Շրջանային կենտրոնի բողոքարկումների փոփոխություններ

Publications
#8096.10

Շրջանային կենտրոնի բողոքարկումների փոփոխություններ

Լանտերմանի ակտի բողոքարկումների մասով էական փոփոխություններ են տեղի ունեցել։ Սա կարճ տարբերակն է, որը չի պարունակում ամբողջ մանրամասները։ Մանրամասների համար խնդրում ենք կարդալ Իրավունքները Լանտերմանի ակտի շրջանակում  և Սենատի 188-րդ օրինագիծը (2021-22)։

Լանտերմանի ակտի բողոքարկումների մասով էական փոփոխություններ են տեղի ունեցել։ Սա կարճ տարբերակն է, որը չի պարունակում ամբողջ մանրամասները։ Մանրամասների համար խնդրում ենք կարդալ Իրավունքները Լանտերմանի ակտի շրջանակում  և Սենատի 188-րդ օրինագիծը (2021-22)։

Ուժի մեջ է 2022 թվականի հուլիսի 1-ից․

Բանավոր թարգմանչի սահմանումը – WIC 4701-ն (i) սահմանում է, որ բանավոր թարգմանիչը պետք է լինի արդյունավետ, ճշգրիտ և անկողմնակալ, որպեսզի հասկանա և փոխանցի ասվածը։

Լսումների որոշումների իրականացում – WIC 4713.5-ն սահմանում է, որ շրջանային կենտրոնը պետք է հնարավորինս շուտ իրականացնի լսումների որոշումը՝ 30 օրվա ընթացքում։ Նրանք պետք է ասեն ձեզ և DDS-ին, եթե չեն կարող։

Ուժի մեջ է 2022 թվականի հոկտեմբերի 1-ից․

Իրավապաշտպանների այցելությունը բողոքարկման գործընթացում – WIC 4705.5(a)-ն սահմանափակում է, թե երբ կարող է շրջանային կենտրոնի իրավապաշտպանը ոչ պաշտոնական հանդիպման գնալ, միջնորդության և լսումի ներկայանալ։ Տես 2022 թվականի սեպտեմբերի 20-ի ուղեցույցը։

Դատավորին որակազրկում հայցելու ձեր իրավունքը – WIC 4701-ն ասում է, որ շրջանային կենտրոնը պետք է տեղեկացնի ձեզ դատավորի որակազրկում հայցելու ձեր իրավունքի մասին։

Ուժի մեջ է 2023 թվականի մարտի 1-ից։

IPP որոշումների փոխադարձ համաձայնություն – WIC 4701(k)-ն սահմանում է, որ շրջանային կենտրոնները պետք է գործողությունների ձեռնարկման ծանուցագիր տրամադրեն ձեզ, եթե չկա նամակ, որ համաձայնել էիք իրավասության կամ ծառայության մերժման, դադարեցման կամ կրճատման մասին։

Տեղեկատվության ստանդարտ փաթեթ – WIC 4708-ն սահմանում է, որ շրջանային կենտրոնը պետք է տրամադրի բողոքարկումների գործընթացի և հանդիպումների մասին տեղեկատվություն, երբ հարցնում եք և գործողությունների ձեռնարկման բոլոր ծանուցագրերով հանդերձ։ Նրանք նաև պետք է փաթեթը կայքէջում տեղադրեն 60 օրվա ընթացքում։

Գործողությունների ձեռնարկման ստանդարտ ծանուցագրի ձևաթուղթ – WIC 4701-ն պահանջում է գործողությունների ձեռնարկման ծանուցագրի թարմացված ձևաթուղթ։ Այն կհրապարակվի բողոքարկումների գործընթացի կայքէջում.

Ստանդարդ բողոքարկումների հարցման ձևաթուղթ – WIC 4701-ը պահանջում է բողոքարկումների հարցման թարմացված ձևաթուղթ։ Այն կհրապարակվի բ ողոքարկումների գործընթացի կայքէջում .

Բողոքարկման հարցումներ DDS-ին – WIC 4701(a)(7)-ը և (b)-ն և 4710.5(d)-ն բողոքարկման հարցումներն ուղարկում են DDS-ին, և ոչ շրջանային կենտրոնին։ DDS-ը կտեղեկացնի շրջանային կենտրոնին և OAH-ին։ Ուղարկեք առցանց՝ օգտագործելով բ ողոքարկումների գործընթացի կայքէջը, appealrequest@dds.ca.gov էլփոստին կամ փոստով։

Բողոքարկումների ժամանակացույցեր – WIC 4707, 4710.6, 4712.5(a)(1), 4713(b), 4715

  • Բողոքարկեք գործողության ձեռնարկման մասին ծանուցագրի ստացումից հետո 60 օրվա ընթացքում։ Բողոքարկեք 30 օրվա ընթացքում, եթե ձեզ հարկավոր է վճարված առկախ օգնություն (ծառայությունները նույնն են մնում)։
  • Շրջանային կենտրոնը պետք է ոչ պաշտոնական հանդիպում անցկացնի 10 օրվա ընթացքում։
  • OAH-ը պետք է միջնորդությունն անցկացնի 30 օրվա ընթացքում։
  • OAH-ը պետք է լսում անցկացնի 50 օրվա ընթացքում։
  • OAH-ը որոշումը տրամադրում է լսումից հետո 10 օրվա ընթացքում և բողոքարկումից հետո 80 օրվա ընթացքում։
  • Խնդրեք վերանայում լսումի որոշման կայացումից հետո 15 օրվա ընթացքում։ OAH-ը կամ DDS-ը պետք է որոշեն վերանայումը 15 օրվա ընթացքաում։
  • Բողոքարկեք գերագույն դատարանին լսումի որոշման կայացումից հետո 180 օրվա ընթացքում։

Հայցվորի ընտրանքներ բողոքարկման գործընթացում – WIC 4707-ն ասում է, որ կարող եք ոչ պաշտոնական հանդիպում, միջնորդություն և լսում ընտրել։ Ավելի ուշ կարող եք փոխել ձեր հարցումը։ Փոփոխությունը կարող է շարունակելիության հանգեցնել։

Պարտադիր միջնորդություն – WIC 4711.5-ն սահմանում է, որ շրջանային կենտրոնը պետք է մասնակցի միջնորդությանը, եթե ցանկանում եք։

Դիրքորոշման հայտարարություններ և փաստրկների փոխանակում – WIC 4712(d)-ն սահմանում է, որ շրջանային կենտրոնը պետք է ձեր նախընտրելի լեզվով ձեզ տրամադրի իր դիրքորոշման հայտարարությունը լսումից առաջ 2 աշխատանքային օրվա ընթացքում։ Շրջանային կենտրոնին պետք է տրամադրեք վկաների ցանկը և հաշվետվությունները լսումից 2 աշխատանքային օր առաջ։ Եթե ունեք իրավապաշտպան, նա պետք է շրջանային կենտրոնին տրամադրի դիրքորոշման հայտարարություն, վկաների ցանկ և բոլոր փաստաթղթերը լսումից 2 աշխատանքային օր առաջ։

DDS-ի տնօրենի որոշումների պատվիրակում – WIC 4712.5-ն սահմանում է, որ DDS-ը լսումների հարցերով գրասենյակին շնորհում է վերջնական որոշումներ կայացնելու լիազորություն։ DDS-ը կարող է ընդունել առաջարկված որոշումը որպես վերջնական որոշում կամ նոր վերջնական որոշում տրամադրել։

Վերանայումներ - WIC 4713(b)-ն սահմանում է, որ դուք կամ շրջանային կենտրոնը կարող եք վերանայում խնդրել լսումի վերջնական որոշումից հետո 15 օրվա ընթացքում։

Փոփոխություններ լսումների հարցերով գրասենյակում – WIC 4712(i) 4712(b)(2) և (3)

  • Լսումների հարցերով աշխատակիցը պետք է լսումն իրականացնի «չեզոքություն պահպանելով»։ Չեզոքության պահպանումը խրախուսում է ազատ և բաց հաղորդակցությունը՝ օգնելու բոլոր կողմերին ներկայացնել անհրաժեշտ տեղեկատվությունը։
  • Լսումների հարցերով աշխատակիցները պետք է վերապատրաստում ստանան, թե ինչպես կարելի է ավելի արդար գտնվել մարդկանց հանդեպ լսումների ժամանակ և տեղեկանալ հաշմանդամության խնդիրների վերաբերյալ։

DDS-ն կհավաքի տվյալներ - WIC 4714-ն սահմանում է, որ DDS-ը պետք է տեղեկություններ հավաքի ոչ պաշտոնական հանդիպումների մասին (խնդիրներ, հայցվորներ, որոշումներ) և միջնորդություններ ու լսումներ (հրաժարված պահանջներ և պատճառներ, խնդիրներ, հայցվորներ, արդյունքներ, ժամանակացույցներ և որոշումներ)

Հրաժարում պատասխանատվությունից: Այս հրապարակումը միայն իրավական տեղեկատվություն է և ձեր անհատական իրավիճակի վերաբերյալ իրավաբանական խորհրդատվություն չէ: Այն արդի է տեղադրման օրվա դրությամբ: Մենք փորձում ենք պարբերաբար թարմացնել մեր նյութերը։ Այնուամենայնիվ, օրենքները պարբերաբար փոփոխվում են։ Եթե ցանկանում եք համոզվել, որ օրենքը չի փոխվել, դիմեք DRC կամ մեկ այլ իրավաբանական գրասենյակ: