Common District Statements to Parents/Guardians and Possible Parent/Guardian Responses to Common District Statements

Common District Statements to Parents/Guardians and Possible Parent/Guardian Responses to Common District Statements
Դպրոցական շրջանները սովորական հայտարարություններ են անում, որոնք կարող են մերժել կամ հետաձգել ձեր երեխայի իրավունքը հատուկ կրթության և հարակից ծառայություններ ստանալու համար: Այս ռեսուրսը ունի ընդհանուր հայտարարություններ, որոնք դպրոցական շրջանները անում են ծնողներին/խնամակալներին: Եթե ձեր երեխայի դպրոցական շրջանն ասում է ձեզ այս սովորական հայտարարություններից մեկը, մենք տրամադրել ենք օրենքի համառոտ ամփոփում և հնարավոր պատասխան, որը դուք կարող եք ասել դպրոցական շրջանին:
1. Շրջանն ասում է. «Մենք չունենք բավականաչափ գումար, որպեսզի ֆինանսավորենք կամ բավականաչափ [որակավորված] անձնակազմ, որպեսզի առաջարկենք այդ ծառայությունը, օժանդակ տեխնոլոգիական սարքը կամ հարմարությունը»: ԿԱՄ «Մենք չուենք բավականաչափ գումար, որպեսզի ֆինանսավորենք այդ անձնակազմին»:
Բացատրություն. Կարող է ճշմարիտ լինել, որ Շրջանն ունի սահմանափակ բյուջե, ինչևէ, Շրջանից ամեն դեպքում պահանջվում է ձեր ուսանողին տրամադրել անվճար, համապատասխան հանրային կրթություն (FAPE, free appropriate public education):1 Եթե ձեր ուսանողն իր կրթությունից օգտվելու համար պահանջում է առանձնահատուկ ծառայություն, օժանդակ տեխնոլոգիական սարք կամ այլ հարմարություն, ապա Շրջանը պետք է տրամադրի դա որպես ձեր երեխայի FAPE-ի մաս:2 Ծախսը չի հանդիսանում վավեր պատճառ FAPE-ն մերժելու համար:3
Ձեր հնարավոր պատասխանները Շրջանին.
- Դուք կարող էիք ասել. «Իմ ուսանողը պահանջում է սա [ծառայություն, օժանդակ տեխնոլոգիական սարք կամ այլ հարմարություն], որպեսզի օգտվի իր կրթությունից: Ես հասկանում եմ, որ Բյուջեները կարող են սահմանափակ լինել, բայց նահանգային և դաշնային օրենքը պահանջում են, որ դպրոցական շրջանները տրամադրեն կրթական ծառայություններ` հիմնվելով ուսանողի կրթական կարիքների և ոչ ծախսի վրա»:4
- Դուք կարող էիք ասել. «IEP-ում (անհատական ուսուցման պլան) տեղ գտած ծառայությունները պետք է հիմնված լինեն իմ ուսանողի կարիքների վրա, որպեսզի նա կարողանա օգտվել և առաջընթաց գրանցել իր կրթությունում, այլ ոչ թե որքան այն արժե»:5
- Նաև կարող էիք ասել. «Որպես ծնող ես պետք է պաշտպանեմ իմ երեխայի կրթական կարիքները: Դպրոցական շրջանի պատասխանատվությունն է հայթայթել ֆինանսավորում, որպեսզի բավարարի այդ կարիքներին»:
Դպրոցական շրջանի պահանջի մասին, թե ինչպես կարելի է գնել սարքավորումներ ուսանողի IEP-ի համար տես DRC-ի SERR ձեռնարկը.
2. Շրջանն ասում է. «Հանրակրթութայն ուսուցիչը/հատուկ կրթության ուսուցիչը/գնահատում տրամադրողը/համապատասխան վարիչը չկարողացան այստեղ լինել այսօր» ԿԱՄ «Ես չունեմ այդ որոշումը կայացնելու լիազորություն»:
Բացատրություն. Դաշնային և նահանգային օրենքը պահանջում է, որ IEP-ի թիմը բաղկացած լինի`
- Երեխայի մեկ կամ մի քանի ծնողից, ծնողների կողմից ընտրված ներկայացուցչից կամ երկուսից:
- Առնվազն հանրակրթության մեկ ուսուցչից, եթե երեխան հանրակրթության միջավայրում է կամ կարող է լինել:
- Առնվազն հատուկ կրթության մեկ ուսուցչից կամ ծառայություն մատուցողից:
- Դպրոցական շրջանի ներկայացուցչից, ով. որակավորված է` տրամադրելու կամ վերահսկելու մասնագիտացված կրթության տրամադրումը, բանիմաց է ընդհանուր ուսումնական պլանից, և բանիմաց է շրջանի ռեսուրսների հարցում:
- Անհատը, ով կատարել է ուսանողի գնահատումները կամ որևէ մեկը, ով բանիմաց է օգտագործվող ընթացակարգի և արդյունքների հարցում, և որակավորված է մեկնաբանել արդյունքների մանկավարժական նշանակությունները:
- Ուսանողի գիտելիք կամ հատուկ փորձով այլ մարդիկ` ծնողի/խնամակալի կամ շրջանի հարցման համաձայն:
- Ուսանողը` ըստ համապատասխանության:6
IEP թիմի բոլոր անդամներից պահանջվում է հաճախել IEP-ի հանդիպմանը: Համապատասխան IEP ձևավորելու IEP թիմի կարողությունը կարող է խստորեն վտանգի տակ դրվել, եթե IEP-ի զարգացման համար խիստ անհրաժեշտ IEP թիմի անդամները բացակա են: Դաշնային և նահանգային օրենքը թույլատրում է ծնողին և շրջանին գրավոր համաձայնության գալ, որ IEP թիմի որևէ անդամ չպետք է հաճախի:7 Եթե IEP թիմի անդամի ուսումնական պլանի ոլորտը կամ հարակից ծառայությունները ձևափոխվում են, անդամը պետք է ներկայացնի գրավոր ներգրավվածություն IEP-ի մշակման համար` նախքան IEP-ի հանդիպումը:8 Դուք չպետք է համաձայնեք բացակայությանը:
Ձեր հնարավոր պատասխանները Շրջանին.
- Եթե բացակայության մասին ժամանակից շուտ գիտեք, ապա կարող եք կապ հաստատել ձեր շրջանի հատուկ կրթության վարիչին գրավոր կերպով (էլփոստով և ապա հետևել հեռախոսազանգի միջոցով) տեղեկացնելու նրանց, որ մտահոգ եք: Կարող եք ասել. «Ես մտահոգված եմ, որ IEP թիմի` իմ ուսանողի համար համապատասխան IEP մշակելու կարողությունը կարող է խստորեն վտանգվել, եթե [IEP թիմի անդամ]-ը ներկա չէ»:
- Դուք կարող եք ընտրել առաջ անցնել և անցկացնել IEP-ի հանդիպումը նրանց հետ, ովքեր ի վիճակի են հաճախել: Մի համաձայնեք IEP-ի որևէ մասի հետ, որը պահանջում է ներգրավվածություն IEP թիմի բացակա անդամից: Ավելի ուշ, կարող եք նորից գումարել ժողովը, երբ IEP թիմի բոլոր անդամները կարողանան հաճախել` IEP-ի մշակումն ավարտելու նպատակով:
- Հրաժարվեք շարունակել IEP-ի հանդիպումը, եթե զգում եք, որ IEP-ի համապատասխան մշակումը չէր կարող կատարվել` առանց IEP թիմի անդամի, ով բացակա է: Աշխատեք IEP թիմի հետ, որպեսզի նորից պլանավորեք IEP-ի ժողովն այն ժամանակահատվածի համար, երբ թիմի բոլոր պարտադիր անդամները կարողանան հաճախել:9
Ավելին իմանալու համար IEP թիմի անդամի հաճախելիության պահանջների մասին տես DRC-ի SERR ձեռնարկը.
3. Շրջանն ասում է. «Մենք առաջ ենք անցել և ստեղծել ենք նախնական IEP, որպեսզի ստորագրեք այն» ԿԱՄ «դուք պետք է ստորագրեք IEP-ն` նախքան կհեռանաք այս ժողովից»:
Բացատրություն. Կարևոր է հիշել, որ որպես ծնող/խնամակալ` դուք հանդիսանում եք IEP թիմի հավասար անդամ: Ոչինչ չպետք է որոշվի` առանց ձեր ներգրավվածության, և IEP թիմից պահանջվում է ամբողջական քննարկում ունենալ ձեր ուսանողի կարիքների վերաբերյալ: Եթե շրջանը ժողովին ցույց է տալիս «նախնական» IEP, կարիք չկա, որպեսզի ստորագրեք այն: Կարող եք օգտագործել «նախնական» տարբերակը որպես մեկնարկային կետ IEP-ի ժողովի քննարկմանը, սակայն ոչինչ չպետք է որոշվի առանց ձեր ներգրավվածության:10
Դուք չպետք է ստորագրեք IEP-ն IEP-ի ժողովի ընթացքում: Դուք գուցե ցանկանաք տուն տանել առաջարկված IEP-ի պատճենը, որպեսզի ավելի մանրամասնորեն ընթերցեք այն և քննարկեք ձեր զուգընկերոջ, գործընկերոջ կամ իրավապաշտպանի հետ: Առաջարկված փոփոխություններից ոչ մեկը չի կարող իրականացվել, քանի դեռ չեք համաձայնել IEP-ին: Ձեր ուսանողը իրավասու կմնա հատուկ կրթության ծառայությունների համար և կմնա իր ներկայիս տեղաբաշխման ներքո, մինչ դուք կորոշեք, թե արդյոք պետք է համաձայնել, մասամբ համաձայնել կամ ամբողջությամբ չհամաձայնել:11 Ինչևէ, եթե դուք չհամաձայնեք կամ խելամիտ ժամանակահատվածի ընթացքում դիմեք պատշաճ դատական ընթացակարգի, ապա շրջանը կարող է դիմել պատշաճ դատական ընթացակարգի: Զրուցեք IEP թիմի այլ անդամների հետ, թե որքան ժամանակ ձեզ հարկավոր կլինի` վերանայելու առաջարկված IEP-ն:
Ձեր հնարավոր պատասխանները Շրջանին.
- Եթե գիտեք, որ շրջանը պլանավորում է ստեղծել նախնական IEP ժամանակից շուտ, դուք պետք է հայցեք (գրավոր կերպով), որ շրջանն ուղարկի ձեզ իրենց նախնական տարբերակի պատճենն IEP ժողովից տաս օր առաջ, որպեսզի ժամանակ ունենաք վերանայելու նախնական փաստաթուղթը և պատրաստված ներկայանալու` քննարկելու շրջանի նախնական տարբերակի առաջարկությունները: Կարող էիք ասել. «Ես հասկանում, որ շրջանն ստեղծում է նախնական IEP` որպես մեր ժողովի նախապատրաստական աշխատանք»: Խնդրում եմ ինձ ուղարկել պատճենը մինչև [տաս օր առաջ], որպեսզի ես կարողանամ քննարկել շրջանի առաջարկությունները»:
- Եթե ժամանեք IEP-ի ժողովին, իսկ շրջանը ձեզ ներկայացնի նախնական տարբերակը, ապա կարող եք ասել. «Քանի որ ես չեմ կարողացել վերանայել այս նախնական տարբերակը ժամանակից շուտ, և քանի որ իմ ներգրավվածությունը որպես IEP թիմի անդամ պարտադիր է, եկեք որպես թիմ անցնենք նախնական տարբերակի յուրաքանչյուր առաջարկի վրայով: Ապա, մենք կարող ենք ներառել նախնական IEP-ի տարբերակի մասերը, որոնք բոլորս համաձայնում ենք, որ անհրաժեշտ են իմ ուսանողի համար IEP-ի տարբերակով, որն այսօր ենք գրում»:
- Նաև կարող էիք ասել. «Ես ուրախ եմ, որ այսօր կարողացանք գործակցային քննարկում ունենալ իմ երեխայի կրթական կարիքների վերաբերյալ: Նախքան ես կստորագրեմ IEP-ն, որն այսօր ենք մշակել, ես կցանկանայի, որ ինձ տրամադրեին պատճենը, որը կարող եմ տուն տանել և վերանայել»:
IEP-ները ստորագրելու մասին մանրամասների համար տես DRC-ի SERR ձեռնարկը.
IEP-ի ժողովի ժամանակ ծնողի/խնամակալի դերի մասին ավելին իմանալու համար տես DRC-ի SERR ձեռնարկը.
4. Շրջանն ասում է. «Մեզ հարկավոր չէ, որ դա գրենք IEP-ում, այլ մենք պարզապես կհիշեցնենք ուսուցիչներին այդ հարմարության կամ ծառայության մասին»:
Բացատրություն. Ուսանողին տրամադրվելիք հատուկ կրթության և հարակից ծառայությունների ողջ հայտարարությունը պետք է ներառվի IEP-ում:12 Եթե որևէ ծառայություն կամ հարմարություն գրված չէ IEP-ի ամենավերջին տարբերակում, ապա այդ ծառայությունը կամ հարմարությունը օրենքով պարտադիր չէ իրականացնել: Նույնիսկ եթե շրջանի մտադրությունները բարի են, ապա գրի չառնված ծառայությունները կարող են հեշտությամբ մոռացվել կամ սխալ փոխանցվել ուսուցիչներին, որոնց հանձնարարված է IEP-ի իրականացումը: Եթե շրջանը հրաժարվում է գրի առնել համաձայնեցված ծառայությունը կամ հարմարությունը, ապա կարող եք ինքներդ գրել տվյալ ծառայության նկարագրությունը և խնդրել, որ այն կցվի IEP-ին` նախքան դուք կստորագրեք այն:
Ձեր հնարավոր պատասխանները Շրջանին.
- Դուք կարող էիք ասել. «Ես ուրախ եմ, որ մենք կարող ենք համաձայնել որպես թիմ, որ այս ծառայությունը/հարմարությունը/նպատակը պետք է ներառվի իմ ուսանողի IEP-ում: Ես կցանկանայի առաջ անցնել և գրել այն IEP-ում` ապահովելու, որ մենք չենք մոռացել իրականացնել այս ծառայությունը»:
- Դուք կարող էիք ասել. «Ես մտահոգված եմ, որ եթե ծառայությունը գրի առնված չէ, ապա շրջանից չի պահանջվի դրա իրականացումը: Ես խնդրում եմ ձեզ, որպեսզի այն գրի առնեք: Եթե դուք չգրեք այդ ծառայությունը IEP-ում, ես ինքս կգրեմ ծառայության նկարագրությունը ժողովից հետո և կպնդեմ, որ այն կցվի»:
- Դուք կարող էիք ասել. «Այս IEP-ն հիմնված է իմ ուսանողի յուրօրինակ կարիքների վրա, և ես կարծում եմ, որ նա այս ծառայության կարիքն ունի: Եթե դուք չունեք ցանկություն այս ծառայությունն IEP-ում ներառելու համար, ապա ինձ հարկավոր կլինի, որպեսզի գրավոր նշեք դրա պատճառները»:
IEP-ում ծառայություններին առնչվող պարտադիր տեղեկատվության մասին ավելին իմանալու համար տես DRC-ի SERR ձեռնարկը.
5. Շրջանն ասում է. «Ձեր երեխան չի ձախողում/կատարել է ստանդարտ թեստի համարժեք մակարդակ, որպեսզի չորակավորվի հատուկ կրթության ծառայությունների համար» ԿԱՄ «Ձեր սպասելիքները ձեր երեխայից չափազանց բարձր են, ձեզ հարկավոր են ավելի իրատեսական սպասելիքներ իրենց առաջընթացի համար»:
Բացատրություն. Ստանդարտ թեստային միավորները և գնահատականները չեն որոշում, թե արդյոք ուսանողը կարող է պահանջել հատուկ կրթություն կամ առնչվող ծառայություններ:13IDEA չի պահանջում փորձ և այլ ծրագրերի ձախողում` նախքան գնահատելն այն երեխային, ով ենթադրվում է, որ հատուկ կրթության և առնչվող ծառայությունների կարիք ունի: Ավելին, երեխայի հաշմանդամությունը կարող է առաջացնել խնդիրներ ուսումից դուրս ոլորտներում (օրինակ` շարժունակություն, արտահայտիչ լեզու, սոցիալական հմտություններ կամ ինքնօգնության հմտություններ), որոնք կարող են ազդել ուսանողի` իր կրթությունից օգտվելու կարողության վրա: Նորից անդրադարձեք այն թեմային, թե ինչու է ձեր երեխային հարկավոր այն, ինչ դուք խնդրում եք:
IDEA ոչ միայն պահանջում է, որ ուսանողն օգտվի կրթությունից, այլ որ ունենա նշանակալի հասանելիություն իր կրթությանը:14Սա նշանակում է, որ ուսանողը համապատասխանաբար մարտահրավերի է ենթարկվում իր IEP-ում սահմանված նպատակների կողմից, և նրանք ի վիճակի են կատարել նշանակալի առաջընթաց այս նպատակներին հասնելու համար:15 Ունենալով բարձր, սակայն հասանելի սպասելիքներ ձեր ուսանողի համար` հավանաբար բարենպաստ կլինի իրենց ուսուցման և կրթական աճի համար:
Ձեր հնարավոր պատասխանները Շրջանին.
- Դուք կարող էիք ասել. «IDEA ապահովում է, որ իմ ուսանողն ունենա գնահատման իրավունք ենթադրյալ հաշմանդամության բոլոր ոլորտներում: Ես կասկածում եմ, որ իմ ուսանողը կարող է ունենալ հաշմանդամություն և, որը կարող է դասակարգվել այս իրավասության կատեգորիաներով և»: (Տես DRC-ի SERR ձեռնարկը հաշմանդամության կատեգորիաների համար, որոնք համապատասխանում են հատուկ կրթությանը:)
- Դուք կարող էիք ասել. «Քանի որ մենք նպատակներ ենք սահմանում իմ ուսանողի համար, եկեք հավաստիանանք, որ նպատակները անհատականացված են և վերաբերում են իրենց ներուժին: Մենք պետք է հավաստիանանք, որ նպատակները մարտահրավեր նետող են և խելամտորեն հաշվարկված են` հնարավորություն ընձեռելով երեխային առաջընթաց ապահովել` հաշվի առնելով երեխայի հանգամանքները»:16
- Եթե դուք չեք համաձայնում դպորցական շրջանի գնահատման արդյունքների կամ գնահատման մեթոդի հետ, ապա կարող եք խնդրել շրջանին վճարել անկախ կրթական գնահատման (IEE, independent educational evaluation) համար:17 Դուք պետք է ձեր հարցումը գրավոր ուղարկեք ձեր ուսանողի ծրագրի մասնագետին և ուղարկեք պատճենը շրջանի հատուկ կրթության հարցերով տնօրենին: Կարևոր է, որ դուք նշեք ձեր հարցումը` որպես դպրոցական շրջանի կողմից կատարված գնահատման անհամաձայնություն:
IEE խնդրելու մասին մանրամասների համար տես DRC-ի SERR ձեռնարկը և DRC-ի IEE-ի հրապարկումը.
Endrew F.-ի հարցով դատարանի որոշման մասին մանրամասն տեղեկությունների համար տես DRC-ի SERR ձեռնարկը.
IEP-ի նպատակների մշակման մասին ավելին իմանալու համար տես DRC-ի SERR ձեռնարկը.
6. Շրջանն ասում է. «Մենք չենք կարծում, որ ձեր երեխան կօգտվի այդ ծառայությունից/օժանդակ տեխնոլոգիական սարքից/հարմարությունից»:
Բացատրություն. Ցանկացած պատճառով, լինի դա բյուջետին առնչվող մտահոգություններ, թե ուսուցիչների վերապատրաստման պակաս, շրջանը կարող է հանդես գալ որևէ հատուկ ծառայության, օժանդակ տեխնոլոգիական սարքի կամ հարմարության դեմ, որը դուք կցանկանայիք, որ գրվեր IEP-ում: Ինչևէ, միակ բանը, որն էական է (և ինչին աջակցում է օրենքը) այն է, որ ձեր ուսանողը հայցվող ծառայության, օժանդակ տեխնոլոգիական սարքի կամ հարմարության կարիք ունի, որպեսզի օգտվի իր կրթությունից:18Եթե շրջանը պնդում է, որ ձեր ուսանողը չի օգտվի այդ ծառայությունից, հարմարությունից կամ աջակցությունից, խնդրեք նրան նկարագրել այն հատուկ պատճառները, որոնց համար նրանք այդպես են կարծում: Եթե իսկապես այդպես է, որ ձեր ուսանողը չի օգտվի այդ ծառայությունից, հարմարությունից, աջակցությունից, ապա խնդրեք նրանց, թե ինչ այլընտրանքներ կարող են առաջարկել և համագործակցային քննարկում ունեցեք ձեր ուսանողի տարբերակների շուրջ: Եթե պատճառը որևէ առնչություն չունի ձեր ուսանողի հետ (բյուջե, վերապատրաստում), ապա հիշեցրեք շրջանին, որ սրանք ծառայությունը մերժելու համար բավականաչափ պատճառներ չեն օրենքի շրջանականերում:
Ձեր հնարավոր պատասխանները Շրջանին.
- Դուք կարող էիք ասել. «Որո՞նք են ձեր պատճառները, որ եզրակացրել եք, որ իմ ուսանողը դրա կարիքը չունի : Ես կցանկանայի վերանայել թղթաբանությունը կամ գնահատումները, որոնք աջակցում են ձեր որոշմանը»:
- Նաև կարող էիք ասել. «Ես գնահատում եմ ձեր ներգրավվածությունը. արդյոք կարո՞ղ ենք խոսել այլընտրանքային ծառայությունների մասին, որոնք օգնում են իրականացնել այս նպատակը»:
- Նաև կարող էիք ասել. «Ես գնահատում եմ ձեր ներգրավվածությունը, բայց դա իմ ուսանողի հետ որևէ կապ չունեցող պատճառ է: Իսկ ի՞նչ կասեք, եթե մենք սա գրենք որպես փորձնական տարբերակ, որպեսզի տեսնենք, թե արդյոք այն աշխատում է իմ ուսանողի համար»:
- Օժանդակ տեխնոլոգիական սարքերի համար դուք կարող եք ասել. «Արդյոք իմ ուսանողը ստացե՞լ է որևէ վերապատրաստում, որպեսզի կարողանա օգտագործել օժանդակ տեխնոլոգիական սարք: Արդյոք ուսուցիչները, օգնականները կամ այլ մատակարարները ստացե՞լ են վերապատրաստում, թե ինչպես պետք է օգտագործեն այս սարքն իմ երեխայի հետ»:
- Եթե դուք չեք համաձայնում դպորցական շրջանի գնահատման արդյունքների կամ գնահատման մեթոդի հետ, ապա կարող եք խնդրել շրջանին վճարել անկախ կրթական գնահատման (IEE, independent educational evaluation) համար:19 Դուք պետք է ձեր հարցումը գրավոր ուղարկեք ձեր ուսանողի ծրագրի մասնագետին և ուղարկեք պատճենը շրջանի հատուկ կրթության հարցերով տնօրենին: Կարևոր է, որ դուք նշեք ձեր հարցումը` որպես դպրոցական շրջանի կողմից կատարված գնահատման անհամաձայնություն:
IEE խնդրելու մասին մանրամասների համար տես DRC-ի SERR ձեռնարկը և DRC-ի IEE-ի հրապարկումը.
Օժանդակ տեխնոլոգիական սարքի մասին մանրամասների համար տես DRC-ի SERR ձեռնարկը.
Հրաժարում պատասխանատվությունից: Այս հրապարակումը միայն իրավական տեղեկատվություն է և ձեր անհատական իրավիճակի վերաբերյալ իրավաբանական խորհրդատվություն չէ: Այն արդի է տեղադրման օրվա դրությամբ: Մենք փորձում ենք պարբերաբար թարմացնել մեր նյութերը։ Այնուամենայնիվ, օրենքները պարբերաբար փոփոխվում են։ Եթե ցանկանում եք համոզվել, որ օրենքը չի փոխվել, դիմեք DRC կամ մեկ այլ իրավաբանական գրասենյակ:
- 1. 34 C.F.R. (Դաշնային կանոնակարգերի օրենսգիրք) բաժին 300.101(a):
- 2. 20 U.S.C. (ԱՄՆ-ի օրենսգիրք) բաժին 1401(9), Դաշնային կանոնակարգերի օրենսգիրք, 34-րդ բաժին (34 C.F.R.) բաժիններ 104.33(c)(1) և 300.105:
- 3. Կալիֆոռնիայի Կրթության մասին օրենսգրքի բաժին 56505(i):
- 4. Կալիֆոռնիայի Կրթության մասին օրենսգրքի բաժին 56505(i), Դաշնային կանոնակարգերի օրենսգիրք, 34-րդ բաժին (34 C.F.R. բաժին 300.103(c):
- 5. 20 U.S.C. բաժին 1414 (d)(3)(A).
- 6. 34 C.F.R. բաժին 300.321(a), Կալիֆոռնիայի Կրթության մասին օրենսգրքի բաժիններ 56341(b) և (e).
- 7. 20 U.S.C. բաժին 1414 (d)(1)(c).
- 8. 34 C.F.R. բաժիններ 300.321(e)(1) և (2), Կալիֆոռնիայի Կրթության մասին օրենսգրքի բաժիններ 56341(f) և (g).
- 9. 34 C.F.R. բաժին 300.322, Կալիֆոռնիայի Կրթության մասին օրենսգրքի բաժին 56341.5.
- 10. 34 C.F.R. բաժին 300.322.
- 11. Կալիֆոռնիայի Կրթության մասին օրենսգրքի բաժին 56346.
- 12. 20 U.S.C. բաժին 1414 (d)(1)(A)(i)(IV).
- 13. 34 C.F.R. բաժիններ 300.304(b)(2) և 300.304(c)(2).
- 14. 20 U.S.C. բաժին 1414 (d)(1)(A)(i)(II)(aa).
- 15. Տես Endrew F.-ն ընդդեմ Դուգլաս վարչաշրջանի Դպրոցական շրջան 137 S. վճռաբեկ 988 (2017):
- 16. Endrew F., 137 S. վճռաբեկ և 999:
- 17. Կալիֆոռնիայի Կրթության մասին օրենսգրքի բաժին 56329(b).
- 18. 20 ԱՄՆ-ի օրենսգիրք բաժին 1414 (d)(3)(A).
- 19. Կալիֆոռնիայի Կրթության մասին օրենսգրքի բաժին 56329(b).
Click links below for a downloadable version.
Haga clic en enlaces a continuación para una versión completa descargable.
다운로드 가능한 전체 버전은 아래 링크를 클릭 하십시오.
点击下面的链接查看完整的可下载版本。
Nhấp vào liên kết dưới đây để có phiên bản tải về đầy đủ.
សូមចុចខាងក្រោមដើម្បីទទួលបានកំណែពេញលេញ។
Нажмите на ссылку ниже для полной загружаемой версии.
Mag-click sa ibaba para sa isang buong nada-download na bersyon.
Nyem Hauv qab rau ib daim ntawv uas muaj downloadable puv nkaus.
Սեղմեք ներքեւում, ամբողջական բեռնվող տարբերակի համար
انقر أدناه للحصول على نسخة كاملة قابلة للتنزيل
ダウンロード可能なバージョンについては、以下のリンクをクリックしてください。
نسخه کامل دانلود زیر کلیک کنید.