Տարեցներին տրամադրվող ծառայությունների բազմանպատակային ծրագիրը կարող է լինել տարեցների խնամքի կենտրոն գնալու փոխարեն տանը մնալու հարցի պատասխանը
Տարեցներին տրամադրվող ծառայությունների բազմանպատակային ծրագիրը կարող է լինել տարեցների խնամքի կենտրոն գնալու փոխարեն տանը մնալու հարցի պատասխանը
Բազմաֆունկցիոնալ Ծառայությունների Ծառայություններ Ծրագիրը ձեզ ծառայություններ և աջակցում է հնարավորինս երկար մնալ տանը: Նպատակը ձեզ հետ պահել ծերանոց գնալուց: Դա Medi-Cal-ի տնային և համայնքային հրաժարում է: Այն ձեզ լրացուցիչ օգնություն է տալիս, որպեսզի կարողանաք մնալ ձեր սեփական տանը: Այս փաբը պատմում է ծրագրի մասին: Այն պատմում է ձեզ, թե ինչպես ստանալ ծառայությունները: Այն պատմում է ձեզ այն ծառայությունների մասին, որոնք դուք կարող եք ստանալ: Եթե Medi-Cal-ը ձեզ ասում է, որ չեք կարող օգտվել ծառայություններից, փաբը ձեզ ասում է, թե ինչ անել:
Ի՞նչ է Տարեցների ծառայությունների բազմանպատակային ծրագիրը (Multipurpose Senior Services Program - MSSP):
MSSP-ն տրամադրում է ծառայություններ և աջակցություն՝ օգնելու Ձեզ մնալ տանը որքան հնարավոր է երկար: Նպատակն է՝ կանխել տարեցների խնամքի կենտրոնում Ձեր տեղավորումը: Սա Medi-Cal ծրագրի տնային և համայնքային հրաժարական է, որը Ձեզ կարող է տրամադրել լրացուցիչ աղբյուրներ՝ Ձեզ Ձեր սեփական տանը պահելու հարցում օգնելու համար:
Եթե Դուք ամուսնացած եք և չեք համապատասխանում Medi-Cal ծրագրին չափից շատ միջոցների և/կամ չափից մեծ եկամտի պատճառով, Դուք կարող եք այդուհանդերձ համապատասխանել MSSP ծրագրին:
Ո՞վ է համապատասխանում MSSP-ի ծառայություններին:
Համապատասխանելու համար Դուք պետք է.
- լինեք առնվազն 65 տարեկան,
- լինեք անկարողություն ունեցող անձ, ով տարեցների խնամքի կենտրոնում վտանգի տակ կլինի: Որոշելու համար, արդյո՞ք Դուք համապատասխանում եք MSSP-ին, Ձեր վիճակը կգնահատվի բուժքրոջ կողմից,
- ներկայումս համապատասխանում եք Medi-Cal ծրագրին և չեք ստանում ծառայություններ մեկ այլ տնային և համայնքային հրաժարականի ծրագրով: Եթե Դուք ներկայումս գտնվում եք հիվանդանոցում կամ որևէ խնամքի կենտրոնում և ցանկանում եք դուրս գրվել, կան հատուկ կանոններ, որոնք հաշվի չառնելով Ձեր ամուսնու եկամուտն ու միջոցները՝ հեշտացնում են Ձեր համապատասխանության գործընթացը: Եթե Դուք չեք համապատասխանում Medi-Cal ծրագրին միջոցների կամ ամուսնու եկամտի պատճառով կամ Դուք կցանկանայիք կիսել ծախսերը, ստորև կարդացեք անցումային շրջանի ծառայությունների վճարման պայմանները:
- բնակվում եք այնպիսի շրջանում, որն ունի այս ծրագիրը - այս ծրագիրն ունեցող շրջանների թարմ ցանկը տե՛ս Հավելված B-ում:
Ի՞նչ տեսակի ծառայություններ են առաջարկվում:
Առաջարկվող ծառայություններն են.
- տարեցների կենտրոնի ծրագրեր
- գումարի տնօրինման օգնություն և խորհրդատվություն
- կլինիկական դեպքի կառավարում - սովորաբար իրականացնում է բուժքույրը և սոցիալական աշխատակիցը, ովքեր՝
- գնահատում են Ձեր առողջական ու այլ կարիքները
- մշակում են խնամքի ծրագիր՝ այդ կարիքների բավարարման համար
- ապահովում են անհրաժեշտ ծառայությունների տրամադրումը
- հետևում են Ձեր ինքնազգացողությանը
- տրամադրում են իրավունքների պաշտպանության ծառայություններ
- տեղեկատվություն և ուղղորդում
- ժամկետային խնամք - կարճաժամկետ խնամք մեկ այլ անձի կողմից, ով փոխարինում է Ձեզ խնամող անձին, եթե նրան անհրաժեշտ է բացակայել կարճ ժամանակով
- Օժանդակություն տնային պայմաններում, ինչը ներառում է՝
- ֆիզիկական ադապտացիաներ
- օժանդակող սարքեր
- անհետաձգելի օժանդակություն տեղափոխման ժամանակ
- ժամանակավոր կացարանի ծախսեր որոշ հանգամանքներում
- օժանդակություն կոմունալ ծառայությունները վերականգնելու հարցում
- կենցաղային սարքերի, օր. գազօջախի, սառնարանի կամ մահճակալի վերանորոգում կամ փոխանակում
- իրավական ծառայություններ
- տնային անվտանգությունն ապահովող փոքր վերանորոգումներ
- տեղափոխում
- ուղեկցում բժշկի մոտ
- ամոքիչ զրույց հեռախոսով
- անվճար այցելություն տուն
- ֆիզիկական և հոգեբանական առողջության վիճակի գնահատումներ
- կերակրման ծառայություններ
- առողջապահական խնամք տնային պայմաններում
- կանխարգելիչ առողջապահական խնամք
- տնային աշխատողի ծառայություններ
- սննդի պատրաստում տանը կամ որևէ վայրում
- տարեցների ցերեկային խնամք՝ ներառյալ տարեցների ցերեկային առողջապահական խնամքը
- անձնական հիգիենայի խնամքի օժանդակություն՝ հիգիենայի, անձնական անվտանգության պահպանման և առօրյա ապրելակերպի գործողություններն ապահովելու համար
- պաշտպանիչ հսկողություն - այն անձանց 24-ժամյա հսկողությունը, ովքեր ծանր հիվանդ են կամ կարող են գտնվել արտակարգ բժշկական իրավիճակում
- հաղորդակցման ծառայություններ - գրավոր և բանավոր թարգմանություն և անհետաձգելի արձագանքման համակարգի ապահովում
- սարքավորումների ձեռքբերում
MSSP ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ՇՐՋԱՆԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՃԱՐՈՒՄ
Եթե Ձեզ մոտ առաջացել են ծախսեր որևէ հաստատությունում ծառայություններ ստանալու համար, որոնք օգնել են Ձեզ վերադառնալ տուն, և Դուք այդ ծառայություններն ստանալու պահին չեք համապատասխանել Medi-Cal ծրագրին կամ կիսել եք ծախսերը, Medi-Cal-ը կվճարի այդ ծառայությունների համար, եթե դրանք մատուցվել են տվյալ հաստատությունում անցկացնելու վերջին վեց ամիսների ընթացքում:
Ծառայությունները, որոնց համար վճարում է Medi-Cal-ը, կոչվում են "անցումային շրջանի ծառայություններ", որոնք օգնում են Ձեզ դուրս գալու որևէ հաստատությունից: Ծառայությունները ներառում են աշխատանքային թերապիան, ֆիզիոթերապիան և այլ վերականգնողական ծառայությունները, ճարտարապետական փոփոխություններ Ձեր տանը և կլինիկական դեպքի կառավարում հաստատությունում գտնվելու ընթացքում՝ օգնելու Ձեզ դուրս գալ այդտեղից:
Եթե Դուք ամուսնացած եք և վերադառնում եք տուն ամուսնու մոտ կամ արդեն ապրում եք տանը Ձեր ամուսնու հետ, գործում են ռեսուրսների և եկամտի հետ կապված հատուկ կանոններ, որոնք կարող են հեշտացնել Ձեր համապատասխանելու հնարավորությունը:
Ես պե՞տք է վճարեմ այս ծառայություններն ստանալու համար:
Ոչ, Ձեր կողմից վճարվող գումարներ չկան:
Ես կարո՞ղ եմ ստանալ MSSP, եթե ես ստանում եմ ներտնային օժանդակության ծառայություններ (In-Home Support Services - IHSS)
Այո: Դուք կարող եք ստանալ երկուսը:
IHSS-ով ինձ տրամադրվող ծառայությունները կկրճատվե՞ն, եթե ես ստանամ MSSP:
Եթե Դուք ներկայումս ստանում եք առավելագույն քանակով IHSS-ի ժամեր, դրանք չեն կարող կրճատվել, եթե Դուք ստանաք տնային օգնություն MSSP-ի միջոցով:
Եթե Դուք չեք ստանում առավելագույն քանակով IHSS-ի ժամեր, MSSP-ի միջոցով Ձեզ առաջարկվող ցանկացած տիպի տնային օգնությունը չի ազդի Ձեր IHSS-ի ժամերի վրա:
Ի՞նչպես պետք է դիմեմ:
Տե՛ս այս տեղեկատու թերթիկի վերջում զետեղված ցանկը: Գտեք Ձեր շրջանը և զանգահարեք նշված հեռախոսահամարով: Ասացեք "Ես կարծում եմ, ես ունեմ MSSP-ի ծառայությունների կարիքը": Դուք կարող եք զանգահարել նաև 1-800-510-2020 հեռախոսահամարով Ձեր տեղական Ծերերի հարցերով զբաղվող շրջանային գործակալությանը (Area Agency on Aging - AAA):
Ի՞նչ կարող եմ անել, եթե ես մերժվել եմ MSSP-ի համար:
Դուք կարող եք բողոքարկել և դիմել լսումների անցկացման համար: Բացի այդ, Դուք իրավունք ունեք ստանալ գրավոր բացատրություն այն մասին, թե ինչու են Ձեզ մերժել MSSP-ից օգտվելու համար: Գրավոր բացատրությամբ Ձեզ կներկայացվի, թե ինչ կարող եք անել բողոքարկման համար: Աջակցություն ստանալու համար կարող եք զանգահարել Կալիֆորնիայի հաշմանդամների իրավունքների պաշտպանության կենտրոն:
Ի՞նչպես կարող եմ ստանալ մանրամասն տեղեկատվություն MSSP-ի մասին:
Եթե ունեք ինտերնետային կապ, տեղեկացեք այս կայքէջում.
http://www.aging.ca.gov/programsproviders/mssp/
Եթե ես չեմ համապատասխանում MSSP-ի համար, կան արդյո՞ք այլ ծրագրեր, որոնք կարող են օգնել ինձ:
Զանգահարեք Ծերերի հարցերով զբաղվող շրջանային Ձեր գործակալություն (AAA) տեղեկատվության և Ձեր համայնքում ուղղորդման ծառայություններին տեղեկանալու համար: Ձեզ ամենամոտ AAA գործակալության գրասենյակի հեռախոսահամարն իմանալու համար զանգահարեք. 1 800 510-2020
Տարեցներին տրամադրվող ծառայությունների բազմանպատակային ծրագրի կոնտակտներ (ըստ շրջանի) նաև այստեղ –http://www.aging.ca.gov/ProgramsProviders/MSSP/Contacts/
Հրաժարում պատասխանատվությունից: Այս հրապարակումը միայն իրավական տեղեկատվություն է և ձեր անհատական իրավիճակի վերաբերյալ իրավաբանական խորհրդատվություն չէ: Այն արդի է տեղադրման օրվա դրությամբ: Մենք փորձում ենք պարբերաբար թարմացնել մեր նյութերը։ Այնուամենայնիվ, օրենքները պարբերաբար փոփոխվում են։ Եթե ցանկանում եք համոզվել, որ օրենքը չի փոխվել, դիմեք DRC կամ մեկ այլ իրավաբանական գրասենյակ: