Քայլեր՝ դպրոցական կրթության շրջանային բաժիններից երկարացված ուսումնական տարվա ծառայություններ խնդրելու համար

Publications
#8090.10

Քայլեր՝ դպրոցական կրթության շրջանային բաժիններից երկարացված ուսումնական տարվա ծառայություններ խնդրելու համար

Դպրոցական կրթության շրջանային բաժինները IEP ունեցող աշակերտներին պետք է տրամադրեն համապատասխան մակարդակի անվճար հանրային կրթություն կամ FAPE: FAPE նշանակում է հատուկ կրթություն և առնչվող ծառայություններ, որոնք տրամադրվում են աշակերտին անվճար, համապատասխանում են կիրառելի ստանդարտներին և համահունչ են աշակերտի Անհատականացված կրթական ծրագրին (IEP):

Հրաժարում պատասխանատվությունից: Այս հրապարակումը միայն իրավական տեղեկատվություն է և ձեր անհատական իրավիճակի վերաբերյալ իրավաբանական խորհրդատվություն չէ: Այն արդի է տեղադրման օրվա դրությամբ: Մենք փորձում ենք պարբերաբար թարմացնել մեր նյութերը։ Այնուամենայնիվ, օրենքները պարբերաբար փոփոխվում են։ Եթե ցանկանում եք համոզվել, որ օրենքը չի փոխվել, դիմեք DRC կամ մեկ այլ իրավաբանական գրասենյակ:

Քայլեր՝ դպրոցական կրթության շրջանային բաժիններից երկարացված ուսումնական տարվա ծառայություններ խնդրելու համար

Քայլ 1. Ինչ է երկարացված ուսումնական տարին (ESY)

Դպրոցական կրթության շրջանային բաժինները IEP ունեցող աշակերտներին պետք է տրամադրեն համապատասխան մակարդակի անվճար հանրային կրթություն կամ FAPE: FAPE նշանակում է հատուկ կրթություն և առնչվող ծառայություններ, որոնք տրամադրվում են աշակերտին անվճար, համապատասխանում են կիրառելի ստանդարտներին և համահունչ են աշակերտի Անհատականացված կրթական ծրագրին (IEP):

Աշակերտի IEP թիմը կորոշի՝ աշակերտին անհրաժեշտ է ESY, թե ոչ: IEP ունեցող ոչ բոլոր աշակերտներն են իրավունակ ESY-ին: ESY կարող է անհրաժեշտ լինել FAPE ստացող որոշ աշակերտների:

ESY-ը ներառում է հատուկ կրթությունը և առնչվող ծառայությունները: ESY ծառայությունները տրամադրվում են անվճար: ESY ծառայությունները սահմանվում են աշակերտի IEP փաստաթղթում: ESY ծառայությունները պետք է անհատականացվեն աշակերտի համար և նրա համար պետք է ապահովեն համապատասխան մակարդակի անվճար հանրային կրթություն՝ ամենաքիչ սահմանափակումներով միջավայրում:

ESY ծառայությունները տրամադրվում են, երբ դպրոցում սովորաբար դասեր չեն անցկացվում. դա լինում է ամռանը: ESY ծառայությունները.

  • չեն դիտարկվում որպես «ամառային դպրոց» և պետք է լինեն «կրթական հիմքով», այսինքն՝ առնչվեն ձեր երեխայի IEP-ում սահմանված նպատակներին ու ծառայություններին,
  • չեն ներառում երեխայի խնամք կամ հաշմանդամություն ունեցող անձանց խնամք, այն նախատեսված է օգնելու ձեր երեխային՝ հասնելու ուսուման նվազագույն մակարդակների, այլ ոչ առաջ անցնելու իր հասակակիցներից:

Կալիֆոռնիայում IEP ունեցող աշակերտը իրավունակ է ESY ծառայությունների համար, եթե.

  1. աշակերտի հաշմանդամությունները «հավանականորեն կշարունակվեն անորոշ կամ երկար ժամանակով»,
  2. աշակերտի կրթական ծրագրի ընդհատումը կարող է նրա գիտելիքների հետընթաց առաջ բերել,
  3. հաշմանդամություն ունեցող աշակերտն ունի հմտությունները վերասովորելու սահմանափակ ունակություն, ինչը կոչվում է փոխհատուցման կարողություն,
  4. վերոնշյալ գործոնները «անհնար կամ անհավանական» են դարձնում այն, որ հաշմանդամություն ունեցող աշակերտը կհասնի ինքնուրույնության և անկախության՝ առանց ESY ծառայությունների:

Սակայն վերոնշյալ գործոնների վերաբերյալ «հստակ ապացույցի բացակայությունը» չի կարող հիմք հանդիսանալ աշակերտի ESY-ի մերժման համար, եթե IEP թիմն ընդունում է, որ նման ծրագրի անհրաժեշտություն կա, և դա ամրագրվում է IEP-ում:

Քայլ 2. Ինքներդ ձեզ հարցրեք ձեր երեխայի կարիքների և այն մասին, թե արդյոք նրան անհրաժեշտ է ESY

Հարցրեք ինքներդ ձեզ.

  1. Արդյո՞ք իմ երեխան կկորցնի կարևորագույն հմտություններ առանց շարունակական աջակցության և ուսուցման:
  2. Արդյո՞ք իմ երեխային երկար ժամանակ հարկավոր կլինի այդ հմտությունները կրկին սովորելու համար (ավելի երկար, քան սովորական սովորող երեխայի դեպքում)
  3. Արդյո՞ք իմ երեխան դժվարանում է ուսման կարճատև ընդհատումներից, այդ թվում՝ COVID-19-ի պատճառով դպրոցների փակման արդյունքում ուսման դադարների կամ հեռավար կրթության հետևանքով առաջացող ընդհատումներից հետո կրկին վերասովորել հտմությունները:
  4. Արդյո՞ք իմ երեխային անհրաժեշտ են սովորածի շարունակական ամրապնդում կամ վերահիշում՝ կանոնավոր ուսումնական տարվա ընթացքում հմտությունները պահպանելու համար:
  5. Արդյո՞ք իմ երեխան սկսում է վարժվել որևէ կարևոր հմտության մեջ, և ծառայությունների ընդհատումը կարող է վտանգել այդ հմտության առաջընթացը:

Քայլ 3. Հավաքեք տեղեկություններ ձեր երեխայի կարիքների/հմտությունների մասին

Նախքան IEP-ի հանդիպումը կարող եք գրի առնել դասաժամի ընթացքում և դրանից դուրս ձեր երեխայի վերաբերյալ ձեր կատարած դիտարկումները: Կարող եք ուսումնասիրել ձեր երեխայի IEP-ի նպատակներն իրագործելու ուղղությամբ առաջընթացի հաշվետվությունները, նրա գնահատականները և (կամ) նրա համար կատարված գնահատումները անցած ամիսների համար: Հավաքեք տեղեկություններ, որոնք օգնում են ցույց տալ IEP թիմին, թե ձեր երեխայի համար կազմված կրթական ծրագիրն ինչպես կընդհատվի առանց ESY ծառայությունների, ինչպես նաև տեղեկություններ, որոնք ցույց են տալիս, որ ձեր երեխան.

  • հավանականորեն կկորցնի կարևորագույն հմտություններ կամ հետընթաց կունենա,
  • հմտության զարգացման վերջնակետում է կամ ձեռք է բերում «խիստ կարևոր հմտություն» (օր.՝ զուգարանից օգտվելը, հաշվելը, խոսքի արտահայտումը),
  • հավանականորեն կթողնի սովորելը, եթե ծառայություններն ընդհատվեն,
  • ունի այնպիսի վարքագծեր, որոնք խոչընդոտում են նրա կրթությանը,
  • ունի ուսման որոշակի ոլորտներում անընդհատ ուշադրություն պահելու անհրաժեշտություն,
  • որևէ նպատակի ուղղությամբ բավարար առաջընթաց չի ունեցել, ինչը կխանգարի նրան հաջորդ ուսումնական տարում էական օգուտ ստանալ,
  • փոքր առաջընթաց է ունեցել կամ բոլորովին առաջընթաց չի ունեցել և (կամ)
  • ունի ցանկացած այլ հատուկ հանգամանք:

Ձեզ գուցե անհրաժեշտ լինի պատրաստել և IEP թիմին ներկայացնել հետևյալը.

  • հեռավար/հեռակա ուսման պարագայում ձեր երեխայի ունեցած դժվարությունները,
  • հասանելիության պակասը այլ ռեսուրսներին և աջակցմանը, և (կամ)
  • ծառայությունները և աջակցությունը, որոնք ի վիճակի չեք ապահովել ձեր երեխայի համար տանը, քանի որ դուք չեք անցել այդ ծառայությունները տրամադրելու վերապատրաստում, որոնք են, օրինակ՝ խոսքի և լեզվի զարգացումը:

Քայլ 4. Կայացրեք որոշում՝ պահանջելու ESY ծառայություններ ձեր երեխայի համար

Ինքներդ ձեզ հարցեր տալուց և ձեր երեխայի կարիքների ու հմտությունների վերաբերյալ տեղեկություններն ուսումնասիրելուց հետո կարող եք որոշել, թե արդյոք ցանկանում եք պահանջել, որ IEP թիմը ձեր երեխային ESY ծառայություններ տրամադրի: Եթե ցանկանում եք դիմել IEP թիմին ESY ծառայություններ տրամադրելու համար, գրավոր դիմեք IEP հանդիպում անցկացնելու համար: Ստորև ներկայացված նմուշային նամակը կօգնի ձեզ սկսել: Շրջանային բաժինը IEP հանդիպումը պետք է անցկացնի ծնողի / խնամակալի դիմումից հետո 30 օրվա ընթացքում:

Եթե չեք ցանկանում IEP թիմից ESY ծառայություններ խնդրել, լրացուցիչ քայլեր ձեռնարկելու կարիք չկա:

Քայլ 5. Գնացեք IEP հանդիպմանը և բացատրեք, թե ինչու են ձեր երեխային անհրաժեշտ ESY ծառայությունները

IEP հանդիպմանը բացատրեք IEP թիմին, թե ձեր երեխային ինչու են անհրաժեշտ ESY ծառայությունները: IEP հանդիպմանը ձեզ հետ բերեք բոլոր փաստաթղթերը, օրինակ՝ առաջընթացի մասին հաշվետվությունները, գնահատման թերթիկներն ու գնահատումների եզրակացությունները: Այս փաստաթղթերը կարող են օգնել ցույց տալ IEP թիմին, թե ձեր երեխայի համար կազմված կրթական ծրագիրն ինչպես կընդհատվի առանց ESY ծառայությունների:

IEP թիմը պետք է որոշում կայացնի ձեր երեխային ESY ծառայություններ առաջարկելու վերաբերյալ: Եթե IEP թիմը համաձայնում է ձեր երեխային առաջարկել ESY ծառայությունները, համոզվեք, որ ճշտել եք դպրոցական կրթության շրջանային բաժնի ESY ծրագրի վերաբերյալ բոլոր հարցերը: Հարցրեք ESY ծրագրի օրերը և ժամերը, ինչպես են ձեր երեխային տրամադրվելու ուսուցումը և առնչվող ծառայությունները ESY ծրագրի ընթացքում, և որտեղ է անցկացվելու ESY ծրագիրը: Նաև ճշտեք, թե ինչպես է իրականացվելու փոխադրումը ESY ծրագրի անցկացման վայր և այնտեղից տուն: ESY ծառայություններն առաջարկվում են աշակերտի IEP-ի միջոցով: Այդ ծառայություններն ստանալու համար դուք պետք է համաձայնեք ձեր երեխայի համար ESY ծառայությունների տրամադրմանը:

Եթե IEP թիմը ձեր երեխային չի առաջարկում ESY ծառայություններ, դուք ունեք մի քանի տարբերակ: Կարող եք վարչական գործերով լսումների դատարանի գրասենյակին ներկայացնել օրենքով սահմանված ընթացակարգի խախտման բողոք շրջանային բաժնի դեմ: Մանրամասն տեղեկությունների համար տե՛ս DRC-ի «Հատուկ կրթության իրավունքներ և պատասխանատվություններ» ձեռնարկի գլուխ 6-ը՝ https://serr.disabilityrightsca.org/: Կարող եք նաև դպրոցական կրթության շրջանային բաժնին դիմել հաջորդ ուսումնական տավա առաջին 30 օրվա ընթացքում IEP հանդիպում անցկացնելու համար: Այդ IEP հանդիպմանը կարող եք բացատրել ձեր երեխայի հետընթացը, որը նա ունեցել է ESY ծառայությունները չստանալու պատճառով: Կարող եք նաև ձեր երեխայի համար ESY պահանջել հաջորդ տարում: Ստորև ներկայացվում են նմուշային նամակները, որոնք կօգնեն ձեզ սկսել:

A flowchart visually showing the steps in the previous section.