Խտրականության վերաբերյալ ամփոփաթերթ Հասարակական տրանսպորտ

Խտրականության վերաբերյալ ամփոփաթերթ Հասարակական տրանսպորտ
Հաշմանդամություն ունեցող ամերիկացիների մասին օրենքի (ADA) II-րդ գլուխն արգելում է հասարակական տրանսպորտի ծառայությունների կողմից հաշմանդամությամբ պայմանավորված անձանց խտրականությունը.
Հաշմանդամություն ունեցող ամերիկացիների մասին օրենքի (ADA) II-րդ գլուխն արգելում է հասարակական տրանսպորտի ծառայությունների կողմից հաշմանդամությամբ պայմանավորված անձանց խտրականությունը: Հասարակական տրանսպորտի ծառայությունները ներառում են հաստատուն երթուղային համակարգեր, ինչպիսիք են քաղաքային ավտոբուսները և երկաթգծային փոխադրամիջոցները: Հասարակական տրանսպորտային գործակալությունները չեն կարող մերժել հաշմանդամություն ունեցող անձանց փոխադրումը, և պետք է նրանց համար տրամադրեն խելամիտ հարմարեցումներ, (որոնք նաև կոչվում են «խելամիտ ձևափոխություններ») որոնց կարիքը նրանք ունեն այդ ծառայություններից օգտվելիս:
ADA Title II – Հասարակական տրանսպորտի ծառայությունները
Տրանսպորտի վարչությունը կարգավորում է ADA-ի տրանսպորտին առնչվող կանոնները: Ստորև ներկայացված է ADA-ի պահանջների ցանկը, ոչ ամբողջական, որոնք պետք է բավարարի հասարակական տրանսպորտային գործակալությունը: ADA-ի մասին լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք Ուղևորների փոխադրմամբ զբաղվող դաշնային վարչակազմի կայքէջը՝ https://www.transit.dot.gov/regulations-and-guidance/civil-rights-ada/a…
Հաստատուն երթուղային համակարգերի համար ավտոբուսներին և վագոններին ներկայացվող պահանջները՝
կանգառի մասին հայտարարություններ.
- ավտոբուսի օպերատորը պետք է հայտարարի փոխադրման կանգառների հատվածները, հիմնական խաչմերուկները, նպատակակետերը և այլ մանրամասներ, որոնք անհրաժեշտ են տեսողական և այլ հաշմանդամություն ունեցող անձանց հասկանալու նրանց գտնվելու վայրը:
- Ավտոբուսի օպերատորը պետք է հայտարարի ցանկացած կանգառի մասին, որը խնդրում է հաշմանդամություն ունեցող ուղևորը:
Փոխադրամիջոցների վերաբերյալ նպատակակետի մասին տեղեկություններ
- Փոխադրամիջոցները պետք է տրամադրեն նպատակակետի և երթուղու մասին տեղեկություններ փոխադրամիջոցի առաջնամասի և իջնելու հատվածում: Սա հատկապես կարևոր է, երբ տարբեր երթուղիներ առաջարկող փոխադրամիջոցներն օգտագործում են նույն կանգառը:
- Նպատակակետի և երթուղու մասին տեղեկությունները պետք է հայտարարվեն՝ ապահովելու, որ տեսողական կամ այլ հաշմանդամություն ունեցող անձինք իմանան, թե որ փոխադրամիջոցը պետք է նստեն:
Վերելակներ և թեքահարթակներ.
- Փոխադրամիջոցները պետք է ունենան հարմարանք, ինչպես օրինակ վերելակ կամ թեքահարթակ՝ թույլ տալու անվասայլակ օգտագործող ուղևորին օգտվել փոխադրամիջոցից: Վերելակները պետք է տեղավորեն նվազագույնը 600 ֆուտ և պետք է կարողանան տեղավորել 30-48 դյույմ ունեցող անվասայլակ:
- Անվասայլակներ, քայլելու հարմարանք, հենակներ, ձեռնափայտեր, ֆիքսատորներ օգտագործող ուղևորները, ովքեր այլապես չեն կարող օգտվել աստիճաններից պետք է թույլատրվեն օգտագործել վերելակ:
Դրամարկղի ապարատներ.
- Դրամարկղի ապարատները պետք է տեղադրվեն այնպես, որ նրանք չխանգարեն ավտոբուսի մեջ ուղևորների տեղաշարժը
Ճաղաշարքեր.
- Փոխադրամիջոցում գտնվող ճաղաշարքերը պետք է հասանելի լինեն փոխադրամիջոց մտնող դրսի մարդկանց համար: Ճաղաշարքը պետք է հասանելի լինի փոխադրամիջոց նստելու ողջ ընթացքում, որը ներառում է նաև ուղևորի դրամարկղի ապարատում ուղեվարձի վճարումը:
Կանգառի պահանջ.
- փոխադրամիջոցի քաշովի պարանները կամ կոճակները պետք է հասանելի լինեն անվասայլակով անձանց համար և չպետք է պահանջեն «ամուր կառչում, ձգում կամ դաստակի թեքում»:
Ծառայողական կենդանիներ.
- հասարակական տրանսպորտում հաշմանդամություն ունեցող անձինք իրավունք ունեն իրենց հետ ունենալ ծառայողական կենդանիներ, սակայն ոչ այնպիսի կենդանիներ, որոնք զուտ զգացմունքային աջակցության համար են: Ծառայողական կենդանիները շներն են, որոնք վարժեցված են կատարելու հաշմանդամությանն առնչվող աշխատանքներ կամ առաջադրանքներ հաշմանդամություն ունեցող անձանց համար:
Արագընթաց երկաթգծային երթուղային համակարգերի պահանջներ
- Յուրաքանչյուր արագընթաց գնացք պետք է ունենա առնվազն մեկ ավտոմեքենա, որը հասանելի է և կարող է օգտագործվել հաշմանդամություն ունեցող անձանց կողմից, ներառյալ անվասայլակներով անձինք:
- Ճաղաշարքերը պետք է տրամադրվեն աջակցելու փոխադրամիջոցը նստելիս և իջնելիս՝ նրանց շարժունակությունը, նստելու ու կանգնելու հնարավորությունը ապահովելու նպատակով:
Հասարակական տրանսպորտային գործակալությունից խելամիտ ձևափոխության պահանջում
Յուրաքանչյուր հասարակական տրանսպորտի փոխադրմամբ զբաղվող կառույցից պահանջվում է անցնել հաշմանդամություն ունեցող անձանց համար անհրաժեշտ խելամիտ ձևափոխությունների գործընթաց՝ համաձայն գործակալության քաղաքականությունների և գործելակերպի, նպատակ ունենալով դարձնել սպասարկումը պիտանի և՛ հաշմանդամություն ունեցող, և՛ չունեցող անձանց համար: Ձևափոխման պահանջի գործընթացը պետք է նկարագրել նույն մեթոդով ինչը փոխադրող ընկերությունն է օգտագործում՝ ընդհանուր տրանսպորտին վերաբերող իր գործելակերպը և քաղաքականությունները տեղեկացնելու նպատակով: Օրինակ՝ եթե փոխադրող ընկերությունն իր կայքէջի միջոցով է տեղեկացնում իր գործելակերպի և քաղաքականությունների մասին, ապա ձևափոխությունների պահանջի գործընթացը նաև պետք է ներառված լինի կայքէջում: Ի լրումն, ձևափոխման պահանջի գործընթացը պետք է նաև հասանելի լինի հաշմանդամություն ունեցող անձանց:
Երբ իրագործելի է, շատ լավ կլինի պահանջել ձևափոխությունների հարմարեցումները նախապես՝ օգտագործելով սույն ամփոփաթերթի վերջնամասում առկա հարցման նմուշը և օժանդակ նամակները: Եթե խելամիտ հարմարեցումների պահանջի նախապես կատարումը իրագործելի չէ, ապա կարող եք Ձեզ անհրաժեշտ հարմարեցումների համար խնդրել փոխադրամիջոցի օպերատորին:
Հաշմանդամություն ունեցող անձի կողմից կատարած խելամիտ հարմարեցումների պահանջը կարող է մերժվել ՄԻԱՅՆ հետևյալ պատճառներով.
- Պահանջը՝ թույլ տալու անձին օգտվել հասարակական տրանսպորտային համակարգից, անհրաժեշտ չէ.
- պահանջի տրամադրումը հիմնովին կփոխի ծառայությունների, ծրագրերի կամ գործողությունների բնույթը Կամ
- պահանջի տրամադրումը մյուսների առողջության կամ անվտանգության սպառնալիք կհանդիսանա:
Հասարակական տրանսպորտային գործակալությունների համար բողոքարկման գործընթաց.
քաղաքացիական իրավունքների հարցերով զբաղվող դաշնային փոխադրման գրասենյակը (FTA, Federal Transit Administration) այն գործակալությունն է, որը ստանում է տեղական փոխադրող գործակալությունների ADA-ի խախտումների մասին բողոքները: Եթե կարծում եք, որ ADA-ի խախտում է տեղի ունեցել, քաղաքացիական իրավունքների հարցերով զբաղվող FTA գրասենյակը խորհուրդ է տալիս, որ բողոքն անմիջապես ներկայացնեք տեղական հասարակական տրանսպորտային գործակալությանը՝ տեղական գործակալությանը հնարավորություն տալով շտկել կամ արձագանքել Ձեր մտահոգությունը (ները), նախքան FTA-ին բողոք ներկայացնելը:
Տրանսպորտի վարչությունը (DOT, Department of Transportation) պահանջում է, որ յուրաքանչյուր տրանսպորտային գործակալություն ունենա բողոքարկման գործընթաց: Կարող եք տեղական մակարդակով կատարել Ձեր բողոքարկման գործընթացը՝ անմիջապես կապ հաստատելով նրանց հետ կամ այցելելով նրանց կայքէջ, եթե առկա է:
Եթե տեղական գործակալությունը չի արձագանքում Ձեր մտահոգությանը, ապա կարող եք որոշել բողոքը ներկայացնել քաղաքացիական հարցերով զբաղվող FTA-ի գրասենյակին՝ լրացնելով ձևաթուղթը և ուղարկելով այն մեր փոստին.
Բողոքարկման ձևաթուղթը կարող եք գտնել այս հղմամբ՝ https://www.transit.dot.gov/sites/fta.dot.gov/files/docs/Consolidated_C…
Բացի այս ձևաթղթից Ձեր ուղարկվելիք բողոքը պետք է պարունակի հետևյալը՝
- ձեր վկայակոչումների և օժանդակ թղթաբանության ամփոփագիրը
- բավականաչափ մանրամասներ, որոնք կօգնեն հետաքննիչին հասկանալ, թե ինչու եք կարծում, որ հասարակական տրանսպորտի մատակարարը խախտել է Ձեր իրավունքները՝ նշելով այնպիսի մանրամասներ, ինչպես օրինակ միջադեպերերի ամսաթվերը և ժամերը:
- Փոխադրման մատակարարից ստացված որևէ առնչվող նամակագրություն:
Ուղարկեք լրացված ձևաթուղթը և կից փաստաթղթերը ստորև հասցեին՝
Federal Transit Administration
Office of Civil Rights
Attention: Complaint Team
East Building, 5th Floor – TCR
1200 New Jersey Avenue, SE
Washington, DC 20590
- Դուք պետք է FTA-ի բողոքը ներկայացնեք խտրականության միջադեպից հետո 180 օրվա ընթացքում:
Եթե բողոք ներկայացնելու հետ կապված հարցեր ունեք, կարող եք կապվել քաղաքացիական իրավունքների հարցերով զբաղվող FTA-ի գրասենյակ 1-888-446-4511 հեռախոսահամարով կամ էլ. նամակ ուղարկել FTA.ADAAssistance@dot.govհասցեին (հղումը նամակն ուղարկում է)
Պատշաճ հարմարություններ խնդրելու նամակի նմուշ
[Ամսաթիվ]
Հարգելի [հասարակական տրանսպորտի մատակարար],
Ես գրում եմ Ձեզ՝ պատշաճ հարմարեցումներ խնդրելու իմ հաշմանդամության/հաշմանդամությունների համար:
Ես [կցանկանայի լինել/ հանդիսանում եմ] [փոխադրող ընկերության] հաճախորդ: Իմ հաշմանդամության պատճառով ես հետևյալ հարմարեցումների կարիքն ունեմ՝ [նշել հարմարեցումները]:
Իմ [բժիշկը/հոգեբույժը/հոգեբանը/թերապևտը/սոցիալական աշխատողը/աշխատանքային թերապևտը/այլ անձ (նկարագրել)] համարում է, որ այս հարմարեցումները/փոփոխություններն անհրաժեշտ են իմ հաշմանդամության պատճառով: Խնդրում եմ նայել կից նամակի ձևաթուղթը [բժշկի կամ մասնագետի անունը]-ից:
Դաշնային և նահանգային օրենքները պահանջում են, որ ձեռներեցները պատշաճ կերպով հարմարեցումներ տրամադրեն այն ուսանողներին և դիմորդներին, ովքեր հաշմանդամություն ունեն: Խնդրում եմ այս խնդրանքին պատասխանել մինչև [ամսաթիվ]: Խնդրում եմ դիմել ինձ [Ձեր հեռախոսահամարը և/կամ էլ.փոստի հասցեն] միջոցով, եթե Դուք որևէ հարց ունեք:
Շնորհակալություն: Հարգանքով՝
[Ձեր անունը]
[Ձեր հասցեն]
Աջակցող նամակի նմուշ
[Ամսաթիվ]
Հարգելի [հասարակական տրանսպորտի մատակարար],
Ես [անուն]-ի [բժիշկը/հոգեբույժը/հոգեբանը/թերապևտը/սոցիալական աշխատողը/աշխատանքային թերապևտն] եմ և ծանոթ եմ նրա առողջական խնդրին: [Նա] հաշմանդամություն ունի, ինչը որոշակի ֆունկցիոնալ սահմանափակումներ է ստեղծում: Այս սահմանափակումները ներառում են [նշեք ֆունկցիոնալ սահմանափակումները, որոնք պահանջում են հայցված հարմարեցումները]:
[Հայցվող հարմարեցումը] անհրաժեշտ է [անուն]-ի համար՝ օգտվելու [հասարակական տրասնպորտի անուն]-ից: [Նկարագրեք, թե հարմարեցումն ինչպես կօգնի կամ կաջակցի անհատին]:
Շնորհակալություն այս պատշաճ հարմարեցումը [անուն]-ին տրամադրելու համար:
Հարգանքով՝
[Անուն և պաշտոն]
Հրաժարում պատասխանատվությունից: Այս հրապարակումը միայն իրավական տեղեկատվություն է և ձեր անհատական իրավիճակի վերաբերյալ իրավաբանական խորհրդատվություն չէ: Այն արդի է տեղադրման օրվա դրությամբ: Մենք փորձում ենք պարբերաբար թարմացնել մեր նյութերը։ Այնուամենայնիվ, օրենքները պարբերաբար փոփոխվում են։ Եթե ցանկանում եք համոզվել, որ օրենքը չի փոխվել, դիմեք DRC կամ մեկ այլ իրավաբանական գրասենյակ:
Click links below for a downloadable version.
Haga clic en enlaces a continuación para una versión completa descargable.
다운로드 가능한 전체 버전은 아래 링크를 클릭 하십시오.
点击下面的链接查看完整的可下载版本。
Nhấp vào liên kết dưới đây để có phiên bản tải về đầy đủ.
សូមចុចខាងក្រោមដើម្បីទទួលបានកំណែពេញលេញ។
Нажмите на ссылку ниже для полной загружаемой версии.
Mag-click sa ibaba para sa isang buong nada-download na bersyon.
Nyem Hauv qab rau ib daim ntawv uas muaj downloadable puv nkaus.
Սեղմեք ներքեւում, ամբողջական բեռնվող տարբերակի համար
انقر أدناه للحصول على نسخة كاملة قابلة للتنزيل
ダウンロード可能なバージョンについては、以下のリンクをクリックしてください。
نسخه کامل دانلود زیر کلیک کنید.