Աշխատունակության Վերականգնողական Ծառայությունների գործի փակման տեղեկագիր

Աշխատունակության Վերականգնողական Ծառայությունների գործի փակման տեղեկագիր
Այս փաբը ձեզ տեղեկացնում է, թե երբ Վերականգնման վարչությունը (DOR) կարող է փակել ձեր գործը: Այն պատմում է ձեզ, թե ինչպես կիմանաք, երբ DOR-ը փակի ձեր գործը: Այն պատմում է ձեզ, թե ինչպես ստանալ օգնություն, եթե չեք ցանկանում, որ ձեր գործը փակվի:
Ի՞նչ է նշանակում, երբ Վերականգնողական Բաժինը (DOR, Department of Rehabilitation) տեղեկացնում է, որ իմ գործը փակված է:
Գործը փակված է, երբ DOR-ը որոշում է, որ այն այլևս Ձեզ աշխատունակության վերականգողական ծառայություններ չի տրամադրելու: Կալիֆորնիայի Վարչական Օրենսգրքի (C.C.R., California Code of Regulations) 9 բաժնի 7179-ից մինչև 7181.1 կետերն օրենքով սահմանում են DOR-ի և հիվանդի պարտականությունները՝ կապված գործի փակման հետ:
Ե՞րբ կարող է DOR-ը փակել իմ գործը:
Ըստ օրենքի, DOR-ը կարող է փակել Ձեր գործը, երբ.
- Դուք հասել եք Ձեր զբաղվածության նպատակին և այլևս DOR-ի ծառայությունների կարիքը չունեք Ձեր աշխատանքը պահպանելու համար և DOR-ը Ձեր Զբաղվածության անհատականացված ծրագրում (IPE, Individualized Plan for Employment) տրամադրել է համաձայնեցված բոլոր ծառայությունները.
- Դուք իրավունակ չեք համարվում DOR-ի որոշ ծառայություններ ստանալու համար՝ ըստ որոշակի չափանիշների, այդ թվում այն, որ Ձեր հաշմանդամությունն այնքան ծանր է, որ Դուք չեք կարող օգտվել DOR-ի ծառայություններից.
- Դուք ընտրել եք չմասնակցել DOR-ի ծրագրին կամ Դուք չեք կարող մասնակցել DOR-ի ծրագրին այլ պատճառով: Օրինակները ներառում են,այն դեպքերը, երբ Դուք լուրջ առողջական խնդիրներ ունեք, որոնք թույլ չեն տալիս Ձեզ մասնակցել DOR-ի ծրագրին, նույնիսկ պատշաճ հարմարեցումներով. Եթե Դուք հրաժարվում եք կամ մատչելի չեք DOR-ի՝ իրավունակության նպատակներով անցկացվող գնահատումներին մասնակցելու համար. Եթե DOR-ը չունի ներկայիս կոնտակտային տվյալները և չի կարողանում գտնել Ձեզ. Եթե Դուք երկար ժամանակ գտնվում եք ինչ-որ հաստատությունում, օրինակ՝ հիվանդանոցում կամ բանտում, կամ DOR-ի ծառայություններից օգտվելիս Դուք ներգրավվել եք հանցավոր գործունեության մեջ:
Ինչպե՞ս ես կտեղեկանամ, որ DOR-ը փակել է իմ գործը:
DOR-ը պետք է Ձեզ գրավոր ծանուցում ուղարկի՝ հայտնելով, որ Ձեր գործը փակվել է: Ծանուցումն անհրաժեշտ է՝ տեղեկանալու, թե ինչո՞ւ է Ձեր գործը փակվել, տեղեկություններ Ձեր բողոքարկման իրավունքների մասին, այդ թվում միջնորդություն, վարչական մարմնի որոշման վերանայման, արդար լսման գործընթացի, և Հաճախորդի Աջակցության Ծրագրի (CAP, Client Assistance Program) վերաբերյալ:
Ի՞նչ կարող եմ անել, եթե համաձայն չեմ DOR-ի՝ իմ գործը փակելու որոշման հետ:
DOR-ն ունի բողոքարկման տարբեր մակարդակներ: Բողոքարկման առաջին մակարդակը Ձեր վերականգնողական խորհրդատուի և /կամ Ձեր խորհրդատուի վերահսկիչի հետ Ձեր գործի փակման մասին քննարկությ ունն է: Այս գործընթացը կարող է աշխատել, օրինակ, երբ Ձեր DOR գործը փակվել է, որորվհետև Ձեզ չեն կարողացել գտնել, սակայն ավելի ուշ կապվել եք DOR-ի հետ, կամ, այն իրավիճակներում, երբ Դուք իրականում Ձեր IPE նպատակի հետ կապված առաջընթաց եք արձանագրել, սակայն DOR-ը տեղյակ չէ Ձեր առաջընթացից: Հնարավոր է, որ DOR-ից պահանջեն վերանայել Ձեր փակված գործը՝ Ձեր դիմումի հիման վրա, եթե Ձեր գործը փակվել է նախորդ 12 ամիսների ընթացքում: Որոշ հանգամանքներում DOR-ը կհամաձայնի կրկին բացել Ձեր գործը, եթե Դուք ցույց տաք, որ պատրաստ եք Ձեր IPE նպատակի հետ կապված առաջընթաց արձանագրել կամ համապատասխանել DOR-ի պահանջներին:
Եթե Դուք համաձայն չեք DOR-ի՝ Ձեր գործը փակելու որոշման հետ, Դուք կարող եք պահանջել վարչական մարմնի որոշման վերանայում DOR-ի Համայնքային Կառավարչի (District Administrator) կողմից, միջնորդություն ներկայացնել և /կամ արդար լսում պահանջել DOR-ի որոշումից հետո մեկ տարվա ընթացքում: Ձեր բողոքարկման իրավունքների և ժամանակահատվածի մասին, որոնք կարող են կիրառվել Ձեր դեպքում, հավելյալ տեղեկատվության համար այցելե՛ք DOR-ի հղումով՝ http://www.rehab.cahwnet.gov/Appeals/FairHearForms.html#DR107:
Ես կարո՞ղ եմ իմ գործը փակվելուց հետո կրկին դիմել DOR ծառայություններ ստանալու համար:
Այո՛, Դուք կարող եք կրկին դիմել ծառայությունների համար, եթե կրկին DOR-ի ծառայությունների կարիքն ունեք: DOR-ը պետք է իրավունակության որոշում կայացնի և Ձեզ օգնի մշակել նոր IPE:
DOR-ը կարող է նաև հաշվի առնել Ձեր նախորդ DOR գործում առկա տեղեկությունները Ձեր ծառայություններին համապատասխանությունը որոշելիս, երբ կրկին դիմեք DOR ծառայությունների համար: DOR-ի համապատասխանության մասին տեղեկություններ ստանալու համար տես CAP-ի տեղեկագիրը՝ վերանգրված Eligibility for Vocational Rehabilitation Services, հետևյալ կայքում՝ http://www.disabilityrightsca.org/pubs/06601.pdf
Հրաժարում պատասխանատվությունից: Այս հրապարակումը միայն իրավական տեղեկատվություն է և ձեր անհատական իրավիճակի վերաբերյալ իրավաբանական խորհրդատվություն չէ: Այն արդի է տեղադրման օրվա դրությամբ: Մենք փորձում ենք պարբերաբար թարմացնել մեր նյութերը։ Այնուամենայնիվ, օրենքները պարբերաբար փոփոխվում են։ Եթե ցանկանում եք համոզվել, որ օրենքը չի փոխվել, դիմեք DRC կամ մեկ այլ իրավաբանական գրասենյակ:
Click links below for a downloadable version.
Haga clic en enlaces a continuación para una versión completa descargable.
다운로드 가능한 전체 버전은 아래 링크를 클릭 하십시오.
点击下面的链接查看完整的可下载版本。
Nhấp vào liên kết dưới đây để có phiên bản tải về đầy đủ.
សូមចុចខាងក្រោមដើម្បីទទួលបានកំណែពេញលេញ។
Нажмите на ссылку ниже для полной загружаемой версии.
Mag-click sa ibaba para sa isang buong nada-download na bersyon.
Nyem Hauv qab rau ib daim ntawv uas muaj downloadable puv nkaus.
Սեղմեք ներքեւում, ամբողջական բեռնվող տարբերակի համար
انقر أدناه للحصول على نسخة كاملة قابلة للتنزيل
ダウンロード可能なバージョンについては、以下のリンクをクリックしてください。
نسخه کامل دانلود زیر کلیک کنید.