Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժում. ինչպես է ձեզ նշանակվում բուժումը

Publications
#7174.10

Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժում. ինչպես է ձեզ նշանակվում բուժումը

Այս հրապարակումը տեղեկաթերթ է, որում խոսվում է այն մասին, թե ինչպես է նշանակվում Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժումը:

Հրաժարում պատասխանատվությունից: Այս հրապարակումը միայն իրավական տեղեկատվություն է և ձեր անհատական իրավիճակի վերաբերյալ իրավաբանական խորհրդատվություն չէ: Այն արդի է տեղադրման օրվա դրությամբ: Մենք փորձում ենք պարբերաբար թարմացնել մեր նյութերը։ Այնուամենայնիվ, օրենքները պարբերաբար փոփոխվում են։ Եթե ցանկանում եք համոզվել, որ օրենքը չի փոխվել, դիմեք DRC կամ մեկ այլ իրավաբանական գրասենյակ:

 

Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժումը (անգլ. Assisted Outpatient Treatment, AOT) դատարանի վճռով նշանակվող ամբուլատոր բուժում է՝ նախատեսված հոգեկան առողջության խնդիրներով պայմանավորված հաշմանդամություն ունեցող մարդկանց համար։

Այս հրապարակումը տեղեկաթերթ է, որում խոսվում է այն մասին, թե ինչպես է նշանակվում Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժումը:

Դուք ունեք փաստաբանի ծառայություններից օգտվելու իրավունք, եթե վարչաշրջանը խնդրել է դատարանին՝ ձեզ Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժում նշանակել: Եթե ցանկանում եք դատապաշտպան ունենալ, սակայն բավարար գումար չունեք, դատավորին խնդրեք ձեզ հանրային պաշտպան հատկացնել:

Ահա այն քայլերը, որոնցով դատավորը ձեզ Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժում է նշանակում.

1.   Վարչաշրջանը խնդրում է դատավորին ձեզ Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժում նաշանակել:1

  • Դա կոչվում է խնդրագիր:
  • Վարչաշրջանը չի կարող պարզապես դիմել նահանգի ցանկացած դատավորի՝ ձեզ տվյալ բուժումը նշանակելու համար: Այն պետք է դիմի այն վարչաշրջանի Վերադաս դատարանին, որտեղ դուք գտնվում եք կամ որտեղ նրանց կարծիքով դուք կարող եք գտնվել, քանի որ պատճառ ունեն այդպես կարծելու:

2.   Ձեր մտերիմ անձը նույնպես կարող է դիմել վարչաշրջանին՝ ներկայացնելու ձեզ Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժում նշանակելու խնդրագիր, սակայն դա չի կարող անել ուղղակի ցանկացած անձ:2

  • Երբ ձեր մտերիմ անձը դիմում է վարչաշրջանին, որպեսզի վերջինս խնդրի դատարանին ձեզ Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժում նշանակել, դա չի համարվում խնդրագիր: Դա խնդրագիր է միայն այն դեպքում, երբ վարչաշրջանը խնդրում է դատարանին ձեզ Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժում նշանակել:
  • Միայն հետևյալ անձինք կարող են դիմել վարչաշրջանին՝ ներկայացնելու խնդրագիր ձեզ Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժում նշանակելու վերաբերյալ.3
    • Անձը 18 տարեկան կամ ավելի բարձր տարիքի է և ապրում է ձեզ հետ:
    • Անձը ձեր ծնողն է, ամուսինը, երկվորյակ զույգը կամ երեխան, և նա 18 տարեկան կամ ավելի բարձր տարիքի է:
    • Անձը պետական կամ մասնավոր գործակալության, բուժհաստատության, բարեգործական կազմակերպության կամ բժշկական խնամք ապահովող լիցենզավորված այն հաստատության տնօրենն է, որտեղ դուք ապրում և ստանում եք հոգեկան առողջության պահպանման ծառայությունները:
    • Անձն այն հիվանդանոցի տնօրենն է, որտեղ դուք տվյալ պահին պառկած եք:
    • Անձը ձեզ տրամադրում է հոգեկան առողջության բուժման ծառայություններ կամ վերահսկում է ձեր հոգեկան առողջության բուժումը:4 Ձեր հոգեկան առողջության բուժումը վերահսկող անձ կարող է լինել նա, ով ձեր հոգեկան առողջության վերականգնման բուժհաստատության վերահսկիչն է: Անձը պետք է ունենա հոգեկան առողջության բուժման ծառայություններ մատուցելու լիցենզիա:
    • Անձը ոստիկանության աշխատակից է, վաղաժամկետ պայմանական ազատման կամ պայմանական ազատման մեջ գտնվող կալանավորների վերահսկիչ է: Ոստիկանության ցանկացած աշխատակից, վաղաժամկետ պայմանական ազատման կամ պայմանական ազատման մեջ գտնվող կալանավորների ցանկացած վերահսկիչ չի կարող դիմել վարչաշրջանին ձեզ Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժում նշանակելու խնդրագիր ներկայացնելու համար: Աշխատակիցը պետք է կցված լինի ձեզ:
    • Վերադաս դատարանի դատավորն այն դեպքում, եթե դուք կազմում եք դատարանի մասը:

3.   Երբ որևէ մեկը դիմում է վարչաշրջանին ձեզ Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժում նշանակելու վերաբերյալ խնդրագիր ներկայացնելու համար, վարչաշրջանը պետք է հետաքննություն կատարի՝ տեսնելու, թե իրոք պետք է խնդրագիր ներկայացնել ձեզ Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժում նշանակելու վերաբերյալ:5

  • Առանց ուսումնասիրելու, թե արդյոք պետք է ձեզ Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժում նշանակելու խնդրագիր ներկայացնել, վարչաշրջանը չի կարող անտեսել տվյալ անձի կողմից ձեզ համար խնդրագիր ներկայացնելու դիմումը:
  • Հնարավոր է, որ ձեզ հետազոտի հոգեկան առողջության վերականգնման լիցենզավորված մասնագետը: Սակայն հնարավոր է, որ ձեզ չհետազոտեն, եթե վարչաշրջանը կարծի, որ ձեզ չպետք է նշանակվի Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժում:
  • Նախքան ձեզ Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժում նշանակելու մասին խնդրագիր ներկայացնելը վարչաշրջանը պետք է փորձի ձեզ համար հոգեկան առողջության պահպանման լիցենզավորված մասնագետի կողմից հետազոտություն կազմակերպել:6 Եթե հոգեկան առողջության պահպանման լիցենզավորված մասնագետին թույլ չտաք ձեզ հետազոտել, վարչաշրջանը, այնուամենայնիվ, կարող է ձեզ Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժում նշանակելու խնդրագիր ներկայացնել: Դա կարող է տեղի ունենալ այն դեպքում, եթե մասնագետը կարողացած լիներ հետազոտել ձեզ և փորձել է հետազոտել ձեզ, սակայն դուք թույլ չեք տվել նրան դա անել:7
  • Հետազոտությունից հետո ձեզ Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժում նշանակելու խնդրագիր ներկայացնելու համար վարչաշրջանը չի կարող սպասել 10 օրից ավելի:8 Եթե թույլ չեք տվել մասնագետին հետազոտել ձեզ, ապա ձեզ Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժում նշանակելու խնդրագիր ներկայացնելու համար վարչաշրջանը չի կարող սպասել 10 օրից ավելի:9

4.   Վարչաշրջանը կարող է ձեզ Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժում նշանակելու խնդրագիր ներկայացնել միայն այն դեպքում, եթե լինի պատճառ՝ կարծելու, որ հավանական է, որ դուք ըստ օրենքի համապատասխանեք Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժում ստանալուն:10

  • Ըստ օրենքի Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժմանը համապատասխանելու մասին տեղեկությունների համար կարող եք կարդալ «Ում կարող է Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժում նշանակվել» հրապարակումը:
  • Միայն այն, որ վարչաշրջանը կարծում է, որ դուք համապատասխանում եք Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժում ստանալուն և ձեզ Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժում նշանակելու խնդրագիր է ներկայացնում, չի նշանակում, որ վարչաշրջանը ճիշտ է, կամ որ դատարանը համաձայն կլինի նրանց հետ:

5.   Եթե վարչաշրջանը ձեզ Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժում նշանակելու խնդրագիր է ներկայացնում, դուք ունեք փաստաբանի ծառայություններից օգտվելու իրավունք:11

  • Եթե ցանկանում եք փաստաբան ունենալ, սակայն չունեք գումար փաստաբանի ծառայությունների դիմաց վճարելու համար, կարող եք խնդրել դատավորին ձեզ հանրային պաշտպան հատկացնել:

6.   Երբ վարչաշրջանը խնդրագիր է ներկայացնում ձեզ Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժում նշանակելու մասին, դատավորը վարչաշրջանի կողմից խնդրագիրը ներկայացնելու օրվանից հետո ոչ ուշ, քան 5 օրվա ընթացքում նշանակում է լսումների օր:12

  • Շաբաթ, կիրակի և տոն օրերը չեն հաշվվում որպես այդ 5 օրերից մեկը:
  • Դուք կստանաք ծանուցում լսումների օր նշանակելու մասին:
  • Լսումների և դրանց պատրաստվելու մասին տեղեկությունների համար կարդացեք «Ձեր իրավունքները, եթե վարչաշրջանը դիմում է Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժում նշանակելու և լսումներ անցկացնելու համար»:

7.   Եթե չեք հրաժարվում լսումների Ձեր իրավունքից, լսումները տեղի կունենան, որի ժամանակ դատավորը կորոշի, թե արդյոք ըստ օրենքի դուք համապատասխանում եք Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժում ստանալուն:13

  • «Հրաժարում» նշանակում է, որ դուք կամավոր կերպով որոշում եք ներկա չգտնվել լսումներին: Դա կարող է տեղի ունենալ, եթե հայտնեք, որ չեք ցանկանում ներկա գտնվել, կամ երբ դատարանը փորձում է տեղեկացնել ձեզ լսումների անցկացման մասին, և դուք չեք ներկայանում:
  • Դուք կարող եք նաև հրաժարվել Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժման լսումներ անցկացնելու ձեր իրավունքից և վարչաշրջանի հետ հաշտության համաձայնություն կնքել:14 Հաշտության համաձայնությունների մասին մանրամասն տեղեկությունների համար կարող եք կարդալ «Հաշտության համաձայնություններ» հրապարակումը:
  • Եթե ըստ օրենքի դուք համապատասխանում եք Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժում ստանալուն, դատավորը կարող է Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժում նշանակել ձեզ մինչև վեց ամսով:15

Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժում ստանալիս բուժման ձեր իրավունքների մասին մանրամասն տեղեկությունների համար կարող եք կարդալ «Բուժման ձեր իրավունքները Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժում ստանալիս» հրապարակումը:

Իմանալու համար, թե ինչպես է ավարտվում Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժումը այն ձեզ նշանակելուց հետո, կարող եք կարդալ «Ինչպես է ավարտվում Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժումը» հրապարակումը:

Լրացուցիչ տեղեկատվություն

Եթե լրացուցիչ տեղեկատվության կարիք կամ հարցեր ունեք, կարող եք.

  • Դիմել ձեր փաստաբանին: Դուք ունեք փաստաբանի ծառայություններից օգտվելու իրավունք, եթե վարչաշրջանը դիմել է (խնդրագիր է ներկայացրել) դատարանին ձեզ Ամբուլատոր բուժառուի աջակցվող բուժում նշանակելու համար: Եթե ցանկանում եք դատապաշտպան ունենալ, սակայն բավարար գումար չունեք, դատավորին խնդրեք ձեզ հանրային պաշտպան հատկացնել:
  • Կապվել ձեր վարչաշրջանի՝ Բուժառուների իրավունքների պաշտպանի հետ: Ձեր բնակության վայրի Բուժառուների իրավունքների պաշտպանին գտնելու համար զանգահարեք (916) 504-5810 հեռախոսահամարով և խնդրեք հատկացնել ձեր բնակավայրի Բուժառուների իրավունքների պաշտպանի կոնտակտային տվյալները կամ անցեք այս հղումով՝ https://www.disabilityrightsca.org/post/patients-rights-advocacy-directory:
  • Զանգահարեք Կալիֆոռնիայի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության կազմակերպություն (անգլ. Disability Rights California) 1-800-776-5746 հեռախոսահամարով:
  • 1. WELF. & INST. CODE § 5346(b)(1): Օրենքից ստորև մեջբերված բոլոր հատվածները Սոցիալական ապահովության մասին օրենքից են (անգլ. Welfare and Institutions Code):
  • 2. § 5346(b)(2):
  • 3. § 5346(b)(2)(A)-(G):
  • 4. § 5346(b)(2)(E):
  • 5. § 5346(b)(3):
  • 6. § 5346(b)(5)(A):
  • 7. § 5346(b)(5)(B):
  • 8. § 5346(b)(5)(A):
  • 9. § 5346(b)(5)(B):
  • 10. § 5346(b)(3):
  • 11. § 5346(c):
  • 12. § 5346(d)(1):
  • 13. § 5346(d)(5)(B):
  • 14. § 5347(b)(1):
  • 15. § 5347(b)(1):