Քայլեր, որոնք պետք է ձեռնարկել IEP ունեցող ձեր երեխային դպրոցում զսպելուց կամ մեկուսացնելուց հետո

Քայլեր, որոնք պետք է ձեռնարկել IEP ունեցող ձեր երեխային դպրոցում զսպելուց կամ մեկուսացնելուց հետո
Այս ստուգաթերթում ծանոթացեք այն քայլերին, որոնք պետք է ձեռնարկեք IEP ունեցող ձեր երեխային դպրոցում զսպելուց կամ մեկուսացնելուց հետո: Կարող եք օգտագործել նաև ստորև բերված նմուշային նամակը, որով կարող եք Արտառոց վարքի մասին հաշվետվություն պահանջել:
Հրաժարում պատասխանատվությունից: Այս հրապարակումը միայն իրավական տեղեկատվություն է և ձեր անհատական իրավիճակի վերաբերյալ իրավաբանական խորհրդատվություն չէ: Այն արդի է տեղադրման օրվա դրությամբ: Մենք փորձում ենք պարբերաբար թարմացնել մեր նյութերը։ Այնուամենայնիվ, օրենքները պարբերաբար փոփոխվում են։ Եթե ցանկանում եք համոզվել, որ օրենքը չի փոխվել, դիմեք DRC կամ մեկ այլ իրավաբանական գրասենյակ:
Այս ստուգաթերթում ծանոթացեք այն քայլերին, որոնք պետք է ձեռնարկեք IEP ունեցող ձեր երեխային դպրոցում զսպելուց կամ մեկուսացնելուց հետո: Կարող եք օգտագործել նաև ստորև բերված նմուշային նամակը, որով կարող եք Արտառոց վարքի մասին հաշվետվություն պահանջել:
Ստուգաթերթ
- Միջադեպի մասին խոսեք ձեր երեխայի հետ: Մի՛ հարցրեք նրան ուղղակի զսպման կամ մեկուսացման մասին: Նրան հարցրեք, թե ինչ է տեղի ունեցել, որը հանգեցրել է նման դեպքի: Նրան հարցրեք, թե ինչ է տեղի ունեցել դեպքից հետո:
- Դպրոցը տեղեկացրե՞լ է ձեզ դեպքի մասին մեկ դպրոցական օրվա ընթացքում:
- Եթե այո, ինչպե՞ս է տեղեկացրել դպրոցը՝ գրավոր (նամակով կամ էլ. փոստով), թե բանավոր (հեռախոսով, անձամբ):
- Եթե ոչ, դպրոցին գրավոր տեղեկացրեք, որ նրանք չեն հայտնել ձեզ մեկ դպրոցական օրվա ընթացքում: Տեղեկացնել կարող եք էլ. փոստի կամ նամակի միջոցով: Ստորև ներկայացված նամակի նմուշը ներառում է նախադասություն, որը կօգնի ձեզ տեղեկանալ՝ դպրոցը հայտնել է ձեզ միջադեպի մասին, թե ոչ:
- Դպրոցը ձեզ միջադեպի հաշվետվության պատճենն ուղարկե՞լ է:
- Այդ հաշվետվությունը պետք է պարունակի.
- Տեղեկություն այն իրադարձությունների մասին, որոնք հանգեցրել են դեպքին
- Տեղեկություն կիրառված արտակարգ ուղղիչ միջամտության մասին
- Միջամտության կիրառման նկարագրությունը
- Տեղեկություն միջամտությունն իրականացրած անձի մասին
- Եթե այո, ուսումնասիրեք միջադեպի հաշվետվությունը, որպեսզի համոզվեք, որ այն համապատասխանում է ձեր երեխայի ասածներին:
- Եթե ոչ, նախ ուղարկեք միջադեպի հաշվետվության պատճենն ստանալու գրավոր դիմում: Ստորև բերված նամակի նմուշը ներառում է միջադեպի հաշվետվությունը պահանջելու դիմումի ձևը:
- Այդ հաշվետվությունը պետք է պարունակի.
- Ձեր երեխան ունի՞ Վարքի միջամտության պլան (BIP):
- Եթե ձեր երեխան չունի վարքի միջամտության պլան, շրջանային բաժինը պետք է երկու օրվա ընթացքում IEP հանդիպում նշանակի: Այդ հանդիպման ընթացքում IEP թիմը պետք է որոշի, թե արդյոք ձեր աշակերտը պետք է անցնի Վարքի գործառութային գնահատում: Եթե ձեր երեխային անհրաժեշտ է վարքի գործառութային գնահատում, թիմը կորոշի նաև, թե արդյոք նա պետք է անընդունելի վարքագծի ուղղիչ միջամտության պլան ունենա, եթե անցկացվում և ուսումնասիրվում է վարքի գործառութային գնահատումը:
- Եթե ձեր երեխան արդեն ունի վարքի միջամտության պլան, արդյո՞ք վարքի միջամտության պլանը լուծում է վարքի հետ կապված այն խնդիրները, որոնք հանգեցրել են տվյալ միջադեպին:
- Եթե ոչ, դպրոցը պետք է անցկացնի IEP հանդիպում՝ ձեր երեխայի վարքի միջամտության պլանը փոփոխելու համար:
- Եթե այո, կարող եք, այնուամենայնիվ, IEP հանդիպում խնդրել՝ միջադեպը ձեր երեխայի IEP թիմի հետ քննարկելու համար: Դպրոցը IEP հանդիպումը պետք է անցկացնի ձեր դիմումից հետո 30 օրվա ընթացքում: IEP հանդիպման անցկացման համար պետք է դիմեք գրավոր: Ստորև ներկայացված նամակի նմուշի տեքստը կօգնի ձեզ դիմել IEP հանդիպում անցկացնելու համար:
- Պատրաստվեք IEP հանդիպմանը: Դուք արդեն սկսել եք պատրաստվել՝ ուսումնասիրելով միջադեպի հաշվետվությունը և միջադեպի մասին խոսելով ձեր երեխայի հետ: Հետո աչքի անցկացրեք ձեր երեխայի ընթացիկ IEP-ը՝ հասկանալու, թե ինչ աջակցություն է արդեն հատկացվում: IEP հանդիպման ժամանակ կարող եք IEP թիմին հարցնել, թե արդյոք դպրոցը տրամադրում է այդ աջակցությունը: Կարող եք նաև խոսել ծառայությունների արտաքին մատակարարների (հոգեբաններ, թերապևտներ, բժիշկներ և այլ մասնագետներ) հետ, որոնք կանոնավոր կերպով շփում ունեն ձեր երեխայի հետ: Նրանք կարող են խորհուրդ տալ ձեզ, թե ձեր երեխան դպրոցում ինչ այլ աջակցության կարիք կարող է ունենալ, որը նա դեռևս չի ստանում: Հետո կարող եք պահանջել, որ դպրոցը տրամադրի այդ աջակցությունը:
- Ներկա գտնվեք IEP հանդիպմանը՝ ձեր երեխայի վարքի միջամտության պլանը և IEP-ը կազմելու կամ վերանայելու և փոփոխելու համար: Եթե ձեր երեխան դեռևս չի անցել վարքի գործառութային գնահատում, կամ եթե ձեր երեխայի վարքի գործառութային գնահատում անցնելուց հետո անցել է ավելի քան մեկ տարի, շրջանային բաժնին խնդրեք ձեր երեխայի համար վարքի գործառութային գնահատում կատարել:
- Եթե դպրոցը չի տեղեկացնում ձեզ միջադեպի մասին, ժամանակին չի անցկացնում IEP հանդիպում կամ չի կատարում ձեր երեխայի IEP-ում, ինչպես նաև՝ վարքի միջամտության պլանում նշվածը, կարող եք Կալիֆոռնիայի Կրթության դեպարտամենտին ներկայացնել պահանջների չկատարման բողոք: Ուսումնասիրեք վեճերի լուծման մեր գործիքակազմը:
- Եթե դպրոցը չի աջակցում ձեր երեխայի վարքին այնպես, որ նա համապատասխան կրթություն ստանալու հնարավորություն ունենա, կարող եք Վարչական գործերով լսումների դատարանին ներկայացնել օրենքով սահմանված ընթացակարգի խախտման բողոք: Ուսումնասիրեք վեճերի լուծման մեր գործիքակազմը: