Հատուկ կրթության ժամանակացույց

Հատուկ կրթության ժամանակացույց
Հատուկ կրթությունն ունի շատ ժամանակացույցեր, և դժվար է հետևել դրան: Օգտագործեք այս փաստաթուղթը՝ փնտրելու համար, երբ կարող եք ակնկալել հանդիպումներ, պատասխաններ, գնահատականներ և ավելին:
Առաջին գնահատում և IEP-ի մշակում
Գնահատման պլան
Շրջանային բաժինը ուղեգրմանը հաջորդող 15 օրվա ընթացքում ծնողներին պետք է ուղարկի գնահատման պլան: EC 56043(a): Ծնողները երկարաձգմանը կարող են համաձայնություն տալ գրավոր: 15-օրյա ժամանակացույցը չի ներառում աշակերտի կանոնավոր դասերի կամ կիսամյակների միջև օրացուցային օրերը կամ հինգ օրից երկար տևող դպրոցական արձակուրդի օրացուցային օրերը:
Ծնողները կարող են որոշել՝ արդյոք ցանկանում են ստորագրել գնահատման պլանը, թե ոչ: Առաջարկվող պլանն ստանալուց հետո որոշելու համար նրանք ունեն առնվազն 15 օրացուցային օր: EC 56043(b):
Գնահատման ուսումնասիրում
Այնուհետև, IEP թիմը կհանդիպի, որպեսզի ուսումնասիրի առաջին գնահատումը և որոշի ուսանողի իրավունակությունը: Ծնողի համաձայնությունն ստանալուց հետո ուսումնասիրման համար թիմն ունի 60 օրացուցային օր: EC 56043(c): Եթե աշակերտն ընդունվում է մեկ այլ Տեղական կրթական գործակալություն կամ չի ներկայանում, այս ժամանակացույցը չի կիրառվում: Եթե աշակերտն իրավունակ է, գնահատման համաձայնությունն ստանալուց հետո թիմն ունի 60 օրացուցային օր: EC 56043(f)(1): Դա պետք է լինի նաև իրավունակությունը որոշելուց հետո 30 օրվա ընթացքում: EC 56043(f)(2): Ծնողները երկարաձգմանը կարող են համաձայնություն տալ գրավոր: Երբ ուղեգրումն արվում է կանոնավոր ուսումնական տարվա ավարտից առաջ 30 օրվա կամ ավելի կարճ ժամկետի ընթացքում, IEP-ը պետք է մշակվի հաջորդ ուսումնական տարին սկսելուց հետո 30 օրվա ընթացքում: EC 56344(a):
Կիրառելի է բոլոր IEP-ների համար
Ծնողները IEP թիմի հանդիպման մասին պետք է ծանուցվեն բավական ժամանակ առաջ, որպեսզի հանդիպմանը ներկա գտնվելու հնարավորություն ունենան: EC 56302.1(e), EC 56341.5(b):
IEP թիմը յուրաքանչյուր IEP հանդիպմանը պետք է ծանուցի ընթացակարգային երաշխիքների մասին: Նրանք ընդամենը պետք է ծնողին հանձնեն ծանուցման մեկ օրինակ՝ յուրաքանչյուր ուսումնական տարվա համար: EC 56500.1:
IEP-ը պետք է իրականացվի հանդիպումից հետո՝ հնարավորինս շուտ: EC 56043(i):
Գնահատումներ
Եռամյա իրավունակություն
Եռամյա իրավունակության վերանայումը պետք է կատարվի երեք տարին մեկ՝ ըստ վերջին եռամյա իրավունակության վերանայման ամսաթվի: Ծնողը և շրջանային բաժինը կարող են գրավոր համաձայնել, որ վերագնահատման անհրաժեշտություն չկա: Ըստ անհրաժեշտության այն կարող է ավելի հաճախ տեղի ունենալ:
IEE-ի անցկացման պահանջ
Դպրոցական կրթության շրջանային բաժինն առանց անհարկի ուշացման պետք է արձագանքի IEE-ի անցկացման պահանջին: 34 CFR 300.502(b): Օրենքը թույլ է տալիս, որ ծնողը / խնամակալը և դպրոցական կրթության շրջանային բաժինը ողջամիտ, սակայն կարճ ժամանակահատվածում խոսեն և բանակցեն IEE-ի անցկացման պահանջի շուրջ:
Լրացուցիչ IEP հանդիպումներ
IEP թիմի տարեկան վերանայում
IEP-ները պետք է վերանայվեն ամեն տարի: EC 56043(d), EC 56343(d): Դա կարող է ավելի հաճախ լինել: EC 56043(j): Եթե աշակերտը ստացիոնար կացարանում է, IEP-ը պետք է վերանայվի վեց ամիսը մեկ: EC 56043(x):
IEP հանդիպման անցկացում ծնողի պահանջով
Ծնողները կարող են պահանջել՝ անցկացնել IEP թիմի հանդիպում: Հանդիպումը պետք է անցկացվի գրավոր պահանջն ստանալուց հետո 30 օրվա ընթացքում: EC 56043(l): Եթե ծնողը բանավոր պահանջ է ներկայացնում, դպրոցական կրթության շրջանային բաժինը պետք է ծնողին ուղղորդի՝ գրավոր դիմում գրելու: EC 56343.5:
Անցումային շրջանի պլանավորում
Անհատականացված անցումային պլան
Անհատականացված անցումային պլանը (ITP) պետք է ներառված լինի IEP-ում այն ժամանակ, երբ լրանա աշակերտի 16 տարեկանը: ITP-ն պետք է վերանայվի տարեկան մեկ անգամ: EC 56043(g)(1):
Իրավունքների փոխանցում
Իրավունքները փոխանցվում են ծնողներից աշակերտին, երբ աշակերտի 18 տարեկանը լրանում է: Աշակերտները պետք է տեղեկացվեն նախքան 17 տարեկան դառնալը: EC 56043(g)(3):
Ուսման առաջադիմության տվյալների դիմումներ
Դիմում ներկայացնելուց հետո և ցանկացած IEP-ի հանդիպումից կամ վճռի կայացման նիստից առաջ հինգ աշխատանքային օրվա ընթացքում ծնողներին պետք է տրամադրվեն աշակերտի ուսման առաջադիմության տվյալների պատճենները: Դիմումը կարող է լինել բանավոր կամ գրավոր: EC 56043(n):
Դիմումը ներկայացնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում նոր LEA-ին պետք է տրամադրվեն աշակերտի ուսման առաջադիմության տվյալները: EC 56043(o):
Հրաժարում պատասխանատվությունից: Այս հրապարակումը միայն իրավական տեղեկատվություն է և ձեր անհատական իրավիճակի վերաբերյալ իրավաբանական խորհրդատվություն չէ: Այն արդի է տեղադրման օրվա դրությամբ: Մենք փորձում ենք պարբերաբար թարմացնել մեր նյութերը։ Այնուամենայնիվ, օրենքները պարբերաբար փոփոխվում են։ Եթե ցանկանում եք համոզվել, որ օրենքը չի փոխվել, դիմեք DRC կամ մեկ այլ իրավաբանական գրասենյակ:
Click links below for a downloadable version.
Haga clic en enlaces a continuación para una versión completa descargable.
다운로드 가능한 전체 버전은 아래 링크를 클릭 하십시오.
点击下面的链接查看完整的可下载版本。
Nhấp vào liên kết dưới đây để có phiên bản tải về đầy đủ.
សូមចុចខាងក្រោមដើម្បីទទួលបានកំណែពេញលេញ។
Нажмите на ссылку ниже для полной загружаемой версии.
Mag-click sa ibaba para sa isang buong nada-download na bersyon.
Nyem Hauv qab rau ib daim ntawv uas muaj downloadable puv nkaus.
Սեղմեք ներքեւում, ամբողջական բեռնվող տարբերակի համար
انقر أدناه للحصول على نسخة كاملة قابلة للتنزيل
ダウンロード可能なバージョンについては、以下のリンクをクリックしてください。
نسخه کامل دانلود زیر کلیک کنید.