CalFresh-ի ավելացում

CalFresh-ի ավելացում
Coronavirus-ի պատճառով CalFresh ծրագրի ընթացիկ թարմացումները:
Հրաժարում պատասխանատվությունից: Այս հրապարակումը միայն իրավական տեղեկատվություն է և ձեր անհատական իրավիճակի վերաբերյալ իրավաբանական խորհրդատվություն չէ: Այն արդի է տեղադրման օրվա դրությամբ: Մենք փորձում ենք պարբերաբար թարմացնել մեր նյութերը։ Այնուամենայնիվ, օրենքները պարբերաբար փոփոխվում են։ Եթե ցանկանում եք համոզվել, որ օրենքը չի փոխվել, դիմեք DRC կամ մեկ այլ իրավաբանական գրասենյակ:
Ի՞նչ տեղի կունենա։
Եթե CalFresh եք ստանում, Դուք կստանաք լրացուցիչ գումար։ Սա արտակարգ իրավիճակում տրամադրվող հատկացում (EA, Emergency Allotment) է, որն ուղարկվում է Ձեր էլեկտրոնային նպաստի փոխանցման (EBT, Electronic Benefit Transfer) քարտին։
Ե՞րբ:
Մարդիկ կարող են ստանալ 2 EA։ Եթե մարտ ամսին Ձեր ընտանիքը ստացել է CalFresh, մյուսը կստանաք ապրիլի 11-ին։ Եթե Ձեր ընտանիքը ստացել է CalFresh ապրիլին, մյուսը կստանաք մայիսի 10-ին։
Ինչո՞ւ է սա տեղի ունենում։
2020 թվականի մարտի 18-ին «Ընտանիքներն առաջին հերթին» օրենքը մտավ ուժի մեջ՝ COVID-19-ի վարակի պատճառով։
Որքա՞ն։
Ամեն ընտանիքի համար գումարը տարբեր է։ Այն կարող է ամեն ամիս փոխվել։ Ենթադրվում է, որ EA-ը ամեն ընտանիքին կտրամադրի ամենաշատ թույլատրելի գումարը։
Հանեք Ձեր ընտանիքի CalFresh-ի նպաստի գումարն այն նպաստի գումարից, որն անձը կարող է ստանալ։ Դա այն գումարն է, որը կստանաք։
Օրինակ՝ Եթե մարտ և ապրիլ ամիսներին Դուք՝ 1 անձից բաղկացած ընտանիքը, պետք է ստանայիք 100 դոլար CalFresh-ից։ 1 անձից բաղկացած ընտանիքն ամենաշատը կարող է ստանալ 194 դոլար։ Այժմ կստանաք 94 դոլարի EA ապրիլի 11-ին և 94 դոլարի EA մայիսի 10-ին։ Սա Ձեր նպաստը կհասցնի 194 դոլարի։
Ինչպե՞ս է սա տեղի ունենում։
Եթե CalFresh եք ստանում, կարիք չկա որևէ բան անել։ Նպաստը փոխանցվելու է Ձեր EBT-ի հաշվին։
Եթե CalFresh-ին դիմելու կարիք ունեք, արեք դա հնարավորինս շուտ։ Այս կերպ կարող եք ստանալ հաջորդ ամսվա լրացուցիչ գումարը։
Վարչաշրջանները գիտե՞ն, թե ինչ անել։
Կալիֆոռնիայի Սոցիալական ծառայությունների վարչությունը (CDSS, California Department of Social Services) կհրապարակի Բոլոր վարչաշրջանների բարեկեցության տնօրենների նամակն այստեղ՝
https://www.cdss.ca.gov/inforesources/letters-regulations/lettersand-notices/county-letters/2020
Հարցեր և պատասխաններ
Հ. Այս օգնությունը միայն այն ընտանիքների համար է, որոնք արդեն չեն ստանում CalFresh-ի նպաստ։ Արդյոք նպաստների զգալի մասից օգտվող ընտանիքները կստանա՞ն որևէ նպաստ։
Պ. Ոչ։ Կալիֆորնիան փորձել է սա անել, բայց դա դեռ տեղի չի ունենում։
Հ. CalFresh-ի դիմորդները ստանում են EA, եթե նպաստների համար դեռ չեն հաստատվել։
Պ. Ոչ։ Միայն մարտ և ապրիլ ամիսներին CalFresh-ի նպաստ ստանալու համար հաստատված ընտանիքը կստանա EA։
Հ. Արդյոք EA-ի նպաստը հիմնված կլինի՞, թե քանի հոգի են ընդգրկված CalFresh-ի դիմորդի ընտանիքում, նույնիսկ եթե որոշներն իրավասու չեն CalFresh-ի համար։
Պ. Ոչ։ Միայն CalFresh-ի նպաստին իրավասու ընտանիքի անդամներն են հաշվվում EA-ը սահմանելիս։
Հ. Կալիֆոռնիայի սննդի աջակցության ծրագրից օգտվողները (CFAP, California Food Assistance Program) ստանալու՞ են EA։
Պ. Այո, նրանք կստանան EA-ի վճարում նահանգային ֆինանսական աղբյուրներով։
Հ. Արդյոք Լրացուցիչ ապահովության եկամուտ (SSI, Supplemental Security Income) ստացողները, ովքեր ստանում են Լրացուցիչ սննդի նպաստներ (SNB, Supplemental Nutrition Benefits) կամ Ժամանակավոր սննդի նպաստ (TNB, Temporary Nutrition Benefit) ստանալու՞ են EA։
Պ. Միայն SSI ստացողները, ովքեր ստանում են CalFresh և SNB, ստանալու են EA։ Պատճառն այն է, որ TNB և SSI նպաստներ ստացողները չեն կարող օգտվել CalFresh-ից։
COVID-19-ի համավարակով պայմանավորված շահերի պաշտպանության վերաբերյալ մանարամասներն այստեղ՝
California Association of Food Banks (Կալիֆոռնիայի սննդի բանկերի ասոցիացիա)` www.cafoodbanks.org կամ կապվեք՝ Andrew Cheyne-ի հետ andrew@cafoodbanks.org հասցեով կամ Becky Gershon-ի հետ becky@cafoodbanks.org հասցեով
California Food Policy Advocates (Կալիֆոռնիայի սննդի քաղաքականության փաստաբաններ)՝ www.cfpa.net կամ կապվեք՝ Jared Call-ի հետ jared@cfpa.net հասցեով
County Welfare Directors Association of California (Կալիֆոռնիայի վարչաշրջանի բարեկեցության տնօրենների ասոցիացիա)՝ www.cwda.org կամ կապվեք՝ Cathy Senderling-McDonald-ի հետ csend@cwda.org հասցեով
Western Center on Law and Poverty’s Pandemic Advocacy՝ (Իրավագիտության արևմտյան կենտրոն և աղքատների համավարակային հարցերով շահերի պաշտպանություն) www.wclp.org, կամ կապվեք Jessica Bartholow-ի հետ jbartholow@wclp.orgհասցեով