Շատ հաշմանդամություն ունեցող ընտրողներ կարող են քվեարկել փոստով գաղտնի և անկախ կերպով

Շատ հաշմանդամություն ունեցող ընտրողներ կարող են քվեարկել փոստով գաղտնի և անկախ կերպով
Փոստային քվեարկությունը երբևէ ավելի մեծ տարածումն է գտել Կալիֆորնիայում։ Ինչևէ, որոշակի հաշմանդամություն ունեցող ընտրողները, օրինակ՝ տեսողական և մատնաշարժողության հետ կապված հաշմանդամություն ունեցողները, ի վիճակի չեն քվեարկել գաղտնի և անկախ փոստային քվեաթերթիկի թղթային տարբերակով, որովհետև նրանք չեն կարող կարդալ կամ գծանշել այն: 2020 թվականի հունվարի 1-ից սկսած Հեռահար հասանելիության փոստային քվեարկությունը (RAVBM, Remote Accessible Vote-by-Mail) պետք է առկա լինի Կալիֆոռնիայի ամեն վարչաշրջանում:
Նախապատմություն․
Փոստային քվեարկությունը երբևէ ավելի մեծ տարածումն է գտել Կալիֆորնիայում։ Ինչևէ, որոշակի հաշմանդամություն ունեցող ընտրողները, օրինակ՝ տեսողական և մատնաշարժողության հետ կապված հաշմանդամություն ունեցողները, ի վիճակի չեն քվեարկել գաղտնի և անկախ փոստային քվեաթերթիկի թղթային տարբերակով, որովհետև նրանք չեն կարող կարդալ կամ գծանշել այն: 2020 թվականի հունվարի 1-ից սկսած Հեռահար հասանելիության փոստային քվեարկությունը (RAVBM, Remote Accessible Vote-by-Mail) պետք է առկա լինի Կալիֆոռնիայի ամեն վարչաշրջանում: Նախքան այս հրամանը միայն որոշակի վարչաշրջաններ էին առաջարկում քվեարկության այս եղանակը։ Մատչելի հասանելիության այս նոր հրամանագրված մեթոդով որոշակի հաշմանդամություն ունեցող ընտրողներ, ինչպես օրինակ տեսողական և մատնաշարժողական խնդիրներ ունեցողները, այժմ կարող են գաղտնի և անկախ քվերակություն կատարել։
Ի՞նչ է Հեռահար հասանելիության փոստային քվեարկությունը (RAVBM, Remote Accessible Vote-by-Mail)։
Հեռահար հասանելիության փոստային քվեարկության (RAVBM) համակարգերը թույլ կտան հաշմանդամություն ունեցող ընտրողներին, որոնցից շատերը հաճախ դիմում են ուրիշների օգնության՝ իրենց քվեաթերթիկը կարդալու և նշելու օգնության խնդրանքով, իրենց քվեարկությունը կատարել տանից գաղտնի և անկախ կերպով։ Սա համացացային քվեարկություն ՉԷ։
Ինչպե՞ս են աշխատում RAVBM համակարգերը։
Ընդհանուր առմամբ, RAVBM համակարգը հաշմանդամություն ունեցող ընտրողին հնարավորություն է տալիս ներբեռնել քվեաթերթիկը՝ թույլ տալով նրան կարդալ և գծանշել այն, օգտագործելով իրենց սեփական օժանդակ տեխնիկական սարքը։ Հետո հաշմանդամություն ունեցող ընտրողը պետք է տպի իր ընտրությունները և դրանք վերադարձնի Վարչաշրջանի ընտրությունների գրասենյակին։ Disability Rights California-ն հրապարակել է RAVBM համակարգի պատկերավոր տեսանյութ, որը հասանելի է YouTube-ի մեր ալիքում:
Ինչպե՞ս պետք է հաշմանդամություն ունեցող ընտրողը վերադարձնի իր կատարած ընտրությունները Վարչաշրջանի ընտրությունների գրասենյակին։
Ընտրողները պետք է կամ փոստով ուղարկեն այն, կամ թողնեն այն քվեարկության ընտրատարածքում կամ քվեաթերթիկների հանձնման համար նախատեսված արկղում: Քվեաթերթիկը պետք է լինի հատուկ տրամադրված ծրարում, որը կստանաք Ձեր վարչաշրջանի ընտրությունների գրասենյակից: Դուք պետք է ստորագրեք ծրարը, որն ունի հատուկ դակված անցքեր` մատնանշելու ստորագրության տողը, որտեղ պետք է ստորագրի թեթև հաշմանդամություն ունեցող անձը: Եթե Դուք ի վիճակի չեք ստորագրելու Ձեր անունը հաշմանդամության կամ վնասվածքի պատճառով, ապա խնդրում ենք ծանոթանալ մեր հրապարակմանը Դուք կարող եք գրանցվել և քվեարկել, նույնիսկ եթե չեք կարող ստորագրել Ձեր անունը.
Որո՞նք են RAVBM-ի քվեաթերթիկ ստանալու պահանջները։
Որոշ վարչաշրջաններում հաշմանդամություն ունեցող ընտրողը, ով կցանկանար օգտվել RAVBM համակարգից, պետք է առաջին հերթին գրանցվի որպես փոստային քվեարկության ընտրող: Ընտրողը կարող է խնդրել փոստային քվեարկության քվեաթերթիկ կամ RAVBM քվեաթերթիկ ընտրությունների օրվանից մինչև յոթ (7) օր առաջ:1 Ընտրողները, ովքեր բնակվում են Ընտրողների ընտրության մասին օրենքի իրավասության վարչաշրջաններում,2 չպետք է հայցեն փոստային քվեաթերթիկ, քանի որ նրանք ավտոմատ կերպով կստանան քվեաթերթիկ վերադարձի ծրարով: Բոլոր ընտրողները, ովքեր անկախ իրենց գտնվելու վայրից ցանկանում են օգտագործել RAVBM համակարգը, ամեն դեպքում դեռ պետք է խնդրեն RAVBM-ի քվեաթերթիկն ընտրությունների օրվանից մինչև յոթ (7) օր առաջ։
Քանի՞ RAVBM համակարգ է գործում Կալիֆորնիայում։
Ներկայումս, Կալիֆորնիայի նահանգային քարտուղարությունը պայմանականորեն հաստատել է չորս համակարգ` Democracy Live Secure Select 1.2.2, Five Cedars Group-ի այլընտրանքային ձևաչափի քվեաթերթիկ (AFB, Alternate Format Ballot) v5.2.1, Dominion ImageCast Remote 5.2 և Լոս Անջելես վարչաշրջանի քվեաթերթիկի ինտերակտիվ նմուշ 2.5.1:
Որքանո՞վ են ապահով RAVBM համակարգերը։
Կալիֆորնիան վարչաշրջանում ունի ամենաակտիվ փորձարկման և վկայագրման ծրագրերը՝ ապահովելու, որ Ձեր գաղտնի և անկախ քվեաթերթիկն անվտանգ լինի։
Հաշմանդամություն ունեցող անհատներն ընտրությունների մասին լրացուցիչ տեղեկությունների համար նաև կարող են կապվել Disability Rights California-ի Քվեարկության հարցերով թեժ գծի հետ՝ 888-569-7955 հեռախոսահամարով:
1 (Վերադառնալ հիմնական փաստաթղթին)
[2] Ընտրողների ընտրության մասին օրենքի գործող վարչաշրջանների ցանկին կարող եք ծանոթանալ Նահանգի քարտուղարության կայքէջից։ Բացի այդ, Պլումաս, Ալպին և Սիերա վարչաշրջանները հանդիսանում են փոստային քվեարկության մշտական վարչաշրջաններ: (Վերադառնալ հիմնական փաստաթղթին)
Հրաժարում պատասխանատվությունից: Այս հրապարակումը միայն իրավական տեղեկատվություն է և ձեր անհատական իրավիճակի վերաբերյալ իրավաբանական խորհրդատվություն չէ: Այն արդի է տեղադրման օրվա դրությամբ: Մենք փորձում ենք պարբերաբար թարմացնել մեր նյութերը։ Այնուամենայնիվ, օրենքները պարբերաբար փոփոխվում են։ Եթե ցանկանում եք համոզվել, որ օրենքը չի փոխվել, դիմեք DRC կամ մեկ այլ իրավաբանական գրասենյակ:
- 1. Որոշ վարչաշրջաններ թույլ են տալիս հաշմանդամություն ունեցող ընտրողներին օգտագործել RAVBM-ը՝ Վարչաշրջանի ընտրությունների գրասենյակի կայքէջից անմիջապես անցնելով պորտալին՝ առանց պաշտոնական հարցման։ Առանձին վարչաշրջանները կարող են ձևափոխել իրենց կայքէջն ըստ անհրաժեշտության։
- 2. Ընտրողների ընտրության մասին օրենքի գործող վարչաշրջանների ցանկին կարող եք ծանոթանալ Նահանգի քարտուղարության կայքէջից։ Բացի այդ, Պլումաս, Ալպին և Սիերա վարչաշրջանները հանդիսանում են փոստային քվեարկության մշտական վարչաշրջաններ: https://www.sos.ca.gov/elections/voters-choice-act/
Click links below for a downloadable version.
Haga clic en enlaces a continuación para una versión completa descargable.
다운로드 가능한 전체 버전은 아래 링크를 클릭 하십시오.
点击下面的链接查看完整的可下载版本。
Nhấp vào liên kết dưới đây để có phiên bản tải về đầy đủ.
សូមចុចខាងក្រោមដើម្បីទទួលបានកំណែពេញលេញ។
Нажмите на ссылку ниже для полной загружаемой версии.
Mag-click sa ibaba para sa isang buong nada-download na bersyon.
Nyem Hauv qab rau ib daim ntawv uas muaj downloadable puv nkaus.
Սեղմեք ներքեւում, ամբողջական բեռնվող տարբերակի համար
انقر أدناه للحصول على نسخة كاملة قابلة للتنزيل
ダウンロード可能なバージョンについては、以下のリンクをクリックしてください。
نسخه کامل دانلود زیر کلیک کنید.