնների կողմից, որոնք DOR-ին հաշիվ են ներկայացնում յուրաքանչյուր կիսամյակի ավարտին մոտ ժամանակահատվածում: DOR-ը չի վճարում դասերի համար այնքան ժամանակ, մինչև մատուցվեն ծառայությունները, օրինակ մինչև դուք ավարտեք տվյալ կիսամյակի դասընթացը: Կարևոր է, որ դուք ամսաթվերի ու ծախսերի մասին տեղեկատվությունը DOR-ին տրամադրեք կիսամյակի սկզբում, որպեսզի DOR-ը կարողանա կազմի թույլտվությունը, որն իր հերթին թույլ է տալիս ձեզ գրանցվել դպրոցում կամ քոլեջում:

Գրավոր թույլտվությունը պետք է կազմվի նախքան ապրանքների ու ծառայությունների, այսինքն ձեր գործում գրանցված դպրոցի ուսման վարձի և այլ վճարների համար վճարում կատարելը: Նահանգի օրենսդրությամբ DOR-ից չի պահանջվում վճարել այն ապրանքների ու ծառայությունների դիմաց, որոնք թույլատրված չեն DOR-ի աշխատակցի կողմից: 9 CCR § 7311:

10. Արդյո՞ք պահանջվում է, որ ես հաճախեմ որևէ համայնքային քոլեջ նախքան քառամյա քոլեջ կամ համալսարան ընդունվելը:

Ոչ: Այն հանգամանքը, արդյոք ձեզնից պահանջվում է երկու տարի հաճախել որևէ համայնքային քոլեջ նախքան մեկ այլ քառամյա քոլեջ կամ համալսարան ընդունվելը, կախված է ընդհանուր ծախսերից, քանի որ DOR-ը կպահանջի, որ կիրառվի ամենաքիչ ծախսատար ծրագիրը: 9 CCR § 7156(a): DOR-ը նախընտրում է, որ քոլեջի մակարդակի ուսում ստացող շահառուներն առաջին հերթին հաճախեն որևէ համայնքային քոլեջ, այնուհետև փոխադրվեն քառամյա կրթությամբ որևէ պետական քոլեջ կամ համալսարան, քանի որ դա որպես կանոն ամենացածր ծախսեր պահանջող այլընտրանքն է: Ինչևէ, եթե դուք կարողանաք ցույց տալ, որ քառամյա կրթությամբ քոլեջ կամ համալսարան հաճախելը կարժենա նույն գումարը կամ ավելի պակաս, քան առաջին երկու տարիներին որևէ համայնքային քոլեջ հաճախելը, ապա DOR-ը կարող է համաձայնել քառամյա քոլեջին: Այլընտրանքային դեպքում, եթե քառամյա քոլեջի կամ համալսարանի արժեքը գերազանցի համայնքային քոլեջի ծախսերը, դուք պատասխանատու կլինեք դպրոցի առաջին երկու տարվա ձեր ուսման ծախսերի տարբերությունը վճարելու համար: Առաջին երկու տարվանից հետո DOR-ը կֆինանսավորի պետական քոլեջի կամ համալսարանի վարձը: 9 CCR § 7156(a)-(c):

11. Ինչպե՞ս է ֆինանսավորվում իմ բարձրագույն կրթությունը որևէ պետական քոլեջում կամ համալսարանում:

Քառամյա կրթական ծրագրով որևէ պետական քոլեջում կամ համալսարանում սովորելու ֆինանսավորման չափն առաջին երկու տարվա համար որոշելու համար Համայնքային քոլեջի վարձի գումարից հանե՛ք ձեր ստացած ֆինանսական օգնության ընդհանուր գումարը: DOR-ը կվճարի համայնքային քոլեջի վարձի, այդ թվում` գրքերի, պարագաների, ճանապարհածախսի ու ապրելու գումարի և ձեր ստացած ֆինանսական օգնության տարբերությունը: Տե՛ս 9 CCR § 7156(a): Եթե ձեր ստացած ֆինանսական օգնությունը գերազանցում է համայնքային քոլեջի վարձը, DOR-ը չի վճարի որևէ քոլեջում կամ համալսարանում ձեր քառամյա կրթական ծրագրի առաջին երկու տարիների ուսման հետ կապված ծախսերը: Համայնքային քոլեջ հաճախելու համար անհրաժեշտ գումարը գերազանցող այդ ծախսերի համար պատասխանատվությունը կկրեք դուք:

Առաջին երկու տարվանից հետո DOR-ը կարող է թույլ տալ ֆինանսավորում մինչև Կալիֆոռնիայի պետական նահանգային համալսարանի ուսման վարձի՝ ներառյալ գրքերի, գրենական պիտույքների, ճանապարհածախսի ու ապրուստի միջոցների համար պահանջվող ծախսերի չափով: 9 CCR § 7156(c): Եթե դուք հաճախում եք պետական դպրոց, Կալիֆոռնիա նահանգի պետական համալասարանում սովորելու համար անհրաժեշտ ծախսերի գումարից հանեք ձեր ստացած ֆինանսական օգնության ընդհանուր գումարը:

12. Ինչպե՞ս է ֆինանսավորվում իմ բարձրագույն կրթությունը, եթե ես նախընտրում եմ հաճախել մասնավոր քոլեջ կամ համալսարան:

DOR-ը կարող է ֆինանսավորել որևէ մասնավոր հաստատություն հաճախելու ձեր ծախսերը, եթե որպես ձեր տեղեկացված ընտրության մաս դուք կրթություն ստանալու համար ընտրել եք որևէ մասնավոր համալսարան պետական նահանգային համալսարանի փոխարեն: Տե՛ս հիմնականում 9 CCR § 7029.6(b)(1): Եթե դուք ընտրում եք հաճախել որևէ մասնավոր համալսարան, դուք պատասխանատու կլինեք բոլոր մնացած ծախսերի համար, որոնք գերազանցում են համայնքային քոլեջի կամ պետական համալսարանի ծախսերն այն դեպքում, եթե առկա է այնպիսի պետական կրթական ծրագիր, որը բավարար է շահառուի ուսումնական կարիքները բավարարելու համար՝ անկախ այն բանից, որ որոշ առումներով մասնավոր ծրագիրը կարող է դիտվել որպես առավելություն ունեցող: Տե՛ս Հոյթն ընդդեմ DOR-ի (2012) 207 Cal. App. 4th 513, 525:

13. Ինչպե՞ս է ֆինանսավորվելու իմ կրթական վերապատրաստումը, եթե իմ մասնագիտական կարիքները կբավարարի միայն մասնավոր հաստատությունը:

DOR-ը կարող է թույլ տալ ուսումը մասնավոր համալսարանում, եթե առկա են հետևյալ պայմաններից մեկը կամ ավելին.

  1. Ակնհայտ է, որ ձեր կրթական կարիքներն ավելի լավ կարող են բավարարվել որևէ մասնավոր, հեռակա կրթության հաստատությունում, աշխատավայրում սովորելու, ուսումնական ձեռնարկի միջոցով կամ այլ կրթական հաստատությունում կամ մեթոդով, կամ
  2. DOR-ի կողմից վճարվելիք ընդհանուր գումարն ավելի քիչ կլինի, կամ
  3. Տվյալ ուսուցումը չի առաջարկվում պետական կրթական հաստատությունում, կամ
  4. Որևէ պետական կրթական ծրագրի հաճախելը կարող է զգալիորեն հետաձգել շահառուի պատրաստումը համապատասխան աշխատատեղի համար: 9 CCR §7155 (a):

DOR-ն այդ դեպքում կֆինանսավորի որևէ մասնավոր քոլեջում կամ համալսարանում ձեր ուսման, այդ թվում` ուսման վարձի, գրքերի, գրենական պարագաների, ճանապարհի և ապրելու ծախսերի այն մասը, որը կմնա ձեր ստացած ֆինանսական դրամաշնորհներն ու կրթաթոշակներն օգտագործելուց հետո: 9 CCR § 7197(c): 

14. Կարո՞ղ եմ ես հաճախել նահանգից դուրս որևէ քոլեջ կամ համալսարան:

DOR-ի շահառուները կարող են ստանալ աջակցություն DOR-ից նահանգից դուրս ուսում ստանալու համար, եթե նահանգի ներսում չկան համապատասխան կրթական հաստատություններ կամ դասընթացներ, կամ շահառուն ապրում է որևէ հարակից նահանգին մոտ, և նահանգից դուրս կրթական հաստատություններն ավելի հասանելի են հարակից նահանգում, կամ նահանգի ներսում որևէ կրթական ծրագրի հաճախելը չափից մեծ ֆինանսական ծանրաբեռնում կլինի շահառուի համար: 9 CCR § 7158.8:

Շահառուն կարող է նաև ընտրել հաճախումը որևէ նահանգից դուրս քոլեջ որպես իր տեղեկացված ընտրության մաս:  Եթե կրթական ծրագիրը, որն ուսանողն ընտրել է նահանգից դուրս գտնվող որևէ քոլեջում, առաջարկվում է նահանգում, DOR-ը կարող է տրամադրել ֆինանսավորում մինչև նահանգի ծախսերի չափով: 9 CCR § 7029.6(b)(1): 

15. Կարո՞ղ է ուսման ծախսերի համար DOR-ի կողմից տրամադրվող օգնությունը դադարեցվել:

Այո: Երբ դուք ստանաք ձեր աշխատանքային նպատակի համար պահանջվող կրթության մարադակը, DOR-ն այլևս չի ֆինանսավորի ձեր ընթացիկ IPE-ով սահմանված լրացուցիչ կրթությունը: Կրթական ծառայությունները կարող են դադարեցվել նաև, եթե ձեր կողմից կամ կրթական ծրագրի կողմից առկա լինեն ոչ ադեկվատ գործողություններ: 9 CCR § 7159:  Եթե կրթական ծրագիրը չբավարարի ձեր մասնագիտական ուսուցման կարիքները, դուք կարող եք խոսել DOR-ի ձեր խորհրդատուի հետ ավելի համապատասխանող ծրագրի փոխադրվելու կամ լրացուցիչ ծառայություններ ու աջակցություն ստանալու մասին, որոնք կօգնեն ձեզ առավելագույնի հցնել ձեր հաջողությունը տվյալ ծրագրում:

Եթե դուք համաձայն չեք DOR-ի՝ ձեր կրթական ծրագրի ֆինանսավորումը դադարեցնելու կամ կասեցնելու որոշման հետ, դուք պետք է անհապաղ խոսեք DOR-ի ձեր խորհրդատուի և/կամ վերահսկչի հետ: Եթե դուք ի վիճակի չլինեք լուծել անհամաձայնությունը, դուք իրավունք ունեք այդ խնդրի վերաբերյալ պահանջել Վարչական վերանայում Տեղամասային ադմինիստրատորի կողմից, Միջնորդություն և Անկողմնակալ լսումներ:

Եթե ձեզ անհրաժեշտ է օգնություն DOR-ի հետ կրթական ծառայությունների կամ DOR-ի հետ կապված այլ խնդիրների վերաբերյալ վեճերը լուծելու հարցում, դուք կարող եք կապվել Շահառուների աջակցության ծրագրի հետ (800) 776-5746 հեռախոսահամարով: