Ձեր իրավունքները։ Հաշմանդամություն ունեցող անձինք և իրավապահ մարմինները

Publications
8093.10

Ձեր իրավունքները։ Հաշմանդամություն ունեցող անձինք և իրավապահ մարմինները

Հաշմանդամություն ունեցող շատ անձինք վնասվում կամ սպանվում են ոստիկանության կողմից։ Disability Rights California -ն պայքարում է, որպեսզի դադարեցնի հաշմանդամություն ունեցող անձանց կապը ոստիկանության հետ և ընդլայնի ծառայությունները համայնքում, որոնք ապահովում են մարդկանց անվտանգությունը։

Հրաժարում պատասխանատվությունից: Այս հրապարակումը միայն իրավական տեղեկատվություն է և ձեր անհատական իրավիճակի վերաբերյալ իրավաբանական խորհրդատվություն չէ: Այն արդի է տեղադրման օրվա դրությամբ: Մենք փորձում ենք պարբերաբար թարմացնել մեր նյութերը։ Այնուամենայնիվ, օրենքները պարբերաբար փոփոխվում են։ Եթե ցանկանում եք համոզվել, որ օրենքը չի փոխվել, դիմեք DRC կամ մեկ այլ իրավաբանական գրասենյակ:

Հաշմանդամություն ունեցող շատ անձինք վնասվում կամ սպանվում են ոստիկանության կողմից։ Disability Rights California -ն պայքարում է, որպեսզի դադարեցնի հաշմանդամություն ունեցող անձանց կապը ոստիկանության հետ և ընդլայնի ծառայությունները համայնքում, որոնք ապահովում են մարդկանց անվտանգությունը։

Այս փաստաթղթում ասվում է, թե ինչ իրավունքներ ունեն հաշմանդամություն ունեցող անձինք, երբ գտնվում են ոստիկանությունում: Թեև ձեր իրավունքների մասին իմանալը կարող է ձեզ օգնել, դուք գիտեք, թե որն է լավագույնը ձեզ ապահով պահելու համար:

1.   Ո՞րոնք են իմ իրավունքները ոստիկանության հետ հաղորդակցվելու ժամանակ։

Ձեր հաշմանդամությունը կարող է դժվարեցնել ոստիկանության աշխատակցի հրամաններին հետևելը։ Օրինակ՝ այն անձինք, ովքեր ունեն խլություն կամ վատ լսողություն, չեն կարող լսել, թե ինչ է ասում աշխատակիցը։ Ֆիզիկական հաշմանդամություն ունեցող անձինք չեն կարող կատարել աշխատակցի գետնին պառկելու հրամանը: Աշխատակիցները սխալմամբ կարող են մտածել, որ գրգռումը, անհասկանալի արտասանված խոսքը կամ ցնցումները սպառնացող վարքագիծ են:

Ոստիկանությունից պահանջվում է հետևել  Հաշմանդամություն ունեցող ամերիկացիների մասին օրենքին (ADA, Americans with Disabilities Act)։ Սա նշանակում է, որ աշխատակիցները չեն կարող խտրականություն դնել հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ։1 Որպես հաշմանդամություն ունեցող անձ, դուք իրավունք ունեք խնդրել «ողջամիտ հարմարեցում» ոստիկանության հետ շփվելիս: Սա նշանակում է, որ դուք խնդրում եք ոստիկանությանը փոխել իրենց սովորական գործելու ձևը, որպեսզի ավելի արդար լինեն ձեր հանդեպ: Սրանք օրինակներն են, որոնք դուք կարող եք խնդրել ոստիկանությանը անել՝

  • Խոսել հանգիստ, հանդարտ ձևով,
  • Տրամադրել սարքեր և թարգմանչական ծառայություններ հաղորդակցմանը օգնելու համար,
  • Թույլատրել ինչ-որ մեկին անհանգստության պատճառով գրգռվել, փոխարենը մտածելու, որ սա նշանակում է, որ նա վատ բան է արել.
  • Օգտագործելպարզ բառեր բարդ բառերի փոխարեն,
  • Տրամադրել ավելի շատ ժամանակ աշխատակիցների հրամանները հասկանալու համար,
  • Հարցնել շարժունակության կարիք ունեցող անձին, թե որն է նրան տեղափոխելու լավագույն միջոցը, և զգուլշ լինել, որպեսզի չջարդվի նրա շարժական սարքը:

Աշխատակիցներին տեղեկացնելը, որ դուք հաշմանդամություն ունեք և կարիք ունեք ողջամիտ հարմարեցման, կարող է մեծացնել ձեր անվտանգ մնալու հնարավորությունները:

2.   Ո՞րոնք են իմ իրավունքները, եթե ես կանգնեցվում եմ ոստիկանության կողմից դպրոցում։

Ոստիկանության աշխատակիցները հաճախ ավելի արագ են արձագանքում փոքր միջադեպերին դպրոցում, քան ծնողները լամ ուսուցիչները։ Ցավոք սրտի, հաշմանդամություն ունեցող սևամորթ աշակերտները ավելի շատ հավանականություն ունեն կանգնեցվելու ոստիկանության կողմից դպրոցում, քան հաշմանդամություն ունեցող սպիտակները։ Այս ստուգումները կարող են վնասակար լինել։

Հաշմանդամություն ունեցող աշակերտներն ունեն ողջամիտ հարմարեցման իրավունք դպրոցում, ներառյալ ոստիկանության հետ։ Օրինակ՝ դպրոցի աշխատակազմից և ոստիկանությունից կարող է պահանջվել փոփոխություններ կատարել՝ օգնելու աշակերտին, եթե դա ներառված է աշակերտի անհատական կրթության պլանում (IEP, Individualized Education Plan) կամ 504 պլանում, կամ եթե նրանք գիտեն, որ աշակերտը հաշմանդամություն ունի: Սա կարող է ներառել՝

  • Նախքան աշակերտի հետ խոսելը զանգել նրա խնամակալին,
  • Աշակերտին կամ նրա իրերը խուզարկելուց առաջ համոզվել, որ աշակերտի խնամակալը ներկա է,
  • Հանդարտեցնել իրավիճակը նախքան ոստիկանությանը զանգահարելը և
  • Նախքան ոստիկանություն զանգահարելն աշակերտին համապատասխան բժշկական կամ հոգեկան առողջության խնամք տրամադրելը։

3.   Որո՞նք են իմ իրավունքները, եթե ինչ-որ մեկն իմ անունից ոստիկանություն է կանչում:

 Միշտ չէ, որ ոստիկանությունը լավագույնն է բժշկական կամ հոգեկան առողջության արտակարգ իրավիճակներին արձագանքելու համար: Խոսեք ձեր ընկերների, ընտանիքի կամ այլ մարդկանց հետ, ում վստահում եք, թե ինչպես կարող եք օգնել ինքներդ ձեզ, կամ թե ինչպես ուրիշները օգնեն ձեզ ճգնաժամի ժամանակ։ Այլ ընտրանքները ներառում են զանգահարել 988 կամ ճգնաժամի արձագանքման թիմին ձեր տարածաշրջանում։

 Եթե ինչ-որ մեկը ձեզ համար ոստիկանություն է կանչում արտակարգ իրավիճակի պատճառով, համոզվեք, որ այդ անձը տեղյակ է ձեր հաշմանդամության, դեղերի կամ ձեզ անհրաժեշտ հարմարեցումների մասին: Ասեք աշխատակիցներին, որ դուք սպառնալիք չեք նրանց համար և որ չեք դիմադրում։ Եթե դուք չեք կարողանում սա բացատրել աշխատակիցներին, ասեք ուրիշին դա անել ձեր փոխարեն։ Դուք կարող եք նաև կրել բժշկական զգուշացման թևնոց կամ կրել բժշկական զգուշացման քարտ, որը թույլ կտա աշխատակիցներին իմանալ, որ դուք հաշմանդամություն ունեք և կարիք ունեք հարմարեցման:

Ողջամիտ հարմարեցման օրենքները կիրառվում են նույնիսկ այն դեպքում, երբ դուք ձերբակալված եք։ Օրինակ՝ եթե ձեռնաշղթաները ձեզ ցավ են պատճառում, տեղեկացրեք աշխատակիցներին։ Ոստիկանությունից չի պահանջվում ձեռնաշղթաներ կապել ձեզ, և նրանք պետք է դիտարկեն այլ տարբերակներ, եթե ձեռնաշղթաները վատթարացնեն ձեր հաշմանդամությունը:

Ոստիկանության հետ հանդիպումից հետո դուք կարող եք պահանջել ոստիկանության զեկույցի պատճեն։ Հնարավորության դեպքում իմացեք սպաների անունները և կրծքանշանների համարները։

Հիշեք, դուք իրավունք ունեք լուռ մնալ և խնդրել, որպեսզի խոսեք իրավաբանի հետ։ Եթե հարցեր ունեք ոստիկանության կողմից ստուգման վերաբերյալ, զանգահարեք մեր ընդունման գիծ (800) 776-5746 կամ TTY (800) 719-5798: Այստեղ տեղեկատվություն է DRC-ի ավելորդ ուժի կիրառման մասին հայցադիմումի վերաբերյալ։

Հավելյալ ռեսուրսներ՝

  • 1. ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտի Քաղաքացիական իրավունքների բաժին Հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքների բաժին, հաճախ տրվող հարցեր հաշմանդամություն ունեցող ամերիկացիների մասին օրենքի և իրավապահ մարմինների մասին https://www.ada.gov/qanda_law.pdf