Հաղորդակցման օժանդակ միջոցների ստացում ձեր երեխայի դպրոցի միջոցով

Publications
#7150.10

Հաղորդակցման օժանդակ միջոցների ստացում ձեր երեխայի դպրոցի միջոցով

«Հաղորդակցման օժանդակ միջոցները» սարքեր կամ ծառայություններ են, որոնք կարող են օգնել հաշմանդամություն ունեցող անձին հաղորդակցվել:  Հաղորդակցման օժանդակ միջոցներին երբեմն անվանում են Augmentative and Alternative Communication (AAC) (լրացուցիչ և այլընտրանքային հաղորդակցման միջոցներ) կամ Special Adaptive Equipment (հատուկ ադապտիվ սարքեր):

Հրաժարում պատասխանատվությունից: Այս հրապարակումը միայն իրավական տեղեկատվություն է և ձեր անհատական իրավիճակի վերաբերյալ իրավաբանական խորհրդատվություն չէ: Այն արդի է տեղադրման օրվա դրությամբ: Մենք փորձում ենք պարբերաբար թարմացնել մեր նյութերը։ Այնուամենայնիվ, օրենքները պարբերաբար փոփոխվում են։ Եթե ցանկանում եք համոզվել, որ օրենքը չի փոխվել, դիմեք DRC կամ մեկ այլ իրավաբանական գրասենյակ:

1.  Որո՞նք են հաղորդակցման օժանդակ միջոցները:

«Հաղորդակցման օժանդակ միջոցները» սարքեր կամ ծառայություններ են, որոնք կարող են օգնել հաշմանդամություն ունեցող անձին հաղորդակցվել:  Հաղորդակցման օժանդակ միջոցներին երբեմն անվանում են Augmentative and Alternative Communication (AAC) (լրացուցիչ և այլընտրանքային հաղորդակցման միջոցներ) կամ Special Adaptive Equipment (հատուկ ադապտիվ սարքեր):  Հատուկ կրթության համակարգում դրանց հաճախ անվանում են Assistive Technology (AT) (օժանդակող տեխնոլոգիա): Այստեղ բերված է հաղորդակցման օժանդակ միջոցների մի քանի օրինակ.  

  • JAW-եր (աշխատանքի կատարում խոսքի միջոցով) և էկրանից կարդալու ծրագրերի այլ տեսակներ,
  • Dynavox և այլ Speech Generating Devices (SGDs) (խոսքախթանիչ սարքեր),
  • PEC-եր (նկարների փոխանակմամբ հաղորդակցման համակարգ) և նկարներով հաղորդակցման համակարգերի այլ ձևեր,
  • Տառատախտակներ կամ այբբենական տառատախտակներ,
  • Բրայլյան գրով գրված կամ մեծ տառերով տպած փաստաթղթեր,
  • Այնպիսի ծառայություններ, ինչպիսիք են սուրդո-թարգմանիչները կամ հաղորդակցում ապահովող գործընկերները: 

2.  Ես իրավունք ունե՞մ ստանալու հաղորդակցման օժանդակ միջոցներ իմ երեխայի համար նրա դպրոցի միջոցով:

Այո։ Եթե ձեր երեխան հաճախում է պետական դպրոց, հաղորդակցման օժանդակ միջոցները կարող են ներառվել դպրոցի կողմից երեխայի Individualized Education Program-ով (IEP) (անհատականացված կրթական ծրագիր) կամ հարմարանքների ծրագրով (504 Plan) (պլան 504) տրամադրվող ծառայություններում:   Օրինակ, եթե ձեր երեխան չի խոսում, միգուցե ցանկանաք խնդրել դպրոցական կրթության բաժնին գնահատում կատարել:  Կախված արդյունքներից՝ IEP-ի թիմը միգուցե որոշի, որ ձեր երեխային անհրաժեշտ է օժանդակող տեխնոլոգիա, օրինակ՝ համակարգչային հաղորդակցման սարք:  Դպրոցը նաև պատասխանատու է դասընթացներ տրամադրելու համար, որպեսզի ձեր երեխան կարողանա սարքն արդյունավետորեն օգտագործել:  Եթե ձեր երեխան հաճախում է մասնավոր դպրոց, դպրոցը պարտավոր է տրամադրել հաղորդակցման օժանդակ միջոցները որպես ողջամիտ հարմարանք, եթե ելնելով դպրոցի ընդհանուր բյուջեից՝ դրանք առանձնակի թանկ չեն:

3.  Ի՞նչ կարող եմ անել, եթե իմ երեխայի դպրոցն ինձ չի տրամադրում իմ երեխային անհրաժեշտ հաղորդակցման օժանդակ միջոցները:

Եթե ձեր երեխան հաճախում է պետական դպրոց, կարող եք պահանջել IEP-ի հանդիպում, որպեսզի խոսեք խնդրի մասին և փորձեք լուծել այդ հարցը ոչ պաշտոնական ձևով:  Եթե օժանդակող տեխոնոլագիան արդեն կազմում է ձեր երեխայի IEP-ի մասը, և դպրոցն այն չի տրամադրում, դուք իրավունք ունեք ներկայացնելու համապատասխանության բողոք:  Եթե օժանդակող տեխնոլոգիան դեռևս ընդգրկված չէ IEP-ում, սակայն դուք ցանկանում եք ունենալ այն, իսկ դպրոցը համաձայն չէ, կարող եք դիմել պատշաճ ընթացակարգով լսումներ անցկացնելու համար: 

Պետական դպրոցից հաղորդակցման օժանդակ միջոցներ ստանալու վերաբերյալ մանրամասն տեղեկատվության համար տե՛ս Disability Rights California-ի (Կալիֆորնիայի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության կազմակերպություն) «Օժանդակ տեխնոլոգիայի ստացում ձեր երեխայի դպրոցի միջոցով» տեղեկատվական թերթիկը, որը հասանելի է հետևյալ հղումով՝ https://www.disabilityrightsca.org/publications/obtaining-assistive-technology-through-your-childs-school

Պետական կամ մասնավոր դպրոցում արդյունավետ հաղորդակցման ձեր երեխայի իրավունքի վերաբերյալ մանրամասն տեղեկատվության համար տե՛ս Disability Rights California-ի (Կալիֆորնիայի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության կազմակերպություն) «Հաշմանդամություն ունեցող անձանց դեմ խտրականությունը պետական և մասնավոր դպրոցներում» տեղեկատվական թերթիկը, որը հասանելի է հետևյալ հղումով՝ https://www.disabilityrightsca.org/publications/disability-discrimination-in-public-and-private-schools

Disability Rights California-ն (Կալիֆորնիայի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության կազմակերպություն) այս տեղեկատվական թերթիկը պատրաստել է «Հաղորդակցման հաշմանդամությունների մատչելիության ցանց» ծրագրի շրջանակում:  Ծրագիրը նախատեսված է հաղորդակցման օժանդակ միջոցների օգտագործումը պաշտպանող առաջնորդների ցանց ստեղծելու, նրանց ուսուցանելու և ակտիվ աշխատանք ծավալելու նպատակով: Այն ֆինանսավորվում է «Ability Central» կազմակերպության դրամաշնորհով, որը նախկինում անվանվում էր «Disability Communications Fund» (Հաշմանդամության հաղորդակցման հիմնադրամ):  «Ability Central» կազմակերպությունն աջակցում է այն ծրագրերին և ընդունում է այն տեխնոլոգիաները, որոնք օգնում են հաշմանդամություն ունեցող կալիֆորնիացիների հաղորդակցման և մատչելիության կարիքների բավարարմանը: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար այցելեք՝ http://dcfund.us/