Տեղեկաթերթ. բնակատեղի տրամադրման խտրականություն հաշմանդամության հիմքով

Publications
#F108.10

Տեղեկաթերթ. բնակատեղի տրամադրման խտրականություն հաշմանդամության հիմքով

Սույն տեղեկաթերթում քննարկվում են հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքները, որոնք սահմանվում են դաշնային և Կալիֆոռնիայի օրենսդրությամբ և վերաբերում են բնակատեղում հաշմանդամության հիմքով խտրականությունից զերծ լինելուն։

Հրաժարում պատասխանատվությունից: Այս հրապարակումը միայն իրավական տեղեկատվություն է և ձեր անհատական իրավիճակի վերաբերյալ իրավաբանական խորհրդատվություն չէ: Այն արդի է տեղադրման օրվա դրությամբ: Մենք փորձում ենք պարբերաբար թարմացնել մեր նյութերը։ Այնուամենայնիվ, օրենքները պարբերաբար փոփոխվում են։ Եթե ցանկանում եք համոզվել, որ օրենքը չի փոխվել, դիմեք DRC կամ մեկ այլ իրավաբանական գրասենյակ:

Սույն տեղեկաթերթում քննարկվում են հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքները, որոնք սահմանվում են դաշնային և Կալիֆոռնիայի օրենսդրությամբ և վերաբերում են բնակատեղում հաշմանդամության հիմքով խտրականությունից զերծ լինելուն։

Նախաբան

Հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ բնակատեղի խտրականությունն անօրինական է։ Տարբեր բաներ կարող են համարվել բնակատեղի խտրականություն։ Ահա բնակատեղի խտրականության մի քանի օրինակ․

  • Հաշմանդամության պատճառով խտրական վերաբերմունքի արժանանալը
  • Ֆիզիկական խոչընդոտները, որոնք արգելափակում կամ խոչընդոտում են մուտքը
  • Հալածանքը
  • Հետապնդումը
  • Խտրական պնդումներ
  • Անհրաժեշտ ակնկալիքների կամ փոփոխությունների չտրամադրումը («ողջամիտ հարմարություններ և ձևափոխություններ»)։

Հարմարությունների և ձևափոխությունների տարբերությունը

Ողջամիտ հարմարությունները կանոնների, ընթացակարգերի, ծառայությունների կամ քաղաքականությունների բացառություններն են։ Ողջամիտ ձևափոխությունները շենքերի, շինությունների կամ տարածքների ֆիզիկական փոփոխություններն են։ Հարմարությունները և ձևափոխությունները ողջամիտ են, եթե․

  1. Անհրաժեշտ են հաշմանդամություն ունեցող մարդուն բնակատեղից օգտվելու և այն վայելելու հավասար հնարավորություն տալու համար,
  2. Հիմնովին չեն փոխում տրամադրվող բնակատեղի կամ այլ ծառայությունների բնույթը, ԵՎ
  3. Անհարկի բեռ չեն ստեղծում բնակատեղ տրամադրողի համար։

Լրացուցիչ տեղեկությունների համար անցեք հետևյալ հղումով՝  https://www.hud.gov/program_offices/fair_housing_equal_opp/reasonable_accommodations_and_modifications  

Ողջամիտ հարմարություն կամ ողջամիտ ձևափոխություն ստանալու համար պետք է դիմեք։ Թեև գրավոր դիմելը և «ողջամիտ հարմարություն» կամ «ողջամիտ ձևափոխություն» բառերն օգտագործելը պարտադիր չեն, սակայն լավ կլինի երկուսն էլ անել։ Դա ավելի կհստակեցնի այն, ինչի համար դիմում եք, և փաստաթուղթը գուցե պետք լինի հետագայում՝ ապացուցելու, որ դիմել եք այդ փոփոխության համար։ Ձեր դիմումն էլ․ փոստով ուղարկելը փաստաթուղթը հետագայի համար պահելու ավելի հեշտ միջոց է, բայց եթե նախընտրում եք ուղարկել այն սովորական փոստով, ձեր դիմումի պատճենն անպայման պահեք ձեզ մոտ։

Ստորև բնակատեղ տրամադրողներին ներկայացվող դիմումների նմուշն է։ Ողջամիտ հարմարության կամ ձևափոխության դիմում ներկայացնելու համար պարտադիր պետք է նշել փոփոխության և անձի հաշմանդամության միջև կապը։ Օրինակ՝ չեք կարող պարզապես ողջամիտ հարմարություն խնդրել՝ նշելով հետևյալը․ «Ես հաշմանդամություն ունեցող անձ եմ և ցանկանում եմ, որ վարձավճարս ամսի 7-ի փոխարեն ամսի 1-ին վճարվի»։ Դուք պետք է փոքր-ինչ մանրամասն տեղեկություններ տրամադրեք։ Փոխարենը ավելի օգտակար և հստակ կլինի նշել հետևյալը․ «քանի որ հաշմանդամությանս հետ կապված եկամուտս ստանում եմ ամսի 6-ից հետո, վարձավճարը չեմ կարողանում ամսի 1-ին վճարել, ուստի խնդրում եմ ամսի 7-ին վճարման կանոնում բացառություն անել»։

Նմուշային նամակ բնակատեղ տրամադրողին՝ ողջամիտ հարմարություն(ներ) կամ ձևափոխություն(ներ) կատարելու խնդրանքով

[Ամսաթիվ]

[Տանտիրոջ և (կամ) սեփականության կառավարչի ամբողջական անունը]
[Տանտիրոջ և (կամ) սեփականության կառավարչի էլ. փոստի հասցեն կամ ֆիզիկական հասցեն]

Հարգելի [տանտիրոջ և (կամ) սեփականության կառավարչի անունը]

Ես ապրում եմ [հասցե] հասցեում գտնվող Ձեր սեփականությունում/դիմում եմ [հասցե] հասցեում գտնվող Ձեր սեփականությունը վարձակալելու համար։ Ես գրում եմ Ձեզ իմ հաշմանդամության համար ողջամիտ հարմարություններ/ձևափոխություններ խնդրելու նպատակով․

 

 

 

Այս խնդրանքը կապված է իմ հաշմանդամության հետ, քանի որ․

 

 

 

Իմ [բժիշկը/հոգեբույժը/հոգեբանը/թերապևտը/սոցիալական աշխատողը/մասնագիտական հիվանդությունների բժիշկը/այլ անձ] այս հարմարությունները/ձևափոխությունները համարել է անհրաժեշտ իմ հաշմանդամության պատճառով: Անհրաժեշտության դեպքում կարող եմ տրամադրել այդ տեղեկանքը։

Դաշնային և նահանգային օրենսդրությամբ պահանջվում է, որ բնակատեղ տրամադրողը հաշմանդամություն ունեցող վարձակալներին/բնակիչներին և վարձակալման դիմումատուներին ողջամիտ հարմարություն տրամադրի:

Խնդրում եմ այս դիմումին գրավոր պատասխանեք մինչև [ամսաթիվ]։ Խնդրում եմ հասկացեք, ողջամիտ հարմարության դիմումին չպատասխանելը, պատասխանի անհարկի ուշացումը կամ անօրինական ձևով ողջամիտ հարմարության դիմումը մերժելը նշանակում է խտրականություն հաշմանդամության հիմքով։ Տե՛ս Cal. Code Regs. tit. 2, § 12177(e)։ Ինձ հետ կարող եք կապվել հետևյալ կոնտակտային տվյալներով՝ [ձեր էլ.փոստի հասցեն/հեռախոսահամարը]։ Շնորհակալություն այս դիմումին ուշադրություն դարձնելու համար։

Հարգանքով,

[Ձեր անունը]

[Ձեր հասցեն]

 

 

 

Բնակատեղ տրամադրողներն իրենց բնակիչներից կարող են հաստատող նամակ պահանջել այն դեպքում, երբ բնակատեղի բնակիչը ողջամիտ հարմարություն կամ ողջամիտ ձևափոխություն է խնդրում, և հարմարության կամ ձևափոխության կարիքն ակնհայտ չէ։ Հաստատող նամակը հաստատում է, որ հաշմանդամություն ունեցող անձը հաշմանդամության հետ կապված փոփոխության կարիք ունի, որը տվյալ անձը խնդրում է կատարել բնակատեղի կանոններում, ընթացակարգերում, ծառայություններում կամ ֆիզիկական կառույցներում։ Ստորև ներկայացված է բժշկական հաստատման նամակների նմուշ։

Հաստատման նամակի նմուշ բուժաշխատողից

[Ամսաթիվ] 

Ում՝ [տանտեր, բնակատեղի պատասխանատու և համատիրություն]․

Ես հանդիսանում եմ [բուժառուի/շահառուի անունը, ազգանունը]-ի [բժիշկը/հոգեբույժը/հոգեբանը/թերապևտը/սոցիալական աշխատողը/մասնագիտական հիվանդությունների բժիշկը] և ծանոթ եմ նրա առողջական վիճակին։ [Բուժառուի անունը, ազգանունը]-ն ունի հաշմանդամություն, որն առաջացնում է որոշակի ֆունկցիոնալ սահմանափակումներ։ Այդ սահմանափակումներն են՝ [թվարկել ֆունկցիոնալ սահմանափակումները, որոնց համար պահանջվում է դիմումում նշված հարմարությունը]․

 

 

 

[Պահանջվող հարմարությունը] անհրաժեշտ է [բուժառուի/շահառուի անունը, ազգանունը]-ին համայնքում ապրելու և իր բնակավայրից օգտվելու, այն վայելելու համար, քանի որ [նկարագրել, թե հարմարությունն ինչպես է օգնելու կամ օժանդակելու տվյալ անձին [թվարկել սահամանափակումները, որոնց համար պահանջվում է հայցվող հարմարությունը]․

 

 

 

Շնորհակալություն [բուժառուի/շահառուի անուն, ազգանուն]-ին այս ողջամիտ հարմարությունը տրամադրելու համար։

Հարգանքով,

[Անուն, ազգանուն և պաշտոն]

Ձեր իրավունքների կատարումը․ բողոքներ և դատական հայցեր

Եթե տանտերը, համատիրությունը կամ բնակատեղ տրամադրողը հրաժարվում է ողջամիտ հարմարություն կամ ձևափոխություն տրամադրել կամ այլ կերպ խտրականություն է կիրառում ձեր դեմ, ձեր իրավունքների կատարումն ապահովելու համար պետք է վարչական բողոք կամ դատական հայց ներկայացնեք։ Այս տարբերակները կարող են երկար ժամանակ պահանջել։

Վարչական բողոքներ

Խտրականության ամենավերջին դեպքի օրվանից հետո մեկ տարվա ընթացքում կարող եք վարչական բողոք ներկայացնել Կալիֆոռնիայի Քաղաքացիական իրավունքների պաշտպանության դեպարտամենտին (CRD) (նախկինում՝ Աշխատանքի տեղավորման և բնակատեղով ապահովման հարցերում խտրականության արգելման դեպարտամենտ (DFEH))։ CRD-ի կողմից բողոքների քննման գործընթացի նկարագրությունը և բողոք ներկայացնելու կարգի մասին տեղեկությունները ներկայացված են այստեղ՝  https://calcivilrights.ca.gov/complaintprocess/#:~:text=800%2D884%2D1684,-contact.center%40dfeh նաև կարող եք CRD-ի բողոքների քննման սխեման տեսնել այստեղ՝ https://calcivilrights.ca.gov/wp-content/uploads/sites/32/2022/09/CRD-Non-Employment-Flowchart_ENG.pdf. Բողոքի ներկայացման գործընթաց կարող եք սկսել նաև՝ զանգահարելով (800) 884-1684 (ձայնային) կամ (800) 700-2320 (հեռատիպ) համարներով։

Եթե CRD-ի որոշումը ձեր օգտին չէ, այն կարող եք բողոքարկել CRD-ի տնօրենին՝ որոշումը կայացնելուց հետո 10 օրվա ընթացքում։1

Խտրականության դեպքից հետո մեկ տարվա ընթացքում կարող եք վարչական բողոք ներկայացնել նաև ԱՄՆ Բնակարանաշինության և քաղաքաշինության դեպարտամենտի Առանց խտրականության բնակատեղի տրամադրման և հավասար հնարավորության ապահովման գրասենյակին (անգլ. U.S. Department of Housing and Urban Development’s Office of Fair Housing and Equal Opportunity, HUD-FHEO)2 HUD-FHEO-ին բողոք ներկայացնելու կարգի վերաբերյալ տեղեկություն կարելի է ստանալ 1-800-669-9777 հեռախոսահամարով կամ HUD-ի կայքում՝ https://www.hud.gov/program_offices/fair_housing_equal_opp/online-complaint Բողոքի քննման գործընթացի մասին տեղեկություններ կարելի է ստանալ այստեղ՝ https://www.hud.gov/program_offices/fair_housing_equal_opp/complaint-process

Մաասնավոր դատական հայցեր

Ձեր իրավունքների կատարումը կարող եք ապահովել՝ դաշնային կամ նահանգային դատարանին ներկայացնելով քաղաքացիական դատական հայց։ Իրավապաշտպան ունենալու կարիք չկա, և դուք իրավունք ունեք պաշտպանելու ինքներդ ձեզ, եթե չեք կարողանում օգնություն ստանալ կամ գտնել իրավապաշտպան, որը կներկայացնի ձեզ։ Նկատի ունեցեք, որ գործում են ժամկետային սահմանափակումներ («վաղեմության ժամկետներ»), որոնք սահմանափակում են դատարանին բողոքներ ներկայացնելու ժամանակը, և կարող եք ավտոմատ կերպով կորցնել հնարավորությունը, եթե այդ ժամկետում չհասցնեք ներկայացնել դատական հայցը։ Այդ վերջնաժամկետները կարող են լինել մինչև երկու տարի՝ սկսած խտրականության կիրառման օրվանից։ Եթե հետաքրքրված եք դատական հայց ներկայացնելով, կարող եք հնարավորինս շուտ խորհրդակցել փաստաբանի հետ՝ խորհուրդ ստանալու, ձեր տարբերակներն ուսումնասիրելու և ներկայացման հավանականությունը պարզելու համար։ Դուք պատասխանատու եք ձեր դատական հայցի ներկայացման հետ կապված վճարների վճարման համար, բայց գուցե վճարումից ազատման իրավունակություն ունենաք, եթե ի վիճակի չեք վճարելու հայցի ներկայացման վճարները։

Փոքր հայցեր

Եթե ձգտում եք ստանալ վնասի դրամական փոխհատուցում մինչև 10 000 ԱՄՆ դոլարի չափով, կարող եք խտրականության դեպքի համար բողոք ներկայացնել փոքր հայցերով զբաղվող դատարանին։ Փոքր հայցերով զբաղվող դատարանի հայցերը պետք է ներկայացվեն նախքան ժամկետային սահմանափակումների («վաղեմության ժամկետներ») լրանալը, և կա հայցի ներկայացման վճար, եթե ազատված չեք վճարից։ Փոքր հայցերով զբաղվող դատարանի գործերի վերաբերյալ կարող եք խորհրդակցել իրավապաշտպանի հետ, սակայն իրավապաշտպանը չի կարող ներկայացնել ձեզ փոքր հայցերով զբաղվող դատարանում։ Մանրամասն տեղեկությունների համար տե՛ս
Կալիֆոռնիայի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության կազմակերպություն, «Ուղեցույց փոքր հայցերով զբաղվող դատարանի վերաբերյալ. ինչպես հայցով դիմել դատարան, եթե ընկերությունը կամ տանտերը խտրականություն է կիրառում ձեր նկատմամբ ձեր հաշմանդամության հիմքով», հղում՝  https://www.disabilityrightsca.org/system/files?file=file-attachments/520601_0.pdf

Իրավական մեջբերումներ և լրացուցիչ տեղեկություններ

Հաշմանդամություն ունեցող վարձակալների և դիմումատուների նկատմամբ բնակատեղի հարցերում խտրականությունն արգելվում է Առանց խտրականության բնակատեղի փոփոխությունների մասին դաշնային օրենքի3 և 1973թ. Աշխատունակության վերականգնման մասին օրենքի Բաժին 504-ի համաձայն։4 Նշված խտրականությունն արգելվում է նաև Կալիֆոռնիայի Աշխատանքի տեղավորման և բնակատեղով ապահովման հարցերում խտրականության արգելման մասին օրենքով5 և Հաշմանդամություն ունեցող անձանց մասին օրենքով։6 Այս օրենքները կիրառվում են բնակատեղ տրամադրողների, այդ թվում՝ տանտերերի, համատիրությունների, անշարժ գույքի գործակալների, վարկով տրամադրված բնակատեղերի և երկարաժամկետ տրամադրվող բնակատեղերի սեփականատերերի ու կառավարիչների, այդ թվում՝ խնամքի կենտրոնների, խմբային տների, անկախ ապրելակերպի տների, անօթևանների բնակատեղերի և որոշ դեպքերում՝ բուժքույրական խնամքի կենտրոնների համար։

Հաշմանդամության հիմքով բնակատեղի տրամադրման խտրականության մասին մանրամասն տեղեկությունների և որպես վարձակալ կամ բնակատեղի դիմումատու ողջամիտ հարմարություններ և ձևափոխություններ պահանջելու կարգին ծանոթանալու համար տե՛ս․

Tenants Together-ը վարձակալների տեղական կազմակերպությունների նահանգային կոալիցիա է։ Tenants
Together-ն ունի հրապարակում «Ողջամիտ հարմարությունների և ողջամիտ ձևափոխությունների մասին», որին կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://www.tenantstogether.org/resources/discrimination-and-reasonable-accommodations , իսկ ողջամիտ հարմարության նամակի նմուշը կարող եք գտնել այստեղ՝  https://actionnetwork.org/user_files/user_files/000/025/581/original/Reasonable_Accommodations_Instructions.pdf

Բնակարանաշինության և քաղաքաշինության դեպարտամենտի և
Արդարադատության դեպարտամենտի համատեղ հայտարարությունը, Ողջամիտ հարմարություններ՝ Առանց խտրականության բնակատեղով ապահովման օրենքի համաձայն https://www.justice.gov/crt/us-department-housing-and-urban-development

Բնակարանաշինության և քաղաքաշինության դեպարտամենտի և
Արդարադատության դեպարտամենտի համատեղ հայտարարությունը, Ողջամիտ ձևափոխություններ՝ Առանց խտրականության բնակատեղով ապահովման օրենքի համաձայն
https://www.hud.gov/sites/documents/DOC_7502.PDF  

Բնակարանաշինության և քաղաքաշինության դեպարտամենտի և Արդարադատության դեպարտամենտի համատեղ հայտարարությունը, Հասանելիության (նախագծում և կառուցում) պահանջներ բազմաբնակարան շենքերի համար՝ Առանց խտրականության բնակատեղով ապահովման
օրենքի համաձայն https://www.hud.gov/sites/documents/JOINTSTATEMENT.PDF

 

  • 1. Տե՛ս 2 C.C.R. Section 10065
  • 2. Առանց խտրականության բնակատեղի փոփոխությունների մասին օրենքը սա թույլ է տալիս։
  • 3. 42 U.S.C. Sections 3601-3631
  • 4. ԱՄՆ Բնակարանաշինության և քաղաքաշինության դեպարտամենտից կամ դաշնային ֆինանսական աջակցության այլ աղբյուրից ֆինանսավորվող բնակատեղի համար
  • 5. Կառավարության օրենսգրքի բաժիններ 12955-12956.2
  • 6. Քաղաքացիական օրենսգրքի բաժիններ 54.1 և 54.2