Կալիֆոռնիայի փոխարինող սպասարկողների նոր համակարգ Տնային օժանդակող ծառայությունների (IHSS) և Անձնական խնամքի ծառայությունների այլընտրնաքային ծրագրի (WPCS) համար

Publications
#8098.10

Կալիֆոռնիայի փոխարինող սպասարկողների նոր համակարգ Տնային օժանդակող ծառայությունների (IHSS) և Անձնական խնամքի ծառայությունների այլընտրնաքային ծրագրի (WPCS) համար

Սույն հրապարակումը տրամադրում է տեղեկություններ Տնային օժանդակող ծառայությունների (IHSS), Տնային և համայնքահեն այլընտրանքային ծառայությունների (HCBA) և անձնական խնամքի ծառայությունների այլընտրնաքային ծրագրերի (WPCS) համար Կալիֆոռնիայի փոխարինող սպասարկողների նոր համակարգի մասին։

Հրաժարում պատասխանատվությունից: Այս հրապարակումը միայն իրավական տեղեկատվություն է և ձեր անհատական իրավիճակի վերաբերյալ իրավաբանական խորհրդատվություն չէ: Այն արդի է տեղադրման օրվա դրությամբ: Մենք փորձում ենք պարբերաբար թարմացնել մեր նյութերը։ Այնուամենայնիվ, օրենքները պարբերաբար փոփոխվում են։ Եթե ցանկանում եք համոզվել, որ օրենքը չի փոխվել, դիմեք DRC կամ մեկ այլ իրավաբանական գրասենյակ:

Սույն հրապարակումը տրամադրում է տեղեկություններ Տնային օժանդակող ծառայությունների (IHSS), Տնային և համայնքահեն այլընտրանքային ծառայությունների (HCBA) և անձնական խնամքի ծառայությունների այլընտրնաքային ծրագրերի (WPCS) համար Կալիֆոռնիայի փոխարինող սպասարկողների նոր համակարգի մասին։ Եթե տանը մնալու կամ որևէ հաստատությունից դուրս գալու համար համայնքի տարածքում ծառայություններ ստանալու հետ կապված օգնություն է անհրաժեշտ, դիմեք Կալիֆոռնիայի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով զբաղվող կազմակերպությանը (Disability Rights California)՝ (800) 776-5746 անվճար հեռախոսահամարով կամ հեռատիպի (800) 719-5798 համարով։ Կարող եք այցելել նաև մեր կայք www.disabilityrightsca.org հղումով։

Տնային օժանդակող ծառայություններ (IHSS) և Անձնական խնամքի ծառայությունների այլընտրնաքային ծրագիր (WPCS)

IHSS և HCBA WPCS ծրագրերով հաշմանդամություն ունեցող անձանց, այդ թվում՝ երեխաներին տրամադրվում են տնային խնամքի ծառայություններ։ IHSS և WPCS ծրագրերը թույլ են տալիս, որ մարդիկ երկարաժամկետ խնամքի հաստատությունում, օրինակ՝ բուժքույրական խնամքի կենտրոնում կամ կացարան և խնամք ապահովող կենտրոնում ապրելու փոխարեն ապահով կերպով մնալ տանը։ IHSS և WPCS ծրագրերով նախատեսվող ծառայությունները տրամադրվում են խնամատուի կողմից՝ տվյալ անձի տանը։ IHSS կամ WPCS խնամատու կարող է լինել ընտանիքի անդամը կամ IHSS և (կամ) WPCS ստացող անձի կողմից ընտրված մեկ այլ անձ։

IHSS-ի մասին մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել DRC-ի՝ IHSS ծրագրի ինքնուրույն պաշտպանության ռեսուրսների էջը հետևյալ հղումով՝ https://www.disabilityrightsca.org/resources/in-home-supportive-service… կամ Կալիֆոռնիայի Սոցիալական ապահովության դեպարտամենտի (CDSS) կայք հետևյալ հղումով՝ https://www.cdss.ca.gov/in-home-supportive-services։ Կարող եք կապվել IHSS-ի ձեր տեղական վարչաշրջանային գրասենյակի հետ և դիմել IHSS ծառայություններ ստանալու համար՝ https://www.cdss.ca.gov/inforesources/county-ihss-offices։

Տնային և համայնքահեն ծառայությունների (HCBS) այլընտրանքային ծրագրերի ծառայությունների համար դիմելու ընթացակարգի մասին մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ Առողջական խնամքի վերաբերյալ ինքնուրույն պաշտպանության ռեսուրսների մեր էջից՝ https://www.disabilityrightsca.org/resources/health-care?page=1

Փոխարինող սպասարկողների համակարգը

Կալիֆոռնիայի Սոցիալական ապահովության դեպարտամենտը IHSS և HCBA WPCS ծրագրերի համար ստեղծել է մշտական փոխարինող սպասարկողների համակարգ (BUPS)։ BUPS ծրագիրը փոխարինող սպասարկողների միջոցով ժամանակավոր IHSS կամ WPCS ծառայություններ է տրամադրում այն իրավունակ անձանց, որոնք IHSS և WPCS ծառայություններն ստանում են, քանի որ իրենց հիմնական սպասարկողները հասանելի չեն։1 BUPS ծրագիրը կարող է գործարկել վարչաշրջանը կամ պետական մարմինը։ BUPS ծրագրի ծառայությունները խնդրելու համար կարող եք կապվել պետական մարմնի կամ այն վարչաշրջանի հետ, որում ապրում եք․

BUPS ծրագրով նախատեսվող առավելագույն ժամերը և ակնկալիքները

BUPS ծրագրով իրավունակ շահառուներին յուրաքանչյուր նահանգի ֆինանսական տարվա համար (հուլիսի 1-ից հունիսի 30-ը) տրամադրվում է ընդհանուր քանակով առավելագույնը 80 ժամ, որը յուրաքանչյուր տարվա հուլիսի 1-ին վերահաշվարկվում է, և կրկին հատկացվում է 80 ժամը։ Աշխատունակության լուրջ խնդիրներ ունեցող շահառուների համար 80 ժամի տարեկան սահմանաչափի ակնկալիքները տրամադրվում են՝ ելնելով անհրաժեշտությունից։ IHSS-ի կամ WPCS-ի համար ակնկալիքները մեկ ֆինանսական տարվա համար չեն կարող գերազանցել 160 ժամը։ Այդ ակնկալիքները կարող են տրամադրվել միայն այն դեպքում, եթե ակնկալիքի ֆինանսավորումը հասանելի է դարձել նահանգի տարեկան բյուջեի մասին օրենքով։ Դա նշանակում է, որ եթե ակնկալիքի համար հատկացվող ֆինանսավորումը նահանգային բյուջեով նախատեսված չէ տվյալ ֆինանսական տարվա համար, 80 ժամի տարեկան սահմանաչափի հետ կապված ակնկալիքները տվյալ ժամանակահատվածի համար չեն տրամադրվի։

BUPS ժամերի համար օգտագործվել է շահառուի ամսական ընդհանուր թույլատրված IHSS/WPCS ժամերի հաշվարկը, որը չպետք է փոխի ամսական թույլատրված ժամերը կամ թույլատրված առավելագույն ընդհանուր ժամերը։2 Օրինակ՝ եթե անձն ունի IHSS կամ WPCS ծառայությունների ամսական թույլատրված 35 ժամ և ամսական օգտագործում է 5 BUPS ժամ, տվյալ անձը ամսվա մնացած ժամանակահատվածում օգտագործելու համար կանոնավոր IHSS/WPCS ժամերից դեռ ունի 30 ժամ։ Շահառուի համար աշխատող սպասարկողը չի կարող ավելի շատ ժամեր պահանջել, քան այն ժամաքանակը, որը շահառուին թույլատրված է մեկ ամսվա ընթացքում ստանալ։

Քանի BUPS ժամ կարող է ստանալ շահառուն

  • Աշխատունակության ոչ լուրջ խնդիրներ ունեցող շահառուների համար գործում է առավելագույնը 80 BUPS ժամի սահմանափակումը յուրաքանչյուր նահանգի ֆինանսական տարվա համար։
  • Աշխատունակության լուրջ խնդիրներ ունեցող շահառուները կարող են ստանալ մինչև առավելագույնը 160 BUPS ժամ յուրաքանչյուր նահանգի ֆինանսական տարվա համար, եթե ֆինանսավորումն առկա է։

Վարչաշրջանն ինչպե՞ս է որոշում շահառուի աշխատունակության լուրջ խնդիրներ ունենալու կարգավիճակը

«Աշխատունակության լուրջ խնդիրներ ունեցող» կարգավիճակին համապատասխանելու համար շահառուն պետք է ունենա ոչ բժշկական անձնական խնամքի ծառայություններից մեկի կամ մի քանիսի, ճաշի պատրաստման, ճաշից հետո մաքրության (եթե պահանջվում է ճաշ պատրաստել և կերակրել) և հարբժշկական ծառայությունների շաբաթական 20 կամ ավելի ժամի կարիք։3 Եթե ձեզ այս ծառայություններն անհրաժեշտ են 20 ժամից պակաս ժամաքանակով, դուք համարվում եք աշխատունակության ոչ լուրջ խնդիրներ ունեցող։ Յուրաքանչյուր ծառայության համար անհրաժեշտ ժամաքանակը նշված է ձեր IHSS Գործողությունների ձեռնարկման ծանուցման մեջ։ Հետո գործողությունների ձեռնարկման ծանուցման մեջ նշված ձեզ անհրաժեշտ բոլոր ժամերը պետք է գումարեք, որպեսզի որոշեք, թե արդյոք ծառայությունները անհրաժեշտ են ձեզ 20 կամ ավելի ժամով։

Պետական մարմինը և վարչաշրջանն օգտագործում են ՏՏ համակարգ, որը կոչվում է Գործի վարման, տեղեկությունների և աշխատավարձային ֆոնդի կառավարման համակարգ II (CMIPS II)։ Ծրագիրը վարչաշրջաններին թույլ է տալիս կառավարել Կալիֆոռնիայի IHSS ծրագիրն ու նպաստները։ Մինչև 160 ժամ BUPS ծառայություններ ստանալու համար պետական մարմնի/վարչաշրջանի CMIPS II համակարգում անհրաժեշտ է նշել «BUP Hours Exception» (BUP ժամերի բացառում) վանդակը։ Եթե փոխարինող սպասարկողը չի վճարվում ճիշտ սակագնով, վարչաշրջանը կարող է մուտք գործել CMIPS համակարգ և կատարել ուղղում, որպեսզի սպասարկողը ճիշտ սակագնով վճարվի։ Հետագայում CMIPS համակարգում վարչաշրջանին/պետական մարմնին չի թույլատրվելու փոխարինող սպասարկող կցել այն գործերին, որոնց դեպքում փոխարինող սպասարկողի ծառայությունների բոլոր ժամերն օգտագործվել են։4

BUPS-ի իրավունակությունը

Շահառուն իրավունակ է BUPS ծառայությունների համար, եթե ունի հրատապ կարիք․

  • փոխարինող սպասարկողի կողմից տրամադրվող օժանդակող ծառայությունների, որոնք անձնական խնամքի ծառայություններ են, և որոնք ներկայիս սպասարկողը չի կարող տրամադրել ԿԱՄ
  • քանի որ շահառուն հաստատությունից տեղափոխվում է համայնք և սպասարկող դեռևս չի գտել

Որպես հրատապ կարիք է սահմանվում այն կարիքը, որը․

  • անհապաղ է և չի կարող հետաձգվել մինչև սպասարկողը կարողանա բավարարել տվյալ կարիքը,
  • անմիջական ազդեցություն ունի IHSS շահառուի վրա,
  • կարիքի հետաձգումը հավանականորեն կսպառնա IHSS շահառուի առողջությանը և (կամ) անվտանգությանը,
  • կարող է շտապ բուժօգնության և (կամ) տնից բուժհաստատություն տեղափոխման կարիք առաջացնել։5

BUPS ծրագրով չի կարող պահանջվել, որ ձեր ընկերները և ընտանիքը կամավոր կերպով օգնեն ձեզ BUPS ծառայությունների փոխարեն։

Վարչաշրջանի պատասխանատվությունները

BUPS ծրագրի կառավարման շրջանակում վարչաշրջանը կամ պետական մարմինը պետք է կատարեն հետևյալը․

  • Հավաքագրել, անդամագրել և համակարգել համապատասխանող BUPS սպասարկողներին։
  • Պատասխանել BUPS ծառայությունների վերաբերյալ հարցումներին և որոշել իրավունակությունը։
    • Դա ներառում է փոխարինող սպասարկողների ծառայությունների համապատասխանության որոշումը հաստատությունից տնային խնամքի անցնող անհատների համար։
  • Շահառուներին առաջարկել առնվազն մեկ կամ մի քանի BUPS սպասարկողների (եթե առկա են), որոնք համապատասխանում են շահառուի նախընտրություններին և կարիքներին։
    • Վարչաշրջանը չի կարող երաշխավորել շահառուների կողմից BUPS ծառայությունների ստացումը, եթե ի վիճակի չէ սպասարկող գտնել ու առաջարկել։
    • Եթե շահառուն չի օգտվում փոխարինող սպասարկողի ծառայություններից կամ դադարեցնում է դրանց ստացումը, շահառուն ինքը պետք է գտնի և վարձի սպասարկողին BUPS համակարգից դուրս։
  • Շահառուին հատկացնել BUPS սպասարկող՝ սահմանելով ծառայության սկզբի և ավարտի գործող ամսաթվերը։6
  • Շահառուներին տեղեկացնել, որ նրանց հասանելի են փոխարինող սպասարկողի լրացուցիչ ժամեր, եթե տարեկան 80 ժամի սահմանափակումը բացառող հնարավորություն է տրված։7
  • Տեղեկությունները մուտքագրել CMIPS II համակարգ։ CMIPS II համակարգը վարչաշրջանին կամ պետական մարմնին թույլ է տալիս հատկացնել BUPS սպասարկողներ, հետևել հասանելի և օգտագործված BUPS ժամերը և տրամադրել բացառություններ։
  • Համակարգը շահագործել առնվազն երկուշաբթիից ուրբաթ օրերի աշխատանքային ժամերին՝ բացառությամբ ոչ աշխատանքային օրերի։8

BUPS ծրագիրը համայնք տեղափոխվողների համար

BUPS ծառայությունները կարող են օգտագործվել հաստատություններից համայնք տեղափոխվող անհատներին օժանդակելու համար։ Դա ներառում է ազատազրկումից տեղափոխվող անհատներին։ Համայնք տեղափոխվող մարդկանց համար վարչաշրջանները կամ պետական մարմինները պետք է որոշեն հետևյալը․

  • Տեղափոխվելուց հետո շահառուն ինչ ծավալով հրատապ խնամքի կարիք կունենա։
  • Արդյոք BUPS ծառայությունները համապատասխան և անվտանգ կլինեն՝ հաշվի առնելով տեղում առկա այլ ռեսուրսներն ու ծառայությունները։
  • Արդյոք շահառուն դժվարություն կունենա BUPS սպասարկողի հետ։
  • Քանի որ ծառայությունները ժամանակավոր են, մինչև հիմնական սպասարկող գտնելը շահառուն գուցե ընկերների և (կամ) ընտանիքի անմիջական աջակցության կարիքն ունենա։

BUPS ծրագրով չի կարող պահանջվել, որ ձեր ընկերները և ընտանիքը կամավոր կերպով օգնեն ձեզ BUPS ծառայությունների փոխարեն։

BUPS-ի մերժումներ՝ կապված տուն տեղափոխման հետ

Եթե ձեզ մերժել են հաստատությունից ձեր տուն տեղափոխման համար անհրաժեշտ BUPS ծառայությունների տրամադրումը, կարող եք անել հետևյալը․

  • Հաստատությանը/ համակարգող մարմնին խնդրեք ծանուցել վարչաշրջանին կամ BUPS ծրագիրն իրականացնող տեղական պետական մարմնին, որ դուք փոխարինող սպասարկողի օգնությամբ կարող եք ապահով կերպով դուրս գրվել։
  • Վարչաշրջանին կամ պետական մարմնին բացատրեք, որ դուք ունեք բժշկի կողմից հաստատված դուրսգրման ծրագիր, որով թույլատրվում է ձեր դուրսգրումը և այն ծառայությունները, որոնք ձեզ անհրաժեշտ են BUPS իրավունակությանն աջակցելու համար։

BUPS ծրագրից օգտվելու խնդիրներ և մերժումներ․

  • Վարչաշրջանի BUPS ծրագրի ցանկում փոխարինող սպասարկողների պակասի մասին կարող եք հայտնել ձեր վարչաշրջանի տեղական վերահսկիչ խորհրդի գրասենյակին։
  • BUPS մերժումների և (կամ) հաճախորդների սպասարկման կամ սպասարկողների վերաբերյալ բողոքների համար կարող եք պահանջել պետական մարմնի բողոքների ներկայացման քաղաքականության օրինակը և բողոք ներկայացնել։
  • Օգնության համար կարող եք զանգահարել վարչաշրջան։
  • Օժանդակության համար կարող եք զանգահարել DRC-ի թեժ գծին։

Փոխարինող սպասարկողների վճարումը և իրավունակությունը

BUPS ծրագրի ներքո փոխարինող սպասարկողներն ստանում են մեկ ժամվա համար $2.00 դիֆերենցիալ վարձավճար և կարող են հավակնել արտաժամյա աշխատանքի վճարմանը։ Փոխարինող սպասարկող աշխատելու իրավունակության համար անհատները պետք է․

  1. Վերջին տասը տարում 1-ին կամ 2-րդ մակարդակի հանցագործությունների համար դատապարտված չլինեն,
    • BUPS սպասարկողների համար պայմանական ազատումներ չեն կարող օգտագործվել։
  2. Ունենան ԱՄՆ-ում աշխատելու օրինական թույլտվություն,
  3. Անդամագրված լինեն այն վարչաշրջանի կամ պետական մարմնի IHSS ծրագրում, որում բնակվում է շահառուն և բավարարեն վարչաշրջանի կամ պետական մարմնի տեղական BUPS ռեգիստրում ընդգրկվելու տեղական պահանջները։ Եթե անհատը չի լրացրել որպես IHSS սպասարկող անդամագրվելու բոլոր պահանջները, չի կարող ընդգրկվել BUPS ռեգիստրում։

Անդամագրումը որպես BUPS սպասարկող

Փոխարինող սպասարկող դառնալու հետաքրքրություն ունեցող անհատները պետք է դիմեն այն վարչաշրջանի պետական մարմնին կամ վարչաշրջանին, որում ցանկանում են աշխատել։

Ձեր վարչաշրջանի IHSS ծրագրի գրասենյակի կամ պետական մարմնի մասին տեղեկություններ գտնելու համար անցեք սույն հրապարակման 1-ին էջի հղումներով։

BUPS սպասարկողները պարտավոր են․

  1. Լրացնել և վարչաշրջանին և (կամ) պետական մարմնին ներկայացնել հետևյալը․
    • IHSS ծրագրի սպասարկողի անդամագրման ձևը (SOC 426),
    • IHSS ծրագրի սպասարկողի անդամագրման համաձայնագիրը (SOC 846),
  2. Կենդանի սկանավորման հաստատված հիմնարկում անցնել Արդարադատության դեպարտամենտի (DOJ) կողմից կատարվող քրեական պատմության մատնահետքով ստուգումը։

Սպասարկողի աշխատանքային շաբաթվա սահմանափակումները

Գործում են IHSS/WPCS սպասարկողի աշխատանքային շաբաթվա ժամաքանակի սահմանափակումներ։ Շաբաթական առավելագույն ժամերը կարելի է հաշվել՝ շահառուի ամսական թույլատրված ժամերը բաժանելով 4-ի [օրինակ՝ IHSS շահառուի ամսական 100 ժամ ÷ 4 = 25 առավելագույն շաբաթական ժամ]։ Այս հաշվարկով կստանաք, թե սպասարկողը որքան ժամ կարող է աշխատել շաբաթական ԵՎ որոշել արտաժամյա աշխատանքի առավելագույն թույլատրելի ժամերը։ Սպասարկողի աշխատանքային շաբաթվա ընդհանուր սահմանափակումները հետևյալն են․

Մեկ սպասարկող → մեկ շահառու

  • Մեկ շահառուի համար աշխատող սպասարկողը IHSS-ի և (կամ) WPCS ծրագրերի համար միասին չի կարող աշխատել շաբաթական 70 ժամ և 45 րոպեից ավելի։9

Մեկ սպասարկող → տարբեր շահառուներ

  • Տարբեր շահառուների համար աշխատող սպասարկողը IHSS-ի և (կամ) WPCS ծրագրերի համար միասին չի կարող աշխատել շաբաթական 66 ժամից ավելի, եթե սահմանափակումից ազատում չի տրամադրվել։10

Մեկ շահառու → տարբեր սպասարկողներ

  • Տարբեր սպասարկողներ ունեցող շահառուն շաբաթական առավելագույն ժամերը կարող է իրեն հարմար ձևով բաշխել սպասարկողների միջև։ Բոլոր սպասարկողների կողմից շաբաթական միասին աշխատած ժամերը ՉԵՆ կարող գերազանցել շահառուի առավելագույն շաբաթական ժամաքանակը։11

IHSS/WPCS ծրագրերի աշխատանքային շաբաթվա սահմանափակումների և ազատումների, ինչպես նաև դրանց դիմելու կարգի մասին մանրամասն տեղեկությունների համար կարող եք ուսումնասիրել DRC հրապարակումները, IHSS նոր կանոնները․ արտաժամյա աշխատանք և հարակից փոփոխություններ, IHSS և WPCS ծրագրերի շրջանակում սպասարկողների աշխատանքային շաբաթվա ազատումների վերջին փոփոխությունները, այցելեք՝ https://www.disabilityrightsca.org/resources/in-home-supportiveservice…։

Կարող եք այցելել նաև Կալիֆոռնիայի Առողջապահական ծառայությունների դեպարտամենտի Անձնական խնամքի ծառայությունների այլընտրանքային ծրագրի կայք հետևյալ հղումով․ https://www.dhcs.ca.gov/services/ltc/Pages/Personal-CareServices-Overt…։

Ազատումներ աշխատանքային շաբաթվա սահմանափակումներից IHSS/WPCS ծրագրերի շրջանակում

IHSS և WPCS ծրագրերից յուրաքանչյուրն ունի աշխատանքային շաբաթվա սահմանափակումներից ազատման համար դիմելու ընթացակարգ։ WPCS ծրագրի աշխատանքային շաբաթվա արտաժամյա աշխատանքից ազատումը IHSS ծրագրի աշխատանքային շաբաթվա սահմանափակումների ազատումից առանձին է։ Երկու ազատումն էլ IHSS/WPCS ծրագրերի սպասարկողին թույլ են տալիս IHSS և WPCS ծրագրերի ընդհանուր ժամերից աշխատել մինչև առավելագույնը 360 ժամ ամսական՝ չգերազանցելով շահառուի ամսական թույլատրված ժամերը։ Սպասարկողներին անհրաժեշտ է միայն մեկ ազատում՝ IHSS կամ WPCS ծրագրի արտաժամյա աշխատանքից ազատումը, որը պետք է հաստատվի ամսական մինչև 360 ժամ աշխատելու համար։ Նրանք երկու ազատումն ունենալու կարիք չունեն։ Սպասարկողները, որոնք «ազատվել են աշխատանքային շաբաթվա սահմանափակումից», աշխատանքային շաբաթվա ընթացքում կարող են աշխատել առավելագույնը մինչև 90 ժամ՝ չգերազանցելով ամսական 360 ժամը։

IHSS ծրագրի աշխատանքային շաբաթվա սահմանափակումներից ազատման մասին մանրամասն տեղեկությունների համար կարող եք ուսումնասիրել

DRC-ի «Սպասարկողների համար IHSS և WPCS ծրագրերի աշխատանքային շաբաթվա ազատումների վերջին փոփոխություններ» վերնագրով հրապարակումը հետևյալ հղումով՝ https://www.disabilityrightsca.org/publications/recentchanges-to-in-ho… կարող եք ստանալ նաև տեղեկություններ WPCS ծրագրի աշխատանքային շաբաթվա արտաժամյա աշխատանքի ազատման մասին՝ հետևյալ հղումով․ https://www.dhcs.ca.gov/services/ltc/Pages/Personal-CareServices-Overt…։

Ազատումներ աշխատանքային շաբաթվա սահմանափակումներից BUPS ծրագրերի շրջանակում

IHSS ծրագրի աշխատակիցները շահառուներին (SOC 2271A) և սպասարկողներին (SOC 2271) ուղարկում են նամակներ՝ սպասարկողի առավելագույն շաբաթական աշխատանքային ժամերի մասին տեղեկատվությամբ։ Եթե տարբեր սպասարկողներ ունեցող շահառուին անհրաժեշտ է օգտվել BUPS ծառայություններից, ապա մյուս հիմնական սպասարկողներից մեկի համար կարող է հաստատվել ժամանակավոր ազատում սպասարկողի աշխատանքային շաբաթվա սահմանափակումներից, որպեսզի վերջինս կարողանա նշված կարգով որպես փոխարինող սպասարկող աշխատել՝ չօգտագործելով BUPS սպասարկողին․

Մեկ սպասարկող → տարբեր շահառուներ

  • Շահառուն կարող է, առանց վարչաշրջանից «աշխատանքային շաբաթվա սահմանափակման» ժամանակավոր ազատման հաստատում պահանջելու, ժամեր հատկացնել մյուս սպասարկողին, եթե տվյալ սպասարկողն իր աշխատած ժամերի արդյունքում ստիպված չէ աշխատանքային շաբաթվա ընթացքում 66 ժամից ավելի աշխատել։12

Տարբեր սպասարկողներ → մեկ շահառու

  • Շահառուն կարող է, առանց վարչաշրջանից «աշխատանքային շաբաթվա սահմանափակման» ժամանակավոր ազատման հաստատում պահանջելու, ժամեր հատկացնել մյուս սպասարկողին, եթե տվյալ սպասարկողն իր աշխատած ժամերի արդյունքում ստիպված չէ շահառուի առավելագույն շաբաթական ժամերից ավելի աշխատել։13

Եթե շահառուն ընտրում է փոխարինող սպասարկողի, որը BUPS ծրագրում ընդգրկված չէ, փոխարինող սպասարկողն իրավունակ չէ ստանալու մեկ ժամվա $2.00 դիֆերենցիալ վարձավճարը։

BUPS ծրագրի շրջանակում աշխատանքային շաբաթվա սահմանափակումներից ազատումների համար դիմելու կարգը

Ընդհանուր առմամբ սպասարկողն առանց վարչաշրջանի հաստատման չի կարող աշխատանքային շաբաթվա ընթացքում շահառուի առավելագույն շաբաթական ժամերից ավելի ժամեր աշխատել։ Եթե աշխատանքային շաբաթվա սահմանափակումներից ժամանակավոր ազատում է անհրաժեշտ, շահառուները և սպասարկողները պետք է հնարավորինս շուտ կապվեն պետական մարմնի կամ վարչաշրջանի հետ։ Եթե վարչաշրջանի հետ կապվելու կամ նախապես դիմում ներկայացնելու անհնարինության պատճառով խախտում է արձանագրվել, սպասարկողը խախտումները վերացնելու համար պետք է կապվի վարչաշրջանի հետ։14

Ինչպես իմանալ ավելին ձեր իրավունքների մասին

Եթե ունեք հարց ձեր օրինական իրավունքների մասին.

  • Զանգահարեք DRC-ի ընդունարան 1-800-776-5746. հեռախոսահամարով։
  • Զանգահարեք DRC-ի Շահառուների իրավունքների պաշտպանության գրասենյակ (անգլ.՝ Clients’ Rights Advocacy, OCRA) հետևյալ հեռախոսահամարներով՝
    • Հյուսիսային Կալիֆոռնիա՝ 1-800-390-7032 (հեռատիպ՝ 877-669-6023)
    • Հարավային Կալիֆոռնիա՝ 1-866-833-6712 (հեռատիպ՝ 877-669-6023)

IHSS-ի ռեսուրսներ շահերի ինքնուրույն պաշտպանության համար

DRC-ի հրապարակումները IHSS-ի շահերի ինքնուրույն պաշտպանության վերաբերյալ՝
https://www.disabilityrightsca.org/publications/in-home-supportive-services-ihss

Տնային օժանդակող ծառայություններ (IHSS). ուղեցույց շահերի պաշտպանների համար՝
https://www.disabilityrightsca.org/publications/in-home-supportive-services-ihss-advocates-manual

  • 1. Բոլոր վարչաշրջաններին ուղղված նամակ (ACL) 22-65
  • 2. ACL 22-65
  • 3. Կանոնների և ընթացակարգերի ձեռնարկ (MPP) 30-701(s)(1)
  • 4. ACL 22-105
  • 5. ACL 22-65 & 16-01
  • 6. ACL 22-105
  • 7. ACL 22-105
  • 8. ACL 22-65
  • 9. Welfare and Institutions Code § 12300.4
  • 10. Welfare and Institutions Code §§ 12300.4, 12301.1
  • 11. ACL 16-01
  • 12. ACL 22-65
  • 13. ACL 22-65
  • 14. ACL 18-54