Կալիֆոռնիայի վերականգնողական վարչության Գանգատների ընտրանքների և գործընթացների ամփոփաթերթ
Կալիֆոռնիայի վերականգնողական վարչության Գանգատների ընտրանքների և գործընթացների ամփոփաթերթ
Այս փաբը ձեզ ասում է, թե ինչ անել, եթե դժգոհ եք DOR-ի որոշումից: Այն պատմում է ձեզ, թե ինչպես բողոքարկել DOR-ի որոշումը և ինչ է տեղի ունենում, երբ բողոքարկում եք: Այն բացատրում է միջնորդությունը և ինչպես է այն աշխատում:
Հրաժարում պատասխանատվությունից: Այս հրապարակումը միայն իրավական տեղեկատվություն է և ձեր անհատական իրավիճակի վերաբերյալ իրավաբանական խորհրդատվություն չէ: Այն արդի է տեղադրման օրվա դրությամբ: Մենք փորձում ենք պարբերաբար թարմացնել մեր նյութերը։ Այնուամենայնիվ, օրենքները պարբերաբար փոփոխվում են։ Եթե ցանկանում եք համոզվել, որ օրենքը չի փոխվել, դիմեք DRC կամ մեկ այլ իրավաբանական գրասենյակ:
Ի՞նչ կարող եմ անել, եթե խնդիրներ ունեմ իմ Վերականգնողական վարչության (DOR, Department of Rehabilitation) խորհրդատուի հետ:
Ձեր առաջին քայլը պետք է լինի փորձել լուծել ձեր DOR-ի խորհրդատուի հետ ունեցած խնդիրը: Եթե ի վիճակի չեք լուծել ձեր խորհրդատուի հետ ունեցած խնդիրը, ապա հանդիպում խնդրեք խորհրդատուի տեսուչի հետ: Վերականգնողական հարցերով տեսուչ (այն է՝ Թիմի մենեջերը) կարող է ի վիճակի լինել ձեզ օգնել՝ ցանկացած խնդիր լուծելու համար: Եթե դեռ գոհ չեք DOR-ի գործողություններով, դուք բողոքարկման իրավունք ունեք։
Որո՞նք են բողոքարկման իմ ընտրանքները:
Բողոքարկման մի շարք ընտրանքներ կան։ DOR-ի գործողությունից հետո մեկ տարվա ընթացքում կարող եք վարչական վերանայում խնդրել, որ համաձայն չեք դրա հետ։ Կամ կարող եք միջնորդություն կամ արդար լսում խնդրել դժհոգություն առաջացրած գործողությունից հետո մեկ տարվա ընթացքում։ Խնդրում ենք տեղյակ լինել, որ եթե նախ վարչական վերանայում եք խնդրում և ստանում եք անբարենպաստ որոշում, այդ որոշման օրվանից հետո ընդամենը 30 օր ունեք արդար լսում խնդրելու համար։ Այս տարբեր ընտրանքներն առավել մանրամասնորեն կբացատրվեն ստորև:
Ինչպե՞ս պետք է վարչական վերանայում խնդրեմ:
Եթե ձեր մտահոգությունները տեղական մակարդակով չեն լուծվում ձեր DOR-ի խորհրդատուի կամ վերականգնողական հարցերով տեսուչի միջոցով, կարող եք վարչական վերանայում խնդրել շրջանային ադմինիստրատորի միջոցով։ Դուք պետք է մեկ տարվա ընթացքում վարչական վերանայում խնդրեք այն որոշման համար, որի հետ համաձայն չեք: Ձեր խնդրանքը պետք է ներառի.
- Բողոքարկման պատճառը և ինչու եք կարծում, որ որոշումը պետք է փոխվի, և
- Ինչ գործողություններ եք առաջարկում, որ պետք է կիրառվեն DOR-ի կողմից:
Վերնագիր 9 CCR (Կալիֆոռնիայի կանոնակարգերի մասին օրենսգիրք) §7353(a)(3)(A)-(B):
Ի՞նչ տեղի կունենա վարչական վերանայման ժամանակ:
Երբ շրջանային ադմինիստրատորը վարչական վերանայման հարցում է ստանում, նա կարող է որոշել անցկացնել վարչական վերանայման հանդիպում, որտեղ պետք է հանդիպեք շրջանային ադմինիստրատորի հետ, ով կուսումնասիրի ձեր հարցը։ Այս հանդիպմանը դուք հնարավորություն կունենաք բացատրել, թե ինչու եք կարծում, որ DOR-ի որոշումը սխալ էր։ Դուք կարող եք փաստաթղթեր և այլ փաստեր բերեք, որոնք կօժանդակեն ձեր տեսակետը: Ձեր DOR-ի խորհրդատուն կամ Վերականգնողական վարչության տեսուչը կարող են գալ վարչական վերանայմանը՝ DOR-ի որոշումը բացատրելու համար:
Որոշ դեպքերում շրջանային ադմինիստրատորը կարող է որոշել «արձանագրության համաձայն» վերանայում կատարել և որոշում կայացնել։ Շրջանային ադմինիստրատորը կուսումնասիրի ձեր հարցումը, ձեր գործի ֆայլը և ցանկացած այլ փաստթուղթ, որը դուք ուղարկում եք։ Շրջանային ադմինիստրատորն իր որոշումը կկայացնի այս արձանագրությունների հիման վրա:
Շրջանային ադմինիստրատորը կորոշի, թե արդյոք DOR-ի գործողությունը տեղին է և գրավոր որոշում կուղարկի ձեզ վարչական վերանայում խնդրելուց սկսած 15 օրվա ընթացքում։
Ի՞նչ տեղի կունենա, եթե ես գոհ չլինեմ վարչական վերանայման որոշումից:
Եթե վարչական վերանայման որոշումը ձեզ չգոհացնի, կարող եք միջնորդություն և/կամ արդար լսում խնդրել: Դուք պետք է այս խնդրանքը ներկայացնեք վարչական վերանայման որոշման կայացման ամսաթվից սկսած 30 օրվա ընթացքում: Վերնագիր 9 CCR §7353(f):
Վարչական վերանայումը պարտադի՞ր է:
Ոչ։ Վարչական վերանայման գործընթացն ընտրանքային է: Կարող եք բաց թողնել վարչական վերանայումը և անմիջապես խնդրել արդար լսում և/կամ միջնորդություն։ Վերնագիր 9 CCR §7351(c): Սակայն, հնարավոր է, որ օգտակար լինի գործել DOR-ի վարչական վերանայման գործընթացի միջոցով՝ նախքան միջնորդություն կամ արդար լսում խնդրելը: Շատ խնդիրներ կարող են լուծվել տեղում, ոչ պաշտոնական մակարդակում և շատ ավելի արագ՝ վարչական վերանայման գործընթացի միջոցով:
Ինչպե՞ս պետք է միջնորդություն խնդրեմ:
Դուք պետք է միջնորդություն խնդրեք մեկ տարվա ընթացքում այն գործողության համար, որի հետ համաձայն չեք: Եթե ստացել եք վարչական վերանայման որոշումը, պետք է միջնորդություն խնդրեք վարչական վերանայումն ստանալու ամսաթվից սկսած 30 օրվա ընթացքում: Միջնորդության խնդրանքները պետք է ներկայացվեն DR 107-ի ձևաթղթով: Սա կարող եք նաև առցանց գտնել՝ https://www.dor.ca.gov/Home/Forms#fairhearing.
Եթե երկու կողմերը համաձայն են միջնորդության հետ, ապա միջնորդությունը կարող է անցկացվել բոլոր կողմերին հարմար ժամանակ և վայրում՝ 25 օրացուցային օրվա ընթացքում՝ սկսած այն պահից, երբ միջնորդության հարցերով համակարգողն ստանա ձեր խնդրանքը: Վերնագիր 9 CCR §7353.6(b)-(c), 34 C.F.R. (Դաշնային կանոնակարգերի օրենսգիրք) §361.57(d)։
Միջնորդությունը պարտադի՞ր է:
Ոչ։ Միջնորդությունը նույնպես ընտրանքային է: 34 C.F.R. §361.57(d)(2)(i): Կարող եք որոշել բաց թողնել միջնոդությունը և միանգամից անցնել արդար լսման։ Բացի այդ, DOR-ից չի պահանջվում մասնակցել միջնորդությանը, DOR-ը կարող է որոշել, որ ինքը չի ցանկանում մասնակցել միջնորդության գործընթացին: Վարչական վերանայման գործընթացի նման, միջնորդությունները չեն հետաձգում արդար լսման իրավունքը: Վերնագիր 9 CCR §7353.6(b):
Ի՞նչ տեղի կունենա միջնորդությանը:
Միջնորդությանը կհանդիպեք անկողմնակալ միջնորդի և DOR-ի ներկայացուցչի հետ: Միջնորդը կփորձի օգնել ձեզ և DOR-ին՝ լուծելու ձեր տարաձայնությունը և համաձայնության գալ: Եթե դուք միևնույն ժամանակ դիմում եք ներկայացրել և՛ միջնորդության, և՛ արդար լսման համար և ի վիճակի եք միջնորդությանը լուծել բոլոր առկա խնդիրները, ապա արդար լսումը կչեղարկվի:
Միջնորդությունը գաղտնի գործընթաց է: Դա նշանակում է, որ միջնորդությանը հրապարակված ցանկացած տեղեկատվություն հետագայում չպետք է քննարկվի արդար լսմանը կամ դատական գործում:
Ինչպե՞ս պետք է արդար լսում խնդրեմ:
Կարող եք նաև արդար լսում խնդրել ձեր DOR-ի խնդրի առնչությամբ՝ միջնորդության փոխարեն կամ ի հավելումն դրա: Դուք պետք է արդար լսման ձեր խնդրանքը ներկայացնեք մեկ տարվա ընթացքում՝ սկսած այն թվականից, երբ ստացել եք գործողության մասին գրավոր ծանուցագիրը կամ որոշումը, որի հետ համաձայն չեք: Վերնագիր 9 CCR §7354(a)(1): Ինչպես վերևում նշվեց, եթե դուք վարչական վերանայում խնդրեք, ապա պետք է արդար լսում խնդրեք վարչական վերանայման որոշումից սկսած 30 օրվա ընթացքում:
Արդար լսումը պետք է անցկացվի ձեր գրավոր խնդրանքից սկսած 60 օրվա ընթացքում, եթե չհամաձայնեք հետաձգել: Վերնագիր 9 CCR §7354(b):
Արդար լսման խնդրանքները պետք է ներկայացվեն DR 107 ձևաթղթով: Կարող եք առցանց գտնել այս ձևաթուղթն այստեղ՝
https://www.dor.ca.gov/Home/Forms#fairhearing.
Ի՞նչ տեղի կունենա արդար լսմանը:
Արդար լսմանը դուք հնարավորություն ունեք ներկայացնել և ապացուցել ձեր պահանջներըվարչական օրենքի դատավորի (ALJ, Administrative Law Judge) առջև: Դուք կարող եք բերել ձեր փաստաթղթերը, վկաներին կամ այլ ապացույցներ՝ ALJ-ին ներկայացնելու համար: DOR-ի դիմորդներից կամ հաճախորդներից հայցվող արդար լսումների բողոքարկումների լսումները կանցկացվեն լսումների անկողմնակալ աշխատակցի կողմից, ով ընդգրկված է Կալիֆոռնիայի սոցիալական ծառայությունների վարչության (California Department of Social Services), Նահանգային լսումների բաժնի (SHD, State Hearings Division) ALJ-ների ցանկում։ ALJ-ն որոշում կկայացնի արդար լսումից հետո 30 օրվա ընթացքում: Վերնագիր 9 CCR §7358:
DOR-ը կարո՞ղ է կրճատել այն ծառայությունները, որոնք ես ստանում եմ, մինչև որոշման կայացումը:
Ոչ։ Նախքան վարչական վերանայման գործընթացի ավարտը կամ մինչև Նահանգային լսումների բաժնի որոշումը կայացնելը, չի ենթադրվում, որ DOR-ը կկասեցնի, կկրճատի կամ կդադարեցնի որևէ ծառայություն, որն արդեն տրվում է IPE-ի շրջանակում։ Երկու բացառություններն են. եթե անձը խնդրում է, որ ծառայությունն ավարտվի կամ DOR-ը որոշում է, որ իր խաբեություն կամ այլ հանցավոր վարք է եղել տվյալ անձի կողմից: Վերնագիր 9 CCR §7351(e):
Ի՞նչ տեղի կունենա, եթե ես գոհ չլինեմ արդար լսման որոշումից:
Եթե գոհ չլինեք արդար լսումից հետո կայացված որոշումից, դուք իրավունք ունեք Կալիֆոռնիայի Գերագույն դատարանում հանձնարարագրի հրամանի միջնորդություն ներկայացնել վեց ամսվա ընթացքում:
Ես կարո՞ղ եմ ընտանիքիս անդամին խնդրել ներկայացնել ինձ միջնորդությանը կամ արդար լսմանը:
Կարող եք որևէ մեկին նշանակել, որ նա լինի ձեր լիազորված ներկայացուցիչը և ձեզ ներկայացնի ձեր միջնորդության կամ արդար լսման ընթացքում: Կարող եք ընտանիքի անդամի, ընկերոջը կամ այլ փաստաբանի խնդրել ձեր լիազորված ներկայացուցիչը լինել: Լիազորված ներկայացուցիչը պետք է լրացնի DR 108 ձևաթուղթը, նախքան ձեզ ներկայացնելը: Այս ձևաթուղթը հասանելի է այստեղ՝ https://www.dor.ca.gov/Home/Forms#fairhearing.
Ի՞նչ տեղի կունեա, եթե ես չեմ կարող անգլերեն կարդալ կամ լսողության կամ տեսողության խնդիր ունեմ:
Կարող եք խնդրել, որպեսզի ծանուցագրերը և որոշումները ձեզ ուղարկվեն ձեր հիմնական լեզվով կամ հաղորդակցման ձեր նախընտրելի մեթոդով: Երբ դուք առանձնահատուկ խնդրանք ներկայացնեք, ենթադրվում է, որ DOR-ը ծանուցագրերը և որոշումները ձեզ կտրամադրի ձեր հիմնական լեզվով կամ հաղորդակցման նախընտրելի մեթոդով: Կալիֆորնիայի Բարեկեցության և հաստատությունների մասին օրենսգրքի բաժին§19013.5(a)-(b), Վերնագիր 9 CCR §7352(a): Եթե ցանկանում եք ստանալ ծանուցագրերը և որոշումները անգլերենից բացի այլ լեզվով, մեծ տառատեսակով կամ բրայլյան տարբերակով, համոզվեք, որ հնարավորինս շուտ եք խնդրում ձեզ անհրաժեշտ կոնկրետ լեզուն կամ ձևաչափը։ Կարող եք ծանուցագրեր ստանալ տարբեր լեզուներով և/կամ ձևաչափերով, երբ դուք վարչական վերանայում, միջնորդություն կամ արդար լսում եք խնդրում:
Ես կարո՞ղ եմ թարգմանչի ծառայություններ կամ կարդացողի կամ այլ հարմարություններ ստանալ վարչական վերանայման, միջնորդության կամ արդար լսմանը:
Այո: Եթե անգլիախոս չեք, խուլ եք, լսելու, խոսքի խնդիրներ ունեք, կույր եք կամ տեսողության խնդիրներ ունեք, թարգմանչի կամ կարդացողի ծառայությունները կամ լսելու աջակցող սարքեր պետք է տրամադրվեն ձեզ: Այս ծառայությունները տրամադրվում են ձեր խնդրանքի հիման վրա: Վերնագիր 9 CCR §§ 7353(c), 7353.6(c), 7354(d)(3): Եթե հնարավոր է, նախապես խնդրեք ցանկացած հարմարություն, որի կարիքն ունեք:
Կարող եք հարմարություններ խնդրել, երբ վարչական վերանայում, միջնորդություն կամ արդար լսում եք խնդրում:
Ես կարո՞ղ եմ վարչական վերանայման, միջնորդության կամ արդար լսման հանդիպմանը գնալու համար տանից և դեպի տուն փոխադրում խնդրել:
Կարող եք DOR-ին խնդրել փոխադրում տրամադրել դեպի վարչական վերանայմանը կամ միջնորդության հանդիպմանը: Վերնագիր 9 CCR §7353(d), 7353.6(d): Թեև կանոնակարգերում մասնավորապես չի հասցեագրվում այդ մասին, գուցե ցանկանաք DOR-ին խնդրել, թե արդյոք նրանք ձեզ կտրամադրեն փոխադրում՝ արդար լսման մեկնելու համար, եթե դրա կարիքն ունենաք:
Աջակցության համար խնդրում ենք դիմել ձեր CAP-ի փաստաբանին 800-776-5746 հեռախոսահամարով: CAP-ի փաստաբանը կարող է ի վիճակի լինել օգնել ձեզ՝ լուծելու ձեր DOR-ի հետ ունեցած խնդիրները: