IHSS ծրագրի տնային գնահատման և ինքնագնահատման ուղեցույց
IHSS ծրագրի տնային գնահատման և ինքնագնահատման ուղեցույց
Այս ուղեցույցը նախատեսված է՝ օգնելու ձեզ պատրաստվել վարչաշրջանի IHSS աշխատակցի կողմից իրականացվող ներառման սկզբնական գնահատման կամ տարեկան վերանայման գործընթացին։ Այս ուղեցույցը նաև կօգնի ձեզ անկողմնակալ լսումներում ներկայացնել ինքներդ ձեզ և ուրիշներին, երբ ձեզ անհրաժեշտ Տնային օժանդակող ծառայությունների (In-Home Supportive Services, IHSS) ժամերի վերաբերյալ վեճ լինի։
Հրաժարում պատասխանատվությունից: Այս հրապարակումը միայն իրավական տեղեկատվություն է և ձեր անհատական իրավիճակի վերաբերյալ իրավաբանական խորհրդատվություն չէ: Այն արդի է տեղադրման օրվա դրությամբ: Մենք փորձում ենք պարբերաբար թարմացնել մեր նյութերը։ Այնուամենայնիվ, օրենքները պարբերաբար փոփոխվում են։ Եթե ցանկանում եք համոզվել, որ օրենքը չի փոխվել, դիմեք DRC կամ մեկ այլ իրավաբանական գրասենյակ:
Այս ուղեցույցը նախատեսված է՝ օգնելու ձեզ պատրաստվել վարչաշրջանի IHSS աշխատակցի կողմից իրականացվող ներառման սկզբնական գնահատման կամ տարեկան վերանայման գործընթացին։ Այս ուղեցույցը նաև կօգնի ձեզ անկողմնակալ լսումներում ներկայացնել ինքներդ ձեզ և ուրիշներին, երբ ձեզ անհրաժեշտ Տնային օժանդակող ծառայությունների (In-Home Supportive Services, IHSS) ժամերի վերաբերյալ վեճ լինի։
Այս ուղեցույցը կօգնի ձեզ պատրաստվել IHSS ծառայությունների տրամադրման գնահատմանը և տարեկան վերանայմանը։ Այն նկարագրում է IHSS ծրագիրը և պատասխանում է IHSS ծրագրի վերաբերյալ ընդհանուր հարցերին։ Այս ուղեցույցը նաև տրամադրելու է տեղեկություններ այն մասին, թե ինչպես պատրաստվել անկողմնակալ լսումներին, եթե ձեզ անհրաժեշտ Տնային օժանդակող ծառայությունների (IHSS) և ժամերի վերաբերյալ վեճ լինի։
Այս ուղեցույցը չի նկարագրում IHSS-ի կամ անկողմնակալ լսումների գործընթացի մասին ամեն ինչ։ IHSS ծրագրի այլ ասպեկտների մասին մանրամասն տեղեկությունների համար այցելեք մեր IHSS ծրագրի շահերի ինքնուրույն պաշտպանության ռեսուրսներիկայքը։ Կարող եք նաև կապվել մեզ հետ և պարզել այլ խնդիրների մասին հարցերը, որոնք այս ուղեցույցում ներառված չեն։
Այս ուղեցույցում կքննարկվի հետևյալը.
- IHSS-ի գնահատման գործընթացը
- IHSS ծառայությունների և ժամերի թույլատրումը
- IHSS-ի ինքնագնահատումը
- Ֆունկցիոնալ սահմանափակումների փաստաթղթավորումը
- Ինչ պատճառներով են ավելի շատ IHSS ժամեր անհրաժեշտ
- IHSS ծրագիրը հոգեկան առողջության խնդիրներով պայմանավորված հաշմանդամություն ունեցող անձանց համար
- IHSS ծրագիրը երեխաների համար և առնչվող խնդիրները
- Ծնողի և ամուսնու/կնոջ սպասարկող լինելու հետ կապված խնդիրները
- Հարբժշկական ծառայություններ
- Պաշտպանիչ հսկողություն
- Նահանգային անկողմնակալ լսումները
IHSS-ի գնահատումները և անկողմնակալ լսումները
Ի՞նչ է IHSS-ի գնահատման գործընթացը։
IHSS-ի գնահատման գործընթացի շրջանակում վարչաշրջանի IHSS աշխատակիցը գալիս է ձեր տուն՝ գնահատելու ձեր ֆիզիկական և հոգեկան առողջությունը, ձեր կենսապայմանները և որոշելու, թե որ ծառայությունների համար եք իրավունակ, ինչպես նաև այն, թե ամսական քանի ժամ եք ստանալու։ IHSS աշխատակիցն օգտագործելու է ձեր, ձեր ընտանիքի, բժիշկների, դպրոցների, տարածաշրջանային կենտրոնի և ձեր IHSS սպասարկող(ներ)ի տրամադրած տեղեկությունները։1 Այս գործընթացը սովորաբար կոչվում է տնային գնահատում։
Դուք անցնելու եք տնային գնահատում․
- IHSS ծրագրին առաջին անգամ դիմելիս,
- Տարեկան մեկ անգամ՝ տարեկան վերագնահատման նպատակով,
- Ցանկացած ժամանակ, երբ դիմեք։2
- o Եթե վարչաշրջանը մերժի IHSS գնահատում կատարելու ձեր դիմումը կամ ձեր դիմումից հետո 30 օրվա ընթացքում չկատարի գնահատում ձեզ համար, կարող եք նահանգային անկողմնակալ լսումներ պահանջել։3
Աշխատակիցը կորոշի, թե որ IHSS ծառայությունները կարող եք ստանալ, և քանի ժամ է ձեզ անհրաժեշտ այդ ծառայությունների համար։
IHSS ծրագիրը վճարելու է ձեզ անհրաժեշտ ծառայությունների համար․
- Քանի որ ունեք ֆունկցիոնալ խնդիրներ։
- Որպեսզի ապահովի և պահպանի անկախ ապրելակերպի հնարավորություն և (կամ)
- Որպեսզի ապահով մնաք ձեր տանը կամ այնտեղ, որտեղ նախընտրեք ապրել 4
Ժամեր չեն թույլատրվի IHSS-ի այն առաջադրանքների համար, որոնց հարցում օգնության կարիք չունեք, կամ որոնք ձեզ համար զուտ «հարմարավետություն» ապահովող ծառայություններ են։ IHSS ժամերի առավելագույն քանակը, որ կարող եք ամսական ստանալ, 283 ժամ է:
Ի՞նչ է տեղի ունենում IHSS գնահատումն ավարտելուց հետո։
Գնահատումն ավարտելուց հետո ձեր IHSS աշխատակիցը ձեզ ուղարկելու է IHSS Գործողության մասին ծանուցում (անգլ․ Notice of Action, NOA)։ IHSS Գործողության մասին ծանուցմամբ դուք տեղեկացվելու եք հետևյալի մասին․
- Որքան ժամանակ է վարչաշրջանը տրամադրելու ձեզ յուրաքանչյուր IHSS առաջադրանքի համար, որոնց հարցում նրանց կարծիքով դուք օգնության կարիք ունեք։ Ձեր IHSS Գործողության մասին ծանուցման մեջ ժամանակը նշվելու է ժամերով և րոպեներով:
- Երբ է ձեր IHSS ծառայությունների տրամադրումը սկսվելու, կամ երբ են փոփոխությունները տեղի ունենալու։
- Որոշումը կայացնելիս IHSS-ի որ կանոնների վրա է վարչաշրջանը հիմնվել։
- եղեկություններ վարչաշրջանի որոշումը վիճարկելու համար լսումներ պահանջելու ձեր իրավունքի մասին։
Ի՞նչ տեղի կունենա, եթե ես Գործողության մասին ծանուցում չստանամ կամ համաձայն չլինեմ իմ Գործողության մասին ծանուցման հետ։
Կարող եք լսումներ պահանջել, եթե․
- Համաձայն չեք ձեր IHSS ծառայությունների փոփոխությունների և (կամ) Գործողության մասին ծանուցման հետ։
- Համաձայն չեք որոշման հետ, որը IHSS ծրագիրը կայացրել է առանց ձեզ Գործողության մասին ծանուցում ուղարկելու։
Ձեր IHSS Գործողության մասին ծանուցումն ստանալուց կամ դրա հետ համաձայն չլինելու պարագայում որևէ գործողություն ձեռնարկելուց կամ չձեռնարկելուց հետո կարող եք լսումներ խնդրել ընդամենը 90 օրվա ընթացքում։
IHSS ծառայությունների և ժամերի թույլատրումը
Իմ IHSS աշխատակիցն ինչպե՞ս է որոշում, թե որ ծառայություններն են ինձ անհրաժեշտ և որքան ժամանակ տրամադրել ինձ։
Ֆունկցիոնալ կարգի (FI) գնահատումների և Առաջադրանքների ժամային ուղեցույցը (HTG) և IHSS գնահատման չափորոշիչները (նշումներով) օգտագործ վում են որոշակի IHSS առաջադրանքներ կատարելու ձեր ֆունկցիոնալ կարողությունը և յուրաքանչյուր առաջադրանքի համար ձեզ անհրաժեշտ ժամանակը որոշելու համար։ Ձեր IHSS աշխատակիցը պարտավոր է տրամադրել ձեզ այն ժամաքանակը, որն անհրաժեշտ է ձեզ յուրաքանչյուր ծառայություն ստանալու համար, որոնց հարցում օգնության կարիք ունեք։ IHSS Առաջադրանքների ժամային ուղեցույցն ամբողջությամբ ներկայացված է Բոլոր վարչաշրջաններին ուղղված թիվ I-97-20 տեղեկատվական ծանուցման մեջ։
Անհրաժեշտ IHSS ծառայությունները և դրանց համար անհրաժեշտ ժամանակը որոշվում է երկքայլ գործընթացով․
Քայլ առաջին․ ֆունկցիոնալության որոշումը
IHSS աշխատակիցը ձեր ֆունկցիոնալ կարողությունը դասակարգելու է ըստ IHSS ծառայությունների հետևյալ կատեգորիաներից յուրաքանչյուրի․
- Տնային ծառայություններ (տան գործեր)
- Լվացք
- Գնումներ և այլ գործեր
- Ճաշի պատրաստում/մաքրություն ճաշից հետո
- Քայլելու կարողություն (նախկինում՝ շարժունակություն ներսում)
- Լոգանք, բերանի խոռոչի հիգիենիկ խնամք և արտաքին խնամք/ամենօրյա լվացումներ անկողնում (լոգանք և արտաքին խնամք)
- Հագնվելու կարողություն/պրոթեզային սարքեր (հագցնելը)
- Աղիներին և միզապարկին առնչվող խնամք
- Տեղաշարժում (դիրքի փոփոխում)
- Ուտելու կարողություն
- Շնչառություն
- Հիշողություն
- Կողմնորոշում
- Դատելու կարողություն
Հիշելու, կողմնորոշվելու և դատելու կարողությունների միջոցով որոշվում է միայն պաշտպանիչ վերահսկողության կարիքը։5
IHSS Ֆունկցիոնալ կարգի գնահատումը կատարվում է 1-ից 6 միավորով։ Յուրաքանչյուր գործառույթի կարգը պետք է որոշվի ֆիզիկական, կոգնիտիվ և հուզական տկարության հիման վրա։6 Կարգը չի որոշվում միայն ֆիզիկական սահմանափակումների հիման վրա։
Ձեր ֆունկցիոնալ կարգը որոշվում է այն բանի հիման վրա, թե ինչ օգնություն է անհրաժեշտ ձեզ՝ կատարելու IHSS այն առաջադրանքները, որոնք պետք է գնահատվեն: IHSS ֆունկցիոնալ կարգը գնահատվում է հետևյալ կերպ․
- Կարգ 1-ին. անկախ։ Դուք կարող եք կատարել IHSS առաջա դրանքներն առանց օգնության: Որևէ գործառույթի համար «1-ին» կարգն ունեցող շահառուն չի կարող ստանալ ժամանակ այդ ծառայության համար:
- Կարգ 2-րդ. կարող եք կատարել IHSS առաջադրանքը խոսքային օժանդակմամբ, օրինակ՝ IHSS սպասարկողի հիշեցումներով, ուղղորդմամբ կամ խրախուսմամբ։
- Կարգ 3-րդ. կարող եք IHSS առաջադրանքը կատարել որոշակի օգնությամբ՝ ներառյալ և առանց սահմանափակման IHSS սպասարկողի կողմից ցուցաբերվող ուղղակի ֆիզիկական օգնությունը:
- Կարգ 4-րդ. կարող եք կատարել IHSS առաջադրանքը, բայց միայն IHSS սպասարկողի կողմից ցուցաբերվող զգալի օգնությամբ:
- Կարգ 5-րդ. կարող եք կատարել IHSS առաջադրանքը IHSS սպասարկողի օգնությամբ կամ առանց դրա։
- Կարգ 6-րդ. ձեզ անհրաժեշտ են հարբժշկական ծառայություններ։
Եթե ամսվա ընթացքում ձեր ֆունկցիոնալ կարողությունները փոխվեն, յուրաքանչյուր առաջադրանքի համար ձեր կարգը պետք է արտացոլի շաբաթվա կամ ամսվա մեծ մասում արտահայտված ֆունկցիոնալության մակարդակը։ Օրինակ՝ եթե ունեք արթրիտ, որի հետևանքով որոշ օրերի փայտացում, շարժողական խանգարումներ և մեղմ ախտանշաններով ցավ եք զգում, իսկ մյուս օրերին մեծ մասամբ լուրջ ախտանշաններ ունեք, ձեր ֆունկցիոնալ կարգը պետք է գնահատվի օրերի մեծ մասում ձեր ունեցած ֆունկցիոնալության մակարդակի հիման վրա, երբ արթրիտի ախտանշաններն ավելի ծանր են։7
Ձեր IHSS աշխատակիցը կարող է հայտնել ձեզ ձեր ֆունկցիոնալ կարգի գնա հատումները։ Եթե պատրատվում եք լսումների, ձեր ֆունկցիոնալ կարգի գնա հատումները պետք է ներկայացված լինեն վարչաշրջանի դիրքորոշման մեջ։
Քայլ 2․ Օգտվեք Առաջադրանքների ժամային ուղեցույցից, որպեսզի որոշեք ֆունկցիոնալության հիման վրա թույլատրված ժամանակը
IHSS Առաջադրանքների ժամային ուղեցույցն օգտագործվում է՝ որոշելու,
թե ինչ ժամաքանակ կարող եք ստանալ յուրաքանչյուր IHSS ծառայության համար, որի հարցում շաբաթական կտրվածքով օգնության կարիք ունեք, բացի տնային ծառայություններից։ Տնային ծառայությունները սահմանափակվում են ամսական 6 ժամով։
Առաջադրանքների ժամային ուղեցույցը ֆունկցիոնալ սահմանափակումների հիման վրա անհրաժեշտ յուրաքանչյուր IHSS առաջադրանքի համար առաջա րկում է ժամանակային միջակայք (փոքր և մեծ)։ Օրինակ՝ եթե հագնվելու առաջադրանքի համար ձեր կարգը «2» է, Առաջադրանքների ժամային ուղե ցույցի համաձայն կարող եք շաբաթական 34 րոպեից մինչև 1 ժամ 12 րոպե օգնություն ստանալ։
Ձեզ թույլատրվում է ստանալ անհրաժեշտ ժամաքանակ յուրաքանչյուր IHSS առաջադրանքի օգնության համար, որն առանց օգնության ինքնուրույն չեք կարող կատարել։ Առաջադրանքների ժամային ուղեցույցը կարող է օգտա գործվել միայն այն դեպքում, եթե ձեզ անհրաժեշտ IHSS ծառայությունները կարող եք ստանալ առաջարկվող ժամանակային միջակայքում։8
Կարող եք Առաջադրանքների ժամային ուղեցույցով սահմանվածից ավել կամ պակաս ժամաքանակ ստանալ, եթե IHSS աշխատակիցը ձեր IHSS գործում փաստաթղթավորի, թե առաջադրանքը կատարելու համար ինչու է ձեզ ավել կամ պակաս ժամանակ անհրաժեշտ։
Առաջադրանքների ժամային ուղեցույցի բացառությունների օրինակներ կարելի է գտնել Կալիֆոռնիայի Սոցիալական ապահովության դեպարտամենտի կանոնների և ընթացակարգերի ձեռնարկի §§ 30-700-ից 30-764-ում։
IHSS Առաջադրանքների ժամային ուղեցույցը չի կիրառվում պաշտպանիչ հսկողության կամ հարբժշկական ծառայությունների համար։
IHSS-ի ինքնագնահատումը
Ինչպե՞ս կարող եմ ինքնագնահատում կատարել։
IHSS-ի ինքնագնահատումը կարող է օգնել ձեզ հետևել, թե որ IHSS ծառայությունների կարիքն ունեք, և որքան ժամանակ է ձեզ անհրաժեշտ IHSS ծառայություններն ստանալու համար, որպեսզի այդ ամենը փաստ աթղթավորվի ձեր IHSS գործում։ Ինքնագնահատում կատարելու համար կարող եք ամեն օր գրանցել յուրաքանչյուր IHSS առաջադրանք, որը առնվազն մեկ շաբաթ չեք կարողանում ինքնուրույն անել։
Անհրաժեշտ է գրանցել հետևյալը․
- Ժամաքանակը, որը պահանջվում է ձեզ անհրաժեշտ յուրաքանչյուր IHSS ծառայության հարցում օգնություն ստանալու համար։
- Յուրաքանչյուր ծառայություն մատուցելու համար պահանջվող քայլերը։
- Նշում այն մասին, թե ձեր ֆունկցիոնալ սահմանափակումները, օրինակ՝ մկանային ջղակծկումները, սերտաճած հոդերը, հիպերռեֆլեքսիան և ագրեսիվ ֆիզիկական պահվածքը, հիշողության, կողմնորոշման կամ դատելու կարողության հետ կապված խնդիրների պատճառով ինչպես են խոչընդոտում կամ սահմանափակում IHSS ծառայություններ ստանալու ձեր կարողությունը։
Ինքնագնահատումը կարող է օգնել ձեզ թույլ չտալ, որ IHSS ծառայություններ ստանալու համար օրական անհրաժեշտ ժամաքանակը թերագնահատվի։
Կալիֆոռնիայում Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության կազմակերպության IHSS-ի ինքնուրույն գնահատման և անկողմնակալ լսումների ուղեցույցում կա նաև IHSS-ի ինքնուրույն գնահատման աշխատաթերթ, որում կարելի է գրանցել, թե շաբաթվա մեջ ամեն օր որքան ժամանակ է ձեզ անհրաժեշտ յուրաքանչյուր IHSS ծառայու թյան հարցում օգնություն ստանալու համար, որը չեք կարողանում ինքնո ւրույն անել։ Հնարավորության դեպքում գրանցեք յուրաքանչյուր ծառայ ությունն սկսելու և ավարտելու ժամը։ Այդպես չեք գուշակի կամ մոտավոր չեք հաշվարկի ձեզ անհրաժեշտ ժամաքանակը։ Շաբաթվա վերջում գումարեք շաբաթվա բոլոր օրերի ընդհանուր ժամաքանակը, որպեսզի տեսնեք, թե մեկ շաբաթում ձեզ որքան ժամանակ է անհրաժեշտ յուրաքանչյուր IHSS ծառայություն ստանալու համար։
Երբ իմանաք, թե որ IHSS ծառայություններն են ձեզ անհրաժեշտ, և շաբաթական որքան ժամ է ձեզ անհրաժեշտ IHSS ծառայություններն ստանալու համար, կարող եք ձեզ անհրաժեշտ ժամաքանակը համեմատել IHSS առաջադրանքների ժամային ուղեցույցում առաջարկվող ժամաքանակի հետ։ Եթե ձեզ անհրաժեշտ է Առաջադրանքների ժամային ուղեցույցում առաջարկվողից ավելի շատ ժամանակ, պետք է բացատրեք, թե ինչու է ավելի շատ ժամանակ անհրաժեշտ, որպեսզի IHSS աշխատակիցը կարողանա նշել դա ձեր IHSS գործում։
Եթե ձեզ անհրաժեշտ է ավելի շատ ժամաքանակ, քան թույլատրվում է Առաջադրանքների ժամային ուղեցույցում, գրեք ձեր ամենօրյա գրանցու մների տետրում կամ առանձին թղթի վրա պատճառները (օրինակ՝ ագրեսիվ պահվածք, մկանների փայտացում կամ մկանային ջղակծկումներ, անմիզա պահություն, դեղամիջոցների ընդունման համար պահանջվող հսկողություն, անհրաժեշտ ժամաքանակը հաշվարկված և գրանցված է, իսկ ուղեցույցում առաջարկվող ժամաքանակը բավարար չէ IHSS ծառայություններն ստանալու համար), լրացուցիչ ժամանակը, որն անհրաժեշտ է յուրաքանչյուր առաջադրանքի հարցում օգնություն ստանալու համար։ Դա կօգնի ձեզ պաշտպանել ձեր շահերը և բացատրել, թե ինչու է ձեզ ավելի շատ ժամանակ անհրաժեշտ, քան թույլատրվում է Առաջադրանքների ժամային ուղեցույցով։
Այս փաստաթղթում հաջորդիվ ներկայացվում է, թե ինչ պատճառներով կարող է IHSS ծառայությունների համար ավելի շատ ժամանակ անհրաժեշտ լինել։
Ինչպե՞ս պատրաստվել տնային IHSS գնահատմանը կամ անկողմնակալ լսումներին։
Տնային IHSS գնահատմանը կամ անկողմնակալ լսումներին պատրաստվելու համար կարող եք կատարել IHSS-ի ինքնագնահատում, որը քննարկեցինք վերևում։ Ամենօրյա գրանցումները և IHSS-ի ինքնուրույն գնահատման աշխատաթերթը միասին կարող են օգնել ձեզ ավելի լավ բացատրել, թե ինչու է ձեզ ավելի շատ ժամանակ անհրաժեշտ, քան այն, որն առաջարկվում է Առաջադրանքների ժամային ուղեցույցում։ Ահա տեղեկությունների որոշ օրինակներ, որոնք կարող եք պարզել ինքնագնահատում կատարելու միջոցով․
- Ֆունկցիոնալ փոփոխություններ - որևէ առաջադրանք կատարելու համար անհրաժեշտ ժամանակը կարող է ամեն օր փոխվել։ Սպաստիկ կվադրիպլեգիայով ուղեղային կաթված ունեցող անձին հագցնելը մեկ օր կարող է երկու անգամ ավելի երկար տևել, քան նախորդ օրը՝ կախված վերջույթի ճկունության տարբեր աստիճաններից։ IHSS ծրագրի շրջանակում ձեզ տրամադրվող ժամաքանակը որոշվում է յուրա քանչյուր առաջադրանքի կատարման հարցում օգնություն ստանալու համար պահանջվող միջին ժամաքանակի հիման վրա։ Կարևոր է իմանալ, թե շաբաթվա մեջ որքան է տևում ամեն անգամ առաջ ադրանքը կատարելը, որպեսզի հնարավոր լինի հաշվել յուրաքանչյուր շաբաթվա համար անհրաժեշտ միջին ժամաքանակը։
- IHSS ծառայությունը ստանալու համար անհրաժեշտ բոլոր քայլերն ու առաջադրանքները - IHSS աշխատակիցները երբեմն կարող են ոչ միշտ նկատել Առաջադրանքների ժամային ուղեցույցի բացառությունները։ Կարող եք Առաջադրանքների ժամային ուղեցույցով առաջարկվող ժամաքանակից ավել ժամաքանակ ստանալ, եթե IHSS աշխատակիցը ձեր IHSS գործում փաստաթղթավորի, թե ինչու է ձեզ լրացուցիչ ժամանակ անհրաժեշտ։ Բացառությունների օրինակներ կարելի է գտնել Կալիֆոռնիայի Սոցիալական ապահովության դեպարտամենտի կանոնների և ընթացակարգերի ձեռնարկի §§ 30-700-ից 30-764-ում։ Օրինակ՝ աղիներին և միզապարկին առնչվող խնամքի շրջանակում կատարվող մաքրությունը ներառում է ոչ միայն բուն մաքրելու, այլև մաքրման պարագաները բերելու և դրանք կրկին տեղադրելու ժամանակը։ Զուգարանակոնքի ջրողողումը և աղբը թափելը։ Եթե տեղի է ունենում մարմնի հեղուկների կամ աղիների դատարկում, անհրաժեշտ կլինի ներառել ընդհանուր պաշտպանիչ միջոցառումներ կատարելու լրացուցիչ ժամանակը։ Ընդհանուր պաշտպանիչ միջոցառումներ են մարմնի հեղուկների և աղբի հետ գործ ունենալիս ձեռքերը լվանալը և ձեռնոցներ կամ դիմակ կրելը, մարմնի հեղուկներով աղտոտված լվացքը, հագուստը կամ այլ իրերը մշակելը։
- Ֆունկցիոնալ սահմանափակումներն ինչպես են IHSS առաջադրանքների հարցում օգնություն ստանալու համար ավել ժամաքանակի անհրաժեշտություն ստեղծում – օրինակ՝ տարեց անձը կարող է ունենալ ցրվածություն և կողմնորոշման հետ կապված խնդիրներ, մկանների ցավոտ փայտացում և ագրեսիվ վարքագիծ, ինչը հագնվելիս նրան օգնելու համար ավելի շատ ժամանակի անհրաժեշտություն է ստեղծում։ Աղիներին և միզապարկին առնչվող խնամքի հարցում օգնության կարիք ունեցող անձի համար աղիների և միզապարկի հաճախակի դատարկման, անմիզապահության, հիվանդագին ճարպակալման և այլ խնդիրների պատճառով կարող է ավելի շատ ժամանակ պահանջվել։
Լսումներ պահանջելու ձեր իրավունքների և IHSS անկողմնակալ լսումներին պատրաստվելու վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար ուսումնասիրեք DRC-ի հետևյալ հրապարակումը՝ IHSS-ի անկողմնակալ լսումների ուղեցույց․ ինչպես պատրաստվել IHSS ծառայությունների դադարեցումներին կամ ժամերի կրճատումներին։
Ինչ ակնկալել IHSS-ի տնային գնահատման ժամանակ
IHSS-ի տնային այցի նպատակն է պարզել հետևյալը․
- Որ IHSS առաջադրանքները չեք կարողանում կատարել առանց օգնության,
- Որքան ժամանակ է անհրաժեշտ յուրաքանչյուր IHSS առաջադրանքի հարցում օգնություն ստանալու համար, որոնք առանց օգնության չեք կարող կատարել։
Ձեր գործը ձեր IHSS աշխատակցին օգնելն է․
- Հասկանալ տնային խնամքի ձեր բոլոր կարիքները,
- Հասկանալ, թե որքան ժամանակ է ձեզ անհրաժեշտ IHSS ծառայություններն ստանալու համար։
Գնահատման ժամանակ եղեք ազնիվ և անկեղծ։ Մի նվազեցրեք հաշմանդամության հետ կապված ձեր խնդիրները և խնամքի կարիքները, քանի որ կարող եք ձեզ անհրաժեշտ ժամաքանակը չստանալ։ Թեև գուցե անհարմար զգաք, ամեն ինչ բացատրեք ամբողջությամբ, որպեսզի վարչաշրջանի IHSS աշխատակիցը հասկանա ձեր իրավիճակը։
Նախքան ձեր տնային այցը վերանայեք ձեր IHSS Գործողության մասին ծանուցումը, որպեսզի պարզեք, թե որ IHSS ծառայությունների համար բավարար ժամաքանակ չեք ստանում, կամ որոնց համար դեռ օգնության կարիք ունեք և խնդրեք տրամադրել ձեզ դրանք։
Ձեր տնային այցի ժամանակ ձեռքի տակ պետք է ունենաք ձեր ամենօրյա գրանցումների տետրը և (կամ) ձեր IHSS ինքնագնահատման աշխա տաթերթը, որոնք կօգնեն ձեզ բացատրել, թե որ ծառայություններն են ձեզ անհրաժեշտ, և որքան ժամանակ է պահանջվում IHSS ծառայություններն ստանալու համար։
Ձեր ամենօրյա գրանցումների տետրը և (կամ) ձեր IHSS ինքնագնահատման աշխատաթերթը կօգնեն ձեզ բացատրել հետևյալը․
- Ինչ IHSS առաջադրանքներ են ձեզ անհրաժեշտ, կամ ինչ է ձեզ համար անում ձեր սպասարկողը։
- Ինչպես եք որոշել յուրաքանչյուր առաջադրանքի կատարման համար պահանջվող ժամանակը։ Սա հատկապես կարևոր է, եթե վարչաշրջանի նախկինում թույլատրած և այժմ ձեր կարծիքով ձեզ անհրաժեշտ ժամաքանակների միջև տարբերություն կա։
- Ինչու է որևէ կոնկրետ առաջադրանքի համար ավելի շատ IHSS ժամանակ անհրաժեշտ։
Հիշեք, որ վարչաշրջանը թույլատրելու է միայն այն, ինչ ձեզ անհրաժեշտ է և չի թույլատրի լրացուցիչ ժամանակ «հարմարավետություն» ապահովող ծառայ ությունների համար։ Հարմարավետություն ապահովող ծառայության օրինակ է փոշին լրացուցիչ անգամ մաքրելը, որպեսզի ամեն ինչ կոկիկ տեսք ունենա։
Ֆունկցիոնալ սահմանափակումների փաստաթղթավորումը
Ինչպե՞ս կարող եմ փաստաթղթավորել իմ ֆունկցիոնալ սահմանափ ակումները։
Եթե համաձայն չեք IHSS առաջադրանքները ինքնուրույն կատարելու ձեր կարողության վերաբերյալ վարչաշրջանի գնահատման հետ, ձեր բժշկից վերցրեք նամակ, որում բացատրվում են ձեր ֆունկցիոնալ սահմանափ ակումները և ավելի շատ ժամանակ անհրաժեշտ լինելու բոլոր գործոնները կամ պատճառները։ Կալիֆոռնիայի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության կազմակերպության IHSS-ի անկողմնակալ լսումների ուղեցույց․ ինչպես պատրաստվել IHSS ծառայությունների դադարեցումներին կամ ժամերի կրճատումներին հրապարակման մեջ կա մի ձև, որը կարող եք օգտագործել ձեր բժշկից ձեր ֆունկցիոնալ սահմանափ ակումների մասին տեղեկություններ ստանալու և IHSS ծառայություններն ստանալու համար ավելի շատ ժամանակ անհրաժեշտ լինելու գործոնները թվելու համար։
IHSS ծառայություններն ստանալու համար ձեզ անհրաժեշտ ժամանակը որոշելիս ձեր IHSS աշխատակիցը պետք է հաշվի առնի ձեր բժշկի տրամ ադրած տեղեկությունը։ Օրինակ․
- Ալերգիաների կամ թոքային/շնչառական խնդիրների պատճառով ձեզ կարող է անհրաժեշտ լինել ոչ փոշոտ միջավայր, որը ավելի հաճախակի կամ մանրակրկիտ է մաքրվում։ Այս դեպքում տնային ծառայությունների համար կարող է ավելի շատ ժամանակի կարիք լինել։
- Դուք անմիզապահություն ունեք և առանց մարդու օգնության չեք կարողանում կատարել աղիների և միզապարկի հետ կապված գործառույթները, օրինակ՝ օգտագործել միզանոթ, ուրոլոգիական միջադիրներ կամ տակդիրներ և փոխել հագուստը։ Դուք նաև ընդունում եք դեղամիջոցներ, որոնք ավելացնում են զուգարանից օգտվելու համար ձեզ անհրաժեշտ ժամանակը։ Այս օրինակները հիմնավորում են աղիներին և միզապարկին առնչվող խնամքի համար ավել ժամանակի անհրաժեշտությունը։
- Դուք գուցե զգալի մարդկային օգնության կարիք ունենաք լվացքի և հագնվելու հարցերում։ Դուք գուցե ընդունում եք դեղամիջոցներ, որոնց արդյունքում կղազատումը, պատահական արտաթորանքը, վատ հոտը և (կամ) քրտնարտադրությունը շատանում են, ինչի հետևանքով կեղտոտված անկողնային սպիտակեղենը ամեն օր և ձեր հագուստը օրական մի քանի անգամ փոխելու անհրաժեշտություն է առաջանում։ Այս իրավիճակները հիմնավորում են լվացքի և հագնվելու համար ավել ժամանակի անհրաժեշտությունը։
Ինչ պատճառներով է IHSS ծառայությունների համար ավելի շատ ժամանակ անհրաժեշտ
Ստորև թվարկվում են այն պատճառները, թե IHSS առաջադրանքները կատարելու համար ինչու կարող է ավելի շատ ժամանակ անհրաժեշտ լինել։
Տնային ծառայություններ
Տնային ծառայությունների համար յուրաքանչյուր տնային տնտեսության համար կիրառվում է ամսական 6 ժամի սահմանաչափ, եթե բացառություն անհրաժեշտ չէ։9 Տնային ծառայությունները կարող են նաև համամասնորեն բաշխվել։ Օրինակ՝ եթե տանն ապրում է 4 մարդ, շահառուն կարող է ամսական ստանալ միայն 1,5 ժամ (6 ժամ / 4 մարդ = 1,5)։ Եթե շահառուի սենյակակիցն այնտեղ ապրում է միայն որպես օգնական, տնային ծառայությունները համամասնորեն չեն բաշխվում։
Վարչաշրջանը ժամերը պետք է համամասնորեն բաշխի միայն տան ընդհանուր օգտագործման տարածքների համար․ ձեր սեփական սենյակի կամ լոգասենյակի համար պետք է առանձին ժամեր թույլատրվեն։
Ահա մի քանի օրինակ, թե ինչու կարող է անհրաժեշտ լինել տնային ծառայությունների ամսական 6 ժամվա սահմանաչափի բացառություն․
- Ծանր աստիճանի ասթմայի, ալերգիաների կամ թոքային խնդիրների պատճառով առաջանում է շնչառական ֆունկցիոնալ սահմանափակում (օր․՝ շնչելու դժվարություններ), որոնք պահանջում են, որ շահառուն գտնվի փոշեզուրկ միջավայրում, ինչպես նաև առաջանում է հաճախակի փոշեմաքրման և փոշեկուլով մաքրման համար ավելի շատ ժամանակի անհրաժեշտություն։
- Խավարասերների, մրջյունների կամ մակաբույծների հետ կապված այլ խնդիրների պատճառով աղբը պետք է թափվի ամեն օր կամ ամսական երկու անգամից ավելի հաճախ։
- Եթե ինչ-որ բան եք թափում, պահանջվում է հաճախակի մաքրում, հատկապես եթե խավարասերների կամ մակաբույծների հետ կապված խնդիրներ կան։
- Անմիզապահության արդյունքում առաջանում է հատակի, կահույքի և տան այլ հատվածների հետքերը հաճախակի մաքրելու անհրաժեշտություն։
- Աղբամանը շենքի հետևում գտնվող կրկնակի կողպեքով փակված երկու դռների միջև է, և այնտեղ գնալու ու վերադառնալու համար 10 րոպե է պահանջվում։
- Եթե ուտում եք անկողնում, փշուրները հեռացնելու համար անկողինը պետք է օրական 3 անգամ մաքրվի փոշեկուլով և հարդարվի։ Ինչ-որ բան թափվելու արդյունքում անկողնու սպիտակեղենը պետք է ավելի հաճախ փոխվի։
- Եթե անմիզապահություն ունեք կամ պատահական արտաթորանք եք ունենում, անկողնու սպիտակեղենը պետք է փոխվի ամսական երկու անգամից շատ ավելի հաճախ (ամեն օր, շաբաթական երեք անգամ, շաբաթական մեկ անգամ և այլն)։
- Մաշկի վնասման և պառկելախոցերի առաջացման վտանգի պատճառով սավանները պետք է փափուկ լինեն մաշկի վրա գրգռված օջախների առաջացումը կանխելու համար, անհրաժեշտ է ապահովել, որ անկողնում ոչինչ չտրորի կամ չգրգռի մաշկը։
- Ընկող բաների պատճառով ավելի շատ է հավաքելու կարիք լինում։
- Քանի որ սառնարանի կիպարարը մաշվել է, սառնարանը մաքրելու և սառցակալումը հալեցնելու համար ավելի շատ ժամանակ է անհրաժեշտ։
- Ձեր ժամանակի մեծ մասն անկողնում անցկացնելու կամ քրտնելու պատճառով անհրաժեշտ է սպիտակեղենը ամսական երկու անգամից ավելի հաճախակի փոխել։
- Շենքի երկայնքով պետք է մեկ անգամ խավարասերներին ոչնչացնող նյութ ցողել, խոհանոցից պետք է ամեն ինչ հեռացնել, դարակները պետք է լվանալ և նյութը ցողելուց հետո հետ տեղադրել (սրա համար պահանջվող ժամանակը հիմնավոր է ոչ միայն առողջության և անվտանգության պատճառներով, այլ նաև անկախ կենսակերպի իրավիճակ ստեղծելու և պահպանելու համար, քանի որ այդպես չանելու դեպքում վտարման վտանգի տակ կլինեք)։
Անձնական խնամքի ծառայություններ
Անձնական խնամքի ծառայությունները պետք է գնահատվեն անհատապես։ Անպայման հաշվեք ամբողջ առաջադրանքի ժամանակը՝ սկզբից մինչև վերջ։ Դուք կարող եք IHSS Առաջադրանքների ժամային ուղեցույցի բացառություն ստանալ, եթե դա անհրաժեշտ լինի IHSS ծառայությունն ստանալու համար։ Ահա մի քանի օրինակ, թե ինչու կարող է առաջադրանքների ժամային ուղեցույցի բացառության անհրաժեշտություն լինել անձնական խնամքի ծառայությունների համար․
Եթե տանը անվտանգ բնակվելը շարունակելու նպատակով անձնական խնամքի ծառայությունների համար ձեզ ավելի շատ ժամանակ է անհրաժեշտ, վարչաշրջանը պետք է ուղեցույցի բացառություն թույլատրի։ Օրինակ`
- Լոգասենյակը մատչելի չէ անվասայլակի համար: Լոգասենյակ մտնելու և դուրս գալու, լոգասենյակը հավաքելու, պարագաները դասավորելու և լոգանքի, ինչպես նաև անձնական խնամքի/արտաքին խնամքի այլ գործողությունների, օրինակ՝ լոգանք ընդունելիս բուժիչ շամպունների կամ օճառների օգտագործման, բուժիչ քսուկների, լոսյոնների և փոշիների կիրառման համար լրացուցիչ ժամանակ է պահանջվում։
- Աղիներին և միզապարկին առնչվող խնամքի շրջանակում պահանջվում է առանձին մաքրել լոգասենյակում տեղի ունեցող պատահական արտաթորանքը, այդ թվում՝ լրացուցիչ մաքրել կոմոդների կամ անկողնու սպիտակեղենին քսված կղանքը և մեզը։
- Դուք զգայուն եք ցանի նկատմամբ, նույնիսկ մազերի սանրումն է շատ ցավոտ։ Անձնական խնամքի ծառայությունները պետք է կատարվեն դանդաղ և զգուշորեն։
- Դուք դանդաղ եք ուտում և ծամում, և պետք է ձեզ ստիպել, կամ ձեր ծնոտը պետք է ձեռքով շարժել։ Սնվելը ամեն անգամ կարող է մինչև
- 45 րոպե պահանջել։
- Թեև դուք կարողանում եք ինքնուրույն սնվել, ձեզ անհրաժեշտ է օգնական, որը կօգնի բարձրացնել իրերը, ինչպես նաև՝ խեղդամահ լինելու խնդիրներից ելնելով։
- Ինչ-որ բան թափելու, անմիզապահության կամ մաշկային խնդիրների պատճառով դուք շաբաթական երկու անգամից ավելի լոգանք ընդունելու կարիք ունեք։
- Դուք նուրբ մաշկ ունեք, որի գրգռված հատվածները զգայուն են և կարող են պառկելախոցեր դառնալ․ անհրաժեշտ է ապահովել, որ ոչինչ, օրինակ՝ հագուստի կամ անվասայլակում ձեր դիրքի հետևանքով մաշկը չտրորվի կամ չգրգռվի։
- Գլխամաշկի թեփի կամ սնունդը մազերի մեջ ընկնելու հետևանքով ձեր մազերն անհրաժեշտ է շամպունով լվանալ շաբաթական մեկ անգամից ավելի։
- IHSS սպասարկողի հետ հաղորդակցվելու համար ձեզ լրացուցիչ ժամանակ է անհրաժեշտ (օրինակ՝ ուղեղային կաթված ունեցող անձի դեպքում, որը բառերի և այբուբենի տախտակ պետք է օգտագործի)։
- Դուք ունեք շնչառական վարակներով վարակման հակում, ուստի շամպունով լվանալուց հետո մազերը պետք է չորացնել։
Հարակից ծառայություններ
Ճաշ պատրաստելու և (կամ) ճաշացանկի կազմման համար անհրաժեշտ լրացուցիչ ժամանակի օրինակեր․
- Ձեզ անհրաժեշտ է հատուկ սննդակարգ, օրինակ՝ աղը և շաքարը բացառող կամ թարմ սնունդ պահանջող սննդակարգ։
- Դուք ուտում եք թարմ եփած տաք կերակուրներ, որոնք եփելու համար ավելի շատ ժամանակ է պահանջվում, քան սենդվիչներ կամ հացահատիկային կերակուրներ պատրաստելու համար։
- Ձեզ անհրաժեշտ է, որ մթերքը մանրացվի կամ դրանից խյուս պատրաստվի։
- Ուտելու միջև ձեզ անհրաժեշտ է հեղուկներ ընդունել և թեթև խորտիկներ ուտել։
- Ձեր սննդակարգը և ուտելու ռեժիմը այլ է, քան ընտանիքի մյուս անդամներինը, ուստի կերակուրը պատրաստվում է առանձին։
- սպաստիկությամբ ուղեղային կաթվածի պատճառով ձեզ 2-3 անգամ շատ սնունդ է հարկավոր, հետևաբար՝ ճաշ պատրաստելու, ճաշացանկի կազմման և մաքրման, գնումների ու սնվելու համար ավելի շատ ժամանակ է անհրաժեշտ։
Ճաշից հետո մաքրելու համար անհրաժեշտ լրացուցիչ ժամանակի օրինակներ․
- Ձեզ անհրաժեշտ է լրացուցիչ ժամանակ սնունդը թափվելու հետևանքով սեղանը, անվասայլակը և հատակը մաքրելու համար։
Լվացքի համար անհրաժեշտ լրացուցիչ ժամանակի օրինակներ․
- Անմիզապահության, թափվելու, դեղամիջոցների հետևանքով առատ քրտնարտադրության, մաշկի չորության և ուժեղ թեփոտման հետև անքով անհրաժեշտ է լրացուցիչ փոխել անկողնու սպիտակեղենը և հագուստը, ինչպես նաև նախքան հագուստը և սպիտակեղենը լվացքի մեքենայում տեղադրելը անհրաժեշտ է դրանք թրջել ու ձեռքով լվանալ։
- Ընդհանուր պաշտպանիչ միջոցառումներից ելնելով՝ նախքան լվացքի մեքենայում տեղավորելը իրերն ընդհանուր լվացքից առանձնացնելու, թրջելու և ձեռքով լվանալու կարիք կա մարմնի հեղուկների (մեզ, կղանք, արյուն, թուք, լորձ, փսխվածք) առկայության պարագայում։
- Գողությունից խուսափելու համար լվացման և չորացման ժամանակ մնալ լվացքի կողքին։
- Մաշկի զգայունության և ալերգիաների հետևանքով հագուստը պարզաջրել լրացուցիչ պարզաջրման ցիկլով։
Գնումների և տան գործերի համար անհրաժեշտ է լրացուցիչ ժամանակ հետևյալ պատճառներով․
- Հեռավորություն հիմնական շուկայից։
- Հատուկ սննդակարգի և թարմ սննդամթերքի անհրաժեշտությունից ելնելով՝ անհրաժեշտ է ավելի հաճախ շուկա գնալ կամ գնալ մեկից ավելի վայրեր։
- Անհրաժեշտ է գնալ խանութ՝ անմիզապահության պարագաներ, ձեռնոցներ, բուժիչ քսուկներ, վիտամիններ, առանց դեղատոմսի վաճառվող բուժիչ սպեղանիներ աչքերի համար, բուժիչ օճառներ
- և շամպուններ գնելու համար։
- Դեղատոմսով նշանակվող դեղորայքի համար Medi-Cal-ի սահմա նափակումների պատճառով հաճախակի է անհրաժեշտ դեղորայք գնել և (կամ) այն պատճառով, որ անհրաժեշտ ամբողջ դեղորայքը հնարավոր չէ ձեռք բերել մեկ վայրում։
- Ցածր եկամտային տարածքում ապրելը, որտեղ շուկաները քիչ
- են և ավելի մարդաշատ են, նշանակում է երկար սպասել հերթում։
- Գնումների և գործերն անելու համար անհրաժեշտ է օգտվել հասարակական տրանսպորտից և տաքսիներից։
IHSS ծրագիրը հոգեկան առողջության խնդիրն երով պայմանավորված հաշմանդամություն ունեցող անձանց համար
Հոգեկան առողջության խնդիրներով պայմանավորված հաշմանդամություն ունեցող անձինք կարո՞ղ են ստանալ IHSS։
Այո։ IHSS ծրագիրը միայն ֆիզիկական կամ մտավոր/զարգացման խանգարումներով պայմանավորված հաշմանդամություն ունեցող մարդկանց համար չէ։ Եթե ունեք հոգեկան առողջության խնդիրներով պայմանավորված հաշմանդամություն, և ձեր կամ ուրիշի տանը ապրելու համար ձեզ անհրաժեշտ է օգնություն, դուք կարող եք համապատասխանել IHSS ծառայություններն ստանալու պահանջներին։ Ձեր տունը կարող է լինել բնակարան, որում համատեղ բնակվում եք այլ մարդկանց հետ կամ հյուրանոցի սենյակ։ Դուք չեք կարող ստանալ IHSS կամ անձնական խնամքի ծառայություններ, եթե ապրում եք խնամքի կենտրոնում կամ հոգեբուժական կենտրոնում։ Սակայն IHSS ծառայությունները կարող են օգնել ձեզ դուրս գալ խնամքի կենտրոնից և տեղափոխվել ձեր սեփական բնակարան կամ հյուրանոցի սենյակ։
Ահա թե ինչ պատճառներով կարող եք IHSS-ի կարիք ունենալ, որպեսզի ապրեք ձեր սեփական կամ բարեկամի կամ ընկերոջ տանը․
- Ձեզ անհրաժեշտ են «հուշումներ», որպեսզի առավոտյան վեր կենաք
- և կատարեք առօրյա գործողություններ, օրինակ՝ լոգանք ընդունեք, հարդարվեք, հագնվեք, ընդունեք դեղերը և (կամ) սնվեք։ «Հուշումներ» և «օգնություն» բառերը հերթով օգտագործվում են՝ առաջադրանքն սկսելու և այն քայլ առ քայլ կատարելու համար մարդկանց անհրաժեշտ օգնությունը նկարագրելու համար։ Ձեր հաշմանդամության կամ դեղամիջոցների կողմնակի ազդեցությունների պատճառով հնարավոր է, որ դուք ի վիճակի չլինեք անել այդ առաջադրանքները, եթե որևէ մեկը ներկա չէ և չի ուղղորդում ձեզ այդ գործընթացում։
- Ձեզ կարող են անհրաժեշտ լինել նաև գիշերը անկողին մտնելու համար առաջադրանքները կատարելու «հուշումներ»։
- Դուք գուցե օգնության կարիք ունենաք ճաշ պատրաստելիս, եթե չկարողանաք դա մենակ անել հետևողականորեն և անվտանգ ձևով։
- Ձեզ գուցե անհրաժեշտ լինեն ուտելու և ջուր խմելու հիշեցումներ։
- Դուք գուցե օգնության կարիք ունենաք գնումներ, մաքրություն, լվացք անելիս և (կամ) ճաշացանկը կազմելիս։
- Հոգեկան առողջության խնդիրներով պայմանավորված հաշմանդամություն ունեցող որոշ անձինք գուցե պաշտպանիչ հսկողության ծառայությունների կարիք ունենան։ Պաշտպանիչ հսկողությունը այն անձանց համար է, որոնք ունեն 24/7 հսկողության և միջամտության կարիք, քանի որ անում են վտանգավոր կամ վնասակար բաներ և կարող են պատահաբար վնասել իրենք իրենց, որովհետև չեն գիտակցում, որ իրենց գործողությունները և վարքը վտանգավոր է։
Վարչաշրջանի IHSS աշխատակիցները, որոնք մշակում են IHSS դիմումները, հիմնականում աշխատում են այն անձանց հետ, որոնք ունեն ֆիզիկական հաշմանդամություն (օգտագործում են անվասայլակ կամ ծանր աստիճանի արթրիտի պատճառով ոչինչ չեն կարողանում անել) կամ կոգնիտիվ հաշմանդամություն (ունեն մտավոր զարգացման խնդիրներով պայման ավորված հաշմանդամություն կամ դեմենցիա)։ Նրանք այնքան էլ ծանոթ չեն հոգեկան առողջության խնդիրներով պայմանավորված հաշմանդամություն ունեցող անձանց դիմումներին։ Դա նշանակում է, որ IHSS աշխատակիցն ավելի շատ կունենա ձեր և ձեզ օգնող անձանց օգնության կարիքը, որպեսզի հասկանա, թե ինչու է ձեզ տանը օգնականի խնամք անհրաժեշտ։ Դրա համար կարող եք ձեր հոգեբույժից, հոգեբանից, ձեր այցելած կլինիկայի սոցիալական աշխատողից, գործը վարողից կամ ձեզ օգնող և ձեր կարիքները լավ իմացող որևէ մեկից տեղեկանք վերցնել։ Տեղեկանքում պետք է բացատրվի հետևյալը․
- Բաներ, որոնց համար ձեզ օգնություն է անհրաժեշտ և ինչ տեսակի օգնություն է անհրաժեշտ։ Օրինակ՝ հիշեցումներ և հուշումներ։
- Ինչու է ձեր հոգեկան առողջության խնդիրներով պայմանավորված հաշմանդամությունը խանգարում ձեզ IHSS առաջադրանքներն անել առանց օգնության։ Օրինակ՝ նրանք կարող են բացատրել, որ ձեր դեղամիջոցները և ձեր հաշմանդամությունը քնկոտություն, շփոթմունք, մոռացկոտություն են առաջացնում, ազդում են կենտրոնանալու, առաջադրանքների վրա ուշադրությունը կենտրոնացնելու կարողության վրա։ Ձեր հաշմանդամության պատճառով ձեզ համար դժվար է առանց օգնության ժամանակին վեր կենալ, կանոնավոր կերպով ընդունել դեղամիջոցը և կատարել ինքնախնամքի ամենօրյա գործերը, և (կամ) դուք չեք կարողանում ինքներդ ձեզ համար կերակուր պատրաստել՝ առանց ինքներդ ձեզ ոչ միտումնավոր կերպով վնասելու։
- Ձեզ անհրաժեշտ օգնությունը չստանալն ինչպես կարող է նշանակել,
- որ դուք չեք կարողանա ինքնուրույն ապրել ձեր սեփական տանը, հյուրանոցային սենյակում կամ բնակարանում։
- Ձեզ անհրաժեշտ օգնությունը չստանալն ինչպես կարող է վատթարացնել ձեր վիճակը, քանի որ չեք կարողանա ամեն օր վեր կենալ, հոգալ ձեր անձնական խնամքի կարիքները և կարգուկանոն ապահովել ձեր բնակարանում։ Ձեր ամենօրյա կյանքը կարող է քաոսային լինել, որը ձեզ ճգնաժամի մեջ կգցի, ինչը կարող է նշանակել այց ինտենսիվ թերապիայի բաժանմունք։
IHSS ծրագիրը երեխաների համար և առնչվող խնդիրները
Այս բաժնում քննարկվելու է, թե 18 տարեկանից փոքր երեխան ինչ ծառայություններ կարող է ստանալ և ինչ գնահատումներ կարող է անցնել IHSS ծրագրի շրջանակում, ինչպես նաև՝ ընդհանուր հարցեր։
Երեխաները կարո՞ղ են IHSS ծառայություններ ստանալ։
Այո։ Հաշմանդամություն ունեցող 18 տարեկանից փոքր երեխաները կարող են ստանալ․
- Հարակից ծառայություններ (ճաշի պատրաստում և մաքրություն ճաշից հետո, լվացք, սննդամթերքի գնում, այլ գնումներ/գործեր)
- Անձնական խնամքի ծառայություններ (լոգանք, օգնություն զուգարանից օգտվելիս, հանգցնել, կերակրել, տեղաշարժման օգնություն և այլն)
- Հարբժշկական ծառայություններ (եթե նշանակել է բժիշկը․ ներարկումներ, կաթետրներ, կերակրում զոնդով, արտածծում)
- Պաշտպանիչ հսկողություն (24-ժամյա մշտադիտարկում և հսկողություն՝ վնասվածքների առաջացումը կանխելու համար)
- Երեխայի ոչ առօրյա խնամք կամ հսկողություն
- Պետք է ցույց տա տարբերությունը հաշմանդամություն ունեցող երեխայի և նույն տարիքի այլ երեխաների հետ։
- Ըստ անհրաժեշտության ուղեկցել հետևյալ վայրեր մեկնելիս և վերադառնալիս․
- Բժշկական այցեր
- Այլընտրանքային ռեսուրսներ
Երեխան չի կարող ստանալ․
- Տնային ծառայություններ
- Մանրակրկիտ մաքրություն
- Բակի վտանգների նվազեցում
- Ուսուցում և ցուցադրում10
IHSS-ն ինչպե՞ս է որոշում երեխայի ֆունկցիոնալությունը։
IHSS ծրագրի շրջանակում ծառայությունները կտրամադրվեն ոչ թե երեխայի տարիքի, այլ միայն նրա ֆունկցիոնալ սահմանափակումների և օգնության կարիքի հիման վրա։ IHSS-ն երեխաների համար օգտագործում է Ֆունկցիոնալ ցուցանիշի գնահատման տարիքային ուղեցույց, որպեսզի օգնի IHSS աշխատակիցներին գնահատել երեխայի ֆունկցիոնալությունը։ Ուղեցույցը կանոնակարգ չէ։ IHSS-ն պետք է ամեն դեպքում ծառայությունները տրամադրի անհատական կարիքի հիման վրա։11 Օրինակ․
- Նորածին երեխան նորմալ դեպքում կարող է ինքնուրույն շնչել։ Սակայն շնչառական սահմանափակումներ ունեցող երեխան կարող է ստանալ հարբժշկական ծառայություններ։ Երեխայի օգնություն ստանալու կարիքի համար հիմք է հանդիսանում հաշմանդամությունը, այլ ոչ տարիքը։
- 5 տարեկան երեխան նորմալ դեպքում պետք է կարողանա տեղաշարժվել (քայլել) ինքնուրույն։ Եթե երեխան ունի քայլելու սահմանափակումներ, օրինակ՝ հավասարակշռությունը պահելու, ամուր կանգնելու կամ ճկնության խնդիրներ, նրա ֆունկցիոնալությունը կգնահատվի 2-5, և պետք է քայլելու օգնության ժամաքանակը թույլատրվի երեխայի ֆունկցիոնալ սահմանափակումների և օգնության մակարդակի հիման վրա։
Շատ նորածիններ և փոքր երեխաներ ստանում են IHSS ծառայություններ հարբժշկական ծառայությունների կարիքի հետևանքով։
IHSS ծառայությունների մատուցման դիմաց ծնողի ստացած եկամուտը կազդի՞ անչափահաս երեխայի SSI նպաստների վրա։
Սեփական սնչափահաս երեխային IHSS ծառայությունների մատուցման դիմաց ծնողի ստացած եկամուտը չի ազդի այդ երեխայի SSI նպաստի գումարի վրա։ Սակայն ծնողի ստացած այլ եկամուտը, օրինակ՝ չափահաս քրոջ կամ եղբոր համար կատարած աշխատանքի դիմաց ստացած IHSS աշխատավարձը, կարող է ազդել անչափահաս երեխայի SSI նպաստի գումարի վրա։12 Մանրամասն տեղեկությունների համար ուսումնասիրեք Կալիֆոռնիայի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության կազմակերպության SSI-ը երեխաների իրավունակության պայմանների համար․ կարևոր տեղեկությունների ծնողներին դիտարկելու վերաբերյալ հրապարակումը։
Ես կարո՞ղ եմ ստանալ IHSS և շարունակել ստանալ կարճաժամկետ օգնության ծառայություններ տարածաշրջանային կենտրոնից։
Այո։ Տարածաշրջանային կենտրոնի կարճաժամկետ օգնության ծառայությունները տարբերվում են IHSS ծառայություններից։ Դուք կարող
եք ստանալ IHSS ծառայություններ, այդ թվում՝ պաշտպանիչ հսկողություն՝ չկորցնելով կարճաժամկետ օգնության ժամերը։13
Ծնողի և ամուսնու/կնոջ սպասարկող լինելու հետ կապված խնդիրները
IHSS-ի կանոններում ի՞նչ է ասվում որպես սպասարկող հանդես եկող ծնողների վերաբերյալ։
2024 թվականի փետրվարի 19-ից ծնողները կարող են վճարվել իրենց անչափահաս երեխային IHSS ծառայություններ մատուցելու դիմաց, եթե բավարարում են IHSS սպասարկող լինելու բոլոր պահանջները և ավարտում են IHSS սպասարկողի անդամագրման գործընթացը։14
IHSS-ի կանոններում ի՞նչ է ասվում որպես սպասարկող հանդես եկող ամուսնու/կնոջ և ամուսին/կին չհանդիսացող սպասարկողի վերաբերյալ։
Ունակ և ազատ ամուսին/կին
IHSS-ն ենթադրում է, որ IHSS շահառուի ամուսինը/կինը «ունակ և ազատ»
է որոշակի IHSS ծառայություններ մատուցելու համար, եթե շահառուի ամուսինը/կինը չի ներկայացրել բժշկական փաստաթուղթ (օրինակ՝ բժշկի տեղեկանք) այն մասին, որ չի կարող սպասարկող լինել։15
IHSS ծառայություններ, որոնք ամուսինը/կինը պետք է տրամադրի անվճար
Եթե շահառուի ամուսինը/կինը չի ներկայացրել բժշկական փաստաթուղթ (օրինակ՝ բժշկի տեղեկանք) այն մասին, որ չի կարող կատարել IHSS առաջադրանքները, IHSS ծրագրով կպահանջվի, որ ամուսինը/կինը որոշակի IHSS ծառայություններ մատուցի անվճար։
Ունակ և ազատ ամուսին/կին ունեցող շահառուները չեն կարող ստանալ․
- Տնային ծառայություններ
- Հարակից ծառայություններ
- Բակի վտանգների նվազեցման ծառայություններ
- Ուսուցում, ցուցադրում կամ
- Մանրակրկիտ մաքրություն16
IHSS ծառայություններ, որոնք կարող է տրամադրել ցանկացած անձ
Ձեր ամուսինը/կինը կամ ցանկացած այլ անձ կարող է մատուցել ձեզ ոչ բժշկական և հարբժշկական ծառայություններ։17
Ոչ բժշկական անձնական խնամքի ծառայություններն են․
- Շնչառական օգնություն
- Աղիներին/միզապարկին առնչվող խնամք
- Կերակրում
- Հագցնում
- Դաշտանային խնամք
- Տեղաշարժում
- Փոխադրում
- Լոգանք, բերանի հիգիենա և արտաքին խնամք
- Մաշկի խնամք, դիրքի փոփոխություն
- Պրոթեզներին առնչվող օգնություն և (կամ) դեղամիջոցների դասավորում
Որպես սպասարկող հանդես եկող ամուսնու/կնոջ իրավունակությունը
Ամուսինը/կինը կարող է պաշտպանիչ հսկողություն և փոխադրում ապահովել, եթե նա․
- Թողնում է լրիվ աշխատաժամանակով զբաղվածությունը կամ չի կարող լրիվ աշխատաժամանակով զբաղվածություն ունենալ
- Այլ հարմար IHSS սպասարկող չկա։18
Ամուսին/կին չհանդիսացող սպասարկողի իրավունակությունը
Երբ ձեր ամուսինը/կինը տնից բացակայում է աշխատելու, քնած լինելու, ընտանիքի մյուս անդամների կարիքները հոգալու, առողջության կամ անխուսափելի այլ պատճառներով, IHSS ամուսին/կին չհանդիսացող սպասարկողը կարող է օգնել ձեզ հետևյալում․
- Ճաշի պատրաստում
- Փոխադրում
- Պաշտպանիչ հսկողություն
Եթե ամուսինը/կինը հնարավորություն չունի IHSS սպասարկում ապահովել 24 ժամից ավելի, ամուսին/կին չհանդիսացող սպասարկողը կարող է մատուցել IHSS ծառայությունները այն ժամանակ, երբ ձեր ամուսինը/կինը ներկա չէ (հեռու է)։19 Ամուսինը/կինը կարող է ներկա չլինել, քանի որ գտնվում է բուժհաստատությունում, զինվորական ծառայության մեջ է կամ ենթակա է արգելող դատական կարգադրության։
Հարաբժշկական ծառայություններ
Որո՞նք են հարբժշկական ծառայությունները։
Հարբժշկական ծառայությունները նշանակում է բժիշկը՝ ձեր առողջության համար։ Հարբժշկական ծառայությունները մատուցելու համար պահանջվում է որոշակի ուսուցում և դատողություն։ Հիմնական ծառայություններ են ներարկումները, կոլոստոմայի դատարկումը, կաթետրի տեղադրումը/խնամքը, արտածծումը, գաստրոնոմիկ զոնդով և նազոգաստրալ զոնդով սնուցումը, շնչառական սարքով և թթվածնով խնամքը, կոպրոստազը, ֆունկցիոն ալությունը լավացնելու նպատակով տարբեր շարժումները, վերքերի/պառկ ելախոցերի խնամքը և բուժգործողություններ պահանջող այլ ծառայություններ։
Հարբժշկական ծառայությունները կարևոր են, որովհետև համալիր բուժխնամքի կարիք ունեցող հաշմանդամություն ունեցող մարդիկ բուժքույրական խնամքի կենտրոններ տեղափոխվելու փոխարեն կարող են մնալ տանը։ Միայն ձեր բժիշկը կարող է որոշել, թե վարչաշրջանը որ IHSS հարբժշկական ծառայությունները պետք է տրամադրի և քանի ժամի համար պետք է վճարի։ Վարչաշրջանը չի կարող կրճատել ձեր բժշկի նշանակած սպասարկման ժամերը։ Ծառայությունները մատուցելու համար կարիք չկա, որ սպասարկողները հատուկ լիցենզիա ունենան։
Հարբժշկական ծառայությունները ժամանակային սահմանափակումներ չունեն։ Դուս ստանում եք այնքան ժամ, որը ձեզ անհրաժեշտ է ծառայությունը մատուցելու համար։ Սակայն դուք չեք կարող ստանալ ամսական առավելագույնը 283 ժամից ավելի IHSS համախառան ծառայություններ։
Հարբժշկական ծառայությունների համար դիմելիս պետք է խնդրեք այնքան ժամաքանակ, որը բավարար կլինի ծառայությունն ամբողջությամբ՝ նախա պատրաստումից մինչև մաքրում, կատարելու համար։ Շահառուները երբեմն չեն խնդրում լրացուցիչ ժամանակ, որը կարող է անհրաժեշտ լինել գրառ ումներ կատարելու համար, օրինակ՝ շաքարախտի դեպքում արվող չափում ները և ներարկումները։ Սրա համար նույնպես կարող եք ժամանակ ստանալ։
Ո՞վ է իրավունակ հարբժշկական ծառայությունների համար:
To be eligible:
-
Բժիշկը պետք է լրացնի և ստորագրի SOC 321 ձևը, որը հասանելի է առցանց։ Ձեր բժիշկը պետք է թվարկի, թե դուք հարբժշկական որ ծառայությունների կարիքն ունեք, և քանի ժամ է ձեզ անհրաժեշտ այդ ծառայություններն ստանալու համար։ SOC 321 ձևը կարող եք տալ ձեր բժշկին, որպեսզի լրացնի։ Երբ ձեր բժիշկը լրացնի SOC 321 ձևը, կարող եք այն հարբժշկական ծառայությունների ձեր դիմումի հետ միասին տրամադրել վարչաշրջանին։ IHSS կանոններով չի պահանջվում, որ IHSS աշխատակիցը լրացնի ձևը և (կամ) տրամադրի այն բժշկին:
-
Դուք պետք է ի վիճակի չլինեք ինքներդ ձեզ մատուցել հարբժշկական ծառայությունը։ Օրինակ՝ դուք ունեք հոգեկան կամ ֆիզիկական առողջության հետ կապված խնդիր, որը ձեզ թույլ չի տալիս, որ ինքներդ ներարկեք ձեզ կամ փոխեք կաթետրը։
-
Ձեր առողջությունը պահպանելու համար ձեզ անհրաժեշտ է ծառայությունը ձեր ֆիզիկական կամ հոգեկան առողջության հետ կապված խնդրի պատճառով։
-
Առաջադրանքը պետք է ներառի հետևյալը․
-
Դեղամիջոցների ընդունում
-
Մաշկի ծակում
-
Բժշկական սարքի ամրացում մարմնի բացվածքում
-
Ստերիլ բուժգործողություններ
-
Ձեր սպասարկողին պետք է անհրաժեշտ լինի ձեր բժշկի կամ այլ բժիշկ-մասնագետի ուսուցումը, որպեսզի տրամադրի հարբժ շկական ծառայությունները։ Օրինակ՝ ձեր սպասարկողին կարող
է անհրաժեշտ լինել ուսուցում ձեռնարկվող քայլերի և ծառայու թյունը մատուցելու վերաբերյալ։ Քայլերը պահանջում են, որ սպա սարկողը ուշադիր հետևի ձեզ՝ սխալներից խուսափելու համար։
-
Վարչաշրջանի գործողությունները հարբժշկական ծառայ ությունները մերժելու կամ սահմանափակելու ուղղությամբ
Վարչաշրջանները կարող են բժիշկների կողմից թույլատրված հարբժշկական ծառայությունները մերժելու կամ սահմանափակելու մարտավարություն կիրառել։
Ահա օրինակները և արձագանքման ձևերը.
- Վարչաշրջանն ասում է, որ որոշ ծառայություններ հարբժշկական չեն։
- Արձագանք․ Ձեր բժշկի հետ քննարկեք ձեզ անհրաժեշտ հարբժշկական ծառայությունները։ Բացատրեք, որ բոլոր ծառայությունները, որոնք Medi-Cal-ը և Medicare-ը վճարման հաշվում դիտարկում են որպես մասնագիտացված բուժքույրական խնամք, որակվում են որպես հարբժշկական ծառայություններ։ Բժիշկները հիմնականում գիտեն, թե որոնք են այդ ծառայությո ւնները։ Երբ բժիշկը լրացնում է SOC 321 ձևը, խնդրեք բժշկին թվարկել հարբժշկական ծառայությունները և գրել, թե ձեր որքան ժամանակ է անհրաժեշտ ծառայությունն ստանալու համար՝ հիմք ընդունելով յուրաքանչյուր ծառայության մատուցման տևողությունը, որը գրառել եք դուք։
- Վարչաշրջանը SOC 321 ձևը կարող է ուղարկել ձեր բժշկին և փորձել համոզել նրան SOC 321 ձևում փոխել հարբժշկական ծառայությունները կամ ժամանակը։
- Արձագանք․ նախքան SOC 321 ձևը լրացնելը խոսեք ձեր բժշկի հետ և ստացեք հարբժշկական ծառայությունն ստանալու համար ձեր գրանցած տևողության հաստատումը։ Քննարկեք ձեր վիճակը և բժիշկ-բուժառու հարաբերությունն արտաքին միջամտու թյունից զերծ պահելու անհրաժեշտությունը։ IHSS աշխատակցին բացատրեք, որ SOC 321 ձևում ներկայացված բժշկի որոշումը վերջնական է, և որ վարչաշրջանը պետք է կատարի այն։20
- Վարչաշրջանի բուժքույրը հետևում է ձեզ մեկ օր և որոշում է, որ ձեզ անհրաժեշտ են հարբժշկական ծառայությունների ավելի քիչ ժամեր։ Բուժքույրը զանգահարում է ձեր բժշկին՝ խնդրելով փոխել ձեր բժշկի հրահանգում (SOC 321) նշված ժամանակը։
- Արձագանք․ ձեր բժշկին ցույց տվեք ձեր գրառումները, որոնք հիմնավորում են, որ հարբժշկական ծառայություններն ստանալու համար անհրաժեշտ ժամանակը տատանվում է։ Դուք պետք է բացատրեք, որ միջինում ձեզ անհրաժեշտ է ավելի շատ ժամանակ, քան այն ժամանակը, որն անհրաժեշտ էր այն օրը, երբ
վարչաշրջանի բուժքույրը հետևում էր հարբժշկական ծառայությունների ստացմանը։ Դուք պետք է ձեր բժշկին խնդրեք, որ տրամադրի յուրաքանչյուր հարբժշկական ծառայություն ստանալու համար ձեզ անհրաժեշտ ժամանակը։
- Արձագանք․ ձեր բժշկին ցույց տվեք ձեր գրառումները, որոնք հիմնավորում են, որ հարբժշկական ծառայություններն ստանալու համար անհրաժեշտ ժամանակը տատանվում է։ Դուք պետք է բացատրեք, որ միջինում ձեզ անհրաժեշտ է ավելի շատ ժամանակ, քան այն ժամանակը, որն անհրաժեշտ էր այն օրը, երբ
- Վարչաշրջանն ասում է, որ ձեզ համար առաջարկվող IHSS ժամաք անակը կկրճատվի, քանի որ դուք ստանում եք ծառայություններ տնային պայմաններում առողջապահական խնամք ապահովող գործակալությունից։
- Արձագանք․ տնային պայմաններում առողջապահական խնամք ապահովող գործակալության ծառայությունները և Տնային ու համայնքահեն ծառայություններից (HCBS) հրաժարման միջոցով տրամադրվող այլ ծառայությունները այլընտրանքային ռեսուրս չեն։ HCBS հրաժարման միջոցով ապահովվող ծառայությունները տրամադրվում են IHSS ժամերը որոշվելուց հետո։ Տնային պայմաններում առողջապահական խնամք ապահովող գործակ ալությունները կարող են մատուցել ծառայություններ, որոնք IHSS-ն չի կարող ապահովել և (կամ) ավելի լայն շրջանակ են ընդգրկում, քան IHSS-ն կարող է ապահովել, օրինակ՝ բուժքույրական խնամքը, ֆիզիկական կամ աշխատանքային թերապիան, բժշկական սոցիալական ծառայությունները և ուղեկցողի խնամքը։
- Վարչաշրջանն ասում է, որ մի շարք շարժումներ անձնական խնամքի ծառայություններ են, և որ վարչաշրջանն է որոշում իրավունակությունը և ժամաքանակը։
- Արձագանք․ երբ բժիշկը նշանակում է օրգանիզմի ֆունկցիոնալությունը լավացնելու և միաժամանակ պահպանելու մի շարք շարժումներ, դա հարբժշկական ծառայություն է, եթե համապատասխանում է վերոնշյալ 2-ից 4(e) չափորոշիչներին։ Դուք պետք է խնդրեք ձեր բժշկին ներառել այս տեղեկությունը SOC 321 ձևում։
Որտեղ գտնել տեղեկություններ հարբժշկական ծառայությունների մասին
Հարբժշկական ծառայությունների և համապատասխանության պահանջների մասին մանրամասն տեղեկությունների, ինչպես նաև այլ օգտակար տեղեկությունների համար ուսումնասիրեք հարբժշկական ծառայությունների մասին մեր հրապարակումն այստեղ՝ IHSS ծրագրի միջոցով տրամադրվող հարբժշկական ծառայությունները։
Պաշտպանիչ հսկողություն
Ի՞նչ է պաշտպանիչ հսկողությունը:
Պաշտպանիչ հսկողությունը Տնային օժանդակող ծառայությունների (IHSS) ծրագրի շրջանակում տրամադրվող ծառայություն է։ Այն կոգնիտիվ խանգարումներով, հոգեկան առողջության կամ այլ խնդիրներով «ինքնաու ղղորդում չունեցող» IHSS շահառուների մշտադիտարկման ծառայություն է, որը թույլ է տալիս ապահովել, որ շահառուներն իրենք իրենց պատահաբար չվնասեն։21 IHSS սպասարկողը կարող է վճարվել, որպեսզի հետևի շահառուին, օգնի կանխել վնասվածքների առաջացումը կամ պատահարների ի հայտ գալը և առաջարկի խոսքային վերաուղղորդում կամ ըստ անհրաժեշտության՝ այլ միջամտություններ։22
Առավելագույն ժամաքանակը, որն անհատը կարող է ստանալ պաշտպանիչ հսկողության համար, կախված է նրանից, թե IHSS ծառայությունները որ ծրագրի շրջանակում են ֆինանսավորվում․
- Անձնական խնամքի ծառայությունների ծրագիր (PCSP),
- Համայնքի առաջնահերթ ընտրության իրավունքով տարբերակ (CFCO),
- IHSS Plus տարբերակ (IPO) և
- IHSS մնացորդային (IHSS-R)։
Եթե դուք համապատասխանում եք պահանջներին որպես «լուրջ խնդիր ունեցող» և ստանում եք պաշտպանիչ հսկողություն, կստանաք IHSS ծառայություններ ամսական 283 ժամի չափով: Եթե դուք «լուրջ խնդիր ունեցող չեք» և ստանում եք պաշտպանիչ հսկողություն, կստանաք ամսական առնվազն 195 ժամ:
Ո՞վ է համարվում լուրջ խնդիր ունեցող։
«Լուրջ խնդիր ունեցող» անհատներն ստանում են հետևյալ IHSS ծառայությունները շաբաթական 20 կամ ավելի ժամի չափով․ անձնական խնամքի ծառայություններ, ճաշի պատրաստում և (կամ) մաքրում (եթե պահանջվում է կերակրել) և հարբժշկական ծառայություններ։23
Ո՞վ է իրավունակ պաշտպանիչ հսկողության համար։
Պաշտպանիչ հսկողություն ստանալու համար անձը պետք է․
- Ունենա «կոգնիտիվ խնդիր», «հոգեկան առողջության խնդիր» կամ «առողջական այլ խնդիր», օրինակ՝ հոգեկան խանգարում կամ հիվանդություն, որը հետևյալ ֆունկցիոնալ սահմանափակումներն է առաջացնում․
- Հիշողություն
- Կողմնորոշում
- Դատողություն24
- Լինի ինքնաուղղորդում չունեցող։
«Ինքնաուղղորդում չունեցող» նշանակում է, որ անձը կոգնիտիվ խանգարման և (կամ) հոգեկան առողջության կամ այլ խնդրի պատճառով 1) ունակ չէ իմացական կերպով գնահատել վտանգը
և վնասի ենթարկվելու ռիսկը, և որ 2) վնասվածք ստանալու, վտանգի կամ պատահարի ենթարկվելու ռիսկի տակ է։25 - Ֆիզիկապես ունակ է ընդօրինակել վտանգավոր վարքագիծը։
Եթե անձը ի վիճակի չէ ինքնուրույն տեղաշարժվել և չի կարող ինքն իրեն վնասել, նա չի կարող պաշտպանիչ հսկողություն ստանալ։ Տարեց անձը, որը մոռանում է կամ չի հասկանում, որ այլևս չի կարող առանց օգնության քայլել, բայց փորձում է քայլել, կարող է իրավունակ լինել պաշտպանիչ հսկողության համար։ Պաշտպանիչ հսկողության իրավունակություն ունենալու համար պարտադիր չէ, որ շահառուն փաստացի վնասվածք ստանա, այլ պետք է ընդամենը անցյալում ինքն իրեն վտանգի ենթարկելու հակում ունեցած լինի։26 - Տանը անվտանգ մնալու համար պահանջում է օրական 24-ժամյա հսկողություն։27 IHSS աշխատակիցը պետք է որոշի, որ շահառուն ունի օրական 24-ժամյա հսկողության կարիք և կարող է անվտանգ մնալ տանը, եթե նրան պաշտպանիչ հսկողություն տրամադրվի։ Եթե վարքն ականխատեսելի է, անձին անհրաժեշտ է հետևել օրական 24 ժամ, քանի որ անընդհատ հսկելու կարիք կա։ Եթե վարքն անկանխատեսելի
է (տվյալ վարքը դրսևորվում է միայն օրվա որոշակի ժամերի կամ որոշակի սահմանափակ հանգամանքներում), պաշտպանիչ հսկողությունը կարող է մերժվել, քանի որ օրական 24 ժամ հետևելու կարիք չկա։28
Պաշտպանիչ հսկողությունը ո՞ր դեպքերում կարող է մերժվել։
Պաշտպանիչ հսկողության տրամադրումը կմերժվի, եթե անձը պաշտպանիչ հսկողության կարիքն ունի հետևյալի համար․
- Ընկերական այց կամ սոցիալական շփումներ։
- Երբ կարիքը պայմանավորված է որևէ բժշկական խնդրով, և տվյալ անձն ունի բժշկի հսկողության կարիք։
- Շտապ օգնությանը սպասելու ժամանակ։ Օրինակներ են անձի հսկողությունը ջղաձգային նոպաների, կաթվածների, սրտի կամ ասթմայի նոպաների դեպքում և կյանքը փրկող միջոցառումների ապահովումը, օրինակ՝ շաքարախտով հիվանդ անձի մոտ արյան
- մեջ շաքարի մակարդակի չափումը և ինսուլինի ընդունումը։
- Շահառուի հակասոցիալական կամ ագրեսիվ վարքի հսկողությունը: Օրինակ՝ վնասվածքների պատճառում ուրիշներին, գույքի ավերում, զայրույթի պոռթկումներ և (կամ) կռիվներ։
- Կանխամտածված ինքնավնասող պահվածքը, օրինակ՝ ինքնասպանությունը, կամ երբ անձը միտումնավոր նպատակ ունի վնասել ինքն իրեն։ «Կանխամտածված» նշանակում է ազդեցության
- և հետևանքների խորը դիտարկումից հետո։29
Նշում. շահառուն, որն ինքնաուղղորդում չունի և ինքնակործան վարքագծեր է դրսևորում, օրինակ՝ տարուբերում է գլուխը որպես հոգեկան խնդրի/հիվանդության դրսևորում, կարող է պաշտպանիչ հսկողության համար իրավունակ լինել։
Շահառուն, որը միտումնավոր ինքնակործան վարքագիծ է դրսևորում՝ իմանալով, որ գործողությունը կարող է վնասել իրեն, իրավունակ չի լինի պաշտպանիչ հսկողության համար։ Այս տեսակի վարքը կարող է ներառել զայրույթի պոռթկումները կամ գլխի տարուբերելը որպես ցանկալի արդյունքին հասնելու եղանակ։ Այս դեպքում շահառուն կհամարվի ինքնաուղղորդող, քանի որ գիտի, որ գործողությունը ինքնավնասող է,
ուստի նա պաշտպանիչ հսկողության իրավունակություն չի ունենա։30
Ի՞նչ վտանգավոր վարքագծեր կարող է դրսևորել պաշտպանիչ հսկողության կարիքը։
Վտանգավոր վարքագծերի օրինակներ կարող են լինել․
- Տանից դուրս թափառելը և մոլորվելը
- Օտարներին տուն թողնելը
- Խոհանոցի գազօջախը միացնելը և այն անուշադրության մատնելը
- Կրակ վառելը
- Ջուրը բաց թողնելը
- Ոչ սննդային բաներ (օճառ կամ կեղտ) ուտելը
- Սխալ սննդատեսակներ (ալերգիկ ռեակցիաներ առաջացնող կամ արյան մեջ շաքարի մակարդակը վտանգավոր աստիճանի փոփոխող սննդատեսակներ) ուտելը
- Դեղամիջոցների ընդունումը, որոնք նշանակված չեն կամ անհամապատասխան են
- Գլխի տարուբերումը (առանց ինքնաուղղորդման և (կամ) ոչ միտումնավոր վարք)
- Ինքն իրեն կծելը (որն առանց ինքնաուղղորդման է և (կամ) միտումնավոր չէ)
- Ինքն իրեն ճանկռելը (որն առանց ինքնաուղղորդման է և (կամ) միտումնավոր չէ)
- Մաշկը պոկոտելը (որն առանց ինքնաուղղորդման է և (կամ) միտումնավոր չէ)
- Դանակների կամ այլ սուր կենցաղային իրերի ոչ ճիշտ օգտագործումը
- Ձեռքը շարժվող շեղբերով բլենդերի կամ մնացորդները մանրացնող սարքի մեջ մտցնելը
- Եփելիս ձեռքը կամ դեմքը տաք թավայի կողքին պահելը կամ մեջը մտցնելը
- Գլուխը տաք ջեռոցի մեջ մտցնելը
- Ջրավազանների մեջ ցատկելը՝ լողալ չիմանալով
Ինչպե՞ս է գնահատվում երեխաների իրավունակությունը պաշտպանիչ հսկողության համար։
Վարչաշրջանը երեխայի իրավունակությունը պաշտպանիչ հսկողության համար որոշում է 4 քայլից բաղկացած գործընթացով։31 Երեխան կարող է ստանալ պաշտպանիչ հսկողության ծառայություններ, եթե համապատասխանում է իրավունակության բոլոր հետևյալ պայմաններին․
- Երեխան ինքնաուղղորդում չունի հոգեկան առողջության խնդրի/հոգեկան հիվանդության պատճառով։ Դա նշանակում է, որ երեխան չի կարող գնահատել վտանգը և կարող է պատահաբար վնասել ինքն իրեն։
- Հավանական է, որ երեխան պոտենցիալ վտանգավոր գործողություններ կատարի։ Դա նշանակում է, որ երեխան ֆիզիկապես ունակ է ինքն իրեն վտանգի ենթարկել։ Հակառակ դեպքում անչափահասը չի կարող պաշտպանիչ հսկողություն ստանալ։
- Երեխային անհրաժեշտ է «ավելի շատ հսկողություն», քան հոգեկան առողջության խնդիր կամ հոգեկան հիվանդություն չունեցող համեմատելի տարիքի երեխային։ Դա նշանակում է, որ երեխան պետք
է անընդհատ հսկողության տակ լինի և վնասվածքներ ստանալուց խուսափելու համար վերաուղղորդում ստանա՝ ի տարբերություն հոգեկան խանգարում կամ հիվանդություն չունեցող երեխայի, որն առանց սովորական խնամքի կարող է անվտանգ լինել։ Օրինակ՝ հաշմանդամություն չունեցող երեխան կգիտակցի ցավը և կդադարեցնի վնասակար վարքագիծը։ Հոգեկան հաշմանդամություն ունեցող երեխան կարող է չգիտակցել ցավը և կշարունակի վնաս պատճառել ինքն իրեն, եթե ուղղորդում չստանա։ Անհրաժեշտ է ավելի մեծ հսկողություն, քանի որ վնասվածք ստանալուց խուսափելու համար երեխային ինտենսիվ մշտադիտարկելու (օր․՝ երեխային հետևելը) և վերաուղղորդելու մշտական կարիք կա։ - Տանը ապահով մնալու համար անչափահասը պետք է ունենա օրական 24-ժամյա հսկողության կարիք։ Երեխան պետք է ունենա անկանխատեսելի վարքագծեր, որոնք պահանջում են երեխայի օրական 24-ժամյա հսկողություն։ Պաշտպանիչ հսկողության տրամադրումը կմերժվի, եթե երեխայի վարքագիծը կանխատեսելի է։
Ի՞նչ ձևաթղթեր պետք է լրացնել պաշտպանիչ հսկողության դիմում ներկայացնելու համար։
Որպեսզի IHSS շահառուն ստանա պաշտպանիչ հսկողություն, բուժող բժիշկը պետք է լրացնի Տնային օժանդակող ծառայությունների ծրագրի պաշտպանիչ հսկողության կարիքի գնահատման SOC 821 ձևը։ Վարչաշրջանը կարող է ուղարկել ձևը բուժող բժշկին՝ խնդրելով տեղեկություններ շահառուի հոգեկան առողջության վիճակի և այն մասին, թե տվյալ անձն ինչու ունի պաշտպանիչ հսկողության կարիք։ Բժշկի գրասենյակին հայտնեք, որ վարչաշրջանն ուղարկելու է SOC 821 ձևը և օգնեք բժշկին լրացնել այն։ Կարևոր է, որ բժիշկը գրի վտանգավոր վարքագծի օրինակները և բացատրի, թե ինչու երեխայի հաշմանդամությունը թույլ չի տալիս, որ երեխան մենակ մնա։
Ինչպե՞ս վարվել պաշտպանիչ հսկողության մերժումների հետ։
Վարչաշրջանները բազմաթիվ ընդհանուր հիմնավորումներ ունեն, որոնցով հայտնում են իրավունակ չլինելու մասին: Ստորև ներկայացվում է վարչաշրջանների տարածված հիմնավորումների ցանկը և դրանց առարկելու եղանակները:
Կա՞ լուրջ հոգեկան խանգարում:
- Վարչաշրջանի հիմնավորումը․ տնային այցի ժամանակ լուրջ հոգեկան խանգարում չի դիտվել։
- Արձագանք․ աշխատակցի տնային այցը չափազանց կարճատև էր, աշխատակիցը հետևել է վարքին և չի պատասխանել ուղղորդիչ հարցերին։ Ձեր ամենօրյա գրանցումները, բժշկի տեղեկանքը, կիրառական վարքային վերլուծության գնահատումը կամ զեկույցը և (կամ) վարչաշրջանի գնահատման փաստաթուղթը ցույց են տալիս, որ կա լուրջ հոգեկան խանգարում։
- Վարչաշրջանի հիմնավորումը․ ունի պաշտպանիչ հսկողության կարիք ֆիզիկական, այլ ոչ հոգեկան առողջության խնդրի պատճառով:
- Արձագանք․ հոգեկան առողջության խնդրի պատճառով անձը չի հասկանում ֆիզիկական խնդիրները, չի հասկանում կամ գնահատում իր գործողությունների հետևանքները։ Օրինակներ են առանց օգնության վեր կենալը կամ քայլելը, քանի որ անձը չի հասկանում, որ չի կարող այդպես անել առանց վնասվածք ստանալու վտանգի։
- Վարչաշրջանի հիմնավորումը․ վտանգավոր վարքը ֆիզիկական խնդիրների պատճառով է, քանի որ շահառուն գիտի, թե ինչ է անում։
- Արձագանք․ հոգեկան առողջության խնդիրների պատճառով շահառուն վտանգավոր վարք ունի կամ վնասակար իրավիճակ է ստեղծում ինքն իր համար։ Նա չգիտի կամ չի կարող հասկանալ, որ ֆիզիկական անկարողություն ունի և (կամ) պետք է դադարեցնի վտանգավոր վարքն ու ինքն իրեն պատահաբար վնասումը։
Տանը դրսևորո՞ւմ է վտանգավոր վարք:
- Վարչաշրջանի հիմնավորումը․ շահառուն վերջերս վնասվածք չի ստացել։
- Արձագանք․ պաշտպանիչ հսկողություն ստանալու համար պարտադիր չէ, որ շահառուները վնասվածք ստանան, ընդամենը անցյալում իրենք իրենց վտանգի ենթարկելու հակում պետք է ունենան։ Վնասվածք ստանալու հավանականությունը կանխելու համար շահառուն լավ հսկողության տակ է։
- Վարչաշրջանի հիմնավորումը․ IHSS աշխատակցի տնային այցի ժամանակ որևէ վտանգավոր վարքագծի ապացույց չի դիտվել:
- Արձագանք․ շահառուն հաճախակի վտանգավոր վարք է դրսևորում օրվա մեջ, այլ ոչ ժամերով, բաց են թողնվել նախորդ և հաջորդ օրերը, վարչաշրջանը 1-ժամյա այցով չի կարող ընդհանուր կարծիք կազմել օրվա 24 ժամվա համար:
- Վարչաշրջանի հիմնավորումը․ ֆիզիկական սահմանափակումները թույլ չեն տալիս, որ շահառուն վտանգավոր բաներ անի։
- Արձագանք․ շահառուն ֆիզիկապես կարող է պոտենցիալ վտանգավոր վարք ունենալ, օրինակ՝ դուրս քաշել կաթետրը, սնուցման զոնդը, շնչառության խողովակը և այլն, նա վտանգավոր վարք կդրսևորի կոգտնիտիվ խանգարման, հոգեկան առողջության կամ այլ խնդրի հետևանքով ու կարող է պատահաբար վնասել ինքն իրեն։
- Վարչաշրջանի հիմնավորումը․ իրավունակ չէ ագրեսիվ և ոչ սոցիալական վարքագիծ (օր․՝ ուրիշներին հարվածելը կամ գույքն ավերելը) դրսևորելու հետևանքով։
- Արձագանք․ եթե շահառուն դրսևորում է ինքնավնասող վարք, որը համապատասխանում է պաշտպանիչ հսկողությանը և ունի նաև ագրեսիվ ու ոչ սոցիալական պահվածք, ինքնավնասող վտանգավոր վարքագծերը կանխելու համար շահառուն կարող է ստանալ պաշտպանիչ հսկողություն։
Արդյո՞ք անհրաժեշտ է և ապահովվել է 24-ժամյա հսկողություն։
- Վարչաշրջանի հիմնավորումը․ ունի ոչ միայն հետևելու կամ խոսքային հրահանգավորման, այլև ֆիզիկական վերաուղղորդման կարիք։
- Արձագանք․ հսկողությունը ներառում է վերաուղղորդումը և որոշ միջամտություն։
- Վարչաշրջանի հիմնավորումը․ ընտանիքը չի խրախուսում անկախությունը և չափից դուրս պաշտպանող վերաբերմունք ունի մեղմ մտավոր հաշմանդամություն ունեցող անձի նկատմամբ։
- Արձագանք․ անցյալում ավելի մեծ չափով անկախության հետևանքով ստացել է վնասվածքներ կամ մոտ է եղել դժբախտ պատահարի տեղի ունենալուն․ուրիշները, այդ թվում՝ տարածաշրջանային կենտրոնը և (կամ) բժիշկը խորհուրդ են տալիս 24-ժամյա հսկողություն։
- Վարչաշրջանի հիմնավորումը․ միջավայրը կարելի է փոխել՝ ռիսկերը հեռացնելու կամ վտանգավոր պահվածքը նվազեցնելու համար։ Հավանական փոփոխությունների օրինակներ են խոհանոցային գազօջախի անջատիչների հեռացումը, գործիքների կամ սպասքապահարանների կողպումը, անվասայլակի ֆիքսումը, շահառուին անվասայլակում ամրակապելը, ծորակի տաք ջրի փականի հեռացումը, մահճակալի ավելի բարձր երկայնակի ձողերի տեղադրումը, որը կօգնի թույլ չտալ գիշերով թափառել, բանալիով ապահով կողպեքների տեղադրումը, կահույքը հեղույսներով ամրացնելը։
- Արձագանք․ միջավայրի ձևափոխություններ չեն պահանջվում։32
- Վարչաշրջանի հիմնավորումը․ երեխաները միշտ չափահասի հսկողության կարիք ունեն։
- Արձագանք․ կոգնիտիվ խանգարման, հոգեկան առողջության կամ այլ խնդրի պատճառով երեխային անհրաժեշտ է շատ ավելի մեծ հսկողություն, քան առանց կոգնիտիվ խանգարման, հոգեկան առողջության կամ այլ խնդիր չունեցող նույն տարիքի երեխային։ *Նկատի ունեցեք, որ փոքր երեխաների համար ավելի դժվար
է սահմանել պաշտպանիչ հսկողության իրավունակությունը։ Չնայած պաշտպանիչ հսկողություն ստանալու համար տարիքային պահանջ չկա, առանց հիմնավոր ապացույցների դժվար կլինի սահմանել մինչև 5 տարեկան երեխայի համապատասխանությունը պաշտպանիչ հսկողությանը, քանի
որ փոքր երեխաները, տարիքից ելնելով, սովորաբար ավելի ուշադիր հսկողություն են պահանջում։
- Արձագանք․ կոգնիտիվ խանգարման, հոգեկան առողջության կամ այլ խնդրի պատճառով երեխային անհրաժեշտ է շատ ավելի մեծ հսկողություն, քան առանց կոգնիտիվ խանգարման, հոգեկան առողջության կամ այլ խնդիր չունեցող նույն տարիքի երեխային։ *Նկատի ունեցեք, որ փոքր երեխաների համար ավելի դժվար
- Վարչաշրջանի հիմնավորումը․ հաճախել վարքի դաստիարակման դասի։
- Արձագանք․ IHSS կանոններով դաստիարակիչ դասեր չեն պահանջվում։
- Վարչաշրջանի հիմնավորումը․ վարչաշրջանը սխալմամբ
է տրամադրել պաշտպանիչ հսկողությունը․ վերագնահատումը ցույց
է տալիս, որ իրավունակություն չկա։- Արձագանք․ շահառուի SOC 293 ձևի հոգեկան գործառույթի գնահատման H տողում փոփոխություն չկա, շահառուի տան կամ հոգեկան առողջության խնդրի փոփոխություն չկա։ SOC 293 ձևը ներառված է ձեր IHSS գործում։ Կարող եք խնդրել վարչաշրջանին տրամադրել ձեզ այդ ձևի պատճենը։
Պաշտպանիչ հսկողության մասին մանրամասն տեղեկությունների և այն ստանալու վերաբերյալ խորհուրդների համար կարդացեք DRC-ի Տնային օժանդակող ծառայությունների ծրագրի պաշտպանիչ հսկողության մասին հրապարակումը՝ Տնային օժանդակող ծառայություններ. պաշտպանիչ հսկողություն։
Ինչպե՞ս կարող եմ ստանալ IHSS-ի ամսական առավելագույն 283 ժամը։
Դուք կարող եք ստանալ ամսական 283 ժամ, եթե․
- Ստանում եք պաշտպանիչ հսկողություն և Անձնական խնամքի ծառայությունների ծրագրով (PCSP) ֆինանսավորվող IHSS,
- Ստանում եք պաշտպանիչ հսկողություն և «ունեք լուրջ խնդիր»,
- Ստանում եք պաշտպանիչ հսկողություն, ընդգրկված եք
CFCO ծրագրում և ունեք լրացուցիչ ծառայությունների կարիք - Ձեզ անհրաժեշտ են ամսական առնվազն 283 ժամ IHSS ծառայություններ (օրինակ՝ անձնական խնամք, առնչվող և այլ ծառայություններ)։
Կարող եք զանգահարել ձեր IHSS աշխատակցին և հարցնել, թե որ IHSS ծրագրից եք ծառայություններ ստանում կամ նայել ձեր IHSS-ի հաստատման ծանուցումը։
Ո՞վ համարվում «լուրջ խնդիր ունեցող»։
«Լուրջ խնդիր ունեցող» պայմանին համապատասխանելու համար անձը պետք է ստանա հետևյալ IHSS ծառայությունները շաբաթական 20 կամ ավելի ժամի չափով․ անձնական խնամքի ծառայություններ, ճաշի պատրաստում և մաքրում (երբ անհրաժեշտ է ճաշի պատրաստում և կերակրում) և հարբժշկական ծառայություններ։33
«Լուրջ խնդիր ունեցող» համարվելու համար վերոնշյալ ծառայություններից յուրաքանչյուրի համար ավելացրեք ձեր IHSS Գործողության մասին ծանուցման մեջ նշված ժամանակը։ Եթե ընդհանուր ժամաքանակը հավասար է շաբաթական 20 կամ ավելի ժամի, դուք համապատասխանում եք «լուրջ խնդիր ունեցող» կարգավիճակին: Կարող եք նաև զանգահարել ձեր IHSS աշխատակցին և հարցնել, թե որ ծրագրում եք ընդգրկված։
Ինչպե՞ս կարող եմ «լուրջ խնդիր ունեցող» համարվել։
Կարող եք ինքնագնահատման աշխատաթերթում առնվազն մեկ շաբաթ գրանցել, թե որքան ժամանակ է ձեզ անհրաժեշտ անձնական խնամքի,
ճաշի պատրաստման և մաքրության (երբ պահանջվում է կերակրել) և հարբժշկական ծառայությունների համար։ Հետո ավելացրեք ձեզ անհրաժեշտ ժամանակը այդ առաջադրանքներում։ Ինքնագնահատման աշխատաթերթում այդ ծառայությունները նշված են աստղանիշով (*)։ Եթե այդ ծառայությունների համար ձեզ անհրաժեշտ է առնվազն շաբաթական 20 ժամ, ապա կարող եք համարվել «լուրջ խնդիր ունեցող»:
Եթե դուք համարվում եք «լուրջ խնդիր ունեցող» և ստանում եք պաշտպանիչ հսկողություն, ամսական կստանաք IHSS-ի 283 ժամ: Եթե դուք «լուրջ խնդիր ունեցող չեք» և ստանում եք պաշտպանիչ հսկողություն, կստանաք ամսական առնվազն 195 ժամ:
Նշում.եթե դուք պաշտպանիչ հսկողության իրավունակություն չունեք, դուք կստանաք միայն 283 ժամ, երբ ձեր խնամքի ընդհանուր կարիքը ամեն ամիս հավասար լինի այս ժամաքանակին։
Ձեր ստացած ընդհանուր ժամաքանակը կախված կլինի վարչաշրջանի գնահատումից և այն IHSS ծրագրից, որում ընդգրկված եք։
Նահանգային անկողմնակալ լսումները
Ե՞րբ դիմեմ լսումների անցկացման համար։
Եթե համաձայն չեք ձեր IHSS Գործողության մասին ծանուցման (NOA) մեջ նշված IHSS ժամերի կամ IHSS-ի որևէ այլ գործողության կամ անգործության հետ, պետք է բողոքարկեք՝ խնդրելով անցկացնել անկողմնակալ լսումներ։
Լսումների անցկացման դիմում ներկայացնելու համար ունեք ընդամենը
90 օր՝ սկսած IHSS-ի Գործողության մասին ծանուցման ամսաթվից:
Կարող եք բողոքարկել Գործողության մասին ծանուցման ամսաթվից հետո մինչև 180 օրվա ընթացքում, եթե 90 օրվա ընթացքում լսումներ չպահանջելու «հիմնավոր պատճառ» ունեք։ Դուք կարող եք հիմնավոր պատճառ ունենալ, եթե ունեք 90 օրվա ընթացքում լսումներ չպահանջելու էական և պարտադրող պատճառ, որը ձեր հսկողությունից դուրս է։
Դուք պետք է IHSS լսումներին վարչաշրջանը ներկայացնելու համար նշան ակված բողոքարկումների պաշտոնյայից ձեր IHSS լսումներից առնվազն
2 աշխատանքային օր առաջ ստանաք վարչաշրջանի դիրքորոշումը։
Դիրքորո շման մեջ պետք է բացատրվի, թե ինչու է վարչաշրջանն իր որոշումը կայացրել։
Կարո՞ղ եմ պահել իմ IHSS ժամերը, որպեսզի չսպառվեն կամ չդադարեցվեն, քանի դեռ իմ լսումները առկախ են։
Եթե վարչաշրջանը կրճատում կամ ավարտում է ձեր IHSS ժամերը, նախքան ձեր IHSS Գործողության մասին ծանուցման մեջ նշված փոփոխության ուժի մեջ մտնելը պետք է պահանջեք անկողմնակալ լսումներ և նպաստի վճարման երկարաձգում։ Եթե խնդրեք լսումներ և նպաստի վճարման երկարաձգում նախքան ձեր IHSS Գործողության մասին ծանուցման մեջ նշված փոփոխության տեղի ունենալը, դուք կշարունակեք ստանալ ձեր բոլոր ժամերը այնքան, մինչև ստանաք գրավոր վարչական որոշում։ Ձեր IHSS Գործող ության մասին ծանուցման առաջին էջում ձեզ տեղեկացվում է, թե ձեր IHSS ծառայությունների փոփոխությունները երբ են սկսվելու՝ ուժի մեջ մտնելու ամսաթիվ։ Եթե չեք ստանում Գործողության մասին ծանուցում կամ ձեր IHSS Գործողության մասին ծանուցումն ուժի մեջ է մտնում մինչև 10 օրվա ընթացքում, դուք պետք է անհապաղ լսումներ և նպաստի վճարման երկարաձգում խնդրեք։ Երբ լսումներ եք խնդրում, պետք է բացատրեք, որ
չեք ստացել IHSS Գործողության մասին ծանուցումը կամ այն ուշ եք ստացել։
Ինչպե՞ս դիմեմ լսումներ անցկացնելու համար։
Լսումների անցկացման համար կարող եք դիմել առցանց, հեռախոսով, փոստով կամ ֆաքսով։
Լսումների անցկացման հայտի ներկայացում առցանց․
Սեղմեք այստեղ՝ լսումների անցկացման առցանց հայտ ներկայացնելու համար։
Ձեր բողոքն առցանց ներկայացնելու համար ունեք ACMS հաշիվ ստեղծելու տարբերակը կամ ներկայացրեք ձեր բողոքն առանց հաշվի։
Լսումների անցկացման հայտի ներկայացում հեռախոսով․
Զանգահարեք Լսումների նահանգային բաժնին հետևյալ անվճար հեռախոսահամարներով՝ (800) 743-8525 կամ (855) 795-0634
Հանրային հարցման և արձագանքման անվճար հեռախոսահամարներ՝ (800) 952-5253 կամ հեռատիպ՝ (800) 952-8349
Լսումների անցկացման գրավոր հայտի ներկայացում փոստով․
Ձեր հայտը ներկայացրեք վարչաշրջանի սոցիալական ապահովության բաժնին IHSS Գործողության մասին ծանուցման մեջ նշված հասցեով կամ ուղարկեք այն փոստով՝
California Department of Social Services
State Hearings Division
P.O. Box 944243, Mail Station 9-21-37
Sacramento, California 94244-2430
Լսումների անցկացման հայտի ներկայացում ֆաքսով․
Կարող եք լսումների անցկացման հայտը ֆաքսով ուղարկել (833) 281-0905 համարին։
Իսկ եթե ես բանավոր թարգմանչի կարի՞ք ունեմ։
Եթե դուք կամ ձեր անունից վկայություն տվող որևէ անձ (օր․՝ ձեր IHSS սպասարկողը) բանավոր թարգմանչի կարիք ունեք, այդ մասին նշեք լսումների անցկացման ձեր հայտում։ Լսումների անցկացման գործընթացի վերաբերյալ մանրամասն տեղեկությունների համար սեղմեք այստեղ՝ Լսումների նահանգային բաժնի կայք այցելելու համար։
Եթե անկողմնակալ լսումների անցկացման գործընթացի կամ լսումներին պատրաստվելու վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների կարիք ունեք, ուսումնասիրեք DRC-ի հետևյալ հրապարակումը՝ IHSS-ի անկողմնակալ լսումների ուղեցույց․ ինչպես պատրաստվել IHSS ծառայությունների դադարեցումներին կամ ժամերի կրճատումներին։
- 1. MPP § 30-761.26
- 2. MPP § 30-761.219
- 3. MPP § 30-759.2
- 4. MPP § 30-757.1.
- 5. MPP § 30.756.372
- 6. MPP § 30.756.371
- 7. MPP § 30-757.1(a)(1) and ACIN I-97-20
- 8. MPP § 30-757.1
- 9. MPP § 30-757.11(k)(1)
- 10. Բոլոր վարչաշրջաններին ուղղված նամակ (ACL) թիվ 23-106
- 11. MPP § 30-757.1(a)
- 12. POM SI 01320.175
- 13. ACL 98-53
- 14. ACL 23-106
- 15. MPP § 30-763.411, MPP § 30-763.412 և ACL 21-91
- 16. MPP § 30-763.413 և ACL 21-91
- 17. MPP § 30-763.415
- 18. MPP § 30-763.416
- 19. MPP § 30-763.414 և ACL 21-91
- 20. MPP § 30-757.194
- 21. MPP § 30-701(n)(3) և MPP § 30-757.17
- 22. MPP 30-757.17 և MPP 30-757.171
- 23. MPP § 30-701(s)(1)
- 24. MPP § 30-756.372
- 25. MPP § 30-701(n)(3)
- 26. ACL 15-25
- 27. MPP § 30-757.17 և 30-757.173(a)
- 28. ACL 15-25
- 29.
- 30. MPP § 30-757.172(e) և ACL 17-95
- 31. Գնահատման գործընթացի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ կարելի է գտնել Բոլոր վարչաշրջաններին ուղղված թիվ 15-25 և թիվ 98-87 նամակներում։
- 32. ACL 17-95
- 33. MPP § 30-701(s)(1)


